1 00:00:00,611 --> 00:00:04,212 Ես ունեմ այն հարցի պատասխանը, որը բոլորիս է հետաքրքրում: 2 00:00:04,212 --> 00:00:05,329 Հարցը հետևյալն է. 3 00:00:05,329 --> 00:00:07,613 «Ինչո՞ւ է X տառը 4 00:00:07,613 --> 00:00:09,611 համարվում անհայտի նշան»: 5 00:00:09,611 --> 00:00:12,578 Գիտեմ՝ այդ տառը հանդիպել ենք մաթեմատիկայի դասերին, 6 00:00:12,578 --> 00:00:14,329 բայց այժմ այն հանդիպում է մշակույթի տարբեր ոլորտներում՝ 7 00:00:14,329 --> 00:00:17,130 X Մրցանակ, X Փաստաթղթեր, 8 00:00:17,130 --> 00:00:21,053 X Նախագիծ, TEDx: 9 00:00:21,053 --> 00:00:23,048 Որտեղի՞ց է այն ծագում: 10 00:00:23,048 --> 00:00:24,266 Մոտ վեց տարի առաջ 11 00:00:24,266 --> 00:00:26,982 ես որոշեցի արաբերեն սովորել, 12 00:00:26,982 --> 00:00:30,934 որը պարզվում է, չափազանց տրամաբանական լեզու է: 13 00:00:30,934 --> 00:00:33,251 Արաբերենով բառ, արտահայտություն 14 00:00:33,251 --> 00:00:34,932 կամ նախադասություն գրելը, 15 00:00:34,932 --> 00:00:37,165 նման է հավասարում կազմելուն, 16 00:00:37,165 --> 00:00:39,531 քանի որ ամեն բաղադրիչ չափազանց ճշգրիտ է 17 00:00:39,531 --> 00:00:42,383 ու շատ ինֆորմացիա է պարունակում: 18 00:00:42,383 --> 00:00:43,733 Դա է պատճառներից մեկը, որ 19 00:00:43,733 --> 00:00:45,248 ներկայումս արևմտյան համարվող 20 00:00:45,248 --> 00:00:49,067 գիտության, մաթեմատիկայի և ճարտարագիտության ձեռքբերումների զգալի մասը 21 00:00:49,067 --> 00:00:52,389 իրականում մշակվել են մեր թվարկության առաջին դարերում 22 00:00:52,389 --> 00:00:55,705 պարսիկների, արաբների և թուրքերի կողմից: 23 00:00:55,755 --> 00:00:58,022 Այդ թվում՝ արաբերենի «ալ-ջաբրա» կոչվող 24 00:00:58,022 --> 00:00:59,738 փոքրիկ համակարգը: 25 00:00:59,738 --> 00:01:02,906 «Ալ-ջաբրան» կարելի է մոտավոր թարգմանել իբրև 26 00:01:02,906 --> 00:01:06,605 «առանձին մասերի համախմբման համակարգ»: 27 00:01:06,605 --> 00:01:10,655 Ի վերջո, «ալ-ջաբրան» ներմուծվեց անգլերեն լեզու իբրև ալջեբրա (հանրահաշիվ): 28 00:01:10,655 --> 00:01:12,822 Սա բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկն է: 29 00:01:12,822 --> 00:01:16,788 Մաթեմատիկական գիտելիքներ պարունակող այս արաբական տեքստերը 30 00:01:16,788 --> 00:01:18,571 ի վերջո եկան Եվրոպա, 31 00:01:18,571 --> 00:01:19,857 ավելի հստակ՝ Իսպանիա, 32 00:01:19,857 --> 00:01:22,322 11-12-րդ դարերում, 33 00:01:22,322 --> 00:01:23,472 որից հետո 34 00:01:23,472 --> 00:01:25,355 մեծ հետաքրքրություն առաջացավ 35 00:01:25,355 --> 00:01:27,089 թարգմանելու այս գիտելիքները 36 00:01:27,089 --> 00:01:28,738 եվրոպական լեզուներով: 37 00:01:28,738 --> 00:01:30,756 Սակայն, խնդիրներ ծագեցին: 38 00:01:30,756 --> 00:01:32,473 Խնդիրներից մեկն այն է, որ 39 00:01:32,473 --> 00:01:35,106 արաբերենի որոշ հնչյուններ անհնար է արտահայտել 40 00:01:35,106 --> 00:01:38,105 եվրոպական լեզուներին բնորոշ ձայնային համակարգով 41 00:01:38,105 --> 00:01:40,372 առանց երկարատև փորձերի: 42 00:01:40,372 --> 00:01:42,106 Հավատացե՛ք ինձ: 43 00:01:42,106 --> 00:01:44,323 Բացի այդ, այս նույն հնչյունները 44 00:01:44,323 --> 00:01:46,237 սովորաբար անհնար է արտահայտել 45 00:01:46,237 --> 00:01:49,825 եվրոպական լեզուների այբուբեններով: 46 00:01:49,825 --> 00:01:51,639 Ահա մեղավորներից մեկը. 47 00:01:51,639 --> 00:01:53,523 սա SHeen տառն է, 48 00:01:53,523 --> 00:01:57,122 որը համապատասխանում է անգլերենի «SH» («շ») կապակցությանը: 49 00:01:57,122 --> 00:01:59,724 Այն նաև արաբերեն 50 00:01:59,724 --> 00:02:02,156 «shalan» բառի առաջին տառն է, 51 00:02:02,156 --> 00:02:03,950 որը նշանակում է «ինչ-որ բան», 52 00:02:03,950 --> 00:02:05,798 ինչպես անգլերեն «something» բառը՝ 53 00:02:05,798 --> 00:02:09,084 ինչ-որ անորոշ, անհայտ բան: 54 00:02:09,084 --> 00:02:10,249 Արաբերենում 55 00:02:10,249 --> 00:02:11,450 այն կարելի է որոշակի դարձնել՝ 56 00:02:11,450 --> 00:02:13,598 ավելացնելով որոշյալ «al» հոդը: 57 00:02:13,598 --> 00:02:16,200 Ստացվում է «al-shalan», 58 00:02:16,200 --> 00:02:17,850 այսինքն՝ «անհայտԸ»: 59 00:02:17,850 --> 00:02:21,153 Այս բառը հանդիպում է վաղ շրջանի մաթեմատիկական գրառումներում, 60 00:02:21,153 --> 00:02:28,353 ինչպես օրինակ, այս 10-րդ դարի արտածման հավասարման մեջ: 61 00:02:28,353 --> 00:02:30,863 Խնդիրը միջնադարյան իսպանացի գիտնականների համար, 62 00:02:30,863 --> 00:02:33,431 ովքեր պետք է թարգմանեին այս նյութերը, 63 00:02:33,431 --> 00:02:37,913 այն էր, որ «Sheen» տառը և «shalan» բառը 64 00:02:37,913 --> 00:02:39,863 անհնար էր արտահայտել իսպաներենով, 65 00:02:39,863 --> 00:02:42,449 քանի որ իսպաներենը չուներ SH կապակցությունը՝ 66 00:02:42,449 --> 00:02:43,746 «շ» հնչյունը: 67 00:02:43,746 --> 00:02:45,328 Ուստի, պայմանականորեն 68 00:02:45,328 --> 00:02:46,994 նրանք օրենք ներմուծեցին, ըստ որի 69 00:02:46,994 --> 00:02:51,212 փոխառվեց CK կապակցությունը՝ «ք» հնչյունը, 70 00:02:51,212 --> 00:02:52,960 դասական հունարենից 71 00:02:52,960 --> 00:02:55,641 Kai տառի տեսքով: 72 00:02:55,641 --> 00:02:58,360 Ավելի ուշ, երբ այս նյութերը թարգմանվեցին 73 00:02:58,360 --> 00:03:00,708 համընդհանուր եվրոպական լեզվով, 74 00:03:00,708 --> 00:03:02,758 այսինքն՝ լատիներենով, 75 00:03:02,758 --> 00:03:04,791 հունարեն Kai-ը պարզապես փոխարինվեց 76 00:03:04,791 --> 00:03:07,141 լատիներեն X-ով: 77 00:03:07,141 --> 00:03:08,410 Այնուհետև, 78 00:03:08,410 --> 00:03:10,875 արդեն լատիներենով թարգմանված այս նյութերը 79 00:03:10,875 --> 00:03:14,458 հիմք հանդիսացան մաթեմատիկական դասագրքերի համար 80 00:03:14,458 --> 00:03:16,541 մոտ 600 տարի շարունակ: 81 00:03:16,541 --> 00:03:18,559 Եվ ահա, ստացանք մեր հարցի պատասխանը. 82 00:03:18,559 --> 00:03:21,340 «Ինչո՞ւ է X-ը համարվում անհայտի նշան»: 83 00:03:21,340 --> 00:03:23,163 X-ը անհայտ է, 84 00:03:23,163 --> 00:03:26,945 քանի որ իսպաներենով անհնար է ասել «շ»: 85 00:03:26,945 --> 00:03:29,329 (Ծիծաղ) 86 00:03:29,329 --> 00:03:31,646 Կարծում եմ՝ արժեր պատմել սրա մասին: 87 00:03:31,646 --> 00:03:34,763 (Ծափահարություններ)