Ինչ կասեիք ուսուցիչներին, եթե նրանց չի
տրվում լավագույն աշխատանքը: Արդյո՞ք նրանք
ինչ որ բան կսովորե՞ն այս դասից:
Ի՞նչ կարող են նրանք փոխել դասապրոցեսում:
Այս պատմությունը կոչվում է Օստինի թիթեռը:
Սա իրական պատմություն է առաջին դասարանցի տղայի մասին,
ում անունը Օստին է:
Դասարանում նրանք ուսումնասիրում էին թիթեռներին
և նա պետք է նկարեր մի թիթեռ:
Ահա այն թիթեռը, որը նա ընտրեց:
Նա պետք է այս օրինակով ստանար թիթեռի
պատկերը` նկարելով բոլոր մանրամասները, ինչպես դա կաներ գիտնականը:
Այս թիթեռը կոչվում է Վագրապոչ թիթեռ:
Կարո՞ղ եք գուշակել, թե ինչու:
Թոբի, կարո՞ղ ես ասել` ինչու:
- Քանի որ այն ունի վագրի նախշեր:
Այո՛, ահա Օստինի աշխատանքը:
Նա պետք է նկարեր թիթեռը ինչպես գիտնականը կաներ,
բայց Օստինը ընդամենը առաջին դասարանի
աշակերտ էր: Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ
Նա մոռացավ, որ պետք է գիտնականի պես նկարի:
Եվ ստացավ երևակայական մի թիթեռ:
Եվ ահա, թե նա ինչ նկարեց:
Վատ չէ, նման է թիթեռին:
Բայց արդյո՞ք հենց այն է, ինչ պետք էր:
-Ո՛չ
- Այո՛, դեռ նման չէ:
Այն դեռ շատ նման չէ պատկերին:
Բարեբախտաբար, Օստինի դպրոցը սովորական դպրոց չէր
Եվ ուսուցիչները ասացին, որ Օստինի
համար սա շատ լավ սկիզբ է:
Նրանք տվեցին իրենց մեկնաբանությունները և
ասացին, որ Օստինը կարող է կրկին փորձել
երկրորդ անգամ, երրորդ անգամ և ստանալ
պատկերին շատ մոտ նկար:
Օստինի բոլոր ընկերները նստեցին հատակին, ինչպես դուք:
Եվ որոշեցին խորհուրդներ տալ նկարի վերաբերյալ:
Սկզբում քննարկեցին թիթեռի ձևը:
Իսկ երբ, թիթեռի ձևը արդեն հստակ էր, նրանք քննարկեցին նախշերը:
Աուլիա, դու ի՞նչ կասես:
Կարող ենք թևերը ավելի սուր նկարել:
Այո, կարելի է սրացնել թևերը:
Այլ առաջարկներ կա՞ն:
Էտակ, դու ի՞նչ կասես:
Չեմ ուզում կոպիտ լինել, բայց
ինձ թվում է թևերի տեսքը հստակ չէ:
Լավ, ցույց տուր, ե՛կ այստեղ:
Ասա, թե ինչը այլ կերպ կնկարեիր:
Այս մասը ավելի երկար կանեի:
Ցույց տուր նկարի վրա:
Ահա այստեղ:
Լավ, այսինքն մի փոքր ավելի երկար թևեր:
Այո՛:
Շատ դիպուկ նկատառում է, ապրես, Էտակ:
Ջամիլիա, դու ի՞նչ կասես:
Այն եռանկյան տե՞սք ունի:
Համաձայն եմ, այն եռանկյան տեսք ունի, լավ դիտարկում էր:
Օստինի ընկերների մոտ առաջացան այս նույն մտքերը:
Եվ գիտե՞ք` ինչ ասաց Օստինը
Նա ասաց. «Լավ, ես կփորձեմ», և հաջորդ անգամ նա ստացավ սա
- Օհո՜
Ավելի նմա՞ն է եռանկյան:
Այո, այո:
Նա երկարացրե՞ց թիթեռի թևերը:
Այո՜:
Ավելի մոտ պատկեր ստացա՞վ:
- Այո:
Այսինքն նա լսեց
իր ընկերների խորհուրդները:
Սա դեռ կատարյալ չէ, Թոբի, դու ինչ կասես:
Ես պոչի այս հատվածները կնկարեի դեպի ներքև, ոչ դեպի ներս:
Լավ, Իթան, դու ի՞նչ կասես:
Կարծում եմ, թևերը պիտի լինեն այսպես, ոչ այսպես:
Լավ:
Օստինը լսեց իր ընկերներին, և նրանք ասացին, որ այս նկարը շատ ավելի լավն է:
Իրոք, երկրորդ անգամ նա ավելի լավ է նկարել:
- Միգուցե նա կարող է փորձել երրորդ անգամ:
Այո՛, միգուցե նա կարող է փորձել երրորդ անգամ:
Եվ նա հենց այդպես էլ արեց:
Ահա նրա երրորդ փորձը:
Այո, Հեդլի, ահա նրա երրորդ փորձը:
Էլայժա, ի՞նչ ես նկատում այստեղ:
Մի թևը ավելի սուր է և բարձր, քան մյուսը:
Լավ:
Քո՞բերն:
Այստեղ նկարը դեռ չունի այդ ներքին մասերը:
Շատ լավ, միգուցե նա կարող է փորձել
չորրորդ անգամ:
- Այո՜:
Օստինը հենց այպես էլ ասաց:
Նա ասա. «Ես կնկարեմ նաև չորրորդ անգամ»:
- Նա լսեց ընկերներին:
Ավելի նման է չէ՞ Էլայժայի առաջարկածին:
Ավելի սրածայր է
և երկար թևեր ունի, ինչպես Սինդին էր ասում:
Եվ նա ավելի լավ տեսք ունի:
Եվ ահա, Օստինը իրեն շատ լավ է զգում:
Նա ասաց. «Ես պատրա՞ստ եմ նախշեր ավելացնելուն»:
Ընկերները ասացին. «Այո, նկարենք նախշերը»:
Եվ նրանք այդպես էլ արեցին:
Նրա մոտ լավ է ստացվում:
Այո, շատ լավ:
Ընկերներն ասացին.
«Օստին, գույներ ավելացրու»:
Ահա, այդ տարբերակը:
Ի՞նչ եք կարծում: Լա՞վ է ստացվել:
- Այո՜, այո՜:
Հիշենք, թե որտեղից նա սկսկեց:
Ի՞նչ առաջընթաց ունեցավ Օստինը:
Էտակ, ինչ կասես նրա առաջընթացի մասին:
Նա իրոք զգալի առաջընթաց ունի:
Նրա ընկերները ազնիվ էին:
Ընկերների խորհուրդները օգնեցի՞ն նրան ավելի լավ նկարել յուրաքանչյուր փորձի հետ:
Հասա՞ն
Նրանք ասացին, թե ինչը լավ չէր նկարում:
Նրանք ուղղակի ասացին, որ ինչ որ բան սխա՞լ է, թե ավելի կոնկրետ նշումներ արեցին:
Նրանք ավելի կոնկրետ էին, բայց կոպիտ չէին:
Հիանալի է:
Հեդլի,
Նա 6 անգամ փորձեց:
Կա՞ ինչ որ բան, որ մյուս երեխաները պետք է սովորեն Օստինից:
Ի՞նչ պետք է հասկանանք սրանից:
Դու կարող ես նորից փորձել, եթե սկզբում չի ստացվում:
Այո՛:
Այսինքն, եթե ճիշտ չէ, կարելի է նորից փորձել, մինչև քեզ մոտ ավելի լավ ստացվի:
Եվ դու մտքիցդ ուղղակի չես հորինում:
Այո, նա մտածում էր ինչպես գիտնականը:
Հիանալի է: