Գիշերը մարդու աչքին աշխարհը տձև գորշ կտավ է թվում Մինչդեռ շատ գիշերային կենդանիներ աշխարհն ընկալում են իր բոլոր հարուստ և բազմազան մասնիկների,ձևերի և գույների բազմազանության մեջ Եվ ուրեմն,ինչո՞վ է մարդը տարբերվում գիշերաթիթեռից Գիշերաթիթեռները և գիշերային այլ կենդանիներ գիշերը կարողանում են տեսնել, քանի որ նրանց աչքերը հարմարեցված են մթության մեջ տեսնելուն Թե՛ գիշերային, և թե՛ ցերեկային արարածների աչքերը տեսնում են՝ շնորհիվ ցանցաթաղանթի լուսաընկալիչների, որոնք որսում են ֆոտոն կոչվող մասնիկները Այնուհետև լուսաընկալիչները ֆոտոնների մասին ինֆորմացիա են տալիս ցանցաթաղանթում և ուղեղում գտնվող մյուս բջիջներին Ուղեղը վերլուծում է այդ ինֆորմացիան և օգտագործում այն աչքի տեսածը պատկերելու համար Որքան ուժեղ է լույսը, այնքան ավելի շատ ֆոտոններ են ընկնում աչքի մեջ Արևոտ օրերին աչքին հասանելի է ավելի քան 100 միլիոն անգամ շատ ֆոտոն քան ամպամած անլուսին գիշերը Ֆոտոնները մթության մեջ ոչ միայն պարզապես քիչ են, այլև աչքին են բախվում ոչ այնքան կանոնավոր Սա նշանակում է, որ լուսաընկալիչների հավաքած ինֆորմացիան ժամանակի ընթացքում փոփոխվում է նույնը վերաբերում է պատկերի որակին Մթության մեջ փորձել տարբերել նոսր, տարածության մեջ ցրված ֆոտոնները ցերեկային շատ կենդանիների աչքերի համար բավականին դժվար է Սակայն գիշերային կենդանիների համար դա պարզապես հարմարվելու խնդիր է Հարմարվելու ձևերից մեկը չափերի հետ է կապված Օրինակ՝երկարակրունկը,որի ակնախնձորներից յուրաքանչյուրը իր ուղեղի չափ է, դարձնում է նրան գլխի չափերի համեմատ ամենամեծ աչքեր ունեցող կաթնասունը Նույն հարաբերակցության դեպքում մարդու աչքերը թուրինջի չափ կլինեին Երկարակրունկի մեծ ակնախնձորները ոչ թե նախատեսված են նրանց սիրունիկ տեսքի, այլ հնարավորինս շատ լույս կլանելու համար Ավելի մեծ աչքերը կարող են ունենալ ավելի մեծ բացվածքներ, որոնք կոչվում են բիբեր և ավելի մեծ ոսպնյակներ,որոնք թույլ են տալիս,որ ավելի շատ լույս կուտակվի ընկալիչների վրա Մինչ երկարակրունկները գիշերային տեսարանը սկանավորում են իրենց խոշոր «կոպերով», կատուներն օգտագործում են իրենց փայլփլուն աչքերը Կատուները իրենց աչքերի «լուսավորությունը» ստանում են tapetum lucidum կոչվող թաղանթից, որը գտնվում է լուսաընկալիչների ետևում Այս թաղանթը բաղկացած է հայելանման բջիջներից, որոնց մեջ կան բյուրեղներ, որոնք ներթափանցող լույսը անդրադարձնում են լուսաընկալիչներին, իսկ հետո աչքից դուրս են մղում Սա առաջացնում է ուժեղ լույս, և լուսաընկալիչներին ֆոտոններ որսալու երկրորդ հնարավորություն է տրվում Իրականում, հենց այս սկզբունքով են ստեղծվել ավտոմեքենաների լուսարձակները, որոնք մենք օգտագործում ենք ճանապարհներին Իսկ ա՛յ,դոդոշները հարմարվել են լույսը դանդաղ ընկալել Նրանք պատկերը կարողանում են տեսնել, անգամ եթե վայրկյանում մի լուսաընկալիչին մեկ ֆոտոն է հարվածում Դոդոշների մոտ դա տեղի է ունենում լուսաընկալիչների միջոցով, որոնք 25 անգամ ավելի դանդաղ են գործում, քան մարդունը Սա նշանակում է,որ դոդոշները կարողանում են մինչև 4-րդ վայրկյանը ֆոտոն կուտակել,ինչը թույլ է տալիս կուտակել շատ ավելին,քան մեր աչքերը՝ ժամանակի մեկ միավորի ընթացքում Վատ կողմն այն է,որ այս պատճառով դոդոշներն ավելի դանդաղ են արձագանքում քանի որ նրանք 4 վայրկյանը մեկ են թարմացված պատկեր տեսնում Բարեբախտաբար, դոդոշները սովոր են թիրախի տակ առնել դանդաղաշարժ զոհերի Այդ ընթացքում գիշերը լցվում է այնպիսի միջատներով, ինչպիսիք են,օրինակ,իլիկաթիթեռները,որոնք իրենց սիրելի ծաղիկները անգամ աստղալից գիշերը գունավոր են տեսնում Նրանք սա հաջողացնում են մի անսպասելի շարժումով՝ ազատվելով իրենց տեսողական դաշտի մանր առարկաներից Ինֆորմացիան մոտակա լուսաընկալիչներից կուտակվում է նրանց ուղեղում, ուստի,յուրաքանչյուր խմբի ընկալունակությունն ավելին է, քան առանձին ընկալիչների պարագայում Այնուամենայնիվ,լուսաընկալիչների կուտակումը առաջացնում է պատկերի վատ տեսանելիություն, քանի որ լավ լուսաընկալիչների ցանց ունենալու համար հարկավոր են լավ մասնիկներ որոնցից յուրաքանչյուրը տարածության մեջ հայտնաբերում է մի կետից դուրս եկող ֆոտոններ, Որպեսզի ծաղիկները տեսանելի դառնան, անհրաժեշտ է ինչ-որ բան զոհաբերել՝ կամ ֆոտոնները, կամ մասնիկները Էական չէ՝ աչքերը դանդաղկո՞տ են, հսկայակա՞ն, փայլփլո՞ւն, թե՝ խամրած, հենց այս կենսաբանական հարմարումների համակցությունն է,որ գիշերային կենդանիներին բացառիկ տեսողական ուժ է հաղորդում Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ նրանց աչքերով աշխարհը,որն արթնանում է արևի մայր մտնելուն պես