1 00:00:06,919 --> 00:00:10,779 Գիշերը մարդու աչքին աշխարհը տձև գորշ կտավ է թվում 2 00:00:10,779 --> 00:00:14,303 Մինչդեռ շատ գիշերային կենդանիներ 3 00:00:14,303 --> 00:00:17,629 աշխարհն ընկալում են իր բոլոր հարուստ և բազմազան մասնիկների,ձևերի 4 00:00:17,629 --> 00:00:19,599 և գույների բազմազանության մեջ 5 00:00:19,599 --> 00:00:23,319 Եվ ուրեմն,ինչո՞վ է մարդը տարբերվում գիշերաթիթեռից 6 00:00:23,319 --> 00:00:26,779 Գիշերաթիթեռները և գիշերային այլ կենդանիներ գիշերը կարողանում են տեսնել, 7 00:00:26,779 --> 00:00:30,689 քանի որ նրանց աչքերը հարմարեցված են մթության մեջ տեսնելուն 8 00:00:30,689 --> 00:00:33,349 Թե՛ գիշերային, և թե՛ ցերեկային արարածների աչքերը 9 00:00:33,369 --> 00:00:36,519 տեսնում են՝ շնորհիվ ցանցաթաղանթի լուսաընկալիչների, 10 00:00:36,519 --> 00:00:38,480 որոնք որսում են ֆոտոն կոչվող մասնիկները 11 00:00:38,480 --> 00:00:40,778 Այնուհետև լուսաընկալիչները ֆոտոնների մասին 12 00:00:40,778 --> 00:00:41,878 ինֆորմացիա են տալիս 13 00:00:41,878 --> 00:00:44,809 ցանցաթաղանթում և ուղեղում գտնվող մյուս բջիջներին 14 00:00:44,809 --> 00:00:47,759 Ուղեղը վերլուծում է այդ ինֆորմացիան և օգտագործում այն 15 00:00:47,759 --> 00:00:50,959 աչքի տեսածը պատկերելու համար 16 00:00:50,959 --> 00:00:54,221 Որքան ուժեղ է լույսը, այնքան ավելի շատ ֆոտոններ են ընկնում աչքի մեջ 17 00:00:54,221 --> 00:00:55,179 Արևոտ օրերին 18 00:00:55,179 --> 00:00:59,719 աչքին հասանելի է ավելի քան 100 միլիոն անգամ շատ ֆոտոն 19 00:00:59,719 --> 00:01:02,109 քան ամպամած անլուսին գիշերը 20 00:01:02,109 --> 00:01:05,600 Ֆոտոնները մթության մեջ ոչ միայն պարզապես քիչ են, 21 00:01:05,600 --> 00:01:08,500 այլև աչքին են բախվում ոչ այնքան կանոնավոր 22 00:01:08,530 --> 00:01:11,860 Սա նշանակում է, որ լուսաընկալիչների հավաքած ինֆորմացիան 23 00:01:11,860 --> 00:01:13,479 ժամանակի ընթացքում փոփոխվում է 24 00:01:13,479 --> 00:01:16,020 նույնը վերաբերում է պատկերի որակին 25 00:01:16,020 --> 00:01:20,390 Մթության մեջ փորձել տարբերել նոսր, տարածության մեջ ցրված ֆոտոնները 26 00:01:20,390 --> 00:01:23,820 ցերեկային շատ կենդանիների աչքերի համար բավականին դժվար է 27 00:01:23,820 --> 00:01:27,510 Սակայն գիշերային կենդանիների համար դա պարզապես հարմարվելու խնդիր է 28 00:01:27,510 --> 00:01:31,401 Հարմարվելու ձևերից մեկը չափերի հետ է կապված 29 00:01:31,401 --> 00:01:35,491 Օրինակ՝երկարակրունկը,որի ակնախնձորներից յուրաքանչյուրը իր ուղեղի չափ է, 30 00:01:35,491 --> 00:01:40,100 դարձնում է նրան գլխի չափերի համեմատ ամենամեծ աչքեր ունեցող կաթնասունը 31 00:01:40,100 --> 00:01:44,390 Նույն հարաբերակցության դեպքում մարդու աչքերը թուրինջի չափ կլինեին 32 00:01:44,390 --> 00:01:47,131 Երկարակրունկի մեծ ակնախնձորները ոչ թե նախատեսված են 33 00:01:47,131 --> 00:01:48,521 նրանց սիրունիկ տեսքի, 34 00:01:48,531 --> 00:01:51,160 այլ հնարավորինս շատ լույս կլանելու համար 35 00:01:51,160 --> 00:01:53,971 Ավելի մեծ աչքերը կարող են ունենալ ավելի մեծ բացվածքներ, 36 00:01:53,971 --> 00:01:56,581 որոնք կոչվում են բիբեր և ավելի մեծ ոսպնյակներ,որոնք 37 00:01:56,581 --> 00:01:59,461 թույլ են տալիս,որ ավելի շատ լույս կուտակվի ընկալիչների վրա 38 00:01:59,461 --> 00:02:03,961 Մինչ երկարակրունկները գիշերային տեսարանը սկանավորում են իրենց խոշոր «կոպերով», 39 00:02:03,961 --> 00:02:07,773 կատուներն օգտագործում են իրենց փայլփլուն աչքերը 40 00:02:07,773 --> 00:02:09,992 Կատուները իրենց աչքերի «լուսավորությունը» 41 00:02:09,992 --> 00:02:12,432 ստանում են tapetum lucidum կոչվող թաղանթից, 42 00:02:12,432 --> 00:02:14,202 որը գտնվում է լուսաընկալիչների ետևում 43 00:02:14,202 --> 00:02:18,851 Այս թաղանթը բաղկացած է հայելանման բջիջներից, որոնց մեջ կան բյուրեղներ, 44 00:02:18,851 --> 00:02:22,353 որոնք ներթափանցող լույսը անդրադարձնում են լուսաընկալիչներին, 45 00:02:22,353 --> 00:02:24,096 իսկ հետո աչքից դուրս են մղում 46 00:02:24,096 --> 00:02:25,962 Սա առաջացնում է ուժեղ լույս, 47 00:02:25,962 --> 00:02:29,932 և լուսաընկալիչներին ֆոտոններ որսալու երկրորդ հնարավորություն է տրվում 48 00:02:29,932 --> 00:02:34,122 Իրականում, հենց այս սկզբունքով են ստեղծվել ավտոմեքենաների լուսարձակները, 49 00:02:34,122 --> 00:02:36,562 որոնք մենք օգտագործում ենք ճանապարհներին 50 00:02:36,562 --> 00:02:39,263 Իսկ ա՛յ,դոդոշները հարմարվել են լույսը դանդաղ ընկալել 51 00:02:39,263 --> 00:02:41,383 Նրանք պատկերը կարողանում են տեսնել, 52 00:02:41,383 --> 00:02:44,936 անգամ եթե վայրկյանում մի լուսաընկալիչին մեկ ֆոտոն է հարվածում 53 00:02:44,936 --> 00:02:47,961 Դոդոշների մոտ դա տեղի է ունենում լուսաընկալիչների միջոցով, 54 00:02:47,961 --> 00:02:50,956 որոնք 25 անգամ ավելի դանդաղ են գործում, քան մարդունը 55 00:02:50,956 --> 00:02:53,883 Սա նշանակում է,որ դոդոշները կարողանում են մինչև 4-րդ վայրկյանը 56 00:02:53,883 --> 00:02:57,596 ֆոտոն կուտակել,ինչը թույլ է տալիս կուտակել շատ ավելին,քան մեր աչքերը՝ 57 00:02:57,596 --> 00:02:59,722 ժամանակի մեկ միավորի ընթացքում 58 00:02:59,722 --> 00:03:03,343 Վատ կողմն այն է,որ այս պատճառով դոդոշներն ավելի դանդաղ են արձագանքում 59 00:03:03,343 --> 00:03:07,932 քանի որ նրանք 4 վայրկյանը մեկ են թարմացված պատկեր տեսնում 60 00:03:07,932 --> 00:03:11,494 Բարեբախտաբար, դոդոշները սովոր են թիրախի տակ առնել դանդաղաշարժ զոհերի 61 00:03:11,494 --> 00:03:14,684 Այդ ընթացքում գիշերը լցվում է այնպիսի միջատներով, 62 00:03:14,684 --> 00:03:16,713 ինչպիսիք են,օրինակ,իլիկաթիթեռները,որոնք 63 00:03:16,713 --> 00:03:21,112 իրենց սիրելի ծաղիկները անգամ աստղալից գիշերը գունավոր են տեսնում 64 00:03:21,112 --> 00:03:23,374 Նրանք սա հաջողացնում են մի անսպասելի շարժումով՝ 65 00:03:23,374 --> 00:03:26,113 ազատվելով իրենց տեսողական դաշտի մանր առարկաներից 66 00:03:26,113 --> 00:03:29,633 Ինֆորմացիան մոտակա լուսաընկալիչներից կուտակվում է նրանց ուղեղում, 67 00:03:29,633 --> 00:03:32,124 ուստի,յուրաքանչյուր խմբի ընկալունակությունն ավելին է, 68 00:03:32,124 --> 00:03:34,420 քան առանձին ընկալիչների պարագայում 69 00:03:34,420 --> 00:03:36,726 Այնուամենայնիվ,լուսաընկալիչների կուտակումը 70 00:03:36,726 --> 00:03:38,791 առաջացնում է պատկերի վատ տեսանելիություն, 71 00:03:38,791 --> 00:03:41,089 քանի որ լավ լուսաընկալիչների ցանց ունենալու համար 72 00:03:41,089 --> 00:03:43,369 հարկավոր են լավ մասնիկներ որոնցից յուրաքանչյուրը 73 00:03:43,369 --> 00:03:46,174 տարածության մեջ հայտնաբերում է մի կետից դուրս եկող ֆոտոններ, 74 00:03:46,174 --> 00:03:48,884 Որպեսզի ծաղիկները տեսանելի դառնան, անհրաժեշտ է ինչ-որ բան 75 00:03:48,884 --> 00:03:51,545 զոհաբերել՝ կամ ֆոտոնները, կամ մասնիկները 76 00:03:51,545 --> 00:03:54,702 Էական չէ՝ աչքերը դանդաղկո՞տ են, հսկայակա՞ն, փայլփլո՞ւն, թե՝ խամրած, 77 00:03:54,702 --> 00:03:57,284 հենց այս կենսաբանական հարմարումների համակցությունն է,որ 78 00:03:57,284 --> 00:04:01,344 գիշերային կենդանիներին բացառիկ տեսողական ուժ է հաղորդում 79 00:04:01,344 --> 00:04:04,164 Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ նրանց աչքերով 80 00:04:04,164 --> 00:04:06,833 աշխարհը,որն արթնանում է արևի մայր մտնելուն պես