1 00:00:06,681 --> 00:00:09,098 Ինչու՞ են կատուներն այդպես անում: 2 00:00:12,568 --> 00:00:14,375 Նրանք դուրեկան են, գրավիչ 3 00:00:14,375 --> 00:00:18,847 և դատելով Յութուբյան 26 միլիարդ դիտում ունեցող շուրջ 2 միլիոն տեսանյութերից, 4 00:00:19,847 --> 00:00:21,068 որտեղ նրանք թռչկոտում են, 5 00:00:21,068 --> 00:00:21,975 ոստոստում, 6 00:00:21,975 --> 00:00:22,841 մագլցում, 7 00:00:22,841 --> 00:00:23,639 խցկվում, 8 00:00:23,639 --> 00:00:24,540 գաղտագողի մոտենում 9 00:00:24,540 --> 00:00:25,290 ճանկռտում, 10 00:00:25,290 --> 00:00:26,031 մլավում 11 00:00:26,031 --> 00:00:27,083 ու մռռում, 12 00:00:27,083 --> 00:00:28,921 մի բան ակնհայտ է դառնում. 13 00:00:28,921 --> 00:00:32,041 կատուները շատ զվարճալի են: 14 00:00:32,041 --> 00:00:34,328 Կատուների այս որոշ չափով տարօրինակ վարքագիծը, 15 00:00:34,328 --> 00:00:36,392 որը և զվարճալի է, և շփոթեցնող, 16 00:00:36,392 --> 00:00:40,576 շատերիս մոտ մի հարց է առաջացնում. «Ինչու՞ են կատուներն այդպես անում»: 17 00:00:40,576 --> 00:00:45,983 Կատուները մշտապես միայնակ են որսացել չափսերով ավելի փոքր կենդանիների, 18 00:00:45,983 --> 00:00:49,198 և միաժամանակ իրենք են որպես որս ծառայել խոշոր գիշատիչների համար: 19 00:00:49,198 --> 00:00:50,784 Թե իբրև գիշատիչ և թե իբրև որս, 20 00:00:50,784 --> 00:00:55,609 նրանց տեսակի գոյությունը պայմանավորված է եղել բնազդային այնպիսի վճռական վարքով, 21 00:00:55,609 --> 00:01:00,635 որոնք մեր օրերում էլ հանդիպում են ընտանի և վայրի կատուների մոտ: 22 00:01:00,635 --> 00:01:04,973 Թեև ձեր ընտանի Փիսոյի` կատվազգիներին բնորոշ պահվածքը կարող է ձեզ մոլորեցնել, 23 00:01:04,973 --> 00:01:07,060 վայրի բնության մեջ այդ նուն պահվածքը, 24 00:01:07,060 --> 00:01:10,188 որն անշուշտ նրանց մոտ ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում, 25 00:01:10,188 --> 00:01:13,377 Փիսոյին կդարձներ մի հզոր կատու: 26 00:01:13,377 --> 00:01:15,918 Ունենալով մկանային յուրահատուկ կառուցվածք 27 00:01:15,918 --> 00:01:18,998 և օժտված լինելով հավասարակշռությունը չկորցնելու կարողությամբ՝ 28 00:01:18,998 --> 00:01:22,493 կատուները մագլցում էին բարձրադիր տարածքներ,որպեսզի ուսումնասիրեն տեղանքն 29 00:01:22,543 --> 00:01:24,831 ու վայրի բնության մեջ նշմարեն իրենց զոհին: 30 00:01:24,831 --> 00:01:29,155 Փիսոյին պետք չեն այս հատուկ հմտությունները կերակուր հայթայթելու և որսալու համար 31 00:01:29,155 --> 00:01:30,887 իր իսկ ափսեից այսօր: 32 00:01:30,887 --> 00:01:34,357 սակայն, բնազդաբար գրապահարանի վերևից հյուրասենյակն ուսումնասիրելով` 33 00:01:34,357 --> 00:01:37,911 նա կարծես ճիշտ նույն բանն է անում: 34 00:01:37,911 --> 00:01:44,122 Լինելով գիշատիչներ` կատուները զգոն են և որսում են, երբ որ զոհը հասանելի է լինում: 35 00:01:44,122 --> 00:01:45,980 Քանի որ նրանց զոհերից շատերը փոքրիկ են, 36 00:01:45,980 --> 00:01:49,651 վայրի բնության մեջ կուշտ մնալու համար պետք է ուտեն օրական մի քանի անգամ` 37 00:01:49,651 --> 00:01:54,991 գործի դնելով հետևյալ ռազմավարական քայլերը` թաքուն մոտենալ,վրա թռչել, սպանել և ուտել: 38 00:01:54,991 --> 00:01:58,862 Ահա ինչու է Փիսոն գերադասում որսալ փոքրիկ խաղալիքներ ու հարձակվել դրանց վրա, 39 00:01:58,862 --> 00:02:02,860 ինչպես նաև ողջ օրվա ընթացքում սնվել փոքր չափաբաժիններով: 40 00:02:02,860 --> 00:02:08,141 Բացի դրանից, չափսերով աչքի չընկնող զոհը բնության մեջ թաքնվում է փոքր տարածքում, 41 00:02:08,141 --> 00:02:12,541 ուստի Փիսոյի` տարաների և ճեղքերի հանդեպ սերը կարելի է բացատրել նրանով, 42 00:02:12,541 --> 00:02:15,436 որ նա լցված է նույն այն հետաքրքրասիրությամբ, 43 00:02:15,436 --> 00:02:24,361 որը միլիոնավոր տարիներ շարունակ օգնել է իր տեսակի պահպանմանը: 44 00:02:24,361 --> 00:02:27,331 Վայրի բնության մեջ սուր ճանկերը կատուներին հարկավոր 45 00:02:27,331 --> 00:02:30,181 էին մագլցելու, որսալու և ինքնապաշտպանության համար: 46 00:02:30,181 --> 00:02:34,228 Մոտակա մակերևույթին ճանկերը սրելն օգնում էր պահել լավ վիճակն ու պատրաստ լինել, 47 00:02:34,778 --> 00:02:36,901 ձգել մեջքի և ոտքի մկանները, 48 00:02:36,901 --> 00:02:39,321 ինչպես նաև ազատվել սթրեսից: 49 00:02:39,321 --> 00:02:41,451 Ուստի, Փիսոն չի ատում ձեր բազմոցը, 50 00:02:41,451 --> 00:02:42,287 աթոռը, 51 00:02:42,287 --> 00:02:43,272 փափուկ աթոռակները, 52 00:02:43,272 --> 00:02:44,017 բարձերը, 53 00:02:44,017 --> 00:02:44,794 վարագույրերն 54 00:02:44,794 --> 00:02:47,499 ու այն ամենը ինչ կա նրա շուրջ: 55 00:02:47,499 --> 00:02:52,134 Նա պատառ-պատառ է անում այս ամենն ու իր ճանկերը պահում փայլուն վիճակում, 56 00:02:52,134 --> 00:02:57,763 քանի որ ճիշտ այսպես էին անում իր նախնիները գոյատևելու համար: 57 00:02:57,763 --> 00:02:59,506 Քանի որ իրենց նույպես որսում էին, 58 00:02:59,506 --> 00:03:01,883 կատուները չբռնվելու հմտություններ էին ձեռք բերել, 59 00:03:01,883 --> 00:03:06,195 և հաջողության էին հասնում վայրի բնության մեջ գիշատիչներից լավագույնս խուսափողները: 60 00:03:06,195 --> 00:03:07,651 Այսպիսով, այսօր ձեր տանը 61 00:03:07,651 --> 00:03:11,449 Փիսոն փորձառու կերպով կարողանում է խցկվել փոքր 62 00:03:11,449 --> 00:03:15,663 և թաքնվել անսովոր վայրերում: 63 00:03:15,663 --> 00:03:19,727 Սրանով է բացատրվում նաև, թե ինչու է նա նախընտրում մաքուր և անհոտ կեղտամանը: 64 00:03:19,727 --> 00:03:23,388 Քանի որ այն հավանաբար չի մատնի իր գտնվելու վայրն այն գիշատիչներին, 65 00:03:23,388 --> 00:03:26,573 որոնք մոտակայքում ինչ-որ բանի հոտ են առել: 66 00:03:26,573 --> 00:03:28,859 Հաշվի առնելով ամենն, ինչ գիտենք կատուների մասին` 67 00:03:28,859 --> 00:03:31,789 նրանց ամենագերիշխող վարքագծերից մեկը կարծես 68 00:03:31,789 --> 00:03:34,292 դեռևս մնում է ամենաառեղծվածայինը: 69 00:03:34,292 --> 00:03:37,623 Կատուները կարող են մռռալ մի շարք պատճառներով, 70 00:03:37,623 --> 00:03:38,809 այդ թվում երջանկությունը 71 00:03:38,809 --> 00:03:39,838 սթրեսն 72 00:03:39,838 --> 00:03:41,131 ու քաղցը: 73 00:03:41,131 --> 00:03:43,726 Հետաքրքրական է, որ նրանց մռռոցների հաճախականությունը, 74 00:03:43,726 --> 00:03:46,466 որը 25-ից 150 հերց է, 75 00:03:46,466 --> 00:03:51,292 այնպիսի տիրույթում է, որ կարող է նպաստել հյուսվածքների վերականգնմանը: 76 00:03:51,292 --> 00:03:54,777 Ուստի Փիսոյի մռռոցը, բացի այն, որ լավ քնի հիանալի նախապայման է, 77 00:03:54,777 --> 00:04:00,118 միևնույն ժամանակ կարող է բուժել իր մկաններն ու ոսկրերը, 78 00:04:00,118 --> 00:04:03,265 և, ինչու ոչ, նաև ձերը: 79 00:04:03,265 --> 00:04:05,107 Ժամանակի ընթացքում նրանք ձևավորվել են 80 00:04:05,107 --> 00:04:07,752 թե որպես միայնակ գիշատիչներ, որոնք որսում են և սպանում, 81 00:04:07,752 --> 00:04:12,063 և թե որպես գաղտնի որս, որը գոյատևելու համար փախչում է և թաքնվում: 82 00:04:12,063 --> 00:04:15,245 Այսպիսով, այսօր էլ կատուները պահպանում են նույն այն բնազդները, 83 00:04:15,245 --> 00:04:19,686 որոնք միլիոնավոր տարիներ շարունակ օգնել են հաջողության հասնել վայրի բնության մեջ: 84 00:04:19,686 --> 00:04:23,512 Սրանով են բացատրվում նրանց թվացյալ տարօրինակ արարքներից մի քանիսը: 85 00:04:23,512 --> 00:04:26,093 Նրանց համար մեր տներն իրենց ջունգլիներն են: 86 00:04:26,093 --> 00:04:28,961 Բայց եթե այդպես է, ապա նրանց աչքերում 87 00:04:28,961 --> 00:04:30,442 ո՞վ ենք մենք : 88 00:04:30,442 --> 00:04:34,007 Խոշոր, համր, անմազ կատունե՞ր, որոնք մրցում են նրանց հետ պաշարի համար: 89 00:04:34,007 --> 00:04:38,545 Սարսափելի հիմար գիշատիչնե՞ր, որոնց նրանք օր օրի գերազանցում են խորամանկությամբ: 90 00:04:38,545 --> 00:04:40,989 Կամ գուցե կարծում են` որսը հենց մենք ենք: