Ես պետք է մի բան խոստովանեմ:
Ես ախտորոշվել եմ էպիլեպսիայով
դեռևս 17 տարեկանում:
Երանի կարողանայի խոսել լավ
զգացողությունների կամ քարտեզների մասին,
որ նկարում էի գետնին
այս իրադրության մասին մտածելիս,
բայց ես չեմ կարող:
Երանի կարողանայի խոսել ասված
քաղցր խոսքերի մասին
կամ նվերների, որոնք ստանում էի
այս իրադրությունից,
բայց ես չեմ կարող:
Այն ամենը, ինչ կարող եմ պատմել,
այս ամենի հետևանքն է.
ես կարող եմ պատմել այն օրերի մասին,
երբ շարունակ հարցնում էի.
«Ինչու՞, ինչու՞, ինչու՞ հենց ես»:
Ես հիշում եմ` ինչպես այս ամենը սկսվեց:
Ես ավարտում էի ավագ դպրոցս,
իմ դասարանը հաղթանակներ էր տարել
տարբեր սպորտաձևերում,
այսպիսով մենք երգում էինք,
պարում, գրկում միմյանց:
Ես գնացի և ցնցուղ ընդունեցի:
Այնուհետև ես գնացի ճաշելու:
Եվ, երբ ես նստեցի՝ ճաշելու,
ատամներս սկսեցին սրթսրթալ:
Եվ այսպիսով ես չկարողացա
գդալը բերանս դնել:
Ես շտապեցի բուժքրոջ գրասենյակ
և, քանի որ չէի կարողանում խոսել,
ես ուղղակի ցույց տվեցի բերանս:
Նա չգիտեր` ինչ էր կատարվում,
ուստի, նա հորդորեց ինձ պառկել,
և ես ինձ ավելի լավ զգացի.
րոպեներ անց սրթսրթնոցը դադարեց:
Ես պատրաստվում էի դուրս գալ,
սակայն նա թույլ չտվեց,
նա պնդեց, որ գնամ հանրակացարան՝ քնելու:
Այդ ժամանակ ես ավագ դպրոցի
վերջին տարում էի,
ընդամենը մի քանի ամիս էր
մնացել քննություններին,
և մի քանի օր` նախապատրաստական
քննություններին,
որոնք Քենիայում կոչվում են «mocks»:
Դրանք նախատեսված էին գնահատելու,
թե որքանով էին ուսանողները պատրաստ
ավարտական քննություններին:
Այն, որ ես կգնայի քնելու
և թույլ կտայի ծաղրել ինձ,
տարբերակ չէր:
Ես գնացի դասի, նստեցի,
վերցրեցի քենիական պատմության գրառումներս
և ահա այնտեղ էի ես, Քենիայի
ափամերձ քաղաքներից մեկում,
հոյակապ Մեքաթիլիլի վա Մենզայի հետ,
մի գիրիամա կնոջ, ով
առաջնորդել է իր ժողովրդին
բրիտանական գաղութային կառավարման դեմ:
Այնուհետև, առանց տեղեկացնելու,
ձախ ձեռքս սկսեց հանկարծակի
շարժումներ կատարել
և թվում էր, թե ես նշագծում էի
մտացածին թղթեր:
Այն ներս ու դուրս արեց
և ամեն կաթվածի հետ, մեկ առ մեկ,
իմ դասընկերները դադարեցնում էին
ընթերցանության վրա կենտրոնանալը
և սկսում ինձ նայել:
Եվ ես մեծ ջանք էի կիրառում
դադարեցնելու այն,
բայց չէի կարողանում,
որովհետև չէի կարող կառավարել այն:
Եվ հետո, երբ այն համոզված էր,
որ բոլորը մեզ էին նայում, իր
վերջնական ցուցադրության և
պաշտոնական ներկայացման ժամանակ
ես իմ առաջին լիարժեք նոպան ունեցա,
որը սկիզբն էր այն բանի, ինչն արդեն
15 շարունակ տարիների իրադրություն է:
Նոպաները հատուկ են
էպիլեպտիկների մեծ մասին,
և յուրաքանչյուր նոպան,
որը տեղի է ունենում
առաջին անգամ, պետք է ստուգվի բժշկի կողմից,
որպեսզի որոշվի,
արդյոք տվյալ անձը
հիվանդ է էպիլեպսիայով,
թե դա այլ բանի ախտանիշ է:
Իմ դեպքում հաստատվել էր,
որ ես ունեի էպիլեպսիա:
Ես բավականին շատ ժամանակ եմ
անցկացրել հիվանդանոցում և տանը,
և միայն ետ գնացել, որպեսզի
հանձնեմ ավարտական քննություններս:
Ես ունենում էի նոպաներ գրավորների
միջև ընկած ժամանակահատվածում,
բայց կարողանում էի ստանալ
լավ գնահատականներ՝
ընդունվելու համար
ակտուարային գիտություն բաժինն
Նայրոբի համալսարանում:
(ծափահարություն)
Դժբախտաբար, ես ստիպված էի թողնել
ուսումը երկրորդ տարում:
Ես չունեի բավարար
հարմարվելու հմտություններ
և աջակցող մարդիկ շուրջս:
Ինձ բախտ վիճակվեց աշխատանք գտնել,
բայց ինձ հեռացրին աշխատանքից,
երբ ես նոպա ունեցա աշխատավայրում:
Ես այն տարածությունում էի,
որտեղ մշտապես ինքս ինձ հարցնում էի,
թե ինչու դա պետք է ինձ հետ պատահեր:
Ես անտեսված եմ ապրել երկար ժամանակ,
և անտեսված լինելը միգուցե
դպրոցից դուրս գալու
և աշխատանքից հեռացվելու պատճառով:
Կամ, միգուցե, դա այն պաճտառով էր,
որ ես լսել էի էպիլեպսիայի մասին
և էպիլեպտիկ մարդկանց մասին.
որ նրանք երբեք ինքնուրույն չեն ապրի,
որ նրանք երբեք ինքնուրույն չեն ճամփորդի
կամ նույնիսկ
աշխատանք չեն գտնի
որ նրանք վտարանդի են,
ունենալով այն ոգին, որի կարիքը նրանք
ունեն:
Եվ այսպես, ինչքան շատ էի
մտածում այս բաների մասին,
այդքան շատանում էին նոպաներս,
և ես օրեր էի անցկացնում` ոտքերս բռնված,
խոսքս դարձել էր կցկտուր,
օրեր շարունակ:
Ահա, թե ինչպես էի ես:
Նոպայից 2 կամ 3 օր անց
գլուխս և ձեռքս դեռ ջղաձգվում էին:
Ես մոլորված էի զգում,
թվում էր` կորցրել եմ ամեն ինչ,
և երբեմն նույնիսկ
ապրելու կամքը:
(հոգոց)
Այնքան վիշտ կար մեջս:
Եվ այսպիսով ես սկսեցի գրել,
քանի որ շուրջս գտնվող
մարդիկ չունեին պատասխաններ
այն հարցերին, որոնք ես ունեի:
Ես գրում էի վախերիս
և կասկածներիս մասին:
Ես գրում էի իմ լավ օրերի, իմ վատ օրերի
և իմ իսկապես տհաճ օրերի մասին
և ես կիսվում էի նրանց մասին բլոգում:
Շուտով,
ինձ սկսեցին տեսնել և լսել մարդիկ,
ովքեր հիվանդ էին էպիլեպսիայով,
նրանց ընտանիքները
և նույնիսկ նրանք, ովքեր
հիվանդ չէին էպիլեպսիայով:
Եվ ես դադարեցի լինել այն աղջիկը,
ով մշտապես հարցնում էր՝ ինչու ես,
վերածվեցի նրա, ով ոչ միայն բարձրաձայնում
էր իր խնդրի մասին հասարակության առջև,
այլև անում դա նրանց համար, ովքեր
դեռ չեն համարձակվում:
(ծափահարություն)
Իմ նոպաները շատ են պակասել,
օրվա մեջ 2-3 անգամից
դարձել են 2-3 անգամ տարվա ընթացքում:
Ես շարունակեցի...
(ծափահարություն)
Ես շարունակեցի վարձել հինգ մարդկանց,
երբ ես սկսեցի Քենիայի առաջին անվճար գիծը
հոգեկան առողջության և
էպիլեպսիայի աջակցության համար:
Եվ ես ճանապարհորդում եմ...
(ծափահարություն)
Եվ ես ճանապարհորդում եմ, որ
խոսեմ իմ հիվանդության մասին:
Բոլոր այս բաները, որ ասվել է ինձ,
ինձ նման մարդիկ` էպիլեպսիայով ապրող,
կարող էին երբեք ի վիճակի չլինել անել:
Ամեն տարի Նայրոբիի բնակչության 80 տոկոսը
ախտորոշվում է էպիլեպսիայով
ամբողջ աշխարհում:
Եվ նրանք, ինձ պես,
անցնում են այն բոլոր հույզերի միջով,
ինչպիսիք են անարգանքը և մերժված լինելը:
Այսպիսով, ես սա դարձրել
եմ իմ կյանքի ուղին,
շարունակել այս խոսակցությունները
և ես շարունակում եմ խոստովանել
իմ հիվանդության մասին,
որ այն մարդիկ, ովքեր ախտորոշված չեն,
իմանան և միշտ հիշեն,
որ նորմալ է շփվել այն մարդկանց հետ,
ինչպիսին, որ մենք ենք:
Հիշեն, որ քանի դեռ անարգում են
և չեն ընդունում,
մենք, իրենց իսկ նման,
կարող ենք դիմակայել ամեն ինչի:
Շնորհակալ եմ:
(Ծափահարություններ)