Առաջին հայացքից
ամեն ինչ բարեհաջող էր ընթանում Ջոնի համար:
Նա հենց նոր էր պայմանագիր ստորագրել
իր Նյույորքյան բնակարանը վաճառելու`
վեցանիշ թվով շահույթով,
և նա այդ բնակարանի սեփականատերն էր ընդամենը 5 տարի:
Դպրոցը, որտեղ նա իր մագիստրոսականը պաշտպանեց,
հենց նոր նրան առաջարկել էր ուսուցանման հանդիպում,
որը ոչ միայն նշանակում էր աշխատավարձ,
այլ առաջին անգամ նաև առավելություններ:
Եվ այնուամենայնիվ, չնայած Ջոնի համար ամեն ինչ լավ էր ընթանում,
նա պայքարում էր,
պայքարում կախվածության և կլանող ընկճվածության դեմ:
2003 թ հունիսի 11-ի գիշերը
նա մագլցեց ծայրը
Մանհեթեն կամրջի
և ցատկեց ներքևի նենգ ջրերի մեջ:
Զարմանալիորեն,
ոչ, հրաշքով,
նա կենդանի մնաց:
Անկումը փշրեց նրա աջ թևը,
ջարդեց բոլոր կողոսկրերը,
խոցեց թոքը,
և նրան կիսագիտակից վիճակում ալիքը քշեց,
Իսթ գետով ներքև,
Բրուքլինի կամրջի տակ
դուրս եկավ Ստեյթն Կղզու լաստանավի ուղու վրա,
որի ուղևորները
լսելով նրա ցավագին ճիչերը,
կապվեցին լաստանավի նավավարի հետ,
ով կապվեց Ափի Պահակախմբի հետ,
ովքեր նրան դուրս որսացին Իսթ գետից
և տարան Բելլեվյու հիվանդանոց:
Եվ փաստորեն հենց այստեղ է սկսվում պատմությունը:
Որոհետև հենց Ջոնը իրեն նվիրեց
իր կյանքը վերակառուցելուն,
սկզբում ֆիզիկապես, հետո զգացմունքայնորեն,
ապա նաև հոգևոր առումով,
նա հասկացավ, որ շատ քիչ ռեսուրսներ գոյություն ունեին
մեկի համար, ով փորձել էր վերջ դնել իր կյանքին
այնպես, ինչպես ինքը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս,
որ 20 մարդկանցից 19,
ովքեր փորձում են ինքնասպան լինել,
կձախողվեն:
Բայց նրանք, ովքեր ձախողվեցին,
37 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն հաջողության հասնելու
երկրորդ անգամ:
Սա իսկապես
ռիսկային բնակչություն է
որն ունի իրեն աջակցելու շատ քիչ ռեսուրսներ:
Եվ ինչ է պատահում,
երբ մարդիկ փորձում են վերագտնել կյանքում,
ինքնասպանության շուրջ մեր տաբուների պատճառով
մենք համոզված չենք ինչ ասել,
և այսպիսով, շատ հաճախ մենք ոչինչ չենք ասում:
Եվ դա ավելի է խորացնում մեկուսացվածությունը,
որում Ջոնի նման մարդիկ գտնվում են:
Ես գիտեմ Ջոնի պատմությունը շատ լավ,
քանի որ ես եմ Ջոնը:
Եվ սա այսօր,
առաջին անգամ հասարակական նման վայրում
ես ընդունում եմ
այն ճանապարհը, որն անցելեմ:
Բայց 2006-ին սիրելի ուսուցչիս կորստից
և լավ ընկերոջ ինքնասպանությունից
և անցած տարի TEDActive-ում նստելուց հետո
ես հասկացա, որ պետք է դուրս գամ լռությունից
և իմ տաբուներից անցնեմ առաջ
խոսելու տարածվելու արժանի մի գաղափարի մասին,
և դա այն է, որ
մարդիկ, ովքեր կատարել են դժվարին ընտրություն
ետ դառնալ դեպի կյանք,
կարիք ունեն ավելի շատ ռեսուրսների և օգնության:
Ինչպես Թրևոր նախագիծն է ասում,
ամեն ինչ ավելի լավ է դառնում:
Եվ ես նախընտրում եմ ներկայանալ
լրիվ տարբեր մի տեսանկյունից այսօր
քաջալերելու, կոչ անելու,
որ եթե դուք ինչ-որ մեկն եք,
ով մտածել կամ ինքնասպանության փորձ է արել,
կամ ճանաչում եք մեկին, ով դիմել է նման քայլի,
բարձրաձայնեք դրա մասին, օգնություն ստացեք:
Սա մի զրույց է, որ արժի ունենալ,
գաղափար, որն արժանի է տարածման:
Շնորհակալություն:
(ծափահարություններ)