♪ (ուրախ երաժշտություն) ♪ (ծիծաղ) Ողջույն։ Ես Ջանան եմ։ Ես զբաղվում եմ հաշվապահությամբ և անձնակազմով: Ես Մարգարիտան եմ։ Ես ծրագրաշարի փորձագետ եմ Amara-ում։ Ինչպե՞ս եք անցկացնում ձեր հանգստյան օրերը։ Ամենից հաճախ սեղանի թենիս եմ խաղում կամ հեծանիվ եմ վարում դեպի տեղական հրաշալի լողափերից մեկը: Ես սիրում եմ պատրաստել։ Նաև կատարում եմ որոշակի կամավորական աշխատանք։ Կարդում եմ։ Կարդում եմ։ Կարդում եմ որևէ հետաքրքիր գիրք։ Ունե՞ք կենդանիներ կամ բույսեր։ (ծիծաղում է) Ես վեց շուն ունեմ: Դրանք բոլորը փրկված են։ Ես շատ եմ խաղում իմ շների հետ։ Ես ունեմ խաղաղության շուշան, որը մեր տանն է արդեն շատ տարիներ։ Սա Լիլի Թոմլինն է։ Մենք ազգականներ չենք։ Ի՞նչն է ձեզ դուր գալիս Amara- ում աշխատելիս: Պարզապես կապը մեր լսարանի հետ։ Ինձ դուր է գալիս հեշտացնել մարդկանց կյանքը գոնե այն պահին, երբ նրանք կարդում են աջակցության խմբի կողմից իմ հոդվածը կամ մեկ այլ բան։ Նախագծի վերջում, երբ ես հանձնում եմ հաճախորդին, ասենք, ենթավերնագրերով լրացված տեսանյութը, ես շատ մեծ բավականություն եմ զգում։ Այդ պահին ես մտածում եմ․ «Օ՜, հիմա ավելի շատ ենթավերնագրերով տեսանյութ ստացվեց, և ավելի շատ մարդ կկարողանա մուտք գործել այնտեղ։ Իհարկե, մարդիկ։ Անհավատալի է, թե որքան են բոլորը հետաքրքրված աշխարհը ավելի լավը դարձնելու համար։ Բոլորը մոտիվացված են Amara -ի ընդհանուր խնդրի շնորհիվ։ Դա հասանելիության ապահովումն է և սեփական հմտությունների օգտագործումը նրա համար, որպեսզի հնարավոր լինի տեղեկատվությամբ կիսվել ուրիշների հետ։ Սա հատուկ մշակույթ է, այստեղ գրեթե չկա ուղղահայաց ստորակարգություն։ Սա միասնական ջանք է։ Աշխարհագրորեն և ժամանակի առումով մենք բոլորս շատ ցրված ենք, բայց մենք միշտ ժամանակ ենք գտնում միմյանց համար: Ի՞նչ լեզուների եք տիրապետում։ (ծիծաղում է) Ազատ խոսում եմ միայն անգլերեն, բայց ես ուսումնասիրում եմ ամերիկյան ժեստերի լեզուն, ինչպես նաև ռուսերեն։ Ամուսնուս ընտանիքը եկել է նախկին Խորհրդային Միությունից, այդ պատճառով ես կցանկանայի կարողանալ խոսել այս ընտանիքի մյուս սերունդների հետ։ Ես խոսում եմ անգլերեն և իմ մայրենի իսպաներեն։ Իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իսկ անգլերենը օգտագործում եմ աշխատանքի բերումով։ Կանտոնյան, մի փոքր մանդարին: Ինչպես նաև մի փոքր ուսումնասիրել եմ իսպաներեն, գերմաներեն և չինարեն։ Ֆրանսերեն, մի քիչ արաբերեն։ Ես խոսում եմ անգլերեն ու մի քիչ իսպաներեն։ (ծիծաղում է) Լրացուցիչ հարց․ Ե՞րբ է թողարկվել Amara- ի առաջին տարբերակը։ 2010 կամ 2013 թվականի՞ն։ 2006 թվականի՞ն։ 2001 թվականի՞ն։ Այո, ոչ, չգիտեմ։ (ծիծաղում է) 2010 թվականին։ Առաջին օրինակը ստեղծվել էր հենց այդ ժամանակ։ Ես դրա ականատեսն էի։ Այն ժամանակ ես կամավոր էի Amara-ում։ Ի՞նչ է ձեզ համար հասանելիությունը։ Դա այն է, որ բոլորը ունեն հավասար հնարավորություններ աշխարհը հասկանալու տեսանյութերի, երթավերնագրերի, թարգմանությունների միջոցով, որոնք ստեղծվում են մեր կամ ուրիշների կողմից առանց որևէ սահմանափակումների։ Դա շատ բան է նշանակում։ Ինձ տեղադրել են կոկլեար իմպլանտներ, որոնք փոխհատուցում եմ լսողության կորուստը։ Առանց դրանց ես գրեթե ոչինչ չեմ լսում, բայց դրանց հետ ես հանգիստ կարող եմ խոսել մարդկանց հետ մեկ առ մեկ։ Սակայն դրանք այնքան էլ չեն օգնում, երբ ես օգտագործում եմ ինչ-որ տեխնիկա, տեսանյութ եմ դիտում կամ հեռախոսով եմ խոսում։ Այդ պատճառով ենթավերնագրերը շատ են օգնում։ Ինձ համար հասանելիությունը սկսվում է ուրիշների հետ կարեկցելու կարողությամբ։ Իրականում իմ ընկերներից շատերը անգլերեն չգիտեն։ Մեծ ծավալի տեղեկության համար ես օգնեցի ստեղծել իսպաներեն ենթավերնագրեր։ Երբ ես կարողանում եմ կիսվել դրանով իմ ընկերների հետ Վենեսուելայում կա՛մ ընտանիքիս անդամների հետ, կա՛մ մայրիկիս հետ, ես մեծ բավականություն եմ ստանում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կունենա Amara- ն աշխարհի վրա: Դրական վերաբերմունքն ու... աշխարհը գտնվում է շատ բարդ իրավիճակում: Ուղղակի շփում։ Երբ մենք ամեն օր աշխատում ենք շատ մարդկանց հետ տարբեր երկրներից, մենք պարզապես գիտակցում ենք, որ մարդիկ ամբողջ աշխարհից տարբեր են, բայց միևնույն ժամանակ նման։ Ես կարծում եմ, որ այս հարթակը ունի մեծ չբացահայտված պոտենցիալ այլ տեսակ օգտվողների օգտագործման համար։ Տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց ենթավերնագրերի ստեղծումը մեծ հնարավորություն է տալիս աշխատանք գտնել։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա: Ենթավերնագրեր ստեղծելու համար արհեստական բանականության օգտագործումը ավելացել է վերջին տարիների ընթացքում, և ստեղծվել են շատ զվարճալի իրավիճակներ ու սխալներ, ինչը ընդգծում է մարդկանց կարևորությունը լեզվի կիրառման տարբեր ձևերում։ Հուսով եմ, որ նկատելի կլինի մեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ և առաջնային նշանակությունը, որը մենք տալիս ենք նրանց զգացողություններին ու ընդունակություններին։ և դա կոգևորի մյուսներին, որպեսզի նրանք հասկանան, որ դա իրագործելի է։ Հայերեն ենթավերնագրեր՝ Նատալյա Սավվիդի