Ուրախ եմ գտնվել այստեղ
և խոսել ձեզ հետ մի թեմայի` գեղեցկության շուրջ,
որը շատ հոգեհարազատ է ինձ:
Իրականում ես զբաղվում եմ արվեստի, գեղագիտության փիլիսոփայությամբ
դրամ վաստակելու համար:
Ես փորձում եմ բանականորեն,
փիլիսոփայորեն, հոգեբանորեն պարզել`
որն է գեղեցկության էությունը,
ինչ խելամիտ բան կարելի է ասել դրա վերաբերյալ
և ինչպես են մարդիկ դառնում անկառավարելի` փորձելով հասկանալ դրա էությունը:
Հիմա դա ծայրահեղ բարդ թեմա է համարվում,
մասնավորապես այն պատճառով, որ այն բաները, ինչ մենք գեղեցիկ ենք անվանում
շատ տարբեր են:
Ես ի նկատի ունեմ պատկերացրեք ակնհայտ զանազանությունը`
մի երեխայի դեմք,
Բերլիոզի <<Հարոլդն Իտալիայում>> սիմֆոնիան,
այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են, օրինակ, <<Կախարդը Օզից>>
կամ Չեխովի պիեսները,
կենտրոնական Կալիֆորնիայի բնապատկերը,
Հոկուսայի` Ֆյուջի սարի տեսարանը,
<<Վարդերի ասպետը>>,
աշխարհի ֆուտբոլի առաջնության
ցնցող հաղթական գոլը,
Վան Գոգի <<Աստղազարդ գիշեր>>-ը
Ջեյն Օսթինի վեպերից մեկը,
էկրանին պարող Ֆրեդ Ասթերին:
Այս համառոտ ցանկը ներառում է մարդկանց,
լանդշաֆտներ,
արվեստի գործեր և հմուտ մարդկանց ստեղծագործություններ:
Այն հիմնավորումը, որը պարզաբանում է գեղեցկության առկայությունը
այս ցուցակում թվարկվածների մեջ
այքան էլ հեշտ չի լինելու անել:
Այնուամենայնիվ, ես կարող եմ ձեզ տալ գեղեցկության տեսության առնվազն մեկ նմուշ,
որն իմ կարծիքով
մինչ օրս եղած
ամենահզոր տեսություններից է:
Եվ դա մեզ է հասել ոչ թե արվեստի փիլիսոփայից,
հետմոդեռնիստական շրջանի արվեստի տեսաբանից
կամ արվեստի ազդեցիկ քննադատից:
Ոչ, այս տեսությունը
մեզ է հասել
խեցգետնակերպերի, որդերի ու աղավնիների ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետից,
և դուք գիտեք` ես ում նկատի ունեմ`
Չարլզ Դարվինին:
Անշուշտ, շատ մարդիկ կարծում են, թե արդեն գիտեն
<<Ի՞նչ է գեղեցկությունը>> հարցի
ճշգրիտ պատասխանը:
Պատասխանն ականատեսի աչքերում է:
Դա այն է, ինչ ազդում է անձամբ ձեզ վրա:
Կամ, ինչպես որոշ մարդիկ,
հատկապես գիտնականներն են նախընտրում,
մշակութային առումով
գեղեցկությունը գտնվում է ականատեսի աչքերում:
Մարդիկ համաձայնվում են այն բանի հետ, որ նկարները, ֆիլմերը կամ երաժշտությունը
գեղեցիկ են,
որովհետև նրանց մշակույթները սահմանում են գեղագիտական ճաշակի միօրինակությունը:
Բնական գեղեցկության և արվեստի բոլոր ճյուղերի նկատմամբ ճաշակը
մշակույթից մշակույթ է անցնում
անասելի հեշտությամբ:
Բեթհովենին երկրպագում են Ճապոնիայում:
Պերուացիները սիրում են ճապոնական բատիկան:
Ինկա քանդակագործությունները բրիտանական թանգարաններում
գանձ են համարվում,
մինչդեռ Շեքսպիրը թարգմանվում է
աշխարհի ամենատարածված լեզուներով:
Կամ պարզապես պատկերացրեք ամերիկյան ջազը
կամ ամերիկյան ֆիլմերը.
դրանք լսվում և դիտվում են ամենուր:
Արվեստների միջև բազմաթիվ տարբերություններ կան,
բայց կան նաև համընդհանուր,
միջմշակութային գեղագիտական հաճույքներ
և արժեքներ:
Ինչպե՞ս կարող ենք բացատրել
այդ համընդհանրությունը:
Լավագույն պատասխանը կայանում է
մեր գեղարվեստական և գեղագիտական ճաշակների
դարվինյան էվոլյուցիոն պատմությունը վերանայել փորձելու մեջ:
Մենք պետք է վերանայենք
մեր ներկա գեղարվեստական ճաշակները և նախասիրությունները
և բացատրենք՝ ինպես են դրանք մնացել
մեր ուղեղներում
մեր նախապատմական
և հիմնականում քարե դարի
(երբ մենք կատարյալ մարդ դարձանք) գործունեության,
ինչպես նաև այն հասարակական իրավիճակների միջոցով,
որտեղ մենք զարգացել ենք:
Այս վերանայմանը
կարող են նաև նպաստել
մարդկային արձանագրությունները,
որոնք պահպանվել են նախապատմական ժամանակաշրջաններից:
Ես ի նկատի ունեմ բրածոները, քանդակները և այլն:
Նաև պետք է հաշվի առնել այն,
ինչ մենք գիտենք
19-րդ և 20-րդ դարեր հասած
որսորդ-հավաքողների խմբերի գեղագիտական հետաքրքրությունների մասին:
Հիմա ես
ոչ մի կասկած չունեմ,
որ գեղեցկության էությունը
իր զգացմունքային ուժգնությամբ և հաճելիությամբ
պատկանում է մեր զարգացած մարդկային հոգեբանությանը:
Գեղեցկության էությունը
դարվինյան ադապտացիաների ամբողջ շարքերի մի բաղադրիչն է:
Գեղեցկությունը ադապտիվ ազդեցություն է,
որը մենք տարածում
և ուժեղացնում ենք
արվեստի գործերի, ժամանցի
ստեղծման և դրանցով հիանալու ժամանակ:
Ինչպես ձեզանից շատերը գիտեն,
էվոլյուցիան գործում է երկու հիմնական մեխանիզմների միջոցով:
Առաջինը բնական ընտրությունն է,
այսինքն` պատահական մուտացիան և ընտրովի պահպանումը
հիմնական անատոմիայի և հոգեբանության հետ՝
ենթաստամոքսային գեղձի, աչքի կամ եղունգների զարգացումը:
Բնական ընտրությունը ևս պարզաբանում է
բազմաթիվ հիմնական զազրելի բաներ,
ինչպիսիք են օրինակ` փտած մսի սարսափելի հոտը,
կամ վախերը, ինչպես օրինակ վախը օձերից
կամ ժայռի ծայրին մոտ կանգնելու վախը:
Բնական ընտրությունը նաև պարզաբանում է հաճելի բաներ`
սեռական հաճույքը,
մեր սերը քաղցրի, ճարպի և սպիտակուցների նկատմամբ,
ինչը իր հերթին բացատրում է, թե ինչու են կոնկրետ սննդատեսակներ այդքան հանրահայտ՝
սկսած հասած մրգերից մինչև շոկոլադե օշարակ
և խորոված կողոսկրեր:
Զարգացման հաջորդ սկզբունքը
սեռական ընտրությունն է
և այն գործում է շատ տարբեր ձևերով:
Սիրամարգի հրաշագեղ պոչը
դրա վառ օրինակն է:
Այն չի զարգացել բնական գոյատևման համար:
Իրականում այն դեմ է բնական գոյատևմանը:
Ոչ, սիրամարգի պոչը
էգ սիրամարգերի
զույգի ընտրության արդյունք է:
Դա միանգամայն ծանոթ պատմություն է:
Բնականաբար, պատմությունն առաջ տանողները կանայք են:
Ի միջի այլոց, Դարվինն ինքն էլ
որ սիրամարգի պոչը
գեղեցիկ է էգ սիրամարգի աչքերով:
Նա սովորաբար օգտագործում էր այդ բառը:
Հիմա, այս գաղափարները մտքում պահելով`
մենք կարող ենք ասել, որ գեղեցկության էության բացահայտումը
այն միջոցներից մեկն է,որի նկատմամբ էվոլյուցիան ունի
աճող ու հաստատուն
հետաքրքրություն կամ թովչություն,
նույնիսկ կախվածություն,
որպեսզի քաջալերի մեզ
գոյատևման և վերարտադրման համար
ամենաադապտիվ որոշումները կայացնել:
Այսպես ասած`
գեղեցկությունը բնության`
հեռավորության վրա գործելու, միջոցն է:
Ի նկատի ունեմ` դուք չեք կարող ակնկալել, որ կուտեք
ադապտիվ առումով օգտակար բնապատկեր:
Հազիվ թե ուտեք ձեր երեխային
կամ սիրելիին:
Այսպես, էվոլյուցիայի հնարքն է
դրանք գեղեցիկ դարձնել,
զինել նրանց կախարդականությամբ,
որպեսզի դուք հաճույք ստանաք զուտ դրանց նայելով:
Հակիրճ դիտարկենք գեղագիտական հաճույքի մի կարևոր աղբյուր`
գեղեցիկ բնապատկերների
մագնիսական ձգողականություն:
Ամբողջ աշխարհի
տարբեր մշակույթների կրողները
հակված են հավանելու բնապատկերի մի որոշակի տեսակ,
մի բնապատկեր, որը նման է
քարեդարյան ժամանակաշրջանի սավանաներին, որտեղ մենք զարգացել ենք:
Այսօր այս բնապատկերը կարելի է տեսնել
օրացույցների, բացիկների վրա,
գոլֆի դաշտի ձևավորման աշխատանքներում, հասարակական զբոսայգիներում
և ոսկեջրած շրջանակներով նկարներում`
կախված բոլոր հյուրասենյակներում՝
սկսած Նյու-Յորքից, վերջացրած Նոր Զելանդիայով:
Դա կարծես Հուդզոն գետի ափին գտնվող դպրոցի բնապատկերը լինի,
որը պատկերում է
ցածր խոտերով բացատներ,
որոնք խառնվում են ծառերի սաղարթի հետ:
Ի միջի այլոց, ծառերը հաճախ գերադասելի են,
եթե ճյուղավորվում են գետնին մոտ,
այսինքն` եթե ծառեր կան, դուք կարող եք մագլցել,
եթե դժվար կացության մեջ եք:
Բնապատկերը ցույց է տալիս
տեսարանում ջրի առկայությունը,
կամ ջրի նշույլը կապուտակ հեռվում,
կենդանիների նշանները կամ թռչունների կյանքը,
ինչպես նաև բազմազան խոտեր
և վերջապես ստանում ենք
մի արահետ
կամ ճանապարհ,
գուցե գետափ կամ ջրափնյա գիծ,
որ տարածվում է հեռվում՝
գրեթե տանելով ձեզ իր հետևից:
Բնապատկերի այս տեսակը
գեղեցիկ են համարում նույնիսկ այն մարդիկ,
ովքեր իրենց երկրներում չունեն այդպիսի բնապատկեր:
Սավանայի երևակայական բնապատկերը
ամենապարզ օրինակներից է,
որտեղ մարդիկ ամենուրեք
գտնում են գեղեցկություն`
նմանատիպ տեսողական զգացողությամբ:
Բայց ինչ-որ մեկը կարող է սակարկել այն փաստը,
որ դա բնական գեղեցկություն է:
Ի՞նչ կասեք գեղարվեստական գեղեցկության մասին:
Արդյոք այն մշակութային չէ՞:
Ոչ, ես այդպես չեմ կարծում:
Եվ կրկին ես կուզենայի հետ նայել նախապատմությանը
և ինչ-որ բան ասել դրա մասին:
Լայնորեն ընդունված է,
որ մարդկային ամենավաղ արվեստի գործերը
ապշեցուցիչ հմուտ ժայռաքանդակներն են,
որոնք մեզ բոլորիս հայտնի են Լասկոյից
և Շովեյից:
Շովեյի քանդակները
գրեթե 32.000 տարեկան են,
ինչպես նույն ժամանակաշրջանի կանանց և կենդանիների
մի քանի փոքր, իրական քանդակներ:
Բայց գեղարվեստական և դեկորատիվ հմտությունները
շատ ավելի հին են, քան վերոնշյալ քանդակները:
Մոտ 100.000 տարի առաջ
գտնվել են գեղեցիկ խեցեպատ վզնոցներ,
ինչպես նաև կավաքարից պատրաստված մարմնի քսուք,
որոնք նման էին ինչ-որ բանի,
և որոնք կարող եք տեսնել արվեստի ու ձեռագործի տոնավաճառում:
Բայց ամենահետաքրքրական նախապատմական ձեռագործները
նույնիսկ ավելի հին են, քան սրանք:
Սա ասելով՝ նկատի ունեմ
այսպես կոչված աշոլյան կացինները:
Ամենահին քարե գործիքները մեծ դանակներն են՝
հայտնաբերված Արևելյան Աֆրիկայի Օլդուվայ կիրճում:
Դրանք երկուս ու կես միլիոն տարվա պատմություն ունեն:
Այս դաժան գործիքները
կիրառվել են հազարավոր դարերով,
մինչև գրեթե 1.4 միլիոն տարի առաջ,
երբ ուղիղ քայլվածքով մարդը
սկսեց սարքել
մեկտեղանոց բարակ քարե շեղբեր,
երբեմն ձվաձև,
բայց ավելի հաճախ հանդիպում ենք
համաչափ, տերևի
կամ արցունքի կաթիլի ձև ունեցող շեղբերի:
Այս աշոլյան կացինները,
դրանք այդպես են կոչվել Սբ. Աշոլի պատվին Ֆրանսիայում,
որտեղ առաջին գյուտերը արվել են 19-րդ դարում,
բացահայտվել են հազարարներով
տարածվել են Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում,
գրեթե ամենուր, որտեղ թափառել են ուղիղ քայլվածքով և
աշխատող մարդիկ:
Եվ միայն այս կացինների քանակությունը
ցույց է տալիս, որ դրանք չէին կարող պատրաստված լինել
կենդանիներ մորթելու համար:
Եվ իսկապես տեսարանն աղավաղվում է, երբ գիտակցում ես,
որ ի տարբերություն քարեդարյան ժամանակաշրջանի այլ գործիքների`
այս կացինները հաճախ չեն ցուցադրում
օգտագործված լինելու ոչ մի նշան
իրենց նուրբ ածելիների վրա:
Եվ որոշները, ամեն դեպքում, շատ մեծ են
մորթելու համար:
Դրանց համաչափությունը, գրավիչ նյութերը
և ամենից վեր
դրանց մանրակրկիտ մշակվածությունը
իսկապես միանգամայն գեղեցիկ են թվում
մեր աչքին նույնիսկ այսօր:
Այսպիսով, ի՞նչ էին իրենցից ներկայացնում այս հնագույն գործիքները,
ես նկատի ունեմ դրանք հնագույն են,որովհետև անծանոթ են,
բայց միևնույն ժամանակ
դրանք ինչ-որ կերպ ծանոթ են:
Ինչի՞ համար են այս ձեռագործերը:
Լավագույն պատասխանն այն է,
որ դրանք բառացիորեն
ամենավաղ հայտնի արվեստի գործերն են`
պրակտիկ գործիքները, որոնք ձևափոխվել էին
գրավիչ գեղագիտական առարկաների,
որոնք աչքի էին զարնում և՛ իրենց էլեգանտ տեսքի,
և՛ վիրտուոզ հմտության համար:
Կացինները
էվոլյուցիոն առաջընթաց են գրանցել մարդկության պատմության մեջ.
գործիքներ, որոնք ձևավորվել էին գործելու
որպես <<ֆիթնես-ազդանշաններ>>, ինչպես դրանց անվանել են Դարվինի հետնորդները
այսինքն` դրսևորումներ,
որոնք ունեն այնպիսի հատկություններ
ինչպես սիրամարգի պոչը,
բացի այդ, ի տարբերություն մազերի և փետուրների՝
կացինները գիտակցաբար
խելամտորեն են ստեղծված:
Գրագետ պատրաստված կացինները
պահանջում են ցանկալի մարդկային որակավորումներ`
բանականություն, լավ շարժիչ կառավարում,
ծրագրելու կարողություն,
գիտակցություն,
և երբեմն հազվադեպ նյութերի հասանելիություն:
Ավելի քան տասնյակ հազարավոր սերունդների հետ
այսպիսի հմտությունները բարձրացրել են նրանց կարգավիճակը,
ովքեր ցուցադրել են դրանք
և ստացել են վերարտադրողական առավելություն
ավելի քիչ կարողություններ ունեցողների համեմատ:
Գիտեք, սա մի քիչ հին կատակ է,
բայց պարզվում է, որ այն գործում է.
.<< Ինչու՞ չես մտնում իմ քարանձավը, որ քեզ ցույց տամ իմ կացինները>>:
(Ծիծաղ)
Բացի այդ, անշուշտ սրանում հետաքրքրականն այն է,
որ մենք չենք կարող համոզված լինել, թե ինչպես է այդ գաղափարը փոխանցվել,
որովհետև ուղիղ քայլվածքով մարդիկ,
ովքեր պատրաստել են այդ առարկաները,
լեզու չեն ունեցել:
Դժվար է հասկանալ,
բայց դա անհավատալի փաստ է:
Այդ առարկան պատրաստվել էր
կա՛մ ուղիղ քայլվածքով,
կա՛մ աշխատող մարդ նախահոր կողմից
լեզվի ստեղծումից
50.000-100.000 տարի առաջ:
Ձգվելով ավելի քան միլիոնավոր տարիներ՝
կացնի ավանդույթը
ամենաերկար գեղարվեստական ավանդույթն է
մարդկության և նախամարդկության պատմության մեջ:
Կացինների դարաշրջանին մոտ, բանական մարդիկ,
ինչպես նրանց կոչում էին այդ ժամանակ,
վերջապես, անկասկած գտնում էին
իրար զվարճացնելու և զարմացնելու միջոցներ,
ով գիտե ինչերով`կատակներ անելով,
պատմություններ պատմելով, պարելով կամ վարսավիրությամբ:
Այո, վարսավիրությամբ, նորից եմ կրկնում:
Մեր` ժամանակակիցներիս համար,
վիրտուոզ տեխնոլոգիան
օգտագործվում է գեղարվեստական գրականության մեջ և ֆիլմերում
երևակայական աշխարհներ ստեղծելու,
երաժշտության, նկարչության և պարի միջոցով
ուժգին զգացմունքներն արտահայտելու համար:
Բայց դեռևս,
հնադարյան անհատականության
մեկ հիմնարար հատկությունը պահպանվում է
մեր գեղագիտական ձգտումներում.
գեղեցկությունը, որ մենք գտնում ենք
հմուտ ներկայացումներում:
Լասկոյից մինչև Լուվր
ու Կարնեգի համերգասրահ ,
մարդիկ
ունեն մշտական ներքին ճաշակ
արվեստի վիրտուոզ դրսևորումների համար:
Մենք գեղեցկություն ենք գտնում
լավ արված ինչ-որ բանի մեջ:
Այսպես, եթե հաջորդ անգամ դուք անցնեք արդուզարդի խանութի պատուհանի մոտով,
որտեղ ցուցադրված կլինի գեղեցիկ ,
արցունքի կաթիլի տեսք ունեցող քար,
այնքան վստահ մի եղեք,
որ ձեր մշակույթն է ձեզ հուշում,
որ շողարձակող զարդը գեղեցիկ է:
Ձեր հեռավոր նախնիներն են սիրել այդ ձևը
և գեղեցկություն գտել այն հմտության մեջ, որն անհրաժեշտ է այդ զարդը պատրաստելու համար,
նույնիսկ նախքան
նրանք կկարողանային իրենց սերն արտահայտել խոսքերով:
Գեղեցկությունը ականատեսի աչքերու՞մ է:
Ո՛չ, այն մեր ուղեղի խորքում է:
Դա մեր ամենահնադարյան նախնիների բանական հմտություններից
և հարուստ զգացմունքային կյանքերից
ստացած շնորհն է:
Մեր հզոր արձագանքը պատկերներին,
արվեստում զգացմունքի արտահայտմանը,
երաժշտության գեղեցկությանը, գիշերային երկնքին
մեզ և մեր հետնորդների հետ կլինեն
այնքան ժամանակ, որքան գոյություն ունի մարդկային ռասան:
Շնորհակալություն:
(Ծափահարություն)