<<Դեռ>> բառի ուժը
Լսել եմ Չիկագոյի մի դպրոցի մասին,
որտեղ աշակերտները
ուսումնասիրում են որոշ առարկաներ
ու, եթե նրանք ձախողում են առարկան,
նրանք ստանում են <<դեռ ոչ>> գնահատականը:
Ու ես մտածեցի, որ դա հիանալի է, որովհետև,
երբ դու ստանում ես
անբավարար գնահատական,
ապա մտածում ես`ես ոչինչ եմ,
ես կորած եմ:
Բայց, երբ ստանում ես <<դեռ ոչ>>,
դու հասկանում ես,
որ կորագծի վրայով բարձրանում ես:
Այն տալիս է քեզ մի ճանապարհ դեպի ապագան:
<<Դեռ ոչ>>-ը ինձ օգնել է
իմ կարիերայի մի վճռական պահի,
իրական շրջադարձային մոմենտի
Ես ուզում էի իմանալ,
թե ինչպես են երեխաները հաղթահարում
մարտահրավերներն ու
դժվարությունները,
ու ես 10 տարեկան երեխաներին հանձնարարեցի
խնդիրներ,
որոնք նրանց համար մի քիչ բարդ էին:
Նրանցից ոմանք
զարմանալիորեն
դրական վերաբերմունք ցուցաբերեցին:
Նրանք ասում էին`
ես սիրում եմ մարտահրավերներ
կամ `գիտեք, ես սպասում էի,
որ դա հետաքրքիր կլինի:
Նրանք հասկացան, որ
նրանց ունակությունները կարող են զարգանալ:
Նրանք ունեին այն,
ինչ ես անվանում եմ <<աճի մտածելակերպ>>:
Բայց մյուս աշակերտների կարծիքով
դա ողբերգություն էր, աղետ էր:
Նրանց տեսանկյունից, որը
ավելի շատ ֆիքսված մտածողություն էր,
նրանց մտավոր կարողությունները դատի են
ենթարկվել ու նրանք ձախողվել են:
Փոխարեն վայելեն <<դեռ>> բառի ուժը,
նրանք ընկել են <<հիմա>>-ի ճիրանները:
Ու ինչ են նրանք անում հետո
Ես ձեզ կասեմ, ինչ են նրանք անում:
Մի հետազոտությունում նրանք ասել են,
որ մյուս անգամ երևի խարդախություն կանեն
ավելի լավ սովորելու փոխարեն,
եթե նրանք ձախողեն ստուգողականը:
Մյուս հետազոտությունում, ձախողումից հետո,
նրանք փնտրում էին մեկին, ում գնահատականը
ավելի ցածր էր,քան նրանցը,
որպեսզի նրանք կարողանային իրենց լավ զգալ:
Ու բոլոր հետազոտություններում
նրանք փախչում էին դժվարություններից:
Գիտնականները չափել են
ուղեղի էլեկտրական
ակտիվությունը
այն ժամանակ,
երբ աշակերտները
սխալ էին հայտնաբերում:
Ձախից դուք տեսնում էք
ֆիքսված մտածելակերպով աշակերտներին:
Չկա ոչ մի ակտիվություն:
Նրանք փախչում են սխալից:
Նրանք դրա հետ գործ չեն ունենում:
Իսկ աջից
աճման մտածելակերպով աշակերտներն են,
այն մտքով,
որ ունակությունները կարելի է զարգացնել:
Նրանք ամբողջովին գործընթացի մեջ են:
Նրանց ուղեղը տարված է
<<դեռ>> բառով:
Նրանք ամբողջությամբ գործընթացի մեջ են:
Նրանք մշակում են սխալը:
Նրանք դաս են քաղում դրանից
եւ ուղղում են սխալները:
Ի՞նչպես ենք մենք դաստիարակում
մեր երեխաներին
<<Հիմա>>-ի՞, թե՞ <<դեռ>>-ի համար
Արդյոք դաստիարակում ենք երեխաներ,
ովքեր տարված են միայն 10 ստանալու մտքո՞վ
Արդյո՞ք դաստիարակում ենք երեխաներ,
ովքեր չեն կարող մեծ երազներ երազել՝
ամենամեծ նպատակը ունենալով 10 ստանալը
կամ ստուգողականի հաջորդ գնահատականը
Եվ արդյո՞ք
նրանք կպահպանեն ճանաչման այդ կարիքը
նրանց ապագա կյանքում
Գուցե...որովհետև գործատուները ասում են,
որ մենք արդեն դաստիարակել ենք մի սերունդ,
որը չի կարող մի օր էլ ապրել
առանց մրցանակի:
Ուրեմն, մենք ի՞նչ կարող ենք անել,
Ինչպե՞ս կարող ենք կառուցել
այդ կամուրջը դեպի <<դեռ>> բառը:
Ահա մի քանի բան, որ կարող ենք անել:
Առաջինը` մենք կարող ենք խելացիորեն գովել,
ոչ թե գովել խելքը կամ տաղանդը:
Դա ձախողվել է:
Այսպես էլ մի վարվեք:
Այլ գովեք այն գործընթացը,
որով տարված են երեխաները`
նրանց ջանքը, նրանց ռազմավարությունը,
նրանց կենտրոնանալը, նրանց համառությունը,
նրանց հաջողությունը:
Գործնըթաց գովելը դաստիարակում է երեխաներ,
ովքեր համարձակ են ու ճկուն:
Գոյություն ունեն
<<դեռ>>-ը խրախուսելու այլ տարբերակներ:
Վերջերս մենք միաձուլեցինք մեր ուժերը
Վաշինգտոնի Համալսարանի գիտնականների
հետ, ովքեր մասնագիտացված են
խաղերի վրա,
որպեսզի ստեղծենք նոր
օնլայն մաթեմատիկական խաղ,
որը կխրախուսեր <<դեռ>>-ը:
Այս խաղում աշակերտները խրախուսվում են ջանք
թափելու, ռազմավարության ու առաջընթացի համար
Սովորական մաթեմատիկական խաղը
խրախուսում է ճիշտ պատասխանները հենց հիմա,
իսկ այս խաղը խրախուսում է գործընթացը:
Ու մենք ստանում ենք ավելի շատ ջանք,
ավելի շատ ռազմավարություն,
ավելի շատ զբաղվածություն
ավելի երկար ժամանակով,
և ավելի շատ հաստատակամություն, երբ նրանք
բախվում են իսկապես բարդ խնդիրների:
Ինչպես պարզվում է, ընդհամենը <<դեռ>> և
<<դեռ ոչ>> բառերը տալիս են
երեխաներին ավելի մեծ վստահություն,
տալիս են նրանց ճանապարհ դեպի ապագան,
ինչ ստեղծում է
ավելի շատ հաստատակամություն:
Մենք փաստորեն կարողանում ենք
փոխել աշակերտների մտածելակերպը:
Մի գիտափորցի ժամանակ մենք ասել ենք նրանց,
որ ամեն անգամ, երբ նրանք դուրս են գալիս
իրենց հարմարավետության զոնայից,
որպեսզի մի նոր ու դժվար բան սովորեն,
ապա նրանց ուղեղի նեյրոնները
կարող են կազմել նոր, ավելի ուժեղ կապեր,
ու ժամանակի ընթացքում
նրանք կարող են ավելի խելացի դառնալ:
Տեսեք, ինչ է կատարվել
այս ուսումնասիրությունում,
աշակերտները,
ում չեն սովորեցրել
աճի մտածելակերպը,
շարունակում էին ցածր առաջադիմություն
ցույց տալ դպրոցական այս բարդ
փոփոխությունների ժամանակ, բայց նրանք,
ում դա սովորեցրել են,
ցուցաբերել են բարձր գնահատականներ:
Մենք ցույց տվեցինք այսպիսի փոփոխություններ
հազարավոր ու հազարավոր երեխաների մոտ,
հատկապես հետ մնացող աշակերտների մոտ:
Այսպիսով եկեք խոսենք հավասարության մասին:
Մեր երկրում կան աշակերտների խմբեր,
ովքեր միշտ հետ են մնում,
օրինակ, երեխաներ աղքատ թաղամասերից, կամ
երեխաներ հնդկական ռեզերվացիաներից: Նրանց
առաջադիմությունը երկար ժամանակ այնքան
վատ էր, որ շատ մարդկանց կարծիքով
դա անխուսափելի է:
Բայց, երբ ուսուցիչները
ստեղծում են աճի մտածելակերպով
դասարաններ, որոնք կլանված են <<դեռ>> բառով,
ի հայտ է գալիս հավասարություն:
Ահա մի քանի օրինակ
Մի տարում
Նյու Յորքի Հարլեմ մանկապարտեզի դասարանը
95 պերցենտիլ գնահատվեցին
Ազգային Ավարտական ստուգողականի ժամանակ:
Այդ երեխաներից շատերը չէին կարողանում
գրիչ բռնել, երբ եկան դպրոց:
Մի տարում Հարավային Բրոնքսի
4-րդ դասարանի վատ աշակերտները
դարձան Նյու Յորք նահանգի
համար 1-ին չորրորդ դասարանը
մաթեմատիկայի ազգային ստուգման ժամանակ:
Մեկից մեկ ու կես տարվա մեջ
բնիկ ամերիկացի
աշակերտները ռեզերվացիայի դպրոցում
իրենց շրջանում վերջին տեղից բարձրացան
առաջին տեղ, իսկ այդ շրջանը
ներառում Է Սիէթլի հարուստ թաղամասերը:
Այդպիսով բնիկ երեխաները
հաղթեցին մայքրոսոֆտի երեխաներին:
Այսպես եղավ, որովհետև
ջանքի ու դժվարության իմաստը փոխակերպվել է:
Առաջ ջանքը և դժվարությունը
ստիպել են նրանց հիմար զգալ ու հրաժարվել,
բայց հիմա ջանքը և դժվարությունը
այն է, երբ նրանց ուղեղի նեյրոնները
ստեղծում են նոր, ավելի ուժեղ կապեր:
Երբ նրանք ավելի խելացի են դառնում:
Վերջերս ստացա մի նամակ
մի 13 տարեկան տղայից:
Նա գրում էր` հարգելի պրոֆեսոր Դուեկ,
ես բարձր եմ գնահատում այն փաստը
որ ձեր աշխատությունները
հիմնված են լուրջ գիտահետազոտության վրա,
և ահա թե ինչու, ես որոշել եմ
ստուգել այն գործնականորեն։
Ես ավելի շատ եմ ջանք թափել դպրոցում,
ընտանեկան հարաբերությունների մեջ,
ու դպրոցում
երեխաների հետ հարաբերություններում,
և բոլոր այդ բնագավառներում
ես զգացի մեծ բարելավումներ:
Հիմա ես հասկանում եմ,
որ վատնել եմ կյանքիս մեծ մասը:
Եկեք էլ չվատնենք մեր կյանքը,
որովհետև, երբ մենք գիտենք,
որ կարողությունները ունակ են այդպես աճել,
այն դառնում է մարդկային հիմնական
իրավունք երեխաների համար,
ապրել այնտեղ, որտեղ հնարավոր է այդ աճը:
ապրել այնտեղ, որտեղ կա <<դեռ>>:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)