Ամեն ինչ փոխկապակցված է միմյանց հետ:
Որպես Շինեկոկցի հնդիկ, ես գիտեի այս մասին դեռ մանկուց:
Մենք ձկնորսների փոքր ցեղախումբ ենք,
որը ապրում է Լոնգ կղզու հարավ արևելյան մասում,
Նյու Յորքի Սոթեմփթոն քաղաքի մոտ:
Երբ ես փոքր աղջիկ էի,
ամառային մի շոգ օր պապիկս ինձ դուրս տարավ, նստեցրեց արևի տակ:
Երկնքում ամպեր չկային:
Որոշ ժամանակ հետո ես սկսեցի քրտնել:
Նա ցույց տվեց երկինքն ու ասաց,
Նայիր, տեսնում ե՞ս դա:
Դա քո մի մասն է, այնտեղ, վերևում:
Դա քո ջուրն է, որ օգնում է ամպ ստեղծել ու
անձրև է դառնում, որը ջրում է բույսերին,
որոնք էլ կերակրում են կենդանիներին:
Իմ շարունակական փնտրտուքների արդյունքում, բնության առարկաների նկատմամբ,
որոնք ուղղված էին ցուցադրել ամեն ինչի փոխկապակցվածությունը կյանքում,
ես 2008 սկսեցի փոթորկի հետապնդումը,
երբ դուստրս ասաց՝ Մայրիկ, դու պիտի՛ անես դա:
Այսպիսով, երեք օր հետո, արագ քշելով
հետևում էի մի եզակի հսկայական ամպի՝ կատարյալ բջջիջ անվանբամբ,
որը կարող էր գրեյպֆրուտի չափի կարկուտ առաջացնել,
ինչպես նաև դիտարժան տորնադո,
չնայած, որ իրականում միայն երկու տոկոսն է դա անում:
Այս ամպը կարող է մեծանալ մինչև 50 մղոն լայնությամբ
և հասնել մինչև 65,000 ոտնաչափի մթնոլորտում:
Այս ամպերը կարող են այնքան մեծանալ, որ ամբողջ ցերեկային լույսը կարող են փակել,
մթություն առաջացնելով և չարագուշակություն սփռելով:
Փոթորկին հետպնդելը շատ շոշափելի փորձություն է:
Հետեվիցդ տաք ու խոնավ քամի է փչում,
և զգացվում է երկրագնդի, խոնավության, խոտի ու լիցքավորված մասնիկների հոտը:
Եվ բացի այդ ամպերի մեջ երանգներ կան՝
կարկուտ ձևավորող կանաչը ու փիրուզագույն կապույտը:
Ես սովորել եմ հարգել կայծակին:
Մազերս նախկինում ուղիղ էին:
Ծիծաղ
Կատակում եմ:
Ծիծաղ
Այս փոթորիկների վերաբերյալ ինձ հատկապես հուզում է
նրանց շարժումը, բուքը և պտտվելն ու ալեկոծվելը
իրենց լավա լամպի նման մամատուսյան ամպերի հետ:
Նրանք դառնում են անուշիկ հրեշներ:
Երբ լուսանկարում եմ դրանք,
հիշում եմ պապիկիս դասերը:
Երբ կանգնած եմ դրանց տակ,
ես միայն ամպեր չեմ տեսնում,
այլ հասկանում եմ, թե ինչպիսի առավելություն ունեմ տեսնելու
այն նույն ուժը, նույն գործընթացը՝ փոքր մաշտաբով,
որը օգնել է ստեղծել մեր տիեզերքը, արեգակնային համակարգը և արևը
և նույնիսկ այս երկրագունդը:
Իմ բոլոր հարաբերությունները: Շնորհակալ եմ:
Ծափահարություններ: