YouTube

Got a YouTube account?

New: enable viewer-created translations and captions on your YouTube channel!

Armenian subtitles

← The Most Astounding Fact (Neil DeGrasse Tyson)

Get Embed Code
41 Languages

Showing Revision 4 created 08/14/2016 by Roland Zohrabyan.

  1. Ո՞րն է տիեզերքի մասին ամենաապշեցուցիչ
    փաստը, որով կարող եք կիսվել մեզ հետ։

  2. Ամենաապշեցուցիչ փաստը․․․
  3. գիտելիքն է․․․
  4. այն մասին, որ ատոմները` Երկրի վրա
    կյանք կերպավորող,
  5. ատոմները՝ մարդու մարմինը ձևավորող,
  6. առաջացել են հալոցներում, որոնք թեթև տարրերը
  7. իրենց խորքում վերածել են ծանր տարրերի՝
  8. ահռելի ջերմության ու ճնշման պայմաններում։
  9. Աստղերը (երբեմն՝ վիթխարի զանգվածներով)
  10. հետագայում հետզհետե կորցրեցին
    իրենց կայունությունը,
  11. տրոհվեցին ու ժայթքեցին՝ տիեզերքով մեկ շաղ
    տալով իրենց հարուստ պարունակությունը՝
  12. ածխածին, ազոտ, թթվածին ու
  13. կյանքի մյուս հիմնարար տարրերը։
  14. Ապա այդ տարրերը գազային ամպերի մաս են դառնում,
    որոնք

  15. խտանում են, բաժանվում միմյանցից, ձևավորում աստ-
    ղային համակարգերի՝ աստղերի ու դրանց շուրջ պտտվող
  16. մոլորակների ապագա սերունդները․ մոլորակները դառ-
    նում են կենսաստեղծ տարրերի ինքնուրույն կրողներ։
  17. Եվ երբ հայացքս ուղղում եմ գիշերային երկնքին,
  18. ու գիտեմ, որ մենք, իսկապես,
    այս տիեզերքի մի մասն ենք,
  19. այս տիեզերքի մեջ ենք,և որ ամենակարևորն է,
  20. տիեզերքը մեր ներսում է։
  21. Այս ամենի մասին մտածելիս նայում եմ վեր․
  22. շատերն իրենց փոքր են զգում նման պահերին,
    որովհետև տիեզերքը հսկայական է, իրենք՝ աննշան,
  23. իսկ ես ինձ մեծ եմ զգում... քանի որ իմ ատոմ-
    ները այդ աստղերին են պատկանել մի ժամանակ։
  24. Մեզ շաղկապող ինչ-որ բան գոյություն ունի։
  25. Դա հենց այն է, ինչին ձգտում ես՝ միասնություն
    զգալ, թոթափել անպատեհության զգացումը,
  26. դու ցանկանում ես մասնակիցը դառնալ
  27. այն ամենի, ինչ կատարվում է քո շուրջը։
  28. Դա հենց այն է, ինչ մենք կանք՝
    լոկ կենդանի լինելով...