Return to Video

Քո մեջ զանազանություն ունենալու հզորությունը

  • 0:01 - 0:03
    Մենք բռնել ենք միմյանց ձեռքերըն
  • 0:03 - 0:04
    ու նայում ենք դռանը:
  • 0:04 - 0:07
    Քույր-եղբայրներս և ես սպասում էինք,
    որ մայրս վերադառնա
  • 0:07 - 0:09
    հիվանդանոցից:
  • 0:09 - 0:13
    Նա այնտեղ էր, որովհետև այդ օրը տատիկս
    վիրահատվել էր քաղցկեղի պատճառով:
  • 0:14 - 0:17
    Վերջապես դռները բացվեցին,
  • 0:17 - 0:19
    և նա ասաց.
  • 0:19 - 0:20
    «Նա մահացավ:
  • 0:20 - 0:21
    Նա մահացավ»:
  • 0:22 - 0:24
    Նա սկսեց հեծկլտալ և անմիջապես ասաց.
  • 0:24 - 0:27
    Մենք պիտի պլանավորենք մեր անելիքները:
  • 0:27 - 0:32
    Ձեր տատիկի վերջին ցանկությունը իր տանը`
    Կորեայում թաղվելն էր:
  • 0:34 - 0:38
    Ես հազիվ 12 տարեկան էի,
    և երբ շոկից դուրս եկա,
  • 0:38 - 0:41
    մորս խոսքերը զրնգում էին ականջներումս:
  • 0:42 - 0:45
    Տատիկս ուզում էր թաղվել իր տանը:
  • 0:47 - 0:52
    Մենք Կորեայից Արգենտինա էինք տեղափոխվել
    դրանից 6 տարի առաջ,
  • 0:52 - 0:56
    առանց իսպաներեն խոսելու կամ իմանալու,
    թե ինչպես ենք ապրելու:
  • 0:57 - 1:01
    Երբ ժամանեցինք, ներգաղթյալներ էինք,
    որոնք ամեն ինչ կորցրել էին,
  • 1:01 - 1:05
    և ստիպված էինք շատ աշխատել,
    որպեսզի վերակառուցեինք մեր կյանքը:
  • 1:05 - 1:08
    Հետևաբար, երբևէ չէի մտածել,
    որ այս ամենից հետո
  • 1:08 - 1:11
    մեր տունը դեռ Կորեայում էր:
  • 1:13 - 1:17
    Դա ինձ ստիպեց մտածել,
    թե ինքս որտեղ կուզեի թաղվել,
  • 1:17 - 1:19
    տունը ինձ համար որտեղ էր,
  • 1:19 - 1:21
    բայց պատասխանը չէի գտնում:
  • 1:21 - 1:24
    Սա իսկապես անհանգստացնում էր ինձ:
  • 1:25 - 1:30
    Եվ սրանից հետո ես միշտ
    որոնում եմ իմ ինքնությունը:
  • 1:31 - 1:35
    Ես ծնվել եմ Կորեայում`քիմչիի երկրում,
  • 1:35 - 1:37
    մեծացել եմ Արգենտինայում,
  • 1:37 - 1:42
    ուր այնքան շատ սթեյք եմ կերել, որ հիմա
    երևի 80 տոկոսով կովի մսից եմ կազմված,
  • 1:42 - 1:44
    իսկ կրթություն ստացել եմ ԱՄՆ-ում,
  • 1:44 - 1:47
    ուր կախվածություն ձեռք բերեցի
    գետնանուշի կարագից:
  • 1:47 - 1:48
    (Ծիծաղ)
  • 1:48 - 1:52
    Մանուկ հասակում ես ինձ
    արգենտինացի էի զգում,
  • 1:52 - 1:55
    բայց երբեմն արտաքինս դավաճանում էր ինձ:
  • 1:55 - 1:58
    Հիշում եմ միջնակարգ դպրոցում առաջին օրս.
  • 1:58 - 2:01
    իսպանական գրականության ուսուցչուհին
    մտավ սենյակ:
  • 2:01 - 2:03
    Զննեց բոլոր դասընկերներիս
  • 2:03 - 2:04
    և ասաց.
  • 2:04 - 2:07
    «Դու պիտի մասնավոր ուսուցիչ ունենաս,
  • 2:07 - 2:10
    այլապես չես հաղթահարի այս դասը»:
  • 2:10 - 2:14
    Բայց այդ ժամանակ ես արդեն
    վարժ խոսում էի իսպաներեն,
  • 2:14 - 2:19
    թվում էր՝ես կարող էի լինել կա՛մ կորեացի,
    կա՛մ արգենտինացի,
  • 2:19 - 2:21
    բայց ոչ երկուսն էլ:
  • 2:21 - 2:23
    Սա խաղ էր թվում,ուր մեկը տուժում է
    մյուսը՝շահում
  • 2:23 - 2:26
    և ես պիտի կորցնեի հին ինքնությունս
  • 2:26 - 2:30
    ու կարողանայի նորը գտնել:
  • 2:31 - 2:35
    Երբ 18 տարեկան էր, որոշեցի գնալ Կորեա՝
  • 2:35 - 2:39
    հուսալով,որ վերջապես կկարողանամ
    մի տեղ գտնել,որը կկոչեմ տուն:
  • 2:39 - 2:41
    Բայց մարդիկ ինձ այնտեղ հարցնում էին.
  • 2:42 - 2:45
    «Ինչո՞ւ ես կորեերեն իսպանական
    արտասանությամբ խոսում»:
  • 2:45 - 2:46
    (Ծիծաղ)
  • 2:46 - 2:49
    Եվ.«Դու հավանաբար ճապոնացի ես,
    որովհետև աչքերդ մեծ են,
  • 2:49 - 2:52
    և ժեստերդ էլ ուրիշ են»:
  • 2:52 - 2:57
    Պարզվում է՝ես շատ կորեացի էի
    արգենտինացի լինելու համար
  • 2:57 - 2:59
    և շատ արգենտինացի էի կորեացի լինելու համար
  • 3:00 - 3:03
    Սա հասկանալը ինձ համար շատ կարևոր էր:
  • 3:04 - 3:09
    Ես չէի գտել աշխարհում այն տեղը,
    որ կարող էի տուն կոչել:
  • 3:09 - 3:14
    Բայց ի՞նչ եք կարծում՝որքան ճապոնական
    արտաքինով կորեացիներ կան,
  • 3:14 - 3:17
    որ խոսում են իսպանական կամ ավելի բնորոշ՝
  • 3:17 - 3:19
    արգենտինական արտասանությամբ:
  • 3:19 - 3:22
    Գուցե սա առավելություն էր:
  • 3:23 - 3:25
    Ինձ համար հեշտ էր տարբերվելը,
  • 3:25 - 3:28
    ինչը չէր խանգարի հարափոփոխ աշխարհում,
  • 3:28 - 3:31
    ուր կարողությունները մի գիշերում
    կարող են հնանալ:
  • 3:32 - 3:38
    Այսպիսով ես դադարեցի 100 տոկոսանոց
    ընդհանրություն փնտրել
  • 3:38 - 3:40
    նրանց հետ, ում հանդիպում էի:
  • 3:40 - 3:46
    Փոխարենը ես հասկացա,որ միակն էի,
    ով մասնակի ընդհանրություններ ուներ
  • 3:46 - 3:50
    շատ մարդկանց հետ,որոնք սովորաբար
    կոնֆլիկտների մեջ էին լինում միմյանց հետ:
  • 3:51 - 3:54
    Սա մտքումս ունենալով՝
  • 3:54 - 3:58
    ես որոշեցի ընդունել իմ տարբեր տեսակները
  • 3:58 - 4:03
    և նույնիսկ երբեմն թույլ տալ ինձ
    ամբողջովին փոխվել:
  • 4:03 - 4:07
    Օրինակ, պիտի խոստովանեմ,
  • 4:07 - 4:09
    որ ավագ դպրոցում շատ ձանձրալի էի:
  • 4:09 - 4:12
    Նորաձևությանը չէի հետևում՝ մեծ ակնոց,
    հասարակ սանրվածք...
  • 4:12 - 4:14
    դե, հասկացաք:
  • 4:14 - 4:18
    Կարծում եմ՝ընկերներ էլ ունեի,որովհետև
    տնային աշխատանքներս տալիս էի իրենց:
  • 4:18 - 4:19
    Դա է ճշմարտությունը:
  • 4:20 - 4:22
    Բայց մի անգամ համալսարանում
  • 4:22 - 4:25
    կարողացա գտնել իմ մի նոր ինքնություն,
  • 4:25 - 4:29
    և այն ձանձրալի աղջիկը դարձավ հայտնի աղջիկ:
  • 4:29 - 4:32
    Բայց դա Մասաչուսետսի տեխնոլոգիաների
    ինստիտուտն էր,
  • 4:32 - 4:34
    հետևաբար,չգիտեմ՝արդո՞ք դա այդքան գովելի էր
  • 4:34 - 4:36
    Ինչպես այնտեղ ասում են՝
  • 4:36 - 4:38
    «Անսովորները լավն են,
  • 4:38 - 4:40
    լավերը՝ անսովոր»:
  • 4:41 - 4:42
    (Ծիծաղ)
  • 4:43 - 4:47
    Այնքան հաճախ էի մասնագիտացումներս փոխոմ,
    որ խորհրդատուներս կատակով ասում էին, որ
  • 4:47 - 4:50
    ինձ պիտի աստիճան տրվի «պատահական
    հետազոտությունների» ոլորտում
  • 4:50 - 4:52
    (Ծիծաղ)
  • 4:52 - 4:53
    Ես սա պատմել եմ
    երեխաներիս
  • 4:53 - 4:58
    Հետո տարիների ընթացքում ես շատ
    ինքնություններ եմ ձեռք բերել:
  • 4:59 - 5:02
    Սկզբում գյուտարար էի,հետո՝ձեռնարկատեր,
    սոցիալական նորարար:
  • 5:02 - 5:06
    Հետո դարձա ներդրող,
  • 5:06 - 5:07
    տեխնոլոգիաներով
    զբաղվող կին
  • 5:07 - 5:08
    ուսուցիչ:
  • 5:08 - 5:11
    Եվ բոլորովին վերջերս ես մայր դարձա,
  • 5:11 - 5:15
    կամ ինչպես փոքրիկս է շարունակ ասում.
  • 5:15 - 5:18
    -Մա՜մ:
  • 5:19 - 5:24
    Նույնիսկ առոգաությունս շատ խառն էր,
  • 5:24 - 5:26
    այնքան անորոշ ծագմամբ,
  • 5:26 - 5:29
    որ ընկերներս դա կոչում էին ռեբեկաներեն:
  • 5:29 - 5:31
    (Ծիծաղ)
  • 5:31 - 5:34
    Բայց քեզ վերագտնելը կարող է
    շատ դժվար լինել:
  • 5:34 - 5:37
    Երբեմն կարող ես
    շատ դիմադրությունների հանդիպել:
  • 5:37 - 5:41
    Երբ գրեթե ավարտում էի ԲԳԴ-ի կոչման
    պաշտպանության աշխատանքս,
  • 5:41 - 5:43
    ինձ ձեռնարկատիրական մեղուն խայթեց:
  • 5:43 - 5:45
    Սիիկոնյան հովտում էի
  • 5:45 - 5:51
    և ներքնահարկում ատենախոսություն գրելը
    ինձ այնքան չէր հետաքրքրում,
  • 5:51 - 5:52
    որքան իմ սեփական ընկերությունն հիմնելը:
  • 5:52 - 5:56
    Ես գնացի շատ ավանդապահ
    կորեացի ծնողներիս մոտ,
  • 5:56 - 5:57
    որոնք այսօր այստեղ են,
  • 5:57 - 5:59
    նրանց տեղեկացնելու,
  • 5:59 - 6:02
    որ ԲԳԴ-ի ծրագիրը կիսատ եմ թողնելու:
  • 6:02 - 6:07
    Ես և քույր-եղբայրներս առաջին սերունդն ենք,
    որ պիտի համալսարան ընդունվեինք,
  • 6:07 - 6:10
    և ներգաղթյալների ընտանիքի համար
    դա մեծ բան էր:
  • 6:10 - 6:13
    Կարող եք պատկերացնել`այս
    խոսակցությունն ինչպես էր ընթանալու:
  • 6:14 - 6:18
    Բայց բարեբախտաբար ես գաղտնի զենք ունեի.
  • 6:18 - 6:25
    դա աղյուսակ էր,որը ներկայացնում էր
    Ստենֆորդի ԲԳԴ ծրագրի
  • 6:25 - 6:27
    շրջանավարտների միջին եկամուտը,
  • 6:27 - 6:31
    իսկ հետո`Ստենֆորդից դուրս մնացածների
  • 6:31 - 6:32
    միջին եկամուտը:
  • 6:33 - 6:34
    (Ծիծաղ)
  • 6:34 - 6:36
    Պիտի ձեզ ասեմ, որ Գուգլի հիմնադիրները
  • 6:36 - 6:38
    այս աղյոսակը հաստատ աղավաղել էին
  • 6:38 - 6:39
    (Ծիծաղ)
  • 6:39 - 6:41
    Բայց մայրս նայեց աղյուսակին
  • 6:41 - 6:42
    ու ասաց.
  • 6:42 - 6:46
    «Օհ, արա, ինչ դու ես ցանկանում»:
  • 6:46 - 6:47
    (Ծիծաղ)
  • 6:47 - 6:49
    Ողջույն, մայրիկ:
  • 6:50 - 6:57
    Այսօր իմ ինքնության որոնման նպատակը
    իմ տոհմը գտնելը չէ:
  • 6:57 - 6:59
    Այն ավելի շատ ինձ թույլ տալն է
  • 6:59 - 7:03
    ընդունել ինքս իմ հնարավոր
    բոլոր տարբերակները
  • 7:03 - 7:09
    և բազմազանություն ստեղծել նաև իմ մեջ,
  • 7:09 - 7:11
    ոչ թե միայն իմ շուրջը:
  • 7:12 - 7:15
    Հիմա իմ տղաները երեք տարեկան
    և հինգ ամսկան են,
  • 7:15 - 7:19
    նրանք ծնվել են՝ունենալով 3 ազգություն
  • 7:19 - 7:20
    և 4 լեզու:
  • 7:21 - 7:26
    Պիտի նշեմ, որ ամուսինս Դանիայից է,
  • 7:26 - 7:28
    կարծես թե քիչ մշակութային շոկ էի ապրել,
  • 7:28 - 7:30
    որոշեցի ամուսնանալ դանիացու հետ:
  • 7:30 - 7:33
    Կարծում եմ՝ երեշաներս
    առաջին վիկինգները կլինեն,
  • 7:33 - 7:37
    որ մեծ հասակում
    դժվարությամբ մորուք կաճեցնեն:
  • 7:37 - 7:38
    (Ծիծաղ)
  • 7:38 - 7:40
    Այո, մենք պիտի աշխատենք դրա վրա:
  • 7:40 - 7:46
    Ես լիահույս եմ, որ իրենք կհասկանան,
    որ իրենց բազմազգությունը
  • 7:46 - 7:50
    կյանքում իրենց առջև
    շատ դռներ է բացելու և ստեղծելու,
  • 7:50 - 7:54
    և որ իրենք կկարողանան դա օգտագործել՝
    ընդհանրություն գտնելու
  • 7:54 - 7:58
    մի աշխարհում, որն այսօր
    գնալով գլոբալանում է:
  • 7:58 - 8:02
    Հույս ունեմ՝փոխանակ
    մտահոգվելու և անհանգստանալու,
  • 8:03 - 8:05
    որ իրենց տեղն այդ աշխարհում չեն գտնի,
  • 8:05 - 8:08
    կամ որ իրենց ինքնությունը
    մի օր անպետք կդառնա,
  • 8:08 - 8:11
    հանգիստ փորձ ձեռք կբերեն
  • 8:11 - 8:17
    և կղեկավարեն իրենց
    անձնական պատմությունն ու ինքնությունը:
  • 8:17 - 8:20
    Ես նաև հույս ունեմ,որ իրենք կօգտագործեն
    արժեքների,լեզվի,մշակույթի,
  • 8:21 - 8:26
    կարողությունների իրենց եզակի միաձուլումը,
  • 8:26 - 8:27
    որպեսզի օգնեն ստեղծել մի աշխարհ,
  • 8:28 - 8:33
    որտեղ ինքնութկունը տարբերվողներին
    օտարելու միջոց չէ,
  • 8:33 - 8:37
    այլ՝ մարդկանց միավորելու:
  • 8:38 - 8:41
    Եվ որ ամենակարևորն է, հույս ունեմ`
    նրանց շատ կուրախացնի
  • 8:41 - 8:46
    այս չբացահայտված տեղանքով շարժվելը,
  • 8:46 - 8:47
    որովհետև ինքս շատ եմ ուրախանում:
  • 8:50 - 8:52
    Հիմա, ինչ վերաբերում է տատիկիս,
  • 8:52 - 8:57
    նրա վերջին ցանկությունը
    նաև նրա վերջին դասն էր ինձ:
  • 8:57 - 9:02
    Պարզվում է`նրա ցանկությունը Կորեա գնալն
  • 9:02 - 9:03
    ու այնտեղ թաղվելը չէր:
  • 9:03 - 9:07
    Նրա ցանկությոնը ննջելն էր իր որդու կողքին,
  • 9:07 - 9:11
    որը մահացել էր նրա Արգենտինա տեղափոխվելուց
    երկար ժամանակ առաջ:
  • 9:12 - 9:16
    Նրա համար կարևորը օվկիանոսը չէր,
  • 9:16 - 9:19
    որը բաժանում էր նրա անցյալն ու նոր աշխարհը
  • 9:20 - 9:26
    կարևորը ընդհանուր հող գտնելն էր:
  • 9:26 - 9:27
    Շնորհակալություն:
  • 9:27 - 9:30
    (Ծափահարություն)
Title:
Քո մեջ զանազանություն ունենալու հզորությունը
Speaker:
Ռեբեկա Հվանգ
Description:

Ռեբեկա Հվանգը իր ողջ կյանում խճճված է եղել իր ինքնությունների մեջ`կորեական ծագում, արգենտինական դաստիարակություն, կրթություն ԱՄՆ-ում, և երկար ժամանակ չի կարողացել գտնել մի տեղ, որը կկոչեր տուն: Բայս այս դժվարությունների հետ մեկտեղ նա մի բան է հասկացել. բազմազգ արմատները այսօրվա գլոբալացող աշխարհում առավելություն են: Իր ելույթում Հվանգը ցույց է տալիս մեր խառն ինքնությունները ընդունելու անթիվ առավելությունները և հույս է տածում ստեղծել մի աշխարհ, որտեղ ինքնությունը միջոց կլինի` մարդկանց միավորելու, ոչ թե օտարելու համար:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:44

Armenian subtitles

Revisions