Return to Video

Բյորն Լոմբորգը սահմանում է գլոբալ առաջնահերթությունները

  • 0:00 - 0:04
    Այն, ինչի մասին կցանկանայի խոսել, իրականում աշխարհում ամենամեծ խնդիրներն են:
  • 0:04 - 0:06
    Ես չեմ պատրաստվում խոսել "Թերահավատ բնապահպանների" մասին,
  • 0:06 - 0:08
    չնայած, դա նույնպես լավ թեմա է:
  • 0:08 - 0:09
    (Ծիծաղ)
  • 0:09 - 0:12
    Ես պատրաստվում եմ խոսել այն մասին, թե որո՞նք են աշխարհի ամենամեծ խնդիրները:
  • 0:12 - 0:15
    Բայց մինչ ես կշարունակեմ, պիտի խնդրեմ բոլորիդ
  • 0:15 - 0:17
    փորձել գտնել թուղթ ու գրիչ
  • 0:17 - 0:20
    քանի որ խնդրելու եմ ձեզ օգնել ինձ ցույց տալ, թե ինչպես ենք դա արել:
  • 0:20 - 0:22
    Այսպիսով, վերցրեք թուղթ ու գրիչ:
  • 0:22 - 0:24
    Ամենակարևորը, աշխարհում կան բազում խնդիրներ:
  • 0:24 - 0:26
    Ես ընդամենը կնշեմ դրանցից մի քանիսը:
  • 0:26 - 0:28
    800 միլիոն մարդ տառապում է սովից:
  • 0:28 - 0:30
    Մեկ միլիարդ մարդ զուրկ է մաքուր խմելու ջրից:
  • 0:30 - 0:32
    2 միլիարդ մարդ զուրկ է սանիտարական պայմաններից:
  • 0:32 - 0:35
    Մի քանի միլիոն մահանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:
  • 0:35 - 0:37
    Եվ այս ցուցակը շարունակական է:
  • 0:37 - 0:42
    2 միլիարդ մարդ վտանգված է կլիմայական փոփոխությունների պատճառով և այլն:
  • 0:42 - 0:44
    Կան բազում, բազում խնդիրներ:
  • 0:44 - 0:48
    Կատարյալ աշխարհում մենք դրանք բոլորը կլուծեինք, բայց այժմ չենք կարողանում:
  • 0:48 - 0:50
    Մենք իրականում չենք կարող լուծել բոլոր խնդիրները:
  • 0:50 - 0:54
    Եվ եթե մենք դրանք չենք լուծում, ապա պետք է ինքներս մեզ հարցնենք,
  • 0:54 - 0:57
    և այդ պատճառով այս հարցը տնտեսագիտական ոլորտում է, պետք է ասենք,
  • 0:57 - 1:00
    եթե մենք չենք անում այդ բոլորը, մենք իրապես պետք է հարցնենք ինքներս մեզ,
  • 1:00 - 1:02
    ո՞ր խնդիրը լուծել ամենից առաջ:
  • 1:02 - 1:04
    Եվ ես կցանկանայի այդ հարցը ձեզ տալ:
  • 1:04 - 1:09
    Ենթադրենք ունենք 50 միլիարդ դոլար հաջորդ 4 տարիների համար
  • 1:09 - 1:12
    աշխարհում ինչ-որ լավ բան անելու համար, ինչի՞ վրա պետք է սա ծախսենք:
  • 1:12 - 1:15
    Մենք բացահայտեցին աշխարհի 10 ամենակարևոր խնդիրները,
  • 1:15 - 1:17
    և ես հակիրճ կկարդամ դրանք:
  • 1:17 - 1:19
    Կլիմայական փոփոխություններ, վարակիչ հիվանդություններ, հակամարտություններ, կրթություն,
  • 1:19 - 1:21
    ֆինանսական անկայունություն, կառավարում և կոռուպցիա,
  • 1:21 - 1:24
    թերսնում և սով, բնակչության միգրացիա,
  • 1:24 - 1:27
    սանիտարական պայմաններ և ջուր, և սուբսիդիաներ ու առևտրային արգելքները:
  • 1:27 - 1:29
    Մեր կարծիքով նշվածները
  • 1:29 - 1:31
    ներառում են աշխարհի ամենալուրջ խնդիրները:
  • 1:31 - 1:33
    Ամենից ակնհայտ հարցը, որ ի հայտ է գալիս,
  • 1:33 - 1:35
    ո՞րն է ձեր կարծիքով ամենակարևորը:
  • 1:35 - 1:38
    Որտեղի՞ց պետք է սկսենք այս խնդիրների լուծումները:
  • 1:38 - 1:40
    Բայց այս հարցադրումը սխալ է:
  • 1:40 - 1:43
    Ահա սա էր ամենակարևոր հարցը, որը բարձրացվել էր հունվարին Դավոսում:
  • 1:43 - 1:46
    Իհարկե, ճիշտ չէ մարդկանց ստիպել կենտրոնանալ խնդիրների վրա:
  • 1:46 - 1:49
    Քանի որ մենք չենք կարող լուծել այդ խնդիրները:
  • 1:49 - 1:52
    Իհարկե ամենամեծ խնդիրն այն է, որ մենք բոլորս մահկանացու ենք:
  • 1:52 - 1:54
    Բայց մենք չունենք միջոցներ այն լուծելու համար, այնպես չէ՞:
  • 1:54 - 1:57
    Կարևորը ոչ թե խնդիրների գերակայության որոշումն է,
  • 1:57 - 2:01
    այլ խնդիրների լուծումների գերակայության որոշումը:
  • 2:01 - 2:04
    Այդ դեպքում կստացվի, իհարկե սա ավելի բարդացնում է իրավիճակը:
  • 2:04 - 2:06
    Կլիմայի փոփոխությունը պիտի լուծվի Կիոտոյի արձանագրության համաձայն:
  • 2:06 - 2:09
    Վարակիչ հիվանդությունները պետք է լուծվեն հիվանդանոցների և մոծակների ցանցերի օգնությամբ:
  • 2:09 - 2:12
    Հակամարտությունները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի օգնությամբ և այլն:
  • 2:12 - 2:17
    Ես ցանկանում եմ խնդրել ձեզ փորձել
  • 2:17 - 2:20
    ընդամենը 30 վայրկյանում, (գիտեմ որ սա ինչ-որ չափով
  • 2:20 - 2:22
    անհնարին հանձնարարություն է) գրեք, թե ինչ եք մտածում
  • 2:22 - 2:24
    գլխավոր գերակայությունների վերաբերյալ:
  • 2:24 - 2:27
    Ու նաև (ահա այստեղ է երևում տնտեսագիտության չարությունը),
  • 2:27 - 2:30
    նշեք, թե որ բաները մենք չպետք է անենք առաջինը:
  • 2:30 - 2:32
    Ինչը՞ պետք է լինի ցուցակի վերջին տողում:
  • 2:32 - 2:35
    Խնդրում եմ, 30 վայրկյան, զրուցեք նաև ձեր հարևանի հետ,
  • 2:35 - 2:37
    և ընդամենը նշեք, որոնք պետք է լինեն աշխարհի ամենամեծ խնդիրների
  • 2:37 - 2:39
    ամենագերակա լուծումները, և որոնք`
  • 2:39 - 2:41
    առավել քիչ գերակաները:
  • 2:41 - 2:44
    Այս գործընթացի զարմանահրաշ մասը, և իհարկե, ես ի նկատի ունեմ,
  • 2:44 - 2:46
    ես շատ կցանկանայի... ինձ տրամադրված է 18 րոպե,
  • 2:46 - 2:48
    ես արդեն ձեզ տրամադրեցի իմ ժամանակի բավական մեծ հատվածը, լա՞վ:
  • 2:48 - 2:52
    Ես կցանկանայի շարունակել և օգնեմ ձեզ մտածել դրա մասին
  • 2:52 - 2:54
    և ահա հենց դա իրականում մենք արեցինք:
  • 2:54 - 2:56
    Եվ ես ձեզ կոչ եմ անում,
  • 2:56 - 2:58
    և նաև վաստահ եմ, որ կունենանք այսպիսի քննարկումներ հետագայում,
  • 2:58 - 3:00
    խնդրում եմ մտածեք, թե իրականում ինչպե՞ս ենք սահմանում գերակայություններ:
  • 3:00 - 3:02
    Իհարկե, դուք պետք է հարցնեք ձեզ,
  • 3:02 - 3:04
    ինչու՞ երբեք այդպիսի ցուցակ չի կազմվել:
  • 3:04 - 3:09
    Եվ դրա մի պատճառն այն է, որ գերակայություններ սահմանելը չափազանց անհարմար է:
  • 3:09 - 3:11
    Ոչ ոք չի ցանկանում անել դա:
  • 3:11 - 3:14
    Իհարկե, յուրաքանչյուր կազմակերպություն կցանկանար ցուցակի առաջին շարքում լինել:
  • 3:14 - 3:17
    Եվ նրանցից ոչ ոք չէր ցանկանա չլինել առաջին տեղերում:
  • 3:17 - 3:21
    Եվ քանի որ շատ ավելի շատ համարներ կան, որ առաջինը չեն ցուցակում
  • 3:21 - 3:24
    լիովին հասկանալի է, որ չենք ցանկանա
  • 3:24 - 3:26
    այդպիսի ցուցակ կազմել:
  • 3:26 - 3:28
    Մոտ 60 տարի է, ինչ մենք ՄԱԿ ունենք,
  • 3:28 - 3:31
    սակայն մենք երբեք չենք կազմել մի հիմնարար ցանկ
  • 3:31 - 3:33
    այն բոլոր կարևոր բաների մասին, որ կարող ենք անել աշխարհում,
  • 3:33 - 3:36
    և որոշել, թե որից պետք է սկսենք:
  • 3:36 - 3:39
    Դա ամենևին չի նշանակում, թե մենք չունենք գերակայություններ.
  • 3:39 - 3:43
    ցանկացած որոշում գերակայության որոշում է, և իհարկե մենք շարունակում ենք տարբերել առաջնահերթը երկրորդականից,
  • 3:43 - 3:46
    բայց անուղղակի ձևով. իհարկե դժվար թե դա ավելի լավ լինի
  • 3:46 - 3:48
    քան եթե մենք իրականում կատարեինք գերակայությունների որոշում
  • 3:48 - 3:50
    և հետևեինք դրան ու խոսեինք դրա մասին:
  • 3:50 - 3:52
    Այսպիսով, ես առաջարկում եմ, որ մենք իրապես ասենք,
  • 3:52 - 3:56
    որ շատ երկար ժամանակ մենք ընտրության բազմաթիվ տարբերակներ ենք ունեցել:
  • 3:56 - 3:58
    Շատ ու շատ բաներ կարող էինք անել,
  • 3:58 - 4:01
    բայց մենք չենք իմացել ոչ գինը, ոչ էլ քանակը:
  • 4:01 - 4:03
    Մենք գաղափար չունեինք այդ մասին:
  • 4:03 - 4:06
    Պատկերացրեք, գնում եք ռեստորան և ձեզ տալիս են մի մեծ մենյու,
  • 4:06 - 4:08
    բայց դուք ոչինչ չգիտեք գների մասին:
  • 4:08 - 4:10
    Օրինակ, դուք պիցցա եք պատվիրում, բայց չգիտեք, թե ինչ գնի է:
  • 4:10 - 4:12
    Այն կարող է արժենալ 1 դոլար, կամ էլ 1000 դոլար:
  • 4:12 - 4:14
    Այն կարող է լինել ընտանեկան պիցցա:
  • 4:14 - 4:16
    Կարող է լինել շատ փոքր չափի պիցցա, այնպես չէ՞:
  • 4:16 - 4:18
    Ցանկալի կլիներ այդ ամենը իմանալ:
  • 4:18 - 4:20
    Եվ սա հենց այն էր, ինչ փորձում է անել Կոպենհագենի Կոնսենսուսը`
  • 4:20 - 4:23
    փորձում է որոշել այս խնդիրների գինը:
  • 4:23 - 4:26
    Եվ Կոպենհագենի Կոնսենսուսի հիմնական աշխատանքը այսպիսին էր:
  • 4:26 - 4:30
    Մենք հավաքեցինք աշխարհի 30 ամենալավ տնտեսագետներին, յուրաքանչյուր ոլորտում 3 հոգի:
  • 4:30 - 4:33
    Այսպիսով, աշխարհի 3 ամենահայտնի տնտեսագետներ գրում էին կլիմայական փոփոխությունների մասին:
  • 4:33 - 4:36
    Ի՞նչ կարող էինք մենք անել: Ի՞նչ կարժենա դա:
  • 4:36 - 4:37
    Եվ ի՞նչ օգուտ կլինի դրանից:
  • 4:37 - 4:39
    Նմանապես նաև վարակիչ հիվանդությունների դեպքում:
  • 4:39 - 4:42
    Աշխարհի 3 խոշորագույն մասնագետները ասում են, թե մենք ի՞նչ կարող ենք անել:
  • 4:42 - 4:43
    Ինչպիսի՞ն կլինի դրա գինը:
  • 4:43 - 4:46
    Ի՞նչ պետք է անենք դրա համար, և ինչպիսի՞ն կլինեն արդյունքները:
  • 4:46 - 4:47
    Եվ այսպես շարունակ:
  • 4:47 - 4:49
    Եվ ամենաճանաչված տնտեսագետները,
  • 4:49 - 4:53
    աշխարհի լավագույն տնտեսագետներից 8-ը, ներառյալ 3 Նոբելյան մրցանակակիրներ
  • 4:53 - 4:56
    հանդիպեցին Կոպենհագենում 2004-ի մայիսին:
  • 4:56 - 4:58
    Մենք կոչեցինք նրանց երազանքի թիմ:
  • 4:58 - 5:01
    Քեմբրիջի համալսարանը հրաշալիորեն որոշեց
  • 5:01 - 5:03
    նրանց կոչել տնտեսագիտության Ռեալ Մադրիդ:
  • 5:03 - 5:05
    Սա շատ լավ է աշխատում Եվրոպայում, բայց այստեղ դա այնքան էլ հասկանալի չէ:
  • 5:05 - 5:09
    Եվ նրանց արածը, ըստ էության, գերակայությունների մի ցուցակի կազմումն էր:
  • 5:09 - 5:11
    Դուք կհարցնեք` ինչու՞ տնտեսագետներ:
  • 5:11 - 5:13
    Եվ իհարկե, ես շատ ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք - (Ծիծաղ)
  • 5:13 - 5:15
    քանի որ դա շատ լավ հարց է:
  • 5:15 - 5:18
    Հարցը նրանում է, որ, իհարկե, եթե ցանկանում եք իմանալ մալարիայի մասին,
  • 5:18 - 5:20
    կհարցնեք մալարիայի մասնագետին:
  • 5:20 - 5:22
    Եթե ցանկանաք իմանալ կլիմայի մասին, կհարցնեք օդերևութաբանին:
  • 5:22 - 5:25
    Բայց, եթե դուք ցանկանում եք իմանալ, թե այս երկուսից ո՞րի հետ առաջինը պայքարել,
  • 5:25 - 5:28
    դուք նրանցից ոչ մեկին չեք կարող հարցնել, քանի որ դա նրանց աշխատանքը չէ:
  • 5:28 - 5:30
    Դա տնտեսագետների աշխատանքն է:
  • 5:30 - 5:31
    Իրենք են գնահատում:
  • 5:31 - 5:36
    Նրանք կատարում են այդ որոշ առումով տհաճ աշխատանքը` ասելով, թե որը պետք է անենք առաջինը
  • 5:36 - 5:38
    և որը` հետագայում:
  • 5:38 - 5:41
    Այսպիսով, ահա և այդ ցուցակը, որը և ցանկանում էի ձեզ հետ կիսել:
  • 5:41 - 5:43
    Իհարկե, դուք այն կարող եք տեսնել նաև ինտերնետային կայքում,
  • 5:43 - 5:46
    և վստահ եմ, ժամանակի հետ մենք ավելի շատ կխոսենք դրա մասին:
  • 5:46 - 5:48
    Նրանք ըստ էության հանդես եկան մի ցուցակով, որտեղ ասվում է,
  • 5:48 - 5:51
    որ կան վատ ծրագրեր են` այսինքն, այնպիսի ծրագրեր,
  • 5:51 - 5:54
    որտեղ մեկ դոլարի ներդրումը բերում է ավելի պակաս եկամուտ:
  • 5:54 - 5:58
    Կան միջակ, լավ և շատ լավ ծրագրեր:
  • 5:58 - 6:00
    Եվ իհարկե, մենք պետք է սկսենք հենց այդ` շատ լավ ծրագրերի իրականացումից:
  • 6:00 - 6:02
    Ես պատրաստվում եմ սկսել ցուցակի վերջից,
  • 6:02 - 6:04
    որպեսզի ավարտենք լավագույն ծրագրերով:
  • 6:04 - 6:06
    Սրանք վատ ծրագրերն են:
  • 6:06 - 6:10
    Ինչպես կարող եք տեսնել ցուցակի վերջին տողում կլիմայական փոփոխություններն են:
  • 6:10 - 6:14
    Շատ մարդկանց սա կտխրեցնի, և, հավանաբար, սա այն դեպքերից է,
  • 6:14 - 6:16
    որտեղ մարդիկ կասեն` սրան ավելի ուշ վերադառնալ չեմ կարող:
  • 6:16 - 6:18
    Եվ ես կցանկանայի խոսել դրա մասին, քանի որ այն չափազանց հետաքրքիր է:
  • 6:18 - 6:20
    Ինչու՞ այդպես ստացվեց:
  • 6:20 - 6:22
    Եվ ես կփորձեմ վերադառնալ այս հարցին,
  • 6:22 - 6:24
    քանի որ դա մեկն է այն հարցերից,
  • 6:24 - 6:26
    որտեղ մենք կունենանք անհամաձայնություն ձեր նշած ցուցակների հետ:
  • 6:26 - 6:29
    Ինչու են ասում, որ Կիոտոն,
  • 6:29 - 6:31
    կամ Կիոտոյից ավելի որևէ բան անելը շատ վատ նախաձեռնություն է,
  • 6:31 - 6:33
    պարզապես այն պատճառով, որ դա շատ անարդյունավետ է:
  • 6:33 - 6:35
    Սա չի նշանակում, որ գլոբալ տաքացում չի լինելու:
  • 6:35 - 6:37
    Չի նշանակում նաև, որ այս խնդիրը խոշոր խնդիր չէ:
  • 6:37 - 6:39
    Այլ ընդամենն այն, թե ինչ կարող ենք մենք անել այս հարցում,
  • 6:39 - 6:42
    շատ քիչ է և շատ ծախսատար:
  • 6:42 - 6:46
    Նրանք ըստ էության ցույց են տալիս մեզ մակրոտնտեսական մոդելների միջին ցուցանիշները,
  • 6:46 - 6:51
    այն է` Կիոտոյի ծրագիրը, եթե բոլորը համաձայնեն դրան, կարժենա տարեկան 150 միլիարդ դոլար:
  • 6:51 - 6:53
    սա ահռելի գումար է:
  • 6:53 - 6:55
    Այն 2-3 անգամ գերազանցում է Երրորդ Աշխարհի երկրների
  • 6:55 - 6:57
    զարգացման նպատակով ամենամյա տրամադրվող միջոցներից:
  • 6:57 - 6:59
    Այնուամենայնիվ, այն շատ քիչ օգուտ կբերի:
  • 6:59 - 7:03
    Համաձայն բոլոր մոդելների` այն կհետաձգի գլոբալ տաքացումը 2100թ. ընդամենը 6 տարով:
  • 7:03 - 7:07
    Այսինքն, Բանգլադեշում գտնվող տղան, ով 2100թ-ին ջրհեղեղի վտանգի առաջ կկանգներ, կարող է սպասել մինչև 2106:
  • 7:07 - 7:09
    Ինչը մի քիչ ավելի լավ է, բայց շատ ավելի լավ չէ:
  • 7:09 - 7:14
    Եվ այստեղ կարող ենք ասել, ահա, մենք ծախսեցինք ահռելի գումար` մի չնչին արդյունք ստանալու համար:
  • 7:14 - 7:16
    Որպես համեմատություն ասեմ, որ
  • 7:16 - 7:18
    ՄԱԿ-ը իրականում հաշվարկել էր, որ այս գումարի կեսի չափով,
  • 7:18 - 7:20
    տարեկան մոտավորապես 75 միլիարդ դոլարով,
  • 7:20 - 7:23
    կարելի է լուծել աշխարհի բոլոր պարզագույն խնդիրները:
  • 7:23 - 7:26
    Մենք կարող ենք աշխարհի բոլոր մարդկանց ապահովել մաքուր խմելու ջրով, սանիտարական պայմաններով
  • 7:26 - 7:29
    հիմնական առողջապահական խնամքով և կրթությամբ:
  • 7:29 - 7:33
    Այսպիսով, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյոք ցանկանում ենք ծախսել
  • 7:33 - 7:34
    2 անգամ ավել գումար և անել շատ չնչին դրական բան:
  • 7:34 - 7:37
    Կամ այդ գումարի կեսով իրականացնել անհավատալի շատ լավ գործեր:
  • 7:37 - 7:40
    Եվ ահա այս պատճառով է, որ սա դարձավ վատ ծրագիր:
  • 7:40 - 7:43
    Սա չի նշանակում, որ եթե մենք ունենանք աշխարհի բոլոր փողերը, մենք ոչինչ չպիտի անենք:
  • 7:43 - 7:47
    Այլ նշանակում է, որ եթե մենք չունենք այդքան փող, ապա սա պարզապես մեր առաջնային խնդիրը չէ:
  • 7:47 - 7:50
    Միջակ ծրագրերը /նկատի ունեցեք, որ չեմ պատրաստվում բոլորը թվարկել/,
  • 7:50 - 7:54
    օրինակ, վարակիչ հիվանդությունները, առողջապահական հիմնական ծառայությունները, հազիվ են այս ցանկում մի քիչ ավելի բարձր տեղ գրավել,
  • 7:54 - 7:57
    այն պարզ պատճառով, որ, այո, առողջապահական ծառայությունը չափազանց կարևոր է:
  • 7:57 - 8:00
    Այն շատ լավ բաներ կարող է անել, բայց այն նույնպես շատ, շատ ծախսատար է:
  • 8:00 - 8:02
    Կրկին, այս ամենը մեզ տանում է նրան, որ
  • 8:02 - 8:04
    մենք հանկարծակիորեն հայտնվում ենք հավասարման երկու կողմում:
  • 8:04 - 8:08
    Եթե դիտարկենք լավ ծրագրերը, բազում սանիտարական և ջրի ծրագրեր են առաջ գալիս,
  • 8:08 - 8:10
    կրկին դրանք չափազանց կարևոր են,
  • 8:10 - 8:13
    բայց նույնպես պահանջում են բազում ենթակառուցվածքային ծախսեր:
  • 8:13 - 8:15
    Ահա, ես ցանկանում եմ ցույց տալ ձեզ այն չորս գերակայությունները,
  • 8:15 - 8:18
    որոնք պետք է լինեն աշխարհի խնդիրների լուծմանն ուղղված
  • 8:18 - 8:21
    ծրագրերի առաջնային գերակայություններում:
  • 8:21 - 8:25
    4-րդ ամենալավ ծրագիրը մալարիան է` պայքարը մալարիայի դեմ:
  • 8:25 - 8:29
    Տարեկան մալարիայով վարակվում են մի քանի միլիոն մարդ:
  • 8:29 - 8:33
    Կորուստը կարող է նույնիսկ տոկոսներ կազմել
  • 8:33 - 8:35
    վտանգված երկրների ՀՆԱ-ում:
  • 8:35 - 8:39
    Եթե մենք ներդնենք 13 միլիարդ դոլար հաջորդ 4 տարիների ընթացքում,
  • 8:39 - 8:41
    մենք կարող ենք այս թիվը կիսով չափ կրճատել:
  • 8:41 - 8:44
    Մենք կարող ենք կանխել մոտ 500 000 մահացություն,
  • 8:44 - 8:47
    բայց առավել կարևորը, որ մենք կարող ենք կանխել տարեկան
  • 8:47 - 8:48
    1 միլիարդ մարդու վարակվելու ռիսկը:
  • 8:48 - 8:50
    Մենք նշանակալիորեն կավելացնենք նրանց հնարավորությունները
  • 8:50 - 8:53
    լուծելու շատ այլ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք:
  • 8:53 - 8:56
    Եվ իհարկե, երկարաժամկետ հատվածում, նաև գլոբալ տաքացման խնդիրը:
  • 8:57 - 9:00
    Երրորդ առաջնայնությունը ազատ առևտուրն է:
  • 9:00 - 9:03
    Համաձայն մոդելի, եթե մենք կարողանանք հասնել ազատ առևտրի
  • 9:03 - 9:06
    և հատկապես նվազեցնել սուբսիդավորումը ԱՄՆ-ում և ԵՄ-ում,
  • 9:06 - 9:10
    մենք կարող ենք նոր կյանք տալ համաշխարհային տնտեսությանը
  • 9:10 - 9:14
    տարեկան մոտավորապես 2400 միլիարդ դոլար ապշեցուցիչ թվի չափով,
  • 9:14 - 9:16
    որի կեսը կուղղվի Երրորդ աշխարհի երկրներին:
  • 9:16 - 9:19
    Կրկին, մենք կարող ենք ասել, որ իրականում կկարողանանք
  • 9:19 - 9:22
    2-3 հարյուր միլիոն մարդկանց դուրս հանել աղքատությունից
  • 9:22 - 9:25
    շատ արագ, մոտ 2-5 տարիների ընթացքում:
  • 9:25 - 9:27
    Սա կլիներ 3-րդ հրաշալի գործը, որ կարող էինք անել:
  • 9:27 - 9:31
    2-րդ լավ գործը կլինի կենտրոնանալ թերսնուցման խնդրի վրա:
  • 9:31 - 9:34
    Ոչ միայն թերսնման խնդրի ընդհանրապես, այլ կան շատ էժան միջոցներ
  • 9:34 - 9:37
    սննդի խնդրի լուծման համար, մասնավորապես միկրոտարրերի պակասի հետ կապված:
  • 9:37 - 9:40
    Աշխարհի բնակչության մոտավորապես կեսը տառապում է
  • 9:40 - 9:42
    երկաթի, ցինկի, յոդի և վիտամին Ա-ի պակասից:
  • 9:42 - 9:44
    Եթե մենք ներդնենք 12 միլիարդ դոլար,
  • 9:44 - 9:47
    մենք կարող ենք կտրուկ լուծում տալ այդ խնդրին:
  • 9:47 - 9:50
    Դա կարող է լինել 2-րդ ամենալավ ներդրումը, որ կարող ենք անել:
  • 9:50 - 9:55
    Եվ ամենալավ ծրագիրը կլինի ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի լուծումը:
  • 9:55 - 9:59
    Եթե մենք ներդնենք 27 միլիարդ դոլար հաջորդ 8 տարիների ընթացքում,
  • 9:59 - 10:03
    մենք կարող ենք խուսափել վարակի 28 միլիոն նոր դեպքերից:
  • 10:03 - 10:07
    Կրկին, ինչպես է սա արվելու և ինչի վրա պետք է կենտրոնանալ`
  • 10:07 - 10:10
    կան ՄԻԱՎ/ՁԻԱՀ հետ պայքարի երկու տարբեր ուղղություններ:
  • 10:10 - 10:13
    Առաջինը բուժումն է, երկրորդը` վարակի կանխումը:
  • 10:13 - 10:16
    Եվ նորից, իդեալական աշխարհում, մենք երկուսն էլ կանեինք:
  • 10:16 - 10:19
    Բայց, եթե մենք ոչ մեկը չենք անում, կամ լավ չենք անում,
  • 10:19 - 10:23
    մենք գոնե պետք է հարցնենք, թե որտեղ առաջին հերթին ներդնենք:
  • 10:23 - 10:26
    Եվ բուժումը չափազանց ավելի թանկ է, քան կանխարգելումը:
  • 10:26 - 10:30
    Այսինքն, սա ըստ էության ցույց է տալիս, որ մենք կարող ենք անել շատ ավելին`
  • 10:30 - 10:32
    ներդնելով կանխարգելիչ ծրագրերում:
  • 10:32 - 10:34
    Այն գումարով, որ մենք ծախսում ենք`
  • 10:34 - 10:37
    մենք կարող ենք անել X քանակի լավ բան` բուժելով
  • 10:37 - 10:40
    և 10 անգամ ավելի լավ բան` կանխարգելելով:
  • 10:40 - 10:43
    Եվ կրկին, մենք առավել կկենտրոնանանք կանխման,
  • 10:43 - 10:44
    քան` բուժման վրա:
  • 10:44 - 10:48
    Սա իրականում մեզ ստիպում է մտածել մեր գերակայությունների մասին:
  • 10:48 - 10:52
    Ես ցանկանում եմ, որ դուք նայեք ձեր գերակայույթունների ցանկին և ասեք,
  • 10:52 - 10:54
    արդյոք դուք ճի՞շտ եք այն կազմել:
  • 10:54 - 10:56
    Կամ արդյոք դուք մոտեցե՞լ եք այստեղ ներկայացված ցանկին:
  • 10:56 - 11:00
    Իհարկե, խնդիրներից մեկը կրկին կլիմայի փոփոխությունն է:
  • 11:00 - 11:03
    Ես տեսա շատ մարդկանց, ովքեր չէին կարծում, որ այս հարցը առաջնային լուծում է պահանջում:
  • 11:03 - 11:05
    Մենք իհարկե պետք է աշխատենք կլիմայական փոփոխությունների խնդրի ուղղությամբ,
  • 11:05 - 11:08
    թեկուզ միայն նրա համար, որ սա շատ մեծ խնդիր է:
  • 11:08 - 11:11
    Բայց իհարկե, մենք չենք կարող լուծել բոլոր խնդիրները:
  • 11:11 - 11:13
    Աշխարհում կան բազում այլ խնդիրներ:
  • 11:13 - 11:17
    Եվ ես ցանկանում եմ պարզապես համոզվել, որ եթե մենք պետք է կենտրոնանանք որոշակի խնդիրների վրա,
  • 11:17 - 11:19
    ապա դրանք ճիշտ ընտրված խնդիրներ են:
  • 11:19 - 11:22
    Այնպիսի խնդիրներ, որտեղ մենք կարող ենք շատ բան փոխել, ոչ թե` քիչ:
  • 11:22 - 11:25
    Եվ ես կարծում եմ... Թոմաս Շելինգը,
  • 11:25 - 11:29
    մեր երազանքի թիմի անդամներից մեկը, դա շատ լավ է ձևակերպել...
  • 11:29 - 11:32
    Մարդիկ մոռանում են, որ 100 տարի հետո,
  • 11:32 - 11:35
    մինչ մենք խոսում ենք կլիմայական փոփոխությունների ազդեցության մասին
  • 11:35 - 11:37
    մարդիկ կլինեն շատ ու շատ ավելի հարուստ:
  • 11:37 - 11:41
    Նույնիսկ ՄԱԿ-ի ամենահոռետեսական կանխատեսումները
  • 11:41 - 11:44
    վկայում են, որ 2100թ-ին զարգացող աշխարհի միջին մարդը
  • 11:44 - 11:46
    կլինի այնքան հարուստ, ինչքան մենք ենք այսօր:
  • 11:46 - 11:50
    Նույնիսկ ավելի հավանական է, որ նրանք կլինեն մեզանից 2-4 անգամ ավելի հարուստ:
  • 11:50 - 11:52
    Եվ իհարկե, մենք այդ ժամանակ շատ ավելի հարուստ կլինենք:
  • 11:52 - 11:56
    Բայց ասածս այն է, որ երբ խոսում ենք մարդանց փրկելու,
  • 11:56 - 11:59
    կամ 2100թ-ի Բանգլադեշի բնակչությանը օգնելու մասին,
  • 11:59 - 12:01
    մենք չենք դիտարկում Բանգլադեշի աղքատ մարդկանց:
  • 12:01 - 12:03
    Մենք իրականում խոսում ենք շատ հարուստ հոլանդացու մասին:
  • 12:03 - 12:05
    Եվ իրական խնդիրն, իհարկե, այն է, թե արդյո՞ք մենք ուզում ենք
  • 12:05 - 12:09
    ծախսել շատ փող և մի փոքր օգնել
  • 12:09 - 12:11
    մի հարուստ հոլանդացու 100 տարի հետո:
  • 12:11 - 12:16
    Թե՞ մենք ցանկանում ենք օգնել Բանգլադեշի իրական չքավոր մարդկանց հենց այս պահին,
  • 12:16 - 12:19
    որ իսկապես մեր օգնության կարիքն ունեն և ում մենք կարող ենք շատ քիչ ծախսերով օգնել:
  • 12:19 - 12:24
    Կամ, ինչպես Շելինգն է ասում, պատկերացրեք դուք հարուստ եք, ինչպիսին անպայման կլինեք,
  • 12:24 - 12:29
    ասենք մի հարուստ չինացի, կամ բոլիվիացի, կամ Կոնգոյի բնակիչ 2100թ-ին
  • 12:29 - 12:35
    և մտածում եք 2005թ-ի մասին և ասում. "Ինչ տարօրինակ է, որ նրանք այնքան են անհանգստացել
  • 12:35 - 12:39
    որ օգնեն ինձ մի քիչ դիմակայել կլիմայական փոփոխություններին,
  • 12:39 - 12:43
    և բացարձակորեն հոգ չեն տարել իմ պապիկի,
  • 12:43 - 12:46
    կամ ապուպապիկի մասին, ում շատ ավելի շատ կարող էին օգնել
  • 12:46 - 12:49
    և ով այդ օգնության կարիքն իրոք ուներ":
  • 12:49 - 12:52
    Կարծում եմ սա ցույց է տալիս, թե ինչու է
  • 12:52 - 12:54
    մեզ անհրաժեշտ ճիշտ գերակայություններ սահմանել:
  • 12:54 - 12:57
    Եթե այն նույնիսկ չի համապատասխանում խնդիրների վերաբերյալ մեր սովորական պատկերացումներին:
  • 12:57 - 13:02
    Իհարկե, գերազանցապես այն պատճառով, որ կլիմայի փոփոխությունը այսքան լավ պատկերված է:
  • 13:02 - 13:05
    Իհարկե դուք տեսել եք "Վաղվանից հետո" ֆիլմը. այն հրաշալի է, այնպե՞ս չէ:
  • 13:05 - 13:08
    Դա շատ լավ ֆիլմ է այն առումով, որ
  • 13:08 - 13:11
    ես անկասկած ցանկանում եմ տեսնել այն, բայց չեմ ակնկալում, որ Էմերիքը
  • 13:11 - 13:14
    կընտրի Բրեդ Փիթին իր հաջորդ ֆիլմում
  • 13:14 - 13:16
    Թանզանիայում զուգարանի փոսեր փորելու կամ նման մի բանի համար: (Ծիծաղ)
  • 13:16 - 13:18
    Դա պարզապես այդքան էլ ֆիլմի նյութ չէ:
  • 13:18 - 13:20
    Այդ պատճառով, ես կարծում եմ, որ շատ առումներով Կոպենհագենի կոնսենսուսը
  • 13:20 - 13:22
    և գերակայությունների ողջ քննարկումը
  • 13:22 - 13:25
    սատարում են ձանձրալի խնդիրներին:
  • 13:25 - 13:29
    Որպեսզի մենք կարողանանք գիտակցել, որ այս ամենը մեզ լավ զգալու համար չէ,
  • 13:29 - 13:34
    և ոչ էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող անելիքները իրականացնելու համար,
  • 13:34 - 13:37
    այլ ամենից ավելի լավ գործեր իրականացնելու հիմք ստեղծելու համար է:
  • 13:37 - 13:40
    Հաջորդ առարկությունը, որ կարծում եմ, շատ կարևոր է նշել, այն է,
  • 13:40 - 13:44
    որ ես ինչ-որ տեղ, կամ մենք ինչ-որ տեղ անտեղի ընտրություն ենք առաջարկում:
  • 13:44 - 13:46
    Իհարկե, մենք պետք է անենք ամեն ինչ,
  • 13:46 - 13:48
    իդեալական աշխարհում, ես լիովին համաձայն եմ:
  • 13:48 - 13:50
    Ես կարծում եմ, որ պետք է անենք ամեն ինչ, բայց չենք անում:
  • 13:50 - 13:54
    1970թ-ին զարգացած երկրները որոշեցին, որ մենք այսօր պետք է երկու անգամ ավելի ծախսեինք
  • 13:54 - 14:00
    զարգացող երկրների վրա, քան ծախսվում էր 1970թ.
  • 14:00 - 14:02
    Այդ ժամանակվանից մինչ այսօր մեր օգնությունը կիսով չափ կրճատվեց:
  • 14:02 - 14:05
    Փաստորեն, այնքան էլ նման չի նրան, որ մենք գտնվում ենք բոլոր մեծ խնդիրների
  • 14:05 - 14:07
    հանկարծակի լուծման ճանապարհին:
  • 14:07 - 14:10
    Բացի այդ, մարդիկ ասում են նաև, իսկ ի՞նչ կասեք Իրաքի պատերազմի մասին:
  • 14:10 - 14:12
    Գիտեք, մենք ծախսել ենք 100 միլիարդ դոլար:
  • 14:12 - 14:14
    Ինչու՞ չենք ծախսել այդ գումարը աշխարհում լավ բաներ անելու համար:
  • 14:14 - 14:15
    Ես հենց սրա մասին եմ ասում:
  • 14:15 - 14:17
    Եթե ձեզանից ինչ-որ մեկը կարողանա ասել Բուշին այս մասին, շատ լավ կլինի:
  • 14:17 - 14:19
    Բայց հիմնական գաղափարն այն է, որ
  • 14:19 - 14:21
    եթե ունենանք ևս 100 միլիարդ դոլար,
  • 14:21 - 14:24
    մենք ամեն դեպքում ուզում ենք ծախսել այն լավագույն տարբերակով, այնպե՞ս չէ:
  • 14:24 - 14:26
    Իրական հարցն այն է, որ հետ գնանք
  • 14:26 - 14:28
    և մտածենք լավագույն գերակայությունների մասին:
  • 14:28 - 14:32
    Ես միայն հակիրճ նշեմ. արդյո՞ք մենք ունենք իրապես ճիշտ ցուցակ:
  • 14:32 - 14:35
    Երբ դուք հարցնեք աշխարհի լավագույն տնտեսագետներին,
  • 14:35 - 14:38
    դուք ի վերջո անխուսափելիորեն կհասնեք ծեր, սպիտակամորթ ամերիկացու:
  • 14:38 - 14:40
    Եվ նրանք պարտադիր չէ, որ ունենան
  • 14:40 - 14:44
    աշխարհի վերաբերյալ փայլուն պատկերացումներ:
  • 14:44 - 14:46
    Այդպիսով մենք հրավիրեցին 80 երիտասարդների աշխարհի տարբեր մասերից,
  • 14:46 - 14:48
    որպեսզի նրանք գան և լուծեն միևնույն խնդիրը:
  • 14:48 - 14:52
    Ընդամենը երկու պայման կար. նրանք պետք է սովորեին համալսարանում
  • 14:52 - 14:54
    և խոսեին անգլերեն:
  • 14:54 - 14:57
    Նրանց մեծամասնությունը, նախ, զարգացող երկրներից էին:
  • 14:57 - 14:59
    Նրանք ունեին միևնույն նյութերը, բայց նրանք կարող էին նշանակալիորեն
  • 14:59 - 15:02
    դուրս գալ քննարկման շրջանակներից, և այդպես էլ անում էին,
  • 15:02 - 15:04
    և առաջարկեին իրենց սեփական ցուցակները:
  • 15:04 - 15:06
    Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ ցուցակները համարյա նույնն էին`
  • 15:06 - 15:09
    առաջին շարքում էին թերսնման և հիվանդությունների խնդիրները,
  • 15:09 - 15:11
    իսկ կլիմայական փոփոխությունները` վերջում:
  • 15:11 - 15:12
    Մենք նույնը կրկնեցինք բազում անգամներ:
  • 15:12 - 15:15
    Կազմակերպվեցին շատ այլ սեմինարներ և եկան շատ ուսանողներ:
  • 15:15 - 15:18
    Նրանք հիմնականում հանդես էին գալիս միևնույն ցուցակով:
  • 15:18 - 15:22
    Եվ դա ինձ մեծ հույս էր ներշնչում, իրոք, և ես կարող եմ ասել, որ հավատում եմ,
  • 15:22 - 15:27
    որ մենք որոշ ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի սկսենք մտածել գերակայությունների մասին:
  • 15:27 - 15:29
    Եվ ասել, թե ո՞րն է կարևորը աշխարհում:
  • 15:29 - 15:32
    Իհարկե, իդեալական աշխարհում, նորից եմ ասում, մենք ուրախ կլինեինք անել ամեն ինչ:
  • 15:32 - 15:36
    Բայց եթե մենք դա չենք անում, ապա մենք կարող ենք սկսել մտածել, թե որտեղից սկսենք:
  • 15:36 - 15:38
    Ես դիտարկում եմ Կոպենհագենի կոնսենսուսը որպես գործընթաց:
  • 15:38 - 15:40
    Մենք դա արեցինք 2004թ-ին,
  • 15:40 - 15:41
    և հույս ունենք հավաքել ավելի շատ մարդկանց,
  • 15:41 - 15:45
    և ստանալ ավելի շատ տեղեկություններ 2008-ին, 2012-ին:
  • 15:45 - 15:47
    Գծագրել ճիշտ ուղին աշխարհի համար:
  • 15:47 - 15:50
    Ինչպես նաև սկսենք մտածել քաղաքական հերթականությունների մասին:
  • 15:50 - 15:52
    Սկսենք մտածել ասելով. "Եկեք անենք
  • 15:52 - 15:55
    ոչ թե այնպիսի աշխատանք, որը մեծ ծախսերի հետ տալիս է չնչին արդյունք,
  • 15:55 - 15:57
    ոչ թե այնպիսի բաներ, որոնք չգիտենք ինչպես անել,
  • 15:57 - 16:00
    այլ եկեք անենք հզոր ծրագրեր, որոնց միջոցով կարող ենք հասնել ահռելի լավ արդյունքների
  • 16:00 - 16:04
    շատ քիչ ծախսերով, և հենց հիմա:
  • 16:04 - 16:06
    Վերջ ի վերջո դուք կարող եք չհամաձայնել
  • 16:06 - 16:08
    նրան, թե ինչպես ենք սահմանել այս գերակայությունները,
  • 16:08 - 16:11
    բայց մենք պետք է լինենք ազնիվ` ասելով, որ
  • 16:11 - 16:13
    եթե կան բաներ որոնք անում ենք, ապա կան նաև բաներ, որոնք չենք անում:
  • 16:14 - 16:16
    Եթե մենք չափազանց շատ ենք անհանգստանում որոշ բաների համար,
  • 16:16 - 16:18
    մենք սկսում ենք չանհանգստանալ այլ բաների համար:
  • 16:18 - 16:20
    Հուսով եմ, սա կօգնի մեզ ավելի լավ սահմանել գերակայությունները
  • 16:20 - 16:22
    և մտածել, թե ինչպես լավագույնս օգնել աշխարհին:
  • 16:22 - 16:23
    Շնորհակալություն
Title:
Բյորն Լոմբորգը սահմանում է գլոբալ առաջնահերթությունները
Speaker:
Bjorn Lomborg
Description:

Եթե դուք ունենայիք 50 միլիարդ դոլար, ամենասկզբում ո՞ր խնդիրը կլուծեիք, ՁԻԱ՞Հ, թե՞ գլոբալ տաքացում: Դանիացի քաղաքագետ Բյորն Լոմբորգը հանդես է գալիս անակնկալ պատասխաններով:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
16:24
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions