Բարկ Բեհր. Ինչպիսի՞ն է մեր այսօրվա սնունդը
-
0:01 - 0:03Ողջույն, ես Բարկ Բեհրն եմ`
-
0:03 - 0:0511 տարեկան:
-
0:05 - 0:08Այսօր այստեղ եմ եկել, որպեսզի խոսենք սննդին առնչվող մեզ անհանգստացնող հարցերից:
-
0:08 - 0:10Նախ և առաջ կցանկանայի ասել,
-
0:10 - 0:13որ իսկապես զարմացած եմ, թե որքան հեշտությամբ են
-
0:13 - 0:15հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդները խաբում երեխաներին
-
0:15 - 0:17Նրանք տեսնում են դրանք հեռուստացույցով, հանրային դպրոցներում և
-
0:17 - 0:19և գրեթե ամենուր, ուր էլ աչքդ թեքես:
-
0:19 - 0:21Ինձ թվում է, որ ընկերությունները
-
0:21 - 0:23միշտ փորձում են ինձ նման երեխաներին համոզել,
-
0:23 - 0:25որպեսզի վերջիններս իրենց ծնողներին ստիպեն գնել այնպիսի անպետք բաներ,
-
0:25 - 0:27որոնք ընդհանրապես օգտակար չեն թե´ մեր և թե´ ամբողջ աշխարհի համար:
-
0:27 - 0:29Փոքրիկներին հատկապես
-
0:29 - 0:31գրավում են գունավոր փաթեթավորումը
-
0:31 - 0:33և պլաստմասե խաղալիքները:
-
0:33 - 0:36Պետք է նշեմ, որ ես էլ նրանցից մեկն էի:
-
0:36 - 0:38Ես էլ նրանց պես մտածում էի, որ այդ սնունդը
-
0:38 - 0:40պատրաստում էին ուրախ, փոքր ագարակներում,
-
0:40 - 0:43որտեղ խոզերը թավալվում էին ցեխի մեջ, իսկ կովերը ամբողջ օրը արածում էին դաշտերում :
-
0:43 - 0:46Շուտով պարզեցի, որ դա այնքան էլ այդպես չէ:
-
0:46 - 0:48Սկսեցի համացանցում,
-
0:48 - 0:51գրքերում, փաստագրական ֆիլմերում,
-
0:51 - 0:53իմ ընտանիքի հետ ճանապարհորդությունների ընթացքում նյութեր փնտրել այս ահավոր սննդի մասին:
-
0:53 - 0:56Պարզեցի արդյունաբերված սննդային համակարգի գաղտնի կողմերը:
-
0:57 - 1:00Նախ և առաջ դա կատարվում է գենետիկորեն պատրաստված սերմերի և այլ նյութերի միջոցով:
-
1:00 - 1:03Ահա այս ձևով էլ լաբորատորիայում սերմը կեղծում են,
-
1:03 - 1:05որն արդեն դեմ է բնության օրենքներին:
-
1:05 - 1:07Օրինակ նրանք վերցնում են ձկան ԴՆԹ-ն
-
1:07 - 1:10և դնում լոլիկի ԴՆԹ-ի մեջ….զզվելի է:
-
1:10 - 1:13Ինձ սխալ մի հասկացեք, ես ձուկ և լոլիկ սիրում եմ,
-
1:13 - 1:15բայց այս ամենն ուղղակի ահավոր է:
-
1:15 - 1:17(Ծիծաղ)
-
1:17 - 1:19Այնուհետև սերմերը ցանում են, աճեցնում:
-
1:19 - 1:21Ապացուցված է, որ նրանց արտադրած սնունդը
-
1:21 - 1:23լաբորատորիայի կենդանիների մոտ առաջացնում է քաղցկեղ և այլ հիվանդություններ:
-
1:23 - 1:25Եվ մարդիկ 1990-ականներից սկսած ուտում են
-
1:25 - 1:27հենց այս ձևով պատրաստված սնունդը:
-
1:27 - 1:29Շատ մարդիկ անգամ չգիտեն նմանատիպ բաների գոյության մասին:
-
1:29 - 1:32Գիտեի՞ք, որ գենետիկորեն պատրաստված հացահատիկ կերած առնետների մոտ
-
1:32 - 1:35լյարդի և երիկամների թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել :
-
1:35 - 1:38Սրա արդյունքում առաջանում է երիկամների բորբոքում և ախտահարում, ավելանում է երիկամների քաշը:
-
1:38 - 1:40Մինչդեռ համարյա բոլոր տեսակի հացահատիկները, որ ուտում ենք,
-
1:40 - 1:42որոշ չափով գենետիկորեն փոխակերպված են:
-
1:42 - 1:44Եվ թույլ տվեք մի բան ևս ասել
-
1:44 - 1:46ամեն ինչի մեջ էլ հացահատիկ կա:
-
1:46 - 1:48Ինձ մի ստիպեք խոսել սահմանափակ պայմաններում պահվող կենդանիների
-
1:48 - 1:50կերակրման գործընթացի (ՍՊՊԿԿՊ) մասին:
-
1:50 - 1:52(Ծիծաղ)
-
1:52 - 1:54Հանրաճանաչ ագարակատերերը հնածո վառելիքից պատրաստած
-
1:54 - 1:56պարարտանյութեր են օգտագործում,
-
1:56 - 1:58որն էլ խառնում են հողի հետ, որպեսզի արագացնեն բույսերի աճը:
-
1:58 - 2:01Նրանք միևնույն բերքը աճեցնում են մի քանի անգամ`
-
2:01 - 2:04հողից հանելով բոլոր սննդարար նյութերը:
-
2:04 - 2:07Ավելին, մոլախոտերին և միջատներին սպանելու համար
-
2:07 - 2:09նրանք մրգերի և բանջարեղենների վրա փչում են ավելի վնասակար քիմիական նյութեր,
-
2:09 - 2:11ինպիսիք են օրինակ պեստիցիդը և հերբիցիդը (քլորոֆենիլդիմեթիլմիզանյութ):
-
2:11 - 2:14Երբ անձրև է գալիս, այս քիմիական նյութերը ներծծվում են հողի մեջ
-
2:14 - 2:16կամ հոսում են մեր ջրատար խողովակների միջով`
-
2:16 - 2:18թունավորելով նաև մեր ջուրը:
-
2:18 - 2:21Հետո նրանք ճառագայթում են մեր սննունդը` փորձելով դրանք ավելի երկար պահել,
-
2:21 - 2:23որպեսզի սնունդը մինչև սուպերմարկետ հասնելը
-
2:23 - 2:26կարողանա երկար ճանապարհ անցնել:
-
2:26 - 2:28Հետո ինքս ինձ հարցրեցի,
-
2:28 - 2:30թե ինչ կարող եմ անել, ինչպես կարող եմ փոխել այս ամենը:
-
2:30 - 2:32Ահա թե ինչ պարզեցի:
-
2:32 - 2:35Պարզեցի, որ իսկապես ավելի լավ տարբերակի հնարավորություն կա:
-
2:35 - 2:37Որոշ ժամանակ առաջ
-
2:37 - 2:39ցանականում էի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող դառնալ:
-
2:39 - 2:42Հետո մտածեցի, որ ես ավելի լավ է դրա փոխարեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ագարակատեր դառնամ:
-
2:42 - 2:51(Ծափահարություններ)
-
2:51 - 2:53Շնորհակալություն:
-
2:53 - 2:56Եվ միայն այդ կերպ կկարողանամ մեծ ազդեցություն ունենալ աշխարհի վրա:
-
2:56 - 2:59Այս մարդը Ջոլ Սալատինն է, մարդիկ նրան խելագար ագարակատեր են համարում,
-
2:59 - 3:01քանի որ նա վերոնշյալ ձևով չի մշակում բերքը:
-
3:01 - 3:03Քանի որ տանն եմ ստանում իմ կրթությունը
-
3:03 - 3:05մի օր այցելեցի նրան, որպեսզի խոսեմ այս ամենի մասին:
-
3:05 - 3:07Այս խելագար ագարակատերը
-
3:07 - 3:09չի օգտագործում ո´չ պեստիցիդ, ո´չ հերբիցիդ
-
3:09 - 3:12և ո´չ էլ գենետիկորեն փոխակերպված սերմեր:
-
3:12 - 3:15Եվ դրա համար էլ նրան խելագար են համարում:
-
3:15 - 3:18Ուզում եմ` իմանաք, որ մենք բոլորս էլ կարող ենք փոփոխություններ անել`
-
3:18 - 3:20տարբեր ընտրություններ անելով,
-
3:20 - 3:22գնելով սնունդը միայն տեղացի ագարակատերերից
-
3:22 - 3:24կամ էլ մեր հարևաններից, որոնց մեր ամբողջ կյանքում ճանաչել ենք:
-
3:24 - 3:26Ոմանք ասում են, որ օրգանական կամ տեղական սնունդը շատ ավելի թանկ է,
-
3:26 - 3:28բայց դա իրո՞ք այդպես է:
-
3:28 - 3:31Այն ամենը, ինչ իմացել եմ սննդի համակարգի մասին,
-
3:31 - 3:34ինձ թույլ է տալիս մի բան ասել. կա´մ մենք վճարում ենք ագարակատերերին,
-
3:34 - 3:36կա´մ էլ վճարում ենք հիվանդանոցներին:
-
3:36 - 3:43(Ծափահարություններ)
-
3:43 - 3:45Այժմ հստակ գիտեմ, թե որ մեկը պետք է ընտրեմ:
-
3:45 - 3:47Ուզում եմ` իմանաք, որ այստեղ կան ագարակներ,
-
3:47 - 3:50ինչպիսիք են օրիանակ Բիլ Քիների Sequachie Cove ագարակը, որը գտնվում է Թենեսի նահանգում,
-
3:50 - 3:52որտեղ կովերը խոտ են ուտում,
-
3:52 - 3:54իսկ խոզերը` ցեխի մեջ թավալվում (ինչպես առաջ էի մտածում):
-
3:54 - 3:56Երբեմն գնում եմ Բիլի ագարակ,
-
3:56 - 3:58որտեղ իսկապես կարող եմ մոտիկից տեսնել,
-
3:58 - 4:00թե ինչպիսի ծագում ունի այն միսը, որն ուտում եմ:
-
4:00 - 4:02Ուզում եմ` իմանաք,
-
4:02 - 4:04որ երեխաները, անշուշտ, կուտեն թարմ բանջարեղեն և առողջարար սնունդ,
-
4:04 - 4:07եթե նրանք ավելի շատ բան իմանան դրանց մասին, ինչպես նաև դրանց ծագման մասին:
-
4:07 - 4:09Ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուր համայնքում էլ
-
4:09 - 4:11կան օրգանական սննդի խանութներ:
-
4:11 - 4:13Ուզում եմ` իմանաք, որ ես, եղբայրս, քույրս
-
4:13 - 4:15իսկապես սիրում ենք ուտել եփած գանգրակաղամբ:
-
4:15 - 4:18Ուր էլ, որ գնում եմ, փորձում եմ անպայման խոսել սրա մասին:
-
4:18 - 4:20Ոչ շատ երկար ժամանակ առաջ,
-
4:20 - 4:23հորեղբայրս ասաց, որ նա իմ 6 ամյա զարմիկին եգիպտացորենի փաթիլներ է առաջարկել:
-
4:23 - 4:25Ինքը հարցրել է, թե նա կցանկանար ուտել կարմրացրած օրգանական հացի կտորներ,
-
4:25 - 4:27թե քացղր եգիպտացորենի փաթիլներ,
-
4:27 - 4:30որի տուփի վրա մուլտֆիլմի հերոս է պատկերված:
-
4:31 - 4:33Եվ գիտե՞ք, թե նա ինչ է պատասխանել հորը:
-
4:33 - 4:35Ասել է, որ նախընտրում է օրգանական կարմրացրած հացի կտորներ,
-
4:35 - 4:38քանի որ Բարկն ասել էր, որ նա չպետք է ուտի եգիպտացորենի փաթիլներ:
-
4:39 - 4:41Ուստի, բարեկամներս, միայն այս կերպ կարող ենք ազդել
-
4:41 - 4:43երեխաների ընտրության վրա:
-
4:43 - 4:46Մի խոսքով, եթե հաջորդ անգամ նպարեղենի խանութ գնաք,մտածեք միայն տեղական սննդի մասին,
-
4:46 - 4:48ընտրեք օրգանականը: Ճանաչեք ձեր ագարակատերին, ինչպես նաև իմացեք, թե ինչ եք ուտում:
-
4:48 - 4:50Շնորհակալություն:
-
4:50 - 4:53(Ծափահարություններ)
- Title:
- Բարկ Բեհր. Ինչպիսի՞ն է մեր այսօրվա սնունդը
- Speaker:
- Birke Baehr
- Description:
-
11-ամյա Բարկ Բեհրը ներկայացնում է իր տեսակետը սննդի մեր հիմնական աղբյուրի մասին, որը հեռու է գեղեցիկ արդյունաբերական ագարակներ լինելուց: Նա պնդում է, որ ագարակներն անտեսելուվ` խթանում ենք գյուղատնտեսության վարդագույն, ոչ իրական պատկերի ստեղծումը: Նա անդրադառնում է «կանաչ» սննդի արդի վիճակին և տեղական սննդի արտադրությանը:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 04:53
Arpiné Grigoryan edited Armenian subtitles for What's wrong with our food system | ||
Arpiné Grigoryan edited Armenian subtitles for What's wrong with our food system | ||
YSLU MA translators 2010-2012 added a translation |