Return to Video

Չարլի Թոդ՝ Անհեթեթության հանրային փորձառությունը

  • 0:00 - 0:03
    Ես սկսեցի Improv Everywhere նախագիծը 10 տարի առաջ,
  • 0:03 - 0:06
    երբ տեղափոխվեցի Նյու-Յորք, հետաքրքրված լինելով դերակատարմամբ և կատակերգությամբ։
  • 0:06 - 0:09
    Քանի որ ես նորեկ էի քաղաքում, ես բեմին մուտք չունեի,
  • 0:09 - 0:12
    ուստի որոշեցի ստեղծել իմ սեփական հանրային տարածքը։
  • 0:12 - 0:14
    Առաջին միջոցառումը, որը մենք պատրաստվում ենք դիտել,
  • 0:14 - 0:16
    առաջին Առանց վարտիք մետրոյով ուղևորությունն է։
  • 0:16 - 0:18
    Այն տեղի ունեցավ 2002 թ․-ի հունվարին։
  • 0:18 - 0:20
    Այս կինը տեսահոլովակի աստղն է։
  • 0:20 - 0:22
    Նա գաղափար չունի, որ նկարահանվում է։
  • 0:22 - 0:24
    Նա նկարահանվում է թաքնված տեսախցիկով։
  • 0:24 - 0:26
    Սա Նյու-Յորքի մետրոյի վեց գնացքներից մեկն է։
  • 0:26 - 0:28
    Իսկ սա առաջին կանգառն է։
  • 0:28 - 0:30
    Սրանք երկու դանիացի երիտասարդներ են,
  • 0:30 - 0:33
    ովքեր նստել են թաքնված տեսախցիկի մոտ։
  • 0:33 - 0:35
    Սա ես եմ շականակագույն վերարկուով։
  • 0:35 - 0:37
    Դրսում մոտ -1°C աստիճան է։
  • 0:37 - 0:39
    Ես գլխարկ եմ հագել։ Ես շարֆ եմ կապել։
  • 0:39 - 0:42
    Եվ այդ երիտասարդ կինը պատրաստվում է նկատել ինձ։
  • 0:44 - 0:50
    (Ծիծաղ)
  • 0:50 - 0:52
    Ինչպես դուք հիմա կտեսնեք, ես վարտիք չեք հագել։
  • 0:52 - 0:55
    (Ծիծաղ)
  • 0:55 - 0:57
    Այս պահին
  • 0:57 - 0:59
    նա նկատում է ինձ,
  • 0:59 - 1:01
    բայց Նյու-Յորքի մետրոյի ցանկացած գնացքում կան տարօրինակ մարդիկ։
  • 1:01 - 1:03
    Մեկ հոգին առանց վարտիքի այդքան էլ տարօրինակ չէ։
  • 1:03 - 1:06
    Նա վերադառնում է իր գիրքը կարդալուն։ Գրքի անունը դժբախտաբար «Բռնաբարում» է։
  • 1:06 - 1:10
    (Ծիծաղ)
  • 1:10 - 1:12
    Այսպիսով, նա նկատեց արտասովոր բան,
  • 1:12 - 1:14
    բայց վերադարձավ իր սովորական կյանքին։
  • 1:14 - 1:16
    Այս ընթացքում, իմ վեց ընկերները
  • 1:16 - 1:19
    սպասում են հաջորդ վեց կանգառներում իրենց ներքնազգեստներով։
  • 1:20 - 1:22
    Նրանք պատրաստվում են մետրոյի նույն գնացքը մտնել մեկ առ մեկ։
  • 1:22 - 1:25
    Մենք ձևացնելու ենք, որ միմյանց չենք ճանաչում։
  • 1:25 - 1:28
    Ձևացնելու ենք, որ դա մի դժբախտ ընդհանուր սխալ է, որ մենք գործել ենք,
  • 1:28 - 1:31
    մոռացել ենք հագնել մեր վարտիքները այս ցուրտ հունվարյան օրը։
  • 1:31 - 1:56
    (Ծիծաղ)
  • 1:56 - 1:58
    Այս պահին
  • 1:58 - 2:00
    աղջիկը որոշում է մի կողմ դնել գիրքը։
  • 2:00 - 2:02
    (Ծիծաղ)
  • 2:02 - 2:06
    Եվ մի քիչ ավելի իրազեկ լինել իր շրջապատից։
  • 2:06 - 2:08
    Նույն ժամանակ, երկու դանիացի երիտասարդները, խցիկի ձախ կողմում,
  • 2:08 - 2:10
    նրանք ծիծաղից մեռնում են։
  • 2:10 - 2:12
    Նրանց կարծիքով դա ամենածիծաղելի բանն է, որ նրանք երբևէ տեսել են։
  • 2:12 - 2:15
    Իսկ հիմա տեսեք, թե ինչպես է աղջիկն աչքով կապ հաստատում դանիացի տղաների հետ։
  • 2:20 - 2:22
    (Ծիծաղ)
  • 2:22 - 2:24
    Ես սիրում եմ այդ պահը,
  • 2:24 - 2:27
    որովհետև մինչ այդ փորձի հանրային դառնալը,
  • 2:27 - 2:30
    այն միգուցե մի քիչ վախեցնող
  • 2:30 - 2:32
    կամ շփոթեցնող էր աղջկա համար։
  • 2:32 - 2:34
    Բայց այն պահից, երբ փորձը դարձավ հանրային,
  • 2:34 - 2:36
    այն դարձավ ծիծաղելի։
  • 2:36 - 2:38
    Այժմ գնացքը հասնում է
  • 2:38 - 2:40
    երրորդ կանգառին։
  • 2:54 - 2:57
    (Ծիծաղ)
  • 2:57 - 2:59
    Տեսահոլովակն ամեն բան ցույց չի տալիս։
  • 2:59 - 3:01
    Նույն բանը տեղի է ունենում հաջորդ չորս կանգառներում։
  • 3:01 - 3:05
    Ընդհանուր հաշվով յոթ երիտասարդ առանց վարտիքի գնացք են մտնում։
  • 3:05 - 3:07
    Ութերորդ կանգառին, մի աղջիկ է մտնում գնացք, մի մեծ պայուսակ ձեռքին,
  • 3:07 - 3:10
    և հայտարարում, որ նա ունի վարտիքներ` զեղչված, մեկ հատի գինը՝ մեկ դոլար,
  • 3:10 - 3:13
    հայտարարում է այնպես կարծես նա քաղցրավենիք է վաճառում գնացքի մեջ։
  • 3:13 - 3:16
    Մենք բոլորս մի զույգ վարտիք գնեցինք, հագանք դրանք,
  • 3:16 - 3:19
    ասելով․ «Շնորհակալություն։ Դա հենց այն է, ինչ ինձ անհրաժեշտ էր այսօր»,
  • 3:19 - 3:22
    և ապա լքեցինք գնացքն առանց բացահայտելու թե ինչ կատարվեց,
  • 3:22 - 3:24
    ցրվելով բոլորս տարբեր ուղղություններով։
  • 3:24 - 3:26
    (Ծափահարություններ)
  • 3:26 - 3:28
    Շնորհակալություն։
  • 3:30 - 3:32
    Սա մի կադր է այդ տեսահոլովակից։
  • 3:32 - 3:34
    Եվ ինձ շատ դուր է գալիս աղջկա արձագանքը։
  • 3:34 - 3:36
    Եվ դիտելով այդ տեսահոլովակը նույն օրն ավելի ուշ,
  • 3:36 - 3:38
    ես որոշեցի շարունակել անել այն ինչ անում եմ։
  • 3:38 - 3:41
    Իրականում Improv Everywhere-ի նպատակը
  • 3:41 - 3:43
    հանրային վայրում տեսարաններ ստեղծելն է,
  • 3:43 - 3:45
    տեսարաններ, որոնք դրական ազդեցություն են ունենում այլ մարդկանց վրա։
  • 3:45 - 3:48
    Դա կատակ է, բայց այնպիսի կատակ, որ մարդկանց համար լավ պատմություն է դառնում։
  • 3:48 - 3:50
    Աղջկա արձագանքը ոգեշնչեց ինձ
  • 3:50 - 3:52
    կազմակերպել ամենամյա երկրորդ Առանց վարտիք մետրոյով ուղևորությունը։
  • 3:52 - 3:54
    Եվ մենք շարունակեցինք անել այն ամեն տարի։
  • 3:54 - 3:56
    Այդ հունվարին, մենք մասնակցեցինք 10րդ ամենամյա Առանց վարտիք մետրոյով ուղևորությունը
  • 3:56 - 3:59
    3,500 այլ մարդկանց հետ,
  • 3:59 - 4:01
    ովքեր ճանապարհորդեցին Նյու-Յորքի մետրոյում իրենց ներքնազգեստներով
  • 4:01 - 4:03
    քաղաքի մետրոյի գրեթե բոլոր գնացքներում։
  • 4:03 - 4:05
    Ինչպես նաև աշխարհի 50 այլ քաղաքներում
  • 4:05 - 4:07
    մարդիկ մասնակցեցին միջոցառմանը։
  • 4:07 - 4:09
    (Ծիծաղ)
  • 4:09 - 4:12
    Երբ ես սկսեցի Upright Citizens Brigade թատրոնի դասերն այցելել
  • 4:12 - 4:15
    և հանդիպել այլ ստեղծարար մարդկանց, դերասանների և կատակերգների,
  • 4:15 - 4:17
    ես սկսեցի մարդկանց էլ․ փոստարկի հասցեները հավաքել,
  • 4:17 - 4:19
    այն մարդկանց, ովքեր ցանկանում էին նման միջոցառումների մասնակցել։
  • 4:19 - 4:21
    Այդպիսով, ես կարողացա ավելի մեծ միջոցառումներ կազմակերպել։
  • 4:21 - 4:23
    Մի օր ես քայլում էի Յունիոն հրապարակով
  • 4:23 - 4:25
    և տեսա այդ շենքը,
  • 4:25 - 4:27
    որը կառուցվել էր 2005-ին։
  • 4:27 - 4:30
    Պատուհաններից մեկի մոտ մի աղջիկ էր պարում։
  • 4:30 - 4:32
    Եվ դա շատ տարօրինակ էր,
  • 4:32 - 4:34
    որովհետև մութ էր, բայց նա լուսավորված էր ներսից եկող լույսով,
  • 4:34 - 4:36
    նա կարծես բեմի վրա լիներ,
  • 4:36 - 4:38
    և ես չէի կարող հասկանալ, թե ինչու է նա դա անում։
  • 4:38 - 4:40
    Մոտ 15 վայրկյան անց, հայտնվեց նրա ընկերուհին,
  • 4:40 - 4:42
    որը թաքնված էր պատուհանից այն կողմ,
  • 4:42 - 4:44
    նրանք ծիծաղեցին, գրկեցին միմյանց և վազելով փախան։
  • 4:44 - 4:46
    Շատ նման էր, որ աղջկան պարելու մարտահրավեր էր նետվել։
  • 4:46 - 4:48
    Ես ոգեշնչվեցի դրանով։
  • 4:48 - 4:50
    Նայելով շենքի ճակատային մասին, որն ավելի քան 70 պատուհան ուներ,
  • 4:50 - 4:52
    ես գիտեի, թե ինչ պետք է անել։
  • 4:52 - 4:54
    (Ծիծաղ)
  • 4:54 - 4:57
    Այսպիսով, այս միջոցառումը կոչվեց «Ավելի հաճախ վեր նայիր»։ Մենք 70 դերասան ունեինք, բոլորը սև զգեստ էին կրում։
  • 4:57 - 4:59
    Այս ամենն առանց թույլատրության էր արվում։
  • 4:59 - 5:01
    Մենք չէինք տեղեկացրել խանութներին, որ գալիս ենք։
  • 5:01 - 5:03
    Ես կանգնած էի զբոսայգում և նշաններ էի անում։
  • 5:03 - 5:06
    Առաջին նշանից հետո բոլորը պահեցին իրենց տառերը,
  • 5:06 - 5:08
    որոնք միասին կազմեցին Look Up More («Ավելի հաճախ վեր նայիր»)
  • 5:08 - 5:11
    միջոցառման անունը։
  • 5:11 - 5:14
    Երկրորդ նշանից հետո բոլորը սկսեցին միասին թռվռալ, շարժելով ձեռքերը և ոտքերը։
  • 5:14 - 5:17
    Դուք հենց հիմա կտեսնեք դա։
  • 5:17 - 5:19
    (Ծիծաղ)
  • 5:19 - 5:21
    Ապա սկսվեց պարը։ Բոլորը պարում էին։
  • 5:21 - 5:23
    Դրանից հետո սկսվեցին մենակատար պարերը, երբ միայն մեկ անձ էր պարում,
  • 5:23 - 5:25
    իսկ մնացած բոլորը նրան էին մատնանշում։
  • 5:25 - 5:32
    (Ծիծաղ)
  • 5:32 - 5:34
    Դրանից հետո ես ձեռքով նոր նշան արեցի,
  • 5:34 - 5:37
    որ Forever 21-ում կանգնած մենակատարը սկսի պարել,
  • 5:37 - 5:39
    և նա պարեց։
  • 5:39 - 5:41
    Մի շարք այլ գործողություններ կատարեցինք։
  • 5:41 - 5:43
    Մարդիկ ցատկում էին,
  • 5:43 - 5:45
    վայր ընկնում գետնին։
  • 5:45 - 5:47
    Ես կանգնած էի բոլորից թաքուն,
  • 5:47 - 5:49
    ձեռքս աղբի ամանի նրա դնելով և հանելով,
  • 5:49 - 5:51
    նշաններ տալով։
  • 5:51 - 5:53
    Եվ քանի որ սա Յունիոն Սքվերն էր, մետրոյի կայարանին շատ մոտ,
  • 5:53 - 5:55
    միջոցառման ավարտին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել,
  • 5:55 - 5:57
    ովքեր կանգ էին առել և վեր նայել
  • 5:57 - 6:00
    և դիտել այն, ինչ մենք անում էինք։
  • 6:01 - 6:03
    Մենք ավելի լավ լուսանկար ունենք։
  • 6:03 - 6:05
    Այսպիսով, այդ մի միջոցառման համար անհրաժեշտ
  • 6:05 - 6:07
    ոգեշնչումը եկավ
  • 6:07 - 6:09
    մի պատահական դեպքից, որին ես ականատես էի եղել։
  • 6:09 - 6:11
    Հաջորդ նախագծի միտքը, որն ուզում եմ ցույց տալ
  • 6:11 - 6:13
    եկել է մի անծանոթից էլ․ փոստարկղի միջոցով։
  • 6:13 - 6:16
    2006 թ․-ին Տեխաս նահանգից մի դպրոցական ինձ նամակ էր ուղարկել,
  • 6:16 - 6:18
    որտեղ գրել էր․ «Դուք պետք է հավաքեք այնքան շատ մարդ, որքան հնարավոր է,
  • 6:18 - 6:21
    որպեսզի նրանք կապույտ շապիկ և խաքի գույնի վարտիք հագնեն,
  • 6:21 - 6:23
    գնան Best Buy խանութների ցանցերից մեկը և պարզապես կանգնեն այնտեղ»։
  • 6:23 - 6:27
    (Ծիծաղ)
  • 6:27 - 6:29
    (Ծափահարություններ)
  • 6:29 - 6:31
    Ես անմիջապես պատասխանեցի տղային,
  • 6:31 - 6:33
    ասելով․ «Դու միանգամայն ճիշտ ես։
  • 6:33 - 6:35
    Կփորձեմ անել դա այս շաբաթ-կիրակի։ Շնորհակալություն»։
  • 6:35 - 6:37
    Ահա և տեսահոլովակը։
  • 6:37 - 6:39
    Այսպիսով, կրկին սա 2005 թվականն է։
  • 6:39 - 6:42
    Սա Նյու-Յորք քաղաքի Best Buy խանութն է։
  • 6:42 - 6:44
    Մոտ 80 հոգի եկավ մասնակցելու միջոցառմանը,
  • 6:44 - 6:46
    նրանք մեկ առ մեկ մտնում էին խանութ։
  • 6:46 - 6:48
    Մենք ունեինք ութ տարեկան մասնակից աղջիկ, ունեինք տաս տարեկան մասնակից աղջիկ։
  • 6:48 - 6:50
    Ունեինք նաև 65 տարեկան մի մարդ,
  • 6:50 - 6:52
    ով մասնակցեց միջոցառմանը։
  • 6:52 - 6:54
    Այսպիսով, մարդկանց շատ տարբեր խումբ էր հավաքվել։
  • 6:54 - 6:57
    Ես ասացի մարդկանց, «Մի աշխատեք։ Ոչ մի աշխատանք մի արեք։
  • 6:57 - 6:59
    Բայց նաև առևտուր մի արեք։
  • 6:59 - 7:01
    Պարզապես կանգնեք խանութում՝ մեջքով դեպի արտադրանքը»։
  • 7:01 - 7:03
    Դուք կարող եք տեսնել աշխատողներին,
  • 7:03 - 7:05
    նրանք դեղին պիտակներ ունեն իրենց շապիկների վրա։
  • 7:05 - 7:07
    Մնացած բոլորը մեր դերասաններն են։
  • 7:07 - 7:09
    (Ծիծաղ)
  • 7:09 - 7:11
    Սովորական աշխատողներին դա զվարճալի թվաց։
  • 7:11 - 7:13
    Նրանցից ոմանք գնացին իրենց տեսախցիկները բերեցին
  • 7:13 - 7:15
    և նկարվեցին մեզ հետ։
  • 7:15 - 7:18
    Շատերը կատակում էին, փորձելով համոզել մեզ
  • 7:18 - 7:21
    հաճախորդների համար ծանր հեռուստացույցներ կրել։
  • 7:21 - 7:24
    Սակայն կառավարիչները և անվտանգության պահակախումբը
  • 7:24 - 7:26
    չգնահատեցին կատակը։
  • 7:26 - 7:28
    Դուք կարող եք տեսնել նրանց հոլովակի մեջ։
  • 7:28 - 7:31
    Նրանք կրում են դեղին կամ սև շապիկ։
  • 7:31 - 7:33
    Մոտ 10 րոպե անց կառավարիչները
  • 7:33 - 7:35
    որոշեցին զանգել 911։
  • 7:35 - 7:38
    (Ծիծաղ)
  • 7:38 - 7:40
    Նրանք սկսեցին վազվզել խանութով,
  • 7:40 - 7:43
    բոլորին ասելով, որ ոստիկանները գալիս են, զգույշ եղեք։
  • 7:43 - 7:46
    Ահա այստեղ դուք կարող եք տեսնել ոստիկաններին։
  • 7:46 - 7:49
    Ահա մի ոստիկան, սև գույնի համազգեստով, որը նկարվում է թաքնված տեսախցիկով։
  • 7:49 - 7:51
    Վերջ ի վերջո, ոստիկանները ստիպված էին տեղեկացնել խանութի ղեկավարությանը,
  • 7:51 - 7:53
    որ իրականում ոչ մի անօրինակ բան չկա
  • 7:53 - 7:55
    կապույտ շապիկ և խաքի գույնի վարտիք կրելու մեջ։
  • 7:55 - 7:57
    (Ծիծաղ)
  • 7:57 - 8:01
    (Ծափահարություններ)
  • 8:01 - 8:03
    Շնորհակալություն։
  • 8:03 - 8:06
    (Ծափահարություններ)
  • 8:06 - 8:09
    Մենք մոտ 20 րոպե խանութում էին, ուստի ուրախ էինք այն լքել։
  • 8:09 - 8:11
    Կառավարիչները փորձում էին
  • 8:11 - 8:13
    գտնել մեր տեսախցիկները։
  • 8:13 - 8:16
    Նրանց հաջողվեց բռնացնել մերոնցից մի քանիսին, ովքեր տոպրակների թաքնված տեսախցիկներ ունեին։
  • 8:16 - 8:18
    Բայց նրանց չհաջողվեց բռնել տղաներից մեկին,
  • 8:18 - 8:20
    ով խանութ էր գնացել պարզապես դատարկ երիզով,
  • 8:20 - 8:22
    մտել էր Best Buy-ի տեսախցիկների բաժինը,
  • 8:22 - 8:24
    և օգտագործել խանութի տեսախցիկը,
  • 8:24 - 8:27
    ձևացնելով, թե գնումներ է կատարում։
  • 8:27 - 8:30
    Ինձ դուր է գալիս իրենց տեխնոլոգիան իրենց իսկ դեմ օգտագործելու գաղափարը։
  • 8:30 - 8:32
    (Ծիծաղ)
  • 8:32 - 8:34
    Կարծում եմ մեր լավագույն միջոցառումները նրանք են, որոնց հատուկ տեղ է հատկացված,
  • 8:34 - 8:36
    և հատուկ պատճառ։
  • 8:36 - 8:38
    Մի օր առավոտյան ես մետրոյով տեղ էի ուղևորվում։
  • 8:38 - 8:40
    Ես պիտի փոխեի գնացքս 53րդ փողոցի կանգառում,
  • 8:40 - 8:42
    և այնտեղ այս երկու հսկայական շարժասանդուղքները կային։
  • 8:42 - 8:45
    Շատ ճնշող և լեփ լեցուն կանգառ էր։
  • 8:45 - 8:47
    Ուստի ես որոշեցի մի ներկայացում կազմակերպել,
  • 8:47 - 8:50
    որպեսզի այն ավելի ուրախ տեղ դառնա մեկ առավոտ։
  • 8:51 - 8:53
    Սա 2009 թվականի ձմռանն էր,
  • 8:53 - 8:55
    առավոտյան 8:30։
  • 8:55 - 8:57
    Բոլորը աշխատանքի էին շտապում։
  • 8:57 - 8:59
    Դրսում շատ ցուրտ էր։
  • 8:59 - 9:01
    Մարդիկ գալիս են Քուինսից,
  • 9:01 - 9:04
    տեղափոխվելով E գնացքից 6-րդ գնացք։
  • 9:04 - 9:06
    Եվ նրանք օգտվում են այս հսկայական շարժասանդուղքից
  • 9:06 - 9:09
    իրենց աշխատանքի գնալու ճանապարհին։
  • 9:19 - 9:29
    (Ծիծաղ)
  • 9:31 - 9:33
    (Ծիծաղ)
  • 9:33 - 9:39
    (Ծափահարություններ)
  • 9:39 - 9:41
    Շնորհակալություն։
  • 9:41 - 9:44
    Ահա մեկ այլ լուսանկար, որն ավելի լավ է պատկերում կատարվածը։
  • 9:44 - 9:46
    Այդ օրը նա 2,000 հոգու ձեռքով բարևեց,
  • 9:46 - 9:48
    և նա լվաց իր ձեռքերը միջացառումից հետո և առաջ,
  • 9:48 - 9:50
    և չհիվանդացավ։
  • 9:50 - 9:52
    Դա նույնպես արվեց առանց թույլատրության,
  • 9:52 - 9:54
    չնայած, ոչ մեկի պետքը չէր։
  • 9:54 - 9:56
    Տարիների ընթացքում
  • 9:56 - 9:59
    Improv Everywhere ծրագրի հասցեին ամենահաճախ հնչող քննադատությունը,
  • 9:59 - 10:01
    որը մարդիկ թողնում են YouTube-ում մեկնաբանությունների տեսքով,
  • 10:01 - 10:04
    հետևյալն է․ «Այս մարդիկ չափից շատ ազատ ժամանակ ունեն»։
  • 10:04 - 10:07
    Եվ գիտեք, ոչ բոլորին է դուր գալիս այն ամենն ինչ դուք անում եք,
  • 10:07 - 10:09
    և ես վստահաբար մաշկս հաստացրել եմ այդ մեկնաբանությունների արդյունքում,
  • 10:09 - 10:11
    բայց հենց այդ մեկնաբանությունը միշտ դուրս չի եկել,
  • 10:11 - 10:13
    որովհետև մենք չափից շատ ժամանակ չունենք։
  • 10:13 - 10:16
    Improv Everywhere-ի միջոցառումների մասնակիցները
  • 10:16 - 10:18
    նույնքան ազատ ժամանակ ունեն, որքան Նյու-Յորքի մյուս բոլոր բնակիչները,
  • 10:18 - 10:20
    պարզապես նրանք ժամանակ առ ժամանակ որոշում են
  • 10:20 - 10:22
    անցկացնել այն արտասովոր կերպով։
  • 10:22 - 10:24
    Գիտեք, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի,
  • 10:24 - 10:26
    յուրաքանչյուր աշուն հազարավոր մարդիկ
  • 10:26 - 10:28
    հավաքվում են մարզադաշտերում ֆուտբոլի խաղ դիտելու համար։
  • 10:28 - 10:31
    Եվ ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը, նայելով մարզադաշտին, ասի․
  • 10:31 - 10:34
    «Բոլոր այդ մարդիկ, ովքեր նստած են մարզադաշտում, չափից շատ ազատ ժամանակ ունեն»։
  • 10:34 - 10:36
    Եվ իհարկե դա այսպես չէ։
  • 10:36 - 10:38
    Մարզադաշտում ֆուտբոլ նայելը շաբաթ-կիրակին անցկացնելու
  • 10:38 - 10:41
    հիանալի ձև է։
  • 10:41 - 10:43
    Բայց ես նաև կարծում եմ, որ ընդունելի է
  • 10:43 - 10:46
    օրն անցկացնել 200 այլ մարդու հետ անշարժ կանգ առնելով
  • 10:46 - 10:48
    Grand Central տերմինալում,
  • 10:48 - 10:51
    կամ հագնվելով որպես ուրվականներ որսողներ,
  • 10:51 - 10:53
    և վազվզելով Նյու-Յորքի հանրային գրադարանում։
  • 10:53 - 10:55
    (Ծիծաղ)
  • 10:55 - 10:58
    Կամ լսելով նույն MP3 երգը 3,000 մարդկանց հետ,
  • 10:58 - 11:01
    և անձայն պարելով այգում,
  • 11:01 - 11:03
    կամ մթերային խանութում
  • 11:03 - 11:05
    տարերային մի մյուզիքլ ներկայացնելով,
  • 11:05 - 11:08
    կամ Coney Island-ում պաշտոնական հագուստ հագած ջուրն ընկղմվելով։
  • 11:08 - 11:11
    Գիտեք, երբ մենք փոքր ենք, մեզ սովորեցնում են խաղալ։
  • 11:11 - 11:13
    Մեզ երբևէ պատճառ չեն ասում, թե ինչու մենք պետք է խաղանք։
  • 11:13 - 11:16
    Պարզապես ընդունված է, որ խաղալը լավ բան է։
  • 11:16 - 11:19
    Ես կարծում եմ, որ դա Improv Everywhere-ի իմաստն է։
  • 11:19 - 11:21
    Այն որ իմաստ չկա, և որ պետք էլ չէ, որ այն լինի։
  • 11:21 - 11:23
    Մեզ պատճառ պետք չէ։
  • 11:23 - 11:25
    Քանի դեռ սա զվարճալի է,
  • 11:25 - 11:27
    և գաղափարն էլ զվարճալի է,
  • 11:27 - 11:30
    և մարդիկ, ովքեր ականտես կլինեն դրան, նույնպես հաճույք կստանան,
  • 11:30 - 11:32
    այդքանը մեզ համար բավական է։
  • 11:32 - 11:34
    Կարծում եմ, մենք, որպես մեծահասակներ, պետք է սովորենք,
  • 11:34 - 11:36
    որ խաղալու ճիշտ կամ սխալ ձև չկա։
  • 11:36 - 11:38
    Շատ շնորհակալություն։
  • 11:38 - 11:43
    (Ծափահարություններ)
Title:
Չարլի Թոդ՝ Անհեթեթության հանրային փորձառությունը
Speaker:
Charlie Todd
Description:

Չարլի Թոդը ստեղծում է տարօրինակ, ծիծաղելի և անսպասելի հանրային տեսարաններ, երբ օրինակ, խանութի պատուհանների մոտ 70 պարողներ միարժամանակ պարում են, «ուրվական որսողները» վազվզում են Նյու-Յորքի հանրային գրադարանում, և ամեն տարի մարդիկ մասնակցում են Առանց վարտիքի մետրոյով ուղևորությանը։ TEDxBloomington-ի ընթացքում նա ցուցադրում է, թե ինչպես է իր խումբը՝ Improv Everywhere, օգտագործում այդ տեսարանները մարդկանց համախմբելու համար։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:44
Gohar Khachatryan added a translation

Armenian subtitles

Revisions