Return to Video

Էլի Կար-Չելման. Խաղեր, որոնք տղաներին վերստին կներգրավեն ուսման գործընթացում

  • 0:00 - 0:02
    Ես եկել եմ այստեղ պատմելու այն մասին,
  • 0:02 - 0:04
    որ մենք խնդիր ունենք տղաների հետ,
  • 0:04 - 0:06
    և դա շատ լուրջ խնդիր է:
  • 0:06 - 0:09
    Նրանց հատուկ ապրելակերպը դպրոցում չի ընդունվում:
  • 0:09 - 0:11
    Եվ ես պատրաստվում եմ ձեզ հետ կիսվել
  • 0:11 - 0:14
    այն ուղիներով, որոնք, մեր կարծիքով, կլուծեն այս խնդիրը:
  • 0:14 - 0:17
    Սկսեմ այսպես. սա տղա է,
  • 0:17 - 0:19
    իսկ սա` աղջիկ:
  • 0:19 - 0:21
    Եվ սա հավանաբար ձեր կարծրատիպային
  • 0:21 - 0:23
    պատկերացումն է տղայի և աղջկա մասին:
  • 0:23 - 0:25
    Եթե ես կարևորեմ սեռային տարանջատումը,
  • 0:25 - 0:27
    ապա դուք կարող եք բաց թողնել այն կարևոր միտքը, որ պետք է ասեմ:
  • 0:27 - 0:29
    Այդ պատճառով ես դա չեմ անի, ես չեմ ուզում դա անել:
  • 0:29 - 0:32
    Սրանք այլ տեսակի տղա և աղջիկ են:
  • 0:33 - 0:35
    Եվ իմաստն այն է, որ ոչ բոլոր տղաներն են
  • 0:35 - 0:37
    համապատասխանում տղաների և աղջիկների մասին մեր այս խիստ
  • 0:37 - 0:40
    կարծրատիպային պատկերացումներին:
  • 0:40 - 0:42
    Եվ ոչ բոլոր աղջիկներն են համապատասխանում աղջիկների մասին մեր այդ խիստ
  • 0:42 - 0:44
    կարծրատիպային պատկերացումներին:
  • 0:44 - 0:47
    Բայց իրականում, տղաների մեծամասնությունը ավելի նման են միմյանց,
  • 0:47 - 0:49
    ինչպես և աղջիկները:
  • 0:49 - 0:52
    Եվ խնդիրն այն է, որ ինչ վերաբերում է տղաներին,
  • 0:52 - 0:55
    նրանց ապրելակերպը և մշակույթը, որը նրանք կրում են,
  • 0:55 - 0:57
    ներկայումս չեն ընդունվում դպրոցում:
  • 0:57 - 0:59
    Ինչպե՞ս գիտենք դրա մասին:
  • 0:59 - 1:01
    «100 աղջիկ» ծրագիրը
  • 1:01 - 1:04
    ներկայացնում է որոշ վիճակագրություն:
  • 1:04 - 1:07
    Օրինակ` դպրոցից ժամանակավոր հեռացված յուրաքանչյուր 100 աղջկա հաշվարկով
  • 1:07 - 1:10
    դպրոցից ժամանակավորապես հեռացված տղաների քանակը հասնում է 250-ի:
  • 1:10 - 1:13
    Մինչդեռ դպրոցից հեռացված յուրաքանչյուր 100 աղջկա համեմատությամբ
  • 1:13 - 1:16
    335 տղա է հեռացվել դպրոցից:
  • 1:16 - 1:18
    Հատուկ դպրոցներում սովորող յուրաքանչյուր 100 աղջկա հաշվարկով
  • 1:18 - 1:20
    217 տղա է սովորում:
  • 1:20 - 1:22
    Սովորելու կարողություններից զուրկ յուրաքանչյուր 100 աղջկա համեմատությամբ
  • 1:22 - 1:25
    276 տղա կա:
  • 1:25 - 1:27
    Հուզական խանգարումներ ունեցող
  • 1:27 - 1:29
    յուրաքանչյուր 100 աղջկան համապատասխան
  • 1:29 - 1:31
    ունենք 324 տղա:
  • 1:31 - 1:34
    Եվ, ի դեպ, այս բոլոր թվերը համեմատաբար ավելի բարձր են,
  • 1:34 - 1:36
    եթե դու սևամորթ ես,
  • 1:36 - 1:38
    աղքատ
  • 1:38 - 1:41
    կամ սովորում ես բազմամարդ դպրոցում:
  • 1:42 - 1:44
    Իսկ եթե դու տղա ես,
  • 1:44 - 1:46
    չորս անգամ ավելի մեծ հավանականություն ունես
  • 1:46 - 1:48
    ախտորոշվելու որպես ՈՒՊԳԽ`
  • 1:48 - 1:51
    ուշադրության պակասի և գերակտիվության խանգարում ունեցող:
  • 1:51 - 1:54
    Այժմ նայենք մեկ այլ կողմից:
  • 1:54 - 1:57
    Եվ շատ կարևոր է, որ մենք ընդունում ենք,
  • 1:57 - 1:59
    որ կանայք դեռևս օգնության կարիք ունեն դպրոցում,
  • 1:59 - 2:01
    աշխատավարձերը դեռևս զգալիորեն ցածր են
  • 2:01 - 2:04
    նույնիսկ աշխատանքի տեսակների կարգավորման դեպքում,
  • 2:04 - 2:06
    և աղջիկները շարունակում են պայքարել
  • 2:06 - 2:08
    մաթեմատիկայի և գիտությունների բնագավառում երկար տարիներ:
  • 2:08 - 2:10
    Սա ճիշտ է:
  • 2:10 - 2:12
    Եվ ոչինչ չի խանգարում մեզ,
  • 2:12 - 2:14
    որ ուշադրություն դարձնենք 3-13 տարեկան
  • 2:14 - 2:16
    տղաների գրագիտության մակարդակին:
  • 2:16 - 2:18
    Եվ այսպիսով, մենք պետք է դա անենք:
  • 2:18 - 2:21
    Փաստացի, մենք պետք է վերցնենք նրանց խաղի կանոնները,
  • 2:21 - 2:23
    քանի որ այն նախաձեռնությունները և ծրագրերը,
  • 2:23 - 2:25
    որոնք կատարվել են գիտության,
  • 2:25 - 2:27
    ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում կանանց համար,
  • 2:27 - 2:29
    տպավորիչ են:
  • 2:29 - 2:31
    Դրանք շատ լավ արդյունք են ունեցել
  • 2:31 - 2:33
    աղջիկների համար այդ բնագավառներում:
  • 2:33 - 2:35
    Եվ մենք պետք է մտածենք,
  • 2:35 - 2:37
    թե ինչպես կարող ենք այս ամենն իրականացնել նաև տղաների համար
  • 2:37 - 2:39
    նրանց պատանեկության տարիներին:
  • 2:39 - 2:41
    Նույնիսկ մեծ տարիքում
  • 2:41 - 2:43
    մենք տեսնում ենք դեռևս առկա խնդիրներ:
  • 2:43 - 2:45
    Երբ դիտարկում ենք համալսարանները
  • 2:45 - 2:48
    բակալավրների 60 տոկոսը կանայք են,
  • 2:48 - 2:50
    ինչը նկատելի տարբերություն է:
  • 2:50 - 2:52
    Եվ իրականում համալսարանների ադմինիստրացիան
  • 2:52 - 2:54
    փոքր-ինչ անհանգստացած է այն մտքից, որ
  • 2:54 - 2:56
    շուտով այդ ցուցանիշը կհասնի
  • 2:56 - 2:58
    կանանց 70 տոկոսի առկայությանը համալսարաններում:
  • 2:58 - 3:01
    Սա շատ նյարդայնացնում է համալսարանների ադմինիստրացիաներին,
  • 3:01 - 3:04
    քանի որ աղջիկները չեն ցանկանում հաճախել այն դպրոցները, որտեղ չկան տղաներ:
  • 3:06 - 3:09
    Այսպիսով, մենք ականատես ենք դառնում
  • 3:09 - 3:11
    տղամարդկանց և նրանց խնդիրների ուսումնասիրման կենտրոնների առաջացմանը
  • 3:11 - 3:13
    և մտածում ենք, թե ինչպես ներգրավենք
  • 3:13 - 3:15
    տղաներին համալսարանական դասընթացի մեջ:
  • 3:15 - 3:17
    Երբ դուք զրուցեք դասախոսների հետ, նրանք կասեն.
  • 3:17 - 3:20
    «Դե, իհարկե, նրանք խաղում են համակարգչային խաղեր,
  • 3:20 - 3:23
    կամ ողջ գիշեր դրամախաղով են զբաղված
  • 3:23 - 3:25
    և նրանք «World of Warcraft» են խաղում:
  • 3:25 - 3:27
    Եվ այս ամենն ազդում է նրանց
  • 3:27 - 3:30
    ակադեմիական առաջընթացի վրա»:
  • 3:30 - 3:32
    Գիտե՞ք ինչ:
  • 3:32 - 3:34
    Համակարգչային խաղերը պատճառ չեն:
  • 3:34 - 3:36
    Դրանք ախտանշաններ են:
  • 3:36 - 3:38
    Նրանք հետաքրքրված չէին ուսուցմամբ շատ ավելի վաղ
  • 3:38 - 3:41
    ժամանակներից` մինչև այդտեղ հասնելը:
  • 3:41 - 3:43
    Եկեք քննարկենք այն, թե ինչու էին կորցրել հետաքրքրությունը,
  • 3:43 - 3:46
    երբ նրանք դեռ 3-13 տարեկան էին:
  • 3:46 - 3:48
    Երեք պատճառ կա, կարծում եմ,
  • 3:48 - 3:50
    որ բերում է հետաքրքրության նվազմանը
  • 3:50 - 3:52
    և դրանով դուրս թողնում դպրոցի մշակույթի սահմաններից:
  • 3:52 - 3:55
    Առաջինը` զրոյական հանդուրժողականությունն է:
  • 3:55 - 3:57
    Ես մանկապարտեզի մի դաստիարակչուհու գիտեմ,
  • 3:57 - 4:00
    ում սաներից մեկը նրան նվիրել էր իր բոլոր խաղալիքները,
  • 4:00 - 4:03
    որից հետո, նա պետք է բոլորը ստուգեր
  • 4:03 - 4:06
    և դուրս հաներ բոլոր փոքր պլաստմասսե ատրճանակները:
  • 4:07 - 4:09
    Դու չպետք է մանկապարտեզ բերես պլաստմասսե դանակներ, թրեր և
  • 4:09 - 4:11
    կացիններ և նմանատիպ
  • 4:11 - 4:13
    այլ առարկաներ:
  • 4:13 - 4:16
    Ինչու՞ ենք մենք մտահոգվում, ի՞նչ կարող են անել այս երեխաներն իրենց հրացանով:
  • 4:16 - 4:18
    Իրականում, ինչու՞:
  • 4:18 - 4:21
    Բայց ահա կենդանի ապացույց, որ
  • 4:21 - 4:24
    այսօր դու չես կարող աղմկել և չարություն անել խաղահրապարակում:
  • 4:24 - 4:26
    Ես չեմ պաշտպանում անկարգներին:
  • 4:26 - 4:28
    Եվ չեմ առաջարկում, որ թույլ տանք
  • 4:28 - 4:31
    հրացանների, դանակների մուտքը դպրոց:
  • 4:31 - 4:33
    Բայց, երբ մենք ասում ենք,
  • 4:33 - 4:35
    որ բարձր դասարանցի «Բոյսքաութը»
  • 4:35 - 4:37
    ով իր մեքենայի դարակում ունի
  • 4:37 - 4:39
    հատու դանակ,
  • 4:39 - 4:41
    պետք է ժամանակավորապես հեռացվի դպրոցից,
  • 4:41 - 4:44
    ես կարծում եմ շատ հեռու ենք գնում մեր անհանդուրժողականությամբ:
  • 4:44 - 4:47
    Մյուս դրսևորումը, որտեղ երևում է անհանդուրժողականությունը, տղաների շարադրություններն են:
  • 4:47 - 4:49
    Շատ դասարաններում այսօր քեզ չի թույլատրվում
  • 4:49 - 4:51
    գրել բռնության նկարագրություն պարունակող որևէ բան:
  • 4:51 - 4:53
    Չի թույլատրվում գրել ցանկացած թեմա`
  • 4:53 - 4:56
    կապված համակարգչային խաղերի հետ, սա արգելված թեմա է:
  • 4:56 - 4:58
    Տղան գալիս է դպրոցից և ասում.
  • 4:58 - 5:00
    «Ես ատում եմ շարադրությունները»:
  • 5:00 - 5:02
    «Տղաս, ինչու՞ ես ատում: Ի՞նչ խնդիր ունես գրավորների հետ»:
  • 5:02 - 5:05
    «Ես պարտավոր եմ գրել այն, ինչ նա ասում է, որ գրեմ»:
  • 5:05 - 5:08
    «Լավ, իսկ նա ի՞նչ է ասում գրես»:
  • 5:08 - 5:10
    «Բանաստեղծություն: Ես պետք է գրեմ բանաստեղծություն:
  • 5:10 - 5:12
    Եվ իմ կյանքի փոքրիկ պահերի մասին:
  • 5:12 - 5:14
    Ես չեմ ուզում գրել այդպիսի հիմարություններ»:
  • 5:14 - 5:17
    «Լավ: Իսկ ի՞նչ ես ցանկանում գրել: Ինչի՞ մասին ես ցանկանում գրել»:
  • 5:17 - 5:20
    «Ես ուզում եմ գրել համակարգչային խաղերի մասին, թե ինչպես անցնել մակարդակները:
  • 5:20 - 5:22
    Ես ուզում եմ գրել այս իսկապես հետաքրքիր աշխարհի մասին:
  • 5:22 - 5:25
    Ես ուզում եմ գրել տորնադոյի մասին, որ մտավ մեր տուն
  • 5:25 - 5:27
    և բացեց բոլոր պատուհանները,
  • 5:27 - 5:29
    ավերեց կահույքը և բոլորին սպանեց»:
  • 5:29 - 5:31
    «Շատ լավ»:
  • 5:31 - 5:33
    Ասեք այդ մասին ձեր ուսուցչին
  • 5:33 - 5:36
    և նա, ամենայն լրջությամբ կհարցնի.
  • 5:36 - 5:39
    «Չուղարկե՞նք այս երեխային հոգեբանի մոտ»:
  • 5:39 - 5:42
    Իսկ պատասխանը` ոչ, նա ընդամենը տղա է:
  • 5:42 - 5:45
    Նա մի փոքրիկ տղա է:
  • 5:45 - 5:47
    Եվ նորմալ չէ այսպիսի բաներ գրել
  • 5:47 - 5:49
    դպրոցում այսօր:
  • 5:49 - 5:51
    Եվ սա, ահա, առաջին խնդիրն է.
  • 5:51 - 5:53
    անհանդուրժողականության քաղաքականությունը տղանեի նկատմամբ:
  • 5:53 - 5:56
    Մյուս պատճառը, որ հեռացնում է դպրոցի և տղաների մշակույթները,
  • 5:56 - 5:58
    տղամարդ դասատուների բացակայությունն է:
  • 5:58 - 6:01
    15 տարեկանից փոքրերը գչիտեն դա ինչ է նշանակում,
  • 6:01 - 6:03
    քանի որ վերջին 10 տարիների ընթացքում
  • 6:03 - 6:05
    տարրական դպրոցների տղամարդ ուսուցիչների քանակը
  • 6:05 - 6:07
    կիսով չափ կրճատվեց:
  • 6:07 - 6:09
    14 տոկոսից մենք
  • 6:09 - 6:11
    հասանք 7 տոկոսի:
  • 6:11 - 6:13
    Սա նշանակում է, որ մեր երիտասարդ տղայի
  • 6:13 - 6:15
    ուսուցիչների 93 տոկոսը
  • 6:15 - 6:17
    կանայք են:
  • 6:17 - 6:19
    Ի՞նչ խնդիր կա այստեղ:
  • 6:19 - 6:21
    Կանայք լավ ուսուցիչներ են: Այո, իհարկե:
  • 6:21 - 6:24
    Բայց տղաների համար տղամարդու պահվածքի մոդելը,
  • 6:24 - 6:26
    որ ցույց է տալիս, թե ինչքան լավ է խելացի լինելը,
  • 6:26 - 6:28
    նրանք վերցնում են հայրերից, հովվապետերից,
  • 6:28 - 6:30
    Սքաութի առաջնորդներից,
  • 6:30 - 6:33
    բայց, ի վերջո, օրվա 6 ժամը, շաբաթվա 5 օրը
  • 6:33 - 6:35
    նրանք անց են կացնում դասարանում:
  • 6:35 - 6:37
    Եվ այդ դասարանների մեծ մասը,
  • 6:37 - 6:39
    այն տեղերը չեն, որտեղ կարելի է տղամարդ տեսնել:
  • 6:39 - 6:42
    Եվ նրանք մտածում են. «Ինչքան հասկանում եմ սա տղամարդու տեղը չէ»:
  • 6:42 - 6:44
    Սա աղջիկների համար է:
  • 6:44 - 6:46
    Եվ ես այնքան էլ լավ չեմ հասկանում սրանցից,
  • 6:46 - 6:48
    և կարծում եմ, ավելի լավ կլինի,
  • 6:48 - 6:51
    որ գնամ խաղամ, կամ սպորտով զբաղվեմ և կամ մեկ այլ բան անեմ,
  • 6:51 - 6:53
    քանի որ ես բացարձակապես այստեղի մարդ չեմ:
  • 6:53 - 6:55
    Սա տղամարդու համար չէ, դա պարզից էլ պարզ է:
  • 6:55 - 6:57
    Այսպիսով, սա կարող է լինել այն ամենակարևոր
  • 6:57 - 6:59
    խնդիրը, որի պատճառով մենք ունենք նման պատկեր:
  • 6:59 - 7:01
    Բայց անուղղակիորեն,
  • 7:01 - 7:04
    տղամարդկանց պակասը երևում է դպրոցական մշակույթի մեջ,
  • 7:04 - 7:06
    ուսուցչանոցում
  • 7:06 - 7:08
    մի այսպիսի քննարկում է,
  • 7:08 - 7:11
    Արմենի և Աշոտի մասին, ովքեր խաղահրապարակում իրար ծեծել են:
  • 7:11 - 7:13
    «Ի՞նչ անենք այս տղաների հետ»:
  • 7:13 - 7:16
    Պատասխանը փոխվում է` կախված նրանից, թե ովքեր են նստած սեղանի շուրջ:
  • 7:16 - 7:18
    Արդյոք տղամարդիկ են:
  • 7:18 - 7:21
    Թե՞ այդ երեխաներին դաստիարակած մայրերն են:
  • 7:21 - 7:23
    Դուք կտեսնեք, որ քննարկումները կփոխվեն
  • 7:23 - 7:25
    կախված նրանից, թե ովքեր են նստած սեղանի շուրջ:
  • 7:25 - 7:28
    Տղաների անտարբերության երրորդ պատճառը
  • 7:28 - 7:31
    ոչ ժամանակակից մանկապարտեզներն են:
  • 7:31 - 7:34
    Դրանք, որպես կանոն, ունենում են օրվա շատ խիստ պլան:
  • 7:35 - 7:37
    Երբ երեխան 3 տարեկան է, նա պետք է կարողանա գրել իր անունը,
  • 7:37 - 7:40
    հակառակ դեպքում մենք այն կդիտարկենք որպես զարգացման ուշացում:
  • 7:40 - 7:42
    Առաջին դասարանում դու պետք է
  • 7:42 - 7:45
    կարողանաս կարդալ տեքստի առաջին պարբերությունը
  • 7:45 - 7:47
    կամ նկարով, կամ առանց նկարի
  • 7:47 - 7:49
    25-30 էջանոց գրքում:
  • 7:49 - 7:51
    Եթե ոչ, ապա մենք հավանաբար քեզ կտեղափոխենք
  • 7:51 - 7:53
    համար առաջին հատուկ կարդալու խումբ:
  • 7:53 - 7:55
    Եվ եթե դուք հարցնեք այդ ծրագրի ուսուցիչներին,
  • 7:55 - 7:58
    նրանք կասեն, որ յուրաքանչյուր 1 աղջկա հաշվով նրանք ունենում են 4-5 տղա
  • 7:58 - 8:00
    տարրական դասարաններում:
  • 8:00 - 8:03
    Այս խնդրի հիմնական պատճառը նրանում է, որ
  • 8:03 - 8:06
    տղաները վերցնում են ուսուցչի այն հաղորդումը, որ
  • 8:06 - 8:08
    «դու պետք է անես այն,
  • 8:08 - 8:11
    ինչ ուսուցիչը ասում է, որ անես»:
  • 8:11 - 8:14
    Ուսուցչի աշխատավարձը կախված է դրանից,
  • 8:14 - 8:16
    «Ոչ մի երեխա հետ չմնա և միշտ պայքարի վերև բարձրացող ճանապարհին»
  • 8:16 - 8:18
    և հաշվետվություններից ու թեստերից,
  • 8:18 - 8:20
    և այս ամենը միասին վերցրած:
  • 8:20 - 8:22
    Այսպիսով, նա պետք է մի ուղի գտնի,
  • 8:22 - 8:25
    որ բոլոր տղաներին պահի այս պահանջների շրջանակում,
  • 8:25 - 8:27
    աղջիկներին նույնպես:
  • 8:27 - 8:29
    Սեղմ ուսումնական պլանները բացասական երևույթ են
  • 8:29 - 8:32
    բոլոր ակտիվ երեխաների համար:
  • 8:32 - 8:34
    Եվ ի՞նչ է ստացվում,
  • 8:34 - 8:37
    ուսուցիչն ասում է. «Խնդրում եմ նստեք,
  • 8:37 - 8:40
    լուռ մնացեք, արեք այն, ինչ ասում եմ, հետևեք կանոններին,
  • 8:40 - 8:42
    կառավարեք ձեր ժամանակը, կենտրոնացումը,
  • 8:42 - 8:44
    եղեք աղջիկների նման:»
  • 8:44 - 8:46
    Ահա թե ինչ է նա ասում:
  • 8:46 - 8:49
    Անուղղակիորեն նա հենց այդ էլ ասում է:
  • 8:49 - 8:51
    Եվ սա շատ լուրջ խնդիր է: Որտեղի՞ց է այն գալիս:
  • 8:51 - 8:53
    Այն գալիս է մեզանից:
  • 8:53 - 8:56
    (Ծիծաղ)
  • 8:56 - 8:59
    Մենք ուզում ենք, որ մեր 6 ամսական երեխան կարդա:
  • 8:59 - 9:01
    Դուք տեսե՞լ եք այս գովազդը:
  • 9:01 - 9:03
    Մենք ուզում ենք ապրել Վոբեգոն լճի մոտ,
  • 9:03 - 9:06
    որտեղ յուրաքանչյուր երեխա միջին մակարդակից բարձր է:
  • 9:06 - 9:09
    Բայց սա մեր երեխաների համար այդքան էլ օգտակար չէ:
  • 9:09 - 9:11
    Այն միանշանակ չի տանում զարգացման
  • 9:11 - 9:13
    և հատկապես վատ ազդեցություն ունի տղաների համար:
  • 9:13 - 9:15
    Եվ այսպես, ի՞նչ պետք է անենք:
  • 9:15 - 9:17
    Մենք պետք է ընդառաջ գնանք նրանց պահանջներին:
  • 9:17 - 9:20
    Մենք պետք է մեզ պատկերացնենք տղաների մշակույթում:
  • 9:20 - 9:23
    Պետք է փոխենք մեր վերաբերմունքը
  • 9:23 - 9:26
    տարրական դասարաններում սովորող տղաների հանդեպ:
  • 9:27 - 9:30
    Ավելի ստույգ, մենք պետք է որոշ հատուկ միջոցառումներ իրականացնենք:
  • 9:30 - 9:32
    Մենք կարող ենք պատրաստել ավելի լավ խաղեր:
  • 9:32 - 9:34
    Կրթական խաղերի մեծ մասը, որ այսօր գոյություն ունեն,
  • 9:34 - 9:36
    հասարակ բացիկներ են:
  • 9:36 - 9:38
    Այո, դրանք իրենց շատ լավ են դրսևորել և գովազդել:
  • 9:38 - 9:41
    Բայց դրանք չունեն այն խորությունը, այն հարուստ բովանդակությունը,
  • 9:41 - 9:43
    որ ունեն վիդեո խաղերը և
  • 9:43 - 9:45
    որոնք այդքան սիրված են տղաների կողմից:
  • 9:45 - 9:47
    Այսպիսով, մեզ անհրաժեշտ է մշակել ավելի լավ խաղեր:
  • 9:47 - 9:49
    Մենք պետք է զրուցենք ուսուցիչների և ծնողների հետ,
  • 9:49 - 9:51
    ինչպես նաև դպրոցի ղեկավարության և քաղաքական գործիչների հետ:
  • 9:51 - 9:54
    Մենք պետք է վստահ լինենք նրանում, որ մարդիկ տեսնում են, թե ինչքան հրատապ է տղամարդկանց ներկայությունը դասարաններում:
  • 9:54 - 9:56
    Մենք պետք է ուշադիր հետևենք զրոյական համբերության սկզբունքին:
  • 9:56 - 9:58
    Արդյո՞ք այն իմաստ ունի:
  • 9:58 - 10:00
    Մենք պետք է մտածենք,
  • 10:00 - 10:03
    թե ինչպես թեթևացնենք ուսումնական պլանը`
  • 10:03 - 10:05
    փորձելով բերել տղաներին այն միջավայր,
  • 10:05 - 10:07
    որտեղ նրանք հարմարավետ կզգան:
  • 10:07 - 10:09
    Այս ամենը լուծումներ են պահանջում:
  • 10:09 - 10:11
    Կան մի քանի հրաշալի դպրոցների
  • 10:11 - 10:13
    օրինակներ.
  • 10:13 - 10:15
    վերջերս Նյու Յորք Թայմզում գրել էին այդպիսի դպրոցի մասին:
  • 10:15 - 10:18
    Նոր դպրոցի խաղեր մշակողը
  • 10:18 - 10:21
    մի հրաշալի վիդեո-խաղային դպրոց պատրաստեց:
  • 10:21 - 10:24
    Բայց այն ներառում էր մի քանի աշակերտի:
  • 10:24 - 10:26
    Եվ դրանով իսկ այդքան էլ լավ օրինակ չէ:
  • 10:26 - 10:28
    Մենք պետք է փոխենք մշակույթը ու այն զգացողությունը,
  • 10:28 - 10:31
    որ քաղաքական գործիչները, դպրոցի ղեկավարությունը և ծնողներն ունեն այն մասին,
  • 10:31 - 10:33
    թե ինչ ենք մենք ընդունում և ինչ չենք ընդունում
  • 10:33 - 10:35
    մեր դպրոցներում այսօր:
  • 10:36 - 10:38
    Մենք պետք է հայթայթենք ավելի շատ դրամական միջոցներ խաղերի մշակման համար:
  • 10:38 - 10:40
    Քանի որ լավ խաղերը, իսկապես լավ խաղերը լավ արժեք ունեն,
  • 10:40 - 10:42
    և World of Warcraft-ն ունի իր բյուջեն:
  • 10:42 - 10:44
    Կրթական խաղերի մեծ մասը` չունի:
  • 10:44 - 10:46
    Ինչի՞ց մենք սկսեցինք.
  • 10:46 - 10:49
    իմ գործընկերները` Մայք Փեթները, Շոն Վաշոուն և ես
  • 10:49 - 10:51
    սկսեցինք ուսուցիչների վերաբերմունքը պարզելուց`
  • 10:51 - 10:53
    բացահայտելու, թե ինչպես են նրանք իրականում վերաբերվում խաղերին,
  • 10:53 - 10:55
    ինչ են ասում դրա մասին:
  • 10:55 - 10:57
    Այդպիսով, մենք հայտնաբերեցինք,
  • 10:57 - 10:59
    որ նրանք խոսում են իրենց դպրոցի երեխաների մասին,
  • 10:59 - 11:01
    ովքեր խոսում են խաղերի մասին
  • 11:01 - 11:03
    բավական նվաստացնող կերպով:
  • 11:03 - 11:06
    Նրանք ասում են. «Օ~, այո: Նրանք միշտ այդպիսի հիմար բաներ են ասում:
  • 11:06 - 11:08
    Խոսում են իրենց խաղերի փոքրիկ կերպարների մասին,
  • 11:08 - 11:11
    իրենց փոքրիկ հաջողությունների և վաստակած միավորների մասին,
  • 11:11 - 11:13
    կամ այլ անիմաստ բաների մասին, որ իրենք հավաքում են:
  • 11:13 - 11:15
    Եվ նրանք անընդհատ այսպիսի հիմարություններ են խոսում»:
  • 11:15 - 11:17
    Եվ նրանք այնպես հանգիստ են արտահայտվում այս մասին:
  • 11:17 - 11:19
    Բայց եթե այս ամենը ձեր առօրյան լինի,
  • 11:19 - 11:21
    պատկերացրեք, թե դուք ինչպես կընկալեիք այս ամենը:
  • 11:21 - 11:23
    Շատ տհաճ է այսպիսի արտահայտություններ լսել
  • 11:23 - 11:25
    քո սիրելի զբաղմունքի մասին:
  • 11:25 - 11:27
    Նրանք նյարդայինանաում են ամեն ինչից,
  • 11:27 - 11:29
    ինչ կապված է կոպտության հետ,
  • 11:29 - 11:31
    և այս ամենը տեղի է ունենում անհանդուրժողականության պատճառով:
  • 11:31 - 11:34
    Նրանք վստահ են, որ ոչ ծնողները, և ոչ էլ ղեկավարները երբեք չեն ընդունի ոչինչ:
  • 11:34 - 11:37
    Եվ ահա այդ պատճառով մենք պետք է ուշադրություն դարձնենք ուսուցիչների վերաբերմունքին
  • 11:37 - 11:40
    և փորձենք փոփոխության ուղիներ գտնել,
  • 11:40 - 11:42
    որպեսզի ուսուցիչները շատ ավելի «բաց» լինեն
  • 11:42 - 11:45
    և ընդունեն տղաների առօրյա մշակույթը իրենց դասարաններում:
  • 11:45 - 11:47
    Քանի որ, հակառակ դեպքում, մենք կունենանք
  • 11:47 - 11:50
    այնպիսի տղաներ, ովքեր տարրական դպրոցն ավարտելիս կասեն.
  • 11:50 - 11:52
    «Կարծում եմ դպրոցը միայն աղջիկների տեղ է,
  • 11:52 - 11:54
    այն ինձ համար չէ:
  • 11:54 - 11:57
    Ես, ավելի լավ է, վիդեո խաղեր խաղամ կամ սպորտով զբաղվեմ»:
  • 11:57 - 12:00
    Եթե մենք փոխենք այս ամենը, եթե ուշադրություն դարձնենք դրանց
  • 12:00 - 12:02
    և ներգրավենք տղաներին ուսումնական գործընթացում,
  • 12:02 - 12:05
    տարրական դպրոցն ավարտելիս նրանք կասեն «Ես խելացի եմ»:
  • 12:05 - 12:07
    Շնորհակալություն
  • 12:07 - 12:09
    (Ծափահարություններ)
Title:
Էլի Կար-Չելման. Խաղեր, որոնք տղաներին վերստին կներգրավեն ուսման գործընթացում
Speaker:
Ali Carr-Chellman
Description:

TEDxPSU-ի ժամանակ Էլի Կար-Չելմանը ներկայացնում է երեք պատճառ, որոնք ամբողջովին հիասթափեցնում են տղաներին ու վատ տրամադրվածություն ստեղծում դեպի դպրոցը, և առաջարկում է տղաներին ուսման գործընթաց հետ բերելու իր տարբերակը` բերելով դպրոց իրենց ապրելակերպը, նոր կանոններով, որոնք թույլ են տալիս տղաներին գործել որպես տղա, և տեսախաղեր, որոնք ինչպես ուսուցանում, այնպես էլ զվարճացնում են:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:09
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions