Return to Video

Շիլո Շիվ Սուլեյման: Կիրառել տեխնիկա երազանքներն իրականացնելու համար

  • 0:00 - 0:03
    Իմ պատմությունը սկսվել է հենց այստեղ` Ռաջաստանում,
  • 0:03 - 0:05
    մոտավորապես 2 տարի առաջ:
  • 0:05 - 0:08
    Ես անապատում էի ու Սուֆի երգիչ Մուխտիար Ալիի հետ
  • 0:08 - 0:10
    աստղալից երկնքի տակ
  • 0:10 - 0:12
    զրուցում էի այն մասին, թե ինչպես է պատահել,
  • 0:12 - 0:14
    որ ոչինչ չի փոխվել դեռ հնդկական
  • 0:14 - 0:17
    հին էպոս «Մահաբհարատայի » ժամանակներից:
  • 0:17 - 0:20
    Դեռ այն ժամանակ, երբ մենք`հնդիկներս ցանկանում էինք ճանապարհորդել,
  • 0:20 - 0:23
    մենք ցատկում էինք կառքի մեջ և սլանում առաջ:
  • 0:23 - 0:26
    Հիմա մենք նույնն անում ենք ուղղաթիռներով:
  • 0:26 - 0:28
    Այն ժամանակ,
  • 0:28 - 0:30
    հենց որ հնդիկ զինվոր- արքայազն Արջունան ծարավում էր,
  • 0:30 - 0:32
    հանում էր իր նետը, խրում գետնի մեջ,
  • 0:32 - 0:35
    և ջուրը դուրս էր ցայտում:
  • 0:35 - 0:37
    Հիմա մենք նույնն անում ենք
  • 0:37 - 0:39
    գայլիկոններով և հաստոցներով:
  • 0:39 - 0:41
    Եվ մենք եկանք այն եզրակացության,
  • 0:41 - 0:43
    որ կախարդանքը փոխարինվել է
  • 0:43 - 0:45
    մեքենայացված սարքերով:
  • 0:45 - 0:48
    Դա ինձ իրոք տխրեցրեց:
  • 0:48 - 0:51
    Ես հասկացա, որ կարծես տեխնոֆոբ էի դառնում:
  • 0:51 - 0:53
    Վախենում էի, որ կկորցնեմ մայրամուտը
  • 0:53 - 0:55
    վայելելու և գնահատելու կարողությունը,
  • 0:55 - 0:57
    եթե իմ ձեռքում չունենամ տեսախցիկ
  • 0:57 - 1:00
    կամ դրա մասին չթվիթեմ ընկերներիս:
  • 1:00 - 1:02
    Բայց իրականում տեխնոլոգիան պետք է
  • 1:02 - 1:04
    ի կատար ածեր կախարդանքը, այլ ոչ թե վերացներ այն:
  • 1:04 - 1:06
    Երբ ես դեռ փոքրիկ աղջնակ էի,
  • 1:06 - 1:09
    պապիկս տվեց ինձ իր գրպանի փոքրիկ արծաթե ժամացույցը:
  • 1:09 - 1:12
    Ու այդ 50 տարեկան տեխնոլոգիան
  • 1:12 - 1:14
    ինձ համար դարձավ ամենակախարդական բանը.
  • 1:14 - 1:16
    այն ինձ համար մի ոսկեզօծ դարպաս էր
  • 1:16 - 1:19
    դեպի երևակայական աշխարհ` լի ծովահեններով,
  • 1:19 - 1:22
    նավաբեկություններով և երևակայական պատկերներով:
  • 1:22 - 1:24
    Այսպիսով, սկսեցի մտածել, որ մեր բջջային
  • 1:24 - 1:26
    հեռախոսները , շքեղ ժամացույցները,
  • 1:26 - 1:28
    տեսախցիկները չեն թողնում, որ մենք երազենք:
  • 1:28 - 1:30
    Դրանք թույլ չեն տալիս, որ ներշնչվենք:
  • 1:30 - 1:33
    Եվ այսպես ես ներխուժեցի տեխնոլոգիայի այս աշխարհը,
  • 1:33 - 1:35
    որպեսզի տեսնեի, թե ինչքանով կարող էի այն
  • 1:35 - 1:37
    օգտագործել կախարդանքն իրականացնելու, ոչ թե այն սպանելու համար:
  • 1:37 - 1:39
    Ես 16 տարեկանից գրքեր եմ նկարազարդում:
  • 1:39 - 1:41
    Եվ այսպես, երբ ես տեսա iPad- ը,
  • 1:41 - 1:43
    նայում էի դրան որպես պատմություններ պատմող մի սարք,
  • 1:43 - 1:46
    որը կարող էր կապել ամբողջ աշխարհի ընթերցողներին:
  • 1:46 - 1:49
    Այն կարող է իմանալ, թե ինչպես ենք մենք նրան բռնում:
  • 1:49 - 1:51
    Կարող է իմանալ, թե որտեղ ենք մենք:
  • 1:51 - 1:53
    Այն միավորում է և՛ պատկերը,և՛ տեքստը,
  • 1:53 - 1:56
    և՛ անիմացիան, և՛ հնչյունը, և՛ հպումը:
  • 1:56 - 1:58
    Պատմություններ պատմելը դառնում է
  • 1:58 - 2:00
    ավելի ու ավելի բազմունակ:
  • 2:00 - 2:02
    Բայց ի՞նչ ենք մենք անում դրանով:
  • 2:02 - 2:05
    Այսպիսով, ես պատրաստվում եմ գործի դնել Խոյան`
  • 2:05 - 2:08
    iPad-ի համար մի ինտերակտիվ ծրագիր:
  • 2:09 - 2:11
    Այն ասում է. «Դրե'ք Ձեր մատները
  • 2:11 - 2:13
    յուրաքանչյուր լույսի վրա»:
  • 2:13 - 2:15
    Եվ այսպես…
  • 2:16 - 2:26
    (Երաժշտություն)
  • 2:40 - 2:44
    Այն ասում է. «Այս արկղը պատկանում է...» :
  • 2:44 - 2:46
    Ու ես հավաքում եմ իմ անունը:
  • 2:46 - 2:48
    Եվ փաստորեն ես դառնում եմ այս գրքի մի մասը:
  • 2:48 - 2:51
    Տարբեր կետերում մի փոքրիկ
  • 2:51 - 2:54
    նամակ է հասնում ինձ, որն ուղղված է հենց ինձ …
  • 2:54 - 2:56
    iPad-ը GPS-ի շնորհիվ գիտի, թե որտեղ եք ապրում:
  • 2:56 - 2:58
    Իմ մեջ ապրող երեխան, իրոք,
  • 2:58 - 3:00
    ոգևորվում է այս տեսակ հնարավորություններից:
  • 3:00 - 3:03
    Այնպես ստացվեց, որ ես շատ խոսեցի կախարդանքի մասին:
  • 3:03 - 3:06
    Բայց նկատի չունեմ կախարդներին ու վիշապներին,
  • 3:06 - 3:08
    ես նկատի ունեմ մանկության կախարդանքը, այն մտքերը,
  • 3:08 - 3:11
    որոնք ունեցել ենք , երբ դեռ երեխա էինք:
  • 3:11 - 3:13
    Օրինակ՝ կուժի միջի լուսատտիկների միտքը
  • 3:13 - 3:15
    ինչ-որ պատճառով ինձ միշտ հետաքրքրել է:
  • 3:15 - 3:18
    Դրա համար այստեղ պետք է շրջեք ձեր iPad- ը
  • 3:18 - 3:20
    և հանեք այդ լուսատտիկները:
  • 3:20 - 3:23
    Ու նրանք փաստորեն լուսավորում են այդ ուղին ամբողջ գրքի մեջ:
  • 3:26 - 3:29
    Մեկ այլ միտք, որն ինձ` որպես երեխայի իրոք գրավեց,
  • 3:29 - 3:31
    այն էր, որ ամբողջ տիեզերքը կարող է տեղավորվել
  • 3:31 - 3:33
    միայն մեկ մարմարե քարի մեջ:
  • 3:33 - 3:35
    Եվ այսպես, այստեղ,
  • 3:35 - 3:37
    յուրաքանչյուր գիրք, յուրաքանչյուր աշխարհ
  • 3:37 - 3:39
    դառնում է մի փոքրիկ մարմարե քար,
  • 3:39 - 3:41
    որը ես տանում եմ դեպի այս կախարդական սարքը,
  • 3:41 - 3:44
    էլ գտնվում է մեկ այլ սարքի մեջ:
  • 3:44 - 3:49
    Եվ այն բացում է մի քարտեզ:
  • 3:49 - 3:52
    Ընդհանուր առմամբ, բոլոր երևակայական գրքերը միշտ էլ ունեցել են
  • 3:52 - 3:54
    քարտեզներ, բայց դրանք միշտ անփոփոխ են եղել:
  • 3:54 - 3:57
    Սա քարտեզ է, որը մեծանում-մեծանում է,
  • 3:57 - 3:59
    և դառնում է ձեր ուղեցույցը գրքի մնացած մասերի համար:
  • 3:59 - 4:02
    Այն բացահայտում է իրեն որոշակի կետերում նաև գրքի մեջ:
  • 4:02 - 4:04
    Այսպիսով, ես պատրաստվում եմ պարզապես մուտք գործել:
  • 4:06 - 4:09
    Մեկ այլ բան, որ իրոք կարևոր է ինձ համար,
  • 4:09 - 4:12
    այն է, որ ստեղծվի այնպիսի բովանդակություն,
  • 4:12 - 4:14
    որը հնդկական է, բայց նաև ժամանակակից:
  • 4:14 - 4:16
    Ահա, սրանք Ապսարաներն են:
  • 4:16 - 4:19
    Դե, մենք բոլորս լսել ենք փերիների, հավերժահարսերի մասին,
  • 4:19 - 4:22
    բայց քանի՞ հոգի Հնդկաստանից դուրս
  • 4:22 - 4:25
    գիտի հնդկական փերիների՝ Ապսարաների մասին:
  • 4:25 - 4:29
    Այս խեղճ Ապսարաները թակարդի մեջ են եղել Ինդրայի պալատներում
  • 4:29 - 4:31
    ալատներում հազարավոր տարիների ընթացքում հին և բորբոսնած գրքերի մեջ:
  • 4:31 - 4:33
    Եվ այսպիսով, մենք վերադարձնում ենք դրանք
  • 4:33 - 4:36
    երեխաների համար ժամանակակից մի պատմության միջոցով.
  • 4:44 - 4:47
    պատմություն, որը հիմնականում վերաբերում էր այնպիսի
  • 4:47 - 4:49
    նոր հիմնախնդիրների, ինչպիսին է շրջակա միջավայրի ճգնաժամը:
  • 4:49 - 4:52
    (Երաժշտություն)
  • 5:10 - 5:14
    Խոսելով շրջակա միջավայրի ճգնաժամի մասին`
  • 5:14 - 5:17
    պետք է ասեմ, որ կարծում եմ՝ վերջին տասը տարիների ընթացում
  • 5:17 - 5:19
    մեծ խնդիր է այն, որ երեխաները փակվում են իրենց սենյակներում,
  • 5:19 - 5:21
    կպչում իրենց անձնական համակարգիչներին և չեն կարողանում դուրս գալ այնտեղից:
  • 5:21 - 5:23
    Բայց այժմ բջջային տեխնոլոգիայի միջոցով
  • 5:23 - 5:26
    մենք կարող ենք երեխաներին դուրս հանել դեպի բնություն
  • 5:26 - 5:28
    իրենց տեխնոլոգիայի հետ միասին:
  • 5:28 - 5:30
    Գրքի ինտերակտիվ գործողություններից մեկն այն է,
  • 5:30 - 5:32
    որ ձեզ ուղարկում են այս առաջադրանքով,
  • 5:32 - 5:34
    երբ դուք պետք է դուրս գաք
  • 5:34 - 5:36
    միացնեք ձեր iPad-ի տեսախցիկը
  • 5:36 - 5:38
    և տարբեր բնական օբյեկտներ նկարեք:
  • 5:38 - 5:40
    Երբ դեռ փոքր էի, փայտիկների, քարերի,
  • 5:40 - 5:43
    գետաքարերի, խեցիների բազմաթիվ հավաքածուներ ունեի:
  • 5:43 - 5:45
    Եվ չգիտես ինչու երեխաները դա հիմա չեն անում:
  • 5:45 - 5:47
    Այսպես, ետ բերելով այս մանկության ավանդույթները`
  • 5:47 - 5:49
    պետք է դուրս գաք
  • 5:49 - 5:51
    և առաջին գլխում նկարեք մի ծաղիկ,
  • 5:51 - 5:53
    այնուհետև պիտակավորեք այն:
  • 5:53 - 5:55
    Մյուս գլխում պիտի նկարեք որևէ ծառի կեղև
  • 5:55 - 5:57
    ու պիտակավորեք այն:
  • 5:57 - 5:59
    Եվ ի՞նչ է տեղի ունենում.
  • 5:59 - 6:01
    դուք փաստորեն ստեղծում եք թվային նկարների հավաքածու,
  • 6:01 - 6:03
    ապա դնում եք դրանք առցանց:
  • 6:03 - 6:05
    Լոնդոնից մի երեխա դնում է աղվեսի նկար
  • 6:05 - 6:07
    և ասում. «Ես այսօր աղվես եմ տեսել»:
  • 6:07 - 6:09
    Հնդկաստանից մի երեխա ասում է. «Ես այսօր կապիկ եմ տեսել»:
  • 6:09 - 6:11
    Եվ դա ստեղծում է ձեր`
  • 6:11 - 6:13
    արդեն նկարած թվային նկարների
  • 6:13 - 6:15
    հավաքածուի սոցիալական ցանցը:
  • 6:15 - 6:18
    Կախարդանքը, երկիրը և տեխնոլոգիան
  • 6:18 - 6:21
    միավորելու համար
  • 6:21 - 6:23
    կան բազմաթիվ հնարավորություններ:
  • 6:23 - 6:25
    Հաջորդ գրքում մենք նախատեսում ենք ունենալ մի գործողություն,
  • 6:25 - 6:27
    որտեղ դուք, հանելով ձեր iPad-ը` միացրած տեսախցիկով
  • 6:27 - 6:29
    և չափազանցված իրականությամբ, կարող եք տեսնել,
  • 6:29 - 6:31
    որ այս անիմացված փերիների շերտը հայտնվում է
  • 6:31 - 6:35
    մի տնային բույսի վրա, որը գտնվում է ձեր բակում:
  • 6:35 - 6:38
    Այս կետում ձեր էկրանը լցված է տերևներով:
  • 6:38 - 6:41
    Դուք պետք է ստեղծեք քամու սուլոց, հեռու փչեք տերևներն
  • 6:41 - 6:43
    ու կարդաք գրքի մնացած մասը:
  • 6:43 - 6:46
    Մենք ձգտում ենք, բոլորս ձգտում ենք
  • 6:46 - 6:48
    դեպի այն աշխարհը, որտեղ բնության ուժերը
  • 6:48 - 6:50
    մոտենում են տեխնոլոգիային, և կախարդանքն
  • 6:50 - 6:53
    ու տեխնոլոգիան կարող են ավելի մոտենալ միմյանց:
  • 6:53 - 6:56
    Մենք օգտագործում ենք արևից ստացված էներգիան:
  • 6:56 - 6:59
    Ավելի մոտեցնում ենք մեզ ու մեր երեխաներին
  • 6:59 - 7:01
    բնական աշխարհին և
  • 7:01 - 7:03
    այդ կախարդանքին, ուրախությանն ու
  • 7:03 - 7:05
    մանկական սիրուն, որը մենք
  • 7:05 - 7:07
    ունեինք մի պարզ պատմության ընթացքում:
  • 7:07 - 7:09
    Շնորհակալություն
  • 7:09 - 7:15
    (Ծափահարություններ)
Title:
Շիլո Շիվ Սուլեյման: Կիրառել տեխնիկա երազանքներն իրականացնելու համար
Speaker:
Shilo Shiv Suleman
Description:

Արդյո՞ք մենք դադարել ենք երազել տեխնոլոգիաների` բջջային հեռախոսների, iPod-ների և տեսախցիկների պատճառով: Երիտասարդ արվեստագետ Շիլո Շիվ Սուլեյմանի պատասխանն է՝ ոչ, և նա ցուցադրում է «Խոյա» -ն` iPad-ի համար ստեղծած պատմությունների իր նոր գիրքը, որը մեզ տանում է յոթ րոպեանոց պարզ ստեղծարարության մի կախարդական աշխարհ:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:16
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions