Return to Video

Պատրիցիա Քուլ. Երեխաների լեզվական տաղանդը

  • 0:00 - 0:03
    Ես ցանկանում եմ, որ դուք նայեք այս երեխային:
  • 0:03 - 0:06
    Ձեզ, իհարկե, գրավում են նրա աչքերը
  • 0:06 - 0:09
    և մաշկը, որին այնքան շատ եք ցանկանում դիպչել:
  • 0:09 - 0:12
    Բայց այսօր ես պատրաստվում եմ խոսել մի բանի մասին, որը դուք չեք տեսնում,
  • 0:12 - 0:15
    այն բանի մասին, թե ինչ է տեղի ունենում նրա փոքրիկ ուղեղում:
  • 0:16 - 0:18
    Նյարդաբանության ժամանակակից գործիքները
  • 0:18 - 0:21
    ցույց են տալիս մեզ, որ այնտեղ կատարվում են
  • 0:21 - 0:24
    բավական բարդ գործողություններ:
  • 0:24 - 0:26
    Եվ այն, ինչ մենք ուսումնասիրում ենք,
  • 0:26 - 0:28
    որոշ չափով կբացատրի այն,
  • 0:28 - 0:31
    ինչը ռոմանտիկ գրողներն ու պոետները
  • 0:31 - 0:34
    նկարագրել են որպես երեխայի ուղեղի
  • 0:34 - 0:36
    «աստվածային բացություն»:
  • 0:36 - 0:38
    Այստեղ մենք տեսնում ենք
  • 0:38 - 0:40
    հնդիկ մայր,
  • 0:40 - 0:42
    ով խոսում է կորո լեզվով,
  • 0:42 - 0:44
    որը նոր բացահայտված լեզու է:
  • 0:44 - 0:46
    Եվ նա զրուցում է իր երեխայի հետ:
  • 0:46 - 0:48
    Նա մեկն է
  • 0:48 - 0:51
    այն 800 մարդկանցից, ովքեր խոսում են կորո լեզվով`
  • 0:51 - 0:54
    հասկանալով, որ լեզուն պահպանելու համար
  • 0:54 - 0:57
    նրանք պետք է խոսեն այդ լեզվով իրենց երեխաների հետ:
  • 0:57 - 1:00
    Եվ ահա այստեղ է թաքնված հիմնական հանելուկը:
  • 1:00 - 1:02
    Ինչու՞ հնարավոր չէ պահպանել լեզուն`
  • 1:02 - 1:05
    խոսելով մեծերի` իմ ու քո հետ:
  • 1:05 - 1:08
    Իրականում այն կապված է մեր ուղեղի հետ:
  • 1:08 - 1:10
    Մենք այստեղ տեսնում ենք,
  • 1:10 - 1:13
    որ լեզուն ունի սովորելու կրիտիկական ժամանակահատված:
  • 1:13 - 1:16
    Այս պատկերը հասկանալու համար, անհրաժեշտ է գտնել ձեր տարիքը հորիզոնական առանցքի վրա:
  • 1:16 - 1:19
    (Ծիծաղ)
  • 1:19 - 1:21
    Իսկ ուղղահայաց առանցքի վրա կտեսնեք
  • 1:21 - 1:23
    երկրորդ լեզու սովորելու կարողությունը:
  • 1:23 - 1:25
    Փոքրիկներն ու երեխաները հանճարներ են,
  • 1:25 - 1:27
    մինչ կլրանա նրանց 7 տարին,
  • 1:27 - 1:30
    որից հետո նկատվում է ունակությունների կանոնավոր անկում:
  • 1:30 - 1:32
    Սեռական հասունությունից հետո մենք լրիվ անհույս ենք։
  • 1:32 - 1:35
    Ոչ մի գիտնական չի ժխտում այս փաստը,
  • 1:35 - 1:37
    բայց լաբորատորիաներն ողջ աշխարհով մեկ
  • 1:37 - 1:40
    փորձում են բացահայտել, թե ինչու է այսպես:
  • 1:40 - 1:42
    Իմ փորձերը կենտրոնացած էին
  • 1:42 - 1:44
    զարգացման առաջին կրիտիկական ժամանակահատվածի վրա,
  • 1:44 - 1:46
    դա այն ժամանակահատվածն է,
  • 1:46 - 1:49
    երբ փոքրիկները փորձում են հասկանալ, թե ինչ հնչյուններ են օգտագործվում իրենց լեզվում:
  • 1:49 - 1:52
    Մենք կարծում ենք, որ իմանալով, թե ինչպես են ուսուցանվում հնչյունները,
  • 1:52 - 1:54
    մենք կունենանք լեզուն ամբողջությամբ սովորելու մոդելը,
  • 1:54 - 1:57
    հավանաբար նաև մանկության այն ժամանակահատվածների համար,
  • 1:57 - 1:59
    որոնք պատասխանատու են սոցիալական, զգայական
  • 1:59 - 2:01
    և ճանաչողական զարգացման համար:
  • 2:01 - 2:03
    Այսպիսով, մենք սկսեցինք ուսումնասիրել մանուկներին`
  • 2:03 - 2:05
    օգտագործելով նույն մեթոդոլոգիան, որը կիրառում ենք ողջ աշխարհում
  • 2:05 - 2:07
    և բոլոր լեզուների համար:
  • 2:07 - 2:09
    Մանկիկը նստում է ծնողի գրկում,
  • 2:09 - 2:11
    իսկ մենք սովորեցնում ենք նրանց պտտել գլուխը հնչյունի փոփոխման ժամանակ,
  • 2:11 - 2:13
    օրինակ` «ա»-ից «ե»:
  • 2:13 - 2:15
    Եթե նրանք դա անում են ճիշտ ժամանակին,
  • 2:15 - 2:17
    սև արկղիկը լուսավորվում է
  • 2:17 - 2:19
    և պանդան սկսում է թմբկահարել:
  • 2:19 - 2:21
    Վեց ամսական փոքրիկները հրճվանքի մեջ են սրանից:
  • 2:21 - 2:23
    Ի՞նչ ենք մենք բացահայտել:
  • 2:23 - 2:25
    Աշխարհի բոլոր փոքրիկները,
  • 2:25 - 2:27
    ինչպիսին ես նրանց անվանում,
  • 2:27 - 2:29
    աշխարհի քաղաքացիներ են,
  • 2:29 - 2:32
    նրանք կարող են տարբերակել բոլոր լեզուների հնչյունները,
  • 2:32 - 2:35
    անկախ մեր կողմից փորձարկվող երկրից և լեզվից։
  • 2:35 - 2:38
    Եվ սա շատ ուշագրավ է, քանի որ դուք և ես դա անել չենք կարող:
  • 2:38 - 2:40
    Մենք մշակութային սահմաններ ունեցող լսողներ ենք:
  • 2:40 - 2:42
    Մենք կարող ենք տարբերել մեր սեփական լեզվի հնչյունները
  • 2:42 - 2:44
    բայց ոչ օտար լեզուների հնչյունները:
  • 2:44 - 2:46
    Եվ հարց է ծագում,
  • 2:46 - 2:48
    ե՞րբ են աշխարհի այս քաղաքացիները
  • 2:48 - 2:51
    վերածվում լեզվական սահմաններ ունեցող ընկալողների, ինչպիսին մենք ենք:
  • 2:51 - 2:54
    Եվ դրա պատասխանն է՝ մինչև նրանց առաջին ծննդյան օրը:
  • 2:54 - 2:57
    Այստեղ մենք տեսնում ենք գլխի պտույտով փորձի ներկայացումը
  • 2:57 - 2:59
    Տոկիոյի և ԱՄՆ-ի փոքրիկների հետ,
  • 2:59 - 3:01
    այստեղ Սիեթլում,
  • 3:01 - 3:03
    նրանք լսում էին «ռա» և «լա» հնչյունները,
  • 3:03 - 3:06
    որոնք շատ կարևոր են անգլերեն լեզվում, բայց ոչ ճապոներենում:
  • 3:06 - 3:09
    Այսպիսով, 6-8 ամսական երեխաների ցուցանիշները լիովին համընկնում են:
  • 3:09 - 3:12
    Ընդամենը 2 ամիս անց ինչ-որ անհավանական բան է կատարվում:
  • 3:12 - 3:14
    ԱՄՆ-ի փոքրիկները սկսում են ավելի լավ տվյալներ ցուցադրել,
  • 3:14 - 3:16
    իսկ Ճապոնիայի փոքրիկները` ավելի վատ,
  • 3:16 - 3:18
    բայց այդ փոքրիկների երկու խումբն էլ պատրաստվում են
  • 3:18 - 3:21
    հենց այն լեզուն սովորելուն, որը նրանք պետք է ապագայում սովորեն:
  • 3:21 - 3:24
    Եվ այսպես, հարցը հետևյալն է. ի՞նչ է պատահում
  • 3:24 - 3:26
    այդ 2 ամիսների ընթացքում:
  • 3:26 - 3:28
    Սա ձայնային զարգացման կրիտիկական զարգացման փուլն է,
  • 3:28 - 3:30
    բայց ի՞նչ է կատարվում այդ ընթացքում:
  • 3:30 - 3:32
    Երկու բան է կատարվում:
  • 3:32 - 3:35
    Առաջին. երեխաները շատ ուշադիր լսում են մեզ,
  • 3:35 - 3:38
    և մեր խոսակցության ընթացքում վիճակագրություն են հավաքում,
  • 3:38 - 3:40
    այո, վիճակագրություն են հավաքում:
  • 3:40 - 3:43
    Ահա լսենք երկու մայրերին, ովքեր խոսում են մայրական լեզվով,
  • 3:43 - 3:46
    համընդհանուր լեզու, որը մենք օգտագործում ենք երեխաների հետ խոսելիս,
  • 3:46 - 3:49
    առաջինը` անգլերեն և մյուսը` ճապոներեն:
  • 3:49 - 3:52
    (Տեսանյութ) Անգլախոս մայր․ Ես սիրում եմ քո մեծ կապույտ աչքերը`
  • 3:52 - 3:55
    այնքան գեղեցիկ և հրաշալի:
  • 3:56 - 4:02
    Ճապոնացի մայրը. (ճապոներեն)
  • 4:02 - 4:04
    Պատրիցիա Քուլ. Խոսքի ստեղծման ընթացքում,
  • 4:04 - 4:06
    երբ երեխաները լսում են,
  • 4:06 - 4:08
    նրանք վիճակագրական տվյալներ են հավաքում
  • 4:08 - 4:11
    այն լեզվի մասին, որը լսում են:
  • 4:11 - 4:14
    Եվ այդ տվյալների բազան մեծանում է:
  • 4:14 - 4:16
    Մենք հասկացանք,
  • 4:16 - 4:19
    որ փոքրիկները շատ զգայուն են այդ վիճակագրության հանդեպ,
  • 4:19 - 4:22
    և, որ անգլերենի ու ճապոներենի վիճակագրությունը շատ, շատ տարբեր է:
  • 4:22 - 4:25
    Անգլերենն ունի բազում «ռ»-եր և «լ»-եր,
  • 4:25 - 4:27
    ինչպես ցույց է տալիս բաշխումը:
  • 4:27 - 4:29
    Ճապոներենի բաշխումը լիովին տարբեր է,
  • 4:29 - 4:32
    այնտեղ մենք կարող ենք հաճախ հանդիպել միջանկյալ հնչյունների մի խումբ,
  • 4:32 - 4:35
    որը հայտնի է, որպես ճապոներեն «ռ»:
  • 4:35 - 4:37
    Այսպիսով, երեխաներն ուսումնասիրում են
  • 4:37 - 4:39
    լեզվի վիճակագրությունը,
  • 4:39 - 4:41
    և դա փոխում է նրանց ուղեղը`
  • 4:41 - 4:43
    աշխարհի քաղաքացիից նրանց դարձնելով
  • 4:43 - 4:46
    մշակութային սահմաններով լսողների, ինչպիսին մենք ենք:
  • 4:46 - 4:48
    Բայց մենք` մեծահասակներս,
  • 4:48 - 4:50
    այլևս չենք ընդունում այդ վիճակագրությունը:
  • 4:50 - 4:53
    Մենք կառավարվում ենք այն հիշողություններով,
  • 4:53 - 4:56
    որոնք ձևավորվել են վաղ զարգացման շրջանում:
  • 4:56 - 4:58
    Եվ ահա մենք տեսնում ենք,
  • 4:58 - 5:01
    որ այդ կրիտիկական ժամանակահատվածում տեղի է ունենում մոդելների փոփոխություն:
  • 5:01 - 5:04
    Քննարկելով խնդիրը մաթեմատիկական տեսանկյունից`
  • 5:04 - 5:07
    լեզվի ուսուցումը կարող է դադարել,
  • 5:07 - 5:09
    երբ բաշխումը կարգավորվում է:
  • 5:09 - 5:12
    Իհարկե այն խնդիրներ է առաջացնում երկլեզու մարդկանց մոտ:
  • 5:12 - 5:16
    Նրանք ստիպված են ուղեղում պահել երկու վիճակագրություն միաժամանակ
  • 5:16 - 5:19
    և տեղափոխվել մեկից մյուսը`
  • 5:19 - 5:21
    կախված նրանից, թե ում հետ են խոսում:
  • 5:21 - 5:23
    Մենք հարցրեցինք ինքներս մեզ.
  • 5:23 - 5:26
    կարո՞ղ են երեխաները վիճակագրություն հավաքել ամբողջովին նոր լեզուների մասին:
  • 5:26 - 5:28
    Եվ մենք սա փորձարկեցինք` առաջարկելով ամերիկացի երեխային,
  • 5:28 - 5:30
    ով երբեք չէր լսել ոչ մի օտար լեզու,
  • 5:30 - 5:33
    առաջին անգամ լսել չիներեն կրիտիկական ժամանակահատվածում:
  • 5:33 - 5:35
    Երբ միալեզու երեխաների հետ ենք փորձարկում,
  • 5:35 - 5:38
    Թայպեյում կամ Սիեթլում չիներեն լեզվի հնչյունները,
  • 5:38 - 5:40
    նրանք ցուցադրում են նույն արդյունքները:
  • 5:40 - 5:42
    6-8 ամսականների արդյունքները լիովին նույնն էին:
  • 5:42 - 5:45
    Երկու ամիս անց ինչ-որ անհասկանալի բան է կատարվում:
  • 5:45 - 5:48
    Թայվանի երեխաները ավելի լավ արդյունք են ցույց տալիս, իսկ ամերիկացի երեխաները՝ ոչ:
  • 5:48 - 5:51
    Եվ մենք տվեցինք ամերիկացի երեխաներին լսել չինարեն
  • 5:51 - 5:53
    իրենց կրիտիկական ժամանակահատվածի ընթացքում:
  • 5:53 - 5:56
    Դա նման է նրան, որ չինացի բարեկամներ են եկել ձեր տուն
  • 5:56 - 5:58
    մի քանի ամսով
  • 5:58 - 6:00
    և խոսում են երեխաների հետ 12 դասընթացի ընթացքում:
  • 6:00 - 6:02
    Ահա, թե ինչպես էր դա տեղի ունենում:
  • 6:02 - 6:24
    (Տեսանյութ) Չինարեն:
  • 6:24 - 6:26
    ՊՔ. Այսպիսով, ի՞նչ արեցինք մենք նրանց ուղեղի հետ:
  • 6:26 - 6:29
    (Ծիծաղ)
  • 6:29 - 6:31
    Մեզ անհրաժեշտ էր վերահսկող խումբ,
  • 6:31 - 6:33
    որպեսզի համոզվենք, որ լաբորատորիա գալը
  • 6:33 - 6:35
    չի ազդում չինարենի զարգաման աստիճանի վրա:
  • 6:35 - 6:37
    Երեխաների մի խումբ գալիս էր և լսում էր անգլերեն:
  • 6:37 - 6:39
    Եվ գծապատկերից կարող ենք տեսնել,
  • 6:39 - 6:41
    որ անգլերենի իմացությունը չի զարգացրել նրանց չինարենը:
  • 6:41 - 6:43
    Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունեցել այն երեխաների հետ,
  • 6:43 - 6:45
    ովքեր չինարենի 12 դասընթաց են անցել:
  • 6:45 - 6:47
    Նրանք նույնքան լավ արդյունք ունեն, որքան Թայվանի երեխաները,
  • 6:47 - 6:50
    ովքեր 10.5 ամիս լսել են չինարեն:
  • 6:50 - 6:52
    Սա ցույց է տալիս,
  • 6:52 - 6:54
    որ երեխաները վերցնում են նաև նոր լեզվի վիճակագրությունը:
  • 6:54 - 6:58
    Եվ ինչ էլ նրանց առաջարկեք, նրանք կվերցնեն համապատասխան վիճակագրությունը:
  • 6:58 - 7:00
    Բայց մեզ հետաքրքիր էր,
  • 7:00 - 7:02
    թե ինչ դեր է խաղում մարդը
  • 7:02 - 7:04
    այս ուսուցման ընթացքում:
  • 7:04 - 7:06
    Եվ մենք սկսեցինք երեխաների մեկ ուրիշ խմբին
  • 7:06 - 7:09
    առաջարկել նույն 12 դասընթացը, բայց արդեն
  • 7:09 - 7:11
    հեռուստացույցով
  • 7:11 - 7:14
    և երեխաների մի այլ խումբ էլ նույնն անցնում էր միայն աուդիո համակարգով
  • 7:14 - 7:16
    և նայում էր էկրանին պատկերված փափուկ արջուկին:
  • 7:16 - 7:19
    Ի՞նչ էինք անում մենք նրանց ուղեղների հետ:
  • 7:19 - 7:22
    Ահա աուդիո փորձի արդյունքները,
  • 7:22 - 7:24
    ոչինչ չի ընկալվել,
  • 7:24 - 7:27
    և տեսանյութով փորձը`
  • 7:27 - 7:29
    նույնպես ոչ մի արդյունք:
  • 7:29 - 7:31
    Երեխաներին անհրաժեշտ են մարդիկ,
  • 7:31 - 7:33
    որպեսզի երեխաները վիճակագրություն հավաքեին:
  • 7:33 - 7:35
    Վիճակագրության ընդունման ժամանակ
  • 7:35 - 7:37
    կարևորագույնը սոցիալական ուղեղն է:
  • 7:37 - 7:39
    Մենք ցանկանում ենք մտնել ուղեղի մեջ
  • 7:39 - 7:41
    և տեսնել, թե ինչ է կատարվում,
  • 7:41 - 7:43
    երբ երեխան նստած է հեռուստացույցի առաջ,
  • 7:43 - 7:45
    և երբ նա գտնվում է մարդու առջև:
  • 7:45 - 7:47
    Բարեբախտաբար մենք ունենք նոր սարքավորում,
  • 7:47 - 7:49
    մագնիսական էնցեֆալոգրաֆ,
  • 7:49 - 7:51
    ինչը թույլ է տալիս մեզ դա անել:
  • 7:51 - 7:53
    Սա կարծես Մարսից բերված մազերի հարդարիչ լինի:
  • 7:53 - 7:55
    Բայց այն լիովին անվտանգ է,
  • 7:55 - 7:58
    անլար և անձայն:
  • 7:58 - 8:00
    Տարածության մեջ
  • 8:00 - 8:02
    միլիմետրի ճշտությամբ
  • 8:02 - 8:04
    և միլիվայրկյանի համընկմամբ
  • 8:04 - 8:06
    օգտագործելով 306 SQUID.
  • 8:06 - 8:08
    սա քվանտային փոխանցման
  • 8:08 - 8:10
    ամենաարագ փոխադրիչն է,
  • 8:10 - 8:12
    մենք կարողանում ենք որսալ մագնիսական դաշտերը,
  • 8:12 - 8:14
    որոնք փոփոխվում են մեր մտածելու ժամանակ:
  • 8:14 - 8:16
    Մենք առաջինն էինք աշխարհում,
  • 8:16 - 8:18
    որ այս սարքի օգնությամբ
  • 8:18 - 8:20
    ձայնագրեցինք երեխաներին
  • 8:20 - 8:22
    իրենց ուսուցման ընթացքում:
  • 8:22 - 8:24
    Ահա փոքրիկ Էմման:
  • 8:24 - 8:26
    Նա 6 ամսական է։
  • 8:26 - 8:28
    Եվ նա լսում է տարբեր լեզուներ
  • 8:28 - 8:31
    իր ականջակալների միջոցով:
  • 8:31 - 8:33
    Ահա դուք տեսնում եք, որ նա ազատ շարժվում է:
  • 8:33 - 8:35
    մենք հետևում ենք նրա գլխի շարժումներին
  • 8:35 - 8:37
    գլխարկի միջի փոքրիկ գնդակների օգնությամբ,
  • 8:37 - 8:40
    այնպես որ նա կարողանում է ազատ շարժվել:
  • 8:40 - 8:42
    Սա տեխնոլոգիական հմտություն է:
  • 8:42 - 8:44
    Ի՞նչ ենք մենք տեսնում:
  • 8:44 - 8:46
    Մենք տեսնում ենք երեխայի ուղեղը:
  • 8:46 - 8:49
    Երբ երեխան լսում է ինչ-որ բառ հարազատ լեզվով,
  • 8:49 - 8:51
    ուղեղի լսողական զգայարանները վառվում են,
  • 8:51 - 8:53
    ապա նրանց շրջապատող հատվածը,
  • 8:53 - 8:56
    որը, ինչպես մենք ենք կարծում, պատասխանատու է
  • 8:56 - 8:58
    ուղեղի տարբեր հատվածների կապակցման
  • 8:58 - 9:00
    և պատճառահետևանքային կապերով,
  • 9:00 - 9:03
    ուղեղի տարբեր մասերի ակտիվացման համար:
  • 9:03 - 9:05
    Մենք թևակոխում ենք
  • 9:05 - 9:08
    երեխայի ուղեղի ուսումնասիրման և գիտելիքների
  • 9:08 - 9:11
    մի հրաշալի ու ոսկե դարաշրջան:
  • 9:11 - 9:13
    Մենք կկարողանանք տեսնել երեխայի ուղեղը,
  • 9:13 - 9:15
    մինչ երեխան ինչ-որ բան է զգում,
  • 9:15 - 9:17
    մինչ նա սովորում է խոսել և կարդալ,
  • 9:17 - 9:19
    կամ լուծում է մաթեմատիկական խնդիրներ,
  • 9:19 - 9:21
    և նոր գաղափարներ ունենում:
  • 9:21 - 9:24
    Եվ մենք հնարավորություն կունենանք միջամտելու այդ պրոցեսներին
  • 9:24 - 9:27
    ընկալման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում:
  • 9:27 - 9:30
    Ճիշտ այնպես, ինչպես պոետներն ու գրողներն էին նկարագրում,
  • 9:30 - 9:32
    կարծում եմ, մենք կկարողանակ տեսնել
  • 9:32 - 9:34
    այդ հրաշալի բացությունը,
  • 9:34 - 9:36
    երեխայի ուղեղի
  • 9:36 - 9:39
    բացարձակ և ամբողջական բացությունը:
  • 9:39 - 9:41
    Երեխայի ուղեղի ուսումնասիրման ժամանակ,
  • 9:41 - 9:43
    մենք պատրաստվում ենք բացահայտել իրական ճշմարտությունն այն մասին,
  • 9:43 - 9:45
    թե ինչ է նշանակում լինել մարդ արարած,
  • 9:45 - 9:47
    և այդ ընթացքում,
  • 9:47 - 9:49
    մենք հավանաբար ի վիճակի կլինենք անել այնպես, որպեսզի մեր ուղեղի սովորելու հակումը
  • 9:49 - 9:51
    բաց մնա ողջ կյանքի ընթացքում:
  • 9:51 - 9:53
    Շնորհակալություն։
  • 9:53 - 9:56
    (Ծափահարություններ)
Title:
Պատրիցիա Քուլ. Երեխաների լեզվական տաղանդը
Speaker:
Patricia Kuhl
Description:

TEDxRainier-ի ժամանակ Պատրիցիա Քուլը կիսվեց ապշեցուցիչ բացահայտումներով այն մասին, թե ինչպես են երեխաները լեզուներ սովորում` լսելով շրջապատող մարդկանց և «վիճակագրություն հավաքելով» այն հնչյունների մասին, որոնք նրանց անհրաժեշտ են: Լաբորատոր փորձերը (և ուղեղի նկարները) ցույց են տալիս, թե ինչպես են 6 ամսական երեխաներն օգտագործում շատ բարդ տրամաբանական կապեր, որպեսզի հասկանան իրենց աշխարհը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:57
Armenuhy Hovakimyan added a translation

Armenian subtitles

Revisions