Return to Video

Միշել Օբամայի կրթության վերաբերյալ կոչը

  • 0:00 - 0:02
    Սա իմ առաջին ճանապարհորդությունն է:
  • 0:02 - 0:04
    Առաջին ճանապարհորդությունը, որպես առաջին տիկին:
  • 0:04 - 0:06
    Կարող ե՞ք պատկերացնել:
  • 0:06 - 0:16
    /Ծափահարություններ/
  • 0:16 - 0:19
    Ու չնայած, որ ես առաջին անգամ չեմ Միացյալ Թագավորությունում,
  • 0:19 - 0:24
    այնուամենայնիվ, պիտի նշեմ, որ շատ ուրախ եմ իմ այս առաջին պաշտոնական այցելության համար:
  • 0:24 - 0:28
    Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության միջեւ հատուկ բարեկամական հարաբերությունները
  • 0:28 - 0:33
    պայմանավորված են ոչ միայն կառավարությունների միջեւ եղած ջերմ հարաբերություններով,
  • 0:33 - 0:36
    այլ նաեւ միեւնույն լեզվով եւ արժեքներով, որ մենք կիսում ենք:
  • 0:36 - 0:40
    Եւ այսօր նայելով ձեզ ես շատ լավ համոզվում եմ դրանում:
  • 0:40 - 0:44
    Իմ այցելության ժամանակ ես մեծ պատիվ ունեցա
  • 0:44 - 0:47
    հանդիպելու ամենահետաքրքիր բրիտանացի կանանց հետ:
  • 0:47 - 0:50
    Կանայք, ովքեր ձեր բոլորի համար ճանապարհ են հարթել:
  • 0:50 - 0:53
    Եվ ես պատիվ ունեցա հանդիպելու նաեւ ձեզ հետ,
  • 0:53 - 0:59
    Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի ապագա առաջնորդների հետ:
  • 0:59 - 1:04
    Եվ, չնայած, որ մեր ապրելու պայմանները կարող են շատ տարբեր թվալ՝
  • 1:04 - 1:08
    իմ, որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին,
  • 1:08 - 1:12
    եւ ձեր, որպես դպրոցականներ:
  • 1:12 - 1:16
    Ես ցանկանում եմ, որ դուք հասկանաք, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք:
  • 1:16 - 1:20
    Իմ կյանքի ոչ մի դրվագ
  • 1:20 - 1:22
    չէր կարող կանխորոշել, որ ես այստեղ կանգանծ կլինեմ,
  • 1:22 - 1:25
    որպես առաջին աֆրոամերիկացի
  • 1:25 - 1:27
    Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին։
  • 1:27 - 1:32
    Իմ պատմության մեջ այնպիսի մի բան չկար, որ ինձ հասցներ այստեղ:
  • 1:32 - 1:35
    Ես չեմ մեծացել հարուստների կամ ապահովվածների ընտանիքում,
  • 1:35 - 1:39
    կամ եղել այնպիսի սոցիալական դիրքում, որ խոսելու հնարավորություն ունենայի:
  • 1:39 - 1:43
    Ես մեծացել եմ Չիքագոյի հարավային մասում:
  • 1:43 - 1:46
    Դա Չիքագոյի ամենաիսկական մասն է:
  • 1:46 - 1:49
    Եւ ես աշխատավոր խավի զավակ եմ:
  • 1:49 - 1:53
    Իմ հայրը իր կյանքի ամբողջ ընթացքում քաղաքի աշխատավոր է եղել:
  • 1:53 - 1:55
    Իսկ իմ մայրը տնային տնտեսուհի է:
  • 1:55 - 2:00
    Նա տան հոգսերն էր հոգում եւ զբաղվում էր իմ ու ավագ եղբորս դաստիարակությամբ:
  • 2:00 - 2:03
    Նրանցից ոչ մեկը համալսարան չէր հաճախել:
  • 2:03 - 2:06
    Իմ հայրը հիշողության հետ կապված տարբեր խնդիրներ ուներ
  • 2:06 - 2:08
    դեռ մանուկ հասակից:
  • 2:08 - 2:11
    Ու չնայած որ, տարիքի հետ նա դժվարանում էր քայլել
  • 2:11 - 2:13
    եւ հագնվել առավոտներն ...
  • 2:13 - 2:15
    Ես նկատում էր, թե նա ինչպես է ավելի ու ավելի մաքառում..
  • 2:15 - 2:19
    իմ հայրը երբեք չի բողոքել իր խնդիրներից:
  • 2:19 - 2:21
    Նա շնորհակալ էր այն ամենի համար ինչ ուներ:
  • 2:21 - 2:26
    Պարզապես ավելի շուտ էր արթնանում ու ավելի շատ էր աշխատում:
  • 2:26 - 2:29
    Ես ու եղբայրս մեծացել ենք այն ամենով ինչ մեզ իսկապես պետք էր.
  • 2:29 - 2:32
    սեր, կայուն արժեքներ
  • 2:32 - 2:35
    եւ հավատ այն փաստին, որ լավ կրթության
  • 2:35 - 2:37
    եւ աշխատասիրության շնորհիվ,
  • 2:37 - 2:40
    կյանքում կարող ենք հասնել ամենին :
  • 2:40 - 2:44
    Ես օրինակն եմ այն իրականության
  • 2:44 - 2:48
    երբ աղջիկներին մանուկ հասակից
  • 2:48 - 2:53
    հարազատները սիրում են ու նրանց մասին հոգում:
  • 2:53 - 2:57
    Ես իմ կյանքի ընթացքում շրջապատված եմ եղել հիանալի կանանցով:
  • 2:57 - 3:02
    Տատիկներ, ուսուցչուհիներ, մորաքույրներ, հորաքրոջ աղջիկներ եւ հարեւանուհիներ,
  • 3:02 - 3:06
    ովքեր ինձ սովորեցնում էին լուռ հպարտության ու ուժեղ լինելու մասին:
  • 3:06 - 3:11
    Եւ իհարկե իմ մայրը, որը իմ կայնքի ամենակարեւորագույն օրինակելի անձն է եղել,
  • 3:11 - 3:13
    ով ներկայումս ապրում է Սպիտակ տանը
  • 3:13 - 3:16
    ու օգնում է հոգ տանել մեր երկու փոքր դուստրերի՝
  • 3:16 - 3:18
    Մալիայի ու Սաշայի մասին:
  • 3:18 - 3:22
    Նա ակտիվ մասնակցություն ունի նրանց կյանքում, ինչպես նաեւ իմ կայնքում,
  • 3:22 - 3:24
    եւ նրանց մեջ սերմանում է
  • 3:24 - 3:27
    այն նույն արժեքները, որոնցով ժամանակին ինձ ու եղբորս է մեծացրել.
  • 3:27 - 3:30
    Արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքը եւ միասնականությունը,
  • 3:30 - 3:34
    վստահությունը եւ նպատակասլացությունը:
  • 3:34 - 3:37
    Եւ այդ ամենը համեմված է անսահման սիրով,
  • 3:37 - 3:40
    որը միայն տատիկը կարող է պարգեւել:
  • 3:40 - 3:44
    Ես բախտավոր եմ նաեւ այն առումով, որ միշտ խրախուսվել եմ
  • 3:44 - 3:49
    ուժեղ տղամարդկանց կողմից, որոնք նույնպես եղել են օրինակելի անձիք իմ համար՝
  • 3:49 - 3:52
    որոնց թվում են հայրս, եղբայրս, հորեղբայներս եւ պապիկներս:
  • 3:52 - 3:57
    Իմ կյանքում այդ տղամարդիկ նույնպես ինձ շատ կարեւոր բաներ են սովորեցրել:
  • 3:57 - 4:00
    Նրանք ինձ սովորոցրել են, թե ինչպիսին պիտի լինեն հարգալից հարաբերությունները
  • 4:00 - 4:04
    կնոջ եւ տղամարդու միջեւ:
  • 4:04 - 4:08
    Նրանք ինձ սովորացրել են, թե ինչպիսին պիտի լինի իսկական ամուր ամուսնությունը,
  • 4:08 - 4:11
    որը կառուցվում է հավատի ու նվիրվածության հիման վրա,
  • 4:11 - 4:15
    եւ դիմացինի առանձնահատուկ կողմերով հիանալու կարողության վրա:
  • 4:15 - 4:17
    Նրանք են ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակում
  • 4:17 - 4:19
    հայր լինել
  • 4:19 - 4:21
    եւ ընտանիք պահել ու երեխաներ մեծացնել:
  • 4:21 - 4:23
    Ոչ միայն հոգալ ու մտածել միայն քո ընտանիքի մասին,
  • 4:23 - 4:28
    այլ նաեւ հասնել եւ աջակցել
  • 4:28 - 4:30
    համայնքի մյուս երեխաներին:
  • 4:30 - 4:32
    Եվ դրանք այն նույն որակներն են,
  • 4:32 - 4:35
    որոնք ես գտա իմ ամուսնու՝
  • 4:35 - 4:37
    Բարաք Օբամայի մեջ:
  • 4:38 - 4:41
    Եվ երբ առաջին անգամ մենք հանդիպեցինք,
  • 4:41 - 4:45
    մի բան կար, որ հատկապես տպավորվեց իմ մեջ, երբ նա ինձ ժամադրության կանչեց;
  • 4:45 - 4:48
    Մեր ժամադրության օրը նա ինձ հրավիրել էր իր հետ մասնակցելու համայնքային հանդիպման:
  • 4:48 - 4:50
    /Ծիծաղ/
  • 4:50 - 4:52
    Գիտեմ, այնքան էլ ռոմանտիկ չի հնչում:
  • 4:52 - 4:55
    /Ծիծաղ/
  • 4:55 - 4:57
    Բայց երբ մենք հանդիպում էինք, Բարաքը համայնքային խորհուրդների կազմակերպիչն էր:
  • 4:57 - 5:01
    Նա աշխատում էր՝ օգնելով մարդկանց գործ գտնել
  • 5:01 - 5:05
    եւ փորձում էր միջոցներ հայթայթել համայնքի կարիքները հոգալու համար:
  • 5:05 - 5:07
    Երբ համայնքային կենտրոնում նա խոսում էր բնակիչների հետ,
  • 5:07 - 5:09
    նա երկու գաղափար ներկայացրեց։
  • 5:09 - 5:15
    Նա խոսում էր <<աշխարհի մասին, ինչպիսին այն կա>> եւ <<աշխարհի մասին, ինչպիսին այն պիտի լինի>>:
  • 5:15 - 5:19
    Եվ ես այդ մասին անընհատ պատմում էի ամբողջ քարոզարշավի ժամանակ:
  • 5:19 - 5:21
    Այն ինչ նա ասաց այն է, որ շատ հաճախ
  • 5:21 - 5:26
    մենք ընդունում ենք այս երկու գաղափարների միջեւ ընկած տարածությունը:
  • 5:26 - 5:30
    Եվ երբեմն մենք հարմարվում ենք իրականությանը, ինչպիսին այն կա,
  • 5:30 - 5:34
    նույնիսկ, եթե այն չի համընկնում մեր արժեքների եւ ձգտումների հետ:
  • 5:34 - 5:37
    Բայց Բարաքը այդ օրը մեզ հիշեցրեց այն մասին,
  • 5:37 - 5:40
    որ մենք բոլորս այդ սենյակում շատ լավ գիտենք, թե
  • 5:40 - 5:44
    մեր աշխարհը ինչպիսին պիտի լինի:
  • 5:44 - 5:47
    Մենք բոլորս էլ գիտակցում ենք, թե ազնվությունը, արդարադատությունը եւ հնարավորությունը ինչ են իրենցից ներկայացնում:
  • 5:47 - 5:49
    Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք այդ ամենը:
  • 5:49 - 5:51
    Եվ հանդիպման ժամանակ նա կոչ էր անում, որ
  • 5:51 - 5:53
    այդ համայնքում
  • 5:53 - 5:56
    մարդիկ նվիրվեին այդ երկու գաղափարների միջեւ
  • 5:56 - 5:58
    եղած անդունդի վերացմանը,
  • 5:58 - 6:02
    կոչ էր անում միասին աշխատել, որպեսզի ներկայիս աշխարհը
  • 6:02 - 6:06
    ու ապագա աշխարհը առավել մոտեցնել իրար ու դարձնել նույնը:
  • 6:06 - 6:09
    Եվ այսօր ես նորից հիշեցի այդ մասին, որովհետեւ ես
  • 6:09 - 6:13
    համոզված եմ, որ այս դպրոցում դուք բոլորդ
  • 6:13 - 6:18
    այդ երկու աշխարհները իրար միացնելու գործում կարեւոր դեր եք ունենալու:
  • 6:18 - 6:23
    Դուք այն կանայք եք, որ կառուցելու են մեր ապագա աշխարհը:
  • 6:23 - 6:25
    Դուք եք պատմության հաջորդ էջը գրողները:
  • 6:25 - 6:29
    Ոչ միայն ձեզ համար, այլ նաեւ ձեր սերնդի
  • 6:29 - 6:32
    եւ գալիք սերունդների համար:
  • 6:32 - 6:34
    Այդ պատճառով է, որ լավ կրթություն ստանալը
  • 6:34 - 6:36
    շատ կարեւոր է:
  • 6:36 - 6:39
    Դրա համար էլ այն ամենը, ինչի մեջով անցնում եք՝
  • 6:39 - 6:43
    հաջողությունները եւ դժվարությունները, սիրելի եւ ատելի ուսուցիչները,
  • 6:43 - 6:46
    բոլորն էլ կարեւոր են:
  • 6:46 - 6:49
    Որովհետեւ համայնքները եւ երկրները, ու ամբողջ աշխարհը
  • 6:49 - 6:54
    ուժեղ է այնքանով, որքանով որ ուժեղ են այնտեղ ապրող կանայք:
  • 6:54 - 6:56
    Եվ շատ կարեւոր է միշտ հիշել դրա մասին:
  • 6:56 - 7:02
    Այդ առողջության գրավականն է հանդիսանում ձեր լավ կրթությունը:
  • 7:02 - 7:07
    Առողջ ընտանիքի ու անառողջ ընտանիքի տարբերությունը
  • 7:07 - 7:10
    կայանում է նրանում, որ առողջ ընտանիքի հիմքում
  • 7:10 - 7:13
    կանգնած են քաջալերված կանայք:
  • 7:13 - 7:16
    Ձախողված համայնքի եւ զարգացող համայնքի միջեւ տարբերությունը կայանում է նրանում, որ
  • 7:16 - 7:20
    զարգացող համայնքում գերիշխում է հարգանքը կնոջ եւ տղամարդու միջեւ,
  • 7:20 - 7:25
    ովքեր գնահատում են միմյանց ներդրումը համայնքի զարգաման գործում:
  • 7:25 - 7:28
    Տարբերությունը թույլ ազգի
  • 7:28 - 7:30
    եւ բարգավաճող ազգի միջեւ
  • 7:30 - 7:34
    կայանում է հավասար կրթության հնարավորության ընձեռման մեջ
  • 7:34 - 7:36
    տղաների եւ աղջիկների համար:
  • 7:36 - 7:41
    Եվ այս դպրոցը, որը Միացյալ Թագավորության առաջին կին բժիշկի անունն է կրում,
  • 7:41 - 7:47
    եւ շրջապատող այլ շենքերը, որոնք նույնպես անվանվել են ի պատիվ հայտնի կանաց՝ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կահլօի,
  • 7:47 - 7:49
    Մերի Սակոլոյի,
  • 7:49 - 7:53
    ջամայկացի բուժքրոջ, որին անվանում էին <<Սեւ Ֆլորենս Նայտինգալի>>,
  • 7:53 - 7:56
    եւ անգլիական գրող Էմիլի Բրոնտեի անունով։
  • 7:56 - 8:00
    Ի պատիվ այն կանաց, ովքեր պայքարել են սեքսիզմի, ռասիզմի եւ արհամարանքի դեմ,
  • 8:00 - 8:05
    որպեսզի հաստատեն իրենց դիրքը՝ հոգեկան հարմոնիային հասնելու համար:
  • 8:05 - 8:08
    Նրանք ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չեն առել:
  • 8:08 - 8:12
    Ինչպես այնտեղ փակցված ցուցանակն էր ասում. <<Առանց արգելքների>>
  • 8:12 - 8:14
    Նրանք ապրելու ուրիշ տարբերակներ չէին ճանաչում,
  • 8:14 - 8:17
    քան այն, որ հետեւեն իրենց երազանքներին:
  • 8:17 - 8:22
    Եվ այդպե վարվելով այդ կանայք
  • 8:22 - 8:24
    շատ արգելքներ են վերացրել:
  • 8:24 - 8:26
    Եվ շատ նոր դռներ են բացել
  • 8:26 - 8:29
    միլիոնավոր կին բժիշկների եւ բուժքույրերի համար
  • 8:29 - 8:32
    ինչպես նաեւ նկարիչների եւ գրողների համար,
  • 8:32 - 8:34
    բոլոր նրանց համար, ովքեր հետեւել են նրանց:
  • 8:34 - 8:37
    Եւ լավ կրթություն ստանալով,
  • 8:37 - 8:41
    դուք ինքներդ կարող եք վերահսկել ձեր ճակատագիրը:
  • 8:41 - 8:44
    Խնդրոմ եմ սա լավ հիշեք:
  • 8:44 - 8:48
    Եթե ուզում եք իմանալ, թե որն պատճառը, որ ես այսօր այստեղ կանգնած եմ,
  • 8:48 - 8:51
    դա կրթության շնարհիվ է:
  • 8:51 - 8:55
    Ես երբեք դասերց չեմ փախել: Կներք, չգիտեմ, թե դուք դասերց փախնում եք թե, ոչ:
  • 8:55 - 8:57
    Ես դա երբեք չեմ արել:
  • 8:57 - 8:59
    Ես սիրում էի բարձր գնահատականներ ստանալ:
  • 8:59 - 9:01
    Ես սիրում էի խելացի լինել:
  • 9:01 - 9:05
    Սիրում էի ժամանակին հաճախել դասերին: Սիրում էի իմ աշխատանքը ավարտին հասցնել:
  • 9:05 - 9:10
    Ես մտածում էի, որ խելացի լինելը աշխարհում ամենալավ բանն է:
  • 9:10 - 9:12
    Եվ դուք էլ, այս նույն արժեքներով,
  • 9:12 - 9:14
    կարող եք վերահսկել ձեր սեփական ճակատագիրը:
  • 9:14 - 9:17
    Դուք էլ կարող եք ճանապարհ բացել:
  • 9:17 - 9:19
    Դուք էլ կարող եք իրականացնել ձեր երազանքները,
  • 9:19 - 9:23
    եւ հետո, արդեն ձեր պարտականությունն է հասնել մյուսներին
  • 9:23 - 9:27
    եւ օգնել, որ նրանք էլ ձեր նման նույնը անեն:
  • 9:27 - 9:30
    Պատմությունը արդեն ապացուցել է, որ նշանակությու չունի,
  • 9:30 - 9:32
    թե գյուղից ես,
  • 9:32 - 9:34
    թե քաղաքից:
  • 9:34 - 9:36
    Քո հաջողությունը կորոշվի
  • 9:36 - 9:39
    քո սեփական հոգու արիությամբ,
  • 9:39 - 9:43
    քո ինքնավստահությամբ, եւ քո սեփական աշխատասիրությամբ:
  • 9:43 - 9:47
    Սա է միակ ճշմարտությունը: Սա է այն աշխարհի իրականությունը, որում ապրում ենք:
  • 9:47 - 9:50
    Դուք գիտեք, թե ինչպես վերահսկեք ձեր ճակատագիրը:
  • 9:50 - 9:55
    Եվ դա հեշտ չի լինելու: Միանշանակորեն:
  • 9:55 - 9:57
    Բայց դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ պետք է:
  • 9:57 - 10:00
    Ամեն ինչ հաջողության հասնելու համար,
  • 10:00 - 10:03
    արդեն իսկ ունեք այստեղ գտնվելով:
  • 10:03 - 10:07
    Ամուսինս աշխատում է այս մեծ գրասենյակում:
  • 10:07 - 10:10
    Նրանք այն Օվալաձեւ գրասենյակ են անվանում:
  • 10:10 - 10:12
    Սպիտակ տանը, նա իր գրասեղանի մոտ է նստում:
  • 10:12 - 10:15
    Այն կոչվում է Վճիռների գրասեղան:
  • 10:15 - 10:19
    Այն պատրաստվել է Նորին Մեծության Ռեզոլյութ նավի փայտից
  • 10:19 - 10:22
    եւ նվիրվել է Թագուհի Վիկտորիայի կողմից:
  • 10:22 - 10:27
    Այն մեր երկու ազգերի միջեւ անսահման բարեկամության խորհրդանիշն է հանդիսանում:
  • 10:27 - 10:29
    Նրա անվանումը՝ Վճռական,
  • 10:29 - 10:33
    մեզ անընդհատ հիշեցնում է, այն կարողության մաինի, որը պահանջվում է
  • 10:33 - 10:35
    ոչ միայն երկիր կառավարելու համար,
  • 10:35 - 10:40
    այլ նաև նպատակասլաց կյանք վարելու համար:
  • 10:40 - 10:44
    Եվ հույս ոնեմ, որ ձեր երազանքները իրականացնելիս, միշտ վճռական կմնաք,
  • 10:44 - 10:47
    որ առաջ շարժվեք առանց արգելքների,
  • 10:47 - 10:52
    եւ կօգտագործեք ձեր տաղանդը, քանի որ բազմաթիվ տաղանդենրով եք օժտված, որոնց մենք ականատես եղանք:
  • 10:52 - 10:54
    Ահա դրանք:
  • 10:54 - 10:58
    Որպեսզի կառուցեք աշխարհը այպիսին, ինչպիսին այն պետք է լինի:
  • 10:58 - 11:01
    Որովհետեւ մեր հույսը դուք եք:
  • 11:01 - 11:03
    Մենք հույս ենք կապում ձեզնից յուրաքանչյուրի հետ,
  • 11:03 - 11:06
    որ դուք կլինեք լավագույնը:
  • 11:06 - 11:08
    Աշխարհը շատ մեծ է:
  • 11:08 - 11:10
    Ու լի է դժվարություներով:
  • 11:10 - 11:14
    Եվ մենք կարիք ունենք ուժեղ, խելացի, վստահ երիտասարդ կանանց,
  • 11:14 - 11:16
    ոքեր առաջնորդելու պատասխանատվություն կստանձնեն:
  • 11:16 - 11:20
    Մենք վստահ ենք, որ դուք կարող եք այդ անել: Եվ մենք սիրում ենք ձեզ: Շատ շնորհակալություն:
  • 11:20 - 11:27
    /Ծափահարություններ/
Title:
Միշել Օբամայի կրթության վերաբերյալ կոչը
Speaker:
Michelle Obama
Description:

Լոնդոնի աղջիկների դպրոցում Միշել Օբաման ճառելիս, իր սեփական օրինակով խորհուրդ է տալիս ուսանողներին լրջորեն վերաբերվել կրթությանը: Նա ասում է, որ հենց այս հիանալի սերունդն է օգնելու, որ աշխարհը դառնա այնպիսին, ինչպիսին իրականում պիտի լինի:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:29
Kristine Sargsyan added a translation

Armenian subtitles

Revisions