Return to Video

Դիանա Լաուֆենբերգ «Ինչպե՞ս սովորել սխալներից»

  • 0:00 - 0:03
    Երկար ժամանակ է, ինչ դասավանդում եմ
  • 0:03 - 0:05
    և դրա շնորհիվ
  • 0:05 - 0:08
    ձեռք եմ բերել երեխաների և ուսուցման մասին գիտելիքների մի ամբողջ համակարգ
  • 0:08 - 0:11
    և իրոք կցանկանաի, որ ավելի շատ մարդիկ գաղափար ունենան
  • 0:11 - 0:14
    աշակերտների ներուժի մասին:
  • 0:14 - 0:16
    1931-ին իմ տատիկը`
  • 0:16 - 0:18
    նեքևից ձախ հատվածում,
  • 0:18 - 0:20
    ավարտել է ութերորդ դասարանը:
  • 0:20 - 0:22
    Նա գնում էր դպրոց` տեղեկատվություն ստանալու,
  • 0:22 - 0:24
    քանի որ դա էր տեղեկատվության միակ աղբյուրը:
  • 0:24 - 0:26
    Այն գրքերի մեջ էր, ուսուցչի գլխում,
  • 0:26 - 0:29
    և նա պետք է գնար այնտեղ տեղեկատվություն ստանալու նպատակով,
  • 0:29 - 0:31
    քանի որ սովորելու կարգն այդպիսին էր:
  • 0:31 - 0:33
    Արագ անցում կատարենք հաջորդ սերնդին.
  • 0:33 - 0:35
    սա Oak Grove –ն է `մեկ դասասենյակով դպրոց,
  • 0:35 - 0:37
    ուր հաճախել է իմ հայրը:
  • 0:37 - 0:39
    Եվ նա նույնպես պետք է գնար դպրոց`
  • 0:39 - 0:41
    ուսուցչից տեղեկատվություն ստանալու համար,
  • 0:41 - 0:44
    »
  • 0:44 - 0:46
    և տանելու այն իր հետ,
  • 0:46 - 0:49
    քանի որ այդ ձևով էր տեղեկատվությունը փոխանցվում
  • 0:49 - 0:52
    ուսուցչից աշակերտին և հետո կիրառվում կյանքում :
  • 0:52 - 0:54
    Երբ երեխա էի,
  • 0:54 - 0:56
    մեր տանը ունեինք հանրագիտարանների մի քանի հատորներ:
  • 0:56 - 0:58
    Դրանք գնել էին իմ ծնվելու առաջին տարվա ընթացքում,
  • 0:58 - 1:00
    և դա հիանալի էր,
  • 1:00 - 1:03
    քանի որ ես ստիպված չէի գրադարան գնալ տեղեկատվություն ստանալու համար:
  • 1:03 - 1:05
    Տեղեկատվությունը իմ տանն էր,
  • 1:05 - 1:07
    և դա հիանլի էր:
  • 1:07 - 1:09
    Սա տարբերվում էր այն ամենից,
  • 1:09 - 1:11
    ինչ արել են նախորդ երկու սերունդները,
  • 1:11 - 1:13
    և դա փոխեց իմ տեղեկատվություն ստալանու ձևը,
  • 1:13 - 1:15
    թեկուզև շատ քիչ:
  • 1:15 - 1:17
    Եվ տեղեկատվությունը ավելի մոտ էր ինձ:
  • 1:17 - 1:19
    Այն հասանելի էր ինձ:
  • 1:19 - 1:21
    Այն ժամանակահատվածում,
  • 1:21 - 1:23
    երբ ես ավագ դպրոցի աշակերտ էի
  • 1:23 - 1:25
    և երբ սկսեցի դասավանդել,
  • 1:25 - 1:27
    մենք ակնհայտորեն տեսնում ենք համացանցի առկայությունը:
  • 1:27 - 1:29
    Հենց այն պահից, երբ համացանցը սկսեց կիրառվել
  • 1:29 - 1:31
    որպես կրթական գործիք,
  • 1:31 - 1:33
    ես ճամփա ընկա Վիսկոնսինից
  • 1:33 - 1:35
    դեպի Կանզաս` փոքրիկ քաղաք Կանզաս,
  • 1:35 - 1:37
    որտեղ ինձ հնարավորություն ընձեռվեց դասավանդել
  • 1:37 - 1:39
    հրաշալի, փոքրիկ քաղաքի`
  • 1:39 - 1:41
    Կանզասի համայնքային դպրոցներից մեկում
  • 1:41 - 1:43
    որտեղ դասավանդում էի իմ սիրելի առարկան`
  • 1:43 - 1:45
    «Ամերիկյան կառավարությունը»:
  • 1:45 - 1:48
    Իմ առաջին տարվա ընթացքում ամեն ինչ պարզապես հրաշալի էր. դասավանդում էի «Ամերիկյան կառավարություն» առարկան
  • 1:48 - 1:50
    ու բավականություն էի ստանում քաղաքական համակարգից:
  • 1:50 - 1:52
    Սակայն 12-րդ դասարանի երեխաները
  • 1:52 - 1:54
    այդքան էլ ոգևորված չէին
  • 1:54 - 1:56
    Ամերիկյան կառավարության համակարգով:
  • 1:56 - 1:59
    Տարի երկրորդ. մի քանի նոր բան էի սովորել. պետք է փոխեի մարտավարությունս:
  • 1:59 - 2:01
    Եվ ես մի իրական խնդրի առաջ կանգնեցրի նրանց`
  • 2:01 - 2:04
    թույլ տալով, որպեսզի նրանք ինչ-որ բաներ էլ ինքնուրույն սովորեն:
  • 2:04 - 2:06
    Ես նրանց չասացի, թե ինչ անեն, կամ ինչպես դա անեն:
  • 2:06 - 2:08
    Ես մի խնդիր դրեցի նրանց առջև,
  • 2:08 - 2:11
    որի պահանջն էր ընտրությունների համաժողով ստեղծել իրենց սեփական համայնքում:
  • 2:12 - 2:14
    Նրանք պատրաստում էին թռուցիկներ, զանգահարում էին հիմնարկներ,
  • 2:14 - 2:16
    ստուգում էին ժամատախտակները, հանդիպում էին քարտուղարուհիների հետ:
  • 2:16 - 2:18
    Նրանք պատրաստեցին ընտրությունների մասին բրոշյուրներ,
  • 2:18 - 2:20
    որ ամբողջ քաղաքը ավելի շատ տեղեկություն ունենա իրենց թեկնածուների մասին:
  • 2:20 - 2:22
    Նրանք հրավիրում էին բոլորին դպրոց
  • 2:22 - 2:24
    երեկոյան ժողովի,
  • 2:24 - 2:26
    որը կառավարության և քաղաքականության մասին էր,
  • 2:26 - 2:28
    այն մասին էր, թե արդյոք փողոցները լավ վիճակում են գտնվում թե ոչ.
  • 2:28 - 2:31
    նրանք իսկապես իրականացրին այս գործնական ուսուցումը:
  • 2:31 - 2:33
    Ավելի տարեց ուսուցիչները` ավելի փորձառուները,
  • 2:33 - 2:35
    ինձ էին նայում ու ասում.
  • 2:35 - 2:38
    «Օ՜, ահա և նա՜: Շա՜տ հուզիչ է.ջանք ու եռանդ չի՛ խնայում գործն ավարտին հասցնելու համար»:
  • 2:38 - 2:40
    (Ծիծաղ)
  • 2:40 - 2:42
    «Դեռ գլխի գալիքը չգիտի՛»:
  • 2:42 - 2:44
    Բայց ես գիտեի, որ երեխաները կգան,
  • 2:44 - 2:46
    հավատում էի դրան:
  • 2:46 - 2:49
    եվ ամեն շաբաթ նրանց ասում էի, թե ինչ եմ ես նրանցից ակնկալում:
  • 2:49 - 2:51
    Եվ այդ երեկո բոլոր 90 երեխաները`
  • 2:51 - 2:54
    պատշաճ հագնված, կատարեցին իրենց աշխատանքը ` ամբողջովին ղեկը վերցնելով իրենց ձեռքը:
  • 2:54 - 2:56
    Ինձ մնում էր նստել ու դիտել:
  • 2:56 - 2:58
    Դա նրանց գործն էր:Դա գործնական էր: Դա իրական էր:
  • 2:58 - 3:00
    Դա նրանց համար մեծ նշանակություն ուներ:
  • 3:00 - 3:02
    Եվ նրանք առաջ կգնան:
  • 3:02 - 3:05
    Կանզասից ես գնացի գեղեցիկ Արիզոնա,
  • 3:05 - 3:08
    որտեղ մի քանի տարի դասավանդեցի Ֆլագստաֆում`
  • 3:08 - 3:10
    այս անգամ միջնականգ դպրոցի աշակերտներին:
  • 3:10 - 3:12
    Բարեբախտաբար, ստիպված չէի դասավանդել «Ամերիկյան կառավարություն» առարկան:
  • 3:12 - 3:15
    Կարողացա դասավանդել նրանց ավելի հետաքրքիր առարկա` աշխարհագրություն:
  • 3:15 - 3:18
    Կրկին սրտի թրթիռով սպասում էի նոր բաներ սովորելուն:
  • 3:19 - 3:21
    Բայց հետաքրքրականն
  • 3:21 - 3:24
    Արիզոնայում իմ աշխատանքի մասին այն էր,
  • 3:24 - 3:26
    որ ես իսկապես ունեի
  • 3:26 - 3:28
    ընտրված աշակերտների մի արտակարգ խումբ, որի հետ աշխատելու էի
  • 3:28 - 3:30
    իսկական հանրային դպրոցում:
  • 3:30 - 3:33
    Եվ մենք պետք է որսայինք այն պահերը, որտեղ մեզ կտրվեր այդ հնարավորությունները:
  • 3:33 - 3:35
    Եվ հնարավորություններից մեկն այն էր,
  • 3:35 - 3:38
    որ մենք պետք է գնայինք և հանդիպեինք Պաուլ Ռուսեսաբագինաին,
  • 3:38 - 3:40
    ով այն ջենտլմենն է,
  • 3:40 - 3:42
    ում նախատիպով նկարահանվել էր "Hotel Rwanda" ֆիլմը:
  • 3:42 - 3:44
    Եվ նա պատրաստվում էր ելութ ունենալ մեր հարևանությամբ գտնվող ավագ դպրոցում:
  • 3:44 - 3:46
    Մենք կարող էինք քալելով գնալ այնտեղ: Նույնիսկ չպետք է վճարեինք ավտոբուսների համար:
  • 3:46 - 3:49
    Ոչ մի բանի համար գումար չէր պահանջվում: Հիանալի էքսկուսիա:
  • 3:49 - 3:51
    Բայց խնդիրն նրանում էր,
  • 3:51 - 3:53
    թե ինչպես խոսել յոթերորդ և ութերորդ դասարանի երեխաների հետ,
  • 3:53 - 3:55
    և ինչ մոտեցում ցուցաբերել խնդրին,
  • 3:55 - 3:57
    որ այն լինի պատասխանատու և հարգալից,
  • 3:57 - 3:59
    և, որ նրանք կարողանան գլուխ հանել ամենից:
  • 3:59 - 4:01
    Եվ այսպես, ընտրեցինք Պաուլ Ռուսեսբագինային`
  • 4:01 - 4:03
    որպես մի ջենտլմենի օրինակի,
  • 4:03 - 4:07
    ով միայն օգտագործում էր իր կյանքը դրական որևէ բան անելու համար:
  • 4:07 - 4:09
    Հետո ես շահագրգռեցի երեխաներին, որ ընտրեն
  • 4:09 - 4:12
    որևէ մեկին իրենց կյանքից կամ իրենց սեփական պատմությունից կամ իրենց սեփական աշխարհից,
  • 4:12 - 4:14
    այնպիսի մեկին, ով նման բան էր արել:
  • 4:14 - 4:16
    Խնդրեցի նրանց, որ մի կարճ ֆիլմ նկարեն դրա մասին:
  • 4:16 - 4:18
    Առաջին անգամ էր, որ մենք դա անում էինք:
  • 4:18 - 4:20
    Ոչ ոք չգիտեր ինչպես ստեղծել այդ կարճամետրաժ ֆիլմերը համակարգչով,
  • 4:20 - 4:23
    բայց նրանք ջանում էին: Եվ ես նրանց ասացի, որ իրենց սեփական ձայնը օգտագործեն ֆիլմում:
  • 4:24 - 4:29
    Դա հայտնության ամենատպավորիչ պահն էր,
  • 4:29 - 4:32
    երբ դու խնդրում ես երեխաներին, որ օգտագործեն իրենց սեփական ձայնը
  • 4:32 - 4:34
    և խնդրում ես, որ խոսեն իրենք իրենց անունից.
  • 4:34 - 4:36
    ինչ են նրանք ցանկանում ասել:
  • 4:36 - 4:38
    Հանձնարարության վեջին հարցը հետևյալն է.
  • 4:38 - 4:40
    «Ինչպե՞ս եք դուք նախատեսում ապրել ձեր կյանքը`
  • 4:40 - 4:42
    այլ մարդկանց վրա դրական ազդեցություն ունենալու համար»:
  • 4:42 - 4:44
    Այն ինչ երեխաներն են ասում,
  • 4:44 - 4:47
    երբ դուք խնրում եք նրանց պատմել դրա մասին և համբերատար լսում եք,
  • 4:47 - 4:50
    արտասովոր է:
  • 4:50 - 4:53
    Արագ անցում կատարենք Պենսիլվանիա, որտեղ ես գտնվում եմ այսօր:
  • 4:53 - 4:55
    Ես դասավանդում եմ Գիտության առաջնորդության ակադեմիայում`
  • 4:55 - 4:58
    համագործակցային դպրոց, որը գտնվում է Ֆրանկլինի անվան Ինստիտուտի
  • 4:58 - 5:00
    և Ֆիլադելֆիայի դպրոցական թաղամասի միջև:
  • 5:00 - 5:03
    Մենք ավագ դպրոց ենք,
  • 5:03 - 5:06
    և մեր ուսումնական մեթոդները միանգամայն այլ են:
  • 5:06 - 5:08
    Ես հիմնականում տեղափոխվեցի այնտեղ,
  • 5:08 - 5:10
    որպեսզի լինեմ մի մասը այն կրթական միջավայրի,
  • 5:10 - 5:12
    որը հաստատում էր երեխաների ուսուցման ինձ ծանոթ ձևը,
  • 5:12 - 5:14
    և, որը իսկապես ուզում էր պարզել,
  • 5:14 - 5:16
    թե ինչն էր հնարավոր,
  • 5:16 - 5:18
    երբ դուք ցանկանում եք ազատվել
  • 5:18 - 5:20
    անցյալի որոշ հայացքներից,
  • 5:20 - 5:23
    տեղեկատվության սակավությունից, երբ իմ տատիկն էր դպրոց հաճախում,
  • 5:23 - 5:26
    և, երբ իմ հայրիկն էր դպրոց հաճախում, և նույնիսկ, երբ ես էի դպրոցում,
  • 5:26 - 5:28
    և մինչ այն պահը, երբ մենք ունեցանք տեղեկատվության ավելցուկ:
  • 5:28 - 5:31
    Այսպիսով, ի՞նչ եք դուք անում, երբ ձեր շուրջ բոլորը տեղեկատվություն է:
  • 5:31 - 5:33
    Ինչու՞ եք երեխաներին ուղղարկում դպրոց,
  • 5:33 - 5:36
    եթե նրանք այլևս այդտեղից տեղեկատվություն ստանալու կարիք չունեն:
  • 5:36 - 5:39
    Ֆիլադելֆիայում մենք ունենք համակարգչային <<դեմ-դիմաց նոութբուքի հետ>> անվամբ ծրագիր.
  • 5:39 - 5:42
    երեխաները ամեն օր բերում են համակարգիչները իրենց հետ
  • 5:42 - 5:45
    տանում են տուն` ձեռք բերելով տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
  • 5:45 - 5:48
    Եվ ահա այն միտքը, ինչի հետ պետք է հաշտվեք,
  • 5:48 - 5:50
    երբ ձեզ տրված լինի այն գործիքը,
  • 5:50 - 5:52
    որով կարող եք ապահովել աշակերտներին տեղեկատվությանբ,
  • 5:52 - 5:54
    այն է, որ պետք է հաշտվեք այն մտքի հետ
  • 5:54 - 5:56
    որ երեխաները կարող են ձախողվել`
  • 5:56 - 5:59
    որպես ուսուցման գործընթացի մի մաս:
  • 5:59 - 6:01
    Այժմ կրթական ոլորտում մենք գործ ունենք
  • 6:01 - 6:03
    մի մոլուցքի`
  • 6:03 - 6:05
    մեկ ճիշտ պատասխանի մշակույթի հետ,
  • 6:05 - 6:08
    որը ճշգրտորեն կարող է վերածվել բազմակի ընտրությամբ տեստի,
  • 6:08 - 6:10
    և ես այտեղ եմ, որ կիսվեմ ձեզ հետ.
  • 6:10 - 6:12
    դա կրթություն չէ:
  • 6:12 - 6:15
    Ամենևին ճիշտ չէ խնդրել,
  • 6:15 - 6:17
    պահանջել, որ երեխաները երբեք չսխալվեն:
  • 6:17 - 6:20
    Միշտ ճիշտ պատասխան տալու խնդրանքը
  • 6:20 - 6:22
    թույլ չի տալիս նրանց սովորել:
  • 6:22 - 6:24
    Այսպիսով, մենք կազմեցինք այս նախագիծը,
  • 6:24 - 6:26
    և սա այդ նախագծի նմուշներից մեկն է:
  • 6:26 - 6:28
    Ես դրանք գրեթե երբեք ցույց չեմ տալիս
  • 6:28 - 6:30
    ձախողման մտքի պատճառով:
  • 6:30 - 6:32
    Իմ աշակերտները կազմեցին այս տեղեկատվական գրաֆիկները`
  • 6:32 - 6:35
    որպես մի ամբողջական նախագիծ, որը մենք որոշել էինք իրականացնել տարվա վերջին`
  • 6:35 - 6:37
    արձագանքելով նավթի արտահոսքի թեմային:
  • 6:37 - 6:40
    Հանձնարարեցի նրանց, որ վերցնեն առկա օրինակներ
  • 6:40 - 6:42
    գոյություն ունեցող տեղեկատվական գրաֆիկներից,
  • 6:42 - 6:44
    որոնք գյություն ունեն զանգվածային լրատվամիջոցներում,
  • 6:44 - 6:47
    և ուսումնասիրեն դրա հետաքրքիր բաղադրիչները
  • 6:47 - 6:49
    և ստեղծեն իրենց սեփական օրինակը`
  • 6:49 - 6:51
    հիմնվելով ամերիկյան պատմության մեկ այլ տեխնածին աղետի վրա:
  • 6:51 - 6:53
    Եվ այս ամենն անելու համար նրանք ունեին հստակ չափանիշներ:
  • 6:53 - 6:55
    Աշխատանքը նրանց համար փոքր-ինչ անսովոր էր,
  • 6:55 - 6:57
    քանի որ մինչ այդ նման բան չէինք արել, ու նրանք հստակ չէին էլ պատկերացնում` ինչպես պետք է աշխատեին:
  • 6:57 - 6:59
    Նրանք կարող են խոսել շատ սահուն,
  • 6:59 - 7:01
    կարող են գրել շատ-շատ լավ,
  • 7:01 - 7:04
    բայց հենց խնդրում ես, որ մտքեր փոխանակեն ոչ սովորական ձևով,
  • 7:04 - 7:07
    մի փոքր դժվարանում են:
  • 7:07 - 7:10
    Բայց ես հատկացրի նրանց մի սենյակ, որ ուղղակի դա անեն:
  • 7:10 - 7:12
    Գնացե՛ք, ստեղծե՛ք: Գնացե՛ք, գլու՛խ բերք:
  • 7:12 - 7:14
    Եկեք տեսնենք, թե ինչի ենք մենք ընդունակ:
  • 7:14 - 7:16
    Եվ աշակերտը, ով մշտապես
  • 7:16 - 7:19
    լավագույն արդյունքն էր ցույց տալիս, ևս չհիասթափեցրեց:
  • 7:19 - 7:21
    Դա արվեց մոտ 2-3 օրվա ընթացքում:
  • 7:21 - 7:24
    Եվ սա հետևողականորեն աշխատող աշակերտի ներկայացրած արդյունքն է:
  • 7:24 - 7:27
    Եվ երբ երեխաները իրենց տեղը գրավեցին, հարցրի. «Ու՞մն է ամենալավը»:
  • 7:27 - 7:29
    Եվ նրանք անմիջապես պատասխանեցին.«Ահա, ա՜յն մեկը:
  • 7:29 - 7:31
    Առանց որևէ բան կարդալու: Ահա, ա՜յն մեկը»:
  • 7:31 - 7:33
    Եվ ես ասացի.«Լավ, իսկ ինչո՞վ է այն լավը »:
  • 7:33 - 7:35
    Եվ նրանք պատասխանեցին. «Օ՜, ձևավորումն է լավը, և նա հաջող գույներ է օգտագործում:
  • 7:35 - 7:38
    Եվ դրա մեջ կա մի ինչ-որ…»: Եվ նրանք մեր կատարած ամողջ գործընթացը բարձրաձայն պատմեցին:
  • 7:38 - 7:40
    Եվ ես ասացի . «Այժմ կարդացե՛ք դա»:
  • 7:40 - 7:43
    Իսկ նրանք. «Օ՜, այ դա այդքա՜ն էլ լավ միտք չէ »:
  • 7:43 - 7:45
    Հետո անցանք հաջորդին.
  • 7:45 - 7:47
    այն չուներ լավ դիտողական պարագաներ, բայց լի էր տեղեկատվությամբ,
  • 7:47 - 7:50
    և մի ժամ պահանջվեց ուսումնական գործընթացի մասին խոսելու համար,
  • 7:50 - 7:52
    որովհետև կարևոր չէր` այդ գործընթացը կատարյալ է, թե ոչ,
  • 7:52 - 7:54
    կամ արդյոք դա այն էր, ինչ ես կարող էի ստեղծել:
  • 7:54 - 7:57
    Իրականում այն ստիպում էր երեխաներին ինքնուրույն ստեղծագործել,
  • 7:57 - 7:59
    հետևաբար նաև ձախողվել,
  • 7:59 - 8:01
    մշակել սխալներն ու դրանցից սովորել:
  • 8:01 - 8:03
    Եվ երբ այս տարի մենք հերթական անգամ անենք դա իմ դասին,
  • 8:03 - 8:05
    նրանք ավելի լավ արդյունք ցույց կտան,
  • 8:05 - 8:07
    քանի որ ուսուցումը
  • 8:07 - 8:10
    պետք է ներառի ձախողման մի որոշ մաս,
  • 8:10 - 8:12
    ինչն էլ ուսուցողական է
  • 8:12 - 8:14
    այս գործընթացում:
  • 8:14 - 8:17
    Միլիոնավոր նկարներ կան,
  • 8:17 - 8:19
    որ ես կարող էի ցույց տալ
  • 8:19 - 8:22
    և ստիպված էի մեծ ուշադրությամբ ընտրել. սա իմ սիրած նկարներց մեկն է `
  • 8:22 - 8:24
    պատկերված են սովորող աշակերներ,
  • 8:24 - 8:26
    պատկերված է այն, թե ինչին կարող էր նմանվել ուսուցումը
  • 8:26 - 8:29
    այն մթնոլորտում, որտեղ մենք դեմ ենք այն գաղախարին,
  • 8:29 - 8:31
    թե երեխաները պետք է հաճախեն դպրոց տեղեկատվություն ստանալու համար.
  • 8:31 - 8:33
    փոխարենը պետք է հարցնենք նրանց, թե ինչ կարող են անել դրանով:
  • 8:33 - 8:35
    Իսկապես շատ հետաքրքիր հարցեր տալ նրանց:
  • 8:35 - 8:37
    Նրանք չեն հիասթափեցնի:
  • 8:37 - 8:39
    Ասացեք նրանց, որ գնան տարբեր տեղեր,
  • 8:39 - 8:41
    ինքնուրույն ուսումնասիրություններ կատարեն,
  • 8:41 - 8:43
    իրական փորձ ձեռք բերեն ուսուցման մեջ,
  • 8:43 - 8:46
    խաղան, հետազոտություններ կատարեն:
  • 8:46 - 8:48
    Սա իմ սիրած նկարներից մեկն է.
  • 8:48 - 8:50
    այն նկարվել է երեքշաբթի օրը,
  • 8:50 - 8:52
    երբ խնդրեցի աշակերտներին գնալ ընտրական տեղամասեր:
  • 8:52 - 8:55
    Սա Ռոբին է և քվեարկության իր առաջին օրը,
  • 8:55 - 8:57
    նա ուզում էր կիսվել ամբողջ աշխարհի հետ և անել դա:
  • 8:57 - 8:59
    Բայց սա նույնպես ուսուցում է,
  • 8:59 - 9:02
    որովհետև մենք խնդրեցինք նրանց գնալ իրական վայրեր:
  • 9:05 - 9:07
    Հիմնական միտքն
  • 9:07 - 9:10
    այն է, որ եթե մենք շարունակենք վերաբերվել կրթությանը որպես մի երևույթի,
  • 9:10 - 9:13
    որի իմաստն է դպրոց հաճախել
  • 9:13 - 9:15
    տեղեկատվություն ստանալու
  • 9:15 - 9:17
    և ոչ թե փորձ ձեռք բերելու,
  • 9:17 - 9:20
    ուսանողներին քաջալերելու և ձախողումը ընդունելու համար,
  • 9:20 - 9:22
    մենք չենք հասնի մեր նպատակին:
  • 9:22 - 9:24
    Եվ այն, ինչի մասին բոլորը խոսում են այսօր,
  • 9:24 - 9:27
    անհնար կլինի, եթե մենք շարունակենք ունենալ նման կրթական համակարգ,
  • 9:27 - 9:30
    որը չի գնահատում այս չափանիշները.
  • 9:30 - 9:32
    որովհետև մենք առաջ չենք գնա ստանդարտացված տեստերով,
  • 9:32 - 9:34
    մեկ ճիշտ պատասխանի մշակույթով:
  • 9:34 - 9:36
    Մենք գիտենք` ինչպես բարելավել վիճակը,
  • 9:36 - 9:38
    և դա անելու ժամանակն արդեն եկել է:
  • 9:38 - 9:43
    (Ծափահարություններ)
Title:
Դիանա Լաուֆենբերգ «Ինչպե՞ս սովորել սխալներից»
Speaker:
Diana Laufenberg
Description:

Դիանա Լաուֆենբերգը կիսվում է ուսուցման վերաբերյալ իր սովորած 3 զարմանալի փաստերի մասին` ներառելով սխալներից սովորելու հիմնական միտքը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:45
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions