Subtitles translated from English
Showing Revision 1 created 09/21/2011 by Arpiné Grigoryan.
-
Title:
Ռայվսը առավոտյան ժամը 4-ի մասին
-
Description:
Բանաստեղծ Ռայվսը ներկայացնում է 8 րոպեանոց մի լիրիկական օրիգամի, որտեղ նա բացահայտում է պատմությունը անհնար պատահականությունների շարքի միջոցով այնպես, որ ամեն ինչ պտտվում է ամենախորհրդավոր ժամի` առավոտյան ժամը 4-ի շուրջ:
-
Սա Լոս Անջելես Թայմսի վերջին կոմիքսներից է:
-
Ինչո՞ւմն է բանը:
-
«Մյուս կողմից, ես ստիպված չեմ արթնանալ
-
յուրաքանչյուր առավոտյան ժամը չորսին, որպեսզի կթեմ իմ լաբրադորին»:
-
Սա New York Magazine-ի վերջին շապիկներից է:
-
Լավագույն հիվանդանոցները, որտեղ բժիշկներն ասում են, որ կգնային քաղցկեղ բուժելու, ծնունդներ ընդունելու,
-
փրկելու կաթվածներից, սրտային հիվանդություններից, ազդրերի փոխարինումների, առավոտյան 4-ի արտակարգ պատահարների համար:
-
Սա իմ կողմից արված երգերի մի ծաղկաքաղ է:
-
-
Դուք նկատեցի՞ք, որ առավոտյան ժամը 4-ը դարձել է
¶
-
շիֆրի, գաղտնագրի պես մի բան:
-
Դա նշանակում է, որ օրվա վատագույն ժամին եք արթնացել:
-
-
Իսկական ժամանակն անհանգստությունների, պատահարների, կսկիծի,
¶
-
ոստիկանութան պետին վերացնելու պլանի քննարկման համար,
-
ինչպես «Կնքահայրը» ֆիլմի դասական դրվագում:
-
Ֆորդ Կոպպոլայի սցենարը նկարագրում է այս տղաներին, որպես
-
«առավոտյան 4-ին աշխատանքից ուժասպառ»:
-
-
Իսկական ժամանակն է այնպիսի սարսափի համար, ինչպես
¶
-
դիակների բալզամացում և հերձում, ինչպես Իզաբել Ալենդեի
-
«Հոգիների տունը» ֆիլմում:
-
Կանաչահեր Ռոզայի ապշեցուցիչ սպանությունից հետո
-
բժիշկները բալզամացնում են նրան դագաղագործների մածուկներով:
-
Եվ մինչ առավոտյան 4-ը աշխատում են:
-
Իսկական ժամանակն է ամենամռայլ գործերի համար,
¶
-
ինչպես օրինակ New Yorker ամսագրի նախորդ ապրիլի համարում
-
տպագրված Մարտին Էյմիսի կարճ պատմվածքում:
-
Այն այսպես է սկսում. «2011 թվականի սեպտեմբերի 11-ին նա արթնացավ
-
Մեյնի Պորտլենդ քացաքում, առավոտյան ժամը 4-ին:
-
Այդպես սկսեց Մոհամեդ Ատտայի վերջին օրը»:
-
Առավոտյան 4-ը, իմ կարծիքով, ամենախաղաղ ժամն է,
-
որի ընթացքում ոչինչ տեղի չի ունենում, սակայն այն անարժան կերպով
-
վատ անուն է հանել
-
-
շատ տարբեր լրատվամիջոցների և հայտնի մարդկանց շրջանակում:
¶
-
Դա ինձ մոտ կասկածներ է առաջացնում:
-
Ես մտածում էի, աշխարհի որոշ իսկապես ստեղծարար ուղեղների մասին:
-
Արդյո՞ք ամեն ինչ չի վերադառնում այդ պարզ հնարքին,
-
որը նրանք են հնարել:
-
Միգուցե, այստեղ ինչ-որ բա՞ն է կատարվում:
-
Գուցե, այստեղ ավելի շատ մտացածին, գաղտնի բան է,
-
և, գրողը տանի, ո՞վ է սկսել այդ առավոտյան 4-ի թեման:
-
Ասեմ ձեզ, այստեղ պատկերված է Ալբերտո Ջակոմետին
-
իր քանդակների հետ միասին, 100 ֆրանկանոց շվեյցարական թղթադրամի վրա:
-
Ամեն ինչ սկսվել է իր հայտնի ստեղծագործությունից,
-
որը գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:
-
Դրա անվանումն է` «Ապարանքը առավոտյան ժամը 4-ին»
-
-
-
Սա ոչ միայն ամենավաղ խորհրդավոր հիշատակումն է
-
այդ ժամի մասին, որը ես կարողացա գտնել:
-
Ես կարծում եմ, որ այսպես կոչված, սյուռեալիստական քանդակը
-
կարող է բանալի հանդիսանալ այդ տարօրինակ ժամի մասին
-
հետագայում արված բոլոր գեղարվեստական նկարագերի համար:
-
Ես սա անվանում եմ Ջակոմետիի կոդ, TED-ի էքսկլյուզիվ:
-
Ոչ, դուք կարող եք հետևել ինձ,
-
եթե ձեզ մոտ Blackberry կամ iPhone է:
-
Դա մոտավորապես այսպես է աշխատում: Սա վերջին Google որոնման արդյունք է
¶
-
«առավոտյան ժամը 4»-ի արտահայտություններ:
-
Արդյունքներն, իհարկե, տարբեր էն: Սա ամենատիպիկն է:
-
Առաջին տասնյակը տալիս է մեզ
-
4 հղում Ֆարոն Յանգի «Հիմա առավոտյան 4-ն է» երգին:
-
3 հղում Ջուդի Դենչի «Առավոտյան ժամը 4-ը» ֆիլմին:
-
1 հղում Վիսլավա Շիմբորսկայի «Առավոտյան ժամը 4» բանաստեղծությանը:
-
Դուք կհարցնեք, և ի՞նչ ընդհանուր բան ունեն լեհ բանաստեղծուհին, բրիտանացի տիկինը
-
և քանթրի ոճի հայտնի երաժիշտը,
-
բացի Google-ի լավ վարկանիշից:
-
Դե, սկսենք Ֆարոն Յանգից, ով, ի դեպ, ծնվել է
¶
-
1932 թվականին:
-
-
1996-ի դեկտեմբերի 9-ին նա ինքն իր գլխին կրակեց,
¶
-
ինչպիսի զուգադիպություն, դա Ջուդի Դենչի ծննդյան օրն էր:
-
-
Սակայն Ֆարոնը չմահացավ այդ օրը:
¶
-
Նա արնաքամ էր լինում մինչ հաջորդ առավոտ, երբ վերջապես մահացավ
-
հրազենային վնասվածքից 64 տարեկան հասակում:
-
Տարօրինակ է, սակայն Ալբերտո Ջակոմետին էլ հենց նույն տարիքում է մահացել:
-
Իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ Վիսլավա Շիմբորսկան:
¶
-
Նա աշխարհում ամենաանհերքելի ալիբին ունի:
-
Այդ նույն օրը, 1996 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ «պարոն Առավոտյան 4»
-
Ֆարոն Յանգը իր վերջին շունչն էր փչում Թեննեսսի նահանգի Նեշվիլ քաղաքում,
-
«օրիորդ Առավոտյան 4»-ը, կամ Վիսլավա Շիմբորսկան
-
Շվեդիայում էր` Ստոքհոլմում, գրականության Նոբելյան մրցանակի հանձնմանը:
-
Ալֆրեդ Նոբելի մահվանից ուղիղ հարյուր տարի անց:
-
Զուգադիպությո՞ւն է: Ոչ, սա սարսռիչ է:
-
-
Զուգադիպությունն ինձ համար այդքան էլ անբնական չէ:
¶
-
Դա նույնն է, եթե ես ասեի, որ
-
«Հեյ, գիտե՞ս որ Նոբելյան մրցանակը սահմանվել է 1901 թվականին,
-
այն տարի, երբ բոլորովին պատահմամբ ծնվել է Ալբերտո Ջակոմետին»:
-
Ոչ, ոչ: Ամեն ինչ չէ, որ այդքան ճշգրտորեն տեղավորվում է ընդհանուր պատկերի մեջ:
-
Սակայն դա չի նշանակում, որ ամենախորը մակարդակում
-
ոչինչ տեղի չի ունենում:
-
Իրականում, այս դահլիճում կան մարդիկ,
-
որոնք, հավանաբար, չեն ցանկանա, որպեսզի ես ցույց տամ այն վիդեոն, որ մենք հիմա կտեսնենք:
-
-
Վիդեո. Մենք ունենք թենիսի կորտ, լողավազան, կինոսրահ...
¶
-
Դու նկատի ունես, որ եթե ես ցանկանամ խոզի կոտլետներ ուտել, նույնիսկ գիշերվա կեսին,
-
քո մարդը կպատրաստի՞ ինձ համար:
-
Իհարկե, չէ որ նրան վճարում են դրա համար:
¶
-
Դե ինչ, քեզ հարկավո՞ր են սրբիչ, մաքուր սպիտակեղեն, սպասուհիներ:
-
Սպասի՜ր, սպասի՜ր: Ես ճի՞շտ հասկացա:
¶
-
Սուրբ Ծննդյան գիշերը, և առավոտյան ժամը 4-ին...
-
Օյ, ստամոքսս ձայներ է հանում:
-
-
Սպասի՜ր, սպասի՜ր, սպասի՜ր:
¶
-
Ես քեզ ճի՞շտ հասկացա, Մեթ:
-
-
Երբ Հոմեր Սիմփսոնը ցանկանում է պատկերացնել
¶
-
տարվա ցանկացած օրվա ցանկացած ժամը,
-
ողջ օրացույցի միջից նա նշում է առավոտյան ժամը 4-ը
-
փոքրիկ Հիսուսի ծննդյան օրը:
-
Եվ ոչ, ես չգիտեմ, թե ինչպես է սա ընգրկվում
-
ընդհանուր մոզայիկայի մեջ, սակայն ակնհայտ է,
-
որ ես ունակ եմ ճանաչելու գաղտնագրված հաղորդագրությունը, երբ այն տեսնում եմ:
-
-
Ես ունակ եմ ճանաչելու գաղտնագրված հաղորդագրությունը, երբ այն տեսնում եմ:
¶
-
Պարոնայք, դուք կարող եք գնել Բիլ Քլինտոնի «Իմ Կյանքը» գիրքը
-
այստեղ, TED-ում գտնվող գրախանութից:
-
Դուք կարող եք այն ծայրից ծայր կարդալ ցանկալի թաքնված մեջբերումների համար:
-
Կամ կարող եք այցելել www.randomhouse.com, որտեղ կգտնեք այս հատվածները:
-
Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մենք պետք է կարդանք,
-
որպեսզի գտնենք այն, ինչ մեզ պետք է:
-
Չեք հավատա, մոտ տաս պարբերություն:
-
Ձեր գրքերի մեջ 474 էջի վրա, եթե հետևում եք,
-
«Թեև այն ավելի ու ավելի լավն էր դառնում, ես միևնույն է,
-
գոհ չէի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր ճառից:
-
Իմ ելույթների գրողներն արդեն իրենց մազերն էին պոկում,
-
քանի որ, չնայած այն փաստին, որ մենք աշխատել էինք ճառի վրա մինչև առավոտյան 4-ը,
-
պաշտոնի ստանձնման հանդիսավոր օրը, ես դեռևս խմբագրում էի այն»:
-
Իհարկե, այդպես էլ արել ես: Չէ՞ որ դու քո ողջ կյանքը պատրաստվել ես
¶
-
այդ պատմական պահին, որը լինում է 4 տարին մեկ, և հանկարծ այն աննկատ մոտեցավ:
-
Եվ հետո...
-
-
ևս երեք պարբերություն հետո մենք տեսնում ենք այս հրաշքը.
¶
-
«Մենք վերադարձանք Բլեր Հաուզ, տեսնելու հանդիսավոր ուղերձի վերջնական տարբերակը:
-
Առավոտյան 4-ից հետո այն զգալիորեն լավացել էր»:
-
Դե, գրողը տանի, ինչպե՞ս կարող է դա լինել:
-
Իր սեփական բառերով, կամ նա քնած էր,
-
Էլի և Տիպերի հետ աղոթքի հանդիպման ժամանակ, կամ ուսումնասիրում էր,
-
թե ինչպես պորտֆելի միջից միջուկային հրթիռ բաց թողել:
-
Ի՞նչ է տեղի ունենում ԱՄՆ նախագահների հետ ինագուրացիայի օրվա առավոտյան ժամը 4-ին:
-
Ի՞նչ էր անում Ուիլիամ Ջեֆերսոն Քլինտոնն այդ ժամանակ:
-
Հավանաբար, մենք երբեք չենք իմանա դա:
-
Եվ տեսնում եմ, որ նա այսօր նույնիսկ չի էլ եկել,
-
որպեսզի այդ տհաճ հարցերին պատասխանի:
-
-
Մի քիչ անհարմար կլիներ, չէ՞:
¶
-
Նկատի ունեմ, ամեն ինչ իր աչքերի առջև էր տեղի ունենում,
-
սակայն եթե Քլինտոնն այստեղ լիներ,
-
-
նա կհիշեցներ մեզ, ինչպես արել է դա այս հրաշալի կենսագրության շապիկի վրա,
¶
-
որ այսօրվա դրությամբ Բիլ Քլինտոնը
-
հավերժ կմնա պատմության մեջ, որպես
-
առաջին դեմոկրատ նախագահը, ով վերջին տասնամյակների ընթացքում,
-
ընտրվել է երկու հաջորդական ժամկետով։
-
Այդքան սերունդների ընթացքում:
-
Նա առաջինն էր` Ֆրանկլին Դելանո Ռուզվելտից հետո,
-
ում աննախադեպ պատմությունը սկսվել է
-
շատ վաղուց, նրա առաջին ընտրությունների ժամանակ,
-
շատ պարզ ժամանակներում, հեռավոր... 1932 թվականին,
-
(Ծիծաղ)
-
-
-
ստեղծեց իր «Առանձնատունը առավոտյան 4-ին»
¶
-
երբ, եկեք հիշենք, քանթրի երաժիշտը
-
առաջին անգամ լացով եկավ այս խենթ աշխարհ:
-
-