Return to Video

Սարա Կամինսկի․ Իմ հայրը՝ կեղծարարը

  • 0:01 - 0:04
    Ես կեղծարարի դուստր եմ,
  • 0:04 - 0:06
    ոչ պատահական կեղծարարի․․․
  • 0:06 - 0:09
    Երբ դուք լսում եք «կեղծարար» բառը, դուք հաճախ մտածում եք «շահամոլություն»։
  • 0:09 - 0:12
    Դուք մտածում եք «կեղծ դրամ», «կեղծ նկարներ»։
  • 0:12 - 0:15
    Իմ հայրը այդպիսի մարդ չէ։
  • 0:15 - 0:16
    Իր կյանքի 30 տարին
  • 0:16 - 0:19
    նա փաստաթղթեր է կեղծել,
  • 0:19 - 0:20
    ոչ իր համար, այլ միշտ ուրիշ մարդկանց համար,
  • 0:20 - 0:24
    օգնելով ճնշվածներին ու հետապնդվողներին։
  • 0:24 - 0:26
    Թույլ տվեք ներկայացնել նրան։
  • 0:26 - 0:30
    Ահա իմ հայրը 19 տարեկանում։
  • 0:30 - 0:34
    Ամեն բան սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ,
  • 0:34 - 0:36
    երբ 17 տարեկան հասակում նա հայտնվեց
  • 0:36 - 0:37
    կեղծ փաստաթղթերի մի արտադրամասում։
  • 0:37 - 0:42
    Նա շատ շուտ դարձավ կեղծ փաստաթղթերի մասնագետ։
  • 0:42 - 0:44
    Եվ սա ծեծված պատմություն չէ,
  • 0:44 - 0:46
    ազատագրումից հետո նա շարունակեց
  • 0:46 - 0:50
    կեղծել փաստաթղթեր մինչև 70-ականները։
  • 0:50 - 0:51
    Երբ ես փոքր էի,
  • 0:51 - 0:53
    ես սրա մասին ոչինչ չգիտեի։
  • 0:53 - 0:56
    Սա ես եմ, մեջտեղում, մենք դեմքերս ենք ծամածռում։
  • 0:56 - 0:58
    Ես մեծացել եմ Փարիզի արվարձաններում,
  • 0:58 - 1:02
    երեք երեխաներից ամենափոքրն էի։
  • 1:02 - 1:05
    Ես ունեի «նորմալ» հայրիկ, ինչպես մնացած բոլորը,
  • 1:05 - 1:07
    չհաշված այն փաստը, որ նա 30 տարով ավելի մեծ էր քան․․․
  • 1:07 - 1:11
    դե, նա տարիքով այնքան մեծ էր, որ կարող էր լինել իմ պապիկը։
  • 1:11 - 1:14
    Ինչևէ, նա լուսանկարիչ էր և դաստիարակ,
  • 1:14 - 1:17
    և նա միշտ սովորեցնում էր մեզ խստորեն ենթարկվել օրենքին։
  • 1:17 - 1:20
    Եվ, իհարկե, նա երբեք չէր խոսում իր նախկին կյանքի մասին,
  • 1:20 - 1:22
    երբ նա կեղծարար էր։
  • 1:22 - 1:24
    Այնուամենայնիվ, ես կպատմեմ մի դեպքի մասին,
  • 1:24 - 1:27
    որը միգուցե պիտի ինձ մեջ կասկածներ հարուցեր։
  • 1:27 - 1:30
    Ես ավագ դպրոցում էի և վատ գնահատական էի ստացել,
  • 1:30 - 1:32
    դա հազվադեպ երևույթ էր ինձ համար,
  • 1:32 - 1:35
    ուստի ես որոշեցի թաքցնել այն իմ ծնողներից։
  • 1:35 - 1:39
    Դա անելու համար, ես որոշեցի կեղծել իրենց ստորագրությունը։
  • 1:39 - 1:42
    Ես սկսեցի աշխատել իմ մոր ստորագրության վրա,
  • 1:42 - 1:45
    քանի որ հայրիկիս ստորագրությունը անհնար էր կեղծել։
  • 1:45 - 1:48
    Այսպիսով, ես աշխատանքի անցա։ Վերցրեցի թուղթ
  • 1:48 - 1:51
    և սկսեցի կեղծելու փորձեր անել,
  • 1:51 - 1:53
    մինչ ձեռքս բավարար վարժեցրեցի,
  • 1:53 - 1:55
    և անցա գործի։
  • 1:55 - 1:57
    Ավելի ուշ, դպրոցական պայուսակս ստուգելիս,
  • 1:57 - 2:00
    մայրս տեսավ իմ դպրոցական առաջադրանքը և անմիջապես նկատեց կեղծ ստորագրությունը։
  • 2:00 - 2:02
    Նա շատ խիստ բարկացավ ինձ վրա։
  • 2:02 - 2:05
    Ես թաքնվեցի իմ սենյակում, վերմակի տակ,
  • 2:05 - 2:08
    և սկսեցի սպասել, կարելի է ասել, ահ ու սարսափով,
  • 2:08 - 2:10
    մինչ իմ հայրը կվերադառնա աշխատանքից։
  • 2:10 - 2:12
    Ես լսեցի թե նա ինչպես ներս մտավ։
  • 2:12 - 2:16
    Ես մնացի վերմակի տակ։ Նա մտավ իմ սենյակ,
  • 2:16 - 2:18
    նստեց մահճակալի ծայրին,
  • 2:18 - 2:21
    նա լուռ էր, ուստի ես գլուխս հանեցի վերմակի տակից,
  • 2:21 - 2:24
    և, երբ նա տեսավ ինձ, նա սկսեց ծիծաղել։
  • 2:24 - 2:27
    Նա այնքան ուժեղ էր ծիծաղում, որ չէր կարող կանգնել, և նրա ձեռքում իմ առաջադրանքն էր։
  • 2:27 - 2:31
    Հետո նա ասաց․ «Բայց իսկականից Սարա, դու կարող էիր ավելի ջանասիրաբար աշխատել։ Ինչ է, չե՞ս տեսնում, որ այն չափից փոքր է»։
  • 2:31 - 2:37
    Իրականում, այն շատ փոքր էր։
  • 2:37 - 2:39
    Ես ծնվել եմ Ալժիրում։
  • 2:39 - 2:42
    Այնտեղ ես հաճախ լսում էի, թե ինչպես են մարդիկ ասում, որ իմ հայրը «մուջահիդ» է,
  • 2:42 - 2:44
    և դա նշանակում է «մարտիկ»։
  • 2:44 - 2:48
    Ավելի ուշ, Ֆրանսիայում, ես սիրում էի ականջ դնել մեծերի խոսակցություններին,
  • 2:48 - 2:51
    և լսում էի տարբեր տեսակի պատմություններ իմ հայրիկի նախկին կյանքի մասին,
  • 2:51 - 2:54
    հատկապես այն մասին, որ նա Երկրորդ համաշխարհային պատերազմ է «արել»,
  • 2:54 - 2:56
    որ նա Ալժիրի պատերազմ է «արել»։
  • 2:56 - 2:59
    Եվ ես մտածում էի, որ պատերազմ «անել» նշանակում է զինվոր լինել։
  • 2:59 - 3:03
    Բայց իմանալով, որ իմ հայրը պացիֆիստ է և բռնությանը դեմ է,
  • 3:03 - 3:06
    ես շատ դժվարությամբ էի պատկերացնում նրան սաղավարտով և հրացանով։
  • 3:06 - 3:08
    Եվ իրականում, ես շատ հեռու էի ճշմարտությունից։
  • 3:08 - 3:11
    Մի օր, երբ իմ հայրն աշխատում էր մի փաստաթղթի վրա,
  • 3:11 - 3:14
    որպեսզի մենք ձեռք բերենք ֆրանսիական ազգություն,
  • 3:14 - 3:16
    ես պատահաբար տեսա որոշ փաստաթղթեր,
  • 3:16 - 3:19
    որոնք իմ ուշադրությունը գրավեցին։
  • 3:19 - 3:20
    Սրանք իրական են։
  • 3:20 - 3:23
    Սրանք իմն են, ես ծնվել էի արգենտինացի։
  • 3:23 - 3:25
    Բայց փաստաթուղթը, որը տեսել էի,
  • 3:25 - 3:27
    որն օգնեց մեզ իշխանություններին դիմելիս,
  • 3:27 - 3:30
    բանակից մի փաստաթուղթ էր,
  • 3:30 - 3:33
    որը շնորհակալություն էր հայտնում իմ հորը իր աշխատանքի համար
  • 3:33 - 3:35
    գաղտնի ծառայությունների կողմից։
  • 3:35 - 3:38
    Ես ցնցված էի։
  • 3:38 - 3:39
    Իմ հայրը գաղտնի գործակա՞լ։
  • 3:39 - 3:42
    Դա շատ նման էր Ջեյմս Բոնդի պատմություններին։
  • 3:42 - 3:46
    Ես ուզում էի նրանց հարցեր տալ, որոնց նա չպատասխանեց։
  • 3:46 - 3:49
    Ավելի ուշ, ես ինքս ինձ ասացի,
  • 3:49 - 3:52
    որ մի օր կհարցաքաննեմ իրեն։
  • 3:52 - 3:54
    Ապա, ես մայր դարձա և որդի ունեցա,
  • 3:54 - 3:57
    և վերջապես որոշեցի, որ ժամանակն է. նա պետք է անպատճառ խոսի մեզ հետ։
  • 3:57 - 3:59
    Ես դարձել էի մայր,
  • 3:59 - 4:01
    իսկ նա նշում էր իր 77-րդ տարեդարձը,
  • 4:01 - 4:04
    և հանկարծ ես շատ շատ վախեցա։
  • 4:04 - 4:06
    Ես վախեցա, որ նա կհեռանա,
  • 4:06 - 4:08
    և իր հետ կտանի իր լռությունը
  • 4:08 - 4:10
    և իր գաղտնիքները։
  • 4:10 - 4:12
    Ինձ հաջողվեց համոզել նրան, որ մեզ համար,
  • 4:12 - 4:14
    և միգուցե նաև այլ մարդկանց համար, շատ կարևոր է,
  • 4:14 - 4:16
    որ նա պատմի իր պատմությունը։
  • 4:16 - 4:18
    Նա որոշեց պատմել այն ինձ,
  • 4:18 - 4:19
    և ես գիրք գրեցի,
  • 4:19 - 4:21
    որից մի փոքր մաս ավելի ուշ կընթերցեմ։
  • 4:21 - 4:24
    Ահա նրա պատմությունը։ Իմ հայրը ծնվել է Արգենտինայում։
  • 4:24 - 4:26
    Նրա ծնողները ծագումով ռուս էին։
  • 4:26 - 4:30
    Նրա ամբողջ ընտանիքը 30-ականներին գաղթել էր Ֆրանսիա։
  • 4:30 - 4:35
    Նրա ծնողները հրեա և ռուս էին, և բացի դրանից, շատ աղքատ։
  • 4:35 - 4:38
    Ուստի, 14 տարեկան հասակում, հայրս ստիպված էր աշխատել։
  • 4:38 - 4:39
    Եվ իր միակ վկայականով,
  • 4:39 - 4:40
    նախնական կրթության ատեստատով,
  • 4:40 - 4:43
    նա գտավ ներկարարի աշխատանք, քիմիական մաքրման կետում։
  • 4:43 - 4:46
    Հենց այնտեղ նա հայտնաբարեց մի հրաշալի բան,
  • 4:46 - 4:48
    և երբ նա խոսում է դրա մասին, դա այնքան դյութիչ է,
  • 4:48 - 4:51
    դա գույն փոխելու քիմիական հրաշքն է։
  • 4:51 - 4:53
    Այդ ընթացքում պատերազմ էր տեղի ունենում,
  • 4:53 - 4:55
    և իր մայրը մահացավ, երբ նա 15 տարեկան էր։
  • 4:55 - 4:58
    Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ,
  • 4:58 - 5:00
    երբ նա մարմնով և հոգով ամբողջությամբ տրվեց քիմիային,
  • 5:00 - 5:03
    որովհետև դա նրա միակ սփոփանքն էր։
  • 5:03 - 5:06
    Ամբողջ օրը նա հարցեր էր տալիս իր տնօրենին,
  • 5:06 - 5:09
    որպեսզի նոր բան սովորի և ավելի շատ գիտելիք ձեռք բերի,
  • 5:09 - 5:10
    իսկ գիշերները, երբ ոչ ոք չկար,
  • 5:10 - 5:13
    նա փորձեր էր կատարում։
  • 5:13 - 5:18
    Նրան հիմնականում հետաքրքրում էր թանաքի գունաթափումը։
  • 5:18 - 5:20
    Այս ամենն ասում եմ, որ իմանաք,
  • 5:20 - 5:22
    որ հայրս դարձել է կեղծարար,
  • 5:22 - 5:24
    պատահականորեն։
  • 5:24 - 5:27
    Նրա ընտանիքը հրեական ծագում ուներ, ուստի նրանց հետապնդում էին։
  • 5:27 - 5:30
    Վերջ ի վերջո նրանք ձեռբակալվեցին և տեղափոխվեցին Դրենսի ճամբար,
  • 5:30 - 5:33
    բայց նրանց հաջողվեց այնտեղից դուրս գալ ի շնորհիվ իրենց արգենտինական փաստաթղթերի։
  • 5:33 - 5:34
    Դե, նրանց հաջողվեց դուրս գալ,
  • 5:34 - 5:37
    բայց նրանց կյանքը վտանգված էր։ Նրանց փաստաթղերի վրա դրված էր «հրեա» կնիքը։
  • 5:37 - 5:40
    Իմ պապիկը որոշեց, որ նրանք կեղծ փաստաթղթերի կարիք ունեն։
  • 5:40 - 5:44
    Հայրս լցված էր օրենքի հանդեպ այնպիսի հարգանքով,
  • 5:44 - 5:46
    որ չնայած նրանք հալածվում էին,
  • 5:46 - 5:48
    նա երբեք չէր մտածի փաստաթղթեր կեղծելու մասին։
  • 5:48 - 5:51
    Բայց նա գնաց մի մարդու հետ հանդիպման։
  • 5:51 - 5:54
    Այդ ժամանակներում, փաստաթղթերը հաստ կազմ ունեին,
  • 5:54 - 5:55
    նրանք ձեռքով էին լրացվում,
  • 5:55 - 5:58
    և այնտեղ նշվում էր ձեր աշխատանքը։
  • 5:58 - 6:00
    Կենդանի մնալու համար, նա պետք է աշխատեր։
  • 6:00 - 6:02
    Նա խնդրեց այդ մարդուն
  • 6:02 - 6:04
    լրացնել «ներկարար»։
  • 6:04 - 6:07
    Հանկարծակիորեն, մարդը մեծ հետաքրքրությամբ նայեց իր վրա։
  • 6:07 - 6:10
    Որպես «ներկարար», գիտե՞ս արդյոք, թե ինչպես գունաթափել թանաքի հետքերը։
  • 6:10 - 6:12
    Իհարկե նա գիտեր։
  • 6:12 - 6:14
    Եվ անսպասելիորեն այդ մարդը սկսեց բացատրել,
  • 6:14 - 6:17
    որ իրենց շարժումը մի մեծ խնդիր ունի,
  • 6:17 - 6:20
    նույնիսկ ամենալավ մասնագետները
  • 6:20 - 6:23
    չեն կարողանում գունաթափել «անջնջելի» անուն կրող թանաքը,
  • 6:23 - 6:25
    Waterman կապույտ թանաքը։
  • 6:25 - 6:29
    Իմ հայրն անմիջապես պատասխանեց, որ նա գիտի,
  • 6:29 - 6:30
    թե ինչպես գունաթափել այն։
  • 6:30 - 6:34
    Իհարկե, այդ մարդը շատ տպավորված էր 17 տարեկան երիտասարդով,
  • 6:34 - 6:38
    ով անմիջապես տվեց նրանց գունաթափման բանաձևը, և նա աշխատանքի վերցրեց հորս։
  • 6:38 - 6:40
    Եվ իրականում, առանց իմանալու, իմ հայրը հայտնագործեց մի բան,
  • 6:40 - 6:43
    որը կարող ենք գտնել յուրաքանչյուր դպրոցականի մատիտների տուփի մեջ,
  • 6:43 - 6:46
    այն է՝ այսպես կոչված «ուղղումներ անելու գրիչը»։
  • 6:46 - 6:52
    (Ծափահարություններ)
  • 6:52 - 6:53
    Բայց դա միայն սկիզբն էր։
  • 6:53 - 6:55
    Սա իմ հայրն է։
  • 6:55 - 6:56
    Լաբում հայտնվելուց հետո,
  • 6:56 - 6:58
    չնայած նրան, որ նա ամենաերիտասարդն էր,
  • 6:58 - 7:01
    հայրս անմիջապես հասկացավ, որ փաստաթղթեր կեղծելու գործում, իրենք խնդիր ունեն։
  • 7:01 - 7:04
    Բոլոր շարժումները դադարել էին փաստաթղթեր կեղծել։
  • 7:04 - 7:06
    Սակայն դրա պահանջարկը գնալով աճում էր,
  • 7:06 - 7:09
    իսկ առկա փաստաթղթերով շատ դժվար էր կեղծիքներ անել։
  • 7:09 - 7:10
    Նա ասաց ինքն իրեն, որ անհրաժեշտ է ստեղծել դրանք զրոյից։
  • 7:10 - 7:13
    Նա տպարան բացեց։ Սկսեց լուսանկարներ փորագրել։
  • 7:13 - 7:15
    Նա սկսեց ռետինե կնիքներ պատրաստել։
  • 7:15 - 7:17
    Նա սկսեց ամեն տեսակի բաներ հայտնագործել,
  • 7:17 - 7:20
    որոշ նյութեր կիրառելով նա հայտնագործեց հեծանիվի անիվ օգտագործող ցենտրիֆուգա։
  • 7:20 - 7:22
    Ինչևէ, նա ստիպված էր անել այս ամենը,
  • 7:22 - 7:25
    քանի որ նա ամբողջովին տարված էր արդյունքով։
  • 7:25 - 7:27
    Նա մի պարզ թվաբանություն արեց․
  • 7:27 - 7:30
    մեկ ժամում նա կարողանում էր կեղծել 30 փաստաթուղթ։
  • 7:30 - 7:34
    Եթե նա քներ մեկ ժամ, 30 հոգի կմահանար։
  • 7:34 - 7:38
    Այլ մարդկանց կյանքի համար
  • 7:38 - 7:41
    17 տարեկանում պատասխանատվության այդ զգացումը,
  • 7:41 - 7:44
    ինչպես նաև մեղքի զգացումը,
  • 7:44 - 7:47
    որ նա կարողացել է փախչել ճամբարից, իսկ իր ընկերները՝ ոչ,
  • 7:47 - 7:50
    մնացել է իր հետ իր ողջ կյանքի ընթացքում։
  • 7:50 - 7:52
    Եվ միգուցե դա բացատրում է, թե ինչու նա 30 տարի
  • 7:52 - 7:55
    շարունակել է փաստաթղթեր կեղծել
  • 7:55 - 7:57
    բոլոր տեսակի զոհաբերությունների գնալով։
  • 7:57 - 7:58
    Ես ուզում եմ խոսել այդ զոհաբերությունների մասին,
  • 7:58 - 8:00
    որովհետև դրանք շատ էին։
  • 8:00 - 8:03
    Ակնհայտորեն կային ֆինանսական զոհաբերություններ,
  • 8:03 - 8:04
    որովհետև նա միշտ հրաժարվում էր վճարից:
  • 8:04 - 8:07
    Նրա կողմից գումար ստանալը դիտվում էր որպես շահամոլություն:
  • 8:07 - 8:09
    Եթե նա վճար ընդուներ,
  • 8:09 - 8:11
    նա ի վիճակի չէր լինի ասել ոչ,
  • 8:11 - 8:13
    եթե դեպքն արդար չլիներ:
  • 8:13 - 8:15
    Այսպիսով, օրվա ընթացքում նա լուսանկարիչ էր,
  • 8:15 - 8:16
    իսկ գիշերները` կեղծարար 30 տարիների ընթացքում:
  • 8:16 - 8:18
    Նա երբեք գումար չուներ:
  • 8:18 - 8:22
    Բացի դրանից կային նաև էմոցիոնալ զոհաբերություններ:
  • 8:22 - 8:24
    Ինչպե՞ս կարելի է ապրել մի կնոջ հետ, երբ այդքան շատ գաղտնիք ունես:
  • 8:24 - 8:29
    Ինչպե՞ս կարելի է բացատրել, թե ինչ ես անում յուրաքանչյուր գիշեր լաբում:
  • 8:29 - 8:32
    Իհարկե, կար նաև մի այլ տեսակ զոհաբերություն,
  • 8:32 - 8:35
    որը ներառում էր իր ընտանիքը և որը ես հասկացա շատ ավելի ուշ:
  • 8:35 - 8:38
    Մի օր հայրս ներկայացրեց ինձ իմ քրոջը:
  • 8:38 - 8:42
    Նա բացատրեց նաև, որ ես եղբայր էլ ունեմ,
  • 8:42 - 8:48
    և առաջին անգամ երբ հանդիպեցի իրենց ես երեք կամ չորս տարեկան էի,
  • 8:48 - 8:50
    իսկ նրանք 30 տարով մեծ էին ինձանից:
  • 8:50 - 8:56
    Հիմա նրանք երկուսն էլ մոտ վաթսուն տարեկան են:
  • 8:56 - 8:58
    Գիրքը գրելու համար,
  • 8:58 - 9:02
    ես քրոջս հարցեր էի տալիս: Ես ուզում էի իմանալ, թե ով է եղել իմ հայրը,
  • 9:02 - 9:04
    հայրը, որին նա գիտեր։
  • 9:04 - 9:08
    Նա բացատրեց, որ հայրը, որին նա գիտեր,
  • 9:08 - 9:12
    ասում էր իրենց, որ կգա իրենց հետևից կիրակի օրը և նրանք կգնան զբոսանքի։
  • 9:12 - 9:14
    Նրանք հագնվում և սպասում էին նրան,
  • 9:14 - 9:16
    բայց հայրս երբեք չէր գալիս։
  • 9:16 - 9:20
    Նա ասում էր․ «Ես կզանգեմ» և չէր զանգում։
  • 9:20 - 9:22
    Իսկ հետո չէր գալիս։
  • 9:22 - 9:25
    Եվ ապա մի օր նա անհայտացավ:
  • 9:25 - 9:26
    Անցավ ժամանակ,
  • 9:26 - 9:29
    և սկզբում նրանք մտածում էին, որ հայրս մոռացել է
  • 9:29 - 9:31
    իրենց մասին:
  • 9:31 - 9:32
    Ապա, ժամանակի հետ,
  • 9:32 - 9:34
    մոտ երկու տարի անց, նրանք մտածեցին,
  • 9:34 - 9:38
    «Դե, միգուցե մեր հայրը մահացել է»։
  • 9:38 - 9:40
    Այնուհետև ես հասկացա,
  • 9:40 - 9:43
    որ հորս այդքան հարց տալով,
  • 9:43 - 9:46
    ես հիշեցնում եմ իրեն անցյալը, որի մասին նա հավանաբար չի ցանկանում խոսել,
  • 9:46 - 9:47
    քանի որ այն ցավոտ է:
  • 9:47 - 9:52
    Եվ մինչ իմ եղբայրը և քույրը իրենց համարում էին լքված
  • 9:52 - 9:54
    և որբ,
  • 9:54 - 9:56
    հայրս կեղծ փաստաթղթեր էր պատրաստում:
  • 9:56 - 10:00
    Եվ եթե նա չէր ասում իրենց դրա մասին, դա միայն իրենց պաշտպանելու համար էր:
  • 10:00 - 10:01
    Ազատագրումից հետո նա փաստաթղթեր էր կեղծում
  • 10:01 - 10:04
    թույլ տալու համար համակենտրոնացման ճամբարներից փրկվածներին գաղթել Պաղեստին,
  • 10:04 - 10:06
    մինչ Իսրայելի ստեղծումը։
  • 10:06 - 10:08
    Դրանից հետո նա հավատարիմ հակա-գաղութական էր,
  • 10:08 - 10:12
    նա կեղծում էր թղթեր ալժիրցիների համար` ալժիրական պատերազմի ժամանակ։
  • 10:12 - 10:15
    Ալժիրական պատերազմից հետո,
  • 10:15 - 10:17
    միջազգային դիմադրողություն ցույց տվող շարժումների շրջանակներում
  • 10:17 - 10:19
    նրա անունը հայտնի դարձավ,
  • 10:19 - 10:21
    և ամբողջ աշխարհը թակեց նրա դուռը։
  • 10:21 - 10:25
    Աֆրիկայում երկրները պայքարում էին իրենց անկախության համար,
  • 10:25 - 10:28
    Գվինեա, Գվինեա-Բիասսու, Անգոլա։
  • 10:28 - 10:32
    Այնուհետև իմ հայրը միացավ Նելսոն Մանդելայի ռասայական խտրականության դեմ կուսակցությանը։
  • 10:32 - 10:36
    Նա փաստաթղթեր էր կեղծում սևամորթ հարավաֆրիկացիների համար, ովքեր հետապնդվում էին։
  • 10:36 - 10:38
    Կար նաև Լատինական Ամերիկան։
  • 10:38 - 10:40
    Հայրս օգնում էր նրանց, ովքեր դիմադրություն էին ցույց տալիս դիկտատուրաներին
  • 10:40 - 10:42
    Դոմինիկան հանրապետությունում, Հայիթիում,
  • 10:42 - 10:48
    այնուհետև հերթը հասավ Բրազիլիային, Արգենտինային, Էլ Սալվադորին, Նիկարագուային,
  • 10:48 - 10:54
    Կոլումբիային, Պեռուին, Ուրուգվային, Չիլիին և Մեքսիկային։
  • 10:54 - 10:56
    Այնուհետև սկսվեց Վիետնամի պատերազմը։
  • 10:56 - 10:58
    Հայրս կեղծ փաստաթղթեր էր սարքում ամերիկացի դասալիքների համար,
  • 10:58 - 11:01
    ովքեր չէին ցանկանում պատերզմել վիետնամացիների հետ։
  • 11:01 - 11:03
    Եվրոպան նույնպես չխնայվեց։
  • 11:03 - 11:05
    Հայրս կեղծ փաստաթղթեր է սարքել դասալիքների համար
  • 11:05 - 11:09
    Ֆրանկոյի դեմ Իսպանիայում, Սալազարի դեմ Պորտուգալիայում,
  • 11:09 - 11:14
    գնդապետական դիկտատուրայի դեմ Հունաստանում,
  • 11:14 - 11:16
    և նույնիսկ Ֆրանսիայում։
  • 11:16 - 11:19
    Այնտեղ, դա պատահել է միայն մեկ անգամ, 1968 թ․-ի մայիսին։
  • 11:19 - 11:21
    Հայրս դիտում էր, ոչ առանց հիացմունքի,
  • 11:21 - 11:24
    մայիսի ապստամբությունները,
  • 11:24 - 11:26
    բայց նրա սիրտն այլ տեղ էր, ինչպես նաև նրա ժամանակը,
  • 11:26 - 11:30
    քանի որ նա սպասարկում էր ավելի քան 15 երկիր։
  • 11:30 - 11:32
    Մի անգամ, սակայն, նա համաձայնվեց կեղծ փաստաթղթեր սարքել
  • 11:32 - 11:34
    մի մարդու համար, ում դուք միգուցե ճանաչեք։
  • 11:34 - 11:37
    (Ծիծաղ)
  • 11:37 - 11:39
    Նա շատ ավելի երիտասարդ էր այն ժամանակ,
  • 11:39 - 11:41
    և հայրս համաձայնվեց կեղծել փաստաթղթերը,
  • 11:41 - 11:44
    որպեսզի նա կարողանա վերադառնալ և ելույթ ունենալ մի հանդիպման ընթացքում։
  • 11:44 - 11:49
    Նա ասաց ինձ, որ այդ կեղծ թղթերը լրատվության հետ ամենաշատ կապ
  • 11:49 - 11:52
    և ամենաքիչ օգտակարությունն ունեին։
  • 11:52 - 11:54
    Բայց նա համաձայնվեց կեղծել դրանք,
  • 11:54 - 11:57
    չնայած Դանիել Քոն-Բենդիտի կյանքն այլևս վտանգված չէր,
  • 11:57 - 12:00
    զուտ այն պատճառով,
  • 12:00 - 12:01
    որ դա հիանալի հնարավորություն էր
  • 12:01 - 12:03
    իշխանություններին ծաղրել,
  • 12:03 - 12:06
    և ցույց տալ իրենց, որ սահմաններից ավելի ծակոտկեն բան չկա,
  • 12:06 - 12:11
    և որ գաղափարները սահման չունեն։
  • 12:11 - 12:13
    Իմ մանկության ընթացքում,
  • 12:13 - 12:17
    երբ ընկերներիս հայրիկները Գրիմ եղբայրների հեքիաթներ էին պատմում իրենց,
  • 12:17 - 12:21
    իմ հայրը պատմում էր ինձ շատ համեստ հերոսների մասին,
  • 12:21 - 12:24
    ովքեր անկոտրում երազանքներ ունեին,
  • 12:24 - 12:27
    և հրաշքներ էին գործում։
  • 12:27 - 12:31
    Եվ այդ հերոսները իրենց մեջքի հետևում բանակների կարիք չունեին։
  • 12:31 - 12:33
    Ամեն դեպքում, նրանց ոչ մեկըչէր հետևի,
  • 12:33 - 12:37
    բացի մի քանի տղամարդկանցից ու կանանցից, ովքեր քաջ են ու համոզմունքների տեր։
  • 12:37 - 12:38
    Ես շատ ավելի ուշ հասկացա,
  • 12:38 - 12:41
    որ հայրս իրականում իր սեփական պատմությունն էր պատմում ինձ։
  • 12:41 - 12:44
    Ես հարցեցի նրան, որ հաշվի առնելով բոլոր զոհաբերությունները, որ նա ստիպված էր անել,
  • 12:44 - 12:46
    նա որևէ բանի համար զղջում է։
  • 12:46 - 12:48
    Նա ասաց՝ ոչ։
  • 12:48 - 12:50
    Նա ասաց, որ անկարող կլիներ
  • 12:50 - 12:53
    անարդարության ականատես լինել և հնազանդվել՝ առանց որևէ բան անելու։
  • 12:53 - 12:56
    Նա համոզված էր, և դեռ համոզված է,
  • 12:56 - 12:58
    որ հնարավոր է ուրիշ աշխարհ,
  • 12:58 - 13:01
    մի աշխարհ, որ կեղծարարների կարիք չի ունենա։
  • 13:01 - 13:03
    Նա դեռ երազում է դրա մասին։
  • 13:03 - 13:05
    Իմ հայրը
  • 13:05 - 13:06
    այսօր այս սենյակում է։
  • 13:06 - 13:11
    Նրա անունը Ադոլֆո Կամինսկի է, և ես պիտի խնդրեմ, որ նա ոտքի բարձրանա։
  • 13:11 - 13:31
    (Ծափահարություններ)
  • 13:31 - 13:34
    Շնորհակալություն։
Title:
Սարա Կամինսկի․ Իմ հայրը՝ կեղծարարը
Speaker:
Sarah Kaminsky
Description:

Սարա Կամինսկին պատմում է իր հոր` Ադոլֆոյի զարմանահրաշ պատմությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա գործունեության մասին, երբ նրա սրամտությունը և կեղծարարության հանդեպ տաղանդը կյանքեր է փրկել։ TEDxParis-ի այս ելույթը ֆրանսերենով է, և ունի անգլերեն տողատակ։

more » « less
Video Language:
French
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
13:40
Gohar Khachatryan added a translation

Armenian subtitles

Revisions