Return to Video

ՄԻԿՈ ՀԻՓՈՆԵՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • 0:05 - 0:08
    1980ականներին
  • 0:08 - 0:11
    կոմունիստական Արևելյան Գերմանիայում
  • 0:11 - 0:15
    գրամեքենա ձեռք բերելու դեպքում
  • 0:15 - 0:17
    դուք ստիպված էիք լինում գրանցել այն կառավարությունում:
  • 0:17 - 0:19
    Ստիպված էիք լինում գրանցել
  • 0:19 - 0:21
    այդ գրամեքենայով հավաքած տեքստի թղթի
  • 0:21 - 0:23
    մի օրինակ
  • 0:23 - 0:25
    Եվ կառավարությունը սա անում էր
  • 0:25 - 0:28
    տեքստի հեղինակին պարզելու համար:
  • 0:28 - 0:31
    Եթե նրանք մի փաստաթուղթ էին գտնում,
  • 0:31 - 0:34
    որտեղ անցանկալի մտքեր էին հնչում,
  • 0:34 - 0:36
    նրանք կարող էին պարզել`
  • 0:36 - 0:38
    ով է տեքստի հեղինակը:
  • 0:38 - 0:41
    Իսկ մենք Արևմուտքում
  • 0:41 - 0:44
    չէինք կարողանում հասկանալ` ինչպես մարդ կարող է նման կերպ վարվել,
  • 0:44 - 0:47
    որքանով է այն սահմանափակում խոսքի ազատութունը:
  • 0:47 - 0:49
    Մենք երբեք նման բան չէինք անի
  • 0:49 - 0:52
    մեր երկրներում:
  • 0:52 - 0:55
    Բայց 2011թ` մեր օրերում,
  • 0:55 - 0:59
    եթե լազերային տպիչներ արտադրող ցանկացած խոշոր ընկերությունից
  • 0:59 - 1:02
    գունավոր լազերային տպիչ գնեք
  • 1:02 - 1:04
    և տպեք մի էջ,
  • 1:04 - 1:06
    ապա արդյունքում
  • 1:06 - 1:09
    յուրաքանչյուր էջի վրա
  • 1:09 - 1:11
    աննշան դեղին կետիկներ կնկատեք,
  • 1:11 - 1:14
    ինչը եզակի է դարձնում
  • 1:14 - 1:18
    ձեր տպած էջը և տպիչը:
  • 1:18 - 1:20
    Սա մեր այօրվա
  • 1:20 - 1:23
    իրականությունն է:
  • 1:23 - 1:27
    Եվ ոչ ոք կարծես չի ցանկանում բարձրաձայնել դրա մասին:
  • 1:27 - 1:30
    Եվ սա
  • 1:30 - 1:32
    այն դեպքերից է,
  • 1:32 - 1:35
    երբ մեր կառավարությունը
  • 1:35 - 1:37
    տեխնոլոգիաները մեր`
  • 1:37 - 1:41
    քաղաքացիներիս դեմ է օգտագործում:
  • 1:41 - 1:44
    Եվ սա այն երեք հիմնական խնդիրների սկզբնաղբյուրներից մեկն է,
  • 1:44 - 1:46
    որ այսօր գոյություն ունի համացանցում:
  • 1:46 - 1:49
    Եթե մենք նայենք, թե ինչ է իրականում կատարվում համացանցում,
  • 1:49 - 1:52
    ապա կարող ենք խմբավորել կիբեռհարձակումները ըստ հարձակվողների տեսակի:
  • 1:52 - 1:54
    Մենք ունենք երեք հիմնական խումբ:
  • 1:54 - 1:56
    Մենք ունենք առցանց հանցագործներ:
  • 1:56 - 1:58
    Ահա, ինչպես Դմիտրի Գոլուբովը
  • 1:58 - 2:00
    Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից:
  • 2:00 - 2:03
    Առցանց հանցագործների դրդապատճառները
  • 2:03 - 2:05
    շատ հեշտ է հասկանալ:
  • 2:05 - 2:07
    Այս մարդիկ գումար են վաստակում:
  • 2:07 - 2:09
    Նրանք օգտագործում են առցանց հարձակումները
  • 2:09 - 2:11
    գումար վաստակելու համար,
  • 2:11 - 2:13
    շա՜տ, շա՜տ գումար:
  • 2:13 - 2:15
    Մեզ փաստացի հայտնի են
  • 2:15 - 2:18
    առցանց միլիոնատերերի, մուլտիմիլիոնատերերի օրինակներ,
  • 2:18 - 2:20
    երբ նրանք գումար են աշխատել իրենց հարձակումներով:
  • 2:20 - 2:23
    Սա Վլադիմիր Տարտինն է Տարտուից` Էստոնիա:
  • 2:23 - 2:25
    Ահա սա Ալֆրեդ Գոնսալեսն է,
  • 2:25 - 2:27
    սա Ստեֆան Վոտն է,
  • 2:27 - 2:29
    սա Բյորն Սանդին է,
  • 2:29 - 2:32
    սա Մետյու Էնդերսոնն է, Տարիք Ալ Դաուը
  • 2:32 - 2:34
    և այսպես շարունակ:
  • 2:34 - 2:36
    Այս մարդիկ
  • 2:36 - 2:38
    հարստությունը համացանցի շնորհիվ են ստեղծում,
  • 2:38 - 2:41
    բայց նրանք անում են դա անօրինական միջոցներով`
  • 2:41 - 2:43
    ասենք օգտագործելով բանկային տրոյաներ
  • 2:43 - 2:45
    մեր բանկային հաշիվներից գումար գողանալու համար այն ժամանակ,
  • 2:45 - 2:47
    երբ մենք համացանցի միջոցով բանկային գործարք ենք կատարում,
  • 2:47 - 2:49
    կամ ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով
  • 2:49 - 2:52
    հավաքում են մեր կրեդիտ քարտի տվյալները,
  • 2:52 - 2:55
    երբ մենք առցանց գնումներ ենք կատարում վիրուսով վարակված համակարգչից:
  • 2:55 - 2:57
    Երկու ամիս առաջ
  • 2:57 - 2:59
    ԱՄՆ գաղտնի ծառայությունը
  • 2:59 - 3:01
    սառեցրեց այս մարդու`
  • 3:01 - 3:03
    Պրն Սեմ Ջեյնի շվեյցարական բանկային հաշիվը,
  • 3:03 - 3:06
    որի վրա սառեցվելու պահին
  • 3:06 - 3:08
    կար 14,9 միլիոն ԱՄՆ դոլար:
  • 3:08 - 3:10
    Պրն Ջեյնը այժմ ազատության մեջ է,
  • 3:10 - 3:13
    ոչ ոք չգիտի, թե որտեղ է նա:
  • 3:13 - 3:16
    Եվ ես համոզված եմ`
  • 3:16 - 3:19
    առավել հավանական է, որ մեզնից յուրաքնչյուրը
  • 3:19 - 3:22
    այսօր կարող է դառնալ վիրտուալ աշխարհում, քան թե այստեղ`
  • 3:22 - 3:25
    մեր իրական աշխարհում, տեղի ունեցող հանցագործությունների զոհը:
  • 3:25 - 3:27
    Եվ ակնհայտ է,
  • 3:27 - 3:29
    որ հետագայում ամեն ինչ ավելի է վատանալու:
  • 3:29 - 3:31
    Ապագայում հանցագործությունների մեծամասնությունը
  • 3:31 - 3:34
    կկատարվի վիրտուալ աշխարհում:
  • 3:35 - 3:37
    Կիբեռհարձակվողների երկրորդ խոշոր խումբը,
  • 3:37 - 3:39
    որ մենք այսօր տեսնում ենք,
  • 3:39 - 3:41
    չի առաջնոդրվում գումարով:
  • 3:41 - 3:43
    Նրանց առաջ է մղում մեկ այլ բան.
  • 3:43 - 3:45
    նրանց առաջ է մղում առարկելու ցանկությունը,
  • 3:45 - 3:47
    խոսելու ազատությունը
  • 3:47 - 3:50
    ու ծիծաղելու բերկրանքը:
  • 3:50 - 3:52
    “Anonymous” (“Անանուն”) խմբերի նման
  • 3:52 - 3:55
    առցանց խմբերի կտրուկ աճ է նկատվել վերջին 12 ամիսների ընթացքում,
  • 3:55 - 3:57
    որոնք դարձել են կիբեռհանցագործության ոլորտի
  • 3:57 - 4:00
    լուրջ խաղացողներ:
  • 4:00 - 4:02
    Այսպիսով սրանք են երեք հիմնական առցանց հարձակվողները.
  • 4:02 - 4:04
    հանցագործներ, որոնք անում են դա գումար վաստակելու համար,
  • 4:04 - 4:07
    ակտիվիստներ, որոնք “Anonymous”-ի պես
  • 4:07 - 4:09
    բողոքի համար են գործում
  • 4:09 - 4:12
    և վերջին խումբը ազգային կառավարություններն ու պետություններն են,
  • 4:12 - 4:15
    որոնք ևս առցանց հարձակումներ են կատարում:
  • 4:16 - 4:18
    Իսկ այժմ նայենք նմանատիպ դեպքերի,
  • 4:18 - 4:20
    օրինակ այն ինչ տեղի ունեցավ DigiNotar-ի հետ:
  • 4:20 - 4:22
    Սա վառ օրինակ է, թե ինչ է պատահում,
  • 4:22 - 4:24
    երբ կառավարությունը առցանց հարձակում է իրականացնում
  • 4:24 - 4:26
    իր սեփական ժողովրդի դեմ:
  • 4:26 - 4:29
    DigiNotar-ը հավաստագրման կենտրոն է
  • 4:29 - 4:31
    Նիդեռլանդներում,
  • 4:31 - 4:33
    կամ ավելի ճիշտ կենտրոն էր:
  • 4:33 - 4:35
    Վերջինս սննկացման եզրին էր
  • 4:35 - 4:38
    անցած աշնանը,
  • 4:38 - 4:40
    քանի որ նրանք հարձակման էին ենթարկվել:
  • 4:40 - 4:42
    Ինչ-որ մեկը ներխուժել էր նրանց կայք
  • 4:42 - 4:45
    և մանրակրկիտ կատարել իր աշխատանքը:
  • 4:45 - 4:47
    Եվ անցած շաբաթ
  • 4:47 - 4:51
    Հոլանդիայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
  • 4:51 - 4:56
    ես հարցրեցի ղեկավարներից մեկին,
  • 4:56 - 4:59
    թե արդյոք նա հավանական է համարում այն,
  • 4:59 - 5:02
    որ մարդիկ են մահացել
  • 5:02 - 5:05
    DigiNotar-ի հարձակման պատճառով:
  • 5:05 - 5:10
    Եվ նրա պատասխանը այո էր:
  • 5:10 - 5:12
    Այսպիսով ինչո՞ւ են մարդիկ մահանում
  • 5:12 - 5:15
    այս առցանց հարձակումների պատճառով:
  • 5:15 - 5:17
    Դե DigiNotar-ը հավաստագրման կենտրոն է:
  • 5:17 - 5:19
    Նրանք հավաստագրեր են վաճառում:
  • 5:19 - 5:21
    Ի՞նչ եք դուք անում այդ հավաստագրերի հետ:
  • 5:21 - 5:23
    Դե ձեզ հարկավոր կլինի հավաստագիր,
  • 5:23 - 5:25
    եթե դուք ունեք ինտերնետային կայք
  • 5:25 - 5:28
    և այն ունի https, SSL կոդավորված ծառայություններ,
  • 5:28 - 5:31
    ինչպես նաև gmail-ի նման ծառայություններ:
  • 5:31 - 5:33
    Այժմ մենք բոլորս, կամ մեզնից շատերը
  • 5:33 - 5:35
    օգտվում են gmail-ից կամ դրա մրցակիցներից,
  • 5:35 - 5:37
    բայց այս ծառայությունները հատկապես հայտնի են
  • 5:37 - 5:39
    այնպիսի բռնատիրական երկրներում,
  • 5:39 - 5:41
    ինչպիսին է Իրանը,
  • 5:41 - 5:43
    որտեղ այլախոհները
  • 5:43 - 5:46
    օգտվում են արտաքին ծառայություններից ինչպես Gmail-ն է,
  • 5:46 - 5:49
    որովհետև նրանք գիտեն, որ դրանք առավել վստահելի են, քան տեղական ծառայությունները:
  • 5:49 - 5:52
    Եվ դրանք կոդավորված են SSL միացումով,
  • 5:52 - 5:54
    այնպես որ տեղական կառավարությունը չի կարող լրտեսել
  • 5:54 - 5:56
    նրանց խոսակցությունը:
  • 5:56 - 5:59
    Կարող է միայն այն դեպքում, եթե նրանք առցանց հարձակում են կատարել օտար հավաստագրման կենտրոնի վրա
  • 5:59 - 6:01
    և ձեռք բերել կեղծ հավաստագրեր:
  • 6:01 - 6:03
    Եվ սա հենց այն է,
  • 6:03 - 6:06
    ինչ տեղի ունեցավ DigiNotar-ի հետ:
  • 6:09 - 6:11
    Իսկ ի՞նչ կասեք «Արաբական գարնան»
  • 6:11 - 6:14
    կամ այն ամենի մասին, ինչ օրինակ կատարվում է Եգիպտոսում:
  • 6:14 - 6:16
    Այսպես, Եգիպտոսում
  • 6:16 - 6:18
    խռովարարները 2011թ ապրիլին մուտք էին գործել
  • 6:18 - 6:20
    Եգիպտոսի
  • 6:20 - 6:22
    գաղտնի ոստիկանության կենտրոնական գրասենյակ
  • 6:22 - 6:25
    և շենքը թալանելու ժամանակ բազմաթիվ թղթեր գտել:
  • 6:25 - 6:27
    Դրանց մեջ կար մի թղթապանակ,
  • 6:27 - 6:29
    որը հետևյալ կերպ էր վերնագրված "FINFISHER."
  • 6:29 - 6:32
    Եվ այդ թղթապանակում կային գրառումներ
  • 6:32 - 6:34
    Գերմանիայում հիմնված կազմակերպության կողմից,
  • 6:34 - 6:37
    որը Եգիպտական կառավարությանը վաճառել էր
  • 6:37 - 6:39
    մի շարք գործիքներ
  • 6:39 - 6:41
    երկրի քաղաքացիների երկխոսություններ,
  • 6:41 - 6:43
    ընդ որում մեծ մասշտաբով,
  • 6:43 - 6:45
    որսալու համար:
  • 6:45 - 6:47
    Նրանք այս գործիքները վաճառել են
  • 6:47 - 6:50
    Եգիպտոսի կառավարությանը 280,000 եվրոյով:
  • 6:50 - 6:53
    Ահա և կազմակերպության գլխավոր գրասենյակը:
  • 6:53 - 6:55
    Այսպիսով, արևմտյան կառավարությունները
  • 6:55 - 6:58
    գործիքներ են տրամադրում բռնապետական պետություններին`
  • 6:58 - 7:01
    սեփական քաղաքացիների դեմ գործելու համար:
  • 7:01 - 7:04
    Բայց արևմտյան կառավարությունները նույնը իրենք իրենց դեմ են անում:
  • 7:04 - 7:06
    Օրինակ Գերմանիայում
  • 7:06 - 7:08
    մի քանի շաբաթ առաջ
  • 7:08 - 7:11
    այսպես կոչված «Scuinst Trojan» էր հայտնաբերվել,
  • 7:11 - 7:13
    որը Գերմանիայի
  • 7:13 - 7:15
    պետական պաշտոնյաները
  • 7:15 - 7:17
    սեփական քաղաքացիների դեմ էին օգտագործել:
  • 7:17 - 7:21
    Եթե դուք կասկածյալ եք որևէ քրեական գործում,
  • 7:21 - 7:23
    ակնհայտ է, որ ձեր հեռախոսը ձայնագրվում է:
  • 7:23 - 7:25
    Բայց այսօր սա անցնում է բոլոր սահմանները:
  • 7:25 - 7:27
    Նրանք կորսան ձեր ինտերնետ կապը:
  • 7:27 - 7:30
    Նրանք անգամ կօգտագործեն «Scuinst Trojan»-ը,
  • 7:30 - 7:33
    որպեսզի վարակեն ձեր համակարգիչը տրոյան վիրուսով,
  • 7:33 - 7:35
    որը թույլ է տալիս նրանց
  • 7:35 - 7:37
    հետևելու ձեր հաղորդագրություններին,
  • 7:37 - 7:40
    լսելու ձեր առցանց քննարկումները,
  • 7:40 - 7:43
    հավաքելու ձեր գաղտնաբառերը:
  • 7:46 - 7:48
    Հիմա, երբ մենք խորը մտածենք
  • 7:48 - 7:51
    այս ամենի շուրջ,
  • 7:51 - 7:56
    մարդկանց կողմից ակնհայտ պատասխանը պետք է լինի հետևյալը.
  • 7:56 - 7:59
    «Լավ, սա, իհարկե, վատ է ,
  • 7:59 - 8:02
    բայց ինձ հետ կապ չունի, քանի որ ես օրինական քաղաքացի եմ:
  • 8:02 - 8:04
    Ինչու՞ ես պետք է անհանգստաննամ,
  • 8:04 - 8:07
    չէ որ ես թաքցնելու ոչինչ չունեմ:
  • 8:07 - 8:09
    Եվ սա խելքին մոտ
  • 8:09 - 8:11
    փաստարկ չէ:
  • 8:11 - 8:14
    Գաղտնիությունը բնական բան է:
  • 8:14 - 8:19
    Գաղտնիությունը քննարկման ենթակա չէ:
  • 8:19 - 8:21
    Սա գաղտնիության
  • 8:21 - 8:25
    և անվտանգության
  • 8:25 - 8:28
    հարց չէ:
  • 8:28 - 8:31
    Սա ազատության
  • 8:31 - 8:34
    և հսկողություն սահմանելու հարցը է:
  • 8:34 - 8:38
    Եվ մինչ մենք վստահում ենք մեր կառավարություններին,
  • 8:38 - 8:41
    հենց հիմա, հենց այստեղ 2011թ,
  • 8:41 - 8:44
    ամեն իրավունք, որ տալիս ենք, մենք տալիս ենք ընդմիշտ:
  • 8:44 - 8:47
    Եվ հարց է ծագում` արդյոք մենք վստահում ենք, կուրորեն վստահում ենք
  • 8:47 - 8:49
    ապագա կառավարությանը,
  • 8:49 - 8:51
    մի կառավարությանը,
  • 8:51 - 8:53
    որը 50 տարի հետո ենք ունենալու:
  • 8:55 - 8:58
    Եվ սրանք հարցեր են,
  • 8:58 - 9:01
    որոնք իրենց հիշեցնել կտան 50 տարի հետո:
Title:
ՄԻԿՈ ՀԻՓՈՆԵՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՐԵՔ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Speaker:
Mikko Hypponen
Description:

Կիբեռհանցագործության փորձագետ Միկո Հիպոնեն խոսում է մեր անձնական կյանքի և տվյալների գաղտնիության առցանց հարձակման երեք տեսակների մասին: Եվ միայն երկուսն են համարվում հանցագործություն: «Կուրորեն կվստահե՞նք մենք որևէ ապագա կառավարությանը, քանի որ որոշակի իրավունք տալու դեպքում մենք տալիս ենք այն ընդմիշտ:»

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:02
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions