Return to Video

Բանավեճ` բանավեճի համար

  • 0:00 - 0:04
    Ես Դեն Կոհենն եմ, ինչպես ինձ ներկայացրին` գիտնական եմ:
  • 0:04 - 0:08
    Իսկ դա նշանակում է, որ ես վիճում եմ:
  • 0:08 - 0:10
    Բանվիճելն իմ կյանքի կարևոր մասն է, և ես սիրում եմ բանավիճել:
  • 0:10 - 0:14
    Ավելին` ես պարզապես գիտնական չեմ, ես փիլիսոփա եմ,
  • 0:14 - 0:17
    այդ պատճառով միշտ կարծում եմ, որ բանավիճելուց լավ եմ:
  • 0:17 - 0:20
    Բանավիճելուց զատ` ես սիրում եմ նաև մտածել բանավիճելու մասին:
  • 0:20 - 0:24
    Այդ մտածելու ընթացքում ես մի շարք բացահայտումներ եմ արել:
  • 0:24 - 0:26
    Պատմեմ դրանցից մեկի մասին:
  • 0:26 - 0:28
    Ես երկար եմ մտածել բանավիճելու մասին: Տարիներ, նույնիսկ տասնամյակներ:
  • 0:28 - 0:31
    Արդյունքում ես սովորել եմ ավելի լավ բանավիճել:
  • 0:31 - 0:35
    Բայց որքան ավելի շատ եմ ես բանվիճում, ու որքան ավելի լավ եմ ես դա անում,
  • 0:35 - 0:38
    այնքան ավելի հաճախ եմ պարտվում բանավեճում: Սա հանելուկ է:
  • 0:38 - 0:41
    Երկրորդ հանելուկն էլ այն է, որ այդ փաստն ինձ առանձնապես չի անհանգստացնում
  • 0:41 - 0:43
    Ինչո՟ւ է դա այդպես,
  • 0:43 - 0:45
    և ինչո՟ւ եմ ես կարծում, որ լավ բանավիճողները
  • 0:45 - 0:47
    նաև պարտվելուց են լավ:
  • 0:47 - 0:49
    Տեսեք, հարցականները միայն սրանք չեն:
  • 0:49 - 0:52
    Ինչո՟ւ ենք մենք ընդհանրապես բանավիճում: Ո՟վ է շահում բանավեճից:
  • 0:52 - 0:54
    Նկատի ունեմ, այսպես կոչված,
  • 0:54 - 0:57
    գիտական կամ ճանաչողական բանավեճերը,
  • 0:57 - 0:59
    երբ բանավեճի առարկան ճանաչողական ինչ-որ բան է:
  • 0:59 - 1:02
    Օրինակ` այս կամ այն պնդումը ճի՟շտ է արդյոք: Այս կամ այն տեսությունը լա՟վն է:
  • 1:02 - 1:06
    Սա տեքստի կամ տվյալների խելամի՟տ մեկնաբանություն է, թե՟ ոչ:
  • 1:06 - 1:09
    Եվ այլն: Խոսքս կենցաղային վեճերի մասին չէ,
  • 1:09 - 1:12
    օրինակ` թե ում հերթն է ամանները լվանալու կամ աղբը թափելու:
  • 1:12 - 1:15
    Իհարկե, այդպիսի վեճեր էլ են լինում:
  • 1:15 - 1:17
    Ես սովորաբար հաղթում եմ այդպիսի վեճերում, որովհետև գիտեմ «հնարքները»:
  • 1:17 - 1:18
    Բայց դրանք կարևոր բանավեճեր չեն:
  • 1:18 - 1:20
    Ես այսօր խոսում եմ գիտական բանավեճերի մասին,
  • 1:20 - 1:23
    և ահա թե ինչն է ինձ զարմացնում դրանց վերաբերյալ:
  • 1:23 - 1:28
    Նախ, ի՟նչ է տալիս հաղթանակը բանավեճում:
  • 1:28 - 1:30
    Ի՟նչ կշահեմ ես, եթե համոզեմ ձեզ, որ
  • 1:30 - 1:33
    ուտիլիտարիզմը բարոյական խնդիրներ քննարկելու համար լավագույն մոտեցումը չէ:
  • 1:33 - 1:36
    Այսպիսով` ի՟նչ է տալիս հաղթողին հաղթանակը բանավեճում:
  • 1:36 - 1:39
    Կամ ինչո՟ւ պիտի ինձ հետաքրքրի`
  • 1:39 - 1:42
    Ձեր կարծիքով Կանտի տեսությունն աշխատում է, թե ոչ,
  • 1:42 - 1:45
    կամ Միլլն արդյո՟ք ճիշտ էր բարոյականության մասին իր տեսություններում:
  • 1:45 - 1:48
    Ինձ բոլորովին չի հետաքրքրում`
  • 1:48 - 1:50
    արդյոք դուք ֆունկցիոնալիզմը համարո՟ւմ եք մտածողության մասին լավ տեսություն, թե ոչ:
  • 1:50 - 1:52
    Ինչո՟ւ ենք մենք ընհանրապես փորձում բանավիճել:
  • 1:52 - 1:54
    Ինչո՟ւ ենք փորձում համոզել դիմացինին հավատալ մի բանի,
  • 1:54 - 1:56
    որին նա չի ուզում հավատալ:
  • 1:56 - 1:59
    Ի վերջո` կարելի՟ է մարդուն ստիպել
  • 1:59 - 2:00
    մտածել այնպես, ինչպես
  • 2:00 - 2:04
    ինքը չի ուզում մտածել:
  • 2:04 - 2:07
    Իմ պատասխանում ես հղում կանեմ
  • 2:07 - 2:08
    բանավեճերի երեք մոդելներին:
  • 2:08 - 2:10
    Առաջին մոդելում - եկեք այն անվանենք դիալեկտիկական մոդել,
  • 2:10 - 2:13
    բանավեճը պատերազմի պես մի բան է. բոլորս էլ գիտենք, թե դա ինչ է:
  • 2:13 - 2:15
    Մարդիկ գոռում են, գոչում,
  • 2:15 - 2:16
    հաղթում, պարտվում:
  • 2:16 - 2:18
    Բանավիճելու ամենաօգտակար ու հարմար մոդելը չէ,
  • 2:18 - 2:21
    բայց բավականին տարածված ու ընդունված ձև է:
  • 2:21 - 2:25
    Կա մեկ ուրիշ մոտեցում, որտեղ բանավեճն ապացույց է:
  • 2:25 - 2:27
    Օրինակ` մաթեմատիկոսների բանավեճը:
  • 2:27 - 2:30
    Ահա իմ փաստարկը. կանցնի՟:
  • 2:30 - 2:34
    Պնդումս ճի՟շտ է: Եզրահանգումներս խելամի՟տ են:
  • 2:34 - 2:37
    Եզրահանգումս մեկնարկային ենթադրությունների՟ց է բխում, թե ոչ:
  • 2:37 - 2:39
    Բանավիճողներն իրար չեն ընդդիմանում, իրար հետ չեն մրցում,
  • 2:39 - 2:45
    թշնամություն չեն անում:
  • 2:45 - 2:47
    Բանավիճելու երրորդ մոդելը,
  • 2:47 - 2:48
    իմ կարծիքով, ամենաօգտակարն է:
  • 2:48 - 2:52
    Բանավեճը բեմադրություն է:
  • 2:52 - 2:54
    Բանավեճը հանրային ելույթ է:
  • 2:54 - 2:57
    Օրինակ` քաղաքական գործիչը, որը ներկայացնում է ինչ-որ բան,
  • 2:57 - 2:59
    փորձում է լսարանին համոզել ինչ-որ բանում:
  • 2:59 - 3:02
    Այստեղ մի կարևոր բան պետք է հիշել.
  • 3:02 - 3:06
    Երբ մենք բանավիճում ենք ինչ-որ լսարանի առջև,
  • 3:06 - 3:11
    երբեմն լսարանն ավելի մասնակցային դեր ունի:
  • 3:11 - 3:15
    Ստացվում է, որ երբեմն այսպիսի բանավեճերը նաև ատենակալների առջև ելույթ են.
  • 3:15 - 3:18
    նրանք լսում են, քննում և որոշում կայացնում:
  • 3:18 - 3:20
    Եկեք այս մոդելն անվանենք հռետորական մոդել,
  • 3:20 - 3:24
    որի դեպքում հարկավոր է հարմարվել լսարանին:
  • 3:24 - 3:26
    Իմաստ չունի ֆրանսիալեզու լսարանի առջև
  • 3:26 - 3:30
    ասել գրագետ, մտածված, հիմնավորված բաներ`
  • 3:30 - 3:32
    անգլերենով:
  • 3:32 - 3:34
    Այսպիսով` բանավիճելու երեք մոդել կա:
  • 3:34 - 3:38
    բանավեճը որպես պատերազմ, բանավեճը որպես ապացույց, և բանավեճը որպես ելույթ:
  • 3:38 - 3:42
    Այս երեքից ամենատարածվածը պատերազմ-բանավեճի մոդելն է:
  • 3:42 - 3:45
    Մենք այդ մոդելով ենք խոսում ու
  • 3:45 - 3:47
    մտածում բանավեճերի մասին,
  • 3:47 - 3:50
    հետևաբար նաև այդպես ենք
  • 3:50 - 3:52
    բանավիճում ինքներս:
  • 3:52 - 3:53
    Այո, բանավեճերի մասին խոսելիս էլ մենք
  • 3:53 - 3:55
    շատ «պատերազմական» բառապաշար ենք օգտագործում:
  • 3:55 - 3:59
    Ուժեղ փաստարկներ, որ
  • 3:59 - 4:01
    խփում են ճիշտ նշանակետին:
  • 4:01 - 4:04
    Պաշտպանություն ապահովող, ստրատեգիական փաստարկներ:
  • 4:04 - 4:06
    Փաստարկներ, որ միանգամից կջնջեն հակառակորդին:
  • 4:06 - 4:09
    Սա է բանավեճերի ընկալման
  • 4:09 - 4:11
    ամենատարածված ձևը:
  • 4:11 - 4:13
    Երբ ես սկսեցի խոսել բանավեճերի մասին,
  • 4:13 - 4:16
    հավանաբար դուք էլ մտածեցիք հենց այսպիսի բանավեճերի մասին:
  • 4:16 - 4:20
    Բայց իմ կարծիքով բանավեճին որպես պատերազմ նայելը
  • 4:20 - 4:22
    լրջորեն ազդում է նրա վրա,
  • 4:22 - 4:25
    թե ինչպես ենք մենք բանավիճում:
  • 4:25 - 4:28
    Նախ, մարտավարությունը բովանդակությունից կարևոր է դառնում:
  • 4:28 - 4:31
    Կարելի է սովորել տրամաբանություն և փաստարկում:
  • 4:31 - 4:33
    Տիրապետել այն բոլոր տեխնիկաներին, որ մարդիկ օգտագործում են
  • 4:33 - 4:35
    բանավեճերում հաղթելու համար:
  • 4:35 - 4:39
    Բանավեճին որպես պատերազմ նայելը սրում է «դուք մեր դեմ» գզացողությունը,
  • 4:39 - 4:42
    հակադրում ու բևեռացնում է մարդկանց:
  • 4:42 - 4:46
    Արդյունքում հնարավոր ելքերը դառնում են
  • 4:46 - 4:51
    կամ հաղթանակը, կամ պատվավոր հաղթանակը, կամ պարտությունը կամ ջախջախիչ պարտությունը։
  • 4:51 - 4:54
    Իմ կարծիքով այս ամենը խեղաթյուրում է բանավեճի գործընթացը։
  • 4:54 - 4:57
    Դեռ ավելի վատ՝ բացառվում են բանակցությունը,
  • 4:57 - 4:59
    առողջ դատողությունը, փոխզիջման գալը,
  • 4:59 - 5:02
    համագործակցությունը։
  • 5:02 - 5:04
    Մտածեք ինքներդ․ երբևէ եղե՞լ է, որ բանավեճի մեջ մտնեք՝
  • 5:04 - 5:08
    մտածելով «Տեսնենք՝ ինչ է հնարավոր ստեղծել միասին»,
  • 5:08 - 5:11
    ինչ-որ մեկից ինչ-որ բան "տանելու" փոխարեն։
  • 5:11 - 5:13
    Բանավեճը որպես պատերազմ մոտեցումը
  • 5:13 - 5:17
    անխուսափելի է դարձնում այդպիսի հանգուցալուծումները։
  • 5:17 - 5:20
    Եվ ամենավատն այն է, որ բանավեճերը
  • 5:20 - 5:22
    կարծես թե մեզ ոչ մի բանի չեն հասցնում։
  • 5:22 - 5:25
    Դրանք տանում են փակուղի։ Դրանք խցանումներ են,
  • 5:25 - 5:28
    "պատային" իրավիճակներ։
  • 5:28 - 5:30
    Բանավիճողները որևէ բանի չեն հասնում։
  • 5:30 - 5:32
    Ի դեպ, մի բան էլ։ Եվ այս վերջինն ինձ ամենաշատն է
  • 5:32 - 5:35
    անհանգստացնում՝ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ։
  • 5:35 - 5:38
    Բանավեճը պատերազմ է մոտեցումը հավասարության նշան է դնում
  • 5:38 - 5:42
    սովորելու և պարտվելու միջև։
  • 5:42 - 5:44
    Թույլ տվեք բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։
  • 5:44 - 5:46
    Ենթադրենք, ես և Դուք բանավիճում ենք։
  • 5:46 - 5:50
    Դուք հավատում եք որոշակի Պ պնդման, իսկ ես՝ ոչ։
  • 5:50 - 5:52
    Ես հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք Դուք հավատում Պ պնդմանը»։
  • 5:52 - 5:54
    Դուք բերում եք Ձեր հիմնավորումները։
  • 5:54 - 5:56
    Ես առարկում եմ՝ պատասխանելով․ «Բայց չէ՞ որ․․․»
  • 5:56 - 5:58
    Դուք պատասխանում եք իմ առարկությանը։
  • 5:58 - 6:00
    Ես հարցնում եմ՝ «Հետո՞։ Ի՞նչ նկատի ունեք։
  • 6:00 - 6:04
    Ի՞նչ կապ ունի Ձեր ասածն այստեղ»։ Դուք պատասխանում եք։
  • 6:04 - 6:05
    Հիմա, ենթադրենք` բանավեճի ողջ ընթացքում
  • 6:05 - 6:07
    ես առարկել եմ, հարցեր եմ տվել,
  • 6:07 - 6:10
    հակադրվել եմ,
  • 6:10 - 6:14
    և բոլոր դեպքերում ստացել եմ գոհացնող պատասխաններ:
  • 6:14 - 6:16
    Արդյունքում, վերջում ես ասում եմ.
  • 6:16 - 6:20
    «Գիտե՟ք, երևի թե դուք ճիշտ եք: Պ»:
  • 6:20 - 6:24
    Ես ձեռք եմ բերել նոր համոզմունք: Բայց դա պարզապես համոզմունք չէ:
  • 6:24 - 6:29
    Դա լավ հիմնավորված, մանրամասն ուսումնասիրված,
  • 6:29 - 6:32
    ճակատամարտ անցած համոզմունք է:
  • 6:32 - 6:36
    Մեծ ճանաչողական ձեռքբերում: Հիմա ի՟նչ` ո՟վ հաղթեց բանավեճում:
  • 6:36 - 6:39
    Եթե բանավեճին նայենք որպես պատերազմ`
  • 6:39 - 6:42
    հաղթեցիք Դուք, չնայած ես և միայն ես ունեցա ճանաչողական ձեռքբերում:
  • 6:42 - 6:46
    Ճանաչողական տեսակետից, ի՟նչ ձեռք բերեցիք Դուք:
  • 6:46 - 6:49
    Դե, իհարկե, Ձեզ հաստատ հաճելի էր "հաղթել", գուցե դա բարձրացրեց Ձեր ինքնագնահատականը:
  • 6:49 - 6:52
    Հնարավոր է` դա բարձրացրեց մասնագիտական շրջապատում
  • 6:52 - 6:53
    Ձեր կարգավիճակը:
  • 6:53 - 6:58
    Բայց ճանաչողական տեսակետից, ո՟վ է հաղթողը:
  • 6:58 - 7:00
    Պատերազմ-բանավեճի պատկերացումները ստիպում են մեզ մտածել,
  • 7:00 - 7:03
    որ հաղթողը Դուք եք, պարտվողը` ես,
  • 7:03 - 7:05
    չնայած որ ես ունեցա ձեռքբերում:
  • 7:05 - 7:07
    Ինչ-որ բան այստեղ սխալ է:
  • 7:07 - 7:10
    Եվ այդ սխալ պատկերացումն է, որ ես ուզում եմ փոխել, եթե կարող ենք:
  • 7:10 - 7:15
    Այսպիսով, ինչպե՟ս անել, որ բանավեճերը
  • 7:15 - 7:17
    բերեն դրական ձեռքբերումներ:
  • 7:17 - 7:21
    Դրա համար մեզ հարկավոր են բանվեճերից "ելքերի" նոր ստրատեգիաներ:
  • 7:21 - 7:24
    Բայց մենք չենք կարող ունենալ «ելքերի» նոր ստրատեգիաներ,
  • 7:24 - 7:27
    քանի դեռ չունենք բանավեճի մեջ մտնելու նոր մոտեցումներ:
  • 7:27 - 7:31
    Մենք պետք է բանավեճը պատկերացնենք նորովի:
  • 7:31 - 7:34
    Դա անելու համար...
  • 7:34 - 7:36
    իրականում ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել:
  • 7:36 - 7:38
    Ահա և վատ նորությունը:
  • 7:38 - 7:41
    Պատերազմ-բանավեճի համեմատությունը, պարզապես, հրեշ է:
  • 7:41 - 7:43
    Այն ապրում է մեր գիտակցության մեջ, և
  • 7:43 - 7:45
    չկա կախարդական մի նիզակ, որ նրան կսպանի:
  • 7:45 - 7:48
    Չկա կախարդական փայտիկ, որ կանհետացնի նրան:
  • 7:48 - 7:49
    Ես այս խնդրին պատասխան չունեմ:
  • 7:49 - 7:50
    Բայց ունեմ առաջարկներ:
  • 7:50 - 7:53
    Ահա դրանցից մեկը:
  • 7:53 - 7:56
    Եթե մենք ուզում ենք նորովի նայել բանավեճերին,
  • 7:56 - 8:00
    պետք է նորովի նայել բանավիճողներին:
  • 8:00 - 8:02
    Եկեք մի բան փորձենք:
  • 8:02 - 8:07
    Պատկերացրեք բոլոր այն դերերը, որ մարդիկ «խաղում են» բանավեճի մեջ:
  • 8:07 - 8:10
    Դիալեկտիկական բանավեճում դրանք
  • 8:10 - 8:12
    բանախոսն ու ընդդիմախոսն են,
  • 8:12 - 8:14
    հռետորական բանավեճում` լսարանը,
  • 8:14 - 8:18
    ապացուցողական բանավեճում` քննադատը...
  • 8:18 - 8:22
    Հիմա փորձեք պատկերացնել մի բանավեճ, որում Դուք համ բանավիճողն եք,
  • 8:22 - 8:26
    համ էլ միաժամանակ լսարանը.
  • 8:26 - 8:28
    Դուք տեսնում եք ինքներդ Ձեզ` բանավիճելիս:
  • 8:28 - 8:31
    Կարո՟ղ եք պատկերացնել, որ Դուք տեսնում եք ինձներդ Ձեզ բանավիճելիս,
  • 8:31 - 8:34
    տանուլ եք տալիս բանավեճը, բայց վերջում, միևնույն է`
  • 8:34 - 8:39
    ասում եք. «Ուխ, ինչ լավ բանավեճ էր»:
  • 8:39 - 8:42
    Կարծում եմ` կարող եք:
  • 8:42 - 8:44
    Եթե կարող եք պատկերացնել բանավեճ, որում
  • 8:44 - 8:46
    պարտվողը հաղթողին ասում է`
  • 8:46 - 8:47
    «Լավ բանավեճ էր»,
  • 8:47 - 8:49
    և նույնն ասում են լսարանն ու «դատավորները»,
  • 8:49 - 8:51
    ապա Դուք պատկերացրել եք լավ բանավեճ:
  • 8:51 - 8:53
    Ավելին, Դուք պատկերացրել եք լավ բանավիճող,
  • 8:53 - 8:56
    ինչպիսին արժե,
  • 8:56 - 9:00
    որ լինեք ինքներդ:
  • 9:00 - 9:02
    Ես շատ բանավեճեր եմ տանուլ տալիս:
  • 9:02 - 9:05
    Լավ բանավիճելը` բանավեճում պարտվելուց օգուտ քաղելը,
  • 9:05 - 9:07
    փորձառություն է պահանջում:
  • 9:07 - 9:09
    Բայց բարեբախտաբար ես շատ, շատ գործընկերներ եմ ունեցել,
  • 9:09 - 9:13
    ովքեր պատրաստակամ են եղել օգնել ինձ այդ փորձառությունը ձեռք բերել:
  • 9:13 - 9:14
    Շնորհակալություն:
  • 9:14 - 9:18
    (Ծափահարություններ)
Title:
Բանավեճ` բանավեճի համար
Speaker:
Դենիել Հ. Կոհեն
Description:

Ինչո՟ւ ենք մենք բանավիճում: Մեր հակառակորդից ավելի խելոք երևալու, նրանց սխալ ցույց տալու, ամենակարևորը` հաղթելո՛ւ համար: Այդպես չէ՟: Փիլիսոփա Դենիել Հ. Կոհենը խոսում է մեր բանավիճելու մշակույթի ամենատարածված ձևի` պատերազմ-բանավեճի մասին, որում մի կողմը պարտադիր հաղթում է, մյուսը` պարտվում: Նա ցույց է տալիս, որ բանավեճի այս ձևում ակտիվ անհամաձայնության մեջ ներքաշվելու իրական օգուտները կորում են:
(Տեսագրված է TEDxColbyCollege-ում)

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:35
Kristine Sargsyan approved Armenian subtitles for For argument's sake
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for For argument's sake
Kristine Sargsyan edited Armenian subtitles for For argument's sake
Kristine Sargsyan edited Armenian subtitles for For argument's sake
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake

Armenian subtitles

Revisions