Return to Video

Իրագործելով անհնարինը, կուլ տալով մեր վախը - Դեն Մեյեր - TEDxMaastricht

  • 0:08 - 0:10
    Շնորհակալություն։
  • 0:16 - 0:21
    Մի թագավոր կար Հնդկաստանում, մի մահարաջա,
    որի ծննդյան օրը հրաման դուրս եկավ,
  • 0:21 - 0:24
    որ բոլոր առաջնորդները պետք է
    թագավորին արժանի նվեր բերեն:
  • 0:24 - 0:28
    Ոմանք բերեցին նուրբ մետաքս,
    ոմանք`գեղեցիկ թրեր,
  • 0:28 - 0:29
    մյուսները` ոսկի:
  • 0:29 - 0:33
    Հերթը հասավ փոքրամարմին,
    կնճռոտ մի ծերունու,
  • 0:33 - 0:37
    ով եկել հասել էր իր գյուղից,
    ծովի ափով մի քանի օրվա ճանապարհ անցել:
  • 0:37 - 0:39
    Երբ մոտեցավ թագավորին,
    արքայորդին հարցրեց.
  • 0:39 - 0:41
    «Ի՞նչ նվեր ես բերել թագավորին»:
  • 0:41 - 0:45
    Ծերուկը դանդաղ բացեց իր ձեռքը,
    որի մեջ մի գեղեցիկ խեցի կար՝
  • 0:45 - 0:50
    մանուշակագույն, դեղին, կարմիր ու
    կապույտ գալարաձև նախշերով:
  • 0:50 - 0:51
    Եվ արքայի որդին ասաց.
  • 0:51 - 0:54
    «Այդ ի՞նչ նվեր է,
    դա թագավորին հարիր նվեր չէ»:
  • 0:55 - 0:57
    Ծերուկը գլուխը դանդաղ բարձրացրեց ու ասաց.
  • 0:58 - 1:01
    «Անցավ կտրած ճանապարհս
    լավ նվեր չէ, ինչ է՞»:
  • 1:01 - 1:03
    (Ծիծաղ)
  • 1:03 - 1:06
    Մի քանի րոպեից ես Ձեզ
    մի նվեր կտամ.
  • 1:06 - 1:08
    կարծում եմ, այդ նվերն
    արժի է տարածել:
  • 1:08 - 1:10
    Բայց մինչ այդ, կխնդրեմ
  • 1:10 - 1:12
    ինձ հետ
    անցնեք այս ճանապարհը:
  • 1:12 - 1:13
    Ինչպես Ձեզնից շատերը
  • 1:13 - 1:16
    ես էլ սկսել եմ կյանքս,
    որպես մի փոքրիկ երեխա:
  • 1:16 - 1:18
    Ձեզանից քանի՞սն են իրենց կյանքը
    սկսել որպես փոքրիկ երեխա:
  • 1:18 - 1:19
    Ծնվել ե՞ք երիտասարդ:
  • 1:19 - 1:21
    Մոտավորապես ձեր կեսը՞, լավ...
  • 1:21 - 1:22
    (Ծիծաղ)
  • 1:22 - 1:25
    Իսկ մնացածը՞, դուք հասուն մարդ ե՞ք ծնվել:
  • 1:25 - 1:28
    Ես ուզում եմ տեսնել Ձեր մորը:
  • 1:28 - 1:29
    Խոսե՛ք անհնարինի մասին:
  • 1:31 - 1:35
    Երեխա ժամանակ ես միշտ սիրում էի
    անել այն, ինչ անհնարին է:
  • 1:36 - 1:39
    Ես երկար տարիներ սպասել եմ
    այս օրվան, որովհետև այսօր
  • 1:39 - 1:41
    ես փորձելու եմ իրագործել անհնարինը,
  • 1:41 - 1:44
    հենց Ձեր աչքի առջև,
  • 1:44 - 1:45
    հենց այստեղ
    TEDxMaastricht-ում:
  • 1:46 - 1:48
    Ես ուզում եմ սկսել,
  • 1:49 - 1:51
    բացահայտելով վերջաբանը:
  • 1:51 - 1:53
    Եվ ապացուցելու եմ,
  • 1:53 - 1:55
    որ անհնարինն
    ամենևին էլ անհնար չէ:
  • 1:55 - 1:58
    Եվ կավարտեմ Ձեզ տալով այն նվերը,
    որը արժանի է տարածման:
  • 1:58 - 2:01
    Ցույց կտամ, որ դուք կարող եք անել
    այդ անհնարինը հենց Ձեր կյանքում:
  • 2:03 - 2:05
    Անհնարինի մասին կատարված
    իմ հարցման ժամանակ ես պարզեցի,
  • 2:05 - 2:08
    որ կա երկու բան, որ բնորոշ է բոլոր
    մարդկանց այս աշխարհում.
  • 2:08 - 2:10
    բոլորն ունեն վախեր
  • 2:10 - 2:12
    և բոլորն ունեն երազանքներ:
  • 2:13 - 2:18
    Եվ հենց այդ նույն հարցման
    ընթացքում ես հասկացա,
  • 2:18 - 2:20
    որ իմ կյանքում ես արել եմ երեք բան,
  • 2:20 - 2:23
    որ ինձ ստիպել են իրագործել անհնարինը:
  • 2:24 - 2:27
    Դոջբոլը, կամ ինչպես ասում են
    բադերի որսորդները,
  • 2:27 - 2:28
    Սուպերմենը
  • 2:28 - 2:29
    և մոծակը:
  • 2:29 - 2:31
    Սրանք ինձ համար
    առանցքային բառեր են:
  • 2:31 - 2:34
    Հիմա դուք գիտեք, թե ես ինչու
    եմ սիրում ի կատար ածել անհնարինը:
  • 2:34 - 2:36
    Ես կկիսվեմ Ձեզ հետ իմ անցած
    երկար ճանապարհով՝
  • 2:36 - 2:39
    վախերից մինչև
    երազանքներ,
  • 2:39 - 2:41
    բառերից մինչև սրեր,
  • 2:41 - 2:43
    բադերի որսորդներից
  • 2:43 - 2:44
    մինչև Սուպերմեն,
  • 2:44 - 2:45
    այնուհետև` մոծակ:
  • 2:46 - 2:48
    Եվ ուզում եմ ցույց
    տալ, թե դուք ինքներդ
  • 2:48 - 2:50
    ինչպես կարող եք անել անհնարինը
    հենց Ձեր կյանքում:
  • 2:52 - 2:55
    2007թ. հոկտեմբերի 4-ին
  • 2:56 - 2:58
    Սիրտս արագ զարկում էր,
    իսկ ծնկներս դողում էին,
  • 2:58 - 2:59
    երբ բեմ բարձրացա`
  • 2:59 - 3:01
    Հարվարդ համալսարանի
  • 3:01 - 3:03
    Սանդերս թատրոնի բեմ`
  • 3:03 - 3:06
    ստանալու 2007 թվ. Նոբելյան
    մրցանակը բժշկության ոլորտում
  • 3:06 - 3:09
    իմ համահեղինակած բժշկական
    ուսումնասիրության համար,
  • 3:09 - 3:10
    որը կոչվում էր «Սուր կուլ տալը
  • 3:10 - 3:12
    և դրա կողմնակի ազդեցությունը»:
  • 3:12 - 3:13
    (Ծիծաղ)
  • 3:14 - 3:18
    Այն տպագրվել էր բժշկական մի ամսագրում,
    որին ես երբևէ չէի հանդիպել`
  • 3:18 - 3:20
    «Բրիտանական բժշկական ամսագրում»:
  • 3:21 - 3:25
    Ըստ իս, դա անհնարին մի երազ էր,
  • 3:25 - 3:28
    ինձ նման մեկի համար անսպասելի անակնկալ,
  • 3:28 - 3:31
    պատիվ, որը ես երբեք չեմ մոռանա:
  • 3:31 - 3:35
    Բայց սա իմ կյանքի ամենահիշարժան պահը չէր:
  • 3:36 - 3:38
    1967թվ հոկտեմբերի 4-ին
  • 3:38 - 3:40
    այս վախկոտ, վտիտ, թուլակազմ երեխան
  • 3:41 - 3:43
    ծայրաստիճան սարսափած էր:
  • 3:43 - 3:46
    Բեմ բարձրանալիս
  • 3:46 - 3:47
    նրա սիրտը արագ զարկում էր,
  • 3:48 - 3:49
    ծնկները թուլացել էին:
  • 3:50 - 3:52
    Բերանը բացեց,
  • 3:56 - 3:58
    բայց խոսքերը դուրս չեկան:
  • 3:58 - 4:00
    Նա դողում էր` արցունքները աչքերին:
  • 4:01 - 4:02
    Նա մատնվել էր խուճապի,
  • 4:02 - 4:04
    վախից քարացել:
  • 4:04 - 4:06
    Այս վախկոտ, ինքնամփոփ,
    վտիտ, թուլակազմ երեխան
  • 4:06 - 4:08
    ծայրաստիճան սարսափած էր:
  • 4:09 - 4:10
    Նա մթությունից էր վախենում,
  • 4:11 - 4:12
    բարձրությունից,
  • 4:12 - 4:13
    սարդերից, օձերից:
  • 4:13 - 4:15
    Իսկ դուք սարդերից ու օձերից վախենու՞մ եք:
  • 4:15 - 4:17
    Ահա, կան մի քանի հոգի:
  • 4:17 - 4:19
    Նա ջրից, շնաձկներից էր սարսափում:
  • 4:19 - 4:22
    Բժիշկներից, բուժքույրերից, ատամնաբույժերից
  • 4:22 - 4:25
    ու ասեղներից, շաղափներից ու սուր
    առարկաներից ընդհանրապես:
  • 4:25 - 4:27
    Բայց ամենից շատ
  • 4:27 - 4:29
    մարդկանցից էր վախենում:
  • 4:29 - 4:32
    Այս վախկոտ, ինքնամփոփ, վտիտ,
    թուլակազմ երեխան
  • 4:32 - 4:33
    ես էի:
  • 4:33 - 4:36
    Ես վախենում էի ձախողումից, մերժումից,
  • 4:37 - 4:40
    ցածր ինքնագնահատականից,
    թերարժեքության զգացումից,
  • 4:40 - 4:43
    և անգամ մի բանից, որից դեռևս ոչ ոք
    չէր սահմանել`սոցիոֆոբիայից:
  • 4:45 - 4:49
    Իմ վախերի պատճառով, ինձ
    ծաղրուծանակի էին ենթարկում:
  • 4:49 - 4:52
    Ինձ վրա ծիծաղում էին, անուններ կպցնում,
  • 4:52 - 4:54
    չէին թողնում ես էլ
    իրենց հետ խաղամ:
  • 4:55 - 4:58
    Միայն մի դեպքում էին ինձ խաղացնում ,
    երբ որոշում էին
  • 4:58 - 4:59
    բադերի որսորդներ խաղալ:
  • 5:00 - 5:01
    Իսկ ես գնդակից չէի էլ էի վախենում:
  • 5:02 - 5:04
    Չարաճճի երեխաները անունս էին տալիս,
  • 5:04 - 5:07
    ես գլուխս բարձրացնում էի ու
    տեսնում ինչպես այդ կարմիր գնդակները
  • 5:07 - 5:09
    գերձայնային արագությամբ
    բախվում էին երեսիս.
  • 5:09 - 5:10
    բա՛մ, բա՛մ, բա՛մ;
  • 5:11 - 5:13
    Շատ եմ հիշում՝ ինչպես դպրոցից
    տուն վերադառնալիս,
  • 5:13 - 5:18
    երեսս կարմիր ու այտուցված էր,
  • 5:18 - 5:21
    աչքերումս արցունքներ էին գոյանում,
  • 5:21 - 5:24
    իսկ նրանց խոսքերը դեռ հնչում
    էին ականջներումս:
  • 5:24 - 5:25
    Ով որ ասել է,
  • 5:25 - 5:29
    «Խոսքերը ինձ չեն կարող հետ պահել»,
  • 5:29 - 5:30
    ստել է:
  • 5:30 - 5:32
    Սրի կտրածը կլավանա, լեզվինը՝ ոչ:
  • 5:32 - 5:34
    Խոսքերը թրից էլ սուր են:
  • 5:34 - 5:36
    Լեզվի կտրածը շատ խորն է,
  • 5:36 - 5:38
    բայց անտեսանելի:
  • 5:38 - 5:41
    Այսպիսով, ես շատ վախեր ունեի:
  • 5:41 - 5:42
    Դեռևս ունեմ:
  • 5:43 - 5:45
    Բայց ես նաև շատ երազանքներ ունեի:
  • 5:45 - 5:48
    Տուն վերադառնալուն պես՝
    ապաստանում էի Սուպերմենի մոտ,
  • 5:48 - 5:50
    կարդում էի նրա մասին կոմիքսները,
  • 5:50 - 5:53
    երազում էի նրա պես հերոս դառնալ:
  • 5:53 - 5:56
    Ուզում էի պայքարել հանուն
    ճշմարտության ու արդարության,
  • 5:56 - 5:59
    հաղթել չարագործներին, հաղթահարել
    իմ իսկ թուլությունները,
  • 5:59 - 6:03
    աշխարհով մեկ թռչել՝ հերոսական
    սխրանքներ կատարել ու կյանքեր փրկել:
  • 6:03 - 6:06
    Ես նաև իրական բաներով էի հետաքրքրված:
  • 6:06 - 6:09
    Ես կարդում էի Գինեսի Աշխարհի ռեկորդների
    գիրքը և Ռիփլիի Believe It or Not-ը:
  • 6:09 - 6:13
    Ձեզանից ինչ-որ մեկը երբևէ կարդացե՞լ է
    Գինեսի ռեկորդների կամ Ռիփլիի գիրքը:
  • 6:13 - 6:14
    Սիրում եմ այս գրքերը:
  • 6:14 - 6:16
    Ես տեսնում էի՝ ինչպես իրական մարդիկ
  • 6:16 - 6:18
    իրական սխրանքներ էին կատարում:
  • 6:18 - 6:19
    Որոշեցի այսպիսի բաներ անել:
  • 6:19 - 6:20
    Եթե երեխաները չթողնեին
  • 6:20 - 6:22
    իրենց հետ սպորտային խաղեր խաղալ,
  • 6:22 - 6:23
    ապա ես իսկապես կկախարդեմ բոլորին,
  • 6:23 - 6:25
    իսկական սխրանքներ կգործեմ:
  • 6:25 - 6:28
    Ես մի նշանավոր այնպիսի բան կանեմ,
    որ այս երեխաները չեն կարող:
  • 6:28 - 6:30
    Ուզում են գտնել իմ կոչումն ու
    տեղը այս կյանքում:
  • 6:30 - 6:32
    Ուզում եմ վստահ լինել, որ
    կյանքս իմաստալից է:
  • 6:32 - 6:34
    Ուզում եմ մի ականավոր բան անեմ՝
    աշխարհը փոխեմ:
  • 6:34 - 6:37
    Ուզում եմ ապացուցել, որ անհնարինը
    հնարավոր է:
  • 6:38 - 6:40
    Տասը տարի անց,
  • 6:40 - 6:43
    21-րդ տարեդարձիցս մի շաբաթ առաջ.
  • 6:43 - 6:47
    մի օրում երկու բան տեղի ունեցավ,
    որը կյանքս տակնուվրա արեց:
  • 6:47 - 6:49
    Ապրում էի Հնդկաստանի Թամիլ Նադուում,
  • 6:50 - 6:51
    այնտեղ կամավոր էի,
  • 6:51 - 6:53
    երբ իմ ուսուցիչը, իմ ընկերը հարցրեց.
  • 6:53 - 6:55
    «Երատակներ ունե՞ս, Դենիել»:
  • 6:55 - 6:57
    Ես ասացի. «Երատակը ո՞րն է»:
  • 6:57 - 7:00
    Պատասխանեց. «Երատակները կյանքիդ
    հիմնական նպատակներն են:
  • 7:00 - 7:04
    Սրանք երազանքների ու նպատակների
    խառնուրդ են, օրինակ,
  • 7:04 - 7:06
    եթե կարողանայիր անել,
    ինչ ուզում ես,
  • 7:06 - 7:07
    գնալ, ուր ուզում ես,
  • 7:07 - 7:08
    լինել, որտեղ ուղում ես,
  • 7:08 - 7:10
    ու՞ր կգնայիր, ի՞նչ կանեիր:
  • 7:10 - 7:11
    Ո՞վ կլինեիր»:
  • 7:11 - 7:14
    Ասացի. «Չեմ կարող, սարսափեցի անգամ,
    վախերիս հաշիվ չկա:»
  • 7:14 - 7:18
    Այդ օրը վերցրի բրնձե
    գորգը ու բարձրացա բունգալոյի կտուր,
  • 7:18 - 7:19
    պառկեցի աստղերի տակ,
  • 7:19 - 7:22
    նայեցի՝ ինչպես չղջիկները
    մոծակների են որսում:
  • 7:22 - 7:26
    Միայն կարող էի մտածել երատակների,
    երազանքների, նպատակների մասին,
  • 7:26 - 7:28
    չար երեխաների, բադերի որսորդների մասին:
  • 7:29 - 7:31
    Մի քանի ժամ հետո արթնացա:
  • 7:31 - 7:34
    Սիրտս արագ էր զարկում, ծնկներս դողում էին:
  • 7:34 - 7:36
    Այս անգամ սա վախից չէր:
  • 7:36 - 7:38
    Ամբողջ մարմինս դողէրոցքի մեջ էր:
  • 7:38 - 7:40
    Հաջորդ հինգ օրերը
  • 7:40 - 7:44
    ես համարյա անգիտակից էի պառկած,
    կյանքի ու մահու կռիվ էի տալիս:
  • 7:44 - 7:48
    105 աստիճան ջերմություն ունեի,
    մալարիայի տենդը բռնել էր գլուխս:
  • 7:48 - 7:52
    Երբ գիտակից էի, չէի դադարում
    մտածել երատակների մասին:
  • 7:52 - 7:54
    Խորհում էի. «Ի՞նչ եմ անում կյանքիս հետ»:
  • 7:54 - 7:56
    Վերջապես, 21-րդ տարեդարձիս նախորդ օրը
  • 7:56 - 7:58
    միտքս փայլատակեց,
  • 7:58 - 8:00
    ու մի եզրահանգության եկա:
  • 8:00 - 8:02
    Հասկացա, որ այն փոքր մոծակը՝
  • 8:03 - 8:05
    Anopheles Stephensi-ն,
  • 8:05 - 8:07
    այս փոքր մոծակը,
  • 8:07 - 8:08
    որը 5 միկրոգրամ էլ չկա,
  • 8:08 - 8:10
    աղի հատիկից փոքր,
  • 8:10 - 8:13
    այդ մոծակը կարող է 170 ֆունտանոց՝
    80 կիլոգրամանոց մարդու հախից գալ.
  • 8:13 - 8:15
    Ես հասկացա, թե որն է իմ թուլությունը:
  • 8:15 - 8:17
    Հետո գլխի ընկա, որ դա մոծակը չէր,
  • 8:17 - 8:19
    այլ մոծակի մեջ գտնվող փոքր մակաբույծը՝
  • 8:19 - 8:23
    Plasmodium Falciparum-ը, որ ամեն
    տարի միլիոնավոր մարդ է սպանում:
  • 8:24 - 8:26
    Իսկ քիչ անց հասկացա, որ դա
    ավելի փոքր բան է,
  • 8:26 - 8:29
    որը ինձ համար գրեթե ահռելի էր թվում:
  • 8:29 - 8:30
    Հասկացա,
  • 8:30 - 8:31
    որ վախն է իմ թուլությունը,
  • 8:31 - 8:32
    իմ մակաբույծը,
  • 8:32 - 8:35
    որը մխրճվել է մեջս և կործանում է կյանքս:
  • 8:35 - 8:38
    Գիտե՞ք, վտանգի և վախի մեջ
    տարբերություն կա:
  • 8:38 - 8:40
    Վտանգը իրական է:
  • 8:40 - 8:42
    Վախը` ընտրության արդյունք:
  • 8:42 - 8:44
    Ես հասկացա, որ ես ունեմ
    ընտրության իրավունք.
  • 8:44 - 8:48
    կամ ապրել վախի մեջ և այդ գիշեր
    պարտություն կրել,
  • 8:49 - 8:52
    կամ սպանել իմ մեջ վախը, որ
  • 8:52 - 8:56
    հասնեմ երազանքների, ռիսկ ունենամ ապրել:
  • 8:57 - 9:00
    Կյանքի ու մահու այս կռիվը
    և մահվանը առերեսելը
  • 9:00 - 9:04
    ստիպում է հասկանալ կյանքի արժեքը:
  • 9:04 - 9:07
    Ես հասկացա, որ բոլորն էլ մահանում են,
  • 9:08 - 9:10
    մահն է կյանք պարգևում:
  • 9:10 - 9:12
    Երբ սովորում ես մեռնել,
  • 9:12 - 9:13
    սովորում ես ապրել:
  • 9:13 - 9:15
    Ես որոշեցի այդ գիշեր
  • 9:15 - 9:16
    փոխել կյանքիս
    պատմությունը:
  • 9:17 - 9:18
    Ես չէի ուզում մեռնել:
  • 9:18 - 9:20
    Կարճ աղոթք ասացի.
  • 9:20 - 9:22
    «Աստված, եթե թույլ տաս դառնամ 21 տարեկան,
  • 9:22 - 9:25
    թույլ չեմ տա վախին կառավարել կյանքս:
  • 9:25 - 9:27
    Կճեղքեմ իմ մեջ վախը,
  • 9:27 - 9:30
    կհասնեմ երազանքներիս,
  • 9:30 - 9:31
    ուզում եմ փոխել վերաբերմունքս,
  • 9:31 - 9:34
    նշանավոր բաներ իրագործեմ,
  • 9:34 - 9:36
    ուզում եմ գտնել իմ
    կոչումն ու կյանքի իմաստը,
  • 9:36 - 9:39
    ուզում եմ վստահ լինել՝
    անկարելին հնարավոր է»:
  • 9:39 - 9:43
    Չեմ ասի՝ այդ գիշերը լուսացրի թե չէ,
    ինքներդ մտածեք:
  • 9:43 - 9:44
    (ծիծաղ)
  • 9:44 - 9:47
    Այդ գիշեր ես կազմեցի իմ
    երատակների առաջին ցուցակը:
  • 9:47 - 9:50
    Որոշեցի, որ պետք է այցելեմ
    հիմնական մայրցամաքները,
  • 9:50 - 9:52
    աշխարհի յոթ հրաշալիքները,
  • 9:52 - 9:53
    մի շարք լեզուներ սովորեմ,
  • 9:53 - 9:55
    անմարդաբնակ կղզում ապրեմ,
  • 9:55 - 9:56
    օվկիանոսը նավով կտրեմ անցնեմ,
  • 9:56 - 9:59
    ապրեմ ամազոնի հնդկացիների ցեղի հետ,
  • 9:59 - 10:01
    Շվեդիայի ամենաբարձր լեռան գագաթ բարձրանամ,
  • 10:01 - 10:03
    տեսնեմ Էվերեստ սարը արևածագին,
  • 10:03 - 10:05
    աշխատեմ Նեշվիլում` երաժշտական ոլորտում,
  • 10:05 - 10:07
    կրկեսի հետ շրջագայեմ,
  • 10:07 - 10:09
    ինթնաթիռից թռիչք կատարեմ:
  • 10:09 - 10:12
    Հետագա 20 տարիների ընթացքում,
    ես իրականացրի սրանցից շատերը:
  • 10:12 - 10:15
    Ամեն անգամ երբ ցուցակիցս երատակ էի ջնջում,
  • 10:15 - 10:18
    ավելացնում էի 5-ը,10-ը, ու
    ցուցակս անընդհատ աճում էր:
  • 10:19 - 10:23
    Մյուս 7 տարիների ընթացքում, ես ապրել եմ
    Բահամյան կղզիներից մեկում,
  • 10:23 - 10:25
    շուրջ 7 տարի,
  • 10:25 - 10:27
    եղեգնյա մի խրճիթում,
  • 10:29 - 10:34
    որսալով շնաձկներ ու օձաձկներ, մեն-մենակ,
  • 10:34 - 10:36
    քաթանե կտորտանք հագած,
  • 10:37 - 10:39
    ու հնարավորություն ստացել սովորել
    շնաձկների հետ լողալ:
  • 10:39 - 10:41
    Այդտեղից տեղափոխվեցի Մեքսիկա,
  • 10:41 - 10:45
    հետո Էկվադորում գտնվող Ամազոնի ավազան՝
  • 10:45 - 10:48
    Պուհո Պոնգո Էկվադոր, որտեղ վայրի
    մի ցեղ էր ապրում.
  • 10:48 - 10:52
    հետզհետե իմ երատակների միջոցով
    ավելի հաստատակամ դարձա:
  • 10:52 - 10:55
    Տեղափոխվեցի Նեշվիլի երաժշտական
    ասպարեզ, հետո Շվեդիա՝
  • 10:55 - 10:58
    Ստոկհոլմ, որտեղ բարձրացա Արկտիկական շրջանի
  • 10:58 - 11:02
    Կեբնեկայզե սարի գագաթը;
  • 11:03 - 11:05
    Ես ուսումնասիրում էի
    խեղկատակությունը
  • 11:05 - 11:06
    ու աճպարարությունը,
  • 11:06 - 11:07
    ոտնափայտերով քայլելը,
  • 11:07 - 11:10
    միակնանի հեծանիվ վարելը,
    կրակ ու ապակի կուլ տալը:
  • 11:10 - 11:14
    1997 թվ. լսեցի, որ Շվեդիայում տասից
    քիչ սուր կուլ տվող է մնացել,
  • 11:14 - 11:15
    ասացի. «Սա էլ պետք է անեմ»:
  • 11:15 - 11:18
    Հանդիպեցի սուր կուլ տվողի,
    նրանից օգնություն խնդրեցի:
  • 11:18 - 11:20
    Նա ասաց. «Քեզ երկու բան կասեմ:
  • 11:20 - 11:22
    Առաջին. սա շատ վտանդավոր է:
  • 11:22 - 11:24
    Մարդիկ փորձելով մահացել են:
  • 11:24 - 11:25
    Երկրորդ.
  • 11:25 - 11:26
    անգամ չփորձես»:
  • 11:26 - 11:28
    (ծիծաղ)
  • 11:28 - 11:30
    Այսպիսով, սա էլ գնաց երետակներիս ցուցակ:
  • 11:30 - 11:33
    4 տարի ամեն օր,
  • 11:34 - 11:35
    10-12 անգամ մարզվում էի:
  • 11:35 - 11:37
    Վերջերս հաշվումներ կատարեցի.
  • 11:37 - 11:40
    4 x 365 [x 12]
  • 11:40 - 11:43
    Մոտավորապես 13 հազար ձախողված փորձ,
  • 11:43 - 11:45
    մինչ 2001 թվականի կուլ տվեցի առաջին սուրը:
  • 11:46 - 11:48
    Այս ընթացքում ես երատակ դրեցի
  • 11:48 - 11:51
    դառնալ աշխարհում սուր կուլ
    տալու արվեստի առաջին գիտակը:
  • 11:51 - 11:53
    Ուսումնասիրեցի ամեն մի գիրք,
    ամսագիր, թերթ,
  • 11:53 - 11:55
    ամեն մի բժշկական հետազոտություն,
  • 11:55 - 11:58
    հետաքրքրվեցի հոգեբանությամբ,
    անատոմիայով,
  • 11:58 - 12:00
    խորհրդակցեցի բժիշկների, բուժքույրերի հետ,
  • 12:00 - 12:02
    համախմբեցի այս արվեստի բոլոր
    ներկայացուցիչներին
  • 12:02 - 12:04
    Սուր Կուլ Տվողների Համաշխարհային
    Ասոսիացիայի շուրջ,
  • 12:04 - 12:07
    և կատարեցի սուր կուլ տալու և դրա
    կողմնակի ազդեցությունների մասին
  • 12:07 - 12:09
    երկամյա մի հետազոտություն,
  • 12:09 - 12:11
    որը տպագրվեց «Բրիտանական
    Բժշկական ամսագրում»:
  • 12:11 - 12:12
    (ծիծաղ)
  • 12:12 - 12:13
    Շնորհակալ եմ:
  • 12:13 - 12:18
    (ծափահարություններ)
  • 12:18 - 12:22
    Ես սուր կուլ տալու մասին մի շարք
    զարմանահրաշ բաներ իմացա:
  • 12:22 - 12:25
    Այնպիսի բաներ, որոնց մասին երբևէ
    չեք մտածել մինչ այսօր:
  • 12:25 - 12:29
    Մյուս անգամ տանը դանակով կամ գուցե սրով
  • 12:29 - 12:32
    սթեյք կտրելիս, կհիշեք ասածս:
  • 12:34 - 12:37
    Իմացա, որ սուր կուլ տալու արվեստը
    առաջացել է Հնդկաստանում,
  • 12:37 - 12:40
    որտեղ քսանամյա հասակում առաջին
    անգամ ականատես եղա այս երևույթին,
  • 12:40 - 12:42
    մոտ 4000 տարի առաջ, ք.ա.2000 թվականին:
  • 12:42 - 12:46
    Վերջին 150 տարիների ընթացքում
    սուր կուլ տվողները ներգրավվել են
  • 12:46 - 12:47
    գիտության ու բժշկության ոլորտներում,
  • 12:47 - 12:51
    օգնելով 1868 թվ.բժիշկ Ադոլֆ Քուսմաուլին
  • 12:51 - 12:54
    գերմանական Ֆրայբուրգում հայտնագործել
    կոշտ էնդոսքոպը,
  • 12:54 - 12:57
    1906 թվ. Ուելսում սրտագրության
    էլեկտրական սարքը,
  • 12:57 - 13:00
    ուսումնասիրել կերակրափողի աշխատանքի
    ու մարսողության խանգարումները,
  • 13:00 - 13:02
    հայտնագործել բրոնխոսկոպը և այլն:
  • 13:02 - 13:04
    Սակայն, վերջին 150 տարիների ընթացքում
  • 13:04 - 13:08
    հարյուրավոր մարդիկ են վիրավորվել
    ու մահացել:
  • 13:08 - 13:15
    Սա բժիշկ Ադոլֆ Քուսմաուլի
    հայտագործած կոշտ էնդոսքոպն է:
  • 13:15 - 13:19
    Մենք տեղեկացանք, որ վերջին 150 տարիների
    ընթացքում մահվան 29 դեպք է գրանցվել,
  • 13:19 - 13:22
    այդ թվում, լոնդոնցի սուր կուլ տվողը,
    ով խոցել էր իր սիրտը:
  • 13:23 - 13:25
    Մենք տեղեկացանք, որ ամեն տարի 3-8 մարդ
  • 13:25 - 13:28
    սուր կուլ տալիս վնասվածք է ստանում:
  • 13:28 - 13:30
    Ես տեղյակ եմ, քանի որ
    նրանք ինձ են զանգում:
  • 13:30 - 13:32
    Վերջին մի քանի շաբաթում
    երկուսն էին զանգել,
  • 13:32 - 13:34
    մեկը Շվեդիայից էր, մյուսը՝ Օրլանդոյից.
  • 13:34 - 13:37
    սուր կուլ տվողները, որոնք
    հիվանդանոցում էին հայտնվել:
  • 13:37 - 13:39
    Այսպիսով, սա չափազանց վտանգավոր է:
  • 13:39 - 13:42
    Ես նաև իմացա, որ 2-10 տարի է անհրաժեշտ
  • 13:42 - 13:44
    սովորելու սուր կուլ տալ
  • 13:44 - 13:46
    մեծամասնության համար:
  • 13:46 - 13:48
    Սակայն իմ կատարած ամենահրաշալի
    հայտնագործոթյունը այն էր,
  • 13:48 - 13:51
    որ սուր կուլ տվողները սովորում են
    ի կատար ածել անհնարինը:
  • 13:51 - 13:53
    Ձեզ մի փոքր գաղտնիք կասեմ:
  • 13:54 - 13:58
    Մի կենտրոնացեք 99.9 տոկոս
    անհնարին բաների վրա:
  • 13:58 - 14:02
    Կենտրոնացեք այն 0.1 տոկոսի վրա,
    դարձրեք այն հնարավոր:
  • 14:03 - 14:06
    Այժմ ներկայացնեմ ձեզ սուր կուլ
    տվողի անցած մտավոր ուղին:
  • 14:06 - 14:09
    Սուր կուլ տալը ենթադրում է
    անխթան մեդիտացիա,
  • 14:09 - 14:12
    ուժեղ կենտրոնացում,
    կատարյալ ճշգրտություն
  • 14:12 - 14:16
    ներքին օրգանները մեկուսացնելու ու մարմնի
    ավտոմատ ռեֆլեքսները հաղթահարելու համար,
  • 14:16 - 14:20
    ուղեղի արագացված սինոփսիսի,
    պարբերական մկայանային հիշողության
  • 14:20 - 14:24
    10000 անգամ անընդհատ մարզվելու միջոցով:
  • 14:24 - 14:28
    Այժմ ներկայացնեմ սուր կուլ տվողի
    մարմնի անցած ուղին:
  • 14:28 - 14:30
    Սուր կուլ տալու համար,
  • 14:30 - 14:32
    պետք այն լեզվիս տակով անցկացնեմ,
  • 14:32 - 14:35
    փորձելով չործկալ,
    ապա եղջերային կերակրափողով
  • 14:35 - 14:38
    մակկոկորդով 90 աստիճան թեքել,
  • 14:38 - 14:41
    անցնել մատանիաձև աճառի վերին
    եղջերային սֆինկտորով,
  • 14:41 - 14:43
    հաղթահարել պերիսթալտիկ ռեֆլեքսը,
  • 14:43 - 14:44
    սուրը անցկացնել կրծքավանդակի խոռոչ՝
  • 14:44 - 14:46
    թոքերի միջև:
  • 14:46 - 14:48
    Այստեղ,
  • 14:48 - 14:50
    իրականում, պետք է սիրտս հետ քաշեմ:
  • 14:50 - 14:52
    Եթե ուշադիր դիտեք,
  • 14:52 - 14:54
    կտեսնեք՝ ինչպես է սիրտս բաբախում,
  • 14:54 - 14:56
    քանի որ այն սրին է հենվում,
  • 14:56 - 14:59
    և նրանց բաժանում է միայն 1/8
    մատնաչափ եղջերային թաղանթ:
  • 14:59 - 15:01
    Սա կեղծել հնարավոր չէ:
  • 15:01 - 15:03
    Այնուհետև պետք է անցնել կրծկքավանդակով,
  • 15:03 - 15:06
    կերակրափողի ստորին
    սֆինքտերով մինչև ստամոքս,
  • 15:06 - 15:09
    հաղթահարել սրտխառնոցը մինչև
    այն կհասնի տասներկումատնյա աղի:
  • 15:09 - 15:10
    Հեշտ ու հանգիստ:
  • 15:10 - 15:11
    (Ծիծաղ)
  • 15:11 - 15:13
    Եթե դրանից էլ առաջ գնանք,
  • 15:13 - 15:18
    կհասնենք մինչը իմ ֆալոպյան փող:
    (հոլանդերեն) Ֆալոպյան Փող:
  • 15:18 - 15:21
    Տղամարդիկ կարող են այդ մեկը
    ճշտել իրենց կանանցից:
  • 15:22 - 15:24
    Մարդիկ ինձանից հետաքրքրվում են.
  • 15:24 - 15:27
    «Մեծ արիություն է պահանջում
    կյանքդ վտանգելու,
  • 15:27 - 15:29
    սրտիդ դիպչելու, սուր կուլ տալու համար»:
  • 15:29 - 15:30
    Ո՛չ: Իսկական արիությունը
  • 15:30 - 15:33
    այն վախկոտ, ինքնամփոփ, նիհար,
    թուլակազմ երեխայի համար
  • 15:33 - 15:36
    ձախողումն ու մերժումը անտեսելն էր,
  • 15:36 - 15:37
    իր սիրտը բացելը,
  • 15:37 - 15:39
    իր հպարտությունը
    մի կողմ դնելը,
  • 15:39 - 15:41
    բացարձակ անծանոթների մոտ կանգնելը
  • 15:41 - 15:44
    ու իր վախերի ու երազանքների
    այս պատմությունը պատմելն է,
  • 15:44 - 15:48
    վտանգելով իր սիրտը և ուղղակի, և
    փոխաբերական իմաստով:
  • 15:48 - 15:49
    Շնորհակալ եմ:
  • 15:49 - 15:54
    (ծափահարություններ)
  • 15:54 - 15:56
    Զարմանահրաշը այն է,
  • 15:56 - 15:59
    որ կյանքումս միշտ ցանկացել
    եմ նշանավոր մի բան անել,
  • 15:59 - 16:00
    ու հիմա անում եմ:
  • 16:00 - 16:03
    Սակայն նշանավոր բանը այն չէ, թե ես
  • 16:03 - 16:05
    միաժամանակ 21 սուր եմ կուլ տալիս,
  • 16:08 - 16:11
    կամ 88 շնաձկան ու օձաձկան հետ
    լողում եմ 20 ոտնաչափ խորության վրա
  • 16:11 - 16:13
    Ռիփլիի Believe It or Not գրքի համար,
  • 16:14 - 16:18
    կամ որ լողացի 1500 աստիճան
    ունեցող ջրում Սթեն Լիի սուպերմենի նման,
  • 16:18 - 16:19
    իսկապես, երկաթից մարդ եմ,
  • 16:20 - 16:22
    հո զոռով չի՞:
  • 16:22 - 16:25
    Կամ որ Ռիփլիի համար սրով մեքենա եմ քաշում,
  • 16:25 - 16:26
    կամ Գինեսի,
  • 16:26 - 16:29
    կամ America's Got Talent-ի
    եզրափակիչ անցնելու համար
  • 16:29 - 16:32
    կամ 2007 թվ. բժշկության ոլորտում
    Նոբելյան մրցանակի համար:
  • 16:32 - 16:34
    Ո՛չ, սա չէ, որ զարմանալի է:
  • 16:34 - 16:36
    Դա այն է, ինչ մարդիկ են
    մտածում: Ո՛չ, ո՛չ, ո՛չ:
  • 16:36 - 16:38
    Զարմանահրաշը այն է, որ
  • 16:38 - 16:41
    Աստված վերցրեց վախկոտ, ինքնամփոփ,
    նիհար, թուլակազմ երեխային,
  • 16:41 - 16:42
    ով վախենում էր բարձրությունից,
  • 16:42 - 16:44
    ջրից ու շնաձկներից,
  • 16:44 - 16:47
    բժիշկներից, բուժքույրերից,
    ասեղներից, սուր առարկաններից,
  • 16:47 - 16:48
    մարդկանց հետ շփվելուց,
  • 16:48 - 16:50
    ու ստիպեց աշխարհով մեկ ճամփորդել,
  • 16:50 - 16:52
    թռչել 30000 ոտնաչափ
    բարձրության վրա,
  • 16:52 - 16:54
    կուլ տալ սուր առարկաներ, լողալ
    շնաձկներով վխտացող ջրում,
  • 16:54 - 16:57
    շփվել բժիշկների, բուժքույրերի ու
    հանդիսատեսի հետ աշխարհով մեկ:
  • 16:57 - 17:00
    Ինձ համար սա է զարնահրաշը:
  • 17:00 - 17:02
    Միշտ ցանկացել եմ անհնարինը
    հնարավոր դարձնել:
  • 17:02 - 17:03
    Շնորհակալ եմ:
  • 17:03 - 17:04
    (Ծափահարություններ)
  • 17:04 - 17:05
    Շնորհակալություն:
  • 17:06 - 17:09
    (Ծափահարություններ)
  • 17:10 - 17:13
    Միշտ ցանակացել եմ ի կատար ածել
    անհնարինը, և հիմա կարող եմ:
  • 17:13 - 17:16
    Միշտ ցանկացել եմ նշանավոր մի բան անել
    ու փոխել աշխարհը,
  • 17:16 - 17:17
    և հիմա անում եմ:
  • 17:17 - 17:20
    Միշտ ուզեցել եմ աշխարհով մեկ թռչել,
    սխրանքներ գործել,
  • 17:20 - 17:21
    կյանքեր փրկել, ու հիմա անում եմ:
  • 17:21 - 17:23
    Գիտե՞ք ինչ:
  • 17:23 - 17:26
    Այն փոքր երեխայի մեծ երազանքների մի մասը
  • 17:26 - 17:27
    դեռ կա իմ մեջ:
  • 17:30 - 17:36
    (Ծիծաղ, ծափահարություններ)
  • 17:37 - 17:40
    Գիտե՞ք ինչ, միշտ ուզեցել եմ գտնել
    կոչումս ու կյանքիս իմաստը,
  • 17:40 - 17:42
    և այժմ գտել եմ:
  • 17:42 - 17:43
    Գիտե՞ք ինչ:
  • 17:43 - 17:45
    Այն կապված չէ սրերի հետ,
    ինչպես կարծում եք,
  • 17:45 - 17:46
    ոչ էլ իմ ուժեղ կողմերի:
  • 17:46 - 17:49
    Այն իմ թուլությունների, իմ խոսքերի մեջ է:
  • 17:49 - 17:51
    Իմ կոչումը ու կյանքիս
    իմաստը աշխարհը փոխելն է,
  • 17:51 - 17:52
    կուլ տալով վախը,
  • 17:52 - 17:55
    այն սրերի պես, մեկը մյուսի հետևից,
    բառ առ բառ,
  • 17:55 - 17:57
    դանակ առ դանակ, կյանք առ կյանք,
  • 17:58 - 18:00
    աշխարհին ներշնչելու լինել հերոսներ,
  • 18:00 - 18:02
    հաղթահարել անհնարինը իրենց կյանքում:
  • 18:02 - 18:05
    Իմ նպատակն է օգնել ուրիշներին
    գտնել իրենցը:
  • 18:05 - 18:06
    Ո՞րն է քոնը:
  • 18:06 - 18:07
    Քո կյանքի իմաստը:
  • 18:07 - 18:09
    Ինչու՞ ես այս աշխարհ եկել:
  • 18:09 - 18:12
    Ես գտնում եմ, որ մենք բոլորս
    կարող ենք լինել հերոսներ:
  • 18:12 - 18:14
    Ո՞րն է քո գերբնական ուժը:
  • 18:15 - 18:18
    Աշխարհի շուրջ 7 միլիարդ մարդկանցից,
  • 18:18 - 18:20
    10-ն են սուր կուլ տվողներ են
  • 18:20 - 18:22
    այսօր մնացել,
  • 18:22 - 18:23
    իսկ քեզանից էլ դու ես միակը:
  • 18:23 - 18:24
    Դու յուրօրինակ ես:
  • 18:24 - 18:26
    Ո՞րն է քո պատմությունը:
  • 18:26 - 18:28
    Ինչո՞վ ես դու տարբերվում:
  • 18:28 - 18:29
    Պատմիր քո մասին,
  • 18:29 - 18:32
    անգամ եթե ձայնդ դողում է:
  • 18:32 - 18:33
    Որո՞նք են քո երատակները:
  • 18:33 - 18:36
    Եթե կարողանայիր անել ինչ կուզես,
    լինել ով կուզես, գնալ ուր կուզես,
  • 18:36 - 18:38
    ի՞նչ կանեիր, ու՞ր կգնայիր:
  • 18:38 - 18:39
    Ինչի՞ն կնիրվեիր:
  • 18:39 - 18:40
    Ի՞նչ կանեիր կյանքիդ հետ:
  • 18:40 - 18:42
    Որո՞նք են քո մեծ երազանքները;
  • 18:42 - 18:44
    Որո՞նք են քո մանկության մեծ երազանքները:
    Փորձիր հիշել:
  • 18:44 - 18:46
    Սա չէր, գրազ գամ, չէ:
  • 18:46 - 18:48
    Որո՞նք էին ձեր
    ամենավառ երազները,
  • 18:48 - 18:50
    որոնք տարօրինակ ու անորոշ էին թվում:
  • 18:50 - 18:54
    Գրազ կգամ դրանք էլ այդքան
    տարօրինակ չեն թվում:
  • 18:55 - 18:57
    Ո՞րն է քո սուրը:
  • 18:57 - 19:00
    Ձեզանից յուրաքանչյուրը
    ունի մի սուր,
  • 19:00 - 19:01
    երազանքների ու վախերի երկկողմանի սուր:
  • 19:01 - 19:04
    Ինչ էլ որ լինի,
    փորձիր կուլ տալ այդ սուրը:
  • 19:04 - 19:06
    Տիկնայք և պարոնայք,
    հետևեք ձեր երազանքներին,
  • 19:06 - 19:09
    երբեք էլ ուշ չէ դառնալ, ինչ ուզում ես:
  • 19:10 - 19:13
    Բադերի որսորդներ խազացող չարաճճի
    երեխաներին, և այն նրանց,
  • 19:13 - 19:16
    ովքեր կարծում էին, որ ես
    չեմ կարողանա կատարել անհնարինը,
  • 19:16 - 19:18
    նրանց մի բան ունեմ ասելու`
  • 19:18 - 19:19
    շնորհակալ եմ:
  • 19:19 - 19:22
    Քանի որ առանց չարիք, չկա բարիք:
  • 19:23 - 19:27
    Ես այստեղ եմ ապացուցելու,
    որ անհնարինը այդքան էլ անհնար չէ:
  • 19:28 - 19:32
    Այն չափազանց վտանգավոր է, կարող է սպանել:
  • 19:32 - 19:34
    Հուսով եմ վայելեցիք:
  • 19:34 - 19:35
    (Ծիծաղ)
  • 19:36 - 19:39
    Ինձ անհրաժեծտ է ձեր օգնությունը:
  • 19:47 - 19:48
    Հանդիսատես - մեկ, երկու...
  • 19:48 - 19:52
    Դեն Մեյեր- Ոչ, ոչ: Դուք
    ուղղակի պետք է հաշվեք:
  • 19:52 - 19:53
    (ծիծաղ)
  • 19:53 - 19:56
    Եթե գիտեք ինչպես, հաշվեք ինձ հետ,
    լա՞վ: Պատրաստ եք:
  • 19:56 - 19:57
    Մեկ:
  • 19:57 - 19:58
    Երկու:
  • 19:58 - 19:59
    Երեք:
  • 19:59 - 20:01
    Հասկացա՞ք` ինչպես:
  • 20:07 - 20:08
    Հանդիսատես - մեկ,
  • 20:08 - 20:09
    երկու,
  • 20:09 - 20:10
    երեք:
  • 20:11 - 20:13
    (զարմանք)
  • 20:14 - 20:16
    (ծափահարություններ)
  • 20:16 - 20:17
    Դեն - Այո:
  • 20:17 - 20:23
    (ծափահարություններ)
  • 20:23 - 20:25
    Անչափ շնորհակալ եմ:
  • 20:25 - 20:29
    Ստրիս խորոց երախտապարտ եմ:
    Շնորհակալություն:
  • 20:29 - 20:31
    Իրականում ստամոքսիս խորոց երախտապարտ եմ:
  • 20:32 - 20:35
    Ասացի չէ, որ եկել եմ անհնարինը
    հաղթահարելու, և հաղթահարեցի:
  • 20:35 - 20:38
    Բայց, սա չէ անհնարինը: Ես սա ամեն
    օր եմ անում:
  • 20:38 - 20:40
    Անհնարինը այն էր,
  • 20:40 - 20:43
    որ վախկոտ, ինքնամփոփ, վտիտ,
    թուլակազմ երեխան հաղթահարեց իր վախը,
  • 20:43 - 20:45
    կանգնեց Թեդի բեմում,
  • 20:45 - 20:47
    բառ առ բառ փոխեց աշխարհը,
  • 20:47 - 20:49
    սուր առ սուր, կյանք առ կյանք:
  • 20:49 - 20:52
    Եթե ձեզ ստիպեցի նոր բաների
    մասին մտածել, հավատալ,
  • 20:52 - 20:54
    որ անհնարինը հաղթահարելի է,
  • 20:54 - 20:58
    եթե ձեզ համոզեցի, որ կարող եք
    անհնարինը ի կատար ածել,
  • 20:58 - 21:01
    ապա ես իմ աշխատանքը կատարեցի,
    բայց ձերը դեռ նոր է սկսվում:
  • 21:01 - 21:04
    Մի դադարեք երազել, հավատալ:
  • 21:05 - 21:06
    Շնորհակալ եմ ինձ հավատալու
  • 21:06 - 21:08
    և իմ երազանքի մի մասը լինելու համար:
  • 21:08 - 21:10
    Ահա և իմ նվերը ձեզ`
  • 21:10 - 21:11
    անհնարինը...
  • 21:11 - 21:13
    Հանդիսատես - անհնար չէ:
  • 21:13 - 21:15
    «Անցավ կտրած ճանապարհս
    լավ նվեր չէ, ինչ է՞»:
  • 21:15 - 21:20
    (Ծափահարություններ)
  • 21:20 - 21:21
    Շնորհակալություն:
  • 21:21 - 21:25
    (Ծափահարություններ)
  • 21:26 - 21:28
    Հաղորդավար- Շնորհակալություն, Դեն Մեյեր:
Title:
Իրագործելով անհնարինը, կուլ տալով մեր վախը - Դեն Մեյեր - TEDxMaastricht
Description:

Երբևէ ցանկացե՞լ ես լինել հերոս և իրագործել անհնարինը: Դեն Մեյերը գտնում է, որ, ինչքան էլ տարօրինակ լինեն մեր վախերը ու երազանքները, պետք է ի կատար ածենք անհնարինը և փոխենք աշխարհը: Ղազախստանում որբերին հումանիտար օգնություն տրամադրող գործակալության ղեկավար Դեն Մեյերը հաղթահարել է մանկության ծայրահեղ վախերը, սոցիոֆոբիան, բուլինգը` սխրանքներ գործելու, America's Got Talent-ի եզրափակիչ դուրս գալու, բժշկության ոլորտում 2007 թվ. Նոբելյան մրցանակը Հարվարդում ստանալու և աշխարի 39-րդ ռեկորդակիրը և ամենահին ու ամենավտանգավոր արվեստի` սուր կուլ տալու գիտակ դառնալու համար: Եվ, իհարկե, մարդկանց ոգեշնչելու իրենց կյանքում իրագործել ԱՆՀՆԱՐԻՆԸ:
Իր առաջին թեդ ելույթում, Դենը հանդիսատեսին ներկայացնում է ծայրահեղ վախերից ծայրահեղ սխրանքների ճանապարհը, նա` համարյա ռեկորդակիրը, համարյա Նոբելյան մրցանակակիրը, համարյա America's Got Talent-ի ֆինալիստը: Դենը ներկայացնում է սուր կուլ տալու արվեստը, գերմարդկային սխրանքներ կատարելու, ձախողումը և մարդկային մարմնի սահմանները հաղթահարելու, անհնարինը իրագործելու իր բանաձևը: Նա կիսվում է վախը կուլ տալու, մեր իսկ կյանքում անհնարինը ի կատար ածելու իր փորձը:
Այս ելույթը տեղի է ունեցել TED-ի այլ կոնֆեռանսներից անկախ կազմակերպված տեղական Tedx միջոցառման ժամանակ:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
21:38

Armenian subtitles

Revisions