Return to Video

Էրիկա Ֆրենկել – Բազմունակ անզգայացնող սարքավորում

  • 0:00 - 0:02
    Այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել
  • 0:02 - 0:05
    քիչ միջոցներով բժշկական նոր տեխնոլոգիաների նախագծման մասին:
  • 0:05 - 0:07
    Ես ուսումնասիրում են այս երկրների առողջապահական համակարգերը:
  • 0:07 - 0:09
    Եվ գրեթե ամենուր հիվանդի խնամքի հետ կապված
  • 0:09 - 0:11
    հիմնական բացթողումն
  • 0:11 - 0:13
    անվտանգ վիրաբուժության անմատչելիությունն է:
  • 0:13 - 0:16
    Մեր հայտնաբերած գլխավոր խանգարող հանգամանքներից մեկը,
  • 0:16 - 0:19
    որն իր տեսակի մեջ կանխում է առաջին հերթին այս վիրահատությունների հասանելիությունն
  • 0:19 - 0:21
    ու հետո նաև անվտանգությունը,
  • 0:21 - 0:23
    անզգայացումն է :
  • 0:23 - 0:25
    Եվ իրականում ակնկալում ենք, որ սա հենց այն մոդելն է, որը կապահովի
  • 0:25 - 0:27
    անզգայացման կիրառումը
  • 0:27 - 0:29
    տվյալ միջավայրերում:
  • 0:29 - 0:31
    Ահա մի տեսարան, որին ականատես կլինեք
  • 0:31 - 0:34
    ԱՄՆ-ում կամ որևէ այլ զարգացած երկրում գտնվող ցանկացած վիրահատարանում:
  • 0:34 - 0:36
    Ետին պլանում
  • 0:36 - 0:38
    երևում է շատ բարդ կառուցվածքով գերարդիական անզգայացման սարքավորումը:
  • 0:38 - 0:40
    Այս սարքավորման միջոցով
  • 0:40 - 0:42
    վիրահատությունը դառնում է հնարավոր և մարդկային կյանքեր են փրկվում,
  • 0:42 - 0:44
    քանի որ այն նախագծված է
  • 0:44 - 0:46
    հենց այդ միջավայրի համար:
  • 0:46 - 0:49
    Անխափան աշխատելու համար այս սարքին կից անհրաժեշտ են նաև այլ բաներ,
  • 0:49 - 0:51
    որոնք պարտավոր է ապահովել հիվանդանոցը:
  • 0:51 - 0:54
    Անհրաժեշտ է շատ լավ ու իր գործի մեջ գիտակ անեսթեզիոլոգ,
  • 0:54 - 0:56
    որը կունենա բարդ սարքավորումների հետ աշխատելու տարիների փորձ,
  • 0:56 - 0:59
    ինչն էլ կօգնի նրան վերահսկել գազի հոսքն
  • 0:59 - 1:01
    պահել հիվանդներին ապահով և անզգայացած վիճակում
  • 1:01 - 1:03
    ողջ վիրահատության ընթացքում:
  • 1:03 - 1:06
    Սա մի նուրբ մեխանիզմ է, որն աշխատում է համակարգչային ալգորիթմերով
  • 1:06 - 1:09
    և պահանջում է հատուկ խնամք, ուշադիր ու հոգատար վերաբերմունք,
  • 1:09 - 1:11
    քանի որ բավականին հեշտ է խափանվում:
  • 1:11 - 1:14
    Իսկ այդ դեպքում անհրաժեշտ են մի խումբ կենսաբժիշկ-ինժեներներ,
  • 1:14 - 1:16
    որոնք հասկանում են սարքի բարդությունները,
  • 1:16 - 1:18
    կարող են վերանորոգել այն, միացնել մասերն
  • 1:18 - 1:20
    ու այդպիսով շարունակել կյանքեր փրկել:
  • 1:20 - 1:22
    Այս սարքը բավականին թանկարժեք է:
  • 1:22 - 1:24
    Դա կարող են ձեռք բերել միայն այն հիվանդանոցները,
  • 1:24 - 1:26
    որոնց բյուջեն թույլ է տալիս նման մեկ սարքի համար վճարել
  • 1:26 - 1:29
    50 հազարից մինչև 100.000 դոլար:
  • 1:29 - 1:31
    Այստեղ թերևս ամենաակնհայտն
  • 1:31 - 1:33
    ու կարևորն այն է,
  • 1:33 - 1:35
    (ու մինչ այժմ մեր լսածներն էլ
  • 1:35 - 1:37
    նույն բանն են պարզաբանում)
  • 1:37 - 1:39
    որ այս սարքի աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք,
  • 1:39 - 1:41
    որը կարող է մատակարարել անխափան էլեկտրաէներգիա,
  • 1:41 - 1:44
    խտացված թթվածին
  • 1:44 - 1:46
    ու ապահովել բժշկական այլ պարագաներով,
  • 1:46 - 1:48
    որոնք այնքան կարևոր են
  • 1:48 - 1:50
    սարքի անխափան աշխատանքի համար:
  • 1:50 - 1:53
    Այլ կերպ ասած` այս սարքը բավականին շատ բան է պահանջում,
  • 1:53 - 1:55
    ինչն այս մյուս հիվանդանոցը չի կարող ապահովել:
  • 1:55 - 1:57
    Սա Մալավիի գյուղական բնակավայրերից մեկի
  • 1:57 - 1:59
    հիվանդանոցի էլեկտրաէներգիայի մատակարարումն է:
  • 1:59 - 2:01
    Ահա այս հիվանդանոցում
  • 2:01 - 2:03
    կա ընդամենը մեկ մարդ, ով ունի անեսթեզիոլոգի որակավորում,
  • 2:03 - 2:05
    և նա ստացել է այդ որակավորումը,
  • 2:05 - 2:07
    քանի որ 12 կամ 18 ամսով
  • 2:07 - 2:09
    անեսթեզիային նվիրված վերապատրաստում է անցել:
  • 2:09 - 2:11
    Ինչպես հիվանդանոցում, այնպես էլ ողջ տարածաշրջանում
  • 2:11 - 2:13
    ոչ մի կենսաբժիշկ-ինժեներ չկա:
  • 2:13 - 2:15
    Այսպիսով, երբ խափանվում է սարքը
  • 2:15 - 2:17
    (միակ սարքը, որով ստիպված են աշխատել այս մարդիկ),
  • 2:17 - 2:20
    նրանք ստիպված փորձում են պարզել խնդիրն ու լուծել այն, սակայն մեծ մասամբ այլևս ոչինչ հնարավոր չի լինում անել:
  • 2:20 - 2:23
    Եվ այդ անպետք սարքերը հայտնվում են մեզ քաջ հայտնի աղբանոցում:
  • 2:23 - 2:26
    Իսկ սարքի գինը, որ ես նշեցի,
  • 2:26 - 2:28
    հավանաբար հիվանդանոցի
  • 2:28 - 2:30
    տարեկան բյուջեի
  • 2:30 - 2:32
    մեկ չորրորդ կամ մեկ երրորդ մասն է կազմում:
  • 2:32 - 2:35
    Եվ վերջապես, կարծում եմ կարող եք տեսնել, որ ենթակառուցվածքն էլ շատ ամուր չէ:
  • 2:35 - 2:38
    Այս հիվանդանոցի էներգետիկ ցանցը շատ թույլ է
  • 2:38 - 2:40
    ու հաճախակի անջատումներն` անխուսափելի:
  • 2:40 - 2:42
    Ուստի ողջ հիվանդանոցը հաճախ
  • 2:42 - 2:44
    մեկ գեներատորով է աշխատում:
  • 2:44 - 2:46
    Եվ պատկերացրեք` ինչ է կատարվում, երբ գեներատորը խափանվում է
  • 2:46 - 2:48
    կամ վառելիքն է վերջանում:
  • 2:48 - 2:50
    Իսկ Համաշխարհային Բանկը, հետևելով է այս ամենին,
  • 2:50 - 2:53
    գտնում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրի նման պայմաններում գտնվող հիվանդանոցում
  • 2:53 - 2:56
    ամսական տասնութ անգամ
  • 2:56 - 2:58
    էներգիայի խափանում կարող է լինել:
  • 2:58 - 3:00
    Խտացված թթվածինը և բժշկական այլ պարագաները նույնպես
  • 3:00 - 3:02
    շքեղություն են համարվում
  • 3:02 - 3:04
    և հաճախ ամիսներով ու նույնիսկ ողջ տարին
  • 3:04 - 3:06
    կարող են վաճառքում չլինել:
  • 3:06 - 3:09
    Այն, ինչ հիմա մենք անում ենք խենթություն է թվում, բայց մենք վերցնում ենք
  • 3:09 - 3:11
    անզգայացման այն սարքերը,
  • 3:11 - 3:13
    որոնք պատրաստված էին առաջին միջավայրի համար, որոնք և ես ձեզ ցույց տվեցի
  • 3:13 - 3:15
    ու նվիրում կամ վաճառում ենք
  • 3:15 - 3:18
    այս միջավայրի հիվանդանոցներին:
  • 3:18 - 3:20
    Սա դառնում է ոչ միայն անթույլատրելի,
  • 3:20 - 3:23
    այլև իսկապես վտանգավոր:
  • 3:23 - 3:25
    Ջոն Հոփկինս համալսարանի մեր գործընկերներից մեկը
  • 3:25 - 3:28
    Սիեռա Լիոնեում ուսումնասիրում էր վիրահատությունների ընթացքը
  • 3:28 - 3:30
    Մոտ մեկ տարի առաջ:
  • 3:30 - 3:33
    Եվ իր այցի առաջին օրվա վիրահատությունը մանկաբարձական դեպք էր:
  • 3:33 - 3:36
    Ներս մտավ մի կին, ում անհրաժեշտ էր անհապաղ կեսարյան հատում անել`
  • 3:36 - 3:39
    իր և երեխայի կյանքը փրկելու համար:
  • 3:39 - 3:41
    Ամեն ինչ բավականին հաջող սկսվեց:
  • 3:41 - 3:43
    Կանչեցին վրաբույժին և նախապատրաստեցին վիրահատության:
  • 3:43 - 3:45
    Բուժքույրն էլ էր այնտեղ:
  • 3:45 - 3:47
    Նա կարողացավ հիվանդին արագ անզգայացնել,
  • 3:47 - 3:50
    ինչը կարևոր էր` հաշվի առնելով իրավիճակի ծայրահեղ բարդությունը:
  • 3:50 - 3:52
    Ամեն ինչ լավ էր ընթանում,
  • 3:52 - 3:55
    մինչև որ հոսանքն անջատվեց:
  • 3:55 - 3:57
    Եվ վիրահատության կեսին
  • 3:57 - 4:00
    բժիշկն աշխատում էր հնարավորինս արագ ավարտել գործը,
  • 4:00 - 4:02
    ինչը նա կարող էր անել, քանի որ գլխին ամրացրած լապտեր ուներ:
  • 4:02 - 4:04
    Բայց բուժքույրն
  • 4:04 - 4:07
    այդ մութ վիրահատարանով մեկ բառացիորեն վազում էր`
  • 4:07 - 4:09
    փորձելով գտնել ինչ-որ բան հիվանդին անզգայացնելու
  • 4:09 - 4:11
    և քնած պահելու համար:
  • 4:11 - 4:14
    Քանի որ անզգայացման սարքն առանց հոսանքի չէր աշխատում:
  • 4:15 - 4:18
    Եվ հիմա այս սովորական վիրահատությունը, որին հավանաբար շատերդ եք ենթարկվել,
  • 4:18 - 4:20
    ոմանք էլ գուցե այդ եղանակով են ծնվել,
  • 4:20 - 4:23
    ողբերգություն է դառնում:
  • 4:23 - 4:26
    Եվ իրականում զայրացնում է այն, որ սա միակ դեպքը չէ:
  • 4:26 - 4:28
    Այսպիսի դեպքերը տարածված են զարգացող երկրներում:
  • 4:28 - 4:31
    Տարեկան 35 միլիոն վիրահատություն
  • 4:31 - 4:33
    առանց անվտանգ անզգայացման է կատարվում:
  • 4:33 - 4:35
    Գործընկերս` բժիշկ Փոլ Ֆենտոնը,
  • 4:35 - 4:37
    ապրում էր հենց այս իրականության մեջ:
  • 4:37 - 4:39
    Նա Մալավիի կլինիկական հիվանդանոցի,
  • 4:39 - 4:41
    որը նաև համալսարանական ուսուցողական հիվանդանոց էր, գլխավոր անեսթեզիոլոգն էր:
  • 4:41 - 4:43
    Ամեն օր նա
  • 4:43 - 4:45
    այսպիսի վիրահատարաններում էր աշխատում`
  • 4:45 - 4:48
    փորձելով անզգայացնել հիվանդներին և սովորեցնել ուրիշներին, թե ինչպես են դա անում`
  • 4:48 - 4:50
    օգտագործելով նույն սարքը,
  • 4:50 - 4:52
    որն այդքան անվստահելի և, անկեղծ ասած, վտանգավոր էր դարձել
  • 4:52 - 4:54
    իր հիվանդանոցում:
  • 4:54 - 4:56
    Եվ անթիվ վիրահատություններից
  • 4:56 - 4:59
    ու, կարող եք պատկերացնել, իսկապես անասելի ողբերգություններից հետո,
  • 4:59 - 5:01
    նա ուղղակի ասաց. «Վե'րջ: Համբերությունս սպառվեց: Բավական է:
  • 5:01 - 5:03
    Պետք է մի ավելի լավ բան մտածել»:
  • 5:03 - 5:05
    Ուստի նա քայլեց դեպի այն կողմ,
  • 5:05 - 5:07
    ուր նետված էին բոլոր փչացած սարքերը,
  • 5:07 - 5:09
    կարծում եմ, դա գիտական տերմին է,
  • 5:09 - 5:11
    և սկսեց իրար կպցնել դրանք:
  • 5:11 - 5:13
    Մի մաս այստեղից վերցրեց, մի մաս այնտեղից
  • 5:13 - 5:15
    և փորձեց ստեղծել սարք,
  • 5:15 - 5:18
    որը կաշխատեր իր առջև ծառացած իրականության մեջ:
  • 5:18 - 5:21
    Եվ ահա նրա ստեղծածը`
  • 5:21 - 5:24
    Բազմունակ Անզգայացնող Սարքի նախատիպը.
  • 5:24 - 5:26
    սարք,
  • 5:26 - 5:28
    որը կանզգայացնի հիվանդներին`
  • 5:28 - 5:32
    անկախ նրանից, թե այս հիվանդանոցն ինչ պայմաններ է առաջարկում:
  • 5:32 - 5:34
    Ահա 12 տարի անց սարքը կրկին «տանն է»`
  • 5:34 - 5:37
    նույն հիվանդանոցում, մի փոքր ավելի կատարելագործված
  • 5:37 - 5:40
    ու կիրառելի և՛ մանկահասակների և՛ մեծահասակների վիրահատության դեպքում:
  • 5:40 - 5:43
    Այժմ թույլ տվեք մի փոքր ներկայացնել, թե ինչպես է աշխատում այս սարքը:
  • 5:43 - 5:45
    Ահա
  • 5:45 - 5:47
    և այն:
  • 5:47 - 5:49
    Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում
  • 5:49 - 5:51
    ամեն ինչ սկսվում է հենց այստեղից:
  • 5:51 - 5:54
    Այստեղ` ներքևում, տեղադրված է թթվածնի կոնցենտրատոր:
  • 5:54 - 5:57
    Մինչ այժմ պետք է որ մի քանի անգամ ինձնից լսած լինեիք թթվածին բառը:
  • 5:57 - 5:59
    Ըստ էության, անզգայացման համար
  • 5:59 - 6:01
    ձեզ հնարավորինս մաքուր թթվածին է պետք,
  • 6:01 - 6:03
    քանի որ ի վերջո պատրաստվում եք այն
  • 6:03 - 6:05
    խառնել գազի հետ:
  • 6:05 - 6:07
    Եվ խառնուրդը, որը միացված է հիվանդին,
  • 6:07 - 6:09
    պետք է պարունակի թթվածնի գոնե որոշակի տոկոս,
  • 6:09 - 6:11
    այլապես այն կարող է վտանգավոր դառնալ:
  • 6:11 - 6:13
    Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում
  • 6:13 - 6:16
    թթվածնի կոնցենտրատորը կլանում է սենյակի օդը:
  • 6:16 - 6:19
    Մենք գիտենք, որ սենյակի օդը լրիվ ազատ է,
  • 6:19 - 6:21
    առատ
  • 6:21 - 6:23
    ու արդեն պարունակում է 21 տոկոս թթվածին:
  • 6:23 - 6:26
    Ուստի կոնցենտրատորի գործն է վերցնել սենյակի օդը, զտել այն
  • 6:26 - 6:28
    և 95 տոկոս մաքուր թթվածին ուղարկել
  • 6:28 - 6:30
    վերև, ահա այստեղ,
  • 6:30 - 6:33
    որտեղ այն խառնվում է անզգայացնող նյութին:
  • 6:33 - 6:35
    Եվ նախքան խառնուրդը
  • 6:35 - 6:37
    կհասնի հիվանդի թոքերին,
  • 6:37 - 6:39
    այն անցնելու է այստեղով.
  • 6:39 - 6:41
    դուք չեք կարող տեսնել, բայց այստեղ թթվածնի տոկոսը չափելու սարք է տեղադրված,
  • 6:41 - 6:43
    որն էլ էկրանի վրա ցույց է տալու
  • 6:43 - 6:46
    մղվող թթվածնի տոկոսը:
  • 6:46 - 6:48
    Այսպիսով, եթե հոսանք չի լինում
  • 6:48 - 6:51
    կամ, Աստված չանի, անջատվում է վիրահատության ժամանակ,
  • 6:51 - 6:53
    այս սարքը փոփոխվում է ինքնաբերաբար,
  • 6:53 - 6:55
    նույնիսկ առանց դրան դիպչելու
  • 6:55 - 6:58
    ու ներս է քաշում սենյակի օդն այս անցքի միջով:
  • 6:58 - 7:00
    Մնացածը նույնն է:
  • 7:00 - 7:02
    Միակ տարբերությունն այն է, որ այժմ
  • 7:02 - 7:05
    դուք աշխատում եք միայն 21 տոկոս թթվածնով:
  • 7:05 - 7:08
    Սա մի ժամանակ գուշակելու վտանգավոր խաղ էր հիշեցնում.
  • 7:08 - 7:11
    Այսինքն` գիտեք, որ եթե նույնիսկ մի անգամ շատ քիչ քանակությամբ թթվածին տաք, ինչ-որ վատ բա տեղի կունենա:
  • 7:11 - 7:14
    Բայց մենք այստեղ տեղադրել ենք երկար ժամանակ վերալիցքավորում չպահանջող մարտկոց:
  • 7:14 - 7:16
    Սա միակ մասն է, որը կախված է վերալիցքավորվող մարտկոցից:
  • 7:16 - 7:18
    Սակայն սա այն մասն է, որը վերահսկում է մատակարարման համակարգը`
  • 7:18 - 7:20
    արդյոք հոսանք կա, թե ոչ,
  • 7:20 - 7:22
    քանի որ օդի հոսքը կարելի է կարգավորել`
  • 7:22 - 7:25
    դատելով հիվանդին տրվող թթվածնի տոկոսից:
  • 7:25 - 7:27
    Եվ անկախ նրանից`
  • 7:27 - 7:29
    հոսանք կա, թե ոչ,
  • 7:29 - 7:31
    հիվանդին երբեմն անհրաժեշտ է շնչառական օգնություն ցուցաբերել:
  • 7:31 - 7:34
    Սա պարզապես անզգայացման հետ կապված իրականությունն է: Թոքերը կարող են կաթվածահար լինել:
  • 7:34 - 7:36
    Նման դեպքի համար ընդամենն ավելացրինք ձեռքով աշխատող այս փուքսը:
  • 7:36 - 7:39
    : Մենք ականատես ենք եղել երեք-չորս ժամանոց վիրահատությունների,
  • 7:39 - 7:42
    որոնց ընթացքում հիվանդին հենց սրանով էին թթվածին տալիս:
  • 7:42 - 7:45
    Ուստի կարող ենք ասել, որ սա պարզ սարք է:
  • 7:45 - 7:47
    Չեմ հանդգնում ասել հասարակ,
  • 7:47 - 7:49
    այլ` պարզ:
  • 7:49 - 7:51
    Եվ այս ամենն իր ձևի շնորհիվ:
  • 7:51 - 7:53
    Պարտադիր չէ, որ դուք
  • 7:53 - 7:56
    փորձառու մասնագիտացված անեսթեզիոլոգ լինեք այս սարքն օգտագործելու համար.
  • 7:56 - 7:59
    ու դա լավ է, քանի որ այս գյուղական բնակավայրերի հիվանդանոցներում
  • 7:59 - 8:02
    այդ մակարդակի վերապատրաստված բժիշկներ չեք գտնի:
  • 8:02 - 8:05
    Այն նաև նախատեսված է հենց այն միջավայրի համար, որտեղ կիրառվելու է:
  • 8:05 - 8:07
    Սա չափազանց դիմացկուն սարքավորում է:
  • 8:07 - 8:09
    Այն պետք է դիմանա
  • 8:09 - 8:11
    այս գուղական բնակավայերի
  • 8:11 - 8:14
    հիվանդանոցների ջեռուցմանը, մաշվածությանը:
  • 8:14 - 8:16
    Ուստի հեշտությամբ չի կոտրվի,
  • 8:16 - 8:19
    իսկ եթե կոտրվի էլ, ապա դրա յուրաքանչյուր կտորը
  • 8:19 - 8:22
    կարելի է փոխարինել
  • 8:22 - 8:25
    պտուտակաբանալու և պտուտակահանի օգնությամբ:
  • 8:25 - 8:27
    Եվ վերջապես, այն մատչելի է:
  • 8:27 - 8:29
    Այս սարքի արժեքը
  • 8:29 - 8:31
    հավասար է ավանդական սարքի գնի
  • 8:31 - 8:34
    մեկ ութերորդին:
  • 8:34 - 8:37
    Այլ կերպ ասած,
  • 8:37 - 8:40
    սա մի սարք է, որը թույլ է տալիս վիրահատություններ իրականացնել և մարդկանց կյանքեր փրկել,
  • 8:40 - 8:43
    քանի որ այն նախատեսված է կոնկրետ միջավայրի համար,
  • 8:43 - 8:45
    ինչպես և առաջին սարքը, որը ձեզ ցույց տվեցի:
  • 8:45 - 8:47
    Բայց մենք սրանով չենք բավարարվում:
  • 8:47 - 8:49
    Արդյո՞ք սա արդարացնում է իրեն:
  • 8:49 - 8:51
    Արդյո՞ք հենց սա է այն ձևը, որ կաշխատի տեղին համապատասխան:
  • 8:51 - 8:53
    Դե, մինչ օրս մենք լավ արդյունքներ ենք ունեցել:
  • 8:53 - 8:56
    Այս սարքը տեղադրված է աշխարհի 4 երկրների 13 հիվանդանոցներում,
  • 8:56 - 8:58
    և սկսած 2010 թվականից
  • 8:58 - 9:00
    իրականացրել է ավելի քան 2000 վիրահատություն`
  • 9:00 - 9:02
    առանց կլինիկական ձախողումների:
  • 9:02 - 9:04
    Ուստի մենք ոգևորված ենք:
  • 9:04 - 9:08
    Թվում է, թե սա իրականում շահավետ ու մասշտաբային լուծում է
  • 9:08 - 9:11
    այն խնդրի համար, որն իսկապես գոյություն ունի ամենուրեք:
  • 9:11 - 9:13
    Բայց մենք դեռ ուզում ենք համոզվել,
  • 9:13 - 9:15
    որ սա ամենաարդյունավետ և ապահով սարքն է,
  • 9:15 - 9:17
    որ մենք կարող ենք տեղադրել հիվանդանոցներում:
  • 9:17 - 9:19
    Ուստի այդ նպատակով մենք սկսեցինք համագործակցել
  • 9:19 - 9:21
    ՀԿ-ների և համալսարանների հետ,
  • 9:21 - 9:24
    որպեսզի տվյալներ հավաքենք դրանից օգտվողների վերաբերյալ,
  • 9:24 - 9:26
    թե որ վիրահատությունների դեպքում է հարմար օգտագործել այս սարքավորումը
  • 9:26 - 9:28
    և թե ինպես կարող ենք կատարելագործել այն:
  • 9:28 - 9:30
    Համագործակցություններից մեկն էլ
  • 9:30 - 9:33
    այստեղ` Բալթիմորում գտնվեղ Ջոն Հոփկինս հիվանդանոցի հետ է:
  • 9:33 - 9:37
    Բալթիմորում անզգայացման համար նախատեսված իսկապես ընտիր լաբորատորիա կա:
  • 9:37 - 9:39
    Այսպիսով, վերցնում ենք այս սարքն
  • 9:39 - 9:42
    ու վերանայում վիրահատական ճգնաժամերը,
  • 9:42 - 9:44
    որոնց այն բախվում է
  • 9:44 - 9:46
    դրա համար նախատեսված հիվանդանոցներից մեկում,
  • 9:46 - 9:49
    ինչպես նաև անվտանգ միջավայրում
  • 9:49 - 9:51
    գնահատում ենք սարքի արդյունավետությունը
  • 9:51 - 9:54
    Այնուհետև կարող ենք այս ուսումնասիրության արդյունքները զուգադրել
  • 9:54 - 9:56
    իրական դեպքերի հետ,
  • 9:56 - 9:58
    քանզի մենք այս սարքերից երկուսը տեղադրել ենք
  • 9:58 - 10:00
    Սիեռա Լիոնեի այն հիվանդանոցներում, որոնց հետ համագործակցում է Ջոն Հոփկինսը,
  • 10:00 - 10:03
    այդ թվում նաև հիվանդանոցն, ուր կատարվել էր վերոնշյալ կեսարյան հատումը:
  • 10:05 - 10:08
    Շատ խոսեցի անզգայացումից, վերջերս շատ եմ խոսում դրանից:
  • 10:08 - 10:10
    Կարծում եմ` դա առողջության չափազանց հետաքրքիր
  • 10:10 - 10:12
    ու կարևոր բաղադրիչն է:
  • 10:12 - 10:15
    Եվ դա իսկապես սահմանափակ բնույթ ունի. մենք երբեք չենք մտածում դրա մասին,
  • 10:15 - 10:17
    քանի դեռ չենք բախվել դրան,
  • 10:17 - 10:19
    կյանքում այն կատարում է դռնապանի դերը:
  • 10:19 - 10:21
    Ո՞վ է ենթարկվում վիրահատության և ո՞վ` ոչ:
  • 10:21 - 10:24
    Ո՞վ է անվտանգ վիրահատության ենթարկվում, իսկ ով` ոչ:
  • 10:24 - 10:27
    Բայց սա միայն մեկն է այն բազմաթիվ ճանապարհներից,
  • 10:27 - 10:30
    որոնց միջոցով դիզայնը, այն էլ համապատասխան դիզայնը,
  • 10:30 - 10:33
    կարող է կտրուկ փոխել առողջապահության ոլորտի վերջնարդյունքները:
  • 10:33 - 10:35
    Եթե առողջապահության ոլորտում ներգրավված մարդկանց մեծ մասը,
  • 10:35 - 10:38
    ովքեր իսկապես փորձում են լուծել աղքատ երկրներում իրենց առջև ծառացած խնդիրները,
  • 10:38 - 10:40
    կարողանան սկսել սարքերի նախագծման գործընթացն
  • 10:40 - 10:42
    ու փնտրել իրենց խնդրի լուծումը
  • 10:42 - 10:44
    ոչ թե իդեալական միջավայրում,
  • 10:44 - 10:46
    այլ հենց հիվանդանոցի ներսում,
  • 10:46 - 10:48
    այլ կերպ ասած, եթե կարողանանք նախագծեր ստեղծել
  • 10:48 - 10:51
    այնպիսի միջավայրերի համար, որոնցով լի է աշխարհը,
  • 10:51 - 10:53
    այլ ոչ թե մեր երազած միջավայրի համար,
  • 10:53 - 10:56
    մենք կկարողանանք շատ մարդկանց կյանքեր փրկել:
  • 10:56 - 10:58
    (Շատ շնորհակալություն)
  • 10:58 - 11:02
    (Ծափահարություններ)
Title:
Էրիկա Ֆրենկել – Բազմունակ անզգայացնող սարքավորում
Speaker:
Erica Frenkel
Description:

Պատկերացնում եք` ինչ կլիներ, եթե վիրահատության ժամանակ հոսանքն անջատվեր: Ո'չ լույս, ո'չ թթվածին, իսկ անզգայացնող սարքը դադարում է աշխատել: Այս երևույթը մշտապես տեղի է ունենում աշխարհի բոլոր հիվանդանոցներում: Էրիկա Ֆրենկելն առաջարկում է մի լուծում` բազմունակ անզգայացնող սարքի կիրառումը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:03
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions