Գեները փոխելու միջոցներից մեկը նորերի ստեղծումն է,
ինչպես այնքան հանգամանալի ցուցադրեց Քրեյգ Վենտերը:
Մեկ այլ տարբերակով` պետք է փոխենք մեր ապրելակերպը:
Եվ մենք ավելի ու ավելի ենք համոզվում, թե ինչքան ազդեցիկ և դինամիկ կարող են լինել այդ փոփոխությունները:
Այնպես, որ արդյունքները տեսնելու համար ստիպված չենք լինում երկար սպասել:
Երբ դուք առողջ սնունդ եք օգտագործում, կառավարում եք սթրեսը և ավելի շատ եք սիրում,
դեպի ձեր ուղեղ ավելի շատ արյուն և թթվածին է հոսում:
Ավելին` ձեր ուղեղը զգալիորեն մեծանում է:
Այն բաները, որոնք անհնար էին թվում դեռևս մի քանի տարի առաջ
այսօր կարող են նույնիսկ չափելի լինել:
Դա ընդհանրացրել է Ռոբին Վիլիամսը
մի քանի տարի մեզանից առաջ:
Այսպիսով, կան ուղիներ, որոնցով դուք կարող եք
ստիպել ձեր ուղեղին «աճեցնել» նոր բջիջներ:
Իմ սիրելի բաներից մեկը, ինչպիսին շոկոլադը, թեյը և հապալասը,
չափավոր ալկոհոլը, սթրեսի կառավարումը
և մարիխուանայում հայտնաբերված կանաբինոիդները:
Ես ընդամենը հաղորդում եմ տեղեկատվությունը:
/Ծիծաղ/
Ինչի՞ց էինք խոսում:
(Ծիծաղ)
Եվ կան բաներ, որոնք կարող են վատթարացնել իրադրությունը,
և կարող են հանգեցնել ուղեղի բջիջների կորստի:
Դա հիմնական կասկած հարուցողներն են` հագեցած ճարպերը և շաքարը,
նիկոտինը, ափիոնները, կոկաինը, չափից շատ ալկոհոլը և քրոնիկ սթրեսը:
Երբ դուք փոխում եք ձեր ապրելակերպը, մաշկի արյան շրջանառությունը ուժեղանում է,
ծերացումը դանդաղում է, ձեր մաշկը շուտ չի պատվում կնճիռներով:
Բարելավվում է սրտի արյունամատակարարումը:
Մենք ցույց ենք տվել, թե իրականում ինչպես կարելի է խուսափել սրտի հիվանդություններից:
Վերևի ձախ կողմում կարող եք տեսնել խցանված զարկերակներ,
որոնք ընդամենը մեկ տարվա ընթացքում դարձան ավելի քիչ խցանված:
Սրտաբանական հետազոտության արդյունքը երևում է ձախ կողմի ներքևի մասում:
Երկնագույնով նշվածը նշանակում է, որ այնտեղ արյուն չի հոսում:
Մեկ տարի անց. նարնջագույն և սպիտակ` արյան առավելագույն հոսք:
Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք կանգնեցնել և հետ ուղղել որոշ զարգացումներ,
օրինակ վաղ շրջանի շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև կրծքի քաղցկեղը,
ընդամենը կատարելով այս փոփոխությունները կյանքում:
Մենք պարզեցինք, որ in vitro ուռուցքի աճը կանխվել է
70%-ով այն խմբի մոտ, ովքեր կատարել են այդ փոփոխությունները,
այն դեպքում, երբ վերահսկվող խմբի մոտ միայն ինը տոկոսով է կանխվել:
Տարբերությունը բավականին զգալի էր:
Նույնիսկ ձեր սեռական օրգաններն են ավելի շատ արյունով լցվում,
և դրանով բարձրանում է ձեր սեռական պոտենցիան:
Ծխելու դեմ ուղղված ամենաարդյունավետ գովազդն արվել է
Բժշկական սպասարկման հարցերով զբաղվող դեպարտամենտի կողմից:
Այն պատկերում էր, թե ինչպես նիկոտինը, սեղմելով երակները,
կարող է սրտի կամ ուղեղի կաթվածի պատճառ դառնալ,
բայց նաև կարող է առաջացնել իմպոտենցիա:
Ծխող տղամարդկանց կեսն իմպոտենտ են:
Այնքան էլ սեքսուալ չի հնչում, չէ՞:
Այժմ մենք պատրաստվում ենք հրապարակել մի հետազոտության արդյունքներ,
որոնք ցույց են տալիս, թե ինչպես է փոփոխվում շագանակագեղձի քաղցկեղով տառապող տղամարդկանց գեների արտահայտումը:
Սա այն է, որը կոչվում է ջերմության քարտեզ
որտեղ տարբեր գույներով և աջ մասի երկայնքով երևում են տարբեր գեները:
Մենք գտել ենք մոտ 500 գեն, որոնք փոփոխվել են դեպի լավը
վերածվելով ավելի լավ, հիվանդություններ կանխարգելող գեների
և վերացվել են հիվանդություններ առաջացնող գեները:
Այս բացահայտումները ես բավականին կարևորում եմ,
դրանք շատ մարդկանց նոր հույս և այլընտրանքային հնարավորություններ են տալիս:
Եվ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Նավիջենիքսը, ԴՆԹ Դայրեքթը և 23andMe,
որ կազմում են մարդկանց գենետիկ պատկերները,
որոշ մարդկանց մոտ այսպիսի միտք են առաջացնում. «Տեր Աստված, ի՞նչ կարող եմ ես անել այս ամենի հետ»:
Սակայն, մեր գեները մեր ճակատագիրը չեն, և եթե մենք կարողանում ենք նրանց փոխել.
նրանք կանխորոշված են լինում, բայց երբ մենք կատարում ենք ավելի մեծ փոփոխություններ,
քան նրանք, որոնք մենք կձեռնարկեինք, եթե հանգամանքներն այլ լինեին,
մենք կարող ենք նույնիսկ փոփոխել մեր գեների արտահայտումը:
Շնորհակալություն
(Ծափահարություններ)