Կարծում եմ աստիճանները զգացմունքայնորեն ամենադյուրակուռ ֆիզիկական տարրերն են որոնց հետ ճարտարապետը աշխատում է։ (Փոքր բան։ Մեծ գաղափար) (Դեյվիդ Ռոքուըլը աստիճանների մասին) Ամենատարրական օրինակով, աստիճանը Ա կետից Բ կետ հասնելու միջոց է՝ տարբեր բարձունքներում։ Աստիճաններն ունեն հասարակ լեզու։ Աստիճանը՝ մի բան, որի վրա քայլում ես։։ Գիծը, որը աստիճանի երկու մասերը բաժանող ուղղահայաց մասն է Շատ աստիճաններ ունեն կլորավուն ծայրեր, որոնք մի տեսակ ծայր են ձևավորում։ Եվ հետո միացված կտորը սթրինգերն է։ Այս կտորները, տարբեր ձևերով, կազմում են բոլոր աստիճանները։ Ենթադրում եմ՝ աստիճանները առաջացել են ինչ-որ մեկի ասելուց հետո << Ես ուզում եմ այս բարձր ժայռից հասնել այն ցածրին>>։ Մարդիկ մագլցում էին՝ օգտագործելով ամեն հասանելին։ Քայլելուն հարմար կոճղեր, սանդուղքներ և բնական արահետներ, որոնք ժամանակի ընթացքում վնասվում էին։ Ամենահին սսանդուղքներից մի քանիսը, ինչպես Չիչեն Իթզայի բուրգերինը կամ Չինաստանի Թայի լեռան ճանապարհներինը բարձունք հասնելու միջոց էին, որին մարդիկ ձգտում էին պաշտամունքի կամ պաշտպանության համար։ ճարտարագիտության զարգացման հետ զարգացավ նաև այն ինչ գործնական է։ Աստիճանները պատրաստվում են բոլոր տիպի նյութերից։ Կան գծային աստիճաններ, պարուրաձև աստիճաններ։ Աստիճանները կարող են լինել ներսում, դրսում։ Նրանք որոշակիորեն օգնում են շտապօգնության ժամանակ։ Բայց նրանք նաև արվեստի մի ձև են իրենք իրենցով Երբ մենք շարժվում ենք սանդուղքով, Ձևը թելադրում է մեր տեմպը, զգացմունքը, ապահովությունը և մեր հարաբերությունն ու ներգրավվածությունը մեզ շրջապատող տարածության հետ։ Այսպիսով մի վայրկյան, մտածեք աստիճանական, մոնումենտալ սանդուղքով իջնելու մասին Նյու Յորքի հասարակական գրադաանի առջևի սանդուղքի նման․ Այդ աստիճաններից, բացվում է տեսարան դեպի փողոցը, և Ձեզ շրջապատող մարդկանց և քո քայլքը դանդաղ է և կայուն, որովհետև աստիճանը լայն է․ Դա լրիվ մի ուրիշ փորձություն է հետո իջնում ես նեղ սանդուղքով, ասենք, մի հին պանդոկ, որտեղ դու սայթաքում ես սենյակ։ Այնտեղ դու տեսնում ես բարձր աստիճան, այսպիսով շարժվում ես ավելի արագ․ Աստիճանները ահռելի դրամա են ավելացնում։ Մտածեք՝ ինչպես են աստիճանները ազդարարում մեծ մուտքը և դառնում այդ պահի աստղը։ Աստիճանները նույնիսկ կարող են հերոսական լինել։ Սանդուղքը, որը կանգուն է մնացել սեպտեմբերի 11ից հետո և առևտրի կենտրոնի վրա հարձակումից հետո, կոչվել է << Կենդանի մնացած սանդուղք>> քանի որ այն հարյուրավոր մարդկանց համար պաշտպանիչ դեր է խաղացել։ Բայց փոքր աստիճանները նույնպես կարող են մեծ ազդեցություն ունենալ։ Սանդուղքը մի տեղ է, որը համախմբում է հարևաններին պոռթկուն երաժշտություն, և հայացք քաղաքին շարժման մեջ։ Գրավիչ է, երբ տեսնում ես մարդկանց աստիճանների վրա զվարճանալիս, Կարծում եմ նրանք լրացնում են այն խոր մարդկային կարիքը, որ ունենք բնակեցնել գետնից բացի մեկ ուրիշ վայր Եվ այսպիսով, եթե դու կարող ես նստել այնտեղ տանող կես ճանապարհին, դու մի տեսակ կախարդական վայրում ես։