Ես այստեղ եմ այսօր, որպեսզի ցույց տամ իմ Լեյքոտաի նկարները:
Ձեզանից շատերը երևի թե լսել են Լեյքոտայի մասին,
կամ գոնե ցեղերից ամենամեծի մասին
Սիոքս կոչվող:
Լեյքոտան բազմաթիվ ցեղերից մեկն է, որը տեղահանվել է իր տարածքից
դեպի պատերազմի ճամբարներ
այժմ պահեստներ կոչվող:
Pine Ridge պահեստը`
այսօրվա սլայդերի ցուցադրման առարկան,
գտնվում է մոտ 75 մղոն հարավ-արևելքում
հարավային Դակոտայի Բլեք Հիլսում:
Դրան երբեմն հղում են որպես
պատերազմի համար 334 բանտային ճամբար
և դա այնտեղ է, որտեղ հիմա Լեյքոտան է:
Հիմա, եթե որևէ մեկը ձեզանից լսել է AIM-ի մասին`
ամերիկա-հնդկական շարժում,
կամ Russell Means-ի մասին,
կամ Լեոնարդ Փեթլերի,
կամ Oglala-ի
ապա դուք գիտեք, որ Pine Ridge-ը հավասար է զրոյի
ԱՄՆ-ի քաղաքական հարցերում:
Այսպիսով ինձ խնդրել էին մի փոքր խոսել այսօր
Լեյքոտայի հետ իմ հարաբերությունների մասին,
և դա շատ բարդ է իմ համար:
քանի որ, եթե դուք չեք նկատել իմ մաշկի գույնից,
ես սպիտակամորթ եմ,
և դա ահռելի խոչնդոտ է տեղացիների համար:
Դուք կտեսնեք շատ մարդկանց իմ նկարներում այսօր,
և ես շատ եմ մտերմացել նրանց հետ, և նրանք ինձ ընտանիքի նման ընդունեցին:
Նրանք ինձ եղբայր և քեռի են կոչում
և հրավիրում էին կրկին ու կրկին հինգ տարուց:
Բայց Pine Ridge,
ես միշտ կլինեմ այն ինչը կոչում են վասիչու,
և վասիչուն Լեյքոտերեն բառ է,
որը նշանակում է ոչ հնդիկ,
սակայն մեկ այլ տարբերակ էլ կա այս բառի,
որը նշանակում է "մեկը, որը իրեն է վերցնում լավագույն միսը":
Եվ ահա թե ինչի վրա եմ ուզում կենտրոնանալ.
մեկը, որը իրեն է վերցնում լավագույն միսը:
Դա նշանակում է ժլատ:
Այսպիսով նայեք այս լսարանին այսօր:
Մենք մասնավոր դպրոցում ենք Ամերիկայի արևմուտքում,
նստած կարմիր մետաքսե աթոռներին
փողերը մեր գրպաններում:
Եվ եթե մենք նայում ենք մեր կյանքին,
մենք անկասկած վերցրել ենք
մսի ամենալավ կտորը:
Դե եկեք դիտենք մի շարք լուսանկարներ,
այն մարդկանց, ովքեր կորցրել են
որպեսզի մենք կարողանանք շահել
և իմացեք, երբ տեսնեք այս մարդկանց դեմքերը,
նրանք ուղղակի Լեյքոտայի պատկերներ չեն,
նրանք ներկայացնում են բնիկ մարդկանց:
Այս թղթի կտորի վրա
պատմությունն է, ինչպես ես սովորել եմ
Լեյքոտայի իմ ընկերներից և ընտանիքից:
Սա ժամանակացույցն է
կնքված պայմանագրերի, խախտված պայմանագրերի
և ջարդերի, ատելի ինչպես պատերազմները:
Ես կսկսեմ 1824-ից:
Ինչը հայտնի է որպես հնդկական գործերի Բյուրո,
կազմավորվել է պատերազմի բաժնի հետ միասին
հիմնելով մի վաղ ագռեսիայի ձև
բնիկ ամերիկացիների հետ մեր հարաբերություններում:
1851.
Կնքվեց Ֆորտ Լարամիի առաջին պայմանագիրը,
պարզորեն հիմնելով Լեյքոտայի ժողովրդի սահմանները:
Պայմանագրին համաձայն,
այդ տարածքները անկախ ազգին էր պատկանում:
Եթե այս պայմանագրի համձայն սահմանները պահպանվեին
և օինական հիմքեր կան, որ նրանք հարկավոր է պահպանել,
ապա ահա թե ինչի ԱՄՆ-ը նման կլիներ այսօր:
10 տարի անց
Հոմստեդ օրինագիծը նախագահ Լինկոլնի կողմից ստորագրված,
թույլ տվեց բնակիչների հոսքը բնիկների տարածքներ:
1863:
Սենթի Սիոքսի խռովությունը Մինեսոտայում
ավարտվեց 38 Սիոքսի մարդկանց կխաղանով`
ամենամեծ մասսայական մահապատիժը ԱՄՆ-ի պատմության ընթացքում:
Մահապատիժը նախագահ Լինկոլնի կողմից եր պատվիրված
ընդամենը երկու օր անց
նա ստորագրեց ազատության հայտարարությունը:
1866 միջմայրցամաքային մետրոյի սկիզբը
նոր դարաշրջան:
Մենք տարածքը հարմարեցրել ենք ճանապարհների ու գնացքների համար,
որպեսզի Լեյքոտայի սրտի միջով կարճ ճանապարհ լինի:
Գործունեությունը ակնհայտ էր:
Ի պատասխան, երեք ցեղեր, որոնց առաջնորդում էր Լեյքոտայի ղեկավար Red Cloud-ը,
հարձակում կատարեցին և հաղթեցին ԱՄՆ-ի բանկին շատ վաղուց:
Ես ուզում եմ կրկնել այդ հատվածը:
Լեյքոտան հաղթեց ԱՄՆ-ի բանակին:
1868` Երկրորդ Fort Laramie-ի պայմանագիրը
պարզորեն երաշխավորում է Great Sioux Nation-ի գերիշխանությունը
և Լեյքոտայի սեփականությունը սուրբ Black Hills-ի նկատմամբ:
Կառավարությունը խոստանում է նաև տարածք և որսի իրավունք
շրջակա նահանգներում:
Մենք խոստանում ենք, որ the Powder River երկիրը
այսուհետ փակված կլինի բոլոր սպիտակների համար:
Պայմանագիրը թվում է ամբողջական հաղթանակ
Red Cloud-ի և the Sioux-ի համար:
Ես փաստում եմ սա միակ պատերազմն է ամերիկյան պատմության ընթացքում,
երբ իշխանությունը խաղաղության բանակցություններ վարեց
զիջելով թշնամուն բոլոր նրա պահանջները:
1869:
Միջմայրցամաքյին մետրոն պատրաստ էր:
Այն սկսեց տեղափոխել մեծ քանակությամբ որսորդների` մյուս իրերի հետ միասին,
ովքեր սկսեցին բիզոնների լայնածավալ սպանությունը,
ոչնչացնելով Սիոքսների սննդի, հագուստի և տան աղբյուրը:
1871:
Հնդկական Appropriation որոշումը
բոլոր հնդիկներին դարձրեց ֆեդերալ իշխանության հպատակներ,
Նաև ռազմական գործնական հրամանները
արգելող արևմտյան հնդկացիներին հեռանալ պահեստներից:
Ամբողջ արևմտյան հնդկացիները այդ ժամանակ
պատերազմի գերիներ են;
Նաև 1871-ին
մենք վերջացրեցինք պայմանագրեր կնքելուը:
Պայմանագրերի հետ կապված խնդիրը այն էր, որ նրանք թույլ էին տալիս ցեղերին գոյատևել որպես իշխող ազգեր,
և մենք չենք կարող դա թույլ տալ,
մենք ծրագրեր ունեինք:
1874:
General George Custer-ը հայտարարեց ոսկու հայտնաբերումը Լեյքոտայի տարածքում`
հատկապես Black Hills-ում:
Ոսկու մասին նորությունը ստեղծում է սպիտակամորթ բնակիչների հսկայական հոսք
դեպի Լեյքոտայի ազգ:
Քասթերը խորհուրդ է տալիս, որ Կոնգրեսը մի միջոց գտնի
վերջ դնելու Լեյքոտայի հետ պայմանագրերին
որքան հնարավոր է շուտ:
1875: Սկսվում է Լեքոտայի պատերազմը
Fort Laramie պայմանագրի խախտման դեմ:
1876
Հուլիսի 26-ին
Լեյքոտայի գյուղը ապստամբելու ճանապարհին
Քասթերի 7-րդ գունդը ջախջախվում է
Little Big Horn-ի ճակատամարտում:
1877:
Լեյքոտայի մեծն ռազմիկ և հրամանատարը Քրեյզի Հորս անունով
հանձնվեց Fort Robinson-ում:
Ավելի ուշ նա սպանվեց բանտարկություն ժամանակ:
1877-ը նույնպես այն տարին է, երբ մենք ելք գտանք
շրջանցելու the Fort Laramie-ի պայմանագրերը:
Նոր համաձայնագիր ներկայացվեց Սիոքսի հրամանատարներին և նրանց ղեկավարներին
մի կազմակերպության տակ հայտնի որպես "վաճառք կամ սով":
Ստորագրեք փաստաթուղթը կամ ձեր ցեղը կմնա առանց սննդի:
Միայն Երիտասարդ տղամարդկանց 10 տոկոսը ստորագրեց:
Fort Laramie-ի պայմանագիրը
առնվազն ցեղի երեք-չորրորդը ստիպված
տարածքը լքեց:
Այդ կետը բացահայտորեն ժխտվեց:
1887: The Dawes-ի որոշումը
ՊահեստներիԿոմունալ սեփականության իրավունքը վերացավ:
Պահեստները կրճատվեցին մինչև 160 ակր հատվածների
և բաժանվեցին անհատ հնդկացիների
ավելացված տեղերով:
Ցեղերը կորցրեցին միլիոնավոր ակրներ:
Ամերիկյան երազանքը անհատական տարածքի սեփականության
պարզվեց շատ խելամիտ միջոց է
բաժանելու պահեստները մինչև բան չմնա:
Շարժումը փլուզեց պահեստները`
դարձնելով ավելի հեշտ հետագա ենթբաժանումները և վաճառքը
ամեն անցնող սերնդին:
Ավելացրած տարածքի մեծ մասը
և կտորների մեծ մասը պահեստների պարիսպների հետ միասին
հիմա սպիտակամորթ հողատերերի ձեռքերում են:
Մեկ անգամ ևս հողի լավ կտորը անցնում է վասիչուին:
1890, այն տեղեկությունը, որ ես հավատում եմ, որ
ամենակարևորն է այս սլայդների շարքում:
Սա Վունդիդ Նիի ջարդի տարին է:
Դեկտեմբերի 29-ին
ԱՄՆ-ի զորքերը շրջապատեցին Սիոքսի ճամբարը Վունդիդ Նի Քրիքում
և ջախջախեցին հրամանատար Բիգ Ֆութին
և պատերազմի 300 գերիների,
օգտագործելով նոր արագ կրակող զենքը,
որը կրակում էր ոչնչացնելով պարկուճները`
Հոթչքիս ատրճանակ կոչվող:
Այսպես կոչված ճակատամարտի համար
20 Կոնգրեսի խիզախության պատվո շքանշաններ
տրվեց 7-րդ գնդին:
Այս օրվա համար
սա ամենաշատ փառքի շքանշաններն են
երևիցե տրված մի ճակատամարտի համար:
Ավելի շատ փառքի շքանշաններ տրվել են
կանանց և երեխաների անխտիր ջարդի համառ
քան Առաջին համաշխարհային պատերազմի ցանկացած ճակատամարտի համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի
Կորեայի, Վիետնամի,
Իրաքի կամ Աղվանստանի:
Վունդիդ Նի ջարդը
համարվում է հնդկական պատերազմի վերջը:
Երբ ես այցել եմ
մասսայական թաղման վայրը Վունդիդ Նիում,
ես դա տեսնում եմ ոչ որպես ուղղակի գերեզման
Լեյքոտայի կամ Սիոքսի համար,
այլ որպես բոլոր բնիկ մարդկանց գերեզման:
Սուրբ մարդը` Բլեք Իլկը ասաց.
-Ես այդ ժամանակ չգիտեի,
ինչքան էին սպանվել:
Երբ ես հիմա հետ եմ նայում
այս բարձր լեռից, իմ ծեր տարիքից,
ես կարող եմ դեռ տեսնել մսաղացած կանանց և երեխաների`
կույտերով պառկած կամ ցիրուցան
ծուռումուռ արահետների երկայնքով
այնքան պարզ, երբ տեսա նրանց
դեռ իմ երիտասարդ աչքերով:
Եվ ես կարող եմ տեսնել ինչ որ այլ բան մեռած այնտեղ` արյունոտ ցեխի մեջ
և թաղված բքի մեջ:
Մարդկանց երազանքները թաղվեցին այնտեղ,
և դա հիանալի երազանք էր:
Այս իրադարձության հետ
մի նոր դարաշրջան սկսվեց ամերիկյան պատմության մեջ:
Ամեն ինչ կարելի է չափել
մինչև Վունդիդ Նին և դրանից հետո:
Որովհետև դա այս պահին էր,
մատները Հոթչիքս ատրճանակի ձգանին դրված,
որ ԱՄՆ-ի կառավարությունը բացահայտորեն հայտարարեց իր դիրքորոշումը բնիկների իրավունքների հարցում:
Նրանք հոգնել էին պայմանագրերից:
Նրանք հոգնել էին սուրբ բլուրներից:
Նրանք հոգնել էին հոգիների պարերից:
Եվ նրանք հոգնել էին բոլոր անհարմարություններից Սիոքսում:
Այսպիսով նրանք բերեցին իրենց կանոնները:
"Դուք ուզում եք հնդկացի լինել հիմա",- ասում էին նրանք,
մատները ձգանի վրա:
1900
ԱՄՆ-ի հնդկական բնակչությունը հասավ իր ցածր կետին`
ավելի քիչ քան 250,000,
համեմատած հաշվարկած ութ միլիոնին
1492-ին;
Արագ առաջ:
1980
ԱՄՆ-ի պատմության ընթացքում ամենաերկար տևած դատական գործը`
Սիոքսի ազգը ԱՄՆ-ի դեմ
կառավարվեց ԱՄՆ-ի գերագույն դատարանի կողմից:
Դատարանը կանխորոշեց, որ Սիոքսցիները վերաբնակեցվել են պահեստներում
և յոթ միլիոն ակրը իրենց հողից
բաց էր բարգավաճողների ու անասնապահների համար,
երկրորդ Ֆորէ Լարամի պայմանագրի կետերը
խախտվել էին:
Դատարանը հայտարարեց,
որ Բլեք Հիլսը անօրեն զավթվել է
և սկզբնական գինը գումարած օգուտը
պետք է վճարվի Սիոքսի ազգին:
Որպես Բլեք Հիլսի վճար,
դատարանը միայն 106 միլիոն դոլլար տվեց
Սիոքսի ազգին:
Սիոքսը հրաժարվեց գումարից` միասնական ճիչով.
- Բլեք Հիլսը չի վաճառվում:
2010:
Բնակչության մասին վիճակագրությունը այսօր`
մեկ դարից ավել Վունդիդ Նիի ջարդից հետո,
ցույց տվեց կոլոնիզացիայի օրինականությունը,
ստիպողաբար միգրացիան
և պայմանագրի ոտնահարումը:
Գործազրկությունը Փայն Րիդջ հնդկական պահեստներում
տատանվում է 85-ի և 90 տոկոսների միջև:
Անշարժ գույքի գործակալությունը ի վիճակի չէ նոր կառույցներ անել,
և եղած կառուցներն էլ կործանվում են:
Շատերը անտուն են,
և անօթևաները տեղավորված են փտած տներում,
ամենաշատը հինգ ընտանիքով:
Փայն Րիդջի տների 39 տոկոսը
էլեկտրականություն չունի:
Ամենաքիչը 60 տոկոսը պահեստների տների
լցված են սև բորբոսով.
Ավելի քան 90 տոկոսը բնակչրության
ապրում է չունևորների խավից ցածր:
Փայն Րիդջի թոքախտի աստիճանը
մոտ ութ անգամ ավելի բարձր է քան ԱՄՆ-ի ազգային միջինը:
Նորածինների մահացածության աստիճանը
ամենաբարձրն է այս մայրցամաքում
և մոտ երեք անգամ ավելի բարձր է քան ԱՄՆ-ի ազգային միջինը:
Պարանոցային ուռուցքը հինգ անգամ ավելի բարձր է
քան ԱՄՆ-ի ազգային միջինը:
Դպրոցից հեռացման մակարդակը մինչև 70 տոկոս է:
ՈՒսուցիչների կրճատումը
ութ անգամ ավելի բարձր է քան ԱՄՆ-ի ազգային միջինը:
Հաճախ տատիկներն ու պապիկներն են մեծացնում իրենց թոռնիկներին
որովհետև ծնողները, շնորհիվ ալկոհոլիզմի,
ընտանեկան բռնության և ընդհանուր անտարբերության
չեն կարող մեծացնել նրանց:
40 տարեկան անց բնակչության 50 տոկոսը
տառապում է շաքարախտից:
Կյանքի տևողությունը տղամարդու համար
46-ից
48 տարիքի միջև է`
կոպիտ ասած նույնը,
ինչպես Ավղանստանը և Սոմալին:
Բոլոր հաջողված ցեղասպանությունների վերջին գլուխը
այն է, որտեղ ճնշողը
կարող է շարժել ձեռքերը և ասել:
- Աստված իմ, ինչ են մարդիկ իրենք իրենց անում:
Նրանք սպանում են միմյանց:
Նրանք սպանում են իրենք իրենց,
մինչ մենք դիտում ենք թե նրանք ինչպես են մահամնում:
Ահա թե ինչպես ենք մենք եկել սեփականացնելու այս ԱՄՆ-ը:
Սա ժառանգություն է
Ճակատագրի դրսևոում:
Գերիները շարունակում են ծնվել
պատերազմի ճամբարների գերիների մեջ
նույնիսկ այն ժամանակ երբ զինվորնեը գնացել են:
Սրանք ոսկորներն են մնացել
ամենալավ միսը վերցնելուց հետո:
Շատ վաղուց
մի շարք իրադարձություններ տեղի ունեցան
ինձ նման մարդկանց կողմից` վասիչուներից,
նրանց հող և ջուր զավթելու ուղղությամբ,
ու այս լեռների ոսկին:
Այդ իրադարձությունները դոմինոյի արդյունքի բերեցին,
որը արդեն վերջն էր:
Այնպես մեկուսացած, ինչպես մենք իշխող հասարակությունս կարող ենք զգալ
1890-ի ջարդից հետո,
կամ մի շարք խախտված պայմանագրերից 150 տարի առաջ,
ես դեռ ձեզ հարց ունեմ տալու.
-Ինչ կարծիք ունեք այսօրվա վիճակագրության մասին:
Որն է կապը
այս տառապանքի պատկերների
և այն պատմության, որ ես հենց նոր ձեզ կարդացի:
Եվ այս պատմության որ մասն
եք ուզում իմանալ:
Այս հետևանքների վերացման ինչ-որ մի մասը ձեր պարտականությունը չի այսօր:
Ինձ ասել են, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել այս կապակցությամբ:
Ինչ-որ բան անելու կոչ պետք է լինի:
Որովհետև ես այսքան ժամանակ կանգնած էի
բովանդակությանը շատ մոտ, որպեսզի վկա լինեմ,
ուղղակի լուսանկարելով:
Որովհետև լուծումը թվում է այնքան հեռու անցյալում,
Ես ժամանակի մեքենայի կարիք ունեի
նրանց միանալու համար:
Բնակիչների տառապանքները
հեշտ չէ ուղղել:
Դա այնպիսի մի բան չէ, որ յուրաքանչյուրը կարող է հետ ստանալ,
ինչպես Հաիթիին օգնելը,
վերջացող օգնությունները, կամ երաշտի դեմ պայքարը:
Վերանորոգումը` ինրպես դա կոչում են,
կարող է շատ ավելի դժվար լինել իշխող հասարակության համար,
քան ասենք 50 դոլարանոց չեկը
կամ եկեղեցու ճանապարհորդությունը
ինչ-որ գրաֆիտեպատ տներ նկարելու համար,
կամ ծայրամասերի ընտանիքը`
նվիրաբերելով մի տուփ հագուստ, որի կարիքը նրանք նույնիսկ չունեն:
Այսպիսով ուր է այն մեզ հասցրել:
Թափահարելով մեր ուսերը մթության մեջ:
ԱՄՆ-ն
շարունակում է օրական
խախտել կետերը
1851-ի և 1868-ի
Ֆորթ Լարամիի և Լեյքոտայի միջև եղած պայմանագրերի:
Ես այսօր առաջարկում հետևյալ կոչը
իմ TED երազանքն է
Հարգել պայմանագրերը:
Վերադարձնել Բլեք Հիլսը:
Եվ դա ձեր գործը չէ, թե նրանք ինչ կանեն դրա հետ:
(Ծափահարություններ)