Այսօր ես այստեղ եմ, որպեսզի ձեզ առաջարկեմ մտածել իմ ոլորտի՝ արհեստական բանականության (ԱԲ) շուրջ: Իմ կարծիքով արհեստական բանականությունը մարդկանց զինում է մեխանիկական կարողություններով: Եվ ինչքան հզորանան մեքենաները այնքան էլ մենք կհզորանանք: Ես դա անվանում եմ ՚հումանիստական ԱԲ՚-- արհեստական բանականություն` ստեղծված է բավարարելու մարդու պահանջմունքները համագործակցելով և կատարելագործելով մարդկանց: Այժմ ես ուրախ եմ տեսնել, որ խելացի օգնականի գաղափարը նորմալ է ընկալվում: Սա ընկալելի փոխաբերություն է մարդկանց և ԱԲ-ի միջև: Եվ դրանցից մեկը, որ ես օգնեցի սարքել կոչվում է Սիրի: Սիրիին գիտեք: Սիրին իր է, ով գիտի Ձեր մտադրությունը և օգնում է այն անել Ձեր փոխարեն, օգնում է Ձեզ ավարտել նպատակը: Միգուցե չգիտեք, որ մենք Սիրիին սարքել ենք, ինչպես հումանիստական ԱԲ, որպեսզի զարգացնենք մարդկանց խոսակցական կապը, որը նրանց հնարավորություն է տալիս օգտագործել բջջային ծրագրավորում չնայած նրանց ով լինելուն կամ ունակություններին: Հիմա մեծամասնության համար այս տեխնոլոգիայի ունեցած ազդեցությունը ստիպում է ամեն ինչ դարձնել քիչ ավելի մատչելի: Բայց Դանիելի համար, այս համակարգում գտնվող ԱԲ-ի ազդեցությունը կյանքի փոփոխություն է: Դանիելը հաղորդասեր է, կույր և պարալիզված չորս վերջույթներով մենք հաշվի ենք առնել, որ նա կդժվարանա օգտագործել այդ սարքերը: Երբ վերջին անգամ նրանց տանն էի, նրա եղբայրը ասեց. -Մի վարկյան, Դանիելը պատրաստ չէ: Նա հոռախոսով կնոջ հետ է խոսում ում հետ առցանց է ծանոթացել: - Ցնցող է: Ինպե՞ս,- հարցրեցի ես: - Դանիելը Սիրին օգտագործելով ղեկավարում է իր հասարակական կյանքը, էլ. նամակները, տեքստերը և հեռախոսը առանց խնամակալներից կախվածության մեջ լինելու: Հետաքրքիր է չէ՞: Հեգնանքը այստեղ հիանալի է: Ահա այն մարդը, ում հարաբերությունը ԱԲ-ի հետ օգնում են նրան կառուցել հարաբերություններ իրական մարդկանց հետ: Ահա թե ինչ է հումանիստական ԱԲ-ը: Մեկ այլ կյանքը վերափոխող օրինակ կարեղ է քաղցկեղի ախտորոշումը լինել: Երբ բժիշկը քաղցկեղ է ենթադրում, վերցվում է նմուշը և ուղարկվում պաթոլոգին, ով այն զննում է մանրադիտակի տակ: Պաթոլոգները ամեն օր նայում են հարյուրավոր շերտեր և միլլիոնավոր բջիջներ: Իսկ այս խնդիրը լուծելու համար որոշ գիտնականներ դասակարգիչ-ԱԲ են հնարել: Հիմա, դասակարգիչը ասում է. - Սա քաղցկե՞ղ է, թե ոչ: Նայեք նկարին: Դասակարգիչը բավականին ճշգրիտ է, բայց ոչ այնքան ճշգրիտ, ինչքան մարդը ով մեծամասսամբ ճիշտ է: Բայց, երբ նրանք համատեղում են մեքենայի և մարդու կարողությունները, ապա արդյունքը բարձրանում է մինչև 99.5%: ԱԲ-ով համալրումը բացառում է այն 85% սխալները, որոնք կարվեին, եթե պաթոլոգը աշխատեր մենակ: Իսկ դա շատ է քաղցկեղի համար, որպեսզի մնար չբուժված: Հետաքրքիր բացահայտումն այն է, որ մարդը ավելի լավ է ժխտում կեղծ դրական արդյունքները, իսկ մեքենան ավելի լավ է ճանաչում դժվար նշմարելի դեպքերը: Բայց հարցը ամենևին նրանում չէ, թե ով է ավելի ճշգրիտ այս պատկեր-դասակարգում գործընթացում: Դրանք ամեն օր փոփոխվում են: Հարցն այն է, որ միավորելով մարդու և մեքենայի ունակությունները արդյունքում ստեղծվել է համագործակցություն, որը բնորոշ է ամենակարող մարդուն: Եվ դա հումանիստական ԱԲ-նն է: Հիմա այս ամենը եկեք դիտարկենք տուրբո-լիցքավորման օրինակով: Սա նախագիծն է: Եկեք պատկերացնենք, որ Դուք ինժեներ եք: Ուզում եք անօդաչու սարքի նոր ձև նախագծել: Դուք հանում եք ձեր սիրելի CAD ծրագրային ապահովումը և մուտքագրում եք ձևը ու նյութերը, իսկ հետո փորձարկում ստացվածը: Դա տալիս է մեկ կառուցվածք: Եթե այդ նույն գործիքները տրվի ԱԲ-ին, ապա նա կարող է առաջարկել հազարավոր կառուցվածքային լուծումներ: Autodesk-ի այս տեսանյութը հրաշալի է: Ու սա իրական է: Այսինքն, սա փոխակերպում է մեր կառուցվածքային լուծումները: Հիմա, ինժեները ասում է, ինչի պետք է կառուցվածքը ձգտի, իսկ մեքենան ասում է. - Ահա հավանական տարբերակները: Այժմ ինժեների գործն է ընտրել այն տարբերակը, որը շատ լավ կլուծի իր առջև դրված խնդիրները, ով մարդ լինելով բոլորից լավ դա գիտի՝ օգտագործելով մարդկային դատողությունը և փորձը: Այսպիսով հաղթող տարբերակը նմանվում է նրան, ինչը բնությունը կստեղծեր առանց միլլիոնավոր տարիների էվոլյուցիայի և ոչ անհրաժեշտ նստվացքի: Հիմա եկեք տեսնենք, թե այս հումանիտար ԱԲ ուր մեզ կտանի, եթե նրան հետևենք մտահայեցողականից այնկողմ: Ի՞նչ աճ բոլորս կցանկանայինք ունենալ; Բարի, ի՞նչ կասեք ճանաչողության ընդլայման մասին: Եկեք չհարցնենք, թե ի՞նչքան խելացի կարող ենք մեքենաներին դարձնել: Փոխարենը հարցնենք, թե ինչքանով մեքենաները մեզ խելացի կդարձնեն: Օրինակի համար հիշողությունը: Հիշողությունը մարդու բանականության հիմքն է: Բայց հայտնի է,որ մարդու հիշողությունը թերի է: Մենք շատ լավ ենք պատմություն պատմելու մեջ, բայց ոչ ճշգրիտ դետալներով պատմելու մեջ: Ժամանակի ընթացքում հիշողությունը նաև վատանում է: Նկատի ունեմ, որտե՞ղ գնացին 60-ները, կարո՞ղ եմ ես էլ այդ տեղը գնալ: (Ծիծաղ) Բայց ի՞նչ կլիներ, եթե մենք համակարդչի նման արտակարգ հիշողություն ունենայինք ի՞նչի կնմանվեր կյանքը: Ի՞նչ կլիներ, եթե հիշեիր քո հանդիպած յուրաքանչյուր մարդուն, նրանց անունների արտասանությունը, նրանց ընտանիքի տվյալները, սիրելի սպորտաձևերը, ձեր ունեցած վերջին խոսակցությունը: Եթե ունենայիր քո ամբողջ կյանքի այդ հիշողությունը դու կկարողանայիր ԱԲ-ի օգնությամբ մարդկանց հետ ունեցած բոլոր միջանձնյա հարաբերությունները վերլուծելով մտածել հետագա հարաբերություններ կառուցելու շուրջ: Ի՞նչ կլիներ, եթե ԱԲ-ը կարդար այն, ինչը երբևէ կարդացել ես, կամ լսել յուրաքանչյուր երգ, որը լսել ես նախկինում: Ամենափոքր հուշումից, դա կարող է օգնել քեզ հետ բերել այն, ինչ դու նախկինում տեսել կամ լսել ես: Պատկերացրու, թե դա ինչ ունակություններ կտար նոր կապեր ստեղծելու համար և նոր մտքեր ձևավորելու մեջ: Իսկ ի՞նչ կասեք մեր օրգանիզմի մասին: Ի՞նչ կլիներ, եթե մենք հիշեինք ամեն ուտելիքի թողած հետևանքների մասին ամեն դեղահաբի, որ ընդունում ենք ու ամեն խնջույքի մասին, որ գնում ենք: Մենք մեր տվյալների հիման վրա մեր սեփական գիտությամբ կզբաղվեինք, թե ինչն է մեզ հաճելի և առողջարար: Հիմա պատկերացրեք, թե դա ինչպես կհեղափոխեր ալերգիայի և քրոնիկ հիվանդությունների դեմ տարվող պայքարը: Հավատում եմ, որ ԱԲ-ը անձնական հիշողության ընդլայնումը իրականություն կդարձնի: Չեմ կարող ասել, թե երբ և ինչ ձևի գործոններից է դա կախված, բայց իմ կարծիքով դա անխուսափելի է, քանի որ այն գործոնները, որոնք ԱԲ-ը այսօր դարձնում են հաջողակ-- ճանաչելիության տվյալների հասանելիությունը և դրանց վերլուծությունը մեքենաների կողմից- կարող է կիրառվել, որպես մեր կյանքի տվյալների բազա: Եվ այդ տվյալների բազան այսօր այստեղ հասանելի է բոլորիս, քանի որ մենք թվային միջնորդավորված կյանք ենք վարում, շարժական, թե առցանց: Իմ կարծիքով անձնական հիշողությունը մասնավոր է: Մենք ենք ընտրում, թե ինչն է հիշելի, ինչը մնայուն: Դա բացարձակ անհրաժեշտություն է, որ պահպանվի շատ գաղտնի: Հիմա մեզանից շատերի համար ընդլայնված անձնական հիշողության ազդեցությունը ավելի կատարելագործված մտավոր ձեռքբերում կլինի, հնարավոր է, հուսամ՝ հասարակական շնորհ: Բայց միլլիոնավորների համար, ովքեր տառապում են Ալցհայմերով կամ դեմենցիայով ընդլայնված հիշողությունը տարբերություն կարող է լինել իզոլացված կյանքի և արժանապատիվ ու կապակցված կյանքի միջև: Հիմա մենք արհեստական բանականության վերածննդի մեջտեղում ենք գտնվում: Անցած մի քանի տարիների ընթացքում մենք սկսում ենք տեսնել ԱԲ-ն լուծումներ, որոնց դեմ պայքարել ենք տասնամյակներով՝ խոսքի և գրի ըմբռնում, պատկերի ըմբռնում. Մենք ընտրություն ունենք, թե ինչպես օգտագործենք այս հզոր տեխնոլոգիան: ՄԵնք կարող ենք ընտրել ԱԲ-ն ավտոմատացնելու և ինքներս մեզ հետ մրցակցոլու համար, կամ կարող ենք օգտագործել ԱԲ-ն զարգանալու և ինքներս մեզ հետ համագործակցելու համար, մեր ճանաչողական սահմանափակումները հաղթահարելու և օգնել անելու այն, ինչ մենք ուզում ենք անել՝ միայն ավելի լավը: ԵՎ, քանի որ նոր ուղիներ ենք բացահայտում մեքենաներին բանականություն տալու հարցում, մենք կարող ենք տարածել այդ բանականությունը աշխարհի բոլոր ԱԲ-ն ասիստենտներին և այդպիսով յուրաքանչյուր մարդու՝ անկախ հանգամանքներից: Ահա թե ինչու ամեն անգամ, երբ մեքենաները ավելի են հզորանում այդքան էլ հզորանում ենք մենք: Սա այն ԱԲ-նն է, որը արժանի է տարածման: Շնորհակալություն: (Ծափահարություններ)