1 00:00:00,000 --> 00:00:02,000 Սա իմ առաջին ճանապարհորդությունն է: 2 00:00:02,000 --> 00:00:04,000 Առաջին ճանապարհորդությունը, որպես առաջին տիկին: 3 00:00:04,000 --> 00:00:06,000 Կարող ե՞ք պատկերացնել: 4 00:00:06,000 --> 00:00:16,000 /Ծափահարություններ/ 5 00:00:16,000 --> 00:00:19,000 Ու չնայած, որ ես առաջին անգամ չեմ Միացյալ Թագավորությունում, 6 00:00:19,000 --> 00:00:24,000 այնուամենայնիվ, պիտի նշեմ, որ շատ ուրախ եմ իմ այս առաջին պաշտոնական այցելության համար: 7 00:00:24,000 --> 00:00:28,000 Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության միջեւ հատուկ բարեկամական հարաբերությունները 8 00:00:28,000 --> 00:00:33,000 պայմանավորված են ոչ միայն կառավարությունների միջեւ եղած ջերմ հարաբերություններով, 9 00:00:33,000 --> 00:00:36,000 այլ նաեւ միեւնույն լեզվով եւ արժեքներով, որ մենք կիսում ենք: 10 00:00:36,000 --> 00:00:40,000 Եւ այսօր նայելով ձեզ ես շատ լավ համոզվում եմ դրանում: 11 00:00:40,000 --> 00:00:44,000 Իմ այցելության ժամանակ ես մեծ պատիվ ունեցա 12 00:00:44,000 --> 00:00:47,000 հանդիպելու ամենահետաքրքիր բրիտանացի կանանց հետ: 13 00:00:47,000 --> 00:00:50,000 Կանայք, ովքեր ձեր բոլորի համար ճանապարհ են հարթել: 14 00:00:50,000 --> 00:00:53,000 Եվ ես պատիվ ունեցա հանդիպելու նաեւ ձեզ հետ, 15 00:00:53,000 --> 00:00:59,000 Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի ապագա առաջնորդների հետ: 16 00:00:59,000 --> 00:01:04,000 Եվ, չնայած, որ մեր ապրելու պայմանները կարող են շատ տարբեր թվալ՝ 17 00:01:04,000 --> 00:01:08,000 իմ, որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին, 18 00:01:08,000 --> 00:01:12,000 եւ ձեր, որպես դպրոցականներ: 19 00:01:12,000 --> 00:01:16,000 Ես ցանկանում եմ, որ դուք հասկանաք, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք: 20 00:01:16,000 --> 00:01:20,000 Իմ կյանքի ոչ մի դրվագ 21 00:01:20,000 --> 00:01:22,000 չէր կարող կանխորոշել, որ ես այստեղ կանգանծ կլինեմ, 22 00:01:22,000 --> 00:01:25,000 որպես առաջին աֆրոամերիկացի 23 00:01:25,000 --> 00:01:27,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին։ 24 00:01:27,000 --> 00:01:32,000 Իմ պատմության մեջ այնպիսի մի բան չկար, որ ինձ հասցներ այստեղ: 25 00:01:32,000 --> 00:01:35,000 Ես չեմ մեծացել հարուստների կամ ապահովվածների ընտանիքում, 26 00:01:35,000 --> 00:01:39,000 կամ եղել այնպիսի սոցիալական դիրքում, որ խոսելու հնարավորություն ունենայի: 27 00:01:39,000 --> 00:01:43,000 Ես մեծացել եմ Չիքագոյի հարավային մասում: 28 00:01:43,000 --> 00:01:46,000 Դա Չիքագոյի ամենաիսկական մասն է: 29 00:01:46,000 --> 00:01:49,000 Եւ ես աշխատավոր խավի զավակ եմ: 30 00:01:49,000 --> 00:01:53,000 Իմ հայրը իր կյանքի ամբողջ ընթացքում քաղաքի աշխատավոր է եղել: 31 00:01:53,000 --> 00:01:55,000 Իսկ իմ մայրը տնային տնտեսուհի է: 32 00:01:55,000 --> 00:02:00,000 Նա տան հոգսերն էր հոգում եւ զբաղվում էր իմ ու ավագ եղբորս դաստիարակությամբ: 33 00:02:00,000 --> 00:02:03,000 Նրանցից ոչ մեկը համալսարան չէր հաճախել: 34 00:02:03,000 --> 00:02:06,000 Իմ հայրը հիշողության հետ կապված տարբեր խնդիրներ ուներ 35 00:02:06,000 --> 00:02:08,000 դեռ մանուկ հասակից: 36 00:02:08,000 --> 00:02:11,000 Ու չնայած որ, տարիքի հետ նա դժվարանում էր քայլել 37 00:02:11,000 --> 00:02:13,000 եւ հագնվել առավոտներն ... 38 00:02:13,000 --> 00:02:15,000 Ես նկատում էր, թե նա ինչպես է ավելի ու ավելի մաքառում.. 39 00:02:15,000 --> 00:02:19,000 իմ հայրը երբեք չի բողոքել իր խնդիրներից: 40 00:02:19,000 --> 00:02:21,000 Նա շնորհակալ էր այն ամենի համար ինչ ուներ: 41 00:02:21,000 --> 00:02:26,000 Պարզապես ավելի շուտ էր արթնանում ու ավելի շատ էր աշխատում: 42 00:02:26,000 --> 00:02:29,000 Ես ու եղբայրս մեծացել ենք այն ամենով ինչ մեզ իսկապես պետք էր. 43 00:02:29,000 --> 00:02:32,000 սեր, կայուն արժեքներ 44 00:02:32,000 --> 00:02:35,000 եւ հավատ այն փաստին, որ լավ կրթության 45 00:02:35,000 --> 00:02:37,000 եւ աշխատասիրության շնորհիվ, 46 00:02:37,000 --> 00:02:40,000 կյանքում կարող ենք հասնել ամենին : 47 00:02:40,000 --> 00:02:44,000 Ես օրինակն եմ այն իրականության 48 00:02:44,000 --> 00:02:48,000 երբ աղջիկներին մանուկ հասակից 49 00:02:48,000 --> 00:02:53,000 հարազատները սիրում են ու նրանց մասին հոգում: 50 00:02:53,000 --> 00:02:57,000 Ես իմ կյանքի ընթացքում շրջապատված եմ եղել հիանալի կանանցով: 51 00:02:57,000 --> 00:03:02,000 Տատիկներ, ուսուցչուհիներ, մորաքույրներ, հորաքրոջ աղջիկներ եւ հարեւանուհիներ, 52 00:03:02,000 --> 00:03:06,000 ովքեր ինձ սովորեցնում էին լուռ հպարտության ու ուժեղ լինելու մասին: 53 00:03:06,000 --> 00:03:11,000 Եւ իհարկե իմ մայրը, որը իմ կայնքի ամենակարեւորագույն օրինակելի անձն է եղել, 54 00:03:11,000 --> 00:03:13,000 ով ներկայումս ապրում է Սպիտակ տանը 55 00:03:13,000 --> 00:03:16,000 ու օգնում է հոգ տանել մեր երկու փոքր դուստրերի՝ 56 00:03:16,000 --> 00:03:18,000 Մալիայի ու Սաշայի մասին: 57 00:03:18,000 --> 00:03:22,000 Նա ակտիվ մասնակցություն ունի նրանց կյանքում, ինչպես նաեւ իմ կայնքում, 58 00:03:22,000 --> 00:03:24,000 եւ նրանց մեջ սերմանում է 59 00:03:24,000 --> 00:03:27,000 այն նույն արժեքները, որոնցով ժամանակին ինձ ու եղբորս է մեծացրել. 60 00:03:27,000 --> 00:03:30,000 Արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքը եւ միասնականությունը, 61 00:03:30,000 --> 00:03:34,000 վստահությունը եւ նպատակասլացությունը: 62 00:03:34,000 --> 00:03:37,000 Եւ այդ ամենը համեմված է անսահման սիրով, 63 00:03:37,000 --> 00:03:40,000 որը միայն տատիկը կարող է պարգեւել: 64 00:03:40,000 --> 00:03:44,000 Ես բախտավոր եմ նաեւ այն առումով, որ միշտ խրախուսվել եմ 65 00:03:44,000 --> 00:03:49,000 ուժեղ տղամարդկանց կողմից, որոնք նույնպես եղել են օրինակելի անձիք իմ համար՝ 66 00:03:49,000 --> 00:03:52,000 որոնց թվում են հայրս, եղբայրս, հորեղբայներս եւ պապիկներս: 67 00:03:52,000 --> 00:03:57,000 Իմ կյանքում այդ տղամարդիկ նույնպես ինձ շատ կարեւոր բաներ են սովորեցրել: 68 00:03:57,000 --> 00:04:00,000 Նրանք ինձ սովորոցրել են, թե ինչպիսին պիտի լինեն հարգալից հարաբերությունները 69 00:04:00,000 --> 00:04:04,000 կնոջ եւ տղամարդու միջեւ: 70 00:04:04,000 --> 00:04:08,000 Նրանք ինձ սովորացրել են, թե ինչպիսին պիտի լինի իսկական ամուր ամուսնությունը, 71 00:04:08,000 --> 00:04:11,000 որը կառուցվում է հավատի ու նվիրվածության հիման վրա, 72 00:04:11,000 --> 00:04:15,000 եւ դիմացինի առանձնահատուկ կողմերով հիանալու կարողության վրա: 73 00:04:15,000 --> 00:04:17,000 Նրանք են ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակում 74 00:04:17,000 --> 00:04:19,000 հայր լինել 75 00:04:19,000 --> 00:04:21,000 եւ ընտանիք պահել ու երեխաներ մեծացնել: 76 00:04:21,000 --> 00:04:23,000 Ոչ միայն հոգալ ու մտածել միայն քո ընտանիքի մասին, 77 00:04:23,000 --> 00:04:28,000 այլ նաեւ հասնել եւ աջակցել 78 00:04:28,000 --> 00:04:30,000 համայնքի մյուս երեխաներին: 79 00:04:30,000 --> 00:04:32,000 Եվ դրանք այն նույն որակներն են, 80 00:04:32,000 --> 00:04:35,000 որոնք ես գտա իմ ամուսնու՝ 81 00:04:35,000 --> 00:04:37,000 Բարաք Օբամայի մեջ: 82 00:04:38,000 --> 00:04:41,000 Եվ երբ առաջին անգամ մենք հանդիպեցինք, 83 00:04:41,000 --> 00:04:45,000 մի բան կար, որ հատկապես տպավորվեց իմ մեջ, երբ նա ինձ ժամադրության կանչեց; 84 00:04:45,000 --> 00:04:48,000 Մեր ժամադրության օրը նա ինձ հրավիրել էր իր հետ մասնակցելու համայնքային հանդիպման: 85 00:04:48,000 --> 00:04:50,000 /Ծիծաղ/ 86 00:04:50,000 --> 00:04:52,000 Գիտեմ, այնքան էլ ռոմանտիկ չի հնչում: 87 00:04:52,000 --> 00:04:55,000 /Ծիծաղ/ 88 00:04:55,000 --> 00:04:57,000 Բայց երբ մենք հանդիպում էինք, Բարաքը համայնքային խորհուրդների կազմակերպիչն էր: 89 00:04:57,000 --> 00:05:01,000 Նա աշխատում էր՝ օգնելով մարդկանց գործ գտնել 90 00:05:01,000 --> 00:05:05,000 եւ փորձում էր միջոցներ հայթայթել համայնքի կարիքները հոգալու համար: 91 00:05:05,000 --> 00:05:07,000 Երբ համայնքային կենտրոնում նա խոսում էր բնակիչների հետ, 92 00:05:07,000 --> 00:05:09,000 նա երկու գաղափար ներկայացրեց։ 93 00:05:09,000 --> 00:05:15,000 Նա խոսում էր <<աշխարհի մասին, ինչպիսին այն կա>> եւ <<աշխարհի մասին, ինչպիսին այն պիտի լինի>>: 94 00:05:15,000 --> 00:05:19,000 Եվ ես այդ մասին անընհատ պատմում էի ամբողջ քարոզարշավի ժամանակ: 95 00:05:19,000 --> 00:05:21,000 Այն ինչ նա ասաց այն է, որ շատ հաճախ 96 00:05:21,000 --> 00:05:26,000 մենք ընդունում ենք այս երկու գաղափարների միջեւ ընկած տարածությունը: 97 00:05:26,000 --> 00:05:30,000 Եվ երբեմն մենք հարմարվում ենք իրականությանը, ինչպիսին այն կա, 98 00:05:30,000 --> 00:05:34,000 նույնիսկ, եթե այն չի համընկնում մեր արժեքների եւ ձգտումների հետ: 99 00:05:34,000 --> 00:05:37,000 Բայց Բարաքը այդ օրը մեզ հիշեցրեց այն մասին, 100 00:05:37,000 --> 00:05:40,000 որ մենք բոլորս այդ սենյակում շատ լավ գիտենք, թե 101 00:05:40,000 --> 00:05:44,000 մեր աշխարհը ինչպիսին պիտի լինի: 102 00:05:44,000 --> 00:05:47,000 Մենք բոլորս էլ գիտակցում ենք, թե ազնվությունը, արդարադատությունը եւ հնարավորությունը ինչ են իրենցից ներկայացնում: 103 00:05:47,000 --> 00:05:49,000 Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք այդ ամենը: 104 00:05:49,000 --> 00:05:51,000 Եվ հանդիպման ժամանակ նա կոչ էր անում, որ 105 00:05:51,000 --> 00:05:53,000 այդ համայնքում 106 00:05:53,000 --> 00:05:56,000 մարդիկ նվիրվեին այդ երկու գաղափարների միջեւ 107 00:05:56,000 --> 00:05:58,000 եղած անդունդի վերացմանը, 108 00:05:58,000 --> 00:06:02,000 կոչ էր անում միասին աշխատել, որպեսզի ներկայիս աշխարհը 109 00:06:02,000 --> 00:06:06,000 ու ապագա աշխարհը առավել մոտեցնել իրար ու դարձնել նույնը: 110 00:06:06,000 --> 00:06:09,000 Եվ այսօր ես նորից հիշեցի այդ մասին, որովհետեւ ես 111 00:06:09,000 --> 00:06:13,000 համոզված եմ, որ այս դպրոցում դուք բոլորդ 112 00:06:13,000 --> 00:06:18,000 այդ երկու աշխարհները իրար միացնելու գործում կարեւոր դեր եք ունենալու: 113 00:06:18,000 --> 00:06:23,000 Դուք այն կանայք եք, որ կառուցելու են մեր ապագա աշխարհը: 114 00:06:23,000 --> 00:06:25,000 Դուք եք պատմության հաջորդ էջը գրողները: 115 00:06:25,000 --> 00:06:29,000 Ոչ միայն ձեզ համար, այլ նաեւ ձեր սերնդի 116 00:06:29,000 --> 00:06:32,000 եւ գալիք սերունդների համար: 117 00:06:32,000 --> 00:06:34,000 Այդ պատճառով է, որ լավ կրթություն ստանալը 118 00:06:34,000 --> 00:06:36,000 շատ կարեւոր է: 119 00:06:36,000 --> 00:06:39,000 Դրա համար էլ այն ամենը, ինչի մեջով անցնում եք՝ 120 00:06:39,000 --> 00:06:43,000 հաջողությունները եւ դժվարությունները, սիրելի եւ ատելի ուսուցիչները, 121 00:06:43,000 --> 00:06:46,000 բոլորն էլ կարեւոր են: 122 00:06:46,000 --> 00:06:49,000 Որովհետեւ համայնքները եւ երկրները, ու ամբողջ աշխարհը 123 00:06:49,000 --> 00:06:54,000 ուժեղ է այնքանով, որքանով որ ուժեղ են այնտեղ ապրող կանայք: 124 00:06:54,000 --> 00:06:56,000 Եվ շատ կարեւոր է միշտ հիշել դրա մասին: 125 00:06:56,000 --> 00:07:02,000 Այդ առողջության գրավականն է հանդիսանում ձեր լավ կրթությունը: 126 00:07:02,000 --> 00:07:07,000 Առողջ ընտանիքի ու անառողջ ընտանիքի տարբերությունը 127 00:07:07,000 --> 00:07:10,000 կայանում է նրանում, որ առողջ ընտանիքի հիմքում 128 00:07:10,000 --> 00:07:13,000 կանգնած են քաջալերված կանայք: 129 00:07:13,000 --> 00:07:16,000 Ձախողված համայնքի եւ զարգացող համայնքի միջեւ տարբերությունը կայանում է նրանում, որ 130 00:07:16,000 --> 00:07:20,000 զարգացող համայնքում գերիշխում է հարգանքը կնոջ եւ տղամարդու միջեւ, 131 00:07:20,000 --> 00:07:25,000 ովքեր գնահատում են միմյանց ներդրումը համայնքի զարգաման գործում: 132 00:07:25,000 --> 00:07:28,000 Տարբերությունը թույլ ազգի 133 00:07:28,000 --> 00:07:30,000 եւ բարգավաճող ազգի միջեւ 134 00:07:30,000 --> 00:07:34,000 կայանում է հավասար կրթության հնարավորության ընձեռման մեջ 135 00:07:34,000 --> 00:07:36,000 տղաների եւ աղջիկների համար: 136 00:07:36,000 --> 00:07:41,000 Եվ այս դպրոցը, որը Միացյալ Թագավորության առաջին կին բժիշկի անունն է կրում, 137 00:07:41,000 --> 00:07:47,000 եւ շրջապատող այլ շենքերը, որոնք նույնպես անվանվել են ի պատիվ հայտնի կանաց՝ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կահլօի, 138 00:07:47,000 --> 00:07:49,000 Մերի Սակոլոյի, 139 00:07:49,000 --> 00:07:53,000 ջամայկացի բուժքրոջ, որին անվանում էին <<Սեւ Ֆլորենս Նայտինգալի>>, 140 00:07:53,000 --> 00:07:56,000 եւ անգլիական գրող Էմիլի Բրոնտեի անունով։ 141 00:07:56,000 --> 00:08:00,000 Ի պատիվ այն կանաց, ովքեր պայքարել են սեքսիզմի, ռասիզմի եւ արհամարանքի դեմ, 142 00:08:00,000 --> 00:08:05,000 որպեսզի հաստատեն իրենց դիրքը՝ հոգեկան հարմոնիային հասնելու համար: 143 00:08:05,000 --> 00:08:08,000 Նրանք ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չեն առել: 144 00:08:08,000 --> 00:08:12,000 Ինչպես այնտեղ փակցված ցուցանակն էր ասում. <<Առանց արգելքների>> 145 00:08:12,000 --> 00:08:14,000 Նրանք ապրելու ուրիշ տարբերակներ չէին ճանաչում, 146 00:08:14,000 --> 00:08:17,000 քան այն, որ հետեւեն իրենց երազանքներին: 147 00:08:17,000 --> 00:08:22,000 Եվ այդպե վարվելով այդ կանայք 148 00:08:22,000 --> 00:08:24,000 շատ արգելքներ են վերացրել: 149 00:08:24,000 --> 00:08:26,000 Եվ շատ նոր դռներ են բացել 150 00:08:26,000 --> 00:08:29,000 միլիոնավոր կին բժիշկների եւ բուժքույրերի համար 151 00:08:29,000 --> 00:08:32,000 ինչպես նաեւ նկարիչների եւ գրողների համար, 152 00:08:32,000 --> 00:08:34,000 բոլոր նրանց համար, ովքեր հետեւել են նրանց: 153 00:08:34,000 --> 00:08:37,000 Եւ լավ կրթություն ստանալով, 154 00:08:37,000 --> 00:08:41,000 դուք ինքներդ կարող եք վերահսկել ձեր ճակատագիրը: 155 00:08:41,000 --> 00:08:44,000 Խնդրոմ եմ սա լավ հիշեք: 156 00:08:44,000 --> 00:08:48,000 Եթե ուզում եք իմանալ, թե որն պատճառը, որ ես այսօր այստեղ կանգնած եմ, 157 00:08:48,000 --> 00:08:51,000 դա կրթության շնարհիվ է: 158 00:08:51,000 --> 00:08:55,000 Ես երբեք դասերց չեմ փախել: Կներք, չգիտեմ, թե դուք դասերց փախնում եք թե, ոչ: 159 00:08:55,000 --> 00:08:57,000 Ես դա երբեք չեմ արել: 160 00:08:57,000 --> 00:08:59,000 Ես սիրում էի բարձր գնահատականներ ստանալ: 161 00:08:59,000 --> 00:09:01,000 Ես սիրում էի խելացի լինել: 162 00:09:01,000 --> 00:09:05,000 Սիրում էի ժամանակին հաճախել դասերին: Սիրում էի իմ աշխատանքը ավարտին հասցնել: 163 00:09:05,000 --> 00:09:10,000 Ես մտածում էի, որ խելացի լինելը աշխարհում ամենալավ բանն է: 164 00:09:10,000 --> 00:09:12,000 Եվ դուք էլ, այս նույն արժեքներով, 165 00:09:12,000 --> 00:09:14,000 կարող եք վերահսկել ձեր սեփական ճակատագիրը: 166 00:09:14,000 --> 00:09:17,000 Դուք էլ կարող եք ճանապարհ բացել: 167 00:09:17,000 --> 00:09:19,000 Դուք էլ կարող եք իրականացնել ձեր երազանքները, 168 00:09:19,000 --> 00:09:23,000 եւ հետո, արդեն ձեր պարտականությունն է հասնել մյուսներին 169 00:09:23,000 --> 00:09:27,000 եւ օգնել, որ նրանք էլ ձեր նման նույնը անեն: 170 00:09:27,000 --> 00:09:30,000 Պատմությունը արդեն ապացուցել է, որ նշանակությու չունի, 171 00:09:30,000 --> 00:09:32,000 թե գյուղից ես, 172 00:09:32,000 --> 00:09:34,000 թե քաղաքից: 173 00:09:34,000 --> 00:09:36,000 Քո հաջողությունը կորոշվի 174 00:09:36,000 --> 00:09:39,000 քո սեփական հոգու արիությամբ, 175 00:09:39,000 --> 00:09:43,000 քո ինքնավստահությամբ, եւ քո սեփական աշխատասիրությամբ: 176 00:09:43,000 --> 00:09:47,000 Սա է միակ ճշմարտությունը: Սա է այն աշխարհի իրականությունը, որում ապրում ենք: 177 00:09:47,000 --> 00:09:50,000 Դուք գիտեք, թե ինչպես վերահսկեք ձեր ճակատագիրը: 178 00:09:50,000 --> 00:09:55,000 Եվ դա հեշտ չի լինելու: Միանշանակորեն: 179 00:09:55,000 --> 00:09:57,000 Բայց դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ պետք է: 180 00:09:57,000 --> 00:10:00,000 Ամեն ինչ հաջողության հասնելու համար, 181 00:10:00,000 --> 00:10:03,000 արդեն իսկ ունեք այստեղ գտնվելով: 182 00:10:03,000 --> 00:10:07,000 Ամուսինս աշխատում է այս մեծ գրասենյակում: 183 00:10:07,000 --> 00:10:10,000 Նրանք այն Օվալաձեւ գրասենյակ են անվանում: 184 00:10:10,000 --> 00:10:12,000 Սպիտակ տանը, նա իր գրասեղանի մոտ է նստում: 185 00:10:12,000 --> 00:10:15,000 Այն կոչվում է Վճիռների գրասեղան: 186 00:10:15,000 --> 00:10:19,000 Այն պատրաստվել է Նորին Մեծության Ռեզոլյութ նավի փայտից 187 00:10:19,000 --> 00:10:22,000 եւ նվիրվել է Թագուհի Վիկտորիայի կողմից: 188 00:10:22,000 --> 00:10:27,000 Այն մեր երկու ազգերի միջեւ անսահման բարեկամության խորհրդանիշն է հանդիսանում: 189 00:10:27,000 --> 00:10:29,000 Նրա անվանումը՝ Վճռական, 190 00:10:29,000 --> 00:10:33,000 մեզ անընդհատ հիշեցնում է, այն կարողության մաինի, որը պահանջվում է 191 00:10:33,000 --> 00:10:35,000 ոչ միայն երկիր կառավարելու համար, 192 00:10:35,000 --> 00:10:40,000 այլ նաև նպատակասլաց կյանք վարելու համար: 193 00:10:40,000 --> 00:10:44,000 Եվ հույս ոնեմ, որ ձեր երազանքները իրականացնելիս, միշտ վճռական կմնաք, 194 00:10:44,000 --> 00:10:47,000 որ առաջ շարժվեք առանց արգելքների, 195 00:10:47,000 --> 00:10:52,000 եւ կօգտագործեք ձեր տաղանդը, քանի որ բազմաթիվ տաղանդենրով եք օժտված, որոնց մենք ականատես եղանք: 196 00:10:52,000 --> 00:10:54,000 Ահա դրանք: 197 00:10:54,000 --> 00:10:58,000 Որպեսզի կառուցեք աշխարհը այպիսին, ինչպիսին այն պետք է լինի: 198 00:10:58,000 --> 00:11:01,000 Որովհետեւ մեր հույսը դուք եք: 199 00:11:01,000 --> 00:11:03,000 Մենք հույս ենք կապում ձեզնից յուրաքանչյուրի հետ, 200 00:11:03,000 --> 00:11:06,000 որ դուք կլինեք լավագույնը: 201 00:11:06,000 --> 00:11:08,000 Աշխարհը շատ մեծ է: 202 00:11:08,000 --> 00:11:10,000 Ու լի է դժվարություներով: 203 00:11:10,000 --> 00:11:14,000 Եվ մենք կարիք ունենք ուժեղ, խելացի, վստահ երիտասարդ կանանց, 204 00:11:14,000 --> 00:11:16,000 ոքեր առաջնորդելու պատասխանատվություն կստանձնեն: 205 00:11:16,000 --> 00:11:20,000 Մենք վստահ ենք, որ դուք կարող եք այդ անել: Եվ մենք սիրում ենք ձեզ: Շատ շնորհակալություն: 206 00:11:20,000 --> 00:11:27,000 /Ծափահարություններ/