0:00:00.000,0:00:02.000 Սա իմ առաջին ճանապարհորդությունն է: 0:00:02.000,0:00:04.000 Առաջին ճանապարհորդությունը, որպես առաջին տիկին: 0:00:04.000,0:00:06.000 Կարող ե՞ք պատկերացնել: 0:00:06.000,0:00:16.000 /Ծափահարություններ/ 0:00:16.000,0:00:19.000 Ու չնայած, որ ես առաջին անգամ չեմ Միացյալ Թագավորությունում, 0:00:19.000,0:00:24.000 այնուամենայնիվ, պիտի նշեմ, որ շատ ուրախ եմ իմ այս առաջին պաշտոնական այցելության համար: 0:00:24.000,0:00:28.000 Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության միջեւ հատուկ բարեկամական հարաբերությունները 0:00:28.000,0:00:33.000 պայմանավորված են ոչ միայն կառավարությունների միջեւ եղած ջերմ հարաբերություններով, 0:00:33.000,0:00:36.000 այլ նաեւ միեւնույն լեզվով եւ արժեքներով, որ մենք կիսում ենք: 0:00:36.000,0:00:40.000 Եւ այսօր նայելով ձեզ ես շատ լավ համոզվում եմ դրանում: 0:00:40.000,0:00:44.000 Իմ այցելության ժամանակ ես մեծ պատիվ ունեցա 0:00:44.000,0:00:47.000 հանդիպելու ամենահետաքրքիր բրիտանացի կանանց հետ: 0:00:47.000,0:00:50.000 Կանայք, ովքեր ձեր բոլորի համար ճանապարհ են հարթել: 0:00:50.000,0:00:53.000 Եվ ես պատիվ ունեցա հանդիպելու նաեւ ձեզ հետ, 0:00:53.000,0:00:59.000 Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի ապագա առաջնորդների հետ: 0:00:59.000,0:01:04.000 Եվ, չնայած, որ մեր ապրելու պայմանները կարող են շատ տարբեր թվալ՝ 0:01:04.000,0:01:08.000 իմ, որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին, 0:01:08.000,0:01:12.000 եւ ձեր, որպես դպրոցականներ: 0:01:12.000,0:01:16.000 Ես ցանկանում եմ, որ դուք հասկանաք, որ մենք շատ ընդհանուր բաներ ունենք: 0:01:16.000,0:01:20.000 Իմ կյանքի ոչ մի դրվագ 0:01:20.000,0:01:22.000 չէր կարող կանխորոշել, որ ես այստեղ կանգանծ կլինեմ, 0:01:22.000,0:01:25.000 որպես առաջին աֆրոամերիկացի 0:01:25.000,0:01:27.000 Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին։ 0:01:27.000,0:01:32.000 Իմ պատմության մեջ այնպիսի մի բան չկար, որ ինձ հասցներ այստեղ: 0:01:32.000,0:01:35.000 Ես չեմ մեծացել հարուստների կամ ապահովվածների ընտանիքում, 0:01:35.000,0:01:39.000 կամ եղել այնպիսի սոցիալական դիրքում, որ խոսելու հնարավորություն ունենայի: 0:01:39.000,0:01:43.000 Ես մեծացել եմ Չիքագոյի հարավային մասում: 0:01:43.000,0:01:46.000 Դա Չիքագոյի ամենաիսկական մասն է: 0:01:46.000,0:01:49.000 Եւ ես աշխատավոր խավի զավակ եմ: 0:01:49.000,0:01:53.000 Իմ հայրը իր կյանքի ամբողջ ընթացքում քաղաքի աշխատավոր է եղել: 0:01:53.000,0:01:55.000 Իսկ իմ մայրը տնային տնտեսուհի է: 0:01:55.000,0:02:00.000 Նա տան հոգսերն էր հոգում եւ զբաղվում էր իմ ու ավագ եղբորս դաստիարակությամբ: 0:02:00.000,0:02:03.000 Նրանցից ոչ մեկը համալսարան չէր հաճախել: 0:02:03.000,0:02:06.000 Իմ հայրը հիշողության հետ կապված տարբեր խնդիրներ ուներ 0:02:06.000,0:02:08.000 դեռ մանուկ հասակից: 0:02:08.000,0:02:11.000 Ու չնայած որ, տարիքի հետ նա դժվարանում էր քայլել 0:02:11.000,0:02:13.000 եւ հագնվել առավոտներն ... 0:02:13.000,0:02:15.000 Ես նկատում էր, թե նա ինչպես է ավելի ու ավելի մաքառում.. 0:02:15.000,0:02:19.000 իմ հայրը երբեք չի բողոքել իր խնդիրներից: 0:02:19.000,0:02:21.000 Նա շնորհակալ էր այն ամենի համար ինչ ուներ: 0:02:21.000,0:02:26.000 Պարզապես ավելի շուտ էր արթնանում ու ավելի շատ էր աշխատում: 0:02:26.000,0:02:29.000 Ես ու եղբայրս մեծացել ենք այն ամենով ինչ մեզ իսկապես պետք էր. 0:02:29.000,0:02:32.000 սեր, կայուն արժեքներ 0:02:32.000,0:02:35.000 եւ հավատ այն փաստին, որ լավ կրթության 0:02:35.000,0:02:37.000 եւ աշխատասիրության շնորհիվ, 0:02:37.000,0:02:40.000 կյանքում կարող ենք հասնել ամենին : 0:02:40.000,0:02:44.000 Ես օրինակն եմ այն իրականության 0:02:44.000,0:02:48.000 երբ աղջիկներին մանուկ հասակից 0:02:48.000,0:02:53.000 հարազատները սիրում են ու նրանց մասին հոգում: 0:02:53.000,0:02:57.000 Ես իմ կյանքի ընթացքում շրջապատված եմ եղել հիանալի կանանցով: 0:02:57.000,0:03:02.000 Տատիկներ, ուսուցչուհիներ, մորաքույրներ, հորաքրոջ աղջիկներ եւ հարեւանուհիներ, 0:03:02.000,0:03:06.000 ովքեր ինձ սովորեցնում էին լուռ հպարտության ու ուժեղ լինելու մասին: 0:03:06.000,0:03:11.000 Եւ իհարկե իմ մայրը, որը իմ կայնքի ամենակարեւորագույն օրինակելի անձն է եղել, 0:03:11.000,0:03:13.000 ով ներկայումս ապրում է Սպիտակ տանը 0:03:13.000,0:03:16.000 ու օգնում է հոգ տանել մեր երկու փոքր դուստրերի՝ 0:03:16.000,0:03:18.000 Մալիայի ու Սաշայի մասին: 0:03:18.000,0:03:22.000 Նա ակտիվ մասնակցություն ունի նրանց կյանքում, ինչպես նաեւ իմ կայնքում, 0:03:22.000,0:03:24.000 եւ նրանց մեջ սերմանում է 0:03:24.000,0:03:27.000 այն նույն արժեքները, որոնցով ժամանակին ինձ ու եղբորս է մեծացրել. 0:03:27.000,0:03:30.000 Արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքը եւ միասնականությունը, 0:03:30.000,0:03:34.000 վստահությունը եւ նպատակասլացությունը: 0:03:34.000,0:03:37.000 Եւ այդ ամենը համեմված է անսահման սիրով, 0:03:37.000,0:03:40.000 որը միայն տատիկը կարող է պարգեւել: 0:03:40.000,0:03:44.000 Ես բախտավոր եմ նաեւ այն առումով, որ միշտ խրախուսվել եմ 0:03:44.000,0:03:49.000 ուժեղ տղամարդկանց կողմից, որոնք նույնպես եղել են օրինակելի անձիք իմ համար՝ 0:03:49.000,0:03:52.000 որոնց թվում են հայրս, եղբայրս, հորեղբայներս եւ պապիկներս: 0:03:52.000,0:03:57.000 Իմ կյանքում այդ տղամարդիկ նույնպես ինձ շատ կարեւոր բաներ են սովորեցրել: 0:03:57.000,0:04:00.000 Նրանք ինձ սովորոցրել են, թե ինչպիսին պիտի լինեն հարգալից հարաբերությունները 0:04:00.000,0:04:04.000 կնոջ եւ տղամարդու միջեւ: 0:04:04.000,0:04:08.000 Նրանք ինձ սովորացրել են, թե ինչպիսին պիտի լինի իսկական ամուր ամուսնությունը, 0:04:08.000,0:04:11.000 որը կառուցվում է հավատի ու նվիրվածության հիման վրա, 0:04:11.000,0:04:15.000 եւ դիմացինի առանձնահատուկ կողմերով հիանալու կարողության վրա: 0:04:15.000,0:04:17.000 Նրանք են ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակում 0:04:17.000,0:04:19.000 հայր լինել 0:04:19.000,0:04:21.000 եւ ընտանիք պահել ու երեխաներ մեծացնել: 0:04:21.000,0:04:23.000 Ոչ միայն հոգալ ու մտածել միայն քո ընտանիքի մասին, 0:04:23.000,0:04:28.000 այլ նաեւ հասնել եւ աջակցել 0:04:28.000,0:04:30.000 համայնքի մյուս երեխաներին: 0:04:30.000,0:04:32.000 Եվ դրանք այն նույն որակներն են, 0:04:32.000,0:04:35.000 որոնք ես գտա իմ ամուսնու՝ 0:04:35.000,0:04:37.000 Բարաք Օբամայի մեջ: 0:04:38.000,0:04:41.000 Եվ երբ առաջին անգամ մենք հանդիպեցինք, 0:04:41.000,0:04:45.000 մի բան կար, որ հատկապես տպավորվեց իմ մեջ, երբ նա ինձ ժամադրության կանչեց; 0:04:45.000,0:04:48.000 Մեր ժամադրության օրը նա ինձ հրավիրել էր իր հետ մասնակցելու համայնքային հանդիպման: 0:04:48.000,0:04:50.000 /Ծիծաղ/ 0:04:50.000,0:04:52.000 Գիտեմ, այնքան էլ ռոմանտիկ չի հնչում: 0:04:52.000,0:04:55.000 /Ծիծաղ/ 0:04:55.000,0:04:57.000 Բայց երբ մենք հանդիպում էինք, Բարաքը համայնքային խորհուրդների կազմակերպիչն էր: 0:04:57.000,0:05:01.000 Նա աշխատում էր՝ օգնելով մարդկանց գործ գտնել 0:05:01.000,0:05:05.000 եւ փորձում էր միջոցներ հայթայթել համայնքի կարիքները հոգալու համար: 0:05:05.000,0:05:07.000 Երբ համայնքային կենտրոնում նա խոսում էր բնակիչների հետ, 0:05:07.000,0:05:09.000 նա երկու գաղափար ներկայացրեց։ 0:05:09.000,0:05:15.000 Նա խոսում էր <<աշխարհի մասին, ինչպիսին այն կա>> եւ <<աշխարհի մասին, ինչպիսին այն պիտի լինի>>: 0:05:15.000,0:05:19.000 Եվ ես այդ մասին անընհատ պատմում էի ամբողջ քարոզարշավի ժամանակ: 0:05:19.000,0:05:21.000 Այն ինչ նա ասաց այն է, որ շատ հաճախ 0:05:21.000,0:05:26.000 մենք ընդունում ենք այս երկու գաղափարների միջեւ ընկած տարածությունը: 0:05:26.000,0:05:30.000 Եվ երբեմն մենք հարմարվում ենք իրականությանը, ինչպիսին այն կա, 0:05:30.000,0:05:34.000 նույնիսկ, եթե այն չի համընկնում մեր արժեքների եւ ձգտումների հետ: 0:05:34.000,0:05:37.000 Բայց Բարաքը այդ օրը մեզ հիշեցրեց այն մասին, 0:05:37.000,0:05:40.000 որ մենք բոլորս այդ սենյակում շատ լավ գիտենք, թե 0:05:40.000,0:05:44.000 մեր աշխարհը ինչպիսին պիտի լինի: 0:05:44.000,0:05:47.000 Մենք բոլորս էլ գիտակցում ենք, թե ազնվությունը, արդարադատությունը եւ հնարավորությունը ինչ են իրենցից ներկայացնում: 0:05:47.000,0:05:49.000 Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք այդ ամենը: 0:05:49.000,0:05:51.000 Եվ հանդիպման ժամանակ նա կոչ էր անում, որ 0:05:51.000,0:05:53.000 այդ համայնքում 0:05:53.000,0:05:56.000 մարդիկ նվիրվեին այդ երկու գաղափարների միջեւ 0:05:56.000,0:05:58.000 եղած անդունդի վերացմանը, 0:05:58.000,0:06:02.000 կոչ էր անում միասին աշխատել, որպեսզի ներկայիս աշխարհը 0:06:02.000,0:06:06.000 ու ապագա աշխարհը առավել մոտեցնել իրար ու դարձնել նույնը: 0:06:06.000,0:06:09.000 Եվ այսօր ես նորից հիշեցի այդ մասին, որովհետեւ ես 0:06:09.000,0:06:13.000 համոզված եմ, որ այս դպրոցում դուք բոլորդ 0:06:13.000,0:06:18.000 այդ երկու աշխարհները իրար միացնելու գործում կարեւոր դեր եք ունենալու: 0:06:18.000,0:06:23.000 Դուք այն կանայք եք, որ կառուցելու են մեր ապագա աշխարհը: 0:06:23.000,0:06:25.000 Դուք եք պատմության հաջորդ էջը գրողները: 0:06:25.000,0:06:29.000 Ոչ միայն ձեզ համար, այլ նաեւ ձեր սերնդի 0:06:29.000,0:06:32.000 եւ գալիք սերունդների համար: 0:06:32.000,0:06:34.000 Այդ պատճառով է, որ լավ կրթություն ստանալը 0:06:34.000,0:06:36.000 շատ կարեւոր է: 0:06:36.000,0:06:39.000 Դրա համար էլ այն ամենը, ինչի մեջով անցնում եք՝ 0:06:39.000,0:06:43.000 հաջողությունները եւ դժվարությունները, սիրելի եւ ատելի ուսուցիչները, 0:06:43.000,0:06:46.000 բոլորն էլ կարեւոր են: 0:06:46.000,0:06:49.000 Որովհետեւ համայնքները եւ երկրները, ու ամբողջ աշխարհը 0:06:49.000,0:06:54.000 ուժեղ է այնքանով, որքանով որ ուժեղ են այնտեղ ապրող կանայք: 0:06:54.000,0:06:56.000 Եվ շատ կարեւոր է միշտ հիշել դրա մասին: 0:06:56.000,0:07:02.000 Այդ առողջության գրավականն է հանդիսանում ձեր լավ կրթությունը: 0:07:02.000,0:07:07.000 Առողջ ընտանիքի ու անառողջ ընտանիքի տարբերությունը 0:07:07.000,0:07:10.000 կայանում է նրանում, որ առողջ ընտանիքի հիմքում 0:07:10.000,0:07:13.000 կանգնած են քաջալերված կանայք: 0:07:13.000,0:07:16.000 Ձախողված համայնքի եւ զարգացող համայնքի միջեւ տարբերությունը կայանում է նրանում, որ 0:07:16.000,0:07:20.000 զարգացող համայնքում գերիշխում է հարգանքը կնոջ եւ տղամարդու միջեւ, 0:07:20.000,0:07:25.000 ովքեր գնահատում են միմյանց ներդրումը համայնքի զարգաման գործում: 0:07:25.000,0:07:28.000 Տարբերությունը թույլ ազգի 0:07:28.000,0:07:30.000 եւ բարգավաճող ազգի միջեւ 0:07:30.000,0:07:34.000 կայանում է հավասար կրթության հնարավորության ընձեռման մեջ 0:07:34.000,0:07:36.000 տղաների եւ աղջիկների համար: 0:07:36.000,0:07:41.000 Եվ այս դպրոցը, որը Միացյալ Թագավորության առաջին կին բժիշկի անունն է կրում, 0:07:41.000,0:07:47.000 եւ շրջապատող այլ շենքերը, որոնք նույնպես անվանվել են ի պատիվ հայտնի կանաց՝ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կահլօի, 0:07:47.000,0:07:49.000 Մերի Սակոլոյի, 0:07:49.000,0:07:53.000 ջամայկացի բուժքրոջ, որին անվանում էին <<Սեւ Ֆլորենս Նայտինգալի>>, 0:07:53.000,0:07:56.000 եւ անգլիական գրող Էմիլի Բրոնտեի անունով։ 0:07:56.000,0:08:00.000 Ի պատիվ այն կանաց, ովքեր պայքարել են սեքսիզմի, ռասիզմի եւ արհամարանքի դեմ, 0:08:00.000,0:08:05.000 որպեսզի հաստատեն իրենց դիրքը՝ հոգեկան հարմոնիային հասնելու համար: 0:08:05.000,0:08:08.000 Նրանք ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չեն առել: 0:08:08.000,0:08:12.000 Ինչպես այնտեղ փակցված ցուցանակն էր ասում. <<Առանց արգելքների>> 0:08:12.000,0:08:14.000 Նրանք ապրելու ուրիշ տարբերակներ չէին ճանաչում, 0:08:14.000,0:08:17.000 քան այն, որ հետեւեն իրենց երազանքներին: 0:08:17.000,0:08:22.000 Եվ այդպե վարվելով այդ կանայք 0:08:22.000,0:08:24.000 շատ արգելքներ են վերացրել: 0:08:24.000,0:08:26.000 Եվ շատ նոր դռներ են բացել 0:08:26.000,0:08:29.000 միլիոնավոր կին բժիշկների եւ բուժքույրերի համար 0:08:29.000,0:08:32.000 ինչպես նաեւ նկարիչների եւ գրողների համար, 0:08:32.000,0:08:34.000 բոլոր նրանց համար, ովքեր հետեւել են նրանց: 0:08:34.000,0:08:37.000 Եւ լավ կրթություն ստանալով, 0:08:37.000,0:08:41.000 դուք ինքներդ կարող եք վերահսկել ձեր ճակատագիրը: 0:08:41.000,0:08:44.000 Խնդրոմ եմ սա լավ հիշեք: 0:08:44.000,0:08:48.000 Եթե ուզում եք իմանալ, թե որն պատճառը, որ ես այսօր այստեղ կանգնած եմ, 0:08:48.000,0:08:51.000 դա կրթության շնարհիվ է: 0:08:51.000,0:08:55.000 Ես երբեք դասերց չեմ փախել: Կներք, չգիտեմ, թե դուք դասերց փախնում եք թե, ոչ: 0:08:55.000,0:08:57.000 Ես դա երբեք չեմ արել: 0:08:57.000,0:08:59.000 Ես սիրում էի բարձր գնահատականներ ստանալ: 0:08:59.000,0:09:01.000 Ես սիրում էի խելացի լինել: 0:09:01.000,0:09:05.000 Սիրում էի ժամանակին հաճախել դասերին: Սիրում էի իմ աշխատանքը ավարտին հասցնել: 0:09:05.000,0:09:10.000 Ես մտածում էի, որ խելացի լինելը աշխարհում ամենալավ բանն է: 0:09:10.000,0:09:12.000 Եվ դուք էլ, այս նույն արժեքներով, 0:09:12.000,0:09:14.000 կարող եք վերահսկել ձեր սեփական ճակատագիրը: 0:09:14.000,0:09:17.000 Դուք էլ կարող եք ճանապարհ բացել: 0:09:17.000,0:09:19.000 Դուք էլ կարող եք իրականացնել ձեր երազանքները, 0:09:19.000,0:09:23.000 եւ հետո, արդեն ձեր պարտականությունն է հասնել մյուսներին 0:09:23.000,0:09:27.000 եւ օգնել, որ նրանք էլ ձեր նման նույնը անեն: 0:09:27.000,0:09:30.000 Պատմությունը արդեն ապացուցել է, որ նշանակությու չունի, 0:09:30.000,0:09:32.000 թե գյուղից ես, 0:09:32.000,0:09:34.000 թե քաղաքից: 0:09:34.000,0:09:36.000 Քո հաջողությունը կորոշվի 0:09:36.000,0:09:39.000 քո սեփական հոգու արիությամբ, 0:09:39.000,0:09:43.000 քո ինքնավստահությամբ, եւ քո սեփական աշխատասիրությամբ: 0:09:43.000,0:09:47.000 Սա է միակ ճշմարտությունը: Սա է այն աշխարհի իրականությունը, որում ապրում ենք: 0:09:47.000,0:09:50.000 Դուք գիտեք, թե ինչպես վերահսկեք ձեր ճակատագիրը: 0:09:50.000,0:09:55.000 Եվ դա հեշտ չի լինելու: Միանշանակորեն: 0:09:55.000,0:09:57.000 Բայց դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ պետք է: 0:09:57.000,0:10:00.000 Ամեն ինչ հաջողության հասնելու համար, 0:10:00.000,0:10:03.000 արդեն իսկ ունեք այստեղ գտնվելով: 0:10:03.000,0:10:07.000 Ամուսինս աշխատում է այս մեծ գրասենյակում: 0:10:07.000,0:10:10.000 Նրանք այն Օվալաձեւ գրասենյակ են անվանում: 0:10:10.000,0:10:12.000 Սպիտակ տանը, նա իր գրասեղանի մոտ է նստում: 0:10:12.000,0:10:15.000 Այն կոչվում է Վճիռների գրասեղան: 0:10:15.000,0:10:19.000 Այն պատրաստվել է Նորին Մեծության Ռեզոլյութ նավի փայտից 0:10:19.000,0:10:22.000 եւ նվիրվել է Թագուհի Վիկտորիայի կողմից: 0:10:22.000,0:10:27.000 Այն մեր երկու ազգերի միջեւ անսահման բարեկամության խորհրդանիշն է հանդիսանում: 0:10:27.000,0:10:29.000 Նրա անվանումը՝ Վճռական, 0:10:29.000,0:10:33.000 մեզ անընդհատ հիշեցնում է, այն կարողության մաինի, որը պահանջվում է 0:10:33.000,0:10:35.000 ոչ միայն երկիր կառավարելու համար, 0:10:35.000,0:10:40.000 այլ նաև նպատակասլաց կյանք վարելու համար: 0:10:40.000,0:10:44.000 Եվ հույս ոնեմ, որ ձեր երազանքները իրականացնելիս, միշտ վճռական կմնաք, 0:10:44.000,0:10:47.000 որ առաջ շարժվեք առանց արգելքների, 0:10:47.000,0:10:52.000 եւ կօգտագործեք ձեր տաղանդը, քանի որ բազմաթիվ տաղանդենրով եք օժտված, որոնց մենք ականատես եղանք: 0:10:52.000,0:10:54.000 Ահա դրանք: 0:10:54.000,0:10:58.000 Որպեսզի կառուցեք աշխարհը այպիսին, ինչպիսին այն պետք է լինի: 0:10:58.000,0:11:01.000 Որովհետեւ մեր հույսը դուք եք: 0:11:01.000,0:11:03.000 Մենք հույս ենք կապում ձեզնից յուրաքանչյուրի հետ, 0:11:03.000,0:11:06.000 որ դուք կլինեք լավագույնը: 0:11:06.000,0:11:08.000 Աշխարհը շատ մեծ է: 0:11:08.000,0:11:10.000 Ու լի է դժվարություներով: 0:11:10.000,0:11:14.000 Եվ մենք կարիք ունենք ուժեղ, խելացի, վստահ երիտասարդ կանանց, 0:11:14.000,0:11:16.000 ոքեր առաջնորդելու պատասխանատվություն կստանձնեն: 0:11:16.000,0:11:20.000 Մենք վստահ ենք, որ դուք կարող եք այդ անել: Եվ մենք սիրում ենք ձեզ: Շատ շնորհակալություն: 0:11:20.000,0:11:27.000 /Ծափահարություններ/