Սա Լոս Անջելես Թայմսի վերջին կոմիքսներից է: Ինչո՞ւմն է բանը: «Մյուս կողմից, ես ստիպված չեմ արթնանալ յուրաքանչյուր առավոտյան ժամը չորսին, որպեսզի կթեմ իմ լաբրադորին»: Սա New York Magazine-ի վերջին շապիկներից է: Լավագույն հիվանդանոցները, որտեղ բժիշկներն ասում են, որ կգնային քաղցկեղ բուժելու, ծնունդներ ընդունելու, փրկելու կաթվածներից, սրտային հիվանդություններից, ազդրերի փոխարինումների, առավոտյան 4-ի արտակարգ պատահարների համար: Սա իմ կողմից արված երգերի մի ծաղկաքաղ է: (Երաժշտություն) Դուք նկատեցի՞ք, որ առավոտյան ժամը 4-ը դարձել է շիֆրի, գաղտնագրի պես մի բան: Դա նշանակում է, որ օրվա վատագույն ժամին եք արթնացել: (Ծիծաղ) Իսկական ժամանակն անհանգստությունների, պատահարների, կսկիծի, ոստիկանութան պետին վերացնելու պլանի քննարկման համար, ինչպես «Կնքահայրը» ֆիլմի դասական դրվագում: Ֆորդ Կոպպոլայի սցենարը նկարագրում է այս տղաներին, որպես «առավոտյան 4-ին աշխատանքից ուժասպառ»: (Ծիծաղ) Իսկական ժամանակն է այնպիսի սարսափի համար, ինչպես դիակների բալզամացում և հերձում, ինչպես Իզաբել Ալենդեի «Հոգիների տունը» ֆիլմում: Կանաչահեր Ռոզայի ապշեցուցիչ սպանությունից հետո բժիշկները բալզամացնում են նրան դագաղագործների մածուկներով: Եվ մինչ առավոտյան 4-ը աշխատում են: Իսկական ժամանակն է ամենամռայլ գործերի համար, ինչպես օրինակ New Yorker ամսագրի նախորդ ապրիլի համարում տպագրված Մարտին Էյմիսի կարճ պատմվածքում: Այն այսպես է սկսում. «2011 թվականի սեպտեմբերի 11-ին նա արթնացավ Մեյնի Պորտլենդ քացաքում, առավոտյան ժամը 4-ին: Այդպես սկսեց Մոհամեդ Ատտայի վերջին օրը»: Առավոտյան 4-ը, իմ կարծիքով, ամենախաղաղ ժամն է, որի ընթացքում ոչինչ տեղի չի ունենում, սակայն այն անարժան կերպով վատ անուն է հանել (Ծիծաղ) շատ տարբեր լրատվամիջոցների և հայտնի մարդկանց շրջանակում: Դա ինձ մոտ կասկածներ է առաջացնում: Ես մտածում էի, աշխարհի որոշ իսկապես ստեղծարար ուղեղների մասին: Արդյո՞ք ամեն ինչ չի վերադառնում այդ պարզ հնարքին, որը նրանք են հնարել: Միգուցե, այստեղ ինչ-որ բա՞ն է կատարվում: Գուցե, այստեղ ավելի շատ մտացածին, գաղտնի բան է, և, գրողը տանի, ո՞վ է սկսել այդ առավոտյան 4-ի թեման: Ասեմ ձեզ, այստեղ պատկերված է Ալբերտո Ջակոմետին իր քանդակների հետ միասին, 100 ֆրանկանոց շվեյցարական թղթադրամի վրա: Ամեն ինչ սկսվել է իր հայտնի ստեղծագործությունից, որը գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: Դրա անվանումն է` «Ապարանքը առավոտյան ժամը 4-ին» (Ծիծաղ) 1932 թվական: Սա ոչ միայն ամենավաղ խորհրդավոր հիշատակումն է այդ ժամի մասին, որը ես կարողացա գտնել: Ես կարծում եմ, որ այսպես կոչված, սյուռեալիստական քանդակը կարող է բանալի հանդիսանալ այդ տարօրինակ ժամի մասին հետագայում արված բոլոր գեղարվեստական նկարագերի համար: Ես սա անվանում եմ Ջակոմետիի կոդ, TED-ի էքսկլյուզիվ: Ոչ, դուք կարող եք հետևել ինձ, եթե ձեզ մոտ Blackberry կամ iPhone է: Դա մոտավորապես այսպես է աշխատում: Սա վերջին Google որոնման արդյունք է «առավոտյան ժամը 4»-ի արտահայտություններ: Արդյունքներն, իհարկե, տարբեր էն: Սա ամենատիպիկն է: Առաջին տասնյակը տալիս է մեզ 4 հղում Ֆարոն Յանգի «Հիմա առավոտյան 4-ն է» երգին: 3 հղում Ջուդի Դենչի «Առավոտյան ժամը 4-ը» ֆիլմին: 1 հղում Վիսլավա Շիմբորսկայի «Առավոտյան ժամը 4» բանաստեղծությանը: Դուք կհարցնեք, և ի՞նչ ընդհանուր բան ունեն լեհ բանաստեղծուհին, բրիտանացի տիկինը և քանթրի ոճի հայտնի երաժիշտը, բացի Google-ի լավ վարկանիշից: Դե, սկսենք Ֆարոն Յանգից, ով, ի դեպ, ծնվել է 1932 թվականին: (Ծիծաղ) 1996-ի դեկտեմբերի 9-ին նա ինքն իր գլխին կրակեց, ինչպիսի զուգադիպություն, դա Ջուդի Դենչի ծննդյան օրն էր: (Ծիծաղ) Սակայն Ֆարոնը չմահացավ այդ օրը: Նա արնաքամ էր լինում մինչ հաջորդ առավոտ, երբ վերջապես մահացավ հրազենային վնասվածքից 64 տարեկան հասակում: Տարօրինակ է, սակայն Ալբերտո Ջակոմետին էլ հենց նույն տարիքում է մահացել: Իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ Վիսլավա Շիմբորսկան: Նա աշխարհում ամենաանհերքելի ալիբին ունի: Այդ նույն օրը, 1996 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ «պարոն Առավոտյան 4» Ֆարոն Յանգը իր վերջին շունչն էր փչում Թեննեսսի նահանգի Նեշվիլ քաղաքում, «օրիորդ Առավոտյան 4»-ը, կամ Վիսլավա Շիմբորսկան Շվեդիայում էր` Ստոքհոլմում, գրականության Նոբելյան մրցանակի հանձնմանը: Ալֆրեդ Նոբելի մահվանից ուղիղ հարյուր տարի անց: Զուգադիպությո՞ւն է: Ոչ, սա սարսռիչ է: (Ծիծաղ) Զուգադիպությունն ինձ համար այդքան էլ անբնական չէ: Դա նույնն է, եթե ես ասեի, որ «Հեյ, գիտե՞ս որ Նոբելյան մրցանակը սահմանվել է 1901 թվականին, այն տարի, երբ բոլորովին պատահմամբ ծնվել է Ալբերտո Ջակոմետին»: Ոչ, ոչ: Ամեն ինչ չէ, որ այդքան ճշգրտորեն տեղավորվում է ընդհանուր պատկերի մեջ: Սակայն դա չի նշանակում, որ ամենախորը մակարդակում ոչինչ տեղի չի ունենում: Իրականում, այս դահլիճում կան մարդիկ, որոնք, հավանաբար, չեն ցանկանա, որպեսզի ես ցույց տամ այն վիդեոն, որ մենք հիմա կտեսնենք: (Ծիծաղ) Վիդեո. Մենք ունենք թենիսի կորտ, լողավազան, կինոսրահ... Դու նկատի ունես, որ եթե ես ցանկանամ խոզի կոտլետներ ուտել, նույնիսկ գիշերվա կեսին, քո մարդը կպատրաստի՞ ինձ համար: Իհարկե, չէ որ նրան վճարում են դրա համար: Դե ինչ, քեզ հարկավո՞ր են սրբիչ, մաքուր սպիտակեղեն, սպասուհիներ: Սպասի՜ր, սպասի՜ր: Ես ճի՞շտ հասկացա: Սուրբ Ծննդյան գիշերը, և առավոտյան ժամը 4-ին... Օյ, ստամոքսս ձայներ է հանում: Հոմեր, խնդրում եմ քեզ: Սպասի՜ր, սպասի՜ր, սպասի՜ր: Ես քեզ ճի՞շտ հասկացա, Մեթ: (Ծիծաղ) Երբ Հոմեր Սիմփսոնը ցանկանում է պատկերացնել տարվա ցանկացած օրվա ցանկացած ժամը, ողջ օրացույցի միջից նա նշում է առավոտյան ժամը 4-ը փոքրիկ Հիսուսի ծննդյան օրը: Եվ ոչ, ես չգիտեմ, թե ինչպես է սա ընգրկվում ընդհանուր մոզայիկայի մեջ, սակայն ակնհայտ է, որ ես ունակ եմ ճանաչելու գաղտնագրված հաղորդագրությունը, երբ այն տեսնում եմ: (Ծիծաղ) Ես ունակ եմ ճանաչելու գաղտնագրված հաղորդագրությունը, երբ այն տեսնում եմ: Պարոնայք, դուք կարող եք գնել Բիլ Քլինտոնի «Իմ Կյանքը» գիրքը այստեղ, TED-ում գտնվող գրախանութից: Դուք կարող եք այն ծայրից ծայր կարդալ ցանկալի թաքնված մեջբերումների համար: Կամ կարող եք այցելել www.randomhouse.com, որտեղ կգտնեք այս հատվածները: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մենք պետք է կարդանք, որպեսզի գտնենք այն, ինչ մեզ պետք է: Չեք հավատա, մոտ տաս պարբերություն: Ձեր գրքերի մեջ 474 էջի վրա, եթե հետևում եք, «Թեև այն ավելի ու ավելի լավն էր դառնում, ես միևնույն է, գոհ չէի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր ճառից: Իմ ելույթների գրողներն արդեն իրենց մազերն էին պոկում, քանի որ, չնայած այն փաստին, որ մենք աշխատել էինք ճառի վրա մինչև առավոտյան 4-ը, պաշտոնի ստանձնման հանդիսավոր օրը, ես դեռևս խմբագրում էի այն»: Իհարկե, այդպես էլ արել ես: Չէ՞ որ դու քո ողջ կյանքը պատրաստվել ես այդ պատմական պահին, որը լինում է 4 տարին մեկ, և հանկարծ այն աննկատ մոտեցավ: Եվ հետո... (Ծիծաղ) ևս երեք պարբերություն հետո մենք տեսնում ենք այս հրաշքը. «Մենք վերադարձանք Բլեր Հաուզ, տեսնելու հանդիսավոր ուղերձի վերջնական տարբերակը: Առավոտյան 4-ից հետո այն զգալիորեն լավացել էր»: Դե, գրողը տանի, ինչպե՞ս կարող է դա լինել: Իր սեփական բառերով, կամ նա քնած էր, Էլի և Տիպերի հետ աղոթքի հանդիպման ժամանակ, կամ ուսումնասիրում էր, թե ինչպես պորտֆելի միջից միջուկային հրթիռ բաց թողել: Ի՞նչ է տեղի ունենում ԱՄՆ նախագահների հետ ինագուրացիայի օրվա առավոտյան ժամը 4-ին: Ի՞նչ էր անում Ուիլիամ Ջեֆերսոն Քլինտոնն այդ ժամանակ: Հավանաբար, մենք երբեք չենք իմանա դա: Եվ տեսնում եմ, որ նա այսօր նույնիսկ չի էլ եկել, որպեսզի այդ տհաճ հարցերին պատասխանի: (Ծիծաղ) Մի քիչ անհարմար կլիներ, չէ՞: Նկատի ունեմ, ամեն ինչ իր աչքերի առջև էր տեղի ունենում, սակայն եթե Քլինտոնն այստեղ լիներ, (Ծիծաղ) նա կհիշեցներ մեզ, ինչպես արել է դա այս հրաշալի կենսագրության շապիկի վրա, որ այսօրվա դրությամբ Բիլ Քլինտոնը հավերժ կմնա պատմության մեջ, որպես առաջին դեմոկրատ նախագահը, ով վերջին տասնամյակների ընթացքում, ընտրվել է երկու հաջորդական ժամկետով։ Այդքան սերունդների ընթացքում: Նա առաջինն էր` Ֆրանկլին Դելանո Ռուզվելտից հետո, ում աննախադեպ պատմությունը սկսվել է շատ վաղուց, նրա առաջին ընտրությունների ժամանակ, շատ պարզ ժամանակներում, հեռավոր... 1932 թվականին, (Ծիծաղ) երբ Ալբերտո Ջակոմետին (Ծիծաղ) ստեղծեց իր «Առանձնատունը առավոտյան 4-ին» երբ, եկեք հիշենք, քանթրի երաժիշտը առաջին անգամ լացով եկավ այս խենթ աշխարհ: (Երաժշտություն) (Ծափահարություններ)