1 00:00:02,000 --> 00:00:04,000 Սա Լոս Անջելես Թայմսի վերջին կոմիքսներից է: 2 00:00:04,000 --> 00:00:06,000 Ինչո՞ւմն է բանը: 3 00:00:06,000 --> 00:00:08,000 «Մյուս կողմից, ես ստիպված չեմ արթնանալ 4 00:00:08,000 --> 00:00:10,000 յուրաքանչյուր առավոտյան ժամը չորսին, որպեսզի կթեմ իմ լաբրադորին»: 5 00:00:10,000 --> 00:00:13,000 Սա New York Magazine-ի վերջին շապիկներից է: 6 00:00:13,000 --> 00:00:16,000 Լավագույն հիվանդանոցները, որտեղ բժիշկներն ասում են, որ կգնային քաղցկեղ բուժելու, ծնունդներ ընդունելու, 7 00:00:16,000 --> 00:00:21,000 փրկելու կաթվածներից, սրտային հիվանդություններից, ազդրերի փոխարինումների, առավոտյան 4-ի արտակարգ պատահարների համար: 8 00:00:21,000 --> 00:00:23,000 Սա իմ կողմից արված երգերի մի ծաղկաքաղ է: 9 00:00:24,000 --> 00:00:43,000 (Երաժշտություն) 10 00:00:44,000 --> 00:00:46,000 Դուք նկատեցի՞ք, որ առավոտյան ժամը 4-ը դարձել է 11 00:00:46,000 --> 00:00:49,000 շիֆրի, գաղտնագրի պես մի բան: 12 00:00:49,000 --> 00:00:53,000 Դա նշանակում է, որ օրվա վատագույն ժամին եք արթնացել: 13 00:00:53,000 --> 00:00:54,000 (Ծիծաղ) 14 00:00:54,000 --> 00:00:59,000 Իսկական ժամանակն անհանգստությունների, պատահարների, կսկիծի, 15 00:00:59,000 --> 00:01:02,000 ոստիկանութան պետին վերացնելու պլանի քննարկման համար, 16 00:01:02,000 --> 00:01:04,000 ինչպես «Կնքահայրը» ֆիլմի դասական դրվագում: 17 00:01:04,000 --> 00:01:07,000 Ֆորդ Կոպպոլայի սցենարը նկարագրում է այս տղաներին, որպես 18 00:01:07,000 --> 00:01:09,000 «առավոտյան 4-ին աշխատանքից ուժասպառ»: 19 00:01:09,000 --> 00:01:10,000 (Ծիծաղ) 20 00:01:10,000 --> 00:01:12,000 Իսկական ժամանակն է այնպիսի սարսափի համար, ինչպես 21 00:01:12,000 --> 00:01:15,000 դիակների բալզամացում և հերձում, ինչպես Իզաբել Ալենդեի 22 00:01:15,000 --> 00:01:17,000 «Հոգիների տունը» ֆիլմում: 23 00:01:17,000 --> 00:01:19,000 Կանաչահեր Ռոզայի ապշեցուցիչ սպանությունից հետո 24 00:01:19,000 --> 00:01:22,000 բժիշկները բալզամացնում են նրան դագաղագործների մածուկներով: 25 00:01:22,000 --> 00:01:25,000 Եվ մինչ առավոտյան 4-ը աշխատում են: 26 00:01:25,000 --> 00:01:28,000 Իսկական ժամանակն է ամենամռայլ գործերի համար, 27 00:01:28,000 --> 00:01:31,000 ինչպես օրինակ New Yorker ամսագրի նախորդ ապրիլի համարում 28 00:01:31,000 --> 00:01:33,000 տպագրված Մարտին Էյմիսի կարճ պատմվածքում: 29 00:01:33,000 --> 00:01:37,000 Այն այսպես է սկսում. «2011 թվականի սեպտեմբերի 11-ին նա արթնացավ 30 00:01:37,000 --> 00:01:39,000 Մեյնի Պորտլենդ քացաքում, առավոտյան ժամը 4-ին: 31 00:01:39,000 --> 00:01:43,000 Այդպես սկսեց Մոհամեդ Ատտայի վերջին օրը»: 32 00:01:43,000 --> 00:01:46,000 Առավոտյան 4-ը, իմ կարծիքով, ամենախաղաղ ժամն է, 33 00:01:46,000 --> 00:01:50,000 որի ընթացքում ոչինչ տեղի չի ունենում, սակայն այն անարժան կերպով 34 00:01:50,000 --> 00:01:52,000 վատ անուն է հանել 35 00:01:52,000 --> 00:01:53,000 (Ծիծաղ) 36 00:01:53,000 --> 00:01:56,000 շատ տարբեր լրատվամիջոցների և հայտնի մարդկանց շրջանակում: 37 00:01:56,000 --> 00:01:59,000 Դա ինձ մոտ կասկածներ է առաջացնում: 38 00:01:59,000 --> 00:02:03,000 Ես մտածում էի, աշխարհի որոշ իսկապես ստեղծարար ուղեղների մասին: 39 00:02:03,000 --> 00:02:07,000 Արդյո՞ք ամեն ինչ չի վերադառնում այդ պարզ հնարքին, 40 00:02:07,000 --> 00:02:09,000 որը նրանք են հնարել: 41 00:02:09,000 --> 00:02:12,000 Միգուցե, այստեղ ինչ-որ բա՞ն է կատարվում: 42 00:02:12,000 --> 00:02:15,000 Գուցե, այստեղ ավելի շատ մտացածին, գաղտնի բան է, 43 00:02:15,000 --> 00:02:19,000 և, գրողը տանի, ո՞վ է սկսել այդ առավոտյան 4-ի թեման: 44 00:02:19,000 --> 00:02:23,000 Ասեմ ձեզ, այստեղ պատկերված է Ալբերտո Ջակոմետին 45 00:02:23,000 --> 00:02:26,000 իր քանդակների հետ միասին, 100 ֆրանկանոց շվեյցարական թղթադրամի վրա: 46 00:02:26,000 --> 00:02:28,000 Ամեն ինչ սկսվել է իր հայտնի ստեղծագործությունից, 47 00:02:28,000 --> 00:02:30,000 որը գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: 48 00:02:30,000 --> 00:02:33,000 Դրա անվանումն է` «Ապարանքը առավոտյան ժամը 4-ին» 49 00:02:33,000 --> 00:02:34,000 (Ծիծաղ) 50 00:02:35,000 --> 00:02:38,000 1932 թվական: 51 00:02:38,000 --> 00:02:40,000 Սա ոչ միայն ամենավաղ խորհրդավոր հիշատակումն է 52 00:02:40,000 --> 00:02:41,000 այդ ժամի մասին, որը ես կարողացա գտնել: 53 00:02:41,000 --> 00:02:45,000 Ես կարծում եմ, որ այսպես կոչված, սյուռեալիստական քանդակը 54 00:02:45,000 --> 00:02:49,000 կարող է բանալի հանդիսանալ այդ տարօրինակ ժամի մասին 55 00:02:49,000 --> 00:02:52,000 հետագայում արված բոլոր գեղարվեստական նկարագերի համար: 56 00:02:52,000 --> 00:02:56,000 Ես սա անվանում եմ Ջակոմետիի կոդ, TED-ի էքսկլյուզիվ: 57 00:02:56,000 --> 00:02:59,000 Ոչ, դուք կարող եք հետևել ինձ, 58 00:02:59,000 --> 00:03:01,000 եթե ձեզ մոտ Blackberry կամ iPhone է: 59 00:03:01,000 --> 00:03:04,000 Դա մոտավորապես այսպես է աշխատում: Սա վերջին Google որոնման արդյունք է 60 00:03:04,000 --> 00:03:06,000 «առավոտյան ժամը 4»-ի արտահայտություններ: 61 00:03:06,000 --> 00:03:08,000 Արդյունքներն, իհարկե, տարբեր էն: Սա ամենատիպիկն է: 62 00:03:08,000 --> 00:03:10,000 Առաջին տասնյակը տալիս է մեզ 63 00:03:10,000 --> 00:03:15,000 4 հղում Ֆարոն Յանգի «Հիմա առավոտյան 4-ն է» երգին: 64 00:03:15,000 --> 00:03:19,000 3 հղում Ջուդի Դենչի «Առավոտյան ժամը 4-ը» ֆիլմին: 65 00:03:19,000 --> 00:03:23,000 1 հղում Վիսլավա Շիմբորսկայի «Առավոտյան ժամը 4» բանաստեղծությանը: 66 00:03:23,000 --> 00:03:27,000 Դուք կհարցնեք, և ի՞նչ ընդհանուր բան ունեն լեհ բանաստեղծուհին, բրիտանացի տիկինը 67 00:03:27,000 --> 00:03:30,000 և քանթրի ոճի հայտնի երաժիշտը, 68 00:03:30,000 --> 00:03:33,000 բացի Google-ի լավ վարկանիշից: 69 00:03:33,000 --> 00:03:38,000 Դե, սկսենք Ֆարոն Յանգից, ով, ի դեպ, ծնվել է 70 00:03:38,000 --> 00:03:40,000 1932 թվականին: 71 00:03:40,000 --> 00:03:42,000 (Ծիծաղ) 72 00:03:42,000 --> 00:03:48,000 1996-ի դեկտեմբերի 9-ին նա ինքն իր գլխին կրակեց, 73 00:03:48,000 --> 00:03:51,000 ինչպիսի զուգադիպություն, դա Ջուդի Դենչի ծննդյան օրն էր: 74 00:03:51,000 --> 00:03:54,000 (Ծիծաղ) 75 00:03:54,000 --> 00:03:56,000 Սակայն Ֆարոնը չմահացավ այդ օրը: 76 00:03:56,000 --> 00:03:59,000 Նա արնաքամ էր լինում մինչ հաջորդ առավոտ, երբ վերջապես մահացավ 77 00:03:59,000 --> 00:04:04,000 հրազենային վնասվածքից 64 տարեկան հասակում: 78 00:04:04,000 --> 00:04:09,000 Տարօրինակ է, սակայն Ալբերտո Ջակոմետին էլ հենց նույն տարիքում է մահացել: 79 00:04:09,000 --> 00:04:11,000 Իսկ որտե՞ղ էր այդ ժամանակ Վիսլավա Շիմբորսկան: 80 00:04:11,000 --> 00:04:15,000 Նա աշխարհում ամենաանհերքելի ալիբին ունի: 81 00:04:15,000 --> 00:04:20,000 Այդ նույն օրը, 1996 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ «պարոն Առավոտյան 4» 82 00:04:20,000 --> 00:04:23,000 Ֆարոն Յանգը իր վերջին շունչն էր փչում Թեննեսսի նահանգի Նեշվիլ քաղաքում, 83 00:04:23,000 --> 00:04:26,000 «օրիորդ Առավոտյան 4»-ը, կամ Վիսլավա Շիմբորսկան 84 00:04:27,000 --> 00:04:32,000 Շվեդիայում էր` Ստոքհոլմում, գրականության Նոբելյան մրցանակի հանձնմանը: 85 00:04:32,000 --> 00:04:37,000 Ալֆրեդ Նոբելի մահվանից ուղիղ հարյուր տարի անց: 86 00:04:37,000 --> 00:04:39,000 Զուգադիպությո՞ւն է: Ոչ, սա սարսռիչ է: 87 00:04:39,000 --> 00:04:41,000 (Ծիծաղ) 88 00:04:41,000 --> 00:04:43,000 Զուգադիպությունն ինձ համար այդքան էլ անբնական չէ: 89 00:04:43,000 --> 00:04:44,000 Դա նույնն է, եթե ես ասեի, որ 90 00:04:44,000 --> 00:04:47,000 «Հեյ, գիտե՞ս որ Նոբելյան մրցանակը սահմանվել է 1901 թվականին, 91 00:04:47,000 --> 00:04:52,000 այն տարի, երբ բոլորովին պատահմամբ ծնվել է Ալբերտո Ջակոմետին»: 92 00:04:52,000 --> 00:04:56,000 Ոչ, ոչ: Ամեն ինչ չէ, որ այդքան ճշգրտորեն տեղավորվում է ընդհանուր պատկերի մեջ: 93 00:04:56,000 --> 00:04:59,000 Սակայն դա չի նշանակում, որ ամենախորը մակարդակում 94 00:04:59,000 --> 00:05:01,000 ոչինչ տեղի չի ունենում: 95 00:05:01,000 --> 00:05:03,000 Իրականում, այս դահլիճում կան մարդիկ, 96 00:05:03,000 --> 00:05:07,000 որոնք, հավանաբար, չեն ցանկանա, որպեսզի ես ցույց տամ այն վիդեոն, որ մենք հիմա կտեսնենք: 97 00:05:07,000 --> 00:05:08,000 (Ծիծաղ) 98 00:05:08,000 --> 00:05:10,000 Վիդեո. Մենք ունենք թենիսի կորտ, լողավազան, կինոսրահ... 99 00:05:10,000 --> 00:05:13,000 Դու նկատի ունես, որ եթե ես ցանկանամ խոզի կոտլետներ ուտել, նույնիսկ գիշերվա կեսին, 100 00:05:13,000 --> 00:05:15,000 քո մարդը կպատրաստի՞ ինձ համար: 101 00:05:15,000 --> 00:05:17,000 Իհարկե, չէ որ նրան վճարում են դրա համար: 102 00:05:17,000 --> 00:05:20,000 Դե ինչ, քեզ հարկավո՞ր են սրբիչ, մաքուր սպիտակեղեն, սպասուհիներ: 103 00:05:20,000 --> 00:05:23,000 Սպասի՜ր, սպասի՜ր: Ես ճի՞շտ հասկացա: 104 00:05:23,000 --> 00:05:25,000 Սուրբ Ծննդյան գիշերը, և առավոտյան ժամը 4-ին... 105 00:05:25,000 --> 00:05:27,000 Օյ, ստամոքսս ձայներ է հանում: 106 00:05:27,000 --> 00:05:29,000 Հոմեր, խնդրում եմ քեզ: 107 00:05:29,000 --> 00:05:31,000 Սպասի՜ր, սպասի՜ր, սպասի՜ր: 108 00:05:31,000 --> 00:05:34,000 Ես քեզ ճի՞շտ հասկացա, Մեթ: 109 00:05:34,000 --> 00:05:36,000 (Ծիծաղ) 110 00:05:36,000 --> 00:05:39,000 Երբ Հոմեր Սիմփսոնը ցանկանում է պատկերացնել 111 00:05:39,000 --> 00:05:42,000 տարվա ցանկացած օրվա ցանկացած ժամը, 112 00:05:42,000 --> 00:05:46,000 ողջ օրացույցի միջից նա նշում է առավոտյան ժամը 4-ը 113 00:05:46,000 --> 00:05:48,000 փոքրիկ Հիսուսի ծննդյան օրը: 114 00:05:48,000 --> 00:05:51,000 Եվ ոչ, ես չգիտեմ, թե ինչպես է սա ընգրկվում 115 00:05:51,000 --> 00:05:55,000 ընդհանուր մոզայիկայի մեջ, սակայն ակնհայտ է, 116 00:05:55,000 --> 00:05:59,000 որ ես ունակ եմ ճանաչելու գաղտնագրված հաղորդագրությունը, երբ այն տեսնում եմ: 117 00:05:59,000 --> 00:06:00,000 (Ծիծաղ) 118 00:06:00,000 --> 00:06:04,000 Ես ունակ եմ ճանաչելու գաղտնագրված հաղորդագրությունը, երբ այն տեսնում եմ: 119 00:06:04,000 --> 00:06:07,000 Պարոնայք, դուք կարող եք գնել Բիլ Քլինտոնի «Իմ Կյանքը» գիրքը 120 00:06:07,000 --> 00:06:09,000 այստեղ, TED-ում գտնվող գրախանութից: 121 00:06:09,000 --> 00:06:12,000 Դուք կարող եք այն ծայրից ծայր կարդալ ցանկալի թաքնված մեջբերումների համար: 122 00:06:12,000 --> 00:06:15,000 Կամ կարող եք այցելել www.randomhouse.com, որտեղ կգտնեք այս հատվածները: 123 00:06:15,000 --> 00:06:17,000 Ի՞նչ եք կարծում, որքա՞ն մենք պետք է կարդանք, 124 00:06:17,000 --> 00:06:20,000 որպեսզի գտնենք այն, ինչ մեզ պետք է: 125 00:06:20,000 --> 00:06:23,000 Չեք հավատա, մոտ տաս պարբերություն: 126 00:06:23,000 --> 00:06:26,000 Ձեր գրքերի մեջ 474 էջի վրա, եթե հետևում եք, 127 00:06:26,000 --> 00:06:29,000 «Թեև այն ավելի ու ավելի լավն էր դառնում, ես միևնույն է, 128 00:06:29,000 --> 00:06:31,000 գոհ չէի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր ճառից: 129 00:06:31,000 --> 00:06:34,000 Իմ ելույթների գրողներն արդեն իրենց մազերն էին պոկում, 130 00:06:34,000 --> 00:06:37,000 քանի որ, չնայած այն փաստին, որ մենք աշխատել էինք ճառի վրա մինչև առավոտյան 4-ը, 131 00:06:37,000 --> 00:06:41,000 պաշտոնի ստանձնման հանդիսավոր օրը, ես դեռևս խմբագրում էի այն»: 132 00:06:41,000 --> 00:06:44,000 Իհարկե, այդպես էլ արել ես: Չէ՞ որ դու քո ողջ կյանքը պատրաստվել ես 133 00:06:44,000 --> 00:06:48,000 այդ պատմական պահին, որը լինում է 4 տարին մեկ, և հանկարծ այն աննկատ մոտեցավ: 134 00:06:48,000 --> 00:06:49,000 Եվ հետո... 135 00:06:49,000 --> 00:06:51,000 (Ծիծաղ) 136 00:06:51,000 --> 00:06:55,000 ևս երեք պարբերություն հետո մենք տեսնում ենք այս հրաշքը. 137 00:06:56,000 --> 00:06:59,000 «Մենք վերադարձանք Բլեր Հաուզ, տեսնելու հանդիսավոր ուղերձի վերջնական տարբերակը: 138 00:06:59,000 --> 00:07:02,000 Առավոտյան 4-ից հետո այն զգալիորեն լավացել էր»: 139 00:07:02,000 --> 00:07:04,000 Դե, գրողը տանի, ինչպե՞ս կարող է դա լինել: 140 00:07:04,000 --> 00:07:06,000 Իր սեփական բառերով, կամ նա քնած էր, 141 00:07:06,000 --> 00:07:09,000 Էլի և Տիպերի հետ աղոթքի հանդիպման ժամանակ, կամ ուսումնասիրում էր, 142 00:07:09,000 --> 00:07:12,000 թե ինչպես պորտֆելի միջից միջուկային հրթիռ բաց թողել: 143 00:07:12,000 --> 00:07:16,000 Ի՞նչ է տեղի ունենում ԱՄՆ նախագահների հետ ինագուրացիայի օրվա առավոտյան ժամը 4-ին: 144 00:07:16,000 --> 00:07:18,000 Ի՞նչ էր անում Ուիլիամ Ջեֆերսոն Քլինտոնն այդ ժամանակ: 145 00:07:18,000 --> 00:07:20,000 Հավանաբար, մենք երբեք չենք իմանա դա: 146 00:07:20,000 --> 00:07:23,000 Եվ տեսնում եմ, որ նա այսօր նույնիսկ չի էլ եկել, 147 00:07:23,000 --> 00:07:25,000 որպեսզի այդ տհաճ հարցերին պատասխանի: 148 00:07:25,000 --> 00:07:27,000 (Ծիծաղ) 149 00:07:27,000 --> 00:07:29,000 Մի քիչ անհարմար կլիներ, չէ՞: 150 00:07:29,000 --> 00:07:31,000 Նկատի ունեմ, ամեն ինչ իր աչքերի առջև էր տեղի ունենում, 151 00:07:31,000 --> 00:07:33,000 սակայն եթե Քլինտոնն այստեղ լիներ, 152 00:07:33,000 --> 00:07:34,000 (Ծիծաղ) 153 00:07:34,000 --> 00:07:38,000 նա կհիշեցներ մեզ, ինչպես արել է դա այս հրաշալի կենսագրության շապիկի վրա, 154 00:07:38,000 --> 00:07:41,000 որ այսօրվա դրությամբ Բիլ Քլինտոնը 155 00:07:41,000 --> 00:07:43,000 հավերժ կմնա պատմության մեջ, որպես 156 00:07:43,000 --> 00:07:45,000 առաջին դեմոկրատ նախագահը, ով վերջին տասնամյակների ընթացքում, 157 00:07:45,000 --> 00:07:48,000 ընտրվել է երկու հաջորդական ժամկետով։ 158 00:07:48,000 --> 00:07:50,000 Այդքան սերունդների ընթացքում: 159 00:07:50,000 --> 00:07:53,000 Նա առաջինն էր` Ֆրանկլին Դելանո Ռուզվելտից հետո, 160 00:07:53,000 --> 00:07:56,000 ում աննախադեպ պատմությունը սկսվել է 161 00:07:56,000 --> 00:07:59,000 շատ վաղուց, նրա առաջին ընտրությունների ժամանակ, 162 00:07:59,000 --> 00:08:06,000 շատ պարզ ժամանակներում, հեռավոր... 1932 թվականին, 163 00:08:07,000 --> 00:08:08,000 (Ծիծաղ) 164 00:08:08,000 --> 00:08:09,000 երբ Ալբերտո Ջակոմետին 165 00:08:09,000 --> 00:08:10,000 (Ծիծաղ) 166 00:08:11,000 --> 00:08:13,000 ստեղծեց իր «Առանձնատունը առավոտյան 4-ին» 167 00:08:13,000 --> 00:08:17,000 երբ, եկեք հիշենք, քանթրի երաժիշտը 168 00:08:17,000 --> 00:08:22,000 առաջին անգամ լացով եկավ այս խենթ աշխարհ: 169 00:08:22,000 --> 00:08:46,000 (Երաժշտություն) 170 00:08:46,000 --> 00:08:48,000 (Ծափահարություններ)