Ավելի քան 3200 միջոցառում 3 տարվա ընթացքում
126 երկրներում, 47 լեզուներով
13,000 TEDx ելույթ,
մեկ խոսակցություն:
Անվար Դաֆա-Ալա` տիպիկ TEDx-ցիները
մեծ բաների մասին են երազում:
Թե ինչպես նրանք կարող են մի մեծ բանի մաս կազմել:
Եվ նրանք երազողներ են:
Ջիմ Սթոլցե` Եվ եթե գտնում ես մեկին, ով կիսում է հետդ քո երազանքը,
մոտեցիր նրան
և հարցրու. «Ինչպե՞ս կարող եմ օգնել»
«Ինչպե՞ս կարող եմ տարածել գաղափարդ»:
Յ. ԱլԱբդելի` Ես ասացի նրան. «Ես մի երազանք ունեմ»:
«Ես ցանկանում եմ այս փորձառությունը բերել Իրաք, Բաղդադ»:
TEDx-ն էր, որ ինձ վերադարձրեց հայրենիք:
Իսկ պատճառը, թե ինչու էի այսքան տարի սպասում
այն էր, որ ես չէի ուզում դատարկ ձեռքերով այնտեղ վերադառնալ:
Ես գտա մի բան, որ կարող էր դրական ազդեցություն ունենալ իմ երկրում:
Այս դեպքում դա TED-ն էր:
Ես սկսեցի TED.com-ի հոլովակներ դիտել:
Շատ ոգեշնչված էի, ողջ գիշեր չկարողացա քնել:
Հաջորդ օրը որոշեցի. եթե սա ոգեշնչում է ինձ,
ինչո՞ւ չէ, պիտի կիսվեմ դրանով
Եթովպիայի իմ համայնքի հետ:
Սերբիայի իմ համայնքի մի մասը:
Սա իմ համայնքն է:
Իմ համայնքը:
Համայնքներ, որ առանձնացված են ողջ աշխարհի գյուղերում:
Ասել աշխարհին, որ մենք ունենք հոյակապ մտածողներ և իրագործողներ:
Լոկալների հանրագումարը գլոբալն է:
Անջատիր հեռուստացույցը, դուրս արի ինտերնետից
վեր կաց ու սկսի՜ր մի բան անել:
Ռետինե փամփուշտներով, պայթուցիկներով,
երիտասարդ եգիպտացիների մարդկային շղթայի պատը
որոշեց ձեռք-ձեռք բռնած պաշտպանել թանգարանը:
Սա հնարավորություն է տալիս ներդրում ունենալ իրենց համայնքներում
և փոխել աշխարը ուրույն կերպով: