Նյութական խնդիրներ: Գիտության ուժը զգալուց հետո ես հասկացա, որ այն կարելի է օգտագործել հրատապ հարցեր և խնդիրներ լուծելու համար: Երբ ես Փրինսթոնի համալսարանում քիմիա էի ուսումնասիրում, այն շատ տեսական էր և ոչ կիրառական: Եվ ես մտածեցի` լավ, միգուցե եթե ես գնամ ֆիզիկայի բաժին ավելի լավ կլինի: Ես հենց այդպես էլ վարվեցի, և չափազանց հիասթափված էի: Մենք ուսումնասիրում էինք ալիքի տարածման տեսւոթյունը, և ես մի բան չէի հասկանում, մի հավասարում: Եվ ես գնացի իմ դասախոսի մոտ, հարցրեցի` ինչ է դ նշանակում, այն որտեղ է կիրառվում: Եվ նա ասաց. -Լավ, իրականում այն գոյություն չունի, դա պարզապես ես եմ նարել: Ես մտածեցի` մենք ահա սրանով ենք զբաղվում այստեղ: Դա այն շրջադարձային պահերից մեկն էր, երբ ես ասացի` Աստված իմ, ես ի՞նչ եմ անում այստեղ: Բնական պաշարների, էներգիայի բացարձակ առատության մարդկության, մշակույթների և առհասարակ ամեն ինչի զարգացման պայմաններում դեռևս շատ խնդիրներ կան: Հատկապես բնական պաշարների համար մղվող հակամարտությունները: Աղքատություն, պատերազմ, սովամահություն: Այսօր, մեր ունեցած առաջատար տեխնոլոգիաներով մենք դեռ գոյատևո՞ւմ ենք: Գոյատևումը չպետք է շատ ժամանակ պահանջի: Երբ խորն ես մտածում, ապա այն ամբողջ հարստությունը, որը մենք այսօր օգտագործում ենք ժամանակակից ստանդարտ կյանքի համար, հիմնված է ժայռերի, արևի էներգիայի, բույսերի, ջրի վրա: Դրանք բոլորն էլ առատ են: