Նյութական խնդիրներ:
Գիտության ուժը զգալուց հետո ես հասկացա,
որ այն կարելի է օգտագործել հրատապ հարցեր և խնդիրներ լուծելու համար:
Երբ ես Փրինսթոնի համալսարանում քիմիա էի ուսումնասիրում, այն շատ տեսական էր և ոչ կիրառական:
Եվ ես մտածեցի` լավ, միգուցե եթե ես գնամ ֆիզիկայի բաժին ավելի լավ կլինի:
Ես հենց այդպես էլ վարվեցի, և չափազանց հիասթափված էի:
Մենք ուսումնասիրում էինք ալիքի տարածման տեսւոթյունը, և ես մի բան չէի հասկանում, մի հավասարում:
Եվ ես գնացի իմ դասախոսի մոտ, հարցրեցի` ինչ է դ նշանակում, այն որտեղ է կիրառվում:
Եվ նա ասաց.
-Լավ, իրականում այն գոյություն չունի, դա պարզապես ես եմ նարել:
Ես մտածեցի` մենք ահա սրանով ենք զբաղվում այստեղ:
Դա այն շրջադարձային պահերից մեկն էր, երբ ես ասացի` Աստված իմ, ես ի՞նչ եմ անում այստեղ:
Բնական պաշարների, էներգիայի բացարձակ առատության
մարդկության, մշակույթների և առհասարակ ամեն ինչի զարգացման պայմաններում
դեռևս շատ խնդիրներ կան: Հատկապես բնական պաշարների համար մղվող հակամարտությունները: Աղքատություն, պատերազմ, սովամահություն:
Այսօր, մեր ունեցած առաջատար տեխնոլոգիաներով մենք դեռ գոյատևո՞ւմ ենք:
Գոյատևումը չպետք է շատ ժամանակ պահանջի:
Երբ խորն ես մտածում, ապա այն ամբողջ հարստությունը, որը մենք այսօր օգտագործում ենք ժամանակակից ստանդարտ կյանքի համար,
հիմնված է ժայռերի, արևի էներգիայի, բույսերի, ջրի վրա:
Դրանք բոլորն էլ առատ են: