0:00:00.452,0:00:03.884 Ես Դեն Կոհենն եմ, ինչպես ինձ ներկայացրին` գիտնական եմ: 0:00:03.884,0:00:07.644 Իսկ դա նշանակում է, որ ես վիճում եմ: 0:00:07.644,0:00:10.244 Բանվիճելն իմ կյանքի կարևոր մասն է, և ես սիրում եմ բանավիճել: 0:00:10.244,0:00:13.961 Ավելին` ես պարզապես գիտնական չեմ, ես փիլիսոփա եմ, 0:00:13.961,0:00:16.951 այդ պատճառով միշտ կարծում եմ, որ բանավիճելուց լավ եմ: 0:00:16.951,0:00:20.125 Բանավիճելուց զատ` ես սիրում եմ նաև մտածել բանավիճելու մասին: 0:00:20.125,0:00:23.666 Այդ մտածելու ընթացքում ես մի շարք բացահայտումներ եմ արել: 0:00:23.666,0:00:25.502 Պատմեմ դրանցից մեկի մասին: 0:00:25.502,0:00:27.652 Ես երկար եմ մտածել բանավիճելու մասին: Տարիներ, նույնիսկ տասնամյակներ: 0:00:27.652,0:00:31.207 Արդյունքում ես սովորել եմ ավելի լավ բանավիճել: 0:00:31.207,0:00:34.777 Բայց որքան ավելի շատ եմ ես բանվիճում, ու որքան ավելի լավ եմ ես դա անում, 0:00:34.777,0:00:38.087 այնքան ավելի հաճախ եմ պարտվում բանավեճում: Սա հանելուկ է: 0:00:38.087,0:00:41.258 Երկրորդ հանելուկն էլ այն է, որ այդ փաստն ինձ առանձնապես չի անհանգստացնում 0:00:41.258,0:00:43.373 Ինչո՟ւ է դա այդպես, 0:00:43.373,0:00:44.804 և ինչո՟ւ եմ ես կարծում, որ լավ բանավիճողները 0:00:44.804,0:00:46.936 նաև պարտվելուց են լավ: 0:00:46.936,0:00:48.857 Տեսեք, հարցականները միայն սրանք չեն: 0:00:48.857,0:00:52.442 Ինչո՟ւ ենք մենք ընդհանրապես բանավիճում: Ո՟վ է շահում բանավեճից: 0:00:52.442,0:00:54.442 Նկատի ունեմ, այսպես կոչված, 0:00:54.442,0:00:57.200 գիտական կամ ճանաչողական բանավեճերը, 0:00:57.200,0:00:59.106 երբ բանավեճի առարկան ճանաչողական ինչ-որ բան է: 0:00:59.106,0:01:02.298 Օրինակ` այս կամ այն պնդումը ճի՟շտ է արդյոք: Այս կամ այն տեսությունը լա՟վն է: 0:01:02.298,0:01:06.181 Սա տեքստի կամ տվյալների խելամի՟տ մեկնաբանություն է, թե՟ ոչ: 0:01:06.181,0:01:08.705 Եվ այլն: Խոսքս կենցաղային վեճերի մասին չէ, 0:01:08.705,0:01:12.168 օրինակ` թե ում հերթն է ամանները լվանալու կամ աղբը թափելու: 0:01:12.168,0:01:14.504 Իհարկե, այդպիսի վեճեր էլ են լինում: 0:01:14.504,0:01:16.992 Ես սովորաբար հաղթում եմ այդպիսի վեճերում, որովհետև գիտեմ «հնարքները»: 0:01:16.992,0:01:18.183 Բայց դրանք կարևոր բանավեճեր չեն: 0:01:18.183,0:01:20.351 Ես այսօր խոսում եմ գիտական բանավեճերի մասին, 0:01:20.351,0:01:22.521 և ահա թե ինչն է ինձ զարմացնում դրանց վերաբերյալ: 0:01:22.521,0:01:27.786 Նախ, ի՟նչ է տալիս հաղթանակը բանավեճում: 0:01:27.786,0:01:30.120 Ի՟նչ կշահեմ ես, եթե համոզեմ ձեզ, որ 0:01:30.120,0:01:33.495 ուտիլիտարիզմը բարոյական խնդիրներ քննարկելու համար լավագույն մոտեցումը չէ: 0:01:33.495,0:01:35.725 Այսպիսով` ի՟նչ է տալիս հաղթողին հաղթանակը բանավեճում: 0:01:35.725,0:01:38.826 Կամ ինչո՟ւ պիտի ինձ հետաքրքրի` 0:01:38.826,0:01:42.067 Ձեր կարծիքով Կանտի տեսությունն աշխատում է, թե ոչ, 0:01:42.067,0:01:44.902 կամ Միլլն արդյո՟ք ճիշտ էր բարոյականության մասին իր տեսություններում: 0:01:44.902,0:01:47.601 Ինձ բոլորովին չի հետաքրքրում` 0:01:47.601,0:01:50.198 արդյոք դուք ֆունկցիոնալիզմը համարո՟ւմ եք մտածողության մասին լավ տեսություն, թե ոչ: 0:01:50.198,0:01:52.430 Ինչո՟ւ ենք մենք ընհանրապես փորձում բանավիճել: 0:01:52.430,0:01:54.251 Ինչո՟ւ ենք փորձում համոզել դիմացինին հավատալ մի բանի, 0:01:54.251,0:01:56.119 որին նա չի ուզում հավատալ: 0:01:56.119,0:01:58.709 Ի վերջո` կարելի՟ է մարդուն ստիպել 0:01:58.709,0:02:00.437 մտածել այնպես, ինչպես 0:02:00.437,0:02:03.531 ինքը չի ուզում մտածել: 0:02:03.531,0:02:06.524 Իմ պատասխանում ես հղում կանեմ 0:02:06.524,0:02:08.214 բանավեճերի երեք մոդելներին: 0:02:08.214,0:02:10.174 Առաջին մոդելում - եկեք այն անվանենք դիալեկտիկական մոդել, 0:02:10.174,0:02:12.772 բանավեճը պատերազմի պես մի բան է. բոլորս էլ գիտենք, թե դա ինչ է: 0:02:12.772,0:02:14.657 Մարդիկ գոռում են, գոչում, 0:02:14.657,0:02:15.900 հաղթում, պարտվում: 0:02:15.900,0:02:18.351 Բանավիճելու ամենաօգտակար ու հարմար մոդելը չէ, 0:02:18.351,0:02:21.109 բայց բավականին տարածված ու ընդունված ձև է: 0:02:21.109,0:02:24.709 Կա մեկ ուրիշ մոտեցում, որտեղ բանավեճն ապացույց է: 0:02:24.709,0:02:26.927 Օրինակ` մաթեմատիկոսների բանավեճը: 0:02:26.927,0:02:29.661 Ահա իմ փաստարկը. կանցնի՟: 0:02:29.661,0:02:33.866 Պնդումս ճի՟շտ է: Եզրահանգումներս խելամի՟տ են: 0:02:33.866,0:02:36.602 Եզրահանգումս մեկնարկային ենթադրությունների՟ց է բխում, թե ոչ: 0:02:36.602,0:02:39.306 Բանավիճողներն իրար չեն ընդդիմանում, իրար հետ չեն մրցում, 0:02:39.306,0:02:44.923 թշնամություն չեն անում: 0:02:44.923,0:02:46.855 Բանավիճելու երրորդ մոդելը, 0:02:46.855,0:02:48.341 իմ կարծիքով, ամենաօգտակարն է: 0:02:48.341,0:02:51.874 Բանավեճը բեմադրություն է: 0:02:51.874,0:02:53.918 Բանավեճը հանրային ելույթ է: 0:02:53.918,0:02:56.950 Օրինակ` քաղաքական գործիչը, որը ներկայացնում է ինչ-որ բան, 0:02:56.950,0:02:59.310 փորձում է լսարանին համոզել ինչ-որ բանում: 0:02:59.310,0:03:02.461 Այստեղ մի կարևոր բան պետք է հիշել. 0:03:02.461,0:03:06.423 Երբ մենք բանավիճում ենք ինչ-որ լսարանի առջև, 0:03:06.423,0:03:10.663 երբեմն լսարանն ավելի մասնակցային դեր ունի: 0:03:10.663,0:03:15.165 Ստացվում է, որ երբեմն այսպիսի բանավեճերը նաև ատենակալների առջև ելույթ են. 0:03:15.165,0:03:17.990 նրանք լսում են, քննում և որոշում կայացնում: 0:03:17.990,0:03:19.810 Եկեք այս մոդելն անվանենք հռետորական մոդել, 0:03:19.810,0:03:23.753 որի դեպքում հարկավոր է հարմարվել լսարանին: 0:03:23.753,0:03:26.250 Իմաստ չունի ֆրանսիալեզու լսարանի առջև 0:03:26.250,0:03:29.680 ասել գրագետ, մտածված, հիմնավորված բաներ` 0:03:29.680,0:03:31.583 անգլերենով: 0:03:31.583,0:03:34.106 Այսպիսով` բանավիճելու երեք մոդել կա: 0:03:34.106,0:03:37.900 բանավեճը որպես պատերազմ, բանավեճը որպես ապացույց, և բանավեճը որպես ելույթ: 0:03:37.900,0:03:42.200 Այս երեքից ամենատարածվածը պատերազմ-բանավեճի մոդելն է: 0:03:42.200,0:03:45.061 Մենք այդ մոդելով ենք խոսում ու 0:03:45.061,0:03:47.259 մտածում բանավեճերի մասին, 0:03:47.259,0:03:50.121 հետևաբար նաև այդպես ենք 0:03:50.121,0:03:51.899 բանավիճում ինքներս: 0:03:51.899,0:03:53.380 Այո, բանավեճերի մասին խոսելիս էլ մենք 0:03:53.380,0:03:55.452 շատ «պատերազմական» բառապաշար ենք օգտագործում: 0:03:55.452,0:03:58.919 Ուժեղ փաստարկներ, որ 0:03:58.919,0:04:00.817 խփում են ճիշտ նշանակետին: 0:04:00.817,0:04:03.752 Պաշտպանություն ապահովող, ստրատեգիական փաստարկներ: 0:04:03.752,0:04:06.150 Փաստարկներ, որ միանգամից կջնջեն հակառակորդին: 0:04:06.150,0:04:09.116 Սա է բանավեճերի ընկալման 0:04:09.116,0:04:11.164 ամենատարածված ձևը: 0:04:11.164,0:04:13.147 Երբ ես սկսեցի խոսել բանավեճերի մասին, 0:04:13.147,0:04:16.484 հավանաբար դուք էլ մտածեցիք հենց այսպիսի բանավեճերի մասին: 0:04:16.484,0:04:20.021 Բայց իմ կարծիքով բանավեճին որպես պատերազմ նայելը 0:04:20.021,0:04:21.790 լրջորեն ազդում է նրա վրա, 0:04:21.790,0:04:24.948 թե ինչպես ենք մենք բանավիճում: 0:04:24.948,0:04:28.295 Նախ, մարտավարությունը բովանդակությունից կարևոր է դառնում: 0:04:28.295,0:04:30.776 Կարելի է սովորել տրամաբանություն և փաստարկում: 0:04:30.776,0:04:33.280 Տիրապետել այն բոլոր տեխնիկաներին, որ մարդիկ օգտագործում են 0:04:33.280,0:04:35.269 բանավեճերում հաղթելու համար: 0:04:35.269,0:04:39.146 Բանավեճին որպես պատերազմ նայելը սրում է «դուք մեր դեմ» գզացողությունը, 0:04:39.146,0:04:42.391 հակադրում ու բևեռացնում է մարդկանց: 0:04:42.391,0:04:45.624 Արդյունքում հնարավոր ելքերը դառնում են 0:04:45.624,0:04:51.370 կամ հաղթանակը, կամ պատվավոր հաղթանակը, կամ պարտությունը կամ ջախջախիչ պարտությունը։ 0:04:51.370,0:04:54.053 Իմ կարծիքով այս ամենը խեղաթյուրում է բանավեճի գործընթացը։ 0:04:54.053,0:04:56.808 Դեռ ավելի վատ՝ բացառվում են բանակցությունը, 0:04:56.808,0:04:59.339 առողջ դատողությունը, փոխզիջման գալը, 0:04:59.339,0:05:02.320 համագործակցությունը։ 0:05:02.320,0:05:04.316 Մտածեք ինքներդ․ երբևէ եղե՞լ է, որ բանավեճի մեջ մտնեք՝ 0:05:04.316,0:05:07.540 մտածելով «Տեսնենք՝ ինչ է հնարավոր ստեղծել միասին», 0:05:07.540,0:05:10.615 ինչ-որ մեկից ինչ-որ բան "տանելու" փոխարեն։ 0:05:10.615,0:05:12.911 Բանավեճը որպես պատերազմ մոտեցումը 0:05:12.911,0:05:17.253 անխուսափելի է դարձնում այդպիսի հանգուցալուծումները։ 0:05:17.253,0:05:20.080 Եվ ամենավատն այն է, որ բանավեճերը 0:05:20.080,0:05:21.937 կարծես թե մեզ ոչ մի բանի չեն հասցնում։ 0:05:21.937,0:05:24.513 Դրանք տանում են փակուղի։ Դրանք խցանումներ են, 0:05:24.513,0:05:28.314 "պատային" իրավիճակներ։ 0:05:28.314,0:05:30.156 Բանավիճողները որևէ բանի չեն հասնում։ 0:05:30.156,0:05:32.469 Ի դեպ, մի բան էլ։ Եվ այս վերջինն ինձ ամենաշատն է 0:05:32.469,0:05:34.580 անհանգստացնում՝ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ։ 0:05:34.580,0:05:38.299 Բանավեճը պատերազմ է մոտեցումը հավասարության նշան է դնում 0:05:38.299,0:05:41.916 սովորելու և պարտվելու միջև։ 0:05:41.916,0:05:43.836 Թույլ տվեք բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։ 0:05:43.836,0:05:46.452 Ենթադրենք, ես և Դուք բանավիճում ենք։ 0:05:46.452,0:05:50.476 Դուք հավատում եք որոշակի Պ պնդման, իսկ ես՝ ոչ։ 0:05:50.476,0:05:52.323 Ես հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք Դուք հավատում Պ պնդմանը»։ 0:05:52.323,0:05:53.992 Դուք բերում եք Ձեր հիմնավորումները։ 0:05:53.992,0:05:56.023 Ես առարկում եմ՝ պատասխանելով․ «Բայց չէ՞ որ․․․» 0:05:56.023,0:05:57.885 Դուք պատասխանում եք իմ առարկությանը։ 0:05:57.885,0:06:00.110 Ես հարցնում եմ՝ «Հետո՞։ Ի՞նչ նկատի ունեք։ 0:06:00.110,0:06:03.708 Ի՞նչ կապ ունի Ձեր ասածն այստեղ»։ Դուք պատասխանում եք։ 0:06:03.708,0:06:05.136 Հիմա, ենթադրենք` բանավեճի ողջ ընթացքում 0:06:05.136,0:06:07.099 ես առարկել եմ, հարցեր եմ տվել, 0:06:07.099,0:06:10.138 հակադրվել եմ, 0:06:10.138,0:06:13.900 և բոլոր դեպքերում ստացել եմ գոհացնող պատասխաններ: 0:06:13.900,0:06:16.490 Արդյունքում, վերջում ես ասում եմ. 0:06:16.490,0:06:20.340 «Գիտե՟ք, երևի թե դուք ճիշտ եք: Պ»: 0:06:20.340,0:06:23.997 Ես ձեռք եմ բերել նոր համոզմունք: Բայց դա պարզապես համոզմունք չէ: 0:06:23.997,0:06:28.571 Դա լավ հիմնավորված, մանրամասն ուսումնասիրված, 0:06:28.571,0:06:31.553 ճակատամարտ անցած համոզմունք է: 0:06:31.553,0:06:35.554 Մեծ ճանաչողական ձեռքբերում: Հիմա ի՟նչ` ո՟վ հաղթեց բանավեճում: 0:06:35.554,0:06:38.515 Եթե բանավեճին նայենք որպես պատերազմ` 0:06:38.515,0:06:41.964 հաղթեցիք Դուք, չնայած ես և միայն ես ունեցա ճանաչողական ձեռքբերում: 0:06:41.964,0:06:45.837 Ճանաչողական տեսակետից, ի՟նչ ձեռք բերեցիք Դուք: 0:06:45.837,0:06:48.642 Դե, իհարկե, Ձեզ հաստատ հաճելի էր "հաղթել", գուցե դա բարձրացրեց Ձեր ինքնագնահատականը: 0:06:48.642,0:06:51.751 Հնարավոր է` դա բարձրացրեց մասնագիտական շրջապատում 0:06:51.751,0:06:53.339 Ձեր կարգավիճակը: 0:06:53.339,0:06:57.593 Բայց ճանաչողական տեսակետից, ո՟վ է հաղթողը: 0:06:57.593,0:06:59.572 Պատերազմ-բանավեճի պատկերացումները ստիպում են մեզ մտածել, 0:06:59.572,0:07:02.512 որ հաղթողը Դուք եք, պարտվողը` ես, 0:07:02.512,0:07:04.794 չնայած որ ես ունեցա ձեռքբերում: 0:07:04.794,0:07:06.995 Ինչ-որ բան այստեղ սխալ է: 0:07:06.995,0:07:09.811 Եվ այդ սխալ պատկերացումն է, որ ես ուզում եմ փոխել, եթե կարող ենք: 0:07:09.811,0:07:14.625 Այսպիսով, ինչպե՟ս անել, որ բանավեճերը 0:07:14.625,0:07:17.384 բերեն դրական ձեռքբերումներ: 0:07:17.384,0:07:21.122 Դրա համար մեզ հարկավոր են բանվեճերից "ելքերի" նոր ստրատեգիաներ: 0:07:21.122,0:07:24.328 Բայց մենք չենք կարող ունենալ «ելքերի» նոր ստրատեգիաներ, 0:07:24.328,0:07:27.464 քանի դեռ չունենք բանավեճի մեջ մտնելու նոր մոտեցումներ: 0:07:27.464,0:07:30.898 Մենք պետք է բանավեճը պատկերացնենք նորովի: 0:07:30.898,0:07:33.956 Դա անելու համար... 0:07:33.956,0:07:36.139 իրականում ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել: 0:07:36.139,0:07:37.555 Ահա և վատ նորությունը: 0:07:37.555,0:07:40.635 Պատերազմ-բանավեճի համեմատությունը, պարզապես, հրեշ է: 0:07:40.635,0:07:42.987 Այն ապրում է մեր գիտակցության մեջ, և 0:07:42.987,0:07:44.986 չկա կախարդական մի նիզակ, որ նրան կսպանի: 0:07:44.986,0:07:47.552 Չկա կախարդական փայտիկ, որ կանհետացնի նրան: 0:07:47.552,0:07:49.205 Ես այս խնդրին պատասխան չունեմ: 0:07:49.205,0:07:50.315 Բայց ունեմ առաջարկներ: 0:07:50.315,0:07:53.469 Ահա դրանցից մեկը: 0:07:53.469,0:07:55.598 Եթե մենք ուզում ենք նորովի նայել բանավեճերին, 0:07:55.598,0:07:59.678 պետք է նորովի նայել բանավիճողներին: 0:07:59.678,0:08:02.492 Եկեք մի բան փորձենք: 0:08:02.492,0:08:07.102 Պատկերացրեք բոլոր այն դերերը, որ մարդիկ «խաղում են» բանավեճի մեջ: 0:08:07.102,0:08:10.103 Դիալեկտիկական բանավեճում դրանք 0:08:10.103,0:08:12.433 բանախոսն ու ընդդիմախոսն են, 0:08:12.433,0:08:14.440 հռետորական բանավեճում` լսարանը, 0:08:14.440,0:08:18.356 ապացուցողական բանավեճում` քննադատը... 0:08:18.356,0:08:22.033 Հիմա փորձեք պատկերացնել մի բանավեճ, որում Դուք համ բանավիճողն եք, 0:08:22.033,0:08:25.772 համ էլ միաժամանակ լսարանը. 0:08:25.772,0:08:27.920 Դուք տեսնում եք ինքներդ Ձեզ` բանավիճելիս: 0:08:27.920,0:08:30.880 Կարո՟ղ եք պատկերացնել, որ Դուք տեսնում եք ինձներդ Ձեզ բանավիճելիս, 0:08:30.880,0:08:34.249 տանուլ եք տալիս բանավեճը, բայց վերջում, միևնույն է` 0:08:34.249,0:08:38.825 ասում եք. «Ուխ, ինչ լավ բանավեճ էր»: 0:08:38.825,0:08:41.935 Կարծում եմ` կարող եք: 0:08:41.935,0:08:43.933 Եթե կարող եք պատկերացնել բանավեճ, որում 0:08:43.933,0:08:45.576 պարտվողը հաղթողին ասում է` 0:08:45.576,0:08:47.497 «Լավ բանավեճ էր», 0:08:47.497,0:08:49.480 և նույնն ասում են լսարանն ու «դատավորները», 0:08:49.480,0:08:51.283 ապա Դուք պատկերացրել եք լավ բանավեճ: 0:08:51.283,0:08:53.102 Ավելին, Դուք պատկերացրել եք լավ բանավիճող, 0:08:53.102,0:08:56.472 ինչպիսին արժե, 0:08:56.472,0:08:59.561 որ լինեք ինքներդ: 0:08:59.561,0:09:02.243 Ես շատ բանավեճեր եմ տանուլ տալիս: 0:09:02.243,0:09:04.818 Լավ բանավիճելը` բանավեճում պարտվելուց օգուտ քաղելը, 0:09:04.818,0:09:06.755 փորձառություն է պահանջում: 0:09:06.755,0:09:09.431 Բայց բարեբախտաբար ես շատ, շատ գործընկերներ եմ ունեցել, 0:09:09.431,0:09:12.650 ովքեր պատրաստակամ են եղել օգնել ինձ այդ փորձառությունը ձեռք բերել: 0:09:12.650,0:09:13.843 Շնորհակալություն: 0:09:13.843,0:09:17.952 (Ծափահարություններ)