1 00:00:08,380 --> 00:00:09,561 Շնորհակալություն։ 2 00:00:16,270 --> 00:00:21,200 Մի թագավոր կար Հնդկաստանում, մի մահարաջա, որի ծննդյան օրը հրաման դուրս եկավ, 3 00:00:21,200 --> 00:00:24,200 որ բոլոր առաջնորդները պետք է թագավորին արժանի նվեր բերեն: 4 00:00:24,400 --> 00:00:28,370 Ոմանք բերեցին նուրբ մետաքս, ոմանք`գեղեցիկ թրեր, 5 00:00:28,370 --> 00:00:29,490 մյուսները` ոսկի: 6 00:00:29,490 --> 00:00:32,659 Հերթը հասավ փոքրամարմին, կնճռոտ մի ծերունու, 7 00:00:32,659 --> 00:00:36,630 ով եկել հասել էր իր գյուղից, ծովի ափով մի քանի օրվա ճանապարհ անցել: 8 00:00:36,630 --> 00:00:38,707 Երբ մոտեցավ թագավորին, արքայորդին հարցրեց. 9 00:00:38,707 --> 00:00:41,457 «Ի՞նչ նվեր ես բերել թագավորին»: 10 00:00:41,457 --> 00:00:44,750 Ծերուկը դանդաղ բացեց իր ձեռքը, որի մեջ մի գեղեցիկ խեցի կար՝ 11 00:00:44,750 --> 00:00:49,600 մանուշակագույն, դեղին, կարմիր ու կապույտ գալարաձև նախշերով: 12 00:00:50,160 --> 00:00:51,380 Եվ արքայի որդին ասաց. 13 00:00:51,460 --> 00:00:54,400 «Այդ ի՞նչ նվեր է, դա թագավորին հարիր նվեր չէ»: 14 00:00:54,600 --> 00:00:57,400 Ծերուկը գլուխը դանդաղ բարձրացրեց ու ասաց. 15 00:00:57,590 --> 00:01:00,750 «Անցավ կտրած ճանապարհս լավ նվեր չէ, ինչ է՞»: 16 00:01:01,060 --> 00:01:02,560 (Ծիծաղ) 17 00:01:02,900 --> 00:01:05,970 Մի քանի րոպեից ես Ձեզ մի նվեր կտամ. 18 00:01:05,970 --> 00:01:08,270 կարծում եմ, այդ նվերն արժի է տարածել: 19 00:01:08,290 --> 00:01:10,050 Բայց մինչ այդ, կխնդրեմ 20 00:01:10,050 --> 00:01:11,960 ինձ հետ անցնեք այս ճանապարհը: 21 00:01:12,160 --> 00:01:13,340 Ինչպես Ձեզնից շատերը 22 00:01:13,340 --> 00:01:15,500 ես էլ սկսել եմ կյանքս, որպես մի փոքրիկ երեխա: 23 00:01:15,500 --> 00:01:18,210 Ձեզանից քանի՞սն են իրենց կյանքը սկսել որպես փոքրիկ երեխա: 24 00:01:18,210 --> 00:01:19,450 Ծնվել ե՞ք երիտասարդ: 25 00:01:19,450 --> 00:01:20,860 Մոտավորապես ձեր կեսը՞, լավ... 26 00:01:20,860 --> 00:01:21,590 (Ծիծաղ) 27 00:01:21,820 --> 00:01:24,910 Իսկ մնացածը՞, դուք հասուն մարդ ե՞ք ծնվել: 28 00:01:25,060 --> 00:01:27,640 Ես ուզում եմ տեսնել Ձեր մորը: 29 00:01:27,820 --> 00:01:29,460 Խոսե՛ք անհնարինի մասին: 30 00:01:30,560 --> 00:01:34,740 Երեխա ժամանակ ես միշտ սիրում էի անել այն, ինչ անհնարին է: 31 00:01:35,620 --> 00:01:38,880 Ես երկար տարիներ սպասել եմ այս օրվան, որովհետև այսօր 32 00:01:38,880 --> 00:01:41,000 ես փորձելու եմ իրագործել անհնարինը, 33 00:01:41,020 --> 00:01:43,620 հենց Ձեր աչքի առջև, 34 00:01:43,620 --> 00:01:45,460 հենց այստեղ TEDxMaastricht-ում: 35 00:01:45,800 --> 00:01:48,160 Ես ուզում եմ սկսել, 36 00:01:48,760 --> 00:01:50,880 բացահայտելով վերջաբանը: 37 00:01:51,220 --> 00:01:52,640 Եվ ապացուցելու եմ, 38 00:01:52,640 --> 00:01:54,940 որ անհնարինն ամենևին էլ անհնար չէ: 39 00:01:55,300 --> 00:01:58,210 Եվ կավարտեմ Ձեզ տալով այն նվերը, որը արժանի է տարածման: 40 00:01:58,210 --> 00:02:01,350 Ցույց կտամ, որ դուք կարող եք անել այդ անհնարինը հենց Ձեր կյանքում: 41 00:02:02,660 --> 00:02:05,420 Անհնարինի մասին կատարված իմ հարցման ժամանակ ես պարզեցի, 42 00:02:05,420 --> 00:02:08,230 որ կա երկու բան, որ բնորոշ է բոլոր մարդկանց այս աշխարհում. 43 00:02:08,230 --> 00:02:09,870 բոլորն ունեն վախեր 44 00:02:09,870 --> 00:02:11,640 և բոլորն ունեն երազանքներ: 45 00:02:12,900 --> 00:02:17,560 Եվ հենց այդ նույն հարցման ընթացքում ես հասկացա, 46 00:02:17,560 --> 00:02:20,100 որ իմ կյանքում ես արել եմ երեք բան, 47 00:02:20,110 --> 00:02:23,290 որ ինձ ստիպել են իրագործել անհնարինը: 48 00:02:24,200 --> 00:02:26,900 Դոջբոլը, կամ ինչպես ասում են բադերի որսորդները, 49 00:02:27,290 --> 00:02:28,350 Սուպերմենը 50 00:02:28,350 --> 00:02:29,190 և մոծակը: 51 00:02:29,190 --> 00:02:30,990 Սրանք ինձ համար առանցքային բառեր են: 52 00:02:30,990 --> 00:02:33,950 Հիմա դուք գիտեք, թե ես ինչու եմ սիրում ի կատար ածել անհնարինը: 53 00:02:33,950 --> 00:02:36,220 Ես կկիսվեմ Ձեզ հետ իմ անցած երկար ճանապարհով՝ 54 00:02:36,320 --> 00:02:38,680 վախերից մինչև երազանքներ, 55 00:02:38,740 --> 00:02:40,980 բառերից մինչև սրեր, 56 00:02:41,160 --> 00:02:42,740 բադերի որսորդներից 57 00:02:42,850 --> 00:02:44,020 մինչև Սուպերմեն, 58 00:02:44,020 --> 00:02:45,340 այնուհետև` մոծակ: 59 00:02:45,800 --> 00:02:47,800 Եվ ուզում եմ ցույց տալ, թե դուք ինքներդ 60 00:02:47,800 --> 00:02:50,270 ինչպես կարող եք անել անհնարինը հենց Ձեր կյանքում: 61 00:02:52,480 --> 00:02:54,934 2007թ. հոկտեմբերի 4-ին 62 00:02:55,840 --> 00:02:58,120 Սիրտս արագ զարկում էր, իսկ ծնկներս դողում էին, 63 00:02:58,120 --> 00:02:59,340 երբ բեմ բարձրացա` 64 00:02:59,340 --> 00:03:00,930 Հարվարդ համալսարանի 65 00:03:01,040 --> 00:03:03,240 Սանդերս թատրոնի բեմ` 66 00:03:03,240 --> 00:03:06,160 ստանալու 2007 թվ. Նոբելյան մրցանակը բժշկության ոլորտում 67 00:03:06,160 --> 00:03:08,660 իմ համահեղինակած բժշկական ուսումնասիրության համար, 68 00:03:08,660 --> 00:03:10,260 որը կոչվում էր «Սուր կուլ տալը 69 00:03:10,260 --> 00:03:11,740 և դրա կողմնակի ազդեցությունը»: 70 00:03:11,870 --> 00:03:13,275 (Ծիծաղ) 71 00:03:13,840 --> 00:03:17,880 Այն տպագրվել էր բժշկական մի ամսագրում, որին ես երբևէ չէի հանդիպել` 72 00:03:18,460 --> 00:03:20,419 «Բրիտանական բժշկական ամսագրում»: 73 00:03:21,360 --> 00:03:24,740 Ըստ իս, դա անհնարին մի երազ էր, 74 00:03:24,900 --> 00:03:28,120 ինձ նման մեկի համար անսպասելի անակնկալ, 75 00:03:28,130 --> 00:03:31,459 պատիվ, որը ես երբեք չեմ մոռանա: 76 00:03:31,459 --> 00:03:34,539 Բայց սա իմ կյանքի ամենահիշարժան պահը չէր: 77 00:03:35,540 --> 00:03:37,640 1967թվ հոկտեմբերի 4-ին 78 00:03:38,020 --> 00:03:40,260 այս վախկոտ, վտիտ, թուլակազմ երեխան 79 00:03:41,100 --> 00:03:43,120 ծայրաստիճան սարսափած էր: 80 00:03:43,460 --> 00:03:45,579 Բեմ բարձրանալիս 81 00:03:45,579 --> 00:03:47,234 նրա սիրտը արագ զարկում էր, 82 00:03:47,500 --> 00:03:49,162 ծնկները թուլացել էին: 83 00:03:49,780 --> 00:03:52,120 Բերանը բացեց, 84 00:03:56,490 --> 00:03:58,130 բայց խոսքերը դուրս չեկան: 85 00:03:58,130 --> 00:04:00,040 Նա դողում էր` արցունքները աչքերին: 86 00:04:00,630 --> 00:04:02,360 Նա մատնվել էր խուճապի, 87 00:04:02,360 --> 00:04:03,760 վախից քարացել: 88 00:04:03,960 --> 00:04:06,130 Այս վախկոտ, ինքնամփոփ, վտիտ, թուլակազմ երեխան 89 00:04:06,130 --> 00:04:08,142 ծայրաստիճան սարսափած էր: 90 00:04:08,649 --> 00:04:10,330 Նա մթությունից էր վախենում, 91 00:04:10,520 --> 00:04:11,640 բարձրությունից, 92 00:04:11,640 --> 00:04:13,040 սարդերից, օձերից: 93 00:04:13,040 --> 00:04:15,140 Իսկ դուք սարդերից ու օձերից վախենու՞մ եք: 94 00:04:15,280 --> 00:04:16,660 Ահա, կան մի քանի հոգի: 95 00:04:16,660 --> 00:04:19,079 Նա ջրից, շնաձկներից էր սարսափում: 96 00:04:19,079 --> 00:04:21,939 Բժիշկներից, բուժքույրերից, ատամնաբույժերից 97 00:04:21,939 --> 00:04:24,680 ու ասեղներից, շաղափներից ու սուր առարկաներից ընդհանրապես: 98 00:04:24,680 --> 00:04:27,380 Բայց ամենից շատ 99 00:04:27,470 --> 00:04:28,680 մարդկանցից էր վախենում: 100 00:04:29,380 --> 00:04:31,530 Այս վախկոտ, ինքնամփոփ, վտիտ, թուլակազմ երեխան 101 00:04:31,540 --> 00:04:32,570 ես էի: 102 00:04:33,320 --> 00:04:35,997 Ես վախենում էի ձախողումից, մերժումից, 103 00:04:37,190 --> 00:04:39,520 ցածր ինքնագնահատականից, թերարժեքության զգացումից, 104 00:04:39,520 --> 00:04:43,250 և անգամ մի բանից, որից դեռևս ոչ ոք չէր սահմանել`սոցիոֆոբիայից: 105 00:04:44,955 --> 00:04:48,610 Իմ վախերի պատճառով, ինձ ծաղրուծանակի էին ենթարկում: 106 00:04:48,610 --> 00:04:52,240 Ինձ վրա ծիծաղում էին, անուններ կպցնում, 107 00:04:52,300 --> 00:04:54,260 չէին թողնում ես էլ իրենց հետ խաղամ: 108 00:04:55,020 --> 00:04:58,056 Միայն մի դեպքում էին ինձ խաղացնում , երբ որոշում էին 109 00:04:58,100 --> 00:04:59,427 բադերի որսորդներ խաղալ: 110 00:04:59,500 --> 00:05:01,443 Իսկ ես գնդակից չէի էլ էի վախենում: 111 00:05:01,690 --> 00:05:03,560 Չարաճճի երեխաները անունս էին տալիս, 112 00:05:03,560 --> 00:05:06,590 ես գլուխս բարձրացնում էի ու տեսնում ինչպես այդ կարմիր գնդակները 113 00:05:06,590 --> 00:05:08,720 գերձայնային արագությամբ բախվում էին երեսիս. 114 00:05:08,720 --> 00:05:09,950 բա՛մ, բա՛մ, բա՛մ; 115 00:05:10,580 --> 00:05:13,220 Շատ եմ հիշում՝ ինչպես դպրոցից տուն վերադառնալիս, 116 00:05:13,300 --> 00:05:18,180 երեսս կարմիր ու այտուցված էր, 117 00:05:18,180 --> 00:05:21,140 աչքերումս արցունքներ էին գոյանում, 118 00:05:21,180 --> 00:05:23,515 իսկ նրանց խոսքերը դեռ հնչում էին ականջներումս: 119 00:05:23,740 --> 00:05:25,000 Ով որ ասել է, 120 00:05:25,020 --> 00:05:28,660 «Խոսքերը ինձ չեն կարող հետ պահել», 121 00:05:28,880 --> 00:05:30,131 ստել է: 122 00:05:30,310 --> 00:05:31,980 Սրի կտրածը կլավանա, լեզվինը՝ ոչ: 123 00:05:31,980 --> 00:05:34,030 Խոսքերը թրից էլ սուր են: 124 00:05:34,210 --> 00:05:36,040 Լեզվի կտրածը շատ խորն է, 125 00:05:36,040 --> 00:05:37,780 բայց անտեսանելի: 126 00:05:38,150 --> 00:05:41,070 Այսպիսով, ես շատ վախեր ունեի: 127 00:05:41,260 --> 00:05:42,491 Դեռևս ունեմ: 128 00:05:43,355 --> 00:05:45,300 Բայց ես նաև շատ երազանքներ ունեի: 129 00:05:45,300 --> 00:05:47,980 Տուն վերադառնալուն պես՝ ապաստանում էի Սուպերմենի մոտ, 130 00:05:47,980 --> 00:05:49,774 կարդում էի նրա մասին կոմիքսները, 131 00:05:49,774 --> 00:05:53,440 երազում էի նրա պես հերոս դառնալ: 132 00:05:53,480 --> 00:05:56,240 Ուզում էի պայքարել հանուն ճշմարտության ու արդարության, 133 00:05:56,240 --> 00:05:59,030 հաղթել չարագործներին, հաղթահարել իմ իսկ թուլությունները, 134 00:05:59,030 --> 00:06:02,895 աշխարհով մեկ թռչել՝ հերոսական սխրանքներ կատարել ու կյանքեր փրկել: 135 00:06:03,400 --> 00:06:05,850 Ես նաև իրական բաներով էի հետաքրքրված: 136 00:06:05,860 --> 00:06:09,460 Ես կարդում էի Գինեսի Աշխարհի ռեկորդների գիրքը և Ռիփլիի Believe It or Not-ը: 137 00:06:09,460 --> 00:06:13,080 Ձեզանից ինչ-որ մեկը երբևէ կարդացե՞լ է Գինեսի ռեկորդների կամ Ռիփլիի գիրքը: 138 00:06:13,100 --> 00:06:14,390 Սիրում եմ այս գրքերը: 139 00:06:14,390 --> 00:06:16,110 Ես տեսնում էի՝ ինչպես իրական մարդիկ 140 00:06:16,110 --> 00:06:17,610 իրական սխրանքներ էին կատարում: 141 00:06:17,610 --> 00:06:18,910 Որոշեցի այսպիսի բաներ անել: 142 00:06:18,940 --> 00:06:20,270 Եթե երեխաները չթողնեին 143 00:06:20,270 --> 00:06:21,830 իրենց հետ սպորտային խաղեր խաղալ, 144 00:06:21,830 --> 00:06:23,400 ապա ես իսկապես կկախարդեմ բոլորին, 145 00:06:23,400 --> 00:06:24,665 իսկական սխրանքներ կգործեմ: 146 00:06:24,665 --> 00:06:27,549 Ես մի նշանավոր այնպիսի բան կանեմ, որ այս երեխաները չեն կարող: 147 00:06:27,549 --> 00:06:29,939 Ուզում են գտնել իմ կոչումն ու տեղը այս կյանքում: 148 00:06:29,939 --> 00:06:32,199 Ուզում եմ վստահ լինել, որ կյանքս իմաստալից է: 149 00:06:32,199 --> 00:06:34,450 Ուզում եմ մի ականավոր բան անեմ՝ աշխարհը փոխեմ: 150 00:06:34,450 --> 00:06:36,960 Ուզում եմ ապացուցել, որ անհնարինը հնարավոր է: 151 00:06:38,340 --> 00:06:40,240 Տասը տարի անց, 152 00:06:40,240 --> 00:06:42,706 21-րդ տարեդարձիցս մի շաբաթ առաջ. 153 00:06:42,819 --> 00:06:46,799 մի օրում երկու բան տեղի ունեցավ, որը կյանքս տակնուվրա արեց: 154 00:06:47,040 --> 00:06:49,391 Ապրում էի Հնդկաստանի Թամիլ Նադուում, 155 00:06:49,540 --> 00:06:51,020 այնտեղ կամավոր էի, 156 00:06:51,020 --> 00:06:53,090 երբ իմ ուսուցիչը, իմ ընկերը հարցրեց. 157 00:06:53,090 --> 00:06:54,720 «Երատակներ ունե՞ս, Դենիել»: 158 00:06:54,720 --> 00:06:57,440 Ես ասացի. «Երատակը ո՞րն է»: 159 00:06:57,440 --> 00:07:00,490 Պատասխանեց. «Երատակները կյանքիդ հիմնական նպատակներն են: 160 00:07:00,490 --> 00:07:04,100 Սրանք երազանքների ու նպատակների խառնուրդ են, օրինակ, 161 00:07:04,100 --> 00:07:05,910 եթե կարողանայիր անել, ինչ ուզում ես, 162 00:07:05,910 --> 00:07:07,240 գնալ, ուր ուզում ես, 163 00:07:07,240 --> 00:07:08,479 լինել, որտեղ ուղում ես, 164 00:07:08,479 --> 00:07:10,356 ու՞ր կգնայիր, ի՞նչ կանեիր: 165 00:07:10,356 --> 00:07:11,280 Ո՞վ կլինեիր»: 166 00:07:11,280 --> 00:07:14,500 Ասացի. «Չեմ կարող, սարսափեցի անգամ, վախերիս հաշիվ չկա:» 167 00:07:14,500 --> 00:07:17,800 Այդ օրը վերցրի բրնձե գորգը ու բարձրացա բունգալոյի կտուր, 168 00:07:17,810 --> 00:07:19,259 պառկեցի աստղերի տակ, 169 00:07:19,259 --> 00:07:21,869 նայեցի՝ ինչպես չղջիկները մոծակների են որսում: 170 00:07:21,869 --> 00:07:26,200 Միայն կարող էի մտածել երատակների, երազանքների, նպատակների մասին, 171 00:07:26,200 --> 00:07:28,360 չար երեխաների, բադերի որսորդների մասին: 172 00:07:28,760 --> 00:07:30,730 Մի քանի ժամ հետո արթնացա: 173 00:07:31,220 --> 00:07:33,940 Սիրտս արագ էր զարկում, ծնկներս դողում էին: 174 00:07:34,080 --> 00:07:36,020 Այս անգամ սա վախից չէր: 175 00:07:36,420 --> 00:07:38,395 Ամբողջ մարմինս դողէրոցքի մեջ էր: 176 00:07:38,500 --> 00:07:40,180 Հաջորդ հինգ օրերը 177 00:07:40,330 --> 00:07:44,199 ես համարյա անգիտակից էի պառկած, կյանքի ու մահու կռիվ էի տալիս: 178 00:07:44,199 --> 00:07:48,239 105 աստիճան ջերմություն ունեի, մալարիայի տենդը բռնել էր գլուխս: 179 00:07:48,390 --> 00:07:51,600 Երբ գիտակից էի, չէի դադարում մտածել երատակների մասին: 180 00:07:51,600 --> 00:07:53,820 Խորհում էի. «Ի՞նչ եմ անում կյանքիս հետ»: 181 00:07:53,950 --> 00:07:56,380 Վերջապես, 21-րդ տարեդարձիս նախորդ օրը 182 00:07:56,380 --> 00:07:58,030 միտքս փայլատակեց, 183 00:07:58,030 --> 00:07:59,639 ու մի եզրահանգության եկա: 184 00:07:59,639 --> 00:08:02,100 Հասկացա, որ այն փոքր մոծակը՝ 185 00:08:02,620 --> 00:08:05,020 Anopheles Stephensi-ն, 186 00:08:05,280 --> 00:08:06,610 այս փոքր մոծակը, 187 00:08:06,610 --> 00:08:08,390 որը 5 միկրոգրամ էլ չկա, 188 00:08:08,390 --> 00:08:09,810 աղի հատիկից փոքր, 189 00:08:09,810 --> 00:08:13,020 այդ մոծակը կարող է 170 ֆունտանոց՝ 80 կիլոգրամանոց մարդու հախից գալ. 190 00:08:13,020 --> 00:08:14,860 Ես հասկացա, թե որն է իմ թուլությունը: 191 00:08:14,860 --> 00:08:17,150 Հետո գլխի ընկա, որ դա մոծակը չէր, 192 00:08:17,150 --> 00:08:19,480 այլ մոծակի մեջ գտնվող փոքր մակաբույծը՝ 193 00:08:19,480 --> 00:08:23,160 Plasmodium Falciparum-ը, որ ամեն տարի միլիոնավոր մարդ է սպանում: 194 00:08:23,509 --> 00:08:25,999 Իսկ քիչ անց հասկացա, որ դա ավելի փոքր բան է, 195 00:08:25,999 --> 00:08:28,550 որը ինձ համար գրեթե ահռելի էր թվում: 196 00:08:28,550 --> 00:08:29,640 Հասկացա, 197 00:08:29,640 --> 00:08:31,270 որ վախն է իմ թուլությունը, 198 00:08:31,270 --> 00:08:32,140 իմ մակաբույծը, 199 00:08:32,140 --> 00:08:34,990 որը մխրճվել է մեջս և կործանում է կյանքս: 200 00:08:35,200 --> 00:08:38,080 Գիտե՞ք, վտանգի և վախի մեջ տարբերություն կա: 201 00:08:38,109 --> 00:08:39,699 Վտանգը իրական է: 202 00:08:39,990 --> 00:08:42,010 Վախը` ընտրության արդյունք: 203 00:08:42,080 --> 00:08:44,309 Ես հասկացա, որ ես ունեմ ընտրության իրավունք. 204 00:08:44,309 --> 00:08:48,180 կամ ապրել վախի մեջ և այդ գիշեր պարտություն կրել, 205 00:08:49,070 --> 00:08:52,080 կամ սպանել իմ մեջ վախը, որ 206 00:08:52,080 --> 00:08:56,060 հասնեմ երազանքների, ռիսկ ունենամ ապրել: 207 00:08:56,680 --> 00:08:59,560 Կյանքի ու մահու այս կռիվը և մահվանը առերեսելը 208 00:08:59,560 --> 00:09:04,080 ստիպում է հասկանալ կյանքի արժեքը: 209 00:09:04,180 --> 00:09:07,140 Ես հասկացա, որ բոլորն էլ մահանում են, 210 00:09:08,040 --> 00:09:09,890 մահն է կյանք պարգևում: 211 00:09:09,890 --> 00:09:11,580 Երբ սովորում ես մեռնել, 212 00:09:11,580 --> 00:09:13,070 սովորում ես ապրել: 213 00:09:13,070 --> 00:09:15,140 Ես որոշեցի այդ գիշեր 214 00:09:15,140 --> 00:09:16,420 փոխել կյանքիս պատմությունը: 215 00:09:16,915 --> 00:09:18,230 Ես չէի ուզում մեռնել: 216 00:09:18,230 --> 00:09:20,010 Կարճ աղոթք ասացի. 217 00:09:20,010 --> 00:09:22,230 «Աստված, եթե թույլ տաս դառնամ 21 տարեկան, 218 00:09:22,230 --> 00:09:24,544 թույլ չեմ տա վախին կառավարել կյանքս: 219 00:09:24,670 --> 00:09:26,520 Կճեղքեմ իմ մեջ վախը, 220 00:09:26,520 --> 00:09:29,530 կհասնեմ երազանքներիս, 221 00:09:29,530 --> 00:09:31,270 ուզում եմ փոխել վերաբերմունքս, 222 00:09:31,270 --> 00:09:33,540 նշանավոր բաներ իրագործեմ, 223 00:09:33,540 --> 00:09:35,710 ուզում եմ գտնել իմ կոչումն ու կյանքի իմաստը, 224 00:09:35,710 --> 00:09:38,632 ուզում եմ վստահ լինել՝ անկարելին հնարավոր է»: 225 00:09:38,780 --> 00:09:42,820 Չեմ ասի՝ այդ գիշերը լուսացրի թե չէ, ինքներդ մտածեք: 226 00:09:42,850 --> 00:09:43,978 (ծիծաղ) 227 00:09:43,978 --> 00:09:47,100 Այդ գիշեր ես կազմեցի իմ երատակների առաջին ցուցակը: 228 00:09:47,100 --> 00:09:50,210 Որոշեցի, որ պետք է այցելեմ հիմնական մայրցամաքները, 229 00:09:50,210 --> 00:09:51,820 աշխարհի յոթ հրաշալիքները, 230 00:09:51,820 --> 00:09:53,410 մի շարք լեզուներ սովորեմ, 231 00:09:53,410 --> 00:09:54,940 անմարդաբնակ կղզում ապրեմ, 232 00:09:54,940 --> 00:09:56,480 օվկիանոսը նավով կտրեմ անցնեմ, 233 00:09:56,480 --> 00:09:58,650 ապրեմ ամազոնի հնդկացիների ցեղի հետ, 234 00:09:58,650 --> 00:10:01,210 Շվեդիայի ամենաբարձր լեռան գագաթ բարձրանամ, 235 00:10:01,210 --> 00:10:03,180 տեսնեմ Էվերեստ սարը արևածագին, 236 00:10:03,190 --> 00:10:05,390 աշխատեմ Նեշվիլում` երաժշտական ոլորտում, 237 00:10:05,400 --> 00:10:07,060 կրկեսի հետ շրջագայեմ, 238 00:10:07,080 --> 00:10:09,120 ինթնաթիռից թռիչք կատարեմ: 239 00:10:09,120 --> 00:10:12,380 Հետագա 20 տարիների ընթացքում, ես իրականացրի սրանցից շատերը: 240 00:10:12,410 --> 00:10:14,650 Ամեն անգամ երբ ցուցակիցս երատակ էի ջնջում, 241 00:10:14,650 --> 00:10:18,190 ավելացնում էի 5-ը,10-ը, ու ցուցակս անընդհատ աճում էր: 242 00:10:18,800 --> 00:10:23,280 Մյուս 7 տարիների ընթացքում, ես ապրել եմ Բահամյան կղզիներից մեկում, 243 00:10:23,320 --> 00:10:25,360 շուրջ 7 տարի, 244 00:10:25,370 --> 00:10:27,274 եղեգնյա մի խրճիթում, 245 00:10:29,480 --> 00:10:33,820 որսալով շնաձկներ ու օձաձկներ, մեն-մենակ, 246 00:10:33,820 --> 00:10:36,249 քաթանե կտորտանք հագած, 247 00:10:36,620 --> 00:10:39,230 ու հնարավորություն ստացել սովորել շնաձկների հետ լողալ: 248 00:10:39,230 --> 00:10:40,980 Այդտեղից տեղափոխվեցի Մեքսիկա, 249 00:10:40,980 --> 00:10:45,000 հետո Էկվադորում գտնվող Ամազոնի ավազան՝ 250 00:10:45,241 --> 00:10:48,100 Պուհո Պոնգո Էկվադոր, որտեղ վայրի մի ցեղ էր ապրում. 251 00:10:48,100 --> 00:10:52,180 հետզհետե իմ երատակների միջոցով ավելի հաստատակամ դարձա: 252 00:10:52,180 --> 00:10:55,100 Տեղափոխվեցի Նեշվիլի երաժշտական ասպարեզ, հետո Շվեդիա՝ 253 00:10:55,110 --> 00:10:57,870 Ստոկհոլմ, որտեղ բարձրացա Արկտիկական շրջանի 254 00:10:57,870 --> 00:11:01,920 Կեբնեկայզե սարի գագաթը; 255 00:11:03,300 --> 00:11:05,100 Ես ուսումնասիրում էի խեղկատակությունը 256 00:11:05,100 --> 00:11:06,160 ու աճպարարությունը, 257 00:11:06,160 --> 00:11:07,480 ոտնափայտերով քայլելը, 258 00:11:07,480 --> 00:11:10,440 միակնանի հեծանիվ վարելը, կրակ ու ապակի կուլ տալը: 259 00:11:10,450 --> 00:11:13,620 1997 թվ. լսեցի, որ Շվեդիայում տասից քիչ սուր կուլ տվող է մնացել, 260 00:11:13,620 --> 00:11:15,410 ասացի. «Սա էլ պետք է անեմ»: 261 00:11:15,420 --> 00:11:18,290 Հանդիպեցի սուր կուլ տվողի, նրանից օգնություն խնդրեցի: 262 00:11:18,290 --> 00:11:20,190 Նա ասաց. «Քեզ երկու բան կասեմ: 263 00:11:20,190 --> 00:11:21,926 Առաջին. սա շատ վտանդավոր է: 264 00:11:21,926 --> 00:11:23,948 Մարդիկ փորձելով մահացել են: 265 00:11:23,948 --> 00:11:24,953 Երկրորդ. 266 00:11:24,953 --> 00:11:26,206 անգամ չփորձես»: 267 00:11:26,206 --> 00:11:27,520 (ծիծաղ) 268 00:11:27,540 --> 00:11:29,540 Այսպիսով, սա էլ գնաց երետակներիս ցուցակ: 269 00:11:30,440 --> 00:11:33,320 4 տարի ամեն օր, 270 00:11:33,660 --> 00:11:35,160 10-12 անգամ մարզվում էի: 271 00:11:35,209 --> 00:11:36,709 Վերջերս հաշվումներ կատարեցի. 272 00:11:36,709 --> 00:11:40,020 4 x 365 [x 12] 273 00:11:40,020 --> 00:11:42,660 Մոտավորապես 13 հազար ձախողված փորձ, 274 00:11:42,660 --> 00:11:45,420 մինչ 2001 թվականի կուլ տվեցի առաջին սուրը: 275 00:11:46,002 --> 00:11:47,630 Այս ընթացքում ես երատակ դրեցի 276 00:11:47,630 --> 00:11:50,940 դառնալ աշխարհում սուր կուլ տալու արվեստի առաջին գիտակը: 277 00:11:50,970 --> 00:11:53,220 Ուսումնասիրեցի ամեն մի գիրք, ամսագիր, թերթ, 278 00:11:53,220 --> 00:11:54,820 ամեն մի բժշկական հետազոտություն, 279 00:11:54,820 --> 00:11:57,566 հետաքրքրվեցի հոգեբանությամբ, անատոմիայով, 280 00:11:57,566 --> 00:11:59,589 խորհրդակցեցի բժիշկների, բուժքույրերի հետ, 281 00:11:59,589 --> 00:12:01,810 համախմբեցի այս արվեստի բոլոր ներկայացուցիչներին 282 00:12:01,810 --> 00:12:04,250 Սուր Կուլ Տվողների Համաշխարհային Ասոսիացիայի շուրջ, 283 00:12:04,250 --> 00:12:07,350 և կատարեցի սուր կուլ տալու և դրա կողմնակի ազդեցությունների մասին 284 00:12:07,350 --> 00:12:08,880 երկամյա մի հետազոտություն, 285 00:12:08,880 --> 00:12:10,980 որը տպագրվեց «Բրիտանական Բժշկական ամսագրում»: 286 00:12:10,980 --> 00:12:11,840 (ծիծաղ) 287 00:12:11,840 --> 00:12:12,940 Շնորհակալ եմ: 288 00:12:12,960 --> 00:12:17,748 (ծափահարություններ) 289 00:12:18,200 --> 00:12:21,570 Ես սուր կուլ տալու մասին մի շարք զարմանահրաշ բաներ իմացա: 290 00:12:21,571 --> 00:12:25,260 Այնպիսի բաներ, որոնց մասին երբևէ չեք մտածել մինչ այսօր: 291 00:12:25,260 --> 00:12:28,550 Մյուս անգամ տանը դանակով կամ գուցե սրով 292 00:12:28,550 --> 00:12:31,759 սթեյք կտրելիս, կհիշեք ասածս: 293 00:12:34,257 --> 00:12:37,069 Իմացա, որ սուր կուլ տալու արվեստը առաջացել է Հնդկաստանում, 294 00:12:37,069 --> 00:12:40,189 որտեղ քսանամյա հասակում առաջին անգամ ականատես եղա այս երևույթին, 295 00:12:40,189 --> 00:12:42,290 մոտ 4000 տարի առաջ, ք.ա.2000 թվականին: 296 00:12:42,290 --> 00:12:45,580 Վերջին 150 տարիների ընթացքում սուր կուլ տվողները ներգրավվել են 297 00:12:45,590 --> 00:12:47,400 գիտության ու բժշկության ոլորտներում, 298 00:12:47,480 --> 00:12:51,160 օգնելով 1868 թվ.բժիշկ Ադոլֆ Քուսմաուլին 299 00:12:51,160 --> 00:12:53,820 գերմանական Ֆրայբուրգում հայտնագործել կոշտ էնդոսքոպը, 300 00:12:53,880 --> 00:12:56,639 1906 թվ. Ուելսում սրտագրության էլեկտրական սարքը, 301 00:12:56,639 --> 00:13:00,240 ուսումնասիրել կերակրափողի աշխատանքի ու մարսողության խանգարումները, 302 00:13:00,240 --> 00:13:01,860 հայտնագործել բրոնխոսկոպը և այլն: 303 00:13:01,860 --> 00:13:03,840 Սակայն, վերջին 150 տարիների ընթացքում 304 00:13:03,840 --> 00:13:07,860 հարյուրավոր մարդիկ են վիրավորվել ու մահացել: 305 00:13:07,880 --> 00:13:14,560 Սա բժիշկ Ադոլֆ Քուսմաուլի հայտագործած կոշտ էնդոսքոպն է: 306 00:13:14,740 --> 00:13:18,679 Մենք տեղեկացանք, որ վերջին 150 տարիների ընթացքում մահվան 29 դեպք է գրանցվել, 307 00:13:18,679 --> 00:13:22,462 այդ թվում, լոնդոնցի սուր կուլ տվողը, ով խոցել էր իր սիրտը: 308 00:13:23,012 --> 00:13:25,210 Մենք տեղեկացանք, որ ամեն տարի 3-8 մարդ 309 00:13:25,340 --> 00:13:27,780 սուր կուլ տալիս վնասվածք է ստանում: 310 00:13:27,780 --> 00:13:29,880 Ես տեղյակ եմ, քանի որ նրանք ինձ են զանգում: 311 00:13:29,880 --> 00:13:32,000 Վերջին մի քանի շաբաթում երկուսն էին զանգել, 312 00:13:32,000 --> 00:13:34,320 մեկը Շվեդիայից էր, մյուսը՝ Օրլանդոյից. 313 00:13:34,320 --> 00:13:37,019 սուր կուլ տվողները, որոնք հիվանդանոցում էին հայտնվել: 314 00:13:37,019 --> 00:13:38,769 Այսպիսով, սա չափազանց վտանգավոր է: 315 00:13:38,769 --> 00:13:41,629 Ես նաև իմացա, որ 2-10 տարի է անհրաժեշտ 316 00:13:41,629 --> 00:13:44,320 սովորելու սուր կուլ տալ 317 00:13:44,320 --> 00:13:45,610 մեծամասնության համար: 318 00:13:45,610 --> 00:13:48,500 Սակայն իմ կատարած ամենահրաշալի հայտնագործոթյունը այն էր, 319 00:13:48,500 --> 00:13:51,360 որ սուր կուլ տվողները սովորում են ի կատար ածել անհնարինը: 320 00:13:51,460 --> 00:13:53,460 Ձեզ մի փոքր գաղտնիք կասեմ: 321 00:13:53,520 --> 00:13:57,580 Մի կենտրոնացեք 99.9 տոկոս անհնարին բաների վրա: 322 00:13:57,580 --> 00:14:02,030 Կենտրոնացեք այն 0.1 տոկոսի վրա, դարձրեք այն հնարավոր: 323 00:14:02,817 --> 00:14:06,140 Այժմ ներկայացնեմ ձեզ սուր կուլ տվողի անցած մտավոր ուղին: 324 00:14:06,140 --> 00:14:09,479 Սուր կուլ տալը ենթադրում է անխթան մեդիտացիա, 325 00:14:09,479 --> 00:14:12,270 ուժեղ կենտրոնացում, կատարյալ ճշգրտություն 326 00:14:12,270 --> 00:14:16,140 ներքին օրգանները մեկուսացնելու ու մարմնի ավտոմատ ռեֆլեքսները հաղթահարելու համար, 327 00:14:16,140 --> 00:14:20,370 ուղեղի արագացված սինոփսիսի, պարբերական մկայանային հիշողության 328 00:14:20,450 --> 00:14:23,720 10000 անգամ անընդհատ մարզվելու միջոցով: 329 00:14:24,020 --> 00:14:28,090 Այժմ ներկայացնեմ սուր կուլ տվողի մարմնի անցած ուղին: 330 00:14:28,310 --> 00:14:30,130 Սուր կուլ տալու համար, 331 00:14:30,130 --> 00:14:32,250 պետք այն լեզվիս տակով անցկացնեմ, 332 00:14:32,250 --> 00:14:34,780 փորձելով չործկալ, ապա եղջերային կերակրափողով 333 00:14:34,780 --> 00:14:37,740 մակկոկորդով 90 աստիճան թեքել, 334 00:14:38,240 --> 00:14:41,040 անցնել մատանիաձև աճառի վերին եղջերային սֆինկտորով, 335 00:14:41,060 --> 00:14:42,600 հաղթահարել պերիսթալտիկ ռեֆլեքսը, 336 00:14:42,600 --> 00:14:44,380 սուրը անցկացնել կրծքավանդակի խոռոչ՝ 337 00:14:44,380 --> 00:14:45,960 թոքերի միջև: 338 00:14:46,080 --> 00:14:48,349 Այստեղ, 339 00:14:48,399 --> 00:14:50,389 իրականում, պետք է սիրտս հետ քաշեմ: 340 00:14:50,389 --> 00:14:51,720 Եթե ուշադիր դիտեք, 341 00:14:51,720 --> 00:14:53,860 կտեսնեք՝ ինչպես է սիրտս բաբախում, 342 00:14:53,860 --> 00:14:55,859 քանի որ այն սրին է հենվում, 343 00:14:55,859 --> 00:14:58,809 և նրանց բաժանում է միայն 1/8 մատնաչափ եղջերային թաղանթ: 344 00:14:58,809 --> 00:15:00,580 Սա կեղծել հնարավոր չէ: 345 00:15:00,580 --> 00:15:02,710 Այնուհետև պետք է անցնել կրծկքավանդակով, 346 00:15:02,710 --> 00:15:05,540 կերակրափողի ստորին սֆինքտերով մինչև ստամոքս, 347 00:15:05,540 --> 00:15:09,020 հաղթահարել սրտխառնոցը մինչև այն կհասնի տասներկումատնյա աղի: 348 00:15:09,020 --> 00:15:09,870 Հեշտ ու հանգիստ: 349 00:15:09,870 --> 00:15:10,930 (Ծիծաղ) 350 00:15:10,930 --> 00:15:12,880 Եթե դրանից էլ առաջ գնանք, 351 00:15:12,880 --> 00:15:17,720 կհասնենք մինչը իմ ֆալոպյան փող: (հոլանդերեն) Ֆալոպյան Փող: 352 00:15:17,720 --> 00:15:20,980 Տղամարդիկ կարող են այդ մեկը ճշտել իրենց կանանցից: 353 00:15:22,160 --> 00:15:23,900 Մարդիկ ինձանից հետաքրքրվում են. 354 00:15:23,900 --> 00:15:26,740 «Մեծ արիություն է պահանջում կյանքդ վտանգելու, 355 00:15:26,740 --> 00:15:28,800 սրտիդ դիպչելու, սուր կուլ տալու համար»: 356 00:15:28,800 --> 00:15:30,500 Ո՛չ: Իսկական արիությունը 357 00:15:30,500 --> 00:15:33,020 այն վախկոտ, ինքնամփոփ, նիհար, թուլակազմ երեխայի համար 358 00:15:33,080 --> 00:15:35,620 ձախողումն ու մերժումը անտեսելն էր, 359 00:15:35,620 --> 00:15:37,040 իր սիրտը բացելը, 360 00:15:37,040 --> 00:15:38,570 իր հպարտությունը մի կողմ դնելը, 361 00:15:38,570 --> 00:15:41,060 բացարձակ անծանոթների մոտ կանգնելը 362 00:15:41,060 --> 00:15:43,800 ու իր վախերի ու երազանքների այս պատմությունը պատմելն է, 363 00:15:43,800 --> 00:15:47,580 վտանգելով իր սիրտը և ուղղակի, և փոխաբերական իմաստով: 364 00:15:48,280 --> 00:15:49,450 Շնորհակալ եմ: 365 00:15:49,450 --> 00:15:53,720 (ծափահարություններ) 366 00:15:53,850 --> 00:15:56,250 Զարմանահրաշը այն է, 367 00:15:56,250 --> 00:15:58,780 որ կյանքումս միշտ ցանկացել եմ նշանավոր մի բան անել, 368 00:15:58,780 --> 00:15:59,780 ու հիմա անում եմ: 369 00:15:59,780 --> 00:16:02,880 Սակայն նշանավոր բանը այն չէ, թե ես 370 00:16:02,880 --> 00:16:05,170 միաժամանակ 21 սուր եմ կուլ տալիս, 371 00:16:07,640 --> 00:16:10,730 կամ 88 շնաձկան ու օձաձկան հետ լողում եմ 20 ոտնաչափ խորության վրա 372 00:16:10,730 --> 00:16:12,517 Ռիփլիի Believe It or Not գրքի համար, 373 00:16:13,840 --> 00:16:17,600 կամ որ լողացի 1500 աստիճան ունեցող ջրում Սթեն Լիի սուպերմենի նման, 374 00:16:17,610 --> 00:16:19,470 իսկապես, երկաթից մարդ եմ, 375 00:16:19,520 --> 00:16:21,574 հո զոռով չի՞: 376 00:16:22,460 --> 00:16:24,920 Կամ որ Ռիփլիի համար սրով մեքենա եմ քաշում, 377 00:16:24,930 --> 00:16:26,290 կամ Գինեսի, 378 00:16:26,290 --> 00:16:28,760 կամ America's Got Talent-ի եզրափակիչ անցնելու համար 379 00:16:28,820 --> 00:16:31,540 կամ 2007 թվ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի համար: 380 00:16:31,550 --> 00:16:33,900 Ո՛չ, սա չէ, որ զարմանալի է: 381 00:16:33,900 --> 00:16:36,350 Դա այն է, ինչ մարդիկ են մտածում: Ո՛չ, ո՛չ, ո՛չ: 382 00:16:36,350 --> 00:16:37,800 Զարմանահրաշը այն է, որ 383 00:16:37,800 --> 00:16:40,660 Աստված վերցրեց վախկոտ, ինքնամփոփ, նիհար, թուլակազմ երեխային, 384 00:16:40,660 --> 00:16:42,200 ով վախենում էր բարձրությունից, 385 00:16:42,200 --> 00:16:43,890 ջրից ու շնաձկներից, 386 00:16:43,890 --> 00:16:46,540 բժիշկներից, բուժքույրերից, ասեղներից, սուր առարկաններից, 387 00:16:46,540 --> 00:16:47,640 մարդկանց հետ շփվելուց, 388 00:16:47,640 --> 00:16:49,800 ու ստիպեց աշխարհով մեկ ճամփորդել, 389 00:16:49,800 --> 00:16:51,570 թռչել 30000 ոտնաչափ բարձրության վրա, 390 00:16:51,570 --> 00:16:54,300 կուլ տալ սուր առարկաներ, լողալ շնաձկներով վխտացող ջրում, 391 00:16:54,300 --> 00:16:57,430 շփվել բժիշկների, բուժքույրերի ու հանդիսատեսի հետ աշխարհով մեկ: 392 00:16:57,430 --> 00:16:59,580 Ինձ համար սա է զարնահրաշը: 393 00:16:59,580 --> 00:17:01,780 Միշտ ցանկացել եմ անհնարինը հնարավոր դարձնել: 394 00:17:01,780 --> 00:17:02,810 Շնորհակալ եմ: 395 00:17:02,810 --> 00:17:04,000 (Ծափահարություններ) 396 00:17:04,000 --> 00:17:05,220 Շնորհակալություն: 397 00:17:05,660 --> 00:17:09,040 (Ծափահարություններ) 398 00:17:09,700 --> 00:17:12,569 Միշտ ցանակացել եմ ի կատար ածել անհնարինը, և հիմա կարող եմ: 399 00:17:12,569 --> 00:17:15,858 Միշտ ցանկացել եմ նշանավոր մի բան անել ու փոխել աշխարհը, 400 00:17:15,858 --> 00:17:16,899 և հիմա անում եմ: 401 00:17:16,899 --> 00:17:19,819 Միշտ ուզեցել եմ աշխարհով մեկ թռչել, սխրանքներ գործել, 402 00:17:19,819 --> 00:17:21,379 կյանքեր փրկել, ու հիմա անում եմ: 403 00:17:21,379 --> 00:17:22,720 Գիտե՞ք ինչ: 404 00:17:22,720 --> 00:17:25,569 Այն փոքր երեխայի մեծ երազանքների մի մասը 405 00:17:25,569 --> 00:17:27,291 դեռ կա իմ մեջ: 406 00:17:30,320 --> 00:17:36,197 (Ծիծաղ, ծափահարություններ) 407 00:17:37,000 --> 00:17:40,240 Գիտե՞ք ինչ, միշտ ուզեցել եմ գտնել կոչումս ու կյանքիս իմաստը, 408 00:17:40,270 --> 00:17:41,530 և այժմ գտել եմ: 409 00:17:41,540 --> 00:17:42,790 Գիտե՞ք ինչ: 410 00:17:42,790 --> 00:17:44,930 Այն կապված չէ սրերի հետ, ինչպես կարծում եք, 411 00:17:44,930 --> 00:17:46,460 ոչ էլ իմ ուժեղ կողմերի: 412 00:17:46,460 --> 00:17:48,510 Այն իմ թուլությունների, իմ խոսքերի մեջ է: 413 00:17:48,510 --> 00:17:51,090 Իմ կոչումը ու կյանքիս իմաստը աշխարհը փոխելն է, 414 00:17:51,090 --> 00:17:52,390 կուլ տալով վախը, 415 00:17:52,390 --> 00:17:54,910 այն սրերի պես, մեկը մյուսի հետևից, բառ առ բառ, 416 00:17:55,070 --> 00:17:57,450 դանակ առ դանակ, կյանք առ կյանք, 417 00:17:57,540 --> 00:17:59,700 աշխարհին ներշնչելու լինել հերոսներ, 418 00:17:59,700 --> 00:18:01,860 հաղթահարել անհնարինը իրենց կյանքում: 419 00:18:02,060 --> 00:18:04,680 Իմ նպատակն է օգնել ուրիշներին գտնել իրենցը: 420 00:18:04,680 --> 00:18:05,680 Ո՞րն է քոնը: 421 00:18:05,680 --> 00:18:06,960 Քո կյանքի իմաստը: 422 00:18:06,960 --> 00:18:08,960 Ինչու՞ ես այս աշխարհ եկել: 423 00:18:09,260 --> 00:18:11,880 Ես գտնում եմ, որ մենք բոլորս կարող ենք լինել հերոսներ: 424 00:18:12,160 --> 00:18:14,260 Ո՞րն է քո գերբնական ուժը: 425 00:18:14,560 --> 00:18:17,990 Աշխարհի շուրջ 7 միլիարդ մարդկանցից, 426 00:18:17,990 --> 00:18:20,250 10-ն են սուր կուլ տվողներ են 427 00:18:20,250 --> 00:18:21,661 այսօր մնացել, 428 00:18:21,661 --> 00:18:23,080 իսկ քեզանից էլ դու ես միակը: 429 00:18:23,080 --> 00:18:24,070 Դու յուրօրինակ ես: 430 00:18:24,070 --> 00:18:25,540 Ո՞րն է քո պատմությունը: 431 00:18:25,540 --> 00:18:27,760 Ինչո՞վ ես դու տարբերվում: 432 00:18:27,760 --> 00:18:29,180 Պատմիր քո մասին, 433 00:18:29,180 --> 00:18:31,721 անգամ եթե ձայնդ դողում է: 434 00:18:31,900 --> 00:18:33,160 Որո՞նք են քո երատակները: 435 00:18:33,160 --> 00:18:36,280 Եթե կարողանայիր անել ինչ կուզես, լինել ով կուզես, գնալ ուր կուզես, 436 00:18:36,280 --> 00:18:37,580 ի՞նչ կանեիր, ու՞ր կգնայիր: 437 00:18:37,580 --> 00:18:38,720 Ինչի՞ն կնիրվեիր: 438 00:18:38,720 --> 00:18:40,340 Ի՞նչ կանեիր կյանքիդ հետ: 439 00:18:40,340 --> 00:18:41,760 Որո՞նք են քո մեծ երազանքները; 440 00:18:41,760 --> 00:18:44,450 Որո՞նք են քո մանկության մեծ երազանքները: Փորձիր հիշել: 441 00:18:44,450 --> 00:18:46,240 Սա չէր, գրազ գամ, չէ: 442 00:18:46,483 --> 00:18:48,180 Որո՞նք էին ձեր ամենավառ երազները, 443 00:18:48,180 --> 00:18:50,450 որոնք տարօրինակ ու անորոշ էին թվում: 444 00:18:50,450 --> 00:18:54,040 Գրազ կգամ դրանք էլ այդքան տարօրինակ չեն թվում: 445 00:18:55,370 --> 00:18:57,050 Ո՞րն է քո սուրը: 446 00:18:57,050 --> 00:18:59,510 Ձեզանից յուրաքանչյուրը ունի մի սուր, 447 00:18:59,510 --> 00:19:01,360 երազանքների ու վախերի երկկողմանի սուր: 448 00:19:01,360 --> 00:19:03,520 Ինչ էլ որ լինի, փորձիր կուլ տալ այդ սուրը: 449 00:19:03,890 --> 00:19:06,030 Տիկնայք և պարոնայք, հետևեք ձեր երազանքներին, 450 00:19:06,030 --> 00:19:08,900 երբեք էլ ուշ չէ դառնալ, ինչ ուզում ես: 451 00:19:09,720 --> 00:19:12,920 Բադերի որսորդներ խազացող չարաճճի երեխաներին, և այն նրանց, 452 00:19:12,920 --> 00:19:15,616 ովքեր կարծում էին, որ ես չեմ կարողանա կատարել անհնարինը, 453 00:19:15,616 --> 00:19:17,645 նրանց մի բան ունեմ ասելու` 454 00:19:17,645 --> 00:19:18,841 շնորհակալ եմ: 455 00:19:18,940 --> 00:19:22,220 Քանի որ առանց չարիք, չկա բարիք: 456 00:19:23,020 --> 00:19:27,237 Ես այստեղ եմ ապացուցելու, որ անհնարինը այդքան էլ անհնար չէ: 457 00:19:28,300 --> 00:19:32,310 Այն չափազանց վտանգավոր է, կարող է սպանել: 458 00:19:32,340 --> 00:19:33,990 Հուսով եմ վայելեցիք: 459 00:19:33,990 --> 00:19:35,260 (Ծիծաղ) 460 00:19:36,350 --> 00:19:38,700 Ինձ անհրաժեծտ է ձեր օգնությունը: 461 00:19:46,731 --> 00:19:48,405 Հանդիսատես - մեկ, երկու... 462 00:19:48,405 --> 00:19:52,100 Դեն Մեյեր- Ոչ, ոչ: Դուք ուղղակի պետք է հաշվեք: 463 00:19:52,100 --> 00:19:53,210 (ծիծաղ) 464 00:19:53,210 --> 00:19:55,840 Եթե գիտեք ինչպես, հաշվեք ինձ հետ, լա՞վ: Պատրաստ եք: 465 00:19:55,870 --> 00:19:56,964 Մեկ: 466 00:19:56,964 --> 00:19:58,150 Երկու: 467 00:19:58,170 --> 00:19:58,980 Երեք: 468 00:19:58,980 --> 00:20:00,920 Հասկացա՞ք` ինչպես: 469 00:20:06,760 --> 00:20:07,780 Հանդիսատես - մեկ, 470 00:20:07,840 --> 00:20:08,750 երկու, 471 00:20:08,800 --> 00:20:10,010 երեք: 472 00:20:11,260 --> 00:20:13,280 (զարմանք) 473 00:20:14,360 --> 00:20:15,940 (ծափահարություններ) 474 00:20:16,251 --> 00:20:17,450 Դեն - Այո: 475 00:20:17,450 --> 00:20:23,100 (ծափահարություններ) 476 00:20:23,100 --> 00:20:24,820 Անչափ շնորհակալ եմ: 477 00:20:25,450 --> 00:20:28,800 Ստրիս խորոց երախտապարտ եմ: Շնորհակալություն: 478 00:20:28,800 --> 00:20:31,290 Իրականում ստամոքսիս խորոց երախտապարտ եմ: 479 00:20:31,880 --> 00:20:35,020 Ասացի չէ, որ եկել եմ անհնարինը հաղթահարելու, և հաղթահարեցի: 480 00:20:35,030 --> 00:20:37,730 Բայց, սա չէ անհնարինը: Ես սա ամեն օր եմ անում: 481 00:20:37,800 --> 00:20:39,840 Անհնարինը այն էր, 482 00:20:39,840 --> 00:20:43,060 որ վախկոտ, ինքնամփոփ, վտիտ, թուլակազմ երեխան հաղթահարեց իր վախը, 483 00:20:43,060 --> 00:20:44,600 կանգնեց Թեդի բեմում, 484 00:20:44,600 --> 00:20:47,100 բառ առ բառ փոխեց աշխարհը, 485 00:20:47,100 --> 00:20:49,080 սուր առ սուր, կյանք առ կյանք: 486 00:20:49,080 --> 00:20:52,060 Եթե ձեզ ստիպեցի նոր բաների մասին մտածել, հավատալ, 487 00:20:52,060 --> 00:20:54,460 որ անհնարինը հաղթահարելի է, 488 00:20:54,460 --> 00:20:57,960 եթե ձեզ համոզեցի, որ կարող եք անհնարինը ի կատար ածել, 489 00:20:58,120 --> 00:21:01,020 ապա ես իմ աշխատանքը կատարեցի, բայց ձերը դեռ նոր է սկսվում: 490 00:21:01,020 --> 00:21:04,100 Մի դադարեք երազել, հավատալ: 491 00:21:04,820 --> 00:21:06,350 Շնորհակալ եմ ինձ հավատալու 492 00:21:06,350 --> 00:21:08,250 և իմ երազանքի մի մասը լինելու համար: 493 00:21:08,250 --> 00:21:09,550 Ահա և իմ նվերը ձեզ` 494 00:21:09,550 --> 00:21:11,486 անհնարինը... 495 00:21:11,486 --> 00:21:12,920 Հանդիսատես - անհնար չէ: 496 00:21:12,920 --> 00:21:15,100 «Անցավ կտրած ճանապարհս լավ նվեր չէ, ինչ է՞»: 497 00:21:15,100 --> 00:21:19,560 (Ծափահարություններ) 498 00:21:19,560 --> 00:21:21,020 Շնորհակալություն: 499 00:21:21,060 --> 00:21:25,360 (Ծափահարություններ) 500 00:21:25,580 --> 00:21:27,560 Հաղորդավար- Շնորհակալություն, Դեն Մեյեր: