WEBVTT 00:00:00.000 --> 00:00:02.000 Այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել 00:00:02.000 --> 00:00:05.000 քիչ միջոցներով բժշկական նոր տեխնոլոգիաների նախագծման մասին: 00:00:05.000 --> 00:00:07.000 Ես ուսումնասիրում են այս երկրների առողջապահական համակարգերը: 00:00:07.000 --> 00:00:09.000 Եվ գրեթե ամենուր հիվանդի խնամքի հետ կապված 00:00:09.000 --> 00:00:11.000 հիմնական բացթողումն 00:00:11.000 --> 00:00:13.000 անվտանգ վիրաբուժության անմատչելիությունն է: 00:00:13.000 --> 00:00:16.000 Մեր հայտնաբերած գլխավոր խանգարող հանգամանքներից մեկը, 00:00:16.000 --> 00:00:19.000 որն իր տեսակի մեջ կանխում է առաջին հերթին այս վիրահատությունների հասանելիությունն 00:00:19.000 --> 00:00:21.000 ու հետո նաև անվտանգությունը, 00:00:21.000 --> 00:00:23.000 անզգայացումն է : 00:00:23.000 --> 00:00:25.000 Եվ իրականում ակնկալում ենք, որ սա հենց այն մոդելն է, որը կապահովի 00:00:25.000 --> 00:00:27.000 անզգայացման կիրառումը 00:00:27.000 --> 00:00:29.000 տվյալ միջավայրերում: NOTE Paragraph 00:00:29.000 --> 00:00:31.000 Ահա մի տեսարան, որին ականատես կլինեք 00:00:31.000 --> 00:00:34.000 ԱՄՆ-ում կամ որևէ այլ զարգացած երկրում գտնվող ցանկացած վիրահատարանում: 00:00:34.000 --> 00:00:36.000 Ետին պլանում 00:00:36.000 --> 00:00:38.000 երևում է շատ բարդ կառուցվածքով գերարդիական անզգայացման սարքավորումը: 00:00:38.000 --> 00:00:40.000 Այս սարքավորման միջոցով 00:00:40.000 --> 00:00:42.000 վիրահատությունը դառնում է հնարավոր և մարդկային կյանքեր են փրկվում, 00:00:42.000 --> 00:00:44.000 քանի որ այն նախագծված է 00:00:44.000 --> 00:00:46.000 հենց այդ միջավայրի համար: 00:00:46.000 --> 00:00:49.000 Անխափան աշխատելու համար այս սարքին կից անհրաժեշտ են նաև այլ բաներ, 00:00:49.000 --> 00:00:51.000 որոնք պարտավոր է ապահովել հիվանդանոցը: 00:00:51.000 --> 00:00:54.000 Անհրաժեշտ է շատ լավ ու իր գործի մեջ գիտակ անեսթեզիոլոգ, 00:00:54.000 --> 00:00:56.000 որը կունենա բարդ սարքավորումների հետ աշխատելու տարիների փորձ, 00:00:56.000 --> 00:00:59.000 ինչն էլ կօգնի նրան վերահսկել գազի հոսքն 00:00:59.000 --> 00:01:01.000 պահել հիվանդներին ապահով և անզգայացած վիճակում 00:01:01.000 --> 00:01:03.000 ողջ վիրահատության ընթացքում: 00:01:03.000 --> 00:01:06.000 Սա մի նուրբ մեխանիզմ է, որն աշխատում է համակարգչային ալգորիթմերով 00:01:06.000 --> 00:01:09.000 և պահանջում է հատուկ խնամք, ուշադիր ու հոգատար վերաբերմունք, 00:01:09.000 --> 00:01:11.000 քանի որ բավականին հեշտ է խափանվում: 00:01:11.000 --> 00:01:14.000 Իսկ այդ դեպքում անհրաժեշտ են մի խումբ կենսաբժիշկ-ինժեներներ, 00:01:14.000 --> 00:01:16.000 որոնք հասկանում են սարքի բարդությունները, 00:01:16.000 --> 00:01:18.000 կարող են վերանորոգել այն, միացնել մասերն 00:01:18.000 --> 00:01:20.000 ու այդպիսով շարունակել կյանքեր փրկել: NOTE Paragraph 00:01:20.000 --> 00:01:22.000 Այս սարքը բավականին թանկարժեք է: 00:01:22.000 --> 00:01:24.000 Դա կարող են ձեռք բերել միայն այն հիվանդանոցները, 00:01:24.000 --> 00:01:26.000 որոնց բյուջեն թույլ է տալիս նման մեկ սարքի համար վճարել 00:01:26.000 --> 00:01:29.000 50 հազարից մինչև 100.000 դոլար: 00:01:29.000 --> 00:01:31.000 Այստեղ թերևս ամենաակնհայտն 00:01:31.000 --> 00:01:33.000 ու կարևորն այն է, 00:01:33.000 --> 00:01:35.000 (ու մինչ այժմ մեր լսածներն էլ 00:01:35.000 --> 00:01:37.000 նույն բանն են պարզաբանում) 00:01:37.000 --> 00:01:39.000 որ այս սարքի աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, 00:01:39.000 --> 00:01:41.000 որը կարող է մատակարարել անխափան էլեկտրաէներգիա, 00:01:41.000 --> 00:01:44.000 խտացված թթվածին 00:01:44.000 --> 00:01:46.000 ու ապահովել բժշկական այլ պարագաներով, 00:01:46.000 --> 00:01:48.000 որոնք այնքան կարևոր են 00:01:48.000 --> 00:01:50.000 սարքի անխափան աշխատանքի համար: 00:01:50.000 --> 00:01:53.000 Այլ կերպ ասած` այս սարքը բավականին շատ բան է պահանջում, 00:01:53.000 --> 00:01:55.000 ինչն այս մյուս հիվանդանոցը չի կարող ապահովել: NOTE Paragraph 00:01:55.000 --> 00:01:57.000 Սա Մալավիի գյուղական բնակավայրերից մեկի 00:01:57.000 --> 00:01:59.000 հիվանդանոցի էլեկտրաէներգիայի մատակարարումն է: 00:01:59.000 --> 00:02:01.000 Ահա այս հիվանդանոցում 00:02:01.000 --> 00:02:03.000 կա ընդամենը մեկ մարդ, ով ունի անեսթեզիոլոգի որակավորում, 00:02:03.000 --> 00:02:05.000 և նա ստացել է այդ որակավորումը, 00:02:05.000 --> 00:02:07.000 քանի որ 12 կամ 18 ամսով 00:02:07.000 --> 00:02:09.000 անեսթեզիային նվիրված վերապատրաստում է անցել: 00:02:09.000 --> 00:02:11.000 Ինչպես հիվանդանոցում, այնպես էլ ողջ տարածաշրջանում 00:02:11.000 --> 00:02:13.000 ոչ մի կենսաբժիշկ-ինժեներ չկա: 00:02:13.000 --> 00:02:15.000 Այսպիսով, երբ խափանվում է սարքը 00:02:15.000 --> 00:02:17.000 (միակ սարքը, որով ստիպված են աշխատել այս մարդիկ), 00:02:17.000 --> 00:02:20.000 նրանք ստիպված փորձում են պարզել խնդիրն ու լուծել այն, սակայն մեծ մասամբ այլևս ոչինչ հնարավոր չի լինում անել: 00:02:20.000 --> 00:02:23.000 Եվ այդ անպետք սարքերը հայտնվում են մեզ քաջ հայտնի աղբանոցում: 00:02:23.000 --> 00:02:26.000 Իսկ սարքի գինը, որ ես նշեցի, 00:02:26.000 --> 00:02:28.000 հավանաբար հիվանդանոցի 00:02:28.000 --> 00:02:30.000 տարեկան բյուջեի 00:02:30.000 --> 00:02:32.000 մեկ չորրորդ կամ մեկ երրորդ մասն է կազմում: NOTE Paragraph 00:02:32.000 --> 00:02:35.000 Եվ վերջապես, կարծում եմ կարող եք տեսնել, որ ենթակառուցվածքն էլ շատ ամուր չէ: 00:02:35.000 --> 00:02:38.000 Այս հիվանդանոցի էներգետիկ ցանցը շատ թույլ է 00:02:38.000 --> 00:02:40.000 ու հաճախակի անջատումներն` անխուսափելի: 00:02:40.000 --> 00:02:42.000 Ուստի ողջ հիվանդանոցը հաճախ 00:02:42.000 --> 00:02:44.000 մեկ գեներատորով է աշխատում: 00:02:44.000 --> 00:02:46.000 Եվ պատկերացրեք` ինչ է կատարվում, երբ գեներատորը խափանվում է 00:02:46.000 --> 00:02:48.000 կամ վառելիքն է վերջանում: 00:02:48.000 --> 00:02:50.000 Իսկ Համաշխարհային Բանկը, հետևելով է այս ամենին, 00:02:50.000 --> 00:02:53.000 գտնում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրի նման պայմաններում գտնվող հիվանդանոցում 00:02:53.000 --> 00:02:56.000 ամսական տասնութ անգամ 00:02:56.000 --> 00:02:58.000 էներգիայի խափանում կարող է լինել: 00:02:58.000 --> 00:03:00.000 Խտացված թթվածինը և բժշկական այլ պարագաները նույնպես 00:03:00.000 --> 00:03:02.000 շքեղություն են համարվում 00:03:02.000 --> 00:03:04.000 և հաճախ ամիսներով ու նույնիսկ ողջ տարին 00:03:04.000 --> 00:03:06.000 կարող են վաճառքում չլինել: NOTE Paragraph 00:03:06.000 --> 00:03:09.000 Այն, ինչ հիմա մենք անում ենք խենթություն է թվում, բայց մենք վերցնում ենք 00:03:09.000 --> 00:03:11.000 անզգայացման այն սարքերը, 00:03:11.000 --> 00:03:13.000 որոնք պատրաստված էին առաջին միջավայրի համար, որոնք և ես ձեզ ցույց տվեցի 00:03:13.000 --> 00:03:15.000 ու նվիրում կամ վաճառում ենք 00:03:15.000 --> 00:03:18.000 այս միջավայրի հիվանդանոցներին: 00:03:18.000 --> 00:03:20.000 Սա դառնում է ոչ միայն անթույլատրելի, 00:03:20.000 --> 00:03:23.000 այլև իսկապես վտանգավոր: NOTE Paragraph 00:03:23.000 --> 00:03:25.000 Ջոն Հոփկինս համալսարանի մեր գործընկերներից մեկը 00:03:25.000 --> 00:03:28.000 Սիեռա Լիոնեում ուսումնասիրում էր վիրահատությունների ընթացքը 00:03:28.000 --> 00:03:30.000 Մոտ մեկ տարի առաջ: 00:03:30.000 --> 00:03:33.000 Եվ իր այցի առաջին օրվա վիրահատությունը մանկաբարձական դեպք էր: 00:03:33.000 --> 00:03:36.000 Ներս մտավ մի կին, ում անհրաժեշտ էր անհապաղ կեսարյան հատում անել` 00:03:36.000 --> 00:03:39.000 իր և երեխայի կյանքը փրկելու համար: 00:03:39.000 --> 00:03:41.000 Ամեն ինչ բավականին հաջող սկսվեց: 00:03:41.000 --> 00:03:43.000 Կանչեցին վրաբույժին և նախապատրաստեցին վիրահատության: 00:03:43.000 --> 00:03:45.000 Բուժքույրն էլ էր այնտեղ: 00:03:45.000 --> 00:03:47.000 Նա կարողացավ հիվանդին արագ անզգայացնել, 00:03:47.000 --> 00:03:50.000 ինչը կարևոր էր` հաշվի առնելով իրավիճակի ծայրահեղ բարդությունը: 00:03:50.000 --> 00:03:52.000 Ամեն ինչ լավ էր ընթանում, 00:03:52.000 --> 00:03:55.000 մինչև որ հոսանքն անջատվեց: 00:03:55.000 --> 00:03:57.000 Եվ վիրահատության կեսին 00:03:57.000 --> 00:04:00.000 բժիշկն աշխատում էր հնարավորինս արագ ավարտել գործը, 00:04:00.000 --> 00:04:02.000 ինչը նա կարող էր անել, քանի որ գլխին ամրացրած լապտեր ուներ: 00:04:02.000 --> 00:04:04.000 Բայց բուժքույրն 00:04:04.000 --> 00:04:07.000 այդ մութ վիրահատարանով մեկ բառացիորեն վազում էր` 00:04:07.000 --> 00:04:09.000 փորձելով գտնել ինչ-որ բան հիվանդին անզգայացնելու 00:04:09.000 --> 00:04:11.000 և քնած պահելու համար: 00:04:11.000 --> 00:04:14.000 Քանի որ անզգայացման սարքն առանց հոսանքի չէր աշխատում: 00:04:15.000 --> 00:04:18.000 Եվ հիմա այս սովորական վիրահատությունը, որին հավանաբար շատերդ եք ենթարկվել, 00:04:18.000 --> 00:04:20.000 ոմանք էլ գուցե այդ եղանակով են ծնվել, 00:04:20.000 --> 00:04:23.000 ողբերգություն է դառնում: 00:04:23.000 --> 00:04:26.000 Եվ իրականում զայրացնում է այն, որ սա միակ դեպքը չէ: 00:04:26.000 --> 00:04:28.000 Այսպիսի դեպքերը տարածված են զարգացող երկրներում: 00:04:28.000 --> 00:04:31.000 Տարեկան 35 միլիոն վիրահատություն 00:04:31.000 --> 00:04:33.000 առանց անվտանգ անզգայացման է կատարվում: NOTE Paragraph 00:04:33.000 --> 00:04:35.000 Գործընկերս` բժիշկ Փոլ Ֆենտոնը, 00:04:35.000 --> 00:04:37.000 ապրում էր հենց այս իրականության մեջ: 00:04:37.000 --> 00:04:39.000 Նա Մալավիի կլինիկական հիվանդանոցի, 00:04:39.000 --> 00:04:41.000 որը նաև համալսարանական ուսուցողական հիվանդանոց էր, գլխավոր անեսթեզիոլոգն էր: 00:04:41.000 --> 00:04:43.000 Ամեն օր նա 00:04:43.000 --> 00:04:45.000 այսպիսի վիրահատարաններում էր աշխատում` 00:04:45.000 --> 00:04:48.000 փորձելով անզգայացնել հիվանդներին և սովորեցնել ուրիշներին, թե ինչպես են դա անում` 00:04:48.000 --> 00:04:50.000 օգտագործելով նույն սարքը, 00:04:50.000 --> 00:04:52.000 որն այդքան անվստահելի և, անկեղծ ասած, վտանգավոր էր դարձել 00:04:52.000 --> 00:04:54.000 իր հիվանդանոցում: 00:04:54.000 --> 00:04:56.000 Եվ անթիվ վիրահատություններից 00:04:56.000 --> 00:04:59.000 ու, կարող եք պատկերացնել, իսկապես անասելի ողբերգություններից հետո, 00:04:59.000 --> 00:05:01.000 նա ուղղակի ասաց. «Վե'րջ: Համբերությունս սպառվեց: Բավական է: 00:05:01.000 --> 00:05:03.000 Պետք է մի ավելի լավ բան մտածել»: 00:05:03.000 --> 00:05:05.000 Ուստի նա քայլեց դեպի այն կողմ, 00:05:05.000 --> 00:05:07.000 ուր նետված էին բոլոր փչացած սարքերը, 00:05:07.000 --> 00:05:09.000 կարծում եմ, դա գիտական տերմին է, 00:05:09.000 --> 00:05:11.000 և սկսեց իրար կպցնել դրանք: 00:05:11.000 --> 00:05:13.000 Մի մաս այստեղից վերցրեց, մի մաս այնտեղից 00:05:13.000 --> 00:05:15.000 և փորձեց ստեղծել սարք, 00:05:15.000 --> 00:05:18.000 որը կաշխատեր իր առջև ծառացած իրականության մեջ: NOTE Paragraph 00:05:18.000 --> 00:05:21.000 Եվ ահա նրա ստեղծածը` 00:05:21.000 --> 00:05:24.000 Բազմունակ Անզգայացնող Սարքի նախատիպը. 00:05:24.000 --> 00:05:26.000 սարք, 00:05:26.000 --> 00:05:28.000 որը կանզգայացնի հիվանդներին` 00:05:28.000 --> 00:05:32.000 անկախ նրանից, թե այս հիվանդանոցն ինչ պայմաններ է առաջարկում: 00:05:32.000 --> 00:05:34.000 Ահա 12 տարի անց սարքը կրկին «տանն է»` 00:05:34.000 --> 00:05:37.000 նույն հիվանդանոցում, մի փոքր ավելի կատարելագործված 00:05:37.000 --> 00:05:40.000 ու կիրառելի և՛ մանկահասակների և՛ մեծահասակների վիրահատության դեպքում: NOTE Paragraph 00:05:40.000 --> 00:05:43.000 Այժմ թույլ տվեք մի փոքր ներկայացնել, թե ինչպես է աշխատում այս սարքը: 00:05:43.000 --> 00:05:45.000 Ահա 00:05:45.000 --> 00:05:47.000 և այն: 00:05:47.000 --> 00:05:49.000 Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում 00:05:49.000 --> 00:05:51.000 ամեն ինչ սկսվում է հենց այստեղից: 00:05:51.000 --> 00:05:54.000 Այստեղ` ներքևում, տեղադրված է թթվածնի կոնցենտրատոր: 00:05:54.000 --> 00:05:57.000 Մինչ այժմ պետք է որ մի քանի անգամ ինձնից լսած լինեիք թթվածին բառը: 00:05:57.000 --> 00:05:59.000 Ըստ էության, անզգայացման համար 00:05:59.000 --> 00:06:01.000 ձեզ հնարավորինս մաքուր թթվածին է պետք, 00:06:01.000 --> 00:06:03.000 քանի որ ի վերջո պատրաստվում եք այն 00:06:03.000 --> 00:06:05.000 խառնել գազի հետ: 00:06:05.000 --> 00:06:07.000 Եվ խառնուրդը, որը միացված է հիվանդին, 00:06:07.000 --> 00:06:09.000 պետք է պարունակի թթվածնի գոնե որոշակի տոկոս, 00:06:09.000 --> 00:06:11.000 այլապես այն կարող է վտանգավոր դառնալ: 00:06:11.000 --> 00:06:13.000 Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում 00:06:13.000 --> 00:06:16.000 թթվածնի կոնցենտրատորը կլանում է սենյակի օդը: 00:06:16.000 --> 00:06:19.000 Մենք գիտենք, որ սենյակի օդը լրիվ ազատ է, 00:06:19.000 --> 00:06:21.000 առատ 00:06:21.000 --> 00:06:23.000 ու արդեն պարունակում է 21 տոկոս թթվածին: 00:06:23.000 --> 00:06:26.000 Ուստի կոնցենտրատորի գործն է վերցնել սենյակի օդը, զտել այն 00:06:26.000 --> 00:06:28.000 և 95 տոկոս մաքուր թթվածին ուղարկել 00:06:28.000 --> 00:06:30.000 վերև, ահա այստեղ, 00:06:30.000 --> 00:06:33.000 որտեղ այն խառնվում է անզգայացնող նյութին: NOTE Paragraph 00:06:33.000 --> 00:06:35.000 Եվ նախքան խառնուրդը 00:06:35.000 --> 00:06:37.000 կհասնի հիվանդի թոքերին, 00:06:37.000 --> 00:06:39.000 այն անցնելու է այստեղով. 00:06:39.000 --> 00:06:41.000 դուք չեք կարող տեսնել, բայց այստեղ թթվածնի տոկոսը չափելու սարք է տեղադրված, 00:06:41.000 --> 00:06:43.000 որն էլ էկրանի վրա ցույց է տալու 00:06:43.000 --> 00:06:46.000 մղվող թթվածնի տոկոսը: 00:06:46.000 --> 00:06:48.000 Այսպիսով, եթե հոսանք չի լինում 00:06:48.000 --> 00:06:51.000 կամ, Աստված չանի, անջատվում է վիրահատության ժամանակ, 00:06:51.000 --> 00:06:53.000 այս սարքը փոփոխվում է ինքնաբերաբար, 00:06:53.000 --> 00:06:55.000 նույնիսկ առանց դրան դիպչելու 00:06:55.000 --> 00:06:58.000 ու ներս է քաշում սենյակի օդն այս անցքի միջով: NOTE Paragraph 00:06:58.000 --> 00:07:00.000 Մնացածը նույնն է: 00:07:00.000 --> 00:07:02.000 Միակ տարբերությունն այն է, որ այժմ 00:07:02.000 --> 00:07:05.000 դուք աշխատում եք միայն 21 տոկոս թթվածնով: 00:07:05.000 --> 00:07:08.000 Սա մի ժամանակ գուշակելու վտանգավոր խաղ էր հիշեցնում. 00:07:08.000 --> 00:07:11.000 Այսինքն` գիտեք, որ եթե նույնիսկ մի անգամ շատ քիչ քանակությամբ թթվածին տաք, ինչ-որ վատ բա տեղի կունենա: 00:07:11.000 --> 00:07:14.000 Բայց մենք այստեղ տեղադրել ենք երկար ժամանակ վերալիցքավորում չպահանջող մարտկոց: 00:07:14.000 --> 00:07:16.000 Սա միակ մասն է, որը կախված է վերալիցքավորվող մարտկոցից: 00:07:16.000 --> 00:07:18.000 Սակայն սա այն մասն է, որը վերահսկում է մատակարարման համակարգը` 00:07:18.000 --> 00:07:20.000 արդյոք հոսանք կա, թե ոչ, 00:07:20.000 --> 00:07:22.000 քանի որ օդի հոսքը կարելի է կարգավորել` 00:07:22.000 --> 00:07:25.000 դատելով հիվանդին տրվող թթվածնի տոկոսից: NOTE Paragraph 00:07:25.000 --> 00:07:27.000 Եվ անկախ նրանից` 00:07:27.000 --> 00:07:29.000 հոսանք կա, թե ոչ, 00:07:29.000 --> 00:07:31.000 հիվանդին երբեմն անհրաժեշտ է շնչառական օգնություն ցուցաբերել: 00:07:31.000 --> 00:07:34.000 Սա պարզապես անզգայացման հետ կապված իրականությունն է: Թոքերը կարող են կաթվածահար լինել: 00:07:34.000 --> 00:07:36.000 Նման դեպքի համար ընդամենն ավելացրինք ձեռքով աշխատող այս փուքսը: 00:07:36.000 --> 00:07:39.000 : Մենք ականատես ենք եղել երեք-չորս ժամանոց վիրահատությունների, 00:07:39.000 --> 00:07:42.000 որոնց ընթացքում հիվանդին հենց սրանով էին թթվածին տալիս: NOTE Paragraph 00:07:42.000 --> 00:07:45.000 Ուստի կարող ենք ասել, որ սա պարզ սարք է: 00:07:45.000 --> 00:07:47.000 Չեմ հանդգնում ասել հասարակ, 00:07:47.000 --> 00:07:49.000 այլ` պարզ: 00:07:49.000 --> 00:07:51.000 Եվ այս ամենն իր ձևի շնորհիվ: 00:07:51.000 --> 00:07:53.000 Պարտադիր չէ, որ դուք 00:07:53.000 --> 00:07:56.000 փորձառու մասնագիտացված անեսթեզիոլոգ լինեք այս սարքն օգտագործելու համար. 00:07:56.000 --> 00:07:59.000 ու դա լավ է, քանի որ այս գյուղական բնակավայրերի հիվանդանոցներում 00:07:59.000 --> 00:08:02.000 այդ մակարդակի վերապատրաստված բժիշկներ չեք գտնի: 00:08:02.000 --> 00:08:05.000 Այն նաև նախատեսված է հենց այն միջավայրի համար, որտեղ կիրառվելու է: NOTE Paragraph 00:08:05.000 --> 00:08:07.000 Սա չափազանց դիմացկուն սարքավորում է: 00:08:07.000 --> 00:08:09.000 Այն պետք է դիմանա 00:08:09.000 --> 00:08:11.000 այս գուղական բնակավայերի 00:08:11.000 --> 00:08:14.000 հիվանդանոցների ջեռուցմանը, մաշվածությանը: 00:08:14.000 --> 00:08:16.000 Ուստի հեշտությամբ չի կոտրվի, 00:08:16.000 --> 00:08:19.000 իսկ եթե կոտրվի էլ, ապա դրա յուրաքանչյուր կտորը 00:08:19.000 --> 00:08:22.000 կարելի է փոխարինել 00:08:22.000 --> 00:08:25.000 պտուտակաբանալու և պտուտակահանի օգնությամբ: 00:08:25.000 --> 00:08:27.000 Եվ վերջապես, այն մատչելի է: 00:08:27.000 --> 00:08:29.000 Այս սարքի արժեքը 00:08:29.000 --> 00:08:31.000 հավասար է ավանդական սարքի գնի 00:08:31.000 --> 00:08:34.000 մեկ ութերորդին: 00:08:34.000 --> 00:08:37.000 Այլ կերպ ասած, 00:08:37.000 --> 00:08:40.000 սա մի սարք է, որը թույլ է տալիս վիրահատություններ իրականացնել և մարդկանց կյանքեր փրկել, 00:08:40.000 --> 00:08:43.000 քանի որ այն նախատեսված է կոնկրետ միջավայրի համար, 00:08:43.000 --> 00:08:45.000 ինչպես և առաջին սարքը, որը ձեզ ցույց տվեցի: NOTE Paragraph 00:08:45.000 --> 00:08:47.000 Բայց մենք սրանով չենք բավարարվում: 00:08:47.000 --> 00:08:49.000 Արդյո՞ք սա արդարացնում է իրեն: 00:08:49.000 --> 00:08:51.000 Արդյո՞ք հենց սա է այն ձևը, որ կաշխատի տեղին համապատասխան: 00:08:51.000 --> 00:08:53.000 Դե, մինչ օրս մենք լավ արդյունքներ ենք ունեցել: 00:08:53.000 --> 00:08:56.000 Այս սարքը տեղադրված է աշխարհի 4 երկրների 13 հիվանդանոցներում, 00:08:56.000 --> 00:08:58.000 և սկսած 2010 թվականից 00:08:58.000 --> 00:09:00.000 իրականացրել է ավելի քան 2000 վիրահատություն` 00:09:00.000 --> 00:09:02.000 առանց կլինիկական ձախողումների: 00:09:02.000 --> 00:09:04.000 Ուստի մենք ոգևորված ենք: 00:09:04.000 --> 00:09:08.000 Թվում է, թե սա իրականում շահավետ ու մասշտաբային լուծում է 00:09:08.000 --> 00:09:11.000 այն խնդրի համար, որն իսկապես գոյություն ունի ամենուրեք: 00:09:11.000 --> 00:09:13.000 Բայց մենք դեռ ուզում ենք համոզվել, 00:09:13.000 --> 00:09:15.000 որ սա ամենաարդյունավետ և ապահով սարքն է, 00:09:15.000 --> 00:09:17.000 որ մենք կարող ենք տեղադրել հիվանդանոցներում: NOTE Paragraph 00:09:17.000 --> 00:09:19.000 Ուստի այդ նպատակով մենք սկսեցինք համագործակցել 00:09:19.000 --> 00:09:21.000 ՀԿ-ների և համալսարանների հետ, 00:09:21.000 --> 00:09:24.000 որպեսզի տվյալներ հավաքենք դրանից օգտվողների վերաբերյալ, 00:09:24.000 --> 00:09:26.000 թե որ վիրահատությունների դեպքում է հարմար օգտագործել այս սարքավորումը 00:09:26.000 --> 00:09:28.000 և թե ինպես կարող ենք կատարելագործել այն: 00:09:28.000 --> 00:09:30.000 Համագործակցություններից մեկն էլ 00:09:30.000 --> 00:09:33.000 այստեղ` Բալթիմորում գտնվեղ Ջոն Հոփկինս հիվանդանոցի հետ է: 00:09:33.000 --> 00:09:37.000 Բալթիմորում անզգայացման համար նախատեսված իսկապես ընտիր լաբորատորիա կա: 00:09:37.000 --> 00:09:39.000 Այսպիսով, վերցնում ենք այս սարքն 00:09:39.000 --> 00:09:42.000 ու վերանայում վիրահատական ճգնաժամերը, 00:09:42.000 --> 00:09:44.000 որոնց այն բախվում է 00:09:44.000 --> 00:09:46.000 դրա համար նախատեսված հիվանդանոցներից մեկում, 00:09:46.000 --> 00:09:49.000 ինչպես նաև անվտանգ միջավայրում 00:09:49.000 --> 00:09:51.000 գնահատում ենք սարքի արդյունավետությունը 00:09:51.000 --> 00:09:54.000 Այնուհետև կարող ենք այս ուսումնասիրության արդյունքները զուգադրել 00:09:54.000 --> 00:09:56.000 իրական դեպքերի հետ, 00:09:56.000 --> 00:09:58.000 քանզի մենք այս սարքերից երկուսը տեղադրել ենք 00:09:58.000 --> 00:10:00.000 Սիեռա Լիոնեի այն հիվանդանոցներում, որոնց հետ համագործակցում է Ջոն Հոփկինսը, 00:10:00.000 --> 00:10:03.000 այդ թվում նաև հիվանդանոցն, ուր կատարվել էր վերոնշյալ կեսարյան հատումը: NOTE Paragraph 00:10:05.000 --> 00:10:08.000 Շատ խոսեցի անզգայացումից, վերջերս շատ եմ խոսում դրանից: 00:10:08.000 --> 00:10:10.000 Կարծում եմ` դա առողջության չափազանց հետաքրքիր 00:10:10.000 --> 00:10:12.000 ու կարևոր բաղադրիչն է: 00:10:12.000 --> 00:10:15.000 Եվ դա իսկապես սահմանափակ բնույթ ունի. մենք երբեք չենք մտածում դրա մասին, 00:10:15.000 --> 00:10:17.000 քանի դեռ չենք բախվել դրան, 00:10:17.000 --> 00:10:19.000 կյանքում այն կատարում է դռնապանի դերը: 00:10:19.000 --> 00:10:21.000 Ո՞վ է ենթարկվում վիրահատության և ո՞վ` ոչ: 00:10:21.000 --> 00:10:24.000 Ո՞վ է անվտանգ վիրահատության ենթարկվում, իսկ ով` ոչ: 00:10:24.000 --> 00:10:27.000 Բայց սա միայն մեկն է այն բազմաթիվ ճանապարհներից, 00:10:27.000 --> 00:10:30.000 որոնց միջոցով դիզայնը, այն էլ համապատասխան դիզայնը, 00:10:30.000 --> 00:10:33.000 կարող է կտրուկ փոխել առողջապահության ոլորտի վերջնարդյունքները: 00:10:33.000 --> 00:10:35.000 Եթե առողջապահության ոլորտում ներգրավված մարդկանց մեծ մասը, 00:10:35.000 --> 00:10:38.000 ովքեր իսկապես փորձում են լուծել աղքատ երկրներում իրենց առջև ծառացած խնդիրները, 00:10:38.000 --> 00:10:40.000 կարողանան սկսել սարքերի նախագծման գործընթացն 00:10:40.000 --> 00:10:42.000 ու փնտրել իրենց խնդրի լուծումը 00:10:42.000 --> 00:10:44.000 ոչ թե իդեալական միջավայրում, 00:10:44.000 --> 00:10:46.000 այլ հենց հիվանդանոցի ներսում, 00:10:46.000 --> 00:10:48.000 այլ կերպ ասած, եթե կարողանանք նախագծեր ստեղծել 00:10:48.000 --> 00:10:51.000 այնպիսի միջավայրերի համար, որոնցով լի է աշխարհը, 00:10:51.000 --> 00:10:53.000 այլ ոչ թե մեր երազած միջավայրի համար, 00:10:53.000 --> 00:10:56.000 մենք կկարողանանք շատ մարդկանց կյանքեր փրկել: NOTE Paragraph 00:10:56.000 --> 00:10:58.000 (Շատ շնորհակալություն) NOTE Paragraph 00:10:58.000 --> 00:11:02.000 (Ծափահարություններ)