0:00:00.000,0:00:02.000 Այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել 0:00:02.000,0:00:05.000 քիչ միջոցներով բժշկական նոր տեխնոլոգիաների նախագծման մասին: 0:00:05.000,0:00:07.000 Ես ուսումնասիրում են այս երկրների առողջապահական համակարգերը: 0:00:07.000,0:00:09.000 Եվ գրեթե ամենուր հիվանդի խնամքի հետ կապված 0:00:09.000,0:00:11.000 հիմնական բացթողումն 0:00:11.000,0:00:13.000 անվտանգ վիրաբուժության անմատչելիությունն է: 0:00:13.000,0:00:16.000 Մեր հայտնաբերած գլխավոր խանգարող հանգամանքներից մեկը, 0:00:16.000,0:00:19.000 որն իր տեսակի մեջ կանխում է առաջին հերթին այս վիրահատությունների հասանելիությունն 0:00:19.000,0:00:21.000 ու հետո նաև անվտանգությունը, 0:00:21.000,0:00:23.000 անզգայացումն է : 0:00:23.000,0:00:25.000 Եվ իրականում ակնկալում ենք, որ սա հենց այն մոդելն է, որը կապահովի 0:00:25.000,0:00:27.000 անզգայացման կիրառումը 0:00:27.000,0:00:29.000 տվյալ միջավայրերում: 0:00:29.000,0:00:31.000 Ահա մի տեսարան, որին ականատես կլինեք 0:00:31.000,0:00:34.000 ԱՄՆ-ում կամ որևէ այլ զարգացած երկրում գտնվող ցանկացած վիրահատարանում: 0:00:34.000,0:00:36.000 Ետին պլանում 0:00:36.000,0:00:38.000 երևում է շատ բարդ կառուցվածքով գերարդիական անզգայացման սարքավորումը: 0:00:38.000,0:00:40.000 Այս սարքավորման միջոցով 0:00:40.000,0:00:42.000 վիրահատությունը դառնում է հնարավոր և մարդկային կյանքեր են փրկվում, 0:00:42.000,0:00:44.000 քանի որ այն նախագծված է 0:00:44.000,0:00:46.000 հենց այդ միջավայրի համար: 0:00:46.000,0:00:49.000 Անխափան աշխատելու համար այս սարքին կից անհրաժեշտ են նաև այլ բաներ, 0:00:49.000,0:00:51.000 որոնք պարտավոր է ապահովել հիվանդանոցը: 0:00:51.000,0:00:54.000 Անհրաժեշտ է շատ լավ ու իր գործի մեջ գիտակ անեսթեզիոլոգ, 0:00:54.000,0:00:56.000 որը կունենա բարդ սարքավորումների հետ աշխատելու տարիների փորձ, 0:00:56.000,0:00:59.000 ինչն էլ կօգնի նրան վերահսկել գազի հոսքն 0:00:59.000,0:01:01.000 պահել հիվանդներին ապահով և անզգայացած վիճակում 0:01:01.000,0:01:03.000 ողջ վիրահատության ընթացքում: 0:01:03.000,0:01:06.000 Սա մի նուրբ մեխանիզմ է, որն աշխատում է համակարգչային ալգորիթմերով 0:01:06.000,0:01:09.000 և պահանջում է հատուկ խնամք, ուշադիր ու հոգատար վերաբերմունք, 0:01:09.000,0:01:11.000 քանի որ բավականին հեշտ է խափանվում: 0:01:11.000,0:01:14.000 Իսկ այդ դեպքում անհրաժեշտ են մի խումբ կենսաբժիշկ-ինժեներներ, 0:01:14.000,0:01:16.000 որոնք հասկանում են սարքի բարդությունները, 0:01:16.000,0:01:18.000 կարող են վերանորոգել այն, միացնել մասերն 0:01:18.000,0:01:20.000 ու այդպիսով շարունակել կյանքեր փրկել: 0:01:20.000,0:01:22.000 Այս սարքը բավականին թանկարժեք է: 0:01:22.000,0:01:24.000 Դա կարող են ձեռք բերել միայն այն հիվանդանոցները, 0:01:24.000,0:01:26.000 որոնց բյուջեն թույլ է տալիս նման մեկ սարքի համար վճարել 0:01:26.000,0:01:29.000 50 հազարից մինչև 100.000 դոլար: 0:01:29.000,0:01:31.000 Այստեղ թերևս ամենաակնհայտն 0:01:31.000,0:01:33.000 ու կարևորն այն է, 0:01:33.000,0:01:35.000 (ու մինչ այժմ մեր լսածներն էլ 0:01:35.000,0:01:37.000 նույն բանն են պարզաբանում) 0:01:37.000,0:01:39.000 որ այս սարքի աշխատանքի համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, 0:01:39.000,0:01:41.000 որը կարող է մատակարարել անխափան էլեկտրաէներգիա, 0:01:41.000,0:01:44.000 խտացված թթվածին 0:01:44.000,0:01:46.000 ու ապահովել բժշկական այլ պարագաներով, 0:01:46.000,0:01:48.000 որոնք այնքան կարևոր են 0:01:48.000,0:01:50.000 սարքի անխափան աշխատանքի համար: 0:01:50.000,0:01:53.000 Այլ կերպ ասած` այս սարքը բավականին շատ բան է պահանջում, 0:01:53.000,0:01:55.000 ինչն այս մյուս հիվանդանոցը չի կարող ապահովել: 0:01:55.000,0:01:57.000 Սա Մալավիի գյուղական բնակավայրերից մեկի 0:01:57.000,0:01:59.000 հիվանդանոցի էլեկտրաէներգիայի մատակարարումն է: 0:01:59.000,0:02:01.000 Ահա այս հիվանդանոցում 0:02:01.000,0:02:03.000 կա ընդամենը մեկ մարդ, ով ունի անեսթեզիոլոգի որակավորում, 0:02:03.000,0:02:05.000 և նա ստացել է այդ որակավորումը, 0:02:05.000,0:02:07.000 քանի որ 12 կամ 18 ամսով 0:02:07.000,0:02:09.000 անեսթեզիային նվիրված վերապատրաստում է անցել: 0:02:09.000,0:02:11.000 Ինչպես հիվանդանոցում, այնպես էլ ողջ տարածաշրջանում 0:02:11.000,0:02:13.000 ոչ մի կենսաբժիշկ-ինժեներ չկա: 0:02:13.000,0:02:15.000 Այսպիսով, երբ խափանվում է սարքը 0:02:15.000,0:02:17.000 (միակ սարքը, որով ստիպված են աշխատել այս մարդիկ), 0:02:17.000,0:02:20.000 նրանք ստիպված փորձում են պարզել խնդիրն ու լուծել այն, սակայն մեծ մասամբ այլևս ոչինչ հնարավոր չի լինում անել: 0:02:20.000,0:02:23.000 Եվ այդ անպետք սարքերը հայտնվում են մեզ քաջ հայտնի աղբանոցում: 0:02:23.000,0:02:26.000 Իսկ սարքի գինը, որ ես նշեցի, 0:02:26.000,0:02:28.000 հավանաբար հիվանդանոցի 0:02:28.000,0:02:30.000 տարեկան բյուջեի 0:02:30.000,0:02:32.000 մեկ չորրորդ կամ մեկ երրորդ մասն է կազմում: 0:02:32.000,0:02:35.000 Եվ վերջապես, կարծում եմ կարող եք տեսնել, որ ենթակառուցվածքն էլ շատ ամուր չէ: 0:02:35.000,0:02:38.000 Այս հիվանդանոցի էներգետիկ ցանցը շատ թույլ է 0:02:38.000,0:02:40.000 ու հաճախակի անջատումներն` անխուսափելի: 0:02:40.000,0:02:42.000 Ուստի ողջ հիվանդանոցը հաճախ 0:02:42.000,0:02:44.000 մեկ գեներատորով է աշխատում: 0:02:44.000,0:02:46.000 Եվ պատկերացրեք` ինչ է կատարվում, երբ գեներատորը խափանվում է 0:02:46.000,0:02:48.000 կամ վառելիքն է վերջանում: 0:02:48.000,0:02:50.000 Իսկ Համաշխարհային Բանկը, հետևելով է այս ամենին, 0:02:50.000,0:02:53.000 գտնում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրի նման պայմաններում գտնվող հիվանդանոցում 0:02:53.000,0:02:56.000 ամսական տասնութ անգամ 0:02:56.000,0:02:58.000 էներգիայի խափանում կարող է լինել: 0:02:58.000,0:03:00.000 Խտացված թթվածինը և բժշկական այլ պարագաները նույնպես 0:03:00.000,0:03:02.000 շքեղություն են համարվում 0:03:02.000,0:03:04.000 և հաճախ ամիսներով ու նույնիսկ ողջ տարին 0:03:04.000,0:03:06.000 կարող են վաճառքում չլինել: 0:03:06.000,0:03:09.000 Այն, ինչ հիմա մենք անում ենք խենթություն է թվում, բայց մենք վերցնում ենք 0:03:09.000,0:03:11.000 անզգայացման այն սարքերը, 0:03:11.000,0:03:13.000 որոնք պատրաստված էին առաջին միջավայրի համար, որոնք և ես ձեզ ցույց տվեցի 0:03:13.000,0:03:15.000 ու նվիրում կամ վաճառում ենք 0:03:15.000,0:03:18.000 այս միջավայրի հիվանդանոցներին: 0:03:18.000,0:03:20.000 Սա դառնում է ոչ միայն անթույլատրելի, 0:03:20.000,0:03:23.000 այլև իսկապես վտանգավոր: 0:03:23.000,0:03:25.000 Ջոն Հոփկինս համալսարանի մեր գործընկերներից մեկը 0:03:25.000,0:03:28.000 Սիեռա Լիոնեում ուսումնասիրում էր վիրահատությունների ընթացքը 0:03:28.000,0:03:30.000 Մոտ մեկ տարի առաջ: 0:03:30.000,0:03:33.000 Եվ իր այցի առաջին օրվա վիրահատությունը մանկաբարձական դեպք էր: 0:03:33.000,0:03:36.000 Ներս մտավ մի կին, ում անհրաժեշտ էր անհապաղ կեսարյան հատում անել` 0:03:36.000,0:03:39.000 իր և երեխայի կյանքը փրկելու համար: 0:03:39.000,0:03:41.000 Ամեն ինչ բավականին հաջող սկսվեց: 0:03:41.000,0:03:43.000 Կանչեցին վրաբույժին և նախապատրաստեցին վիրահատության: 0:03:43.000,0:03:45.000 Բուժքույրն էլ էր այնտեղ: 0:03:45.000,0:03:47.000 Նա կարողացավ հիվանդին արագ անզգայացնել, 0:03:47.000,0:03:50.000 ինչը կարևոր էր` հաշվի առնելով իրավիճակի ծայրահեղ բարդությունը: 0:03:50.000,0:03:52.000 Ամեն ինչ լավ էր ընթանում, 0:03:52.000,0:03:55.000 մինչև որ հոսանքն անջատվեց: 0:03:55.000,0:03:57.000 Եվ վիրահատության կեսին 0:03:57.000,0:04:00.000 բժիշկն աշխատում էր հնարավորինս արագ ավարտել գործը, 0:04:00.000,0:04:02.000 ինչը նա կարող էր անել, քանի որ գլխին ամրացրած լապտեր ուներ: 0:04:02.000,0:04:04.000 Բայց բուժքույրն 0:04:04.000,0:04:07.000 այդ մութ վիրահատարանով մեկ բառացիորեն վազում էր` 0:04:07.000,0:04:09.000 փորձելով գտնել ինչ-որ բան հիվանդին անզգայացնելու 0:04:09.000,0:04:11.000 և քնած պահելու համար: 0:04:11.000,0:04:14.000 Քանի որ անզգայացման սարքն առանց հոսանքի չէր աշխատում: 0:04:15.000,0:04:18.000 Եվ հիմա այս սովորական վիրահատությունը, որին հավանաբար շատերդ եք ենթարկվել, 0:04:18.000,0:04:20.000 ոմանք էլ գուցե այդ եղանակով են ծնվել, 0:04:20.000,0:04:23.000 ողբերգություն է դառնում: 0:04:23.000,0:04:26.000 Եվ իրականում զայրացնում է այն, որ սա միակ դեպքը չէ: 0:04:26.000,0:04:28.000 Այսպիսի դեպքերը տարածված են զարգացող երկրներում: 0:04:28.000,0:04:31.000 Տարեկան 35 միլիոն վիրահատություն 0:04:31.000,0:04:33.000 առանց անվտանգ անզգայացման է կատարվում: 0:04:33.000,0:04:35.000 Գործընկերս` բժիշկ Փոլ Ֆենտոնը, 0:04:35.000,0:04:37.000 ապրում էր հենց այս իրականության մեջ: 0:04:37.000,0:04:39.000 Նա Մալավիի կլինիկական հիվանդանոցի, 0:04:39.000,0:04:41.000 որը նաև համալսարանական ուսուցողական հիվանդանոց էր, գլխավոր անեսթեզիոլոգն էր: 0:04:41.000,0:04:43.000 Ամեն օր նա 0:04:43.000,0:04:45.000 այսպիսի վիրահատարաններում էր աշխատում` 0:04:45.000,0:04:48.000 փորձելով անզգայացնել հիվանդներին և սովորեցնել ուրիշներին, թե ինչպես են դա անում` 0:04:48.000,0:04:50.000 օգտագործելով նույն սարքը, 0:04:50.000,0:04:52.000 որն այդքան անվստահելի և, անկեղծ ասած, վտանգավոր էր դարձել 0:04:52.000,0:04:54.000 իր հիվանդանոցում: 0:04:54.000,0:04:56.000 Եվ անթիվ վիրահատություններից 0:04:56.000,0:04:59.000 ու, կարող եք պատկերացնել, իսկապես անասելի ողբերգություններից հետո, 0:04:59.000,0:05:01.000 նա ուղղակի ասաց. «Վե'րջ: Համբերությունս սպառվեց: Բավական է: 0:05:01.000,0:05:03.000 Պետք է մի ավելի լավ բան մտածել»: 0:05:03.000,0:05:05.000 Ուստի նա քայլեց դեպի այն կողմ, 0:05:05.000,0:05:07.000 ուր նետված էին բոլոր փչացած սարքերը, 0:05:07.000,0:05:09.000 կարծում եմ, դա գիտական տերմին է, 0:05:09.000,0:05:11.000 և սկսեց իրար կպցնել դրանք: 0:05:11.000,0:05:13.000 Մի մաս այստեղից վերցրեց, մի մաս այնտեղից 0:05:13.000,0:05:15.000 և փորձեց ստեղծել սարք, 0:05:15.000,0:05:18.000 որը կաշխատեր իր առջև ծառացած իրականության մեջ: 0:05:18.000,0:05:21.000 Եվ ահա նրա ստեղծածը` 0:05:21.000,0:05:24.000 Բազմունակ Անզգայացնող Սարքի նախատիպը. 0:05:24.000,0:05:26.000 սարք, 0:05:26.000,0:05:28.000 որը կանզգայացնի հիվանդներին` 0:05:28.000,0:05:32.000 անկախ նրանից, թե այս հիվանդանոցն ինչ պայմաններ է առաջարկում: 0:05:32.000,0:05:34.000 Ահա 12 տարի անց սարքը կրկին «տանն է»` 0:05:34.000,0:05:37.000 նույն հիվանդանոցում, մի փոքր ավելի կատարելագործված 0:05:37.000,0:05:40.000 ու կիրառելի և՛ մանկահասակների և՛ մեծահասակների վիրահատության դեպքում: 0:05:40.000,0:05:43.000 Այժմ թույլ տվեք մի փոքր ներկայացնել, թե ինչպես է աշխատում այս սարքը: 0:05:43.000,0:05:45.000 Ահա 0:05:45.000,0:05:47.000 և այն: 0:05:47.000,0:05:49.000 Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում 0:05:49.000,0:05:51.000 ամեն ինչ սկսվում է հենց այստեղից: 0:05:51.000,0:05:54.000 Այստեղ` ներքևում, տեղադրված է թթվածնի կոնցենտրատոր: 0:05:54.000,0:05:57.000 Մինչ այժմ պետք է որ մի քանի անգամ ինձնից լսած լինեիք թթվածին բառը: 0:05:57.000,0:05:59.000 Ըստ էության, անզգայացման համար 0:05:59.000,0:06:01.000 ձեզ հնարավորինս մաքուր թթվածին է պետք, 0:06:01.000,0:06:03.000 քանի որ ի վերջո պատրաստվում եք այն 0:06:03.000,0:06:05.000 խառնել գազի հետ: 0:06:05.000,0:06:07.000 Եվ խառնուրդը, որը միացված է հիվանդին, 0:06:07.000,0:06:09.000 պետք է պարունակի թթվածնի գոնե որոշակի տոկոս, 0:06:09.000,0:06:11.000 այլապես այն կարող է վտանգավոր դառնալ: 0:06:11.000,0:06:13.000 Էլեկտրաէներգիայի առկայության դեպքում 0:06:13.000,0:06:16.000 թթվածնի կոնցենտրատորը կլանում է սենյակի օդը: 0:06:16.000,0:06:19.000 Մենք գիտենք, որ սենյակի օդը լրիվ ազատ է, 0:06:19.000,0:06:21.000 առատ 0:06:21.000,0:06:23.000 ու արդեն պարունակում է 21 տոկոս թթվածին: 0:06:23.000,0:06:26.000 Ուստի կոնցենտրատորի գործն է վերցնել սենյակի օդը, զտել այն 0:06:26.000,0:06:28.000 և 95 տոկոս մաքուր թթվածին ուղարկել 0:06:28.000,0:06:30.000 վերև, ահա այստեղ, 0:06:30.000,0:06:33.000 որտեղ այն խառնվում է անզգայացնող նյութին: 0:06:33.000,0:06:35.000 Եվ նախքան խառնուրդը 0:06:35.000,0:06:37.000 կհասնի հիվանդի թոքերին, 0:06:37.000,0:06:39.000 այն անցնելու է այստեղով. 0:06:39.000,0:06:41.000 դուք չեք կարող տեսնել, բայց այստեղ թթվածնի տոկոսը չափելու սարք է տեղադրված, 0:06:41.000,0:06:43.000 որն էլ էկրանի վրա ցույց է տալու 0:06:43.000,0:06:46.000 մղվող թթվածնի տոկոսը: 0:06:46.000,0:06:48.000 Այսպիսով, եթե հոսանք չի լինում 0:06:48.000,0:06:51.000 կամ, Աստված չանի, անջատվում է վիրահատության ժամանակ, 0:06:51.000,0:06:53.000 այս սարքը փոփոխվում է ինքնաբերաբար, 0:06:53.000,0:06:55.000 նույնիսկ առանց դրան դիպչելու 0:06:55.000,0:06:58.000 ու ներս է քաշում սենյակի օդն այս անցքի միջով: 0:06:58.000,0:07:00.000 Մնացածը նույնն է: 0:07:00.000,0:07:02.000 Միակ տարբերությունն այն է, որ այժմ 0:07:02.000,0:07:05.000 դուք աշխատում եք միայն 21 տոկոս թթվածնով: 0:07:05.000,0:07:08.000 Սա մի ժամանակ գուշակելու վտանգավոր խաղ էր հիշեցնում. 0:07:08.000,0:07:11.000 Այսինքն` գիտեք, որ եթե նույնիսկ մի անգամ շատ քիչ քանակությամբ թթվածին տաք, ինչ-որ վատ բա տեղի կունենա: 0:07:11.000,0:07:14.000 Բայց մենք այստեղ տեղադրել ենք երկար ժամանակ վերալիցքավորում չպահանջող մարտկոց: 0:07:14.000,0:07:16.000 Սա միակ մասն է, որը կախված է վերալիցքավորվող մարտկոցից: 0:07:16.000,0:07:18.000 Սակայն սա այն մասն է, որը վերահսկում է մատակարարման համակարգը` 0:07:18.000,0:07:20.000 արդյոք հոսանք կա, թե ոչ, 0:07:20.000,0:07:22.000 քանի որ օդի հոսքը կարելի է կարգավորել` 0:07:22.000,0:07:25.000 դատելով հիվանդին տրվող թթվածնի տոկոսից: 0:07:25.000,0:07:27.000 Եվ անկախ նրանից` 0:07:27.000,0:07:29.000 հոսանք կա, թե ոչ, 0:07:29.000,0:07:31.000 հիվանդին երբեմն անհրաժեշտ է շնչառական օգնություն ցուցաբերել: 0:07:31.000,0:07:34.000 Սա պարզապես անզգայացման հետ կապված իրականությունն է: Թոքերը կարող են կաթվածահար լինել: 0:07:34.000,0:07:36.000 Նման դեպքի համար ընդամենն ավելացրինք ձեռքով աշխատող այս փուքսը: 0:07:36.000,0:07:39.000 : Մենք ականատես ենք եղել երեք-չորս ժամանոց վիրահատությունների, 0:07:39.000,0:07:42.000 որոնց ընթացքում հիվանդին հենց սրանով էին թթվածին տալիս: 0:07:42.000,0:07:45.000 Ուստի կարող ենք ասել, որ սա պարզ սարք է: 0:07:45.000,0:07:47.000 Չեմ հանդգնում ասել հասարակ, 0:07:47.000,0:07:49.000 այլ` պարզ: 0:07:49.000,0:07:51.000 Եվ այս ամենն իր ձևի շնորհիվ: 0:07:51.000,0:07:53.000 Պարտադիր չէ, որ դուք 0:07:53.000,0:07:56.000 փորձառու մասնագիտացված անեսթեզիոլոգ լինեք այս սարքն օգտագործելու համար. 0:07:56.000,0:07:59.000 ու դա լավ է, քանի որ այս գյուղական բնակավայրերի հիվանդանոցներում 0:07:59.000,0:08:02.000 այդ մակարդակի վերապատրաստված բժիշկներ չեք գտնի: 0:08:02.000,0:08:05.000 Այն նաև նախատեսված է հենց այն միջավայրի համար, որտեղ կիրառվելու է: 0:08:05.000,0:08:07.000 Սա չափազանց դիմացկուն սարքավորում է: 0:08:07.000,0:08:09.000 Այն պետք է դիմանա 0:08:09.000,0:08:11.000 այս գուղական բնակավայերի 0:08:11.000,0:08:14.000 հիվանդանոցների ջեռուցմանը, մաշվածությանը: 0:08:14.000,0:08:16.000 Ուստի հեշտությամբ չի կոտրվի, 0:08:16.000,0:08:19.000 իսկ եթե կոտրվի էլ, ապա դրա յուրաքանչյուր կտորը 0:08:19.000,0:08:22.000 կարելի է փոխարինել 0:08:22.000,0:08:25.000 պտուտակաբանալու և պտուտակահանի օգնությամբ: 0:08:25.000,0:08:27.000 Եվ վերջապես, այն մատչելի է: 0:08:27.000,0:08:29.000 Այս սարքի արժեքը 0:08:29.000,0:08:31.000 հավասար է ավանդական սարքի գնի 0:08:31.000,0:08:34.000 մեկ ութերորդին: 0:08:34.000,0:08:37.000 Այլ կերպ ասած, 0:08:37.000,0:08:40.000 սա մի սարք է, որը թույլ է տալիս վիրահատություններ իրականացնել և մարդկանց կյանքեր փրկել, 0:08:40.000,0:08:43.000 քանի որ այն նախատեսված է կոնկրետ միջավայրի համար, 0:08:43.000,0:08:45.000 ինչպես և առաջին սարքը, որը ձեզ ցույց տվեցի: 0:08:45.000,0:08:47.000 Բայց մենք սրանով չենք բավարարվում: 0:08:47.000,0:08:49.000 Արդյո՞ք սա արդարացնում է իրեն: 0:08:49.000,0:08:51.000 Արդյո՞ք հենց սա է այն ձևը, որ կաշխատի տեղին համապատասխան: 0:08:51.000,0:08:53.000 Դե, մինչ օրս մենք լավ արդյունքներ ենք ունեցել: 0:08:53.000,0:08:56.000 Այս սարքը տեղադրված է աշխարհի 4 երկրների 13 հիվանդանոցներում, 0:08:56.000,0:08:58.000 և սկսած 2010 թվականից 0:08:58.000,0:09:00.000 իրականացրել է ավելի քան 2000 վիրահատություն` 0:09:00.000,0:09:02.000 առանց կլինիկական ձախողումների: 0:09:02.000,0:09:04.000 Ուստի մենք ոգևորված ենք: 0:09:04.000,0:09:08.000 Թվում է, թե սա իրականում շահավետ ու մասշտաբային լուծում է 0:09:08.000,0:09:11.000 այն խնդրի համար, որն իսկապես գոյություն ունի ամենուրեք: 0:09:11.000,0:09:13.000 Բայց մենք դեռ ուզում ենք համոզվել, 0:09:13.000,0:09:15.000 որ սա ամենաարդյունավետ և ապահով սարքն է, 0:09:15.000,0:09:17.000 որ մենք կարող ենք տեղադրել հիվանդանոցներում: 0:09:17.000,0:09:19.000 Ուստի այդ նպատակով մենք սկսեցինք համագործակցել 0:09:19.000,0:09:21.000 ՀԿ-ների և համալսարանների հետ, 0:09:21.000,0:09:24.000 որպեսզի տվյալներ հավաքենք դրանից օգտվողների վերաբերյալ, 0:09:24.000,0:09:26.000 թե որ վիրահատությունների դեպքում է հարմար օգտագործել այս սարքավորումը 0:09:26.000,0:09:28.000 և թե ինպես կարող ենք կատարելագործել այն: 0:09:28.000,0:09:30.000 Համագործակցություններից մեկն էլ 0:09:30.000,0:09:33.000 այստեղ` Բալթիմորում գտնվեղ Ջոն Հոփկինս հիվանդանոցի հետ է: 0:09:33.000,0:09:37.000 Բալթիմորում անզգայացման համար նախատեսված իսկապես ընտիր լաբորատորիա կա: 0:09:37.000,0:09:39.000 Այսպիսով, վերցնում ենք այս սարքն 0:09:39.000,0:09:42.000 ու վերանայում վիրահատական ճգնաժամերը, 0:09:42.000,0:09:44.000 որոնց այն բախվում է 0:09:44.000,0:09:46.000 դրա համար նախատեսված հիվանդանոցներից մեկում, 0:09:46.000,0:09:49.000 ինչպես նաև անվտանգ միջավայրում 0:09:49.000,0:09:51.000 գնահատում ենք սարքի արդյունավետությունը 0:09:51.000,0:09:54.000 Այնուհետև կարող ենք այս ուսումնասիրության արդյունքները զուգադրել 0:09:54.000,0:09:56.000 իրական դեպքերի հետ, 0:09:56.000,0:09:58.000 քանզի մենք այս սարքերից երկուսը տեղադրել ենք 0:09:58.000,0:10:00.000 Սիեռա Լիոնեի այն հիվանդանոցներում, որոնց հետ համագործակցում է Ջոն Հոփկինսը, 0:10:00.000,0:10:03.000 այդ թվում նաև հիվանդանոցն, ուր կատարվել էր վերոնշյալ կեսարյան հատումը: 0:10:05.000,0:10:08.000 Շատ խոսեցի անզգայացումից, վերջերս շատ եմ խոսում դրանից: 0:10:08.000,0:10:10.000 Կարծում եմ` դա առողջության չափազանց հետաքրքիր 0:10:10.000,0:10:12.000 ու կարևոր բաղադրիչն է: 0:10:12.000,0:10:15.000 Եվ դա իսկապես սահմանափակ բնույթ ունի. մենք երբեք չենք մտածում դրա մասին, 0:10:15.000,0:10:17.000 քանի դեռ չենք բախվել դրան, 0:10:17.000,0:10:19.000 կյանքում այն կատարում է դռնապանի դերը: 0:10:19.000,0:10:21.000 Ո՞վ է ենթարկվում վիրահատության և ո՞վ` ոչ: 0:10:21.000,0:10:24.000 Ո՞վ է անվտանգ վիրահատության ենթարկվում, իսկ ով` ոչ: 0:10:24.000,0:10:27.000 Բայց սա միայն մեկն է այն բազմաթիվ ճանապարհներից, 0:10:27.000,0:10:30.000 որոնց միջոցով դիզայնը, այն էլ համապատասխան դիզայնը, 0:10:30.000,0:10:33.000 կարող է կտրուկ փոխել առողջապահության ոլորտի վերջնարդյունքները: 0:10:33.000,0:10:35.000 Եթե առողջապահության ոլորտում ներգրավված մարդկանց մեծ մասը, 0:10:35.000,0:10:38.000 ովքեր իսկապես փորձում են լուծել աղքատ երկրներում իրենց առջև ծառացած խնդիրները, 0:10:38.000,0:10:40.000 կարողանան սկսել սարքերի նախագծման գործընթացն 0:10:40.000,0:10:42.000 ու փնտրել իրենց խնդրի լուծումը 0:10:42.000,0:10:44.000 ոչ թե իդեալական միջավայրում, 0:10:44.000,0:10:46.000 այլ հենց հիվանդանոցի ներսում, 0:10:46.000,0:10:48.000 այլ կերպ ասած, եթե կարողանանք նախագծեր ստեղծել 0:10:48.000,0:10:51.000 այնպիսի միջավայրերի համար, որոնցով լի է աշխարհը, 0:10:51.000,0:10:53.000 այլ ոչ թե մեր երազած միջավայրի համար, 0:10:53.000,0:10:56.000 մենք կկարողանանք շատ մարդկանց կյանքեր փրկել: 0:10:56.000,0:10:58.000 (Շատ շնորհակալություն) 0:10:58.000,0:11:02.000 (Ծափահարություններ)