Ուրեմն, այսպես.
մի քանի տարի առաջ ինձ մի միջոցառման կազմակերպիչ զանգեց,
որովհետև ես պատրաստվում էի հանդես գալ իմ ելույթով:
Նա զանգեց ու ասաց.
«Ես իսկապես չգիտեմ, թե
ինչպես ներկայացնեմ Ձեզ փոքրիկ թռուցիկի մեջ»:
Ես էլ մտածեցի. «Լավ, ո՞րն է խնդիրը»:
Իսկ նա պատասխանեց. «Դե, ես տեսել եմ Ձեր ելույթներից մեկը
և կարծում եմ`Ձեզ կարելի է որպես գիտաշխատող ներկայացնել,
սակայն մտավախություն ունեմ, որ եթե Ձեզ այդպես կոչեմ, ոչ ոք չի գա,
որովհետև կմտածեն` Դուք ձանձրալի եք և անհետաքրքիր»
(Ծիծաղ)
Եվ ես ընդամենը պատասխանեցի. «Լավ»:
Նա էլ ասաց. «Բայց ես Ձեր ելույթում հավանեցի այն,
որ սիրում եք պատմություններ պատմել:
Այնպես որ, ես Ձեզ ուղղակի պատմություն պատմող կկոչեմ»:
Եվ այդ պահին իմ մեջ անվստահ խոսեց գիտնականի հպարտությունը.
«Ինչպե՞ս եք ներկայացնելու»:
Եվ նա ասաց. «Ես Ձեզ պատմություն պատմող կանվանեմ»:
Եվ ես մտածեցի. «Ինչու՞ ոչ հեքիաթասաց»:
(Ծիծաղ)
Ես ասացի. «Թույլ տվեք` մի րոպե մտածեմ»:
Ես քաջություն հավաքեցի:
Եվ գիտեք, մտածեցի, որ ես իսկապես պատմություններ պատմող եմ:
Ես որակավորված հետազոտող եմ:
Ես հավաքում եմ պատմություններ, դա է իմ աշխատանքը:
Գուցե պատմությունները հենց կենդանի փաստեր են:
Ես գուցե ես հենց պատմություն պատմող եմ:
Ուստի ասացի. «Գիտեք ի՞նչ,
Ինչու՞ ուղղակի ինձ հետազոտող-պատմիչ չեք անվանում»:
Նա քահ-քահ ծիծաղեց` ասելով, որ նման բան չկա:
(Ծիծաղ)
Այսպիսով, ես հետազոտող-պատմիչ եմ
և ես այսօր կզրուցեմ ձեզ հետ
մտահորիզոնի ընդլայնման մասին.
ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, պատմություններ պատմել
իմ հետազոտության մի մասի վերաբերյալ,
որը հիմնովին ընդլայնեց իմ մտահորիզոնը
և իրապես փոխեց իմ ապրելու և սիրելու,
աշխատելու և ծնող լինելու մասին պատկերացումները:
Ահա թե ինչպես է սկսվում իմ պատմությունը:
Երբ ես երիտասարդ հետազոտող էի, ասպիրանտուրայի ուսանող,
առաջին կուրսում մի դասախոս ունեինք,
որը մեզ ասում էր.
«Բանն այն է,
որ եթե մի բան չես կարողանում չափել, ուրեմն այն գոյություն չունի»:
Այն ժամանակ ես կարծում էի, որ նա պարզապես մտերմիկ զրուցում է:
«Իսկապե՞ս», -հարցրի ես: «Միանշանակ», - եղավ պատասխանը:
Ուստի ասեմ, որ
ես ունեմ սոցիոլոգիայի ոլորտում բակալավրի և մագիստրոսի աստիճան,
իսկ հիմա գիտությունների թեկնածու եմ
այնպես որ, իմ ողջ ակադեմիական կարիերայի ընթացքում
ես շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով,
որոնք հավատացած էին
«կյանքը բազմազան է, սիրի՛ր այն»:
Ես հետյալ կարծիքին եմ. «Կյանքը խառնաշփոթ է,
կանոնակարգի՛ր այն, դասակարգի՛ր
և ամեն ինչ դի'ր իրենց դարակներում»:
(Ծիծաղ)
Ես ուստի մտածել, որ գտել եմ իմ ճանապարհը,
ինձ հետաքրքրող մասնագիտությունը.
iսկապես, հասարակական աշխատանքի գլխավոր կարգախոսներից է.
«Ապավինել դժվարություններին»:
Եվ ես որոշեցի ուղղակի ազատվել այդ անհարմարություններից
Առաջնոդվելով այս սկզբունքով` կարելի է բարձունքների հասնել:
Դա էր իմ սկզբունքը:
Այդ ամենն ինձ շատ էր ոգևորում:
Կարող եմ ասել, որ այս մասնագիտությունն ինձ համար է,
քանի որ ես հետաքրքրված եմ խրթին թեմաներով:
Բայց ես ցանկանում եմ պարզաբանել դրանք:
Ցանկանում եմ հասկանալ դրանք:
Ուզում եմ խորամուխ լինել
ինձ համար կարևոր այս երևույթների մեջ
և հասանելի դարձնել դրանք բոլորի համար:
Այսպիսով, սկսեցի շփումներից:
Քանի որ տասը տարի աշխատելով սոցիալական ոլորտում`
վերջապես հասկանում ես,
որ ամենից կարևոր բանը շփումն է:
Սա մեր կյանքին նպատակ և իմաստ է հաղորդում:
Ահա ամենը:
Կարևոր չէ` զրուցում ես մարդկանց հետ,
որոնց աշխատանքը կապված է սոցիալական արդարության, հոգեկան առողջության, չարաշահման կամ անտեսման հետ,
մի բան հաստատ է` շփումը,
շփման ունակությունը,
որը նյարդակենսաբանորեն կապում է մեզ,
ամենից կարևորն է:
Դե երևի հասկացաք, որ խոսելու եմ շփման մասին:
Երևի հայտնվել եք մի իրավիճակում,
երբ գնահատանքի եք արժանանում Ձեր ղեկավարի կողմից,
և նա թվարկում է 37 բան, որ դուք հրաշալի եք անում,
և մեկ բան, որում դեռ «աճելու տեղ ունեք»:
(Ծիծաղ)
Եվ դուք սկսում եք մտածել առաջխաղացման մասին, ճի՞շտ է:
Իրականում հենց այսպես էլ լինում է:
Չէ՞ որ երբ հարցնում ես մարդկանց սիրո մասին,
նրանք պատմում են իրենց կոտրված սրտերի մասին:
Երբ մարդկանց հարցնում ես շրջապատում իրենց ներգրավվածության մասին,
նրանք քեզ պատմում եմ կյանքում անտեսված լինելու
իրենց դառը փորձի մասին:
Եվ երբ հարցնում ես շփման մասին,
նրանք պատմում են իրենց միայնության մասին:
Ուստի շատ արագ՝ ընդամենը 6 շաբաթվա ընթացքում, զբաղվելով այս հետազոտությամբ`
ես կանգնեցի այս անանուն երևույթի առջև,
որը լիովին վեր հանեց շփման էությունը,
մի բան, որ նախկինում ոչ տեսել, ոչ էլ լսել էի:
Ուստի ես դադարեցրի հետազոտությունը
և մտածեցի, որ ես պետք է հասկանամ` ինչ է սա:
Պարզվեց, որ պատճառն ամոթի զգացումն է:
Ամոթը հեշտությամբ կարելի է հասկանալ այնպես,
ինչպես միայնության վախը.
«տեսնես` կա իմ մեջ մի բան,
որի մասին իմանալով`
մարդիկ այլևս չեն շփվի ինձ հետ»:
Մի բան կարող եմ ասել,
դա համընդհանուր է, մեզնից ոչ ոք անմասն չի մնում դրանից:
Միայն ամոթի զգացում չունեցող մարդիկ են,
որ ունակ չեն կարեկցանքի և շփման:
Ոչ ոք չի ուզում խոսել դրա մասին,
և որքան քիչ ենք խոսում, այնքան ավելի է արմատավորվում այն:
Այդ ամոթի հիմքում ընկած է
«Ես այնքան էլ լավը չեմ» սկզբունքը,
որը բոլորին էլ ծանոթ է.
«ես այնքան էլ սպիտակամաշկ չեմ, նրբիրան չեմ,
հարուստ չեմ, գեղեցիկ չեմ, խելացի
կամ հաջողակ չեմ…»:
Սրա հիմքում ընկած է
տանջալից խոցելիությունը.
այն գաղափարը,
ըստ որի շփումն իրականացնելու համար
պետք է թույլ տալ մարդկանց ճանաչել մեզ,
իսկապես ճանաչել:
Եվ գիտեք` ինչ կարծիքի եմ խոցելիության մասին: Ես ատում եմ այն:
Եվ ես մտածեցի, որ սա իմ հնարավորությունն է
հաղթահարելու այն իմ չափանիշների օգնությամբ:
Ես որոշեցի ուսումնասիրել այս երևույթը, բացահայտել դրա էությունը`
գործին հատկացնելով մեկ տարի և նպատակ ունենալով հիմնովին փոխել ամոթի ընկալումը,
հասկանալ` ինչ է խոցելիությունը
և խորամանկությամբ հաղթահարել այն:
Ուստի ես պատրաստ էի և ոգևորված:
Ինչպես գիտեք, այս ամենը լավ չի ավարտվելու:
(Ծիծաղ)
Դուք գիտեք սա:
Այսպիսով, ամոթի մասին կարող եմ երկար խոսել,
բայց այդ կերպ կխլեմ մյուսների ժամանակը:
Բայց ահա, թե ինչի է այս ամենը հանգեցնոմ.
սա ամենակարևոր բանն էր, որ ես իմացա
այս տասնամյա հետզաոտության ընթացքում:
Մեկ տարին
դարձավ վեց.
հազարավոր պատմություններ,
հարյուրավոր երկար հարցազրույցներ, թիրախային խմբեր:
Մի պահ եկավ, երբ մարդիկ ինձ ուղարկում էին իրենց օրագրերի էջերը
կամ իրենց պատմությունն էին ուղարկում.
այսպիսով, վեց տարվա ընթացքում հավաքեցի տվյալների մեծ պաշար
և սկսեցի կիրառել այն:
Կարծես թե հասկացել էի.
ահա թե որն է ամոթի զգացումը, ահա թե ինչ է այն իրականում:
Ես գիրք գրեցի,
տեսություն հրատարակեցի,
բայց ինչ-որ բան այն չէր:
և սխալն այն էր,
որ ես անփութորեն էի մարդկանցից հարցազրույց էի վերցրել
ու բաժանել առանձին խմբերի`
մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում:
Ահա թե ինչին է այն հանգում.
մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում,
ունեն սիրո և նվիրվածության ուժգին զգացում:
Այսպիսով` մարդիկ, որ պայքարում են սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացումի համար,
եվ մարդիկ, ովքեր միշտ անհանգստանում են` արդյոք իրենք լավն են:
Միայն մի բան կա,
որ մարդկանց բաժանում է հետևյալ երկու խմբի՝
մարդիկ, որ ունեն սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացում,
եվ մարդիկ, որ իսկապես պայքարում են դրա համար:
Եվ արդյունքում մարդիկ, ովքեր ունեն
սիրո և նվիրվածության ուժեղ զգացում,
վստահ են, որ իսկապես արժանի են սիրո և նվիրվածության:
Հենց այդպես:
Նրանք վստահ են, որ արժանի են դրան:
Իսկ ինչ վերաբերում է ինձ, կասեմ, որ
մեզ շփումից հեռու պահող խոչընդոտներից մեկը
մեր` շփման արժանի չլինելու վախն է:
Ես, անձնական և մասնագիտական տեսանկյունից ելնելով,
գտնում էի, որ այդ երևույթը պետք է ավելի լավ հասկանամ:
Ուստի ես
հավաքեցի այն բոլոր հարցազրույցները,
որտեղ նկատում էի պատվի զգացում, դրանով ապրող մարդկանց,
և պարզապես ուսումնասիրեցի նրանք:
Ի՞նչ ընդհանրություն ունեն այս մարդիկ։
Ես գրասենյակային իրերի նկատմամբ թուլություն ունեմ,
բայց դա այլ զրույց է:
Մանիլա թղթապանակ ունեի, ինչպես նաև Շարփի ապրանքանիշի գրենական պիտույքներ:
Մտածում էի՝ ինչ եմ անվանելու այս ուսումնասիրությունը:
Եվ առաջին բառը, որ մտքովս անցավ
«սրտաբացն» էր:
Ուսումնասիրվողները սրտաբաց մարդիկ են, ովքեր ապրում են արժեքայնության խորը ընկալմամբ:
Հենց այդպես էլ գրեցի թղթապանակի վերևում
և սկսեցի ուսունասիրել տվյալները:
Իրականում ես դա արեցի սկզբում,
տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ`
տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ`
ետ գնալով, հավաքելով հարցազրույցները, պատմությունները և դեպքերը:
Ո՞րն է թեման, ո՞րն է նմուշը:
Ամուսինս երեխաների հետ մեկնեց քաղաքից այն պատճառով,
որ ես միշտ Ջեքսոն Փոլլոքին հատուկ մոլուցքով խորանում էի աշխատանքի մեջ՝
գրելով ու
ուսումնասիրություններ կատարելով:
Եվ ահա թե ինչ գտա:
Նրանց ընդհանրությունը
քաջության զգացմումն է։
Մի պահ եկեք տարբերակենք քաջություն ու համարձակություն բառերը։
Քաջություն բառը,
որն առաջացել է լատիներեն «cor» բառից
և նշանակում է «սիրտ»,
անգլերենում սկզբնապես նշանակել է
սրտանց մեկին մի բան պատմել/ասել։
Այսպիսով, այս մարդիկ
պարզապես ունեին քաջություն ընդունելու,
որ իրենք կատարյալ չեն։
Մարդիկ կարիք ունեն
նախ և առաջ իրենց հանդեպ բարի լինելու, և հետո միայն ուրիշների,
որովհետև, ինչպես գիտենք մենք չենք կարող կարեկցել մյուսներին ,
եթե չենք սիրում ինքներս մեզ։
Եվ հավելենք, որ շփման մեջ խոչընդոտը,
ու, թերևս, ամենաբարդը,
որպես իրակության արդյունք,
այն է, որ նրանք ուզում էին ազատ արձակել իրենց մտացածին <<Ես>>-ին,
որպեսզի լինեն այն ինչ կային,
մի բան, որ միանշանակ անհրաժեշտ է
շփման համար։
Մյուս ընդհանրությունը
այն էր , որ
նրանք լիովին ընդունում էին խոցելիությունը:
Նրանք կարծում էին,
որ այն, ինչ իրենց խոցելի էր դարձնում,
նաև գրավչություն էր հաղորդում:
Նրանք չէին խոսում խոցելիության
ոչ հարմարավետության,
ոչ էլ իրականում տանջալից լինելու մասին,
մի բան , որի մասին նախկինում լսել էի, ամոթի զգացումի վերաբերյալ հարցազրույցում:
Նրանք ուղղակի խոսում էին դրա անհրաժեշտության մասին:
Նրանք խոսում էին
«Ես քեզ սիրում եմ» առաջինը ասելու պատրաստակամության մասին,
պատրաստակամություն
ինչ- որ բան անելու,
երբ որևէ երաշխիք չկա,
պատրաստակամություն
մամոգրաֆիայից հետո
շունչը պահած բժշկի զանգին սպասելու համար:
Նրանք պատրաստ էին իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների մեջ,
անկախ նրանից որևէ արդյունքի կհասնեին, թե ոչ:
Նրանց կարծիքով դա էր հիմնասյունը:
Ես անձամբ դա համարում էի ինքնախաբեություն:
Չեմ ուզում հավատալ, որ հավատարմության երդում եմ տվել
մի ուսումնասիրության, որտեղ մեր գործը,
ինչպես գիտեք, գիտակարգի սահմանումը
վերահսկելն ու կանխագուշակելն է, ուսումնասիրել երևույթը
և ակնհայտ պատճառի համար
վերահսկել այն և կանխագուշակել:
Իսկ հիմա
վերահսկելու և կանխագուշակելու իմ առաքելությունը
տալիս է հետևյալ պատասխանը. միակ կենսաձևը խոցելիությամբ ապրելն է
և վերջ տալ վերահսկումներին և կանխագուշակումներին:
Սա հանգեցրեց հուսալքության
(Ծիծաղ)
որ իրականում հետևյալ տեսքն ուներ:
(Ծիծաղ):
Եվ այպես էլ եղավ:
Ես կոչեցի այն հուսալքություն. իմ թերապևտը կոչում է այն հոգևոր զարթոնք:
Հոգևոր զարթոնքն ավելի բարեհունչ է, քան հուսալքությունը,
բայց հավաստիացնում եմ ձեզ` դա հենց հուսալքություն է:
Եվ ես ստիպված էի մի կողմ դնել իմ բոլոր գործերը և թերապևտ փնտրել:
Թույլ տվեք մի բան ասեմ. դու սկսում ես իրականում քեզ ճանաչել,
երբ զանգում ես ընկերներիդ և ասում. «Ինչ-որ մեկի կարիքն ունեմ:
Ի՞նչ կառաջարկեք»:
Եվ իմ ընկերներից մոտ հինգը այսպես արձագանքեցին.
«Է~, ես չէի ցանկանա քո թերապևտը լինել»:
(Ծիծաղ):
Ես հարցրի` ինչ նկատի ունեք:
Իսկ նրանք. «Լավ էլ հասկանում ես:
Քո չափաձողը մի կիրառիր այստեղ»:
Ես ասացի` դե լավ:
Այսպիսով, ես թերապևտ գտա:
Իմ առաջին հանդիպմանը Դիանայի հետ
ես բերեցի
լիարժեք ապրելու կետերի ցուցակն ու նստեցի:
Նա ասաց. «Ինչպե՞ս եք»:
Ես էլ ասացի. «Հրաշալի, լավ»:
Դիանան հարցրեց. «Ի՞նչ է պատահել»:
Եվ սա թերապևտ է, որը տեսնում է թերապևտների,
որովհետև մենք ստիպված ենք գնալ նրանց մոտ,
քանի որ նրանք լավ են տարբերակում ճիշտն ու սուտը:
(Ծիծաղ):
Եվ ուստի ես ասացի.
«Ահա թե որն է իմ կռիվը»:
Նա ասաց. «Ո՞րն է»:
Ես էլ ասացի. «Դե, ես խոցելիության խնդիր ունեմ»:
Եվ ես գիտեմ, որ խոցելիությունը արմատավորում է
ամոթն ու վախը,
արժանի լինելու համար պայքարը,
բայց պարզում է, որ այն նաև ծնունդ է տալիս
երջանկությանը, ստեղծարարությանը,
կապվածությանը, սիրուն:
Եվ կարծում եմ` խնդիր ունեմ,
օգնության կարիք եմ զգում»:
Եվ ես մտածեցի.«Խնդիրը հետևյալն է`
ոչ ընտանիք,
ոչ մանկություն»
(Ծիծաղ)
«Ես պարզապես մի լավ մարտավարության կարիք ունեմ»:
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Շնորհակալ եմ:
Նա այսպիսի տեսք ուներ:
(Ծիծաղ)
Եվ հետո ես հարցրի. «Դա վատ է, այնպե՞ս չէ»
Եվ նա պատասխանեց. «Ո'չ վատ է, ո'չ էլ լավ»
(Ծիծաղ)
«Պարզապես այն է, ինչ կա»:
Եվ ես մտածեցի. «Աստվա~ծ իմ, սրանից լավ բան դուրս չի գա»:
(Ծիծաղ)
Եվ այդպես էր, և այպես չէր:
Դա ինձնից մեկ տարի խլեց:
Եվ դուք գիտեք, որ կան մարդիկ,
որոնք, գիտակցելով խոցելիության և քնքշության կարևորությունը,
հանձնվում և ընդունում են դա:
Առաջին` ես այդպիսին չեմ,
երկրորդ`ես նույնիսկ չեմ էլ շփվում նման մարդկանց հետ:
(Ծիծաղ)
Ինձ համար դա մեկամյա փողոցային կռիվ էր:
Դա մի հարված էր:
Խոցելիությունը առաջ էր գալիս, ես նրան հետ էի մղում:
Ես պարտվեցի կռվում,
բայց հավանաբար հետ նվաճեցի իմ կյանքը:
Եվ հետո նորից,երբ անդրադարձա իմ հետազոտությանը,
անցկացրի մի քանի տարի`
փորձելով հասկանալ` ինչ են նրանք,
ինչ ընտրություններ էին կատարում
և ինչ ենք մենք անում
խոցելիության հետ:
Ինչու՞ ենք մենք այդքան պայքարում դրա հետ:
Միայն ե՞ս եմ պայքարում խոցելիության դեմ:
Ո'չ:
Ահա այն, ինչ ես հասկացա:
Մենք ընդարմացնում ենք խոցելիությունը,
երբ սպասում ենք զանգի:
Շատ ծիծաղելի էր: Ես ֆեյսբուքով և թվիթերով մի հարց էի տեղադրել.
«Ինչպե՞ս կսահմանեիք խոցելիությունը:
Ի՞նչն է ձեր խոցելիության պատճառը»:
Եվ մեկ ու կես ժամվա ընթացքում ես ստացա 150 պատախան:
Քանի որ ես ուզում էի պարզել
դրա պատճառը:
Ստիպված եղա օգնություն խնդրել ամուսնուցս,
քանի որ հիվանդ էի, և մենք դեռ նոր էինք ամուսնացել.
ամուսնուս հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել,
կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել.
մերժվել.ինչ-որ մեկին մի տեղ հրավիրել.
սպասել,որ բժիշկը հետ զանգի.
արհամարհել, լինել արհամարհված`
սա է կյանքը:
Մենք ապրում ենք խոցելի աշխարհում:
Եվ այն հաղթահարելու միջոցներից մեկը
խոցելիությունն ընդարմացնելն է:
Ու ես կարծում եմ փաստեր կան,
ու դա միակ պատճառը չէ, որ այս ապացույցները գոյություն ունեն,
իմ կարծիքով սա է հիմնական պատճառը,
սրանով է պայմանավորված, որ մենք համարվում ենք
ամենագեր,
ամենակախյալ, անառողջ և պարտքերի մեջ խրված
սերունդը Միացյալ Նահանգների պատմության մեջ:
Խնդիրն այն է (ես այս եզրահանգմանը եկել եմ հետազոտությունից),
որ պարզապես ցանկության դեպքում էլ հնարավոր չէ բթացնել զգացմունքները:
Դու ուղղակի չես կարող ասել սա վատն է,
սա խոցելիությունն է, սա թախիծն է, սա ամոթի զգացումն է,
սա վախն է, իսկ սա` հիասթափությունը:
Ես չեմ ուզում այդ ամենը զգալ:
Ես պատրաստվում եմ մի քանի բաժակ գարեջուր ըմպել և բանանով ու ընկույզով կեքս ուտել:
(Ծիծաղ):
Ես չեմ ուզում այդ ամենը զգալ:
Հասկանում եմ ձեր ծիծաղի պատճառը:
Այս կերպ ես ձեր կյանք եմ ներթափանցում:
Աստվա~ծ իմ:
(Ծիծաղ):
Հնարավոր չէ վերացնել ծանր ապրումները,
առանց բթացնելու մեր զգացմունքները:
Չես կարող պարզապես ընտրությամբ անզգայացնել:
Այսպիսով, երբ մենք սառեցնում ենք դրանք,
մենք այլևս չենք զգում ո'չ ուրախություն,
ո'չ երախտագիտություն,
ո'չ էլ երջանկություն:
Իսկ դրանից հետո մենք մեզ դժբախտ ենք զգում,
և նպատակ ու իմաստ փնտրում:
Հետո մենք մեզ խոցելի ենք զգում,
ապա ըմպում մի քանի բաժակ գարեջուր և բանանով ու ընկույզով կեքս ուտում:
Ապա հայտնվում ես մի վտանգավոր շրջապտույտի մեջ:
Իմ կարծիքով պետք է խորհենք,
թե ինչու և ինպես ենք ընդարմանում:
Պարտադիր չէ, որ պատճառը կախվածությունը լինի:
Մեկ ուրիշ բան, որ անում ենք,
անորոշը որոշակի դարձնելն է:
Կրոնը համոզմունքից և խորհրդավորությունից վերածվել է
որոշակիության:
Ես ճիշտ եմ, դուք`սխալ: Լռե’ք:
Սա է ամենը:
Պարզ է:
Ինչքան շատ ենք վախենում, այնքան խոցելի ենք դառնում,
և այդքան ավելի ենք վախենում:
Սա նման է այսօրվա քաղաքականությանը:
Այլեւս երկխոսություններ չկան:
Այլևս զրույց չկա:
Լոկ մեղադրանքներ:
Գիտեք` ինչպես է հետազոտությունների մեջ բնորոշվում մեղադրանքը`
ցավն ու նեղվածությունը դարմանելու միջոց:
Մենք կատարելագործվում ենք:
Եթե կա մեկը, որ ցանկանում է` կյանքն այսպիսին լինի `ես եմ.
բայց չի ստացվում:
Քանի որ մեր գործը
ուտելն ու պառկելն է:
(Ծիծաղ)
Հուսով եմ` 100 տարի անց
մարդիկ հետ կնայեն ու կասեն «Ա'յ քեզ բան»:
(Ծիծաղ)
Եվ մենք կատարյալ ենք, և որ ամենավտանգավորն է՝ մեր
մեր երեխաներն են կատարյալ:
Թույլ տվեք ասել, թե ինչ ենք մենք մտածում երեխաների մասին:
Նրանք ի ծնե կոչված են պայքարելու:
Եվ երբ պահում ենք այդ կատարյալ փոքրիկ երեխաներին մեր ձեռքերում,
մեր գործն այն չէ, որ ասենք. «Նայեք նրան, նա կատարյալ է»:
Մեր գործն է նրան կատարյալ պահելը,
որպեսզի թենիսի գնա 5-րդ դասարանից, իսկ Յեյլ` 7-րդից:
Դա մեր գործը չէ:
Մեր գործն է նայել ու ասել.
«Գիտես ինչ, դու կատարյալ չես և դու պետք է պայքարես,
բայց դու արժանիս ես սիրված և ընդունված լինելու»:
Դա է մեր գործը:
Ցույց տվեք ինձ այդպես դաստիարակված սերունդ
և ես կարծում եմ, որ վերջ կդրվի մեր՝ այսօր առկա խնդիրներին:
Մենք ձևացնում ենք, որ այն ինչ անում ենք
չի անդրադառնում մարդկանց վրա:
Նույնը նաև մեր անձնական կյանքում է:
Մենք միասնական ձևով ենք դա անում.
լինի դա օդապարիկով թռիչքը,
թե նավթահանություն.
մենք ձևացնում ենք, որ մեր գործողությունները
մեծ ազդեցություն չեն ունենում այլ մարդկանց վրա:
Ես կասեմ, որ սա մեր առաջին մրցավազքը չէ, մարդիկ:
Պարզապես պետք է լինել անկեղծ ու պարզ
և ասել. «Ներողություն,
մենք կուղղենք մեր սխալը»:
Բայց մեկ այլ մեթոդ էլ կա, և ես ուզում եմ այն ձեզ ներկայացնել:
Ահա թե ինչ եմ պարզել.
Թողնենք, որ մեզ տեսնեն,
խորապես հասկանան,
ուժգին ճանաչեն,
սիրեն ամբողջ սրտով,
եթե անգամ ոչ մի երաշխիք չկա.
իսկապես դժվար է:
Եվ իբրև ծնող կարող եմ ձեզ ասել, որ չափազանց դժվար է
ցուցաբերել երախտագիտություն և ուրախություն
այն ծայրահեղ բարդ պահերին,
երբ ինքներս մեզ հարց ենք տալիս. «Հնարավոր է այսքան շատ սիրել,
անվերապահորեն հավատալ դրան
և այդքան ափերից դուրս գալ»:
Սարսափով հետևանքների մասին մտածելու փոխարեն` կարելի է կանգ առնել
ասել. «Ես այնքան շնորհակալ եմ,
որովհետև քանի դեռ խոցելի եմ, ուրեմն ապրում եմ»:
Վերջիվերջո, ամենակարևորը
հավատալն է, որ մենք կատարյալ ենք:
Քանի որ երբ այդ տեսանկյունից ենք նայում,
համարում ենք, որ կատարյալ ենք
ապա այլևս չենք նյարդայնանում և սկսում ենք հասկանալ:
Այդպիսով դառնում ենք ավելի բարի և սիրալիր
թե ինքներս մեզ և թե մեր շրջապատի հանդեպ:
Այսքանը, շնորհակալություն:
(Ծափահարություններ)