Ուրեմն, այսպես. մի քանի տարի առաջ ինձ մի միջոցառման կազմակերպիչ զանգեց, որովհետև ես պատրաստվում էի հանդես գալ իմ ելույթով: Նա զանգեց ու ասաց. «Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես ներկայացնեմ Ձեզ փոքրիկ թռուցիկի մեջ»: Ես էլ մտածեցի. «Լավ, ո՞րն է խնդիրը»: Իսկ նա պատասխանեց. «Դե, ես տեսել եմ Ձեր ելույթներից մեկը և կարծում եմ`Ձեզ կարելի է որպես գիտաշխատող ներկայացնել, սակայն մտավախություն ունեմ, որ եթե Ձեզ այդպես կոչեմ, ոչ ոք չի գա, որովհետև կմտածեն` Դուք ձանձրալի եք և անհետաքրքիր» (Ծիծաղ) Եվ ես ընդամենը պատասխանեցի. «Լավ»: Նա էլ ասաց. «Բայց ես Ձեր ելույթում հավանեցի այն, որ սիրում եք պատմություններ պատմել: Այնպես որ, ես Ձեզ ուղղակի պատմություն պատմող կկոչեմ»: Եվ այդ պահին իմ մեջ անվստահ խոսեց գիտնականի հպարտությունը. «Ինչպե՞ս եք ներկայացնելու»: Եվ նա ասաց. «Ես Ձեզ պատմություն պատմող կանվանեմ»: Եվ ես մտածեցի. «Ինչու՞ ոչ հեքիաթասաց»: (Ծիծաղ) Ես ասացի. «Թույլ տվեք` մի րոպե մտածեմ»: Ես քաջություն հավաքեցի: Եվ գիտեք, մտածեցի, որ ես իսկապես պատմություններ պատմող եմ: Ես որակավորված հետազոտող եմ: Ես հավաքում եմ պատմություններ, դա է իմ աշխատանքը: Գուցե պատմությունները հենց կենդանի փաստեր են: Ես գուցե ես հենց պատմություն պատմող եմ: Ուստի ասացի. «Գիտեք ի՞նչ, Ինչու՞ ուղղակի ինձ հետազոտող-պատմիչ չեք անվանում»: Նա քահ-քահ ծիծաղեց` ասելով, որ նման բան չկա: (Ծիծաղ) Այսպիսով, ես հետազոտող-պատմիչ եմ և ես այսօր կզրուցեմ ձեզ հետ մտահորիզոնի ընդլայնման մասին. ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, պատմություններ պատմել իմ հետազոտության մի մասի վերաբերյալ, որը հիմնովին ընդլայնեց իմ մտահորիզոնը և իրապես փոխեց իմ ապրելու և սիրելու, աշխատելու և ծնող լինելու մասին պատկերացումները: Ահա թե ինչպես է սկսվում իմ պատմությունը: Երբ ես երիտասարդ հետազոտող էի, ասպիրանտուրայի ուսանող, առաջին կուրսում մի դասախոս ունեինք, որը մեզ ասում էր. «Բանն այն է, որ եթե մի բան չես կարողանում չափել, ուրեմն այն գոյություն չունի»: Այն ժամանակ ես կարծում էի, որ նա պարզապես մտերմիկ զրուցում է: «Իսկապե՞ս», -հարցրի ես: «Միանշանակ», - եղավ պատասխանը: Ուստի ասեմ, որ ես ունեմ սոցիոլոգիայի ոլորտում բակալավրի և մագիստրոսի աստիճան, իսկ հիմա գիտությունների թեկնածու եմ այնպես որ, իմ ողջ ակադեմիական կարիերայի ընթացքում ես շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով, որոնք հավատացած էին «կյանքը բազմազան է, սիրի՛ր այն»: Ես հետյալ կարծիքին եմ. «Կյանքը խառնաշփոթ է, կանոնակարգի՛ր այն, դասակարգի՛ր և ամեն ինչ դի'ր իրենց դարակներում»: (Ծիծաղ) Ես ուստի մտածել, որ գտել եմ իմ ճանապարհը, ինձ հետաքրքրող մասնագիտությունը. iսկապես, հասարակական աշխատանքի գլխավոր կարգախոսներից է. «Ապավինել դժվարություններին»: Եվ ես որոշեցի ուղղակի ազատվել այդ անհարմարություններից Առաջնոդվելով այս սկզբունքով` կարելի է բարձունքների հասնել: Դա էր իմ սկզբունքը: Այդ ամենն ինձ շատ էր ոգևորում: Կարող եմ ասել, որ այս մասնագիտությունն ինձ համար է, քանի որ ես հետաքրքրված եմ խրթին թեմաներով: Բայց ես ցանկանում եմ պարզաբանել դրանք: Ցանկանում եմ հասկանալ դրանք: Ուզում եմ խորամուխ լինել ինձ համար կարևոր այս երևույթների մեջ և հասանելի դարձնել դրանք բոլորի համար: Այսպիսով, սկսեցի շփումներից: Քանի որ տասը տարի աշխատելով սոցիալական ոլորտում` վերջապես հասկանում ես, որ ամենից կարևոր բանը շփումն է: Սա մեր կյանքին նպատակ և իմաստ է հաղորդում: Ահա ամենը: Կարևոր չէ` զրուցում ես մարդկանց հետ, որոնց աշխատանքը կապված է սոցիալական արդարության, հոգեկան առողջության, չարաշահման կամ անտեսման հետ, մի բան հաստատ է` շփումը, շփման ունակությունը, որը նյարդակենսաբանորեն կապում է մեզ, ամենից կարևորն է: Դե երևի հասկացաք, որ խոսելու եմ շփման մասին: Երևի հայտնվել եք մի իրավիճակում, երբ գնահատանքի եք արժանանում Ձեր ղեկավարի կողմից, և նա թվարկում է 37 բան, որ դուք հրաշալի եք անում, և մեկ բան, որում դեռ «աճելու տեղ ունեք»: (Ծիծաղ) Եվ դուք սկսում եք մտածել առաջխաղացման մասին, ճի՞շտ է: Իրականում հենց այսպես էլ լինում է: Չէ՞ որ երբ հարցնում ես մարդկանց սիրո մասին, նրանք պատմում են իրենց կոտրված սրտերի մասին: Երբ մարդկանց հարցնում ես շրջապատում իրենց ներգրավվածության մասին, նրանք քեզ պատմում եմ կյանքում անտեսված լինելու իրենց դառը փորձի մասին: Եվ երբ հարցնում ես շփման մասին, նրանք պատմում են իրենց միայնության մասին: Ուստի շատ արագ՝ ընդամենը 6 շաբաթվա ընթացքում, զբաղվելով այս հետազոտությամբ` ես կանգնեցի այս անանուն երևույթի առջև, որը լիովին վեր հանեց շփման էությունը, մի բան, որ նախկինում ոչ տեսել, ոչ էլ լսել էի: Ուստի ես դադարեցրի հետազոտությունը և մտածեցի, որ ես պետք է հասկանամ` ինչ է սա: Պարզվեց, որ պատճառն ամոթի զգացումն է: Ամոթը հեշտությամբ կարելի է հասկանալ այնպես, ինչպես միայնության վախը. «տեսնես` կա իմ մեջ մի բան, որի մասին իմանալով` մարդիկ այլևս չեն շփվի ինձ հետ»: Մի բան կարող եմ ասել, դա համընդհանուր է, մեզնից ոչ ոք անմասն չի մնում դրանից: Միայն ամոթի զգացում չունեցող մարդիկ են, որ ունակ չեն կարեկցանքի և շփման: Ոչ ոք չի ուզում խոսել դրա մասին, և որքան քիչ ենք խոսում, այնքան ավելի է արմատավորվում այն: Այդ ամոթի հիմքում ընկած է «Ես այնքան էլ լավը չեմ» սկզբունքը, որը բոլորին էլ ծանոթ է. «ես այնքան էլ սպիտակամաշկ չեմ, նրբիրան չեմ, հարուստ չեմ, գեղեցիկ չեմ, խելացի կամ հաջողակ չեմ…»: Սրա հիմքում ընկած է տանջալից խոցելիությունը. այն գաղափարը, ըստ որի շփումն իրականացնելու համար պետք է թույլ տալ մարդկանց ճանաչել մեզ, իսկապես ճանաչել: Եվ գիտեք` ինչ կարծիքի եմ խոցելիության մասին: Ես ատում եմ այն: Եվ ես մտածեցի, որ սա իմ հնարավորությունն է հաղթահարելու այն իմ չափանիշների օգնությամբ: Ես որոշեցի ուսումնասիրել այս երևույթը, բացահայտել դրա էությունը` գործին հատկացնելով մեկ տարի և նպատակ ունենալով հիմնովին փոխել ամոթի ընկալումը, հասկանալ` ինչ է խոցելիությունը և խորամանկությամբ հաղթահարել այն: Ուստի ես պատրաստ էի և ոգևորված: Ինչպես գիտեք, այս ամենը լավ չի ավարտվելու: (Ծիծաղ) Դուք գիտեք սա: Այսպիսով, ամոթի մասին կարող եմ երկար խոսել, բայց այդ կերպ կխլեմ մյուսների ժամանակը: Բայց ահա, թե ինչի է այս ամենը հանգեցնոմ. սա ամենակարևոր բանն էր, որ ես իմացա այս տասնամյա հետզաոտության ընթացքում: Մեկ տարին դարձավ վեց. հազարավոր պատմություններ, հարյուրավոր երկար հարցազրույցներ, թիրախային խմբեր: Մի պահ եկավ, երբ մարդիկ ինձ ուղարկում էին իրենց օրագրերի էջերը կամ իրենց պատմությունն էին ուղարկում. այսպիսով, վեց տարվա ընթացքում հավաքեցի տվյալների մեծ պաշար և սկսեցի կիրառել այն: Կարծես թե հասկացել էի. ահա թե որն է ամոթի զգացումը, ահա թե ինչ է այն իրականում: Ես գիրք գրեցի, տեսություն հրատարակեցի, բայց ինչ-որ բան այն չէր: և սխալն այն էր, որ ես անփութորեն էի մարդկանցից հարցազրույց էի վերցրել ու բաժանել առանձին խմբերի` մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում: Ահա թե ինչին է այն հանգում. մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում, ունեն սիրո և նվիրվածության ուժգին զգացում: Այսպիսով` մարդիկ, որ պայքարում են սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացումի համար, եվ մարդիկ, ովքեր միշտ անհանգստանում են` արդյոք իրենք լավն են: Միայն մի բան կա, որ մարդկանց բաժանում է հետևյալ երկու խմբի՝ մարդիկ, որ ունեն սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացում, եվ մարդիկ, որ իսկապես պայքարում են դրա համար: Եվ արդյունքում մարդիկ, ովքեր ունեն սիրո և նվիրվածության ուժեղ զգացում, վստահ են, որ իսկապես արժանի են սիրո և նվիրվածության: Հենց այդպես: Նրանք վստահ են, որ արժանի են դրան: Իսկ ինչ վերաբերում է ինձ, կասեմ, որ մեզ շփումից հեռու պահող խոչընդոտներից մեկը մեր` շփման արժանի չլինելու վախն է: Ես, անձնական և մասնագիտական տեսանկյունից ելնելով, գտնում էի, որ այդ երևույթը պետք է ավելի լավ հասկանամ: Ուստի ես հավաքեցի այն բոլոր հարցազրույցները, որտեղ նկատում էի պատվի զգացում, դրանով ապրող մարդկանց, և պարզապես ուսումնասիրեցի նրանք: Ի՞նչ ընդհանրություն ունեն այս մարդիկ։ Ես գրասենյակային իրերի նկատմամբ թուլություն ունեմ, բայց դա այլ զրույց է: Մանիլա թղթապանակ ունեի, ինչպես նաև Շարփի ապրանքանիշի գրենական պիտույքներ: Մտածում էի՝ ինչ եմ անվանելու այս ուսումնասիրությունը: Եվ առաջին բառը, որ մտքովս անցավ «սրտաբացն» էր: Ուսումնասիրվողները սրտաբաց մարդիկ են, ովքեր ապրում են արժեքայնության խորը ընկալմամբ: Հենց այդպես էլ գրեցի թղթապանակի վերևում և սկսեցի ուսունասիրել տվյալները: Իրականում ես դա արեցի սկզբում, տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ` տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ` ետ գնալով, հավաքելով հարցազրույցները, պատմությունները և դեպքերը: Ո՞րն է թեման, ո՞րն է նմուշը: Ամուսինս երեխաների հետ մեկնեց քաղաքից այն պատճառով, որ ես միշտ Ջեքսոն Փոլլոքին հատուկ մոլուցքով խորանում էի աշխատանքի մեջ՝ գրելով ու ուսումնասիրություններ կատարելով: Եվ ահա թե ինչ գտա: Նրանց ընդհանրությունը քաջության զգացմումն է։ Մի պահ եկեք տարբերակենք քաջություն ու համարձակություն բառերը։ Քաջություն բառը, որն առաջացել է լատիներեն «cor» բառից և նշանակում է «սիրտ», անգլերենում սկզբնապես նշանակել է սրտանց մեկին մի բան պատմել/ասել։ Այսպիսով, այս մարդիկ պարզապես ունեին քաջություն ընդունելու, որ իրենք կատարյալ չեն։ Մարդիկ կարիք ունեն նախ և առաջ իրենց հանդեպ բարի լինելու, և հետո միայն ուրիշների, որովհետև, ինչպես գիտենք մենք չենք կարող կարեկցել մյուսներին , եթե չենք սիրում ինքներս մեզ։ Եվ հավելենք, որ շփման մեջ խոչընդոտը, ու, թերևս, ամենաբարդը, որպես իրակության արդյունք, այն է, որ նրանք ուզում էին ազատ արձակել իրենց մտացածին <<Ես>>-ին, որպեսզի լինեն այն ինչ կային, մի բան, որ միանշանակ անհրաժեշտ է շփման համար։ Մյուս ընդհանրությունը այն էր , որ նրանք լիովին ընդունում էին խոցելիությունը: Նրանք կարծում էին, որ այն, ինչ իրենց խոցելի էր դարձնում, նաև գրավչություն էր հաղորդում: Նրանք չէին խոսում խոցելիության ոչ հարմարավետության, ոչ էլ իրականում տանջալից լինելու մասին, մի բան , որի մասին նախկինում լսել էի, ամոթի զգացումի վերաբերյալ հարցազրույցում: Նրանք ուղղակի խոսում էին դրա անհրաժեշտության մասին: Նրանք խոսում էին «Ես քեզ սիրում եմ» առաջինը ասելու պատրաստակամության մասին, պատրաստակամություն ինչ- որ բան անելու, երբ որևէ երաշխիք չկա, պատրաստակամություն մամոգրաֆիայից հետո շունչը պահած բժշկի զանգին սպասելու համար: Նրանք պատրաստ էին իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների մեջ, անկախ նրանից որևէ արդյունքի կհասնեին, թե ոչ: Նրանց կարծիքով դա էր հիմնասյունը: Ես անձամբ դա համարում էի ինքնախաբեություն: Չեմ ուզում հավատալ, որ հավատարմության երդում եմ տվել մի ուսումնասիրության, որտեղ մեր գործը, ինչպես գիտեք, գիտակարգի սահմանումը վերահսկելն ու կանխագուշակելն է, ուսումնասիրել երևույթը և ակնհայտ պատճառի համար վերահսկել այն և կանխագուշակել: Իսկ հիմա վերահսկելու և կանխագուշակելու իմ առաքելությունը տալիս է հետևյալ պատասխանը. միակ կենսաձևը խոցելիությամբ ապրելն է և վերջ տալ վերահսկումներին և կանխագուշակումներին: Սա հանգեցրեց հուսալքության (Ծիծաղ) որ իրականում հետևյալ տեսքն ուներ: (Ծիծաղ): Եվ այպես էլ եղավ: Ես կոչեցի այն հուսալքություն. իմ թերապևտը կոչում է այն հոգևոր զարթոնք: Հոգևոր զարթոնքն ավելի բարեհունչ է, քան հուսալքությունը, բայց հավաստիացնում եմ ձեզ` դա հենց հուսալքություն է: Եվ ես ստիպված էի մի կողմ դնել իմ բոլոր գործերը և թերապևտ փնտրել: Թույլ տվեք մի բան ասեմ. դու սկսում ես իրականում քեզ ճանաչել, երբ զանգում ես ընկերներիդ և ասում. «Ինչ-որ մեկի կարիքն ունեմ: Ի՞նչ կառաջարկեք»: Եվ իմ ընկերներից մոտ հինգը այսպես արձագանքեցին. «Է~, ես չէի ցանկանա քո թերապևտը լինել»: (Ծիծաղ): Ես հարցրի` ինչ նկատի ունեք: Իսկ նրանք. «Լավ էլ հասկանում ես: Քո չափաձողը մի կիրառիր այստեղ»: Ես ասացի` դե լավ: Այսպիսով, ես թերապևտ գտա: Իմ առաջին հանդիպմանը Դիանայի հետ ես բերեցի լիարժեք ապրելու կետերի ցուցակն ու նստեցի: Նա ասաց. «Ինչպե՞ս եք»: Ես էլ ասացի. «Հրաշալի, լավ»: Դիանան հարցրեց. «Ի՞նչ է պատահել»: Եվ սա թերապևտ է, որը տեսնում է թերապևտների, որովհետև մենք ստիպված ենք գնալ նրանց մոտ, քանի որ նրանք լավ են տարբերակում ճիշտն ու սուտը: (Ծիծաղ): Եվ ուստի ես ասացի. «Ահա թե որն է իմ կռիվը»: Նա ասաց. «Ո՞րն է»: Ես էլ ասացի. «Դե, ես խոցելիության խնդիր ունեմ»: Եվ ես գիտեմ, որ խոցելիությունը արմատավորում է ամոթն ու վախը, արժանի լինելու համար պայքարը, բայց պարզում է, որ այն նաև ծնունդ է տալիս երջանկությանը, ստեղծարարությանը, կապվածությանը, սիրուն: Եվ կարծում եմ` խնդիր ունեմ, օգնության կարիք եմ զգում»: Եվ ես մտածեցի.«Խնդիրը հետևյալն է` ոչ ընտանիք, ոչ մանկություն» (Ծիծաղ) «Ես պարզապես մի լավ մարտավարության կարիք ունեմ»: (Ծիծաղ) (Ծափահարություններ) Շնորհակալ եմ: Նա այսպիսի տեսք ուներ: (Ծիծաղ) Եվ հետո ես հարցրի. «Դա վատ է, այնպե՞ս չէ» Եվ նա պատասխանեց. «Ո'չ վատ է, ո'չ էլ լավ» (Ծիծաղ) «Պարզապես այն է, ինչ կա»: Եվ ես մտածեցի. «Աստվա~ծ իմ, սրանից լավ բան դուրս չի գա»: (Ծիծաղ) Եվ այդպես էր, և այպես չէր: Դա ինձնից մեկ տարի խլեց: Եվ դուք գիտեք, որ կան մարդիկ, որոնք, գիտակցելով խոցելիության և քնքշության կարևորությունը, հանձնվում և ընդունում են դա: Առաջին` ես այդպիսին չեմ, երկրորդ`ես նույնիսկ չեմ էլ շփվում նման մարդկանց հետ: (Ծիծաղ) Ինձ համար դա մեկամյա փողոցային կռիվ էր: Դա մի հարված էր: Խոցելիությունը առաջ էր գալիս, ես նրան հետ էի մղում: Ես պարտվեցի կռվում, բայց հավանաբար հետ նվաճեցի իմ կյանքը: Եվ հետո նորից,երբ անդրադարձա իմ հետազոտությանը, անցկացրի մի քանի տարի` փորձելով հասկանալ` ինչ են նրանք, ինչ ընտրություններ էին կատարում և ինչ ենք մենք անում խոցելիության հետ: Ինչու՞ ենք մենք այդքան պայքարում դրա հետ: Միայն ե՞ս եմ պայքարում խոցելիության դեմ: Ո'չ: Ահա այն, ինչ ես հասկացա: Մենք ընդարմացնում ենք խոցելիությունը, երբ սպասում ենք զանգի: Շատ ծիծաղելի էր: Ես ֆեյսբուքով և թվիթերով մի հարց էի տեղադրել. «Ինչպե՞ս կսահմանեիք խոցելիությունը: Ի՞նչն է ձեր խոցելիության պատճառը»: Եվ մեկ ու կես ժամվա ընթացքում ես ստացա 150 պատախան: Քանի որ ես ուզում էի պարզել դրա պատճառը: Ստիպված եղա օգնություն խնդրել ամուսնուցս, քանի որ հիվանդ էի, և մենք դեռ նոր էինք ամուսնացել. ամուսնուս հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել, կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել. մերժվել.ինչ-որ մեկին մի տեղ հրավիրել. սպասել,որ բժիշկը հետ զանգի. արհամարհել, լինել արհամարհված` սա է կյանքը: Մենք ապրում ենք խոցելի աշխարհում: Եվ այն հաղթահարելու միջոցներից մեկը խոցելիությունն ընդարմացնելն է: Ու ես կարծում եմ փաստեր կան, ու դա միակ պատճառը չէ, որ այս ապացույցները գոյություն ունեն, իմ կարծիքով սա է հիմնական պատճառը, սրանով է պայմանավորված, որ մենք համարվում ենք ամենագեր, ամենակախյալ, անառողջ և պարտքերի մեջ խրված սերունդը Միացյալ Նահանգների պատմության մեջ: Խնդիրն այն է (ես այս եզրահանգմանը եկել եմ հետազոտությունից), որ պարզապես ցանկության դեպքում էլ հնարավոր չէ բթացնել զգացմունքները: Դու ուղղակի չես կարող ասել սա վատն է, սա խոցելիությունն է, սա թախիծն է, սա ամոթի զգացումն է, սա վախն է, իսկ սա` հիասթափությունը: Ես չեմ ուզում այդ ամենը զգալ: Ես պատրաստվում եմ մի քանի բաժակ գարեջուր ըմպել և բանանով ու ընկույզով կեքս ուտել: (Ծիծաղ): Ես չեմ ուզում այդ ամենը զգալ: Հասկանում եմ ձեր ծիծաղի պատճառը: Այս կերպ ես ձեր կյանք եմ ներթափանցում: Աստվա~ծ իմ: (Ծիծաղ): Հնարավոր չէ վերացնել ծանր ապրումները, առանց բթացնելու մեր զգացմունքները: Չես կարող պարզապես ընտրությամբ անզգայացնել: Այսպիսով, երբ մենք սառեցնում ենք դրանք, մենք այլևս չենք զգում ո'չ ուրախություն, ո'չ երախտագիտություն, ո'չ էլ երջանկություն: Իսկ դրանից հետո մենք մեզ դժբախտ ենք զգում, և նպատակ ու իմաստ փնտրում: Հետո մենք մեզ խոցելի ենք զգում, ապա ըմպում մի քանի բաժակ գարեջուր և բանանով ու ընկույզով կեքս ուտում: Ապա հայտնվում ես մի վտանգավոր շրջապտույտի մեջ: Իմ կարծիքով պետք է խորհենք, թե ինչու և ինպես ենք ընդարմանում: Պարտադիր չէ, որ պատճառը կախվածությունը լինի: Մեկ ուրիշ բան, որ անում ենք, անորոշը որոշակի դարձնելն է: Կրոնը համոզմունքից և խորհրդավորությունից վերածվել է որոշակիության: Ես ճիշտ եմ, դուք`սխալ: Լռե’ք: Սա է ամենը: Պարզ է: Ինչքան շատ ենք վախենում, այնքան խոցելի ենք դառնում, և այդքան ավելի ենք վախենում: Սա նման է այսօրվա քաղաքականությանը: Այլեւս երկխոսություններ չկան: Այլևս զրույց չկա: Լոկ մեղադրանքներ: Գիտեք` ինչպես է հետազոտությունների մեջ բնորոշվում մեղադրանքը` ցավն ու նեղվածությունը դարմանելու միջոց: Մենք կատարելագործվում ենք: Եթե կա մեկը, որ ցանկանում է` կյանքն այսպիսին լինի `ես եմ. բայց չի ստացվում: Քանի որ մեր գործը ուտելն ու պառկելն է: (Ծիծաղ) Հուսով եմ` 100 տարի անց մարդիկ հետ կնայեն ու կասեն «Ա'յ քեզ բան»: (Ծիծաղ) Եվ մենք կատարյալ ենք, և որ ամենավտանգավորն է՝ մեր մեր երեխաներն են կատարյալ: Թույլ տվեք ասել, թե ինչ ենք մենք մտածում երեխաների մասին: Նրանք ի ծնե կոչված են պայքարելու: Եվ երբ պահում ենք այդ կատարյալ փոքրիկ երեխաներին մեր ձեռքերում, մեր գործն այն չէ, որ ասենք. «Նայեք նրան, նա կատարյալ է»: Մեր գործն է նրան կատարյալ պահելը, որպեսզի թենիսի գնա 5-րդ դասարանից, իսկ Յեյլ` 7-րդից: Դա մեր գործը չէ: Մեր գործն է նայել ու ասել. «Գիտես ինչ, դու կատարյալ չես և դու պետք է պայքարես, բայց դու արժանիս ես սիրված և ընդունված լինելու»: Դա է մեր գործը: Ցույց տվեք ինձ այդպես դաստիարակված սերունդ և ես կարծում եմ, որ վերջ կդրվի մեր՝ այսօր առկա խնդիրներին: Մենք ձևացնում ենք, որ այն ինչ անում ենք չի անդրադառնում մարդկանց վրա: Նույնը նաև մեր անձնական կյանքում է: Մենք միասնական ձևով ենք դա անում. լինի դա օդապարիկով թռիչքը, թե նավթահանություն. մենք ձևացնում ենք, որ մեր գործողությունները մեծ ազդեցություն չեն ունենում այլ մարդկանց վրա: Ես կասեմ, որ սա մեր առաջին մրցավազքը չէ, մարդիկ: Պարզապես պետք է լինել անկեղծ ու պարզ և ասել. «Ներողություն, մենք կուղղենք մեր սխալը»: Բայց մեկ այլ մեթոդ էլ կա, և ես ուզում եմ այն ձեզ ներկայացնել: Ահա թե ինչ եմ պարզել. Թողնենք, որ մեզ տեսնեն, խորապես հասկանան, ուժգին ճանաչեն, սիրեն ամբողջ սրտով, եթե անգամ ոչ մի երաշխիք չկա. իսկապես դժվար է: Եվ իբրև ծնող կարող եմ ձեզ ասել, որ չափազանց դժվար է ցուցաբերել երախտագիտություն և ուրախություն այն ծայրահեղ բարդ պահերին, երբ ինքներս մեզ հարց ենք տալիս. «Հնարավոր է այսքան շատ սիրել, անվերապահորեն հավատալ դրան և այդքան ափերից դուրս գալ»: Սարսափով հետևանքների մասին մտածելու փոխարեն` կարելի է կանգ առնել ասել. «Ես այնքան շնորհակալ եմ, որովհետև քանի դեռ խոցելի եմ, ուրեմն ապրում եմ»: Վերջիվերջո, ամենակարևորը հավատալն է, որ մենք կատարյալ ենք: Քանի որ երբ այդ տեսանկյունից ենք նայում, համարում ենք, որ կատարյալ ենք ապա այլևս չենք նյարդայնանում և սկսում ենք հասկանալ: Այդպիսով դառնում ենք ավելի բարի և սիրալիր թե ինքներս մեզ և թե մեր շրջապատի հանդեպ: Այսքանը, շնորհակալություն: (Ծափահարություններ)