0:00:00.000,0:00:02.000 Ուրեմն, այսպես. 0:00:02.000,0:00:04.000 մի քանի տարի առաջ ինձ մի միջոցառման կազմակերպիչ զանգեց, 0:00:04.000,0:00:06.000 որովհետև ես պատրաստվում էի հանդես գալ իմ ելույթով: 0:00:06.000,0:00:08.000 Նա զանգեց ու ասաց. 0:00:08.000,0:00:10.000 «Ես իսկապես չգիտեմ, թե 0:00:10.000,0:00:12.000 ինչպես ներկայացնեմ Ձեզ փոքրիկ թռուցիկի մեջ»: 0:00:12.000,0:00:14.000 Ես էլ մտածեցի. «Լավ, ո՞րն է խնդիրը»: 0:00:14.000,0:00:16.000 Իսկ նա պատասխանեց. «Դե, ես տեսել եմ Ձեր ելույթներից մեկը 0:00:16.000,0:00:19.000 և կարծում եմ`Ձեզ կարելի է որպես գիտաշխատող ներկայացնել, 0:00:19.000,0:00:21.000 սակայն մտավախություն ունեմ, որ եթե Ձեզ այդպես կոչեմ, ոչ ոք չի գա, 0:00:21.000,0:00:23.000 որովհետև կմտածեն` Դուք ձանձրալի եք և անհետաքրքիր» 0:00:23.000,0:00:25.000 (Ծիծաղ) 0:00:25.000,0:00:27.000 Եվ ես ընդամենը պատասխանեցի. «Լավ»: 0:00:27.000,0:00:29.000 Նա էլ ասաց. «Բայց ես Ձեր ելույթում հավանեցի այն, 0:00:29.000,0:00:31.000 որ սիրում եք պատմություններ պատմել: 0:00:31.000,0:00:34.000 Այնպես որ, ես Ձեզ ուղղակի պատմություն պատմող կկոչեմ»: 0:00:34.000,0:00:37.000 Եվ այդ պահին իմ մեջ անվստահ խոսեց գիտնականի հպարտությունը. 0:00:37.000,0:00:39.000 «Ինչպե՞ս եք ներկայացնելու»: 0:00:39.000,0:00:42.000 Եվ նա ասաց. «Ես Ձեզ պատմություն պատմող կանվանեմ»: 0:00:42.000,0:00:45.000 Եվ ես մտածեցի. «Ինչու՞ ոչ հեքիաթասաց»: 0:00:45.000,0:00:48.000 (Ծիծաղ) 0:00:48.000,0:00:51.000 Ես ասացի. «Թույլ տվեք` մի րոպե մտածեմ»: 0:00:51.000,0:00:54.000 Ես քաջություն հավաքեցի: 0:00:54.000,0:00:57.000 Եվ գիտեք, մտածեցի, որ ես իսկապես պատմություններ պատմող եմ: 0:00:57.000,0:00:59.000 Ես որակավորված հետազոտող եմ: 0:00:59.000,0:01:01.000 Ես հավաքում եմ պատմություններ, դա է իմ աշխատանքը: 0:01:01.000,0:01:04.000 Գուցե պատմությունները հենց կենդանի փաստեր են: 0:01:04.000,0:01:06.000 Ես գուցե ես հենց պատմություն պատմող եմ: 0:01:06.000,0:01:08.000 Ուստի ասացի. «Գիտեք ի՞նչ, 0:01:08.000,0:01:11.000 Ինչու՞ ուղղակի ինձ հետազոտող-պատմիչ չեք անվանում»: 0:01:11.000,0:01:14.000 Նա քահ-քահ ծիծաղեց` ասելով, որ նման բան չկա: 0:01:14.000,0:01:16.000 (Ծիծաղ) 0:01:16.000,0:01:18.000 Այսպիսով, ես հետազոտող-պատմիչ եմ 0:01:18.000,0:01:20.000 և ես այսօր կզրուցեմ ձեզ հետ 0:01:20.000,0:01:22.000 մտահորիզոնի ընդլայնման մասին. 0:01:22.000,0:01:24.000 ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, պատմություններ պատմել 0:01:24.000,0:01:27.000 իմ հետազոտության մի մասի վերաբերյալ, 0:01:27.000,0:01:30.000 որը հիմնովին ընդլայնեց իմ մտահորիզոնը 0:01:30.000,0:01:33.000 և իրապես փոխեց իմ ապրելու և սիրելու, 0:01:33.000,0:01:35.000 աշխատելու և ծնող լինելու մասին պատկերացումները: 0:01:35.000,0:01:37.000 Ահա թե ինչպես է սկսվում իմ պատմությունը: 0:01:37.000,0:01:40.000 Երբ ես երիտասարդ հետազոտող էի, ասպիրանտուրայի ուսանող, 0:01:40.000,0:01:42.000 առաջին կուրսում մի դասախոս ունեինք, 0:01:42.000,0:01:44.000 որը մեզ ասում էր. 0:01:44.000,0:01:46.000 «Բանն այն է, 0:01:46.000,0:01:49.000 որ եթե մի բան չես կարողանում չափել, ուրեմն այն գոյություն չունի»: 0:01:49.000,0:01:52.000 Այն ժամանակ ես կարծում էի, որ նա պարզապես մտերմիկ զրուցում է: 0:01:52.000,0:01:55.000 «Իսկապե՞ս», -հարցրի ես: «Միանշանակ», - եղավ պատասխանը: 0:01:55.000,0:01:57.000 Ուստի ասեմ, որ 0:01:57.000,0:01:59.000 ես ունեմ սոցիոլոգիայի ոլորտում բակալավրի և մագիստրոսի աստիճան, 0:01:59.000,0:02:01.000 իսկ հիմա գիտությունների թեկնածու եմ 0:02:01.000,0:02:03.000 այնպես որ, իմ ողջ ակադեմիական կարիերայի ընթացքում 0:02:03.000,0:02:05.000 ես շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով, 0:02:05.000,0:02:07.000 որոնք հավատացած էին 0:02:07.000,0:02:10.000 «կյանքը բազմազան է, սիրի՛ր այն»: 0:02:10.000,0:02:12.000 Ես հետյալ կարծիքին եմ. «Կյանքը խառնաշփոթ է, 0:02:12.000,0:02:15.000 կանոնակարգի՛ր այն, դասակարգի՛ր 0:02:15.000,0:02:17.000 և ամեն ինչ դի'ր իրենց դարակներում»: 0:02:17.000,0:02:19.000 (Ծիծաղ) 0:02:19.000,0:02:22.000 Ես ուստի մտածել, որ գտել եմ իմ ճանապարհը, 0:02:22.000,0:02:25.000 ինձ հետաքրքրող մասնագիտությունը. 0:02:25.000,0:02:28.000 iսկապես, հասարակական աշխատանքի գլխավոր կարգախոսներից է. 0:02:28.000,0:02:31.000 «Ապավինել դժվարություններին»: 0:02:31.000,0:02:34.000 Եվ ես որոշեցի ուղղակի ազատվել այդ անհարմարություններից 0:02:34.000,0:02:36.000 Առաջնոդվելով այս սկզբունքով` կարելի է բարձունքների հասնել: 0:02:36.000,0:02:39.000 Դա էր իմ սկզբունքը: 0:02:39.000,0:02:41.000 Այդ ամենն ինձ շատ էր ոգևորում: 0:02:41.000,0:02:44.000 Կարող եմ ասել, որ այս մասնագիտությունն ինձ համար է, 0:02:44.000,0:02:47.000 քանի որ ես հետաքրքրված եմ խրթին թեմաներով: 0:02:47.000,0:02:49.000 Բայց ես ցանկանում եմ պարզաբանել դրանք: 0:02:49.000,0:02:51.000 Ցանկանում եմ հասկանալ դրանք: 0:02:51.000,0:02:53.000 Ուզում եմ խորամուխ լինել 0:02:53.000,0:02:55.000 ինձ համար կարևոր այս երևույթների մեջ 0:02:55.000,0:02:57.000 և հասանելի դարձնել դրանք բոլորի համար: 0:02:57.000,0:03:00.000 Այսպիսով, սկսեցի շփումներից: 0:03:00.000,0:03:03.000 Քանի որ տասը տարի աշխատելով սոցիալական ոլորտում` 0:03:03.000,0:03:05.000 վերջապես հասկանում ես, 0:03:05.000,0:03:08.000 որ ամենից կարևոր բանը շփումն է: 0:03:08.000,0:03:11.000 Սա մեր կյանքին նպատակ և իմաստ է հաղորդում: 0:03:11.000,0:03:13.000 Ահա ամենը: 0:03:13.000,0:03:15.000 Կարևոր չէ` զրուցում ես մարդկանց հետ, 0:03:15.000,0:03:18.000 որոնց աշխատանքը կապված է սոցիալական արդարության, հոգեկան առողջության, չարաշահման կամ անտեսման հետ, 0:03:18.000,0:03:20.000 մի բան հաստատ է` շփումը, 0:03:20.000,0:03:23.000 շփման ունակությունը, 0:03:23.000,0:03:26.000 որը նյարդակենսաբանորեն կապում է մեզ, 0:03:26.000,0:03:28.000 ամենից կարևորն է: 0:03:28.000,0:03:31.000 Դե երևի հասկացաք, որ խոսելու եմ շփման մասին: 0:03:31.000,0:03:34.000 Երևի հայտնվել եք մի իրավիճակում, 0:03:34.000,0:03:36.000 երբ գնահատանքի եք արժանանում Ձեր ղեկավարի կողմից, 0:03:36.000,0:03:39.000 և նա թվարկում է 37 բան, որ դուք հրաշալի եք անում, 0:03:39.000,0:03:41.000 և մեկ բան, որում դեռ «աճելու տեղ ունեք»: 0:03:41.000,0:03:43.000 (Ծիծաղ) 0:03:43.000,0:03:46.000 Եվ դուք սկսում եք մտածել առաջխաղացման մասին, ճի՞շտ է: 0:03:47.000,0:03:50.000 Իրականում հենց այսպես էլ լինում է: 0:03:50.000,0:03:53.000 Չէ՞ որ երբ հարցնում ես մարդկանց սիրո մասին, 0:03:53.000,0:03:55.000 նրանք պատմում են իրենց կոտրված սրտերի մասին: 0:03:55.000,0:03:57.000 Երբ մարդկանց հարցնում ես շրջապատում իրենց ներգրավվածության մասին, 0:03:57.000,0:04:00.000 նրանք քեզ պատմում եմ կյանքում անտեսված լինելու 0:04:00.000,0:04:02.000 իրենց դառը փորձի մասին: 0:04:02.000,0:04:04.000 Եվ երբ հարցնում ես շփման մասին, 0:04:04.000,0:04:07.000 նրանք պատմում են իրենց միայնության մասին: 0:04:07.000,0:04:10.000 Ուստի շատ արագ՝ ընդամենը 6 շաբաթվա ընթացքում, զբաղվելով այս հետազոտությամբ` 0:04:10.000,0:04:13.000 ես կանգնեցի այս անանուն երևույթի առջև, 0:04:13.000,0:04:16.000 որը լիովին վեր հանեց շփման էությունը, 0:04:16.000,0:04:19.000 մի բան, որ նախկինում ոչ տեսել, ոչ էլ լսել էի: 0:04:19.000,0:04:21.000 Ուստի ես դադարեցրի հետազոտությունը 0:04:21.000,0:04:24.000 և մտածեցի, որ ես պետք է հասկանամ` ինչ է սա: 0:04:24.000,0:04:27.000 Պարզվեց, որ պատճառն ամոթի զգացումն է: 0:04:27.000,0:04:29.000 Ամոթը հեշտությամբ կարելի է հասկանալ այնպես, 0:04:29.000,0:04:31.000 ինչպես միայնության վախը. 0:04:31.000,0:04:33.000 «տեսնես` կա իմ մեջ մի բան, 0:04:33.000,0:04:36.000 որի մասին իմանալով` 0:04:36.000,0:04:39.000 մարդիկ այլևս չեն շփվի ինձ հետ»: 0:04:39.000,0:04:41.000 Մի բան կարող եմ ասել, 0:04:41.000,0:04:43.000 դա համընդհանուր է, մեզնից ոչ ոք անմասն չի մնում դրանից: 0:04:43.000,0:04:45.000 Միայն ամոթի զգացում չունեցող մարդիկ են, 0:04:45.000,0:04:47.000 որ ունակ չեն կարեկցանքի և շփման: 0:04:47.000,0:04:49.000 Ոչ ոք չի ուզում խոսել դրա մասին, 0:04:49.000,0:04:52.000 և որքան քիչ ենք խոսում, այնքան ավելի է արմատավորվում այն: 0:04:54.000,0:04:56.000 Այդ ամոթի հիմքում ընկած է 0:04:56.000,0:04:58.000 «Ես այնքան էլ լավը չեմ» սկզբունքը, 0:04:58.000,0:05:00.000 որը բոլորին էլ ծանոթ է. 0:05:00.000,0:05:02.000 «ես այնքան էլ սպիտակամաշկ չեմ, նրբիրան չեմ, 0:05:02.000,0:05:04.000 հարուստ չեմ, գեղեցիկ չեմ, խելացի 0:05:04.000,0:05:06.000 կամ հաջողակ չեմ…»: 0:05:06.000,0:05:08.000 Սրա հիմքում ընկած է 0:05:08.000,0:05:11.000 տանջալից խոցելիությունը. 0:05:11.000,0:05:13.000 այն գաղափարը, 0:05:13.000,0:05:15.000 ըստ որի շփումն իրականացնելու համար 0:05:15.000,0:05:18.000 պետք է թույլ տալ մարդկանց ճանաչել մեզ, 0:05:18.000,0:05:20.000 իսկապես ճանաչել: 0:05:20.000,0:05:23.000 Եվ գիտեք` ինչ կարծիքի եմ խոցելիության մասին: Ես ատում եմ այն: 0:05:23.000,0:05:25.000 Եվ ես մտածեցի, որ սա իմ հնարավորությունն է 0:05:25.000,0:05:28.000 հաղթահարելու այն իմ չափանիշների օգնությամբ: 0:05:28.000,0:05:31.000 Ես որոշեցի ուսումնասիրել այս երևույթը, բացահայտել դրա էությունը` 0:05:31.000,0:05:34.000 գործին հատկացնելով մեկ տարի և նպատակ ունենալով հիմնովին փոխել ամոթի ընկալումը, 0:05:34.000,0:05:36.000 հասկանալ` ինչ է խոցելիությունը 0:05:36.000,0:05:39.000 և խորամանկությամբ հաղթահարել այն: 0:05:39.000,0:05:42.000 Ուստի ես պատրաստ էի և ոգևորված: 0:05:44.000,0:05:46.000 Ինչպես գիտեք, այս ամենը լավ չի ավարտվելու: 0:05:46.000,0:05:49.000 (Ծիծաղ) 0:05:49.000,0:05:51.000 Դուք գիտեք սա: 0:05:51.000,0:05:53.000 Այսպիսով, ամոթի մասին կարող եմ երկար խոսել, 0:05:53.000,0:05:55.000 բայց այդ կերպ կխլեմ մյուսների ժամանակը: 0:05:55.000,0:05:58.000 Բայց ահա, թե ինչի է այս ամենը հանգեցնոմ. 0:05:58.000,0:06:01.000 սա ամենակարևոր բանն էր, որ ես իմացա 0:06:01.000,0:06:04.000 այս տասնամյա հետզաոտության ընթացքում: 0:06:04.000,0:06:06.000 Մեկ տարին 0:06:06.000,0:06:08.000 դարձավ վեց. 0:06:08.000,0:06:10.000 հազարավոր պատմություններ, 0:06:10.000,0:06:13.000 հարյուրավոր երկար հարցազրույցներ, թիրախային խմբեր: 0:06:13.000,0:06:15.000 Մի պահ եկավ, երբ մարդիկ ինձ ուղարկում էին իրենց օրագրերի էջերը 0:06:15.000,0:06:18.000 կամ իրենց պատմությունն էին ուղարկում. 0:06:18.000,0:06:21.000 այսպիսով, վեց տարվա ընթացքում հավաքեցի տվյալների մեծ պաշար 0:06:21.000,0:06:23.000 և սկսեցի կիրառել այն: 0:06:23.000,0:06:25.000 Կարծես թե հասկացել էի. 0:06:25.000,0:06:27.000 ահա թե որն է ամոթի զգացումը, ահա թե ինչ է այն իրականում: 0:06:27.000,0:06:29.000 Ես գիրք գրեցի, 0:06:29.000,0:06:31.000 տեսություն հրատարակեցի, 0:06:31.000,0:06:34.000 բայց ինչ-որ բան այն չէր: 0:06:34.000,0:06:36.000 և սխալն այն էր, 0:06:36.000,0:06:38.000 որ ես անփութորեն էի մարդկանցից հարցազրույց էի վերցրել 0:06:38.000,0:06:41.000 ու բաժանել առանձին խմբերի` 0:06:41.000,0:06:44.000 մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում: 0:06:44.000,0:06:46.000 Ահա թե ինչին է այն հանգում. 0:06:46.000,0:06:48.000 մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում, 0:06:48.000,0:06:51.000 ունեն սիրո և նվիրվածության ուժգին զգացում: 0:06:51.000,0:06:53.000 Այսպիսով` մարդիկ, որ պայքարում են սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացումի համար, 0:06:53.000,0:06:55.000 եվ մարդիկ, ովքեր միշտ անհանգստանում են` արդյոք իրենք լավն են: 0:06:55.000,0:06:57.000 Միայն մի բան կա, 0:06:57.000,0:06:59.000 որ մարդկանց բաժանում է հետևյալ երկու խմբի՝ 0:06:59.000,0:07:01.000 մարդիկ, որ ունեն սիրո եվ նվիրվածության ուժեղ զգացում, 0:07:01.000,0:07:03.000 եվ մարդիկ, որ իսկապես պայքարում են դրա համար: 0:07:03.000,0:07:05.000 Եվ արդյունքում մարդիկ, ովքեր ունեն 0:07:05.000,0:07:07.000 սիրո և նվիրվածության ուժեղ զգացում, 0:07:07.000,0:07:10.000 վստահ են, որ իսկապես արժանի են սիրո և նվիրվածության: 0:07:10.000,0:07:12.000 Հենց այդպես: 0:07:12.000,0:07:14.000 Նրանք վստահ են, որ արժանի են դրան: 0:07:15.000,0:07:18.000 Իսկ ինչ վերաբերում է ինձ, կասեմ, որ 0:07:18.000,0:07:21.000 մեզ շփումից հեռու պահող խոչընդոտներից մեկը 0:07:21.000,0:07:24.000 մեր` շփման արժանի չլինելու վախն է: 0:07:24.000,0:07:26.000 Ես, անձնական և մասնագիտական տեսանկյունից ելնելով, 0:07:26.000,0:07:29.000 գտնում էի, որ այդ երևույթը պետք է ավելի լավ հասկանամ: 0:07:29.000,0:07:32.000 Ուստի ես 0:07:32.000,0:07:34.000 հավաքեցի այն բոլոր հարցազրույցները, 0:07:34.000,0:07:37.000 որտեղ նկատում էի պատվի զգացում, դրանով ապրող մարդկանց, 0:07:37.000,0:07:40.000 և պարզապես ուսումնասիրեցի նրանք: 0:07:40.000,0:07:42.000 Ի՞նչ ընդհանրություն ունեն այս մարդիկ։ 0:07:42.000,0:07:44.000 Ես գրասենյակային իրերի նկատմամբ թուլություն ունեմ, 0:07:44.000,0:07:47.000 բայց դա այլ զրույց է: 0:07:47.000,0:07:50.000 Մանիլա թղթապանակ ունեի, ինչպես նաև Շարփի ապրանքանիշի գրենական պիտույքներ: 0:07:50.000,0:07:52.000 Մտածում էի՝ ինչ եմ անվանելու այս ուսումնասիրությունը: 0:07:52.000,0:07:54.000 Եվ առաջին բառը, որ մտքովս անցավ 0:07:54.000,0:07:56.000 «սրտաբացն» էր: 0:07:56.000,0:07:59.000 Ուսումնասիրվողները սրտաբաց մարդիկ են, ովքեր ապրում են արժեքայնության խորը ընկալմամբ: 0:07:59.000,0:08:02.000 Հենց այդպես էլ գրեցի թղթապանակի վերևում 0:08:02.000,0:08:04.000 և սկսեցի ուսունասիրել տվյալները: 0:08:04.000,0:08:06.000 Իրականում ես դա արեցի սկզբում, 0:08:06.000,0:08:08.000 տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ` 0:08:08.000,0:08:11.000 տվյալների 4-օրյա ինտենսիվ վերլուծությամբ` 0:08:11.000,0:08:14.000 ետ գնալով, հավաքելով հարցազրույցները, պատմությունները և դեպքերը: 0:08:14.000,0:08:17.000 Ո՞րն է թեման, ո՞րն է նմուշը: 0:08:17.000,0:08:20.000 Ամուսինս երեխաների հետ մեկնեց քաղաքից այն պատճառով, 0:08:20.000,0:08:23.000 որ ես միշտ Ջեքսոն Փոլլոքին հատուկ մոլուցքով խորանում էի աշխատանքի մեջ՝ 0:08:23.000,0:08:25.000 գրելով ու 0:08:25.000,0:08:28.000 ուսումնասիրություններ կատարելով: 0:08:28.000,0:08:30.000 Եվ ահա թե ինչ գտա: 0:08:32.000,0:08:34.000 Նրանց ընդհանրությունը 0:08:34.000,0:08:36.000 քաջության զգացմումն է։ 0:08:36.000,0:08:39.000 Մի պահ եկեք տարբերակենք քաջություն ու համարձակություն բառերը։ 0:08:39.000,0:08:41.000 Քաջություն բառը, 0:08:41.000,0:08:43.000 որն առաջացել է լատիներեն «cor» բառից 0:08:43.000,0:08:46.000 և նշանակում է «սիրտ», 0:08:46.000,0:08:48.000 անգլերենում սկզբնապես նշանակել է 0:08:48.000,0:08:51.000 սրտանց մեկին մի բան պատմել/ասել։ 0:08:51.000,0:08:53.000 Այսպիսով, այս մարդիկ 0:08:53.000,0:08:55.000 պարզապես ունեին քաջություն ընդունելու, 0:08:55.000,0:08:57.000 որ իրենք կատարյալ չեն։ 0:08:58.000,0:09:00.000 Մարդիկ կարիք ունեն 0:09:00.000,0:09:03.000 նախ և առաջ իրենց հանդեպ բարի լինելու, և հետո միայն ուրիշների, 0:09:03.000,0:09:06.000 որովհետև, ինչպես գիտենք մենք չենք կարող կարեկցել մյուսներին , 0:09:06.000,0:09:09.000 եթե չենք սիրում ինքներս մեզ։ 0:09:09.000,0:09:11.000 Եվ հավելենք, որ շփման մեջ խոչընդոտը, 0:09:11.000,0:09:13.000 ու, թերևս, ամենաբարդը, 0:09:13.000,0:09:16.000 որպես իրակության արդյունք, 0:09:16.000,0:09:19.000 այն է, որ նրանք ուզում էին ազատ արձակել իրենց մտացածին <<Ես>>-ին, 0:09:19.000,0:09:21.000 որպեսզի լինեն այն ինչ կային, 0:09:21.000,0:09:24.000 մի բան, որ միանշանակ անհրաժեշտ է 0:09:24.000,0:09:26.000 շփման համար։ 0:09:28.000,0:09:30.000 Մյուս ընդհանրությունը 0:09:30.000,0:09:32.000 այն էր , որ 0:09:35.000,0:09:38.000 նրանք լիովին ընդունում էին խոցելիությունը: 0:09:40.000,0:09:43.000 Նրանք կարծում էին, 0:09:43.000,0:09:46.000 որ այն, ինչ իրենց խոցելի էր դարձնում, 0:09:46.000,0:09:48.000 նաև գրավչություն էր հաղորդում: 0:09:50.000,0:09:52.000 Նրանք չէին խոսում խոցելիության 0:09:52.000,0:09:54.000 ոչ հարմարավետության, 0:09:54.000,0:09:57.000 ոչ էլ իրականում տանջալից լինելու մասին, 0:09:57.000,0:09:59.000 մի բան , որի մասին նախկինում լսել էի, ամոթի զգացումի վերաբերյալ հարցազրույցում: 0:09:59.000,0:10:02.000 Նրանք ուղղակի խոսում էին դրա անհրաժեշտության մասին: 0:10:03.000,0:10:05.000 Նրանք խոսում էին 0:10:05.000,0:10:08.000 «Ես քեզ սիրում եմ» առաջինը ասելու պատրաստակամության մասին, 0:10:08.000,0:10:11.000 պատրաստակամություն 0:10:11.000,0:10:13.000 ինչ- որ բան անելու, 0:10:13.000,0:10:16.000 երբ որևէ երաշխիք չկա, 0:10:16.000,0:10:18.000 պատրաստակամություն 0:10:18.000,0:10:20.000 մամոգրաֆիայից հետո 0:10:20.000,0:10:22.000 շունչը պահած բժշկի զանգին սպասելու համար: 0:10:23.000,0:10:26.000 Նրանք պատրաստ էին իրենց ներդրումն ունենալ հարաբերությունների մեջ, 0:10:26.000,0:10:29.000 անկախ նրանից որևէ արդյունքի կհասնեին, թե ոչ: 0:10:29.000,0:10:32.000 Նրանց կարծիքով դա էր հիմնասյունը: 0:10:32.000,0:10:35.000 Ես անձամբ դա համարում էի ինքնախաբեություն: 0:10:35.000,0:10:38.000 Չեմ ուզում հավատալ, որ հավատարմության երդում եմ տվել 0:10:38.000,0:10:40.000 մի ուսումնասիրության, որտեղ մեր գործը, 0:10:40.000,0:10:42.000 ինչպես գիտեք, գիտակարգի սահմանումը 0:10:42.000,0:10:45.000 վերահսկելն ու կանխագուշակելն է, ուսումնասիրել երևույթը 0:10:45.000,0:10:47.000 և ակնհայտ պատճառի համար 0:10:47.000,0:10:49.000 վերահսկել այն և կանխագուշակել: 0:10:49.000,0:10:51.000 Իսկ հիմա 0:10:51.000,0:10:53.000 վերահսկելու և կանխագուշակելու իմ առաքելությունը 0:10:53.000,0:10:56.000 տալիս է հետևյալ պատասխանը. միակ կենսաձևը խոցելիությամբ ապրելն է 0:10:56.000,0:10:59.000 և վերջ տալ վերահսկումներին և կանխագուշակումներին: 0:10:59.000,0:11:02.000 Սա հանգեցրեց հուսալքության 0:11:02.000,0:11:06.000 (Ծիծաղ) 0:11:06.000,0:11:09.000 որ իրականում հետևյալ տեսքն ուներ: 0:11:09.000,0:11:11.000 (Ծիծաղ): 0:11:11.000,0:11:13.000 Եվ այպես էլ եղավ: 0:11:13.000,0:11:16.000 Ես կոչեցի այն հուսալքություն. իմ թերապևտը կոչում է այն հոգևոր զարթոնք: 0:11:17.000,0:11:19.000 Հոգևոր զարթոնքն ավելի բարեհունչ է, քան հուսալքությունը, 0:11:19.000,0:11:21.000 բայց հավաստիացնում եմ ձեզ` դա հենց հուսալքություն է: 0:11:21.000,0:11:23.000 Եվ ես ստիպված էի մի կողմ դնել իմ բոլոր գործերը և թերապևտ փնտրել: 0:11:23.000,0:11:26.000 Թույլ տվեք մի բան ասեմ. դու սկսում ես իրականում քեզ ճանաչել, 0:11:26.000,0:11:29.000 երբ զանգում ես ընկերներիդ և ասում. «Ինչ-որ մեկի կարիքն ունեմ: 0:11:29.000,0:11:32.000 Ի՞նչ կառաջարկեք»: 0:11:32.000,0:11:34.000 Եվ իմ ընկերներից մոտ հինգը այսպես արձագանքեցին. 0:11:34.000,0:11:36.000 «Է~, ես չէի ցանկանա քո թերապևտը լինել»: 0:11:36.000,0:11:39.000 (Ծիծաղ): 0:11:39.000,0:11:41.000 Ես հարցրի` ինչ նկատի ունեք: 0:11:41.000,0:11:44.000 Իսկ նրանք. «Լավ էլ հասկանում ես: 0:11:44.000,0:11:46.000 Քո չափաձողը մի կիրառիր այստեղ»: 0:11:46.000,0:11:49.000 Ես ասացի` դե լավ: 0:11:51.000,0:11:53.000 Այսպիսով, ես թերապևտ գտա: 0:11:53.000,0:11:56.000 Իմ առաջին հանդիպմանը Դիանայի հետ 0:11:56.000,0:11:58.000 ես բերեցի 0:11:58.000,0:12:01.000 լիարժեք ապրելու կետերի ցուցակն ու նստեցի: 0:12:01.000,0:12:03.000 Նա ասաց. «Ինչպե՞ս եք»: 0:12:03.000,0:12:06.000 Ես էլ ասացի. «Հրաշալի, լավ»: 0:12:06.000,0:12:08.000 Դիանան հարցրեց. «Ի՞նչ է պատահել»: 0:12:08.000,0:12:11.000 Եվ սա թերապևտ է, որը տեսնում է թերապևտների, 0:12:11.000,0:12:13.000 որովհետև մենք ստիպված ենք գնալ նրանց մոտ, 0:12:13.000,0:12:16.000 քանի որ նրանք լավ են տարբերակում ճիշտն ու սուտը: 0:12:16.000,0:12:18.000 (Ծիծաղ): 0:12:18.000,0:12:20.000 Եվ ուստի ես ասացի. 0:12:20.000,0:12:22.000 «Ահա թե որն է իմ կռիվը»: 0:12:22.000,0:12:24.000 Նա ասաց. «Ո՞րն է»: 0:12:24.000,0:12:27.000 Ես էլ ասացի. «Դե, ես խոցելիության խնդիր ունեմ»: 0:12:27.000,0:12:30.000 Եվ ես գիտեմ, որ խոցելիությունը արմատավորում է 0:12:30.000,0:12:32.000 ամոթն ու վախը, 0:12:32.000,0:12:34.000 արժանի լինելու համար պայքարը, 0:12:34.000,0:12:37.000 բայց պարզում է, որ այն նաև ծնունդ է տալիս 0:12:37.000,0:12:40.000 երջանկությանը, ստեղծարարությանը, 0:12:40.000,0:12:42.000 կապվածությանը, սիրուն: 0:12:42.000,0:12:44.000 Եվ կարծում եմ` խնդիր ունեմ, 0:12:44.000,0:12:47.000 օգնության կարիք եմ զգում»: 0:12:47.000,0:12:49.000 Եվ ես մտածեցի.«Խնդիրը հետևյալն է` 0:12:49.000,0:12:51.000 ոչ ընտանիք, 0:12:51.000,0:12:53.000 ոչ մանկություն» 0:12:53.000,0:12:55.000 (Ծիծաղ) 0:12:55.000,0:12:58.000 «Ես պարզապես մի լավ մարտավարության կարիք ունեմ»: 0:12:58.000,0:13:02.000 (Ծիծաղ) 0:13:02.000,0:13:05.000 (Ծափահարություններ) 0:13:05.000,0:13:07.000 Շնորհակալ եմ: 0:13:09.000,0:13:12.000 Նա այսպիսի տեսք ուներ: 0:13:12.000,0:13:14.000 (Ծիծաղ) 0:13:14.000,0:13:17.000 Եվ հետո ես հարցրի. «Դա վատ է, այնպե՞ս չէ» 0:13:17.000,0:13:20.000 Եվ նա պատասխանեց. «Ո'չ վատ է, ո'չ էլ լավ» 0:13:20.000,0:13:22.000 (Ծիծաղ) 0:13:22.000,0:13:24.000 «Պարզապես այն է, ինչ կա»: 0:13:24.000,0:13:27.000 Եվ ես մտածեցի. «Աստվա~ծ իմ, սրանից լավ բան դուրս չի գա»: 0:13:27.000,0:13:30.000 (Ծիծաղ) 0:13:30.000,0:13:32.000 Եվ այդպես էր, և այպես չէր: 0:13:32.000,0:13:35.000 Դա ինձնից մեկ տարի խլեց: 0:13:35.000,0:13:37.000 Եվ դուք գիտեք, որ կան մարդիկ, 0:13:37.000,0:13:40.000 որոնք, գիտակցելով խոցելիության և քնքշության կարևորությունը, 0:13:40.000,0:13:43.000 հանձնվում և ընդունում են դա: 0:13:43.000,0:13:45.000 Առաջին` ես այդպիսին չեմ, 0:13:45.000,0:13:48.000 երկրորդ`ես նույնիսկ չեմ էլ շփվում նման մարդկանց հետ: 0:13:48.000,0:13:51.000 (Ծիծաղ) 0:13:51.000,0:13:54.000 Ինձ համար դա մեկամյա փողոցային կռիվ էր: 0:13:54.000,0:13:56.000 Դա մի հարված էր: 0:13:56.000,0:13:58.000 Խոցելիությունը առաջ էր գալիս, ես նրան հետ էի մղում: 0:13:58.000,0:14:01.000 Ես պարտվեցի կռվում, 0:14:01.000,0:14:03.000 բայց հավանաբար հետ նվաճեցի իմ կյանքը: 0:14:03.000,0:14:05.000 Եվ հետո նորից,երբ անդրադարձա իմ հետազոտությանը, 0:14:05.000,0:14:07.000 անցկացրի մի քանի տարի` 0:14:07.000,0:14:10.000 փորձելով հասկանալ` ինչ են նրանք, 0:14:10.000,0:14:12.000 ինչ ընտրություններ էին կատարում 0:14:12.000,0:14:14.000 և ինչ ենք մենք անում 0:14:14.000,0:14:16.000 խոցելիության հետ: 0:14:16.000,0:14:18.000 Ինչու՞ ենք մենք այդքան պայքարում դրա հետ: 0:14:18.000,0:14:21.000 Միայն ե՞ս եմ պայքարում խոցելիության դեմ: 0:14:21.000,0:14:23.000 Ո'չ: 0:14:23.000,0:14:25.000 Ահա այն, ինչ ես հասկացա: 0:14:26.000,0:14:29.000 Մենք ընդարմացնում ենք խոցելիությունը, 0:14:29.000,0:14:31.000 երբ սպասում ենք զանգի: 0:14:31.000,0:14:33.000 Շատ ծիծաղելի էր: Ես ֆեյսբուքով և թվիթերով մի հարց էի տեղադրել. 0:14:33.000,0:14:35.000 «Ինչպե՞ս կսահմանեիք խոցելիությունը: 0:14:35.000,0:14:37.000 Ի՞նչն է ձեր խոցելիության պատճառը»: 0:14:37.000,0:14:40.000 Եվ մեկ ու կես ժամվա ընթացքում ես ստացա 150 պատախան: 0:14:40.000,0:14:42.000 Քանի որ ես ուզում էի պարզել 0:14:42.000,0:14:44.000 դրա պատճառը: 0:14:45.000,0:14:47.000 Ստիպված եղա օգնություն խնդրել ամուսնուցս, 0:14:47.000,0:14:50.000 քանի որ հիվանդ էի, և մենք դեռ նոր էինք ամուսնացել. 0:14:50.000,0:14:53.000 ամուսնուս հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել, 0:14:53.000,0:14:55.000 կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել. 0:14:55.000,0:14:58.000 մերժվել.ինչ-որ մեկին մի տեղ հրավիրել. 0:14:58.000,0:15:00.000 սպասել,որ բժիշկը հետ զանգի. 0:15:00.000,0:15:03.000 արհամարհել, լինել արհամարհված` 0:15:03.000,0:15:05.000 սա է կյանքը: 0:15:05.000,0:15:08.000 Մենք ապրում ենք խոցելի աշխարհում: 0:15:08.000,0:15:10.000 Եվ այն հաղթահարելու միջոցներից մեկը 0:15:10.000,0:15:12.000 խոցելիությունն ընդարմացնելն է: 0:15:12.000,0:15:14.000 Ու ես կարծում եմ փաստեր կան, 0:15:14.000,0:15:16.000 ու դա միակ պատճառը չէ, որ այս ապացույցները գոյություն ունեն, 0:15:16.000,0:15:18.000 իմ կարծիքով սա է հիմնական պատճառը, 0:15:18.000,0:15:22.000 սրանով է պայմանավորված, որ մենք համարվում ենք 0:15:22.000,0:15:25.000 ամենագեր, 0:15:25.000,0:15:28.000 ամենակախյալ, անառողջ և պարտքերի մեջ խրված 0:15:28.000,0:15:30.000 սերունդը Միացյալ Նահանգների պատմության մեջ: 0:15:33.000,0:15:36.000 Խնդիրն այն է (ես այս եզրահանգմանը եկել եմ հետազոտությունից), 0:15:36.000,0:15:39.000 որ պարզապես ցանկության դեպքում էլ հնարավոր չէ բթացնել զգացմունքները: 0:15:40.000,0:15:43.000 Դու ուղղակի չես կարող ասել սա վատն է, 0:15:43.000,0:15:45.000 սա խոցելիությունն է, սա թախիծն է, սա ամոթի զգացումն է, 0:15:45.000,0:15:47.000 սա վախն է, իսկ սա` հիասթափությունը: 0:15:47.000,0:15:49.000 Ես չեմ ուզում այդ ամենը զգալ: 0:15:49.000,0:15:52.000 Ես պատրաստվում եմ մի քանի բաժակ գարեջուր ըմպել և բանանով ու ընկույզով կեքս ուտել: 0:15:52.000,0:15:54.000 (Ծիծաղ): 0:15:54.000,0:15:56.000 Ես չեմ ուզում այդ ամենը զգալ: 0:15:56.000,0:15:58.000 Հասկանում եմ ձեր ծիծաղի պատճառը: 0:15:58.000,0:16:01.000 Այս կերպ ես ձեր կյանք եմ ներթափանցում: 0:16:01.000,0:16:03.000 Աստվա~ծ իմ: 0:16:03.000,0:16:05.000 (Ծիծաղ): 0:16:05.000,0:16:08.000 Հնարավոր չէ վերացնել ծանր ապրումները, 0:16:08.000,0:16:10.000 առանց բթացնելու մեր զգացմունքները: 0:16:10.000,0:16:12.000 Չես կարող պարզապես ընտրությամբ անզգայացնել: 0:16:12.000,0:16:15.000 Այսպիսով, երբ մենք սառեցնում ենք դրանք, 0:16:15.000,0:16:17.000 մենք այլևս չենք զգում ո'չ ուրախություն, 0:16:17.000,0:16:19.000 ո'չ երախտագիտություն, 0:16:19.000,0:16:21.000 ո'չ էլ երջանկություն: 0:16:21.000,0:16:24.000 Իսկ դրանից հետո մենք մեզ դժբախտ ենք զգում, 0:16:24.000,0:16:26.000 և նպատակ ու իմաստ փնտրում: 0:16:26.000,0:16:28.000 Հետո մենք մեզ խոցելի ենք զգում, 0:16:28.000,0:16:31.000 ապա ըմպում մի քանի բաժակ գարեջուր և բանանով ու ընկույզով կեքս ուտում: 0:16:31.000,0:16:34.000 Ապա հայտնվում ես մի վտանգավոր շրջապտույտի մեջ: 0:16:36.000,0:16:39.000 Իմ կարծիքով պետք է խորհենք, 0:16:39.000,0:16:41.000 թե ինչու և ինպես ենք ընդարմանում: 0:16:41.000,0:16:44.000 Պարտադիր չէ, որ պատճառը կախվածությունը լինի: 0:16:44.000,0:16:46.000 Մեկ ուրիշ բան, որ անում ենք, 0:16:46.000,0:16:49.000 անորոշը որոշակի դարձնելն է: 0:16:50.000,0:16:53.000 Կրոնը համոզմունքից և խորհրդավորությունից վերածվել է 0:16:53.000,0:16:55.000 որոշակիության: 0:16:55.000,0:16:58.000 Ես ճիշտ եմ, դուք`սխալ: Լռե’ք: 0:16:58.000,0:17:00.000 Սա է ամենը: 0:17:00.000,0:17:02.000 Պարզ է: 0:17:02.000,0:17:04.000 Ինչքան շատ ենք վախենում, այնքան խոցելի ենք դառնում, 0:17:04.000,0:17:06.000 և այդքան ավելի ենք վախենում: 0:17:06.000,0:17:08.000 Սա նման է այսօրվա քաղաքականությանը: 0:17:08.000,0:17:10.000 Այլեւս երկխոսություններ չկան: 0:17:10.000,0:17:12.000 Այլևս զրույց չկա: 0:17:12.000,0:17:14.000 Լոկ մեղադրանքներ: 0:17:14.000,0:17:17.000 Գիտեք` ինչպես է հետազոտությունների մեջ բնորոշվում մեղադրանքը` 0:17:17.000,0:17:20.000 ցավն ու նեղվածությունը դարմանելու միջոց: 0:17:21.000,0:17:23.000 Մենք կատարելագործվում ենք: 0:17:23.000,0:17:26.000 Եթե կա մեկը, որ ցանկանում է` կյանքն այսպիսին լինի `ես եմ. 0:17:26.000,0:17:28.000 բայց չի ստացվում: 0:17:28.000,0:17:30.000 Քանի որ մեր գործը 0:17:30.000,0:17:32.000 ուտելն ու պառկելն է: 0:17:32.000,0:17:35.000 (Ծիծաղ) 0:17:35.000,0:17:37.000 Հուսով եմ` 100 տարի անց 0:17:37.000,0:17:39.000 մարդիկ հետ կնայեն ու կասեն «Ա'յ քեզ բան»: 0:17:39.000,0:17:41.000 (Ծիծաղ) 0:17:41.000,0:17:43.000 Եվ մենք կատարյալ ենք, և որ ամենավտանգավորն է՝ մեր 0:17:43.000,0:17:45.000 մեր երեխաներն են կատարյալ: 0:17:45.000,0:17:47.000 Թույլ տվեք ասել, թե ինչ ենք մենք մտածում երեխաների մասին: 0:17:47.000,0:17:50.000 Նրանք ի ծնե կոչված են պայքարելու: 0:17:50.000,0:17:53.000 Եվ երբ պահում ենք այդ կատարյալ փոքրիկ երեխաներին մեր ձեռքերում, 0:17:53.000,0:17:55.000 մեր գործն այն չէ, որ ասենք. «Նայեք նրան, նա կատարյալ է»: 0:17:55.000,0:17:57.000 Մեր գործն է նրան կատարյալ պահելը, 0:17:57.000,0:18:00.000 որպեսզի թենիսի գնա 5-րդ դասարանից, իսկ Յեյլ` 7-րդից: 0:18:00.000,0:18:02.000 Դա մեր գործը չէ: 0:18:02.000,0:18:04.000 Մեր գործն է նայել ու ասել. 0:18:04.000,0:18:07.000 «Գիտես ինչ, դու կատարյալ չես և դու պետք է պայքարես, 0:18:07.000,0:18:09.000 բայց դու արժանիս ես սիրված և ընդունված լինելու»: 0:18:09.000,0:18:11.000 Դա է մեր գործը: 0:18:11.000,0:18:13.000 Ցույց տվեք ինձ այդպես դաստիարակված սերունդ 0:18:13.000,0:18:16.000 և ես կարծում եմ, որ վերջ կդրվի մեր՝ այսօր առկա խնդիրներին: 0:18:16.000,0:18:20.000 Մենք ձևացնում ենք, որ այն ինչ անում ենք 0:18:20.000,0:18:23.000 չի անդրադառնում մարդկանց վրա: 0:18:23.000,0:18:25.000 Նույնը նաև մեր անձնական կյանքում է: 0:18:25.000,0:18:27.000 Մենք միասնական ձևով ենք դա անում. 0:18:27.000,0:18:29.000 լինի դա օդապարիկով թռիչքը, 0:18:29.000,0:18:31.000 թե նավթահանություն. 0:18:31.000,0:18:33.000 մենք ձևացնում ենք, որ մեր գործողությունները 0:18:33.000,0:18:36.000 մեծ ազդեցություն չեն ունենում այլ մարդկանց վրա: 0:18:36.000,0:18:39.000 Ես կասեմ, որ սա մեր առաջին մրցավազքը չէ, մարդիկ: 0:18:40.000,0:18:42.000 Պարզապես պետք է լինել անկեղծ ու պարզ 0:18:42.000,0:18:44.000 և ասել. «Ներողություն, 0:18:44.000,0:18:47.000 մենք կուղղենք մեր սխալը»: 0:18:50.000,0:18:52.000 Բայց մեկ այլ մեթոդ էլ կա, և ես ուզում եմ այն ձեզ ներկայացնել: 0:18:52.000,0:18:54.000 Ահա թե ինչ եմ պարզել. 0:18:54.000,0:18:56.000 Թողնենք, որ մեզ տեսնեն, 0:18:56.000,0:18:58.000 խորապես հասկանան, 0:18:58.000,0:19:01.000 ուժգին ճանաչեն, 0:19:01.000,0:19:03.000 սիրեն ամբողջ սրտով, 0:19:03.000,0:19:05.000 եթե անգամ ոչ մի երաշխիք չկա. 0:19:05.000,0:19:07.000 իսկապես դժվար է: 0:19:07.000,0:19:10.000 Եվ իբրև ծնող կարող եմ ձեզ ասել, որ չափազանց դժվար է 0:19:12.000,0:19:15.000 ցուցաբերել երախտագիտություն և ուրախություն 0:19:15.000,0:19:17.000 այն ծայրահեղ բարդ պահերին, 0:19:17.000,0:19:19.000 երբ ինքներս մեզ հարց ենք տալիս. «Հնարավոր է այսքան շատ սիրել, 0:19:19.000,0:19:21.000 անվերապահորեն հավատալ դրան 0:19:21.000,0:19:24.000 և այդքան ափերից դուրս գալ»: 0:19:24.000,0:19:26.000 Սարսափով հետևանքների մասին մտածելու փոխարեն` կարելի է կանգ առնել 0:19:26.000,0:19:29.000 ասել. «Ես այնքան շնորհակալ եմ, 0:19:29.000,0:19:32.000 որովհետև քանի դեռ խոցելի եմ, ուրեմն ապրում եմ»: 0:19:33.000,0:19:36.000 Վերջիվերջո, ամենակարևորը 0:19:36.000,0:19:39.000 հավատալն է, որ մենք կատարյալ ենք: 0:19:39.000,0:19:41.000 Քանի որ երբ այդ տեսանկյունից ենք նայում, 0:19:41.000,0:19:44.000 համարում ենք, որ կատարյալ ենք 0:19:45.000,0:19:48.000 ապա այլևս չենք նյարդայնանում և սկսում ենք հասկանալ: 0:19:49.000,0:19:51.000 Այդպիսով դառնում ենք ավելի բարի և սիրալիր 0:19:51.000,0:19:54.000 թե ինքներս մեզ և թե մեր շրջապատի հանդեպ: 0:19:54.000,0:19:56.000 Այսքանը, շնորհակալություն: 0:19:56.000,0:19:59.000 (Ծափահարություններ)