Return to Video

Absolute Value of Integers

  • 0:01 - 0:03
    Գտնել x-ի բացարձակ արժեքը,
  • 0:03 - 0:09
    երբ x=5, x=-10 և x=-12:
  • 0:09 - 0:11
    Ուրեմն, բացարձակ արժեքը.
  • 0:11 - 0:14
    դրա գրելաձևը, կարելի է ասել,
  • 0:14 - 0:16
    ավելի բարդ է, քան հենց իր նշանակությունը:
  • 0:16 - 0:22
    Բացարձակ արժեքը x-ի հեռավորությունն է 0-ից
  • 0:22 - 0:26
    (հեռավորությունը զրոյից):
  • 0:26 - 0:29
    Այժմ այստեղ արագ կգծեմ մի թվային առանցք:
  • 0:29 - 0:32
    Եկեք զրոն դնենք հենց այստեղ.
  • 0:32 - 0:35
    և դիտարկենք հեռավորությունը զրոյից:
  • 0:35 - 0:40
    Մտածենք x -ի բացարձակ արժեքի մասին, երբ x=5:
  • 0:40 - 0:43
    Դա հենց կլինի 5-ի բացարձակ արժեքը:
  • 0:43 - 0:45
    Մենք ընդամենը x-ի փոխարեն տեղադրեցինք 5:
  • 0:45 - 0:49
    5-ի բացարձակ արժեքը պարզապես 5-ի հեռավորությունն է զրոյից:
  • 0:49 - 0:52
    Գնացինք՝ մեկ, երկու, երեք, չորս, հինգ:
  • 0:52 - 0:55
    Հինգն ուղիղ հինգ քայլ դեպի աջ է գտնվում զրոյից:
  • 0:55 - 1:00
    Այնպես որ հինգի բացարձակ արժեքը հենց հինգ է:
  • 1:00 - 1:02
    Ինչպես տեսնում եք,
  • 1:02 - 1:03
    սա բավականին պարզ գաղափար է:
  • 1:03 - 1:04
    Հիմա եկեք ավելի հետաքրքիր դեպք դիտարկենք՝
  • 1:04 - 1:07
    -10-ի բացարձակ արժեքը:
  • 1:07 - 1:10
    Կամ՝ x-ի բացարձակ արժեքը, երբ x=-10:
  • 1:10 - 1:13
    Եկեք x-ի փոխարեն տեղադրենք -10:
  • 1:13 - 1:16
    Սա կլինի -10-ի հեռավորությունը զրոյից:
  • 1:16 - 1:24
    Եկեք գնանք զրոյից ձախ՝ -1, -2, -3, -4, -5, -6, -7, -8, -9, -10:
  • 1:24 - 1:26
    Ես պետք է ընդլայնեմ իմ թվային առանցքը:
  • 1:26 - 1:28
    Սա, ուրեմն, -10-ն է:
  • 1:28 - 1:32
    Իսկ ինչքա՞ն է այն հեռու զրոյից:
  • 1:32 - 1:35
    Այն գտնվում է զրոյից տասը քայլ դեպի ձախ:
  • 1:35 - 1:37
    Ուստի մենք կգրենք այստեղ տասը:
  • 1:37 - 1:41
    Այսպիսով, բացարձակ արժեքը միշտ դրական մեծություն է լինում,
  • 1:41 - 1:45
    եթե մենք դիտարկում ենք բացարձակ արժեքը զուտ որպես թիվ,
  • 1:45 - 1:49
    այն պարզապես տրված թվի դրական տարբերակն է:
  • 1:49 - 1:50
    Եվս մի օրինակ:
  • 1:50 - 1:51
    Եկեք դիտարկենք ևս մի օրինակ:
  • 1:51 - 1:55
    Հաշվենք x-ի բացարձակ արժեքը, երբ x=-12:
  • 1:55 - 1:58
    Այսպիսով մենք ունենք -12 -ի բացարձակ արժեքը:
  • 1:58 - 2:00
    Եկեք նայենք մեր թվային առանցքին:
  • 2:00 - 2:03
    Բացարձակ արժեքը պետք է լինի պարզապես-12-ի դրական տարբերակը,
  • 2:03 - 2:05
    այսինքն՝ այն լինելու է պարզապես 12:
  • 2:05 - 2:09
    Սա ասում է, որ -12-ը 12 քայլ հեռու է զրոյից:
  • 2:09 - 2:11
    Կարող ենք այն նկարել այստեղ:
  • 2:11 - 2:13
    Սա -11 է, իսկ -12-ը կլինի հենց այստեղ:
  • Не синхронизирани
    Այն 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 -ով հեռու է զրոյից:
Title:
Absolute Value of Integers
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
02:22

Armenian subtitles

Revisions Compare revisions