Return to Video

Absolute Value of Integers

  • 0:01 - 0:03
    Գտնել x-ի բացարձակ արժեքը,
  • 0:03 - 0:09
    երբ x=5, x=-10 և x=-12:
  • 0:09 - 0:11
    Ուրեմն, բացարձակ արժեքը.
  • 0:11 - 0:14
    դրա գրելաձևը, կարելի է ասել,
  • 0:14 - 0:16
    ավելի բարդ է, քան հենց իր նշանակությունը:
  • 0:16 - 0:22
    Բացարձակ արժեքը x-ի հեռավորությունն է 0-ից
  • 0:22 - 0:26
    (հեռավորությունը զրոյից):
  • 0:26 - 0:29
    Այժմ այստեղ արագ կգծեմ մի թվային առանցք:
  • 0:29 - 0:32
    Եկեք զրոն դնենք հենց այստեղ.
  • 0:32 - 0:35
    և դիտարկենք հեռավորությունը զրոյից:
  • 0:35 - 0:40
    Տեսնենք x -ի բացարձակ արժեքը, երբ x=5:
  • 0:40 - 0:43
    Դա հենց կլինի 5-ի բացարձակ արժեքը
  • 0:43 - 0:45
    Մենք ընդամենը x-ի փոխարեն տեղադրեցինք 5:
  • 0:45 - 0:49
    5-ի բացարձակ արժեքը զրոյից 5-ի
  • 0:49 - 0:52
    հեռավորությունն է: Գնացինք՝ 1,2,3,4,5,
  • 0:52 - 0:55
    5-ը ուղիղ 5 քայլ դեպի աջ է գտնվում զրոյից:
  • 0:55 - 1:00
    Այնպես որ 5-ի բացարձակ արժեքը հենց 5 է:
  • 1:00 - 1:02
    Ինչպես տեսնում եք,
  • 1:02 - 1:03
    սա շատ պարզ գաղափար է:
  • 1:03 - 1:04
    Այժմ`ավելի հետաքրքիր դեպք.
  • 1:04 - 1:07
    -10-ի բացարձակ արժեքը:
  • 1:07 - 1:10
    Կամ՝ x-ի բացարձակ արժեքը, երբ x=-10:
  • 1:10 - 1:13
    Եկեք x-ի փոխարեն տեղադրենք -10:
  • 1:13 - 1:16
    Սա կլինի -10-ի հեռավորությունը զրոյից:
  • 1:16 - 1:24
    Գնանք զրոյից ձախ՝ -1, -2, ... ... -9, -10:
  • 1:24 - 1:26
    Ես պետք է ընդլայնեմ իմ թվային առանցքը:
  • 1:26 - 1:28
    Սա, ուրեմն, -10-ն է:
  • 1:28 - 1:32
    Իսկ ինչքա՞ն է այն հեռու զրոյից:
  • 1:32 - 1:35
    Այն գտնվում է զրոյից տասը քայլ դեպի ձախ:
  • 1:35 - 1:37
    Ուստի մենք կգրենք այստեղ տասը:
  • 1:37 - 1:41
    Բացարձակ արժեքը միշտ դրական մեծություն է
  • 1:41 - 1:45
    եթե դիտարկենք բացարձակ արժեքը որպես թիվ,
  • 1:45 - 1:49
    այն պարզապես տրված թվի դրական տարբերակն է:
  • 1:49 - 1:50
    Եվս մի օրինակ:
  • 1:50 - 1:51
    Եկեք դիտարկենք ևս մի օրինակ:
  • 1:51 - 1:55
    Հաշվենք x-ի բացարձակ արժեքը, երբ x=-12:
  • 1:55 - 1:58
    Ուրեմն մենք ունենք -12 -ի բացարձակ արժեքը:
  • 1:58 - 2:00
    Նայենք մեր թվային առանցքին:
  • 2:00 - 2:03
    Բացարձակ արժեքը -12-ի դրական տարբերակն է
  • 2:03 - 2:05
    այսինքն՝ այն լինելու է պարզապես 12:
  • 2:05 - 2:09
    Ուրեմն -12-ը 12 քայլ հեռու է զրոյից:
  • 2:09 - 2:11
    Կարող ենք այն նկարել այստեղ:
  • 2:11 - 2:13
    Սա -11 է, իսկ -12-ը կլինի հենց այստեղ:
  • 2:13 - 2:21
    Այն 1,2, 3, 4, 5, 6,7.8,9,10,11,12 -ով հեռու է զրոյից:
Title:
Absolute Value of Integers
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
02:22

Armenian subtitles

Revisions