YouTube

Got a YouTube account?

New: enable viewer-created translations and captions on your YouTube channel!

Armenian subtitles

← Adding integers with different signs

Get Embed Code
32 Languages

Showing Revision 1 created 02/17/2015 by Gev Khandamiryan.

  1. Ողջույն: Ինչպես գտնենք 15-ին գումարած -46 գումարած 29-ը:
  2. Եկեք այն բաժանենք մասերի:
  3. Առաջին մասում ունենք 15-ին գումարած -46:
  4. Եկեք գրենք նարնջագույնով:
  5. Ահա 15-ին գումարած -46:
  6. Եկեք գծենք թվային առանցքը,
  7. որպեսզի պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում:
  8. Ահա մեր թվային առանցքը:
  9. Նշենք զրոն և տասնհինգը:
  10. Նշենք, որ սա տասնհինգն է: Այն գտնվում է զրոյից աջ,
  11. քանի որ թվային առանցքի վրա ավելի մեծ թվերը գտնվում են ավելի ձախ:
  12. Այս կետի հեռավորությունը զրոյից, որը նույն
  13. մոդուլն է, հավասար է 15:
  14. Հիմա ավելացնում ենք -46-ը:
  15. Սա նշանակում է, որ պետք է ձախ տեղափոխվենք:
  16. Բացասական կամ մինուս նշանը թվային առանցքի`
  17. զրոյից ձախ ընկած հատվածն է:
  18. Սա նշանակում է, որ մենք սկսելու ենք 15-ից և շարժվենք 46 միավորով դեպի ձախ:
  19. Այս գծի երկարությունը քառասունվեց է:
  20. Մոտավորապես այս կետում կստացվի մեր արդյունքը:
  21. Արի նորից նայենք.
  22. Այս կետը 0-ն է, այնուհետև շարժվում ենք 15 միավորով դեպի աջ:
  23. Այնուհետև շարժվում ենք 46 միավորով դեպի ձախ:
  24. Միանշանակ վերջում կգտնվենք զրոյից ձախ:
  25. Ինչպես տեսնում ես, այս գծերի երկարությունները
  26. համապատասխանաբար 15 և 46 են:
  27. Հենց այս երկու գծերի գումարն էլ կլինի այս գիծը:
  28. Ահա այստեղ:
  29. Սրա միջոցով կարող ես պատկերացնել, թե ինչպես
  30. կարելի է գտնել նրանց գումարի երկարությունը
  31. կամ այլ կերպ ասած հենց նրանց գումարը:
  32. Քանի ար այս երկու հատվածների երկարությունները գիտենք,
  33. կարող ենք գտնել նաև երրորդ հատվածի երկարությունը:
  34. Կապույտ հատվածի երկարությունը կլինի քառասունվեցի և տասնհինգի տարբերությունը:
  35. 46-ից կհանենք 15 և կստանանք որ մեր պատասխանի
  36. բացարձակ արժեքը 31 է:
  37. Բայց քանի որ տվյալ կետը գտնվում է զրոյից ձախ, ապա պատասխանն է
  38. -31: Հիմա անցնենք երկրորդ մասին:
  39. Գումարենք քսանինը:
  40. Ինչ ենք անում? Մենք սկսում ենք -31 կետից
  41. և շարժվում նեք 29 միավորով դեպի աջ:
  42. Դիցուք դա այս կետն է:
  43. Իսկ այս սլաքի երկարությունն էլ քսանինն է:
  44. Ահա, քսանինը դրական նշանով է:
  45. Իսկ ինչպես որոշել, թե ինչ կստացվի?
  46. Մի անգամ էլ հիշեցնեմ` ինչ արեցի:
  47. Խնդիրը բաժանեցի երկու մասի:
  48. Գտա առաջին մասի պատասխանը և դրան հիմա փորձում ենք գումարել երկրորդ մասը` գումարենք 29:
  49. Ինչպես լուծենք երկրորդ մասը?
  50. Եկեք այս մասը նույնպես պատկերենք թվային առանցքի վրա:
  51. Մենք սկսում ենք -31-ից և ավելացնում նրան 29
  52. երկարություն ունեցող հատված:
  53. Քանի որ -31-ին ավելացնում ենք բացարձակ արժեքով
  54. երեսունմեկից փոքր թիվ` քսանինը, ապա
  55. վերջնական կետը կգտնվի զրոյից ձախ:
  56. Սա նշանակում է, որ մեր վերջնական պատասխանը նույնպես բացասական թիվ է:
  57. Դիցուք` վերջնական արդյունքը մի կետ է, որի հեռավորությունը
  58. զրոյից ցույց կտանք այս գծով:
  59. Եկեք հիմա մտածենք միայն երկարությունների մասին
  60. և ոչ նշանի: Կարող ես մտածել, որ 31-29-ը կտա սպիտակ հատվածի երկարությունը:
  61. Իհարկե պատասխանը լինելու է բացասական, քանի որ բացասական թիվն իր
  62. բացարձակ արժեքով ավելի մեծ է դրական թվից:
  63. 31-29-ը կստանաս երկու:
  64. Սա հասարակ հանման գործողությունն էր:
  65. Սակայն քանի որ -31-ից ենք հանել 29,
  66. ապա կստանանք բացասական թիվ:
  67. Եկեք մտածենք այլ կերպ. սկսենք շարժվել զրոյից ձախ:
  68. 2+29 կստանանք երեսունմեկ: Սակայն մեզ մոտ երեսունմեկը բացասական նշանով էր,
  69. հետևաբար սկզբում -2 և -29 էր:
  70. Սա որպեսզի պարզապես ամրապնդեք ձեր իմացածը:
  71. Վերջնական պատասխանն է -2: