Արի գրենք 5-ը և 1/4-ը անկանոն կոտորակի տեսքով: Անկանոն կոտորակը մի կոտորակ է, որի համարիչը մեծ է հայտարարից: 5 ամբողջ 1/4-ը կոտորակ չէ: Այն բաղկացած է ամբողջ թվից և կոտորակային մասից: Այդ իսկ պատճառով այն անվանում են խառը թիվ: Եկեք մտածենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այս 5-ը և 1/4-ը: Երբ խոսում ենք 5 ամբողջ 1/4 խառը թվի մասին, նկատի ունենք հինգ և մեկ չորրորդ կամ հինգին գումարած մեկ չորրորդ: Քննարկենք ամբողջ մասը: Ամբողջ մասը հինգն է: Ենթադրենք ունենք հինգ հատ տորթ: Սպասեք բաժանեմ տորթերը չորս մասի, քանի որ հետո գործ ենք ունենալու մեկ չորրորդի հետ: Ահա... Այստեղ տեսնում եք չորս մասի բաժանված տորթ: Եվ սրանցից ես կնկարեմ ևս մեկը: Հիմա ունեմ երկու հատ: Մեկ հատ էլ ավելացնեմ: Եվ այսպես մինչև ես կունենամ հինգ հատ տորթ: Ահա թե ինչ է ներկայացնում իրենից հինգը: Եկեք այս հինգն իրար հետ մի կլորի մեջ վերցնենք: 5-ը նույնն է, ինչ այս հինգ տորթերը: Այն ցույց է տալիս, թե քանի ամբողջ մաս կա: Հիմա... ես բաժանել եմ տորթերից յուրաքանչյուրը չորս հավասար մասերի: Պատկերացրեք, որ յուրաքանյուր կտորը մեկ քառորդ է: Ես ունեմ չորս կտոր յուրաքանչյուր տորթի մեջ: Կարող ես ասել, քանի կտոր կա ընդհանուր հաշված? 4*5 կտոր, այսինքն` քսան, քանի որ հինգ տորթերից յուրաքանչյուրը բաժանված է չորս կտորների: Կամ այլ կերպ մտածիր: Հինգ տորթը հավասար է քսան անգամ 1/4 կտոր, որը հավասար է 20/4: Այսպես, մենք իմացանք, որ հինգ ամբողջական տորթը հավասար է 20 հատ մեկ քառորդ կտորի: Գրենք այս արդյունքը անկանոն կոտորակի տեսքով`20/4: Մենք նույն բանը երկու տարբեր ձևերով ներկայացրինք: Լավ, սա հենց հինգ տորթն էր: Բայց խնդիրը ասում էր հինգ ամբողջ մեկ չորրորդ: Այս ևս մեկ քառորդը հենց մեր խառը թվի կոտորակային մասն է: Որպեսզի լավ հասկանաս, նկարենք ևս մեկ տորթ: Կտրենք մեր տորթը չորս հավասար մասերի: Սակայն մեկ քառորդը, որն էլ մեզ պետք է, ոչ թե ամբողջ տորթն է, այլ կտորներից միայն մեկը: Համարիչը մեզ հուշում է, թե քանի կտոր է վերցված: Այսինքն` մեր դեպքում մեկ քառորդը նշանակում է, որ տորթը բաժանված է չորս մասի և վերցված է միայն մեկը: Հիմա... եթե գրում ենք հինգ և մեկ չորրորդ: Սա նույնն է, ինչ 20/4 և 1/4: Այսինքն` խառը թիվը կարելի է ներկայացնել 20/4 + 1/4 տեսքով: Արի սկսենք նորից, որ լավ հասկանաս: 5 ամբողջ 1/4-ը նույնն է, ինչ հինգին գումարած մեկ չորրորդը: 5-ը ներկայացրինք 20/4 տեսքով: Որպեսզի համոզվեք սրանում, կարող եք պարզապես քսանը բաժանել չորսի վրա: Ստանում եք հինգ և ոչ մի կոտորակային մաս: Ուրեմն... ստանում ենք` 20/4 + 1/4 Այս մասը հեշտ հասկանալու համար այսպես մտածեք. եթե դուք ունեք քսան հատ մեկ քառորդ և դրան գումարում եք 1 հատ մեկ քառորդ, քանի հատ մեկ քառորդ կունենանք արդյունքում? Ճիշտ ես, 21 հատ մեկ քառորդ: Կամ այլ կերպ ասեմ: Հինգը ստացանք, որ իրենից ներկայացնում է քսան հավասարամեծ կտոր: Կարող ես հաշվել նույնիսկ: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20: Ավելի արագ հաշվելու համար կարող էիր ուղղակի հինգը բազմապատկել չորսով: Կրկին կստանայիր քսան: Այս մեկ չորրորդը նշանակում է, որ քսան հատ կտորին գումարվել է ևս մեկը: Արդյունքում ունենում ենք քսանմեկ հատ կտոր: Քանի որ քսանմեկ կտորներից յուրաքանչյուրը մեկ քառորդ է, ապա կունենաս 21/4 տորթ: Սա էր հենց խնդրի լուծումը: Վերջում, ինչպես տեսնում ես, ստացանք անկանոն կոտորակ: Կատարեցինք խնդրի պահանջը` հինգ ամբողջ մեկ չորրորդ խառը թիվը ներկայացրինք անկանոն կոտորակի տեսքով: Ինչպես հասկանում եք, խառը թիվը անկանոն կոտորակի վերածելու համար կան ալգորիթմներ: Հիմա... եթե ունենք հինգ և մեկ չորրորդ և ուզում եք վերածել այն անկանոն կոտորակի, ապա պետք է նախ նույնը թողեք հայտարարը: Մեր պատասխանը համապատասխանում է այս պահանջին: Սակայն համարիչը փոփոխություններ է կրում: Սկզբում պետք է մտապահեք կոտորակային մասի համարիչը: Այնուհետև պետք է ամբողջ մասը բազմապատկեք կոտորակային մասի հայտարարով և այդ երկու թվերը գումարեք իրար: Եկեք փորձենք հենց նույն օրինակի վրա: Մտապահում ենք 1-ը: Բազմապատկում ենք ամբողջ մասը կոտորակային մասի հայտարարով` 5*4=20: Քանի որ մեկը մտապահել էինք, քսանին գումարում ենք մեկ և ստանում 21: Հիշում ենք, որ հայտարարը մնում է նույնը: Ստացվում է, որ հինգ ամբողջ մեկ չորրորդ խառը թիվը հավասար է 21/4: Այս ձևն ավելի արագ է, և եթե շատ փորձեք, ապա էլ ավելի արագ կկատարեք այս տեսակի վարժությունները: