Մեզանից պահանջվում է 7/8-ը գրել տասնորդական
կոտորակի և տոկոսի տեսքով:
Արի սկզբում վերածենք այն տասնորդական թվի,
քանի որ տասնորդական թվից տոկոսի անցնելն ավելի հեշտ է:
Որպեսզի ավելի հեշտ հասկանաս,
պետք է հիշես, որ 7/8-ը նույնն է, ինչ յոթը
բաժանած ութի:
Հիշիր, որ կոտորակում միշտ համարիչն ենք բաժանում հայտարարի վրա:
Հիմա... մեզանից պահանջվում է 7/8-ը
վերածել տասնորդական թվի:
Կմտածես, թե սա ին-որ պարբերական տասնորդական թվի է հավասար,
սակայն այդպես չէ:
Այսինքն` 7/8 կոտորակի տասնորդական գրելաձևում
թվերը պարբերաբար չեն կրկնվում:
Հիմա.. խնդիրը լուծելու համար մտածիր, թե ութը
քանի անգամ է տեղավորվում յոթի մեջ:
Ոչ մի անգամ:
Արի պարզապես կատարենք
սովորական բաժանման գործողություն:
Որպեսզի բաժանման գործողությունն ավելի պարզ լինի,
յոթին կարող ես ավելացնել այնքան զրո, որքան պետք կգա:
Արի սկսենք բաժանման գործողությունը:
Ութը յոթի մեջ տեղավորվում է զրո անգամ:
Ութ անգամ զրո, ստացվում է զրո:
Յոթից հանում ենք զրո, յոթ:
Իջեցնում ենք մյուս զրոն:
Հիմա յոթանասունն ենք բաժանում ութի:
8*8 = 64, հետևաբար ունենում ենք վեց մնացորդ:
Այսպիսով` դեռ մնացորդ ունենք, սա նշանակում է, որ պետք է իջեցնենք հաջորդ զրոն: